Posted in Հասարակագիտություն, Նախագծեր

Բրեքսիթ (նախագիծ, խմբային աշխատանք)

Ի՞նչ է Բրեքսիթը։

«Բրեքսիթ» անգլերեն երկու բառերից է բաղկացած՝ Britain և exit։ Թարգմանաբար նշանակում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի ելք։Բառը Մեծ Բրիտանիայում հայտնվել է 2016թ-ի մայիսին տեղի ունեցած հանրաքվեից հետո, որին նվազագույն առավելությամբ (երկու տոկոսից պակաս) հաղթեցին ելքի կողմնակիցները։Այն այս հարցով Բրիտանիայի պատմության մեջ երկրորդ հանրաքվեն էր։ Առաջինը տեղի էր ունեցել 1975թ-ին։ Այդ ժամանակ հաղթեցին Եվրամիությանն անդամակցելու կողմնակիցները։

 Ի՞նչ է «կոշտ» Բրեքսիթը։

ԵՄ-ն լքելու մասին հանրաքվեից հետո երկրում վեճեր են գնում, թե ինչ պայմաններով դա պետք է տեղի ունենա։ Ելքի ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են։Վերջերս վարչապետ դարձած Բորիս Ջոնսոնն իր վրա պարտավորություն էր վերցրել ԵՄ-ից երկիրը դուրս բերել մինչև հոկտեմբերի 31-ն անգամ այն դեպքում, եթե ԵՄ-ի հետ պայմանների շուրջ չստացվի պայմանավորվածության գալ։ Այդ սցենարը ստացել է «կոշտ» Բրեքսիթ անվանումը։

 Ինչո՞վ է սպառնում «կոշտ» Բրեքսիթը

Երկար վեճերից հետո խորհրդարանը կառավարությանը ստիպել է հրապարակել «կոշտ» Բրեքսիթի դեպքում իրադարձությունների զարգացման սեփական կանխատեսումը։ Ահա թե ինչ է սպասվում Մեծ Բրիտանիայի բնակիչներին՝ ըստ այդ փաստաթղթի։

  •   Ողջ Բրիտանիայով մեկ անցկացվելու են ցույցեր և հակացույցեր, որոնց հետ աշխատանքը ոստիկնաությունից լրացուցիչ ռեսուրսներ կպահանջի։ Հավանական են նաև անկարգություններ և լարվածություն հասարակությունում։
  •     Սպառողների համար էլեկտրաէներգիայի արժեքը կարող է կտրուկ աճել, և դա կհանգեցնի ավելի լուրջ տնտեսական և քաղաքական հետևաքների։
  •     Խանութներում ավելի դժվար կլինի գնել թարմ մթերքի որոշ տեսակներ, սակայն պարենային դեֆիցիտ չի լինի, թեև պարենի գները կարող են աճել, ինչն առավել ուժեղ կարտացոլվի կարիքավորների վրա։
  •  Մաքսակետերում ստուգումների նկատմամբ թրեյլերների վարորդների անպատրաստության պատճառով Լա Մանշը հատելիս լաստանավի հերթում սպասումը կավելանա մինչև մեկուկեսից-երկուսուկես օր։
Image result for Բրեքսիթ"

Նախապատմությունը

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թվականին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու. Չերչիլը հնչեցրեց «Եվրոպայի Միացյալ Նահանգներ» ստեղծելու Եվրոպական ինտեգրացիայի մանիֆեստը՝ ստեղծել «Եվրոպայի Միացյալ Նահանգները»` «վերստեղծելով եվրոպական ընտանիք, որը կարող ենք ապահովել ազատության մեջ խաղաղ գոյատևելու հնարավորություն ընձեռնող համակարգով»: Սակայն հետաքրքիրն այն էր, որ միավորված Եվրոպայի կողմնակից Չերչիլը Մեծ Բրիտանիան չէր տեսնում այդ միության մեջ, այլ տեսնում էր նորաստեղծ միության կողքին՝ Ազգերի բրիտանական համագործակցության, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հետ:

Չերչիլի խոսքերը մարգարեական եղան, և արդեն 1952 թվականին Փարիզում Ֆրանսիայի, Արևմտյան Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսենբուրգի և Իտալիայի կողմից հիմնվեց Ածխի և պողպատի եվրոպական ընկերակցությունը (ԱՊԵԸ), որը նպատակ ուներ միացնել և ազգային պետությունների վերահսկողությունից հանել դարավոր թշնամիների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի տնտեսությունների այն ճյուղերը, որոնք հիմք են հանդիսանում պատերազմական գործողությունների համար:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը չմիացավ այդ միությանը, քանզի չէր ցանկանում կորցնել իր ինքնիշխանյությունը: Բրիտանիայի այդպիսի որոշման հետևում կարող ենք նշել մի քանի պատմական նախադրյալներ.

  • Մեծ Բրիտանիայի ռազմական և նավատորմային հզորությունը սկսել էր անկում ապրել: Անգլիական արդյունաբերությունը սկսեց տանուլ տալ Գերմանիայի և ԱՄՆ-ի հետ տնտեսական պայքարում: 1-ին աշխարհամարտի տարիներին Մեծ Բրիտանիան արդեն կորցրել էր տնտեսական գերակայությունը, սակայն դեռ մնում էր ամենաշատ գաղութներ ունեցող պետությունը: Մեծ Բրիտանիայի քաղաքական և տնտեսական հզորությունը գագաթնակետին էր հասել 19-րդ դարի 2-րդ կեսին, սակայն դրանից հետո սկսեց անկման գործընթացը, որը միանգամից աչքի չընկավ:
  • 2-րդ աշխարհամարտը խոր ազդեցություն ունեցավ Մեծ Բրիտանիայի վրա, որը էականորեն տարբերվում էր այն ազդեցությունից, որ պատերազմը թողեց Գերմանիայի և Ֆրանսիայի վրա: Ֆրանսիան օկուպացվել էր պատերազմի սկզբում, Գերմանիան՝ վերջում, իսկ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հետ միասին փրկել էր Եվրոպան: Մեծ Բրիտանիան գերմանական հարձակումներից պաշտպանված էր Լա Մանշով, այն մի քանի անգամ տուժել էր գերմանական ավիացիայի հարձակումներից: Այդ իսկ պատճառով Ֆրանսիան և Գերմանիան պատերազմից հետո համոզված էին, որ ազգայնականությունը կործանիչ է և պատրաստ էին իրենց ինքնիշխանությունից մի քիչ զիջել՝ նպատակ ունենալով խաղաղություն պահպանել Եվրոպայում: Մեծ Բրիտանիայում տրամագծորեն հակառակ պատկերն էր. բրիտանացիները հպարտ էին իրենց անկախ և հաղթած պետությամբ, ուստի և չէին ցանկանում գնալ որևէ զիջումների, Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության որևէ սահմանափակման:
  • Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը ԱՄՆ-ի հետ հատուկ հարաբերությունների ձևավորումն էր, որի հետ պետք է պայքարեր կոմունիզմի դեմ: Կարևոր էր նաև Ազգերի բրիտանական համագործակցության պետությունների հետ հարաբերությունների պահպանումը:

Եվրոպայի ինտեգրման գործընթացը հետագայում շարունակվեց. փորձ էր արվել հիմնել ԵՊԸ-ն (Եվրոպական պաշտպանական ընկերակցություն) և ԵՔԸ-ն (Եվրոպական քաղաքական ընկերակցություն), սակայն փորձը ձախողվեց 1957 թվականին ձևավորվեցին ԵՏԸ-ն (Եվրոպական տնտեսական ընկերակցությունը) և Եվրաատոմը:

Ի պատասխան ԵՏԸ-ի ստեղծման և նպատակ ունենալով հակակշռել դրան՝ Մեծ Բրիտանիան հանձն առավ ստեղծել ազատ առևտրի ուրիշ գոտի, որը հիմնադրվեց 1960 թվականին Ստոկհոլմում: ԱԱԵԱ-ն (Ազատ առևտրի եվրոպական ասոցացիան) որակապես տարբերվում էր Եվրոպական տնտեսական ընկերակցությունից, քանի որ նախատեսում էր անդամ-պետությունների միջև ստեղծել ազատ առևտրի գոտի՝ որևէ կերպ չսահմանափակելով պետությունների ինքնիշխանությունը այլ տնտեսական բլոկերի հետ համագործակցության հարցում:1 Հետագա տարիներին դարձավ, որ Մեծ Բրիտանիան իր ուսերին է վերցրել չափազանց մեծ բեռ, որը չի համապատասխանում իր տնտեսական, ռազմական և քաղաքական պոտենցիալին:

Brexit.png

Բրիտանացիների որոշումը դուրս գալ ԵՄ-ի կազմից և դրա հնարավոր հետևանքները:

2007 թվականի Լիսաբոնի պայմանագրով անդամ-պետությունները իրավունք ստացան դուրս գալու ԵՄ-ի կազմից՝ իրենց սահմանադրական կարգերին համապատասխան: Մեծ Բրիտանիայի 2016 թվականի հունիսի 23-ի հանրաքվեն պարտադիր ուժ կստանա, եթե խորհրդարանի կողմից ընդունվի համապատասխան օրենք: Եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա խորհրդարանը պետք է ակտիվացնի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը և Եվրոպական խորհրդին տեղյակ պահի այդ որոշման մասին (կոնկրետ ժամանակահատված չկա): 50-րդ հոդվածը չի նախատեսում որևէ պայման ԵՄ-ից դուրս գալու համար, սակայն նախատեսում է որոշակի գործընթացներ, բանակցություններ, որտեղ պետք է որոշվեն պետության և ԵՄ-ի հետագա հարաբերությունները, ինչպես նաև հարաբերությունները ԵՄ-ի մնացած անդամների հետ: Այդ գործընթացները տևում են 2 տարի, որից հետո տվյալ պետությունը մեխանիկորեն դուրս է գալիս ԵՄ-ից, եթե ԵՄ-ը կամ տվյալ պետությունը չեն ցանկանում երկարաձգել բանակցային գործընթացը: Ի տարբերություն ԵՄ մտնելու ընթացակարգին, որտեղ ԵՄ-ի անդամ-պետությունները պետք է հավանություն տան նոր պետությանը, միությունից դուրս գալու համար այդպիսի ընթացակարգ չի նախատեսվում: ԵՄ-ից դուրս գալուց հետո լքող պետությունը պետք է մշակի օրենքներ, որոնք կկարգավորեն նախկինում ԵՄ-ի օրենքներով կարգավորվող ոլորտները:

ԵՄ-ից դուրս գալը Մեծ Բրիտանիայի համար կունենա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական խնդիրներ: Տնտեսական խնդիրները կարող էին լուծվել առանց ԵՄ-ին անդամակցելու՝ մնալով ԵՄ-ի ընդհանուր շուկայում (չնայած պետք է նշել, որ հանրաքվեի արդյունքների հայտարարումից հետո ֆունտ ստեռլինգի գինը դոլարի նկատմամբ ընկավ): Քաղաքական հետևանքը կարող է լինել Շոտլանդիայի անկախության 2-րդ հանրաքվեն, որը «շատ հնարավոր է» Brexit-ից հետո, ” ասել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթրջընը: Հյուսիսային Իռլանդիան նույնպես ցանկանում է հանրաքվեով անջատվել Մեծ Բրիտանիայից և միանալ մայր Իռլանդիային: ԵՄ-ի համար նույնպես հետևանքներ չեն կարող լինել՝ բացառությամբ դոմինոյի էֆֆեկտի, այն է՝ եվրակասկածամիտ ԵՄ-ի անդամ-պետությունները նույնպես կցանկանան լքել ԵՄ-ը, կհանգեցնի խոր ճգնաժամի: Ինչպես նաև «ԵՄ-ին սպասվում է բանակցությունների «ցավալի» գործընթաց»,- նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Դ. Տուսկը:

Եզրակացություն

Այսպիսով` Մեծ Բրիտանիայի հակաեվրոպական միտումները նոր չեն և ունեն պատմական խոր արմատներ, այն միշտ էլ եղել է և մնում է եվրահոռետեսության օրրանը: Բրիտանացիների հունիսի 23-ի որոշումը կարող է Մեծ Բրիտանիան և՛ դուրսբերել ԵՄ-ի կազմից, և՛` ոչ, սակայն հանրաքվեի արդյունքները ունեն ժողովրդավարական մեծ ուժ, և այնուամենայնիվ, լուրջ հետևանքներ կունենան Մեծ Բրիտանիա-ԵՄ հարաբերություններում: 

Բորիս Ջոնսոն

Image result for Բորիս ջոնսոն"

Բորիս Ջոնսոնը ծնվել է 1964 թվականի հունիսի 19-ին Նյու Յորքում։ Ծննդյան իրավունքով ունի ամերիկյան և բրիտանական քաղաքացիություն։ 2015 թվականին հայտնի դարձավ, որ Ջոնսոնը պատրաստվում է հրաժարվել ամերիկյան քաղաքացիությունից։ Հրաժարման հիմնական պատճառը խնդիրներն են ԱՄՆ հարկային ծառայության հետ (IRS)՝ հատկապես անշարժ գույքի հարկերի հետ. Ջոնսոնը հրաժարվում էր ԱՄՆ հարկային ծառայությանը մուծել Լոնդոնի՝ իր տան վաճառքից ստացված եկամտահարկ։

Նրա հորական նախապապը հայտնի թուրք լրագրող Ալի Քեմալն է, որը կարճ ժամանակահատվածով եղել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար։ Նրա պապը տվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ձերբակալման հրաման։ Արդյունքում, Աթաթուրքի իշխանության գալուց հետո, նա պաշտոնազրկվել է։

Դրանից հետո Ջոնսոնի պապը փախել է Մեծ Բրիտանիա, որտեղ ընդունել է Ուիլֆրեդ Ջոնսոն անունը։

2008- 2016 թվականներին եղել է Լոնդոնի քաղաքապետ։ 2001- 2008 թվականներին, ինչպես նաև 2015 թվականից Միացյալ Թագավորության համայնքների պալատի անդամ է։ 2019 թվականի հուլիսի 24-ից՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ։ Անցած տարի ռուս պրանկերները զանգահարել էին նրան Նիկոլ Փաշինյանի անունից։ Ջոնսոնը 18 րոպե խոսաց նրանց հետ՝ առանց կասկածելու, որ դա ՀՀ վարչապետը չէ։

Հավելյալ տեսանյութ

Փաստաթղթեր

Աղբյուրներ

Մասնակիցներ՝ Մելինե Մարտիրոսյան և Հասմիկ Ներսիսյան

Posted in Հասարակագիտություն

Ես երջանիկ եմ

Յուրաքանչյուրս յուրովի ենք ընկալում երջանիկ հասկացությունը։ Ոմանց համար երջանկությունը ուրախ, առողջ և հոգատար ընտանիքն է, ոմանց համար՝ գումարը, լավ աշխատանքը և այլն։ Մենք ինքներս մեզ շատ քիչ ենք հարցնում «ինչու՞ եմ երջանիկ»: Հարցնելուց հետո կհասկանանք ու կնկատենք մեր կյանքի լավը, բարին ու դրականը։ Կգնահատենք այն ինչ ունենք հիմա, չենք դժգոհի և չենք կրկնի «ես դժբախտ եմ» նախադասությունը:

Այո՛, ես ինձ համարում եմ երջանիկ մարդ։ Երջանիկ եմ, որովհետև ունեմ հոգատար ծնողներ, տատիկ, պապիկ, ինձ սիրող քույր ու եղբայր, հարազատներ, որոնք մտահոգվում և մտածում են իմ մասին։ Ունեմ նվիրված, ազնիվ ու բարի ընկերներ, լավ շրջապատ։ Ունեմ նպատակներ և երազանքներ, որոնք իրար հաջորդելով իրականանում են։ Կարողանում եմ լսել ինձ շրջապատող մարդկանց, տեսնել ինձ շրջապատող աշխարհը, խոսել և շփվել մարդկանց հետ։ Ապրում եմ խաղաղ ու անհոգ։ Եվ այսքանից հետո, ինչպե՞ս ինձ երջանիկ չհամարեմ, ինչպե՞ս չասեմ, որ երջանիկ մարդ եմ։

Posted in Հասարակագիտություն

«Պարտք», «Խիղճ» և «Ամոթ»

Երեք հասկացություններն էլ և՛ նմանություններ ունեն, և՛ տարբերություններ։ Մենք կարող ենք պարտք ունենալ ընկերների, ծնողների, հարազատների, հայրենիքի հանդեպ։ Ըստ իս՝ դա նշանակում է, որ մենք մեր պարտքն ենք համարում հոգատար լինել նրանց հանդեպ, հետաքրքրվել նրանցով և այլն։ «Պարտք լինել հայրենիքին»։ Այսինքն՝ մենք պարտավորվում ենք պաշտպանել մեր հայրենիքը, մեր հողը։

«Խիղճ» և «ամոթ» հասկացությունները որոշ չափով նման են։ Տարբերությունն այն է, որ խիղճը մարդու ինքնագնահատականն է, իսկ ամոթը ուրիշների կարծիքի վրա է կառուցվում։ Կարող ենք ասել, որ խիղճը մարդու ամոթն է իր իսկ հանդեպ։ Իմ կարծիքով՝ կարելի է նույնացնել նաև «պարտք» և «խիղճ» հասկացությունները։ Երկու դեպքում էլ մենք զգում ենք պարտավորվածություն։ Պարզապես մարդը գիտակցում և հասկանում է պարտքը, իսկ խիղճը՝ զգում։

«Ամոթ» հասկացությունը շատ հարաբերական է։ Յուրաքանչյուրս ամոթը յուրովի ենք ընկալում։ Ոմանք ամաչում են ամբոխաշատ միաջավայրում ինքնադրսևորումից և այլն։

Այսպիսով՝ երեք հասկացություններն էլ որոշ չափով հնարավոր է և՛ նույնացնել, և՛ տարբերակել։

Posted in Հասարակագիտություն

Խրախուսանք և պատիժ

Խրախուսելն ու պատժելը տարբեր երևույթներ են, բայց իմ կարծիքով՝ երկու դեպքում էլ որոշ մարդիկ փորձում են կատարելագործվել, որոշները՝ հակառակը։ Եվ՛ խրախուսանքը, և՛ պատիժը պետք է ունենան որոշակի սանդղակ։ Մարդուն շատ խրախուսելով՝ կարող ենք զրկել նրան ավելին ձգտելու ցանկությունից, իսկ պատժելու դեպքում՝ մարդը կարող է հիասթափվել։

Ծնողների մեծ մասը երեխաներին պատժում են խփելով, ծեծելով և վիրավորելով։ Ըստ իս՝ այդ եղանակով պատժելը շատ սխալ է։ Այդպես երեխան սկսում է վախենալ և կաշկանդվել իր ծնողից։ Երեխային պետք է բացատրել իր սխալը։ Իմ կարծիքով՝ պատիժը չպետք է հանդես գա որևէ բանից զրկելու տեսքով։ Երբ փոքր երեխաներին զրկում են ինչ-որ բանից, նրանք ամեն կերպ ձգտում են անել հակառակը։ Դպրոցներում պատժում են գնահատականով։ Ցածր գնահատական դնելու հիմնական նպատակը այն է, որ երեխաները ձգտեն ավելի լավ սովորել և բարձր գնահատական ստանալ։ Սակայն երեխաների մեծամասնությունը ցածր գնահատականից հուսահատվում է և դադարում է սովորել։ Եթե ուսուցիչը նկատում է, որ երեխան ձգտում է ավելի լավ սովորել, ուսուցիչը պետք է խրախուսի երեխային և բարձր գնահատի։ Այս դեպքում երեխայի մոտ առաջանում է սովորելու, ավելին ձգտելու ցանկություն։

Այսպիսով՝ մարդը դաստիարակվում է չափավոր խրախուսանքի և պատժի միջոցով։

Posted in Հասարակագիտություն

Ազատություն

Ոչ ոք չի կարող հստակ սահմանում տալ ազատությանը, քանի որ յուրաքանչյուրս տարբեր կերպ ենք ընկալում և պատկերացնում այն։ Ազատություն ասելով՝ հասկանում եմ, որ կարող եմ անել այն ամենը ինչ ճիշտ եմ համարում, բայց օրենքի սահմաններում։ Մենք պետք է ունենանք ազատ խոսքի, մեր կարծիքը արտահայտելու իրավունք։ Չենք կարող ասել, որ գոյություն ունի լիովին ազատություն։ Նաև չենք կարող ասել, որ լիովին ազատությունը լավ ազդեցություն կունենա մարդկության վրա։ Մի պահ պատկերացնենք աշխարհ, որտեղ չկան օրենքներ։ Պարզապես քաոս կլիներ։ Մարդիկ կանեին այն ամենը ինչ ցանկանում են, չէին մտածի դրանց հետևանքների մասին և չէին պատժվի դրանց համար։ Այսպիսով՝ լիակատար ազատությունը վատ ազդեցություն կունենա մարդկանց համար։

