Խրախուսելն ու պատժելը տարբեր երևույթներ են, բայց իմ կարծիքով՝ երկու դեպքում էլ որոշ մարդիկ փորձում են կատարելագործվել, որոշները՝ հակառակը։ Եվ՛ խրախուսանքը, և՛ պատիժը պետք է ունենան որոշակի սանդղակ։ Մարդուն շատ խրախուսելով՝ կարող ենք զրկել նրան ավելին ձգտելու ցանկությունից, իսկ պատժելու դեպքում՝ մարդը կարող է հիասթափվել։
Ծնողների մեծ մասը երեխաներին պատժում են խփելով, ծեծելով և վիրավորելով։ Ըստ իս՝ այդ եղանակով պատժելը շատ սխալ է։ Այդպես երեխան սկսում է վախենալ և կաշկանդվել իր ծնողից։ Երեխային պետք է բացատրել իր սխալը։ Իմ կարծիքով՝ պատիժը չպետք է հանդես գա որևէ բանից զրկելու տեսքով։ Երբ փոքր երեխաներին զրկում են ինչ-որ բանից, նրանք ամեն կերպ ձգտում են անել հակառակը։ Դպրոցներում պատժում են գնահատականով։ Ցածր գնահատական դնելու հիմնական նպատակը այն է, որ երեխաները ձգտեն ավելի լավ սովորել և բարձր գնահատական ստանալ։ Սակայն երեխաների մեծամասնությունը ցածր գնահատականից հուսահատվում է և դադարում է սովորել։ Եթե ուսուցիչը նկատում է, որ երեխան ձգտում է ավելի լավ սովորել, ուսուցիչը պետք է խրախուսի երեխային և բարձր գնահատի։ Այս դեպքում երեխայի մոտ առաջանում է սովորելու, ավելին ձգտելու ցանկություն։
Այսպիսով՝ մարդը դաստիարակվում է չափավոր խրախուսանքի և պատժի միջոցով։