Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը
հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում
է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։


2. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։

Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Եզակի֊սար, ձյուն, կատար, արև, գարուն, աղբյուր, առու, բուրմունք, թև, զեփյուռ, կակաչ, ծաղիկ, ժայռ, քար։
Հոգնակի֊դարեր, ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր։

Այսօր արթնացա արևի շողերի ներքո։
Սիրում եմ զեփյուռի ժամանակ զբոսնել քաղաքում։
Մեր գյուղի աղբյուրի ջուրը շատ զովացուցիչ է։
Թումանյանի ստեղծագործությունները դարեր շարունակ կմնան մեր սրտերում։
Սիրում եմ մեր լեռներով ու ժայռերով լի երկիրը։

3.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում
–եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4.եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

Posted in Հայոց լեզու

Կետադրական աշխատանք

Արտագրե՛լ և կետադրե՛լ։
ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից, որն
էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր` տարիներ առաջ`
ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը`
պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն` բերելով
խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում
գլուխն ու ոտքերը և քայլում` դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ
ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են
դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում:

Posted in Հայոց լեզու, Հաշվետվություններ, Գրականություն

Ձմեռային ճամբար (հաշվետվություն)

Posted in Հայոց լեզու, Գրականություն, Թարգմանություններ

Մենակություն

Հավանաբար յուրաքանչյուրս գոնե մեկ անգամ մեր կյանքի ընթացքում բախվել ենք միայնությանը: Շատերն ասում են, որ դա վատ է ազդում մարդու վրա: Բայց արդյո՞ք այդպես է: Հիմա փորձենք դա պարզել:

Նախ պետք է թվարկեք այն պատճառները, որոնք ստիպում են մարդկանց իրենց միայնակ զգալ: Դրանք շատ են: Ամենատարածվածը դավաճանությունն է, արտաքին աշխարհից մեկուսացումը և ծուլությունը: Այստեղ ամեն ինչ պարզ է: Դավաճանությունից հետո մարդը վախ է զգում ցանկացած հարաբերություններ կառուցելուց: Մարդը արտաքին աշխարհից մեկուսանում է, քանի որ մենակության մեջ ավելի լավ է իրեն զգում, քան որևէ մեկի հետ:

Իմանալով այս պատճառները կարելի է եզրակացութուն անել: Առաջինը բացասական է, քանի որ մարդը ստիպված մենակ է մնում: Նա չունի այնպիսի մարդ, որի հետ կարող է անկեղծանալ։ Դա ճնշող է և հաճախ կարող է հանգեցնել դեպրեսիայի առաջացման: Բայց մի մոռացեք դրական կողմի մասին: Յուրաքանչյուր ոք ժամանակի ընթացքում հոգնում է մեծ խմբերից և աշխույժ խնջույքներից: Ցանկանում է մենակ մնալ: Հանգստանալու և մտքերը հավաքելու անհրաժեշտություն է լինում:
Ուրեմն ի՞նչ է միայնությունը: Դանդաղ սպանող հիվանդություն, թե՞ պարզապես հանգստություն: Կարծում եմ ՝ բոլորը պետք է ինքնուրույն պատասխանեն այս հարցին: Անձամբ ես կարծում եմ, որ դա կախված է իրավիճակից:

Աղբյուրը

Posted in Հայոց լեզու, Գրականություն, Թարգմանություններ

Ի՞նչ է ընկերությունը

«Ընկեր», «ընկերանալ», «ընկերություն»: Ձեր կարծիքով ի՞նչ իմաստ կա այս բառերի մեջ: Կարո՞ղ եք հստակ սահմանել այս հասկացությունները:

Կյանքում յուրաքանչյուրս էլ բախվում ենք ընկերությանը: Երբ մարդն ունի իսկական ընկերներ, դա մեծապես ազդում է, թե որքան երջանիկ նա իրեն կզգա: Բայց, ցավոք, երբեմն ընկերության քողի տակ թաքնված են լինում կեղծ հարաներություններ և երբեմն ՝ արդյունքում, մարդը խորը հիասթափություն է ապրում: Մեզանից յուրաքանչյուրի համար շատ կարևոր է ընկերությունը այլ տեսակի հարաբերություններից տարբերելը, և դրա համար նախ պետք է իմանաք, թե որն է իսկական ընկերությունը:

Եթե յուրաքանչյուրս հասկանանք, թե ինչ է ընկերությունը, ապա դա կօգնի մեզ լինել լավ ընկեր, հուսալի ընկերներ և ամուր ընկերություն ունենալ:

Աղբյուրը

Posted in Հայոց լեզու, Գրականություն, Թարգմանություններ

Ժամանակ

Յուրաքանչյուր մարդ իր կյանքի որոշակի ժամանակահատվածում յուրովի է ընկալում ժամանակը։ Ձեզանից շատերը կհամաձայնվեն, որ «ուրախ ժամերը աննկատ են»: Եվ ոչ միայն ժամերը: Երջանիկ մարդիկ չեն զգում, թե ինչպես է ձմռանը հաջորդում գարունը, գարնանը`ամառը, իսկ ամռանը` աշունը: Երբ մարդ առօրյա կյանքում շփում ունի, նա նկատում է միայն այն, թե ինչպես են շաբաթվա օրերը փոխվում։ Երկուշաբթի օրվան հաջորդում է երեքշաբթին, երեքշաբթիին՝ չորեքշաբթի օրը, և այդպես մինչև շաբաթվա վերջ: Կիրակի օրը մեզանից շատերը ժամանակ ունեն նկատելու, թե ինչպես է առավոտին փոխարինում երեկոն, ապա գիշերը: Մարդը, որի ժամանակը այնքան դանդաղ է ընթանում, որ հետևում է ժամի յուրաքանչյուր րոպեին, հավանաբար շատ միայնակ է: Դուք նույնպե՞ս այդպես եք կարծում:

Աղբյուրը

Posted in Հայոց լեզու

Առցանց թեստային աշխատանք

1. Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում է.