Երեխաների ազատություն

Այս պարագայում լիակատար ազատությունը ճիշտ չէ, բայց երեխաներին ամբողջովին «փակ» պահելը նույնպես սխալ է։ Փոքր տարիքից երեխային պետք է սովորեցնել հասկանալ իր սխալը։ Իմ կարծիքով՝ երեխային խփելը, վիրավորելը և նրա վրա զայրանալը սխալ է։ Այդպես երեխան կսկսի վախենալ և չվստահել իր ծնողներին։ Կան երեխաներ, որ իրենց սխալը ուղղելու փոխարեն հակառակն են անում։ Այսպիսով՝ երեխային իր սխալից ետ պահելու ամենալավ միջոցը՝ իր սխալի հետևանքները բացատրելն է։

Posted in Հասարակագիտություն

Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Մարդկային շփումը ամենամեծ շքեղությունն է»

Ըստ իս՝ շատ ճիշտ խոսքեր են։ Իսկապես մարդկային շփումը կարելի է համարել շքեղություն, քանի որ բոլորս տարբեր ենք և յուրաքանչյուրի հետ պետք է տարբեր կերպ շփվել։ Արդյոք բոլո՞րն են օգտվում այդ շքեղությունից, կարծում եմ՝ ոչ։ Եթե բոլորը հասկանային այդ շքեղության իմաստը, ավելի քիչ վեճեր կլինեին։ Մարդիկ կփորձեին լսել և հասկանալ միմյանց։ Յուրաքանչյուրս տարբեր կերպ ենք ընկալում մարդկանց ասածը։ Ոմանք փորձում են նայել այլ մարդկանց տեսանկյունից, իսկ ոմանք հասկանում են այնպես, ինչպես իրենց է հարկավոր։ Իմ կարծիքով՝ երկրորդ խմբին պատկանող մարդիկ սխալ են, բայց, ցավոք, հասարակության մեծ մասն այդպիսին է։

Հիմա, երբ կա համացանց, մարդիկ սկսել են ավելի քիչ շփվել միմյանց հետ։ Մեր օրերում, իրոք, մարդկային շփումը շքեղություն է։ Յուրաքանչյուրս, հասկանալով դա, կփորձենք ավելի շատ շփվել մեր հարազատների և մեր շրջապատի մարդկանց հետ։

Այսպիսով՝ ֆրանսիացի բանաստեղծ և գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերին շատ ճիշտ և դիպուկ սահմանել է մարդկային շփում հասկացությունը։

Posted in Հասարակագիտություն

Գեղանկարչություն

Գեղանկարչությունը կերպարվեստի տեսակ է։ Ինչպես և արվեստի մյուս տեսակները, գեղանկարչությունը ստեղծում է մարդու, բնության, առարկաների, պատմական և հասարակական երևույթների գեղարվեստական պատկերներ։ Գեղանկարչության բազմաթիվ ստեղծագործություններ ունեն փաստա-ինֆորմացիոն արժեք։ Գեղանկարչությունը օգտվում է գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, ռիթմի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորություններից, որոնք նպաստում են հարթության վրա վերակենդանացնել իրականությունը, ստեղծել ծավալի ու տարածության պատրանք, հոգեբանական կերպարներ, կենդանի ու անշունչ առարկաներ՝ ստատիկ ու շարժուն վիճակներում։ Գեղանկարչությունը ձևավորում է մարդու գեղագիտական ճաշակը։ Տարբերում են գեղանկարչության մի շարք տեսակներ։ Օրինակ՝ պատմական, կենցաղային, անիմալիստական և այլն։ Գեղանկարչության հիմնական արտահայտչամիջոցը գույնն է։ Կազմակերպված և իմաստավորված գույնը՝ կոլորիտը, ոչ միայն տալիս է ռեալ իրականության գունապատկերը, այլև օժտված է զգայական ներգործության մեծ ուժով։

«Իններորդ ալիք» Հովհաննես Այվազովսկի
Հովհաննես Այվազովսկի, Օդեսայի նավահանգիստ, Սև ծով, 1852

Պատմություն

Գեղանկարչությունը առաջացել է դեռևս ուշ քարի դարում։ Պահպանվել են ժայռապատկերներ, որոնք կատարված են հողաներկերով։ Արևելքի հնագույն երկրներում և Ամերիկայում գոյություն է ունեցել մոնումենտալ գեղանկարչություն։Միջին դարերի Արևմտյան Եվրոպայում, Բյուզանդիայում, Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում զարգացել է հիմնականում եկեղեցական, կանոնացված գեղանկարչություն (որմնանկարչություն, սրբանկարչություն, մանրանկարչություն, խճանկար, վիտրաժ)։ Մ.թ․ 1-ին հազարամյակում Առաջավոր և Միջին Ասիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ցեյլոնում մեծ վերելք է ապրել մոնումենտալ գեղանկարչությունը, իսկ Միջագետքում, Իրանում, Հնդկաստանում, Միջին Ասիայում՝ դեկորատիվ հարթապատկերային մանրանկարչությունը։ Գեղանկարչությունը մեծ վերելք է ապրել Վերածննդի դարաշրջանում։ 