անէ, երբևիցե, մանրէ, վայրէջք, լայնէկրան, առօրեական, անէական, այժմեական, ինչևէ, գոմեշ

       2.Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում հ.

արհամարհանք, ամպհովանի, խոնարհում, բարեշնորհ, ապաշխարանք, արհավիրք, ընդամենը, ընդհանուր, մանադազգահ, հեթեթալ

       3.    Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում ք.

բարվոք, գոգնոց, գոգավոր, ջրապապակ, նորոգել, հոգս, հավաքել, հոգնաբեկ, ոգելից, ոռոգել, Մարգար, հովվերգություն,

      4.    Ո՞ր շարքերի բոլոր բառերի բաց թողած տեղում է գրվում կրկնակ տառ.

1)      տ-ալ, կ-անք, ծաղկափ-իթ, լուսա-իկ

2)      ու-ամիտ, ծառու-ի, ա-ահայր, ըն-իմանալ

3)      Հե-ադա, Աքի-ես, Հո-անդիա, Վիե-նա

4)      ֆի-ական, խ-ալ, հ ո-երգություն, բա-ադ

5)      իննսունական, բուդդայական, բնօրրան, մրրկահավ

6)      ճռճ-ալ, միատա-, վշտա-ուկ, այ-ենական

5.    Տրված բառերից և բառաձևերից քանիսո՞ւմ ուղղագրական սխալ կա.

Բահրեյնի, Ջուղայեցի, երեկոյան, Սոմալիյում, վերարկույով, Չիբուխլույում, աղյուսյակ, սյունյակ, պայուսակ, Օֆելիայի

6Տրված տեքստում քանի՞ ուղղագրական սխալ կա.

Անթափանց, սռթսռթացնող

խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:

7.Ո՞ր շարքի բոլոր բառերում չի գրվում յ:

1. Իսրա-ել, Կարո-ի, մի-ություն, կրի-ա

2. հա-ելի, Ռաֆա-ել, գա-իսոն, ն-արդ

3. բամիա, վերարկուի, ծիածան, երգեի

4. միմ-անց, օվկ-անոս,  միլ-արդ, ժան-ակ

  8 .Ընդգծված բառերից քանիսո՞ւմ հնչյունափոխություն կա:

Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,

Երկնքի մթնած ամպերից իջներ

Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,

Ինչպես փոթորիկ՝ սաստիկ սրընթաց,

Գյուղից սլացան մի խումբ կտրիճներ:

  1. Երկուսում
  2. Երեքում
  3. Չորսում
  4. Բոլորում

9. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:

ալ(կարմիր), բուք(բորան), դեփ(դեղին), կողք(կողքի)

վերև(ներքև), դեմ(դիմաց), դեսից(դենից), մանր(մունր)

գիշեր(ցերեկ), ոչ(ոք), ստեպ(ստեպ), տուն(թանգարան)

ժամ-պատարագ, գնացող-եկող, պատեհ-անպատեհ, առոք-փառոք

10.Ո՞ր նախադասության մեջ մեծատառի գործածության սխալ չկա:

1. Խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ Մասիսի հողից, Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն Վենետիկ:

2. Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները` Վան, Բագավան, Կարին, Երվանդաշատ, Վաղարշապատ, Նախիջևան, Արտաշատ, բռնված էին Պարսից զորքով

3. Վրաց Միհրդատ թագավորը Վարդանի Համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:

4. Էմալե պրոֆիլը Ձեր,

Ձեր հակինթ աչքերը բիլ

Ես այսօր կուզեմ երգել,

Որպես մի անհայտ դը Լիլ:

11.Ընդգծված բառերից քանիսո՞ւմ կա հնչյունափոխություն:

Սրտագին  երգերն ինձ միշտ թովել են,

Հրճվանք են տվել ինձ թևավոր,

Բայց նվիրական  Ձեր հորովելը,

Բոլոր երգերից ջինջ է,  խոր:

Իմ մանկությունը վաղուց կորել է,

Վաղուց դարձել է հեքիաթ ու հուշ,

Բայց երբ հնչում է ձեր հորովելը,

Կրկին մանուկ եմ դառնում քնքուշ:

  1. Երեքում
  2. Չորսում
  3. Բոլորում
  4. Երկուսում

12.Ո՞ր բառում վերջին վանկը շեշտված չէ:

1. Գիշանգղ

2. Լուսնկա

3. Երջանկություն

4. Կարգադրել

13. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա:

1. Ամբոխը, որոշակի հույսեր փայփայելով, խռնվեց հայտնի բարերարի շուրջը:

2. Ազգային ժողովում քննարկված հրատապ հարցը վերաբերվում էր կրթական համակարգին:

3. Արտաքուստ իրարից չզանազանվող քույրերը հակոտնյա բնավորությունների  տեր էին:