«Աստղալից գիշեր» Վան Գոգ
Միխայիլ Տկաչենկո, «Մերկուրի» բրիգի մարտն ընդդեմ թուրքական նավերի 1829 թվականի մայիսի 14-ին, 1907

Նկարչությունը ինձ համար առանձին աշխարհ է։ Ինքս շատ եմ սիրում նկարել։ Իմ կարծիքով՝ գեղանկարչության մեջ իրենց գործերով առանձնանում են Հովհաննես Այվազովսկին և Վան Գոգը։ Նրանց գործերը տարբերվում են այլ նկարիչների գործերից։ Այվազովսկին թեև միայն ծով է նկարել, բայց միևնույն է ինձ համար ամեն նկար իր առանձնահատկությունը ունի։ Իմ ամենասիրելի կտավը Այվազովսկու նկարներից «Իններորդ ալիք»-ն է։

«Ինքնադիմանկար` վնասված ականջով» Վան Գոգ

Վան Գոգը շատ յուրահատուկ նկարիչ էր։ Նա նկարել է աշխարհը այնպես, ինչպես ինքն էր տեսնում։ Հենց այդպես էլ նա տարբերվում է այլ նկարիչներից։ Նրա նկարներից իմ ամենասիրելի կտավները «Աստղալից գիշեր»-ն ու «Ինքնադիմանկար` վնասված ականջով»-ն են ։

Posted in Հասարակագիտություն

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը մի երևույթ է, երբ մարդկանց՝ ստրկական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործում են։ Այն ծանր, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ.։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն օրինականացվել է և ուժի մեջ է 2003 թ. դեկտեմբերի 25-ից։ Թրաֆիքինգը Հայաստանում «փակ թեմա» է համարվում։

Թրաֆիքինգը շահութաբեր արտադրություն է։ Այն համարվում է ամենաարագ աճող հանցավոր բիզնեսն աշխարհում։ Թմրավաճառքին հաջորդելով՝ համարվում է երկրորդ ամենաշահաբեր հանցավոր բիզնեսը։ Ըստ 2008 թվականի ՄԱԿ-ի գնահատականների՝ մոտավորապես 2.5 միլիոն մարդ՝ 137 երկրներից ենթարկվում են թրաֆիքինգի 127 երկրներում։ Սակայն այս տվյալները չեն կարող հստակ լինել, դրանք միայն գնահատականներ են և կարող են անընդհատ փոփոխվել։

Որպեսզի չդառնալ թրաֆիքինգի զոհ, պետք է լինել զգոն և իրազեկված։ Տրանսպորտային միջոցներից օգտվելիս պետք է լինել ուշադիր իրերի նկատմամբ: Թրաֆիքինգի ենթարկված մարդկանց չպետք է առանձնացնել հասարակությունից, այլ պետք է նրանց օգնել, որպեսզի սկսեն «նոր կյանք»։

Posted in Հասարակագիտություն

Արևապաշտություն

Աշխարհում կա երեք հիմնական կրոն։ Դրանք են՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը և բուդդայականությունը։ Հնում եղել է նաև արևապաշտություն և զրադաշտականություն։ Ես կներկայացնեմ արևապաշտությունը։ Այս կրոնում երկրպագության առարկան արևն էր։ Արևապաշտության մեջ առանձնանում են մեկ տասնյակից ավելի հայտնի աստվածներ կամ աստվածություններ: Այդ աստվածները մինչև այժմ համարվում են պաշտամունքի կամ երկրպագման առարկա։  Այն տարածված է եղել Մեքսիկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Եգիպտոսում և մի շարք այլ երկրներում։ Արևապաշտության մասին գրված է Հին կտակարանում, որտեղից էլ իմանում ենք, որ այն ունի 19000 տարվա պատմություն։Հայոց բարձրավանդակում այն ունի 12000 տարվա պատմություն։Հիմնական կենտրոններն էին՝ Պորտասարը, Չորաց Քարերը և Տաթևը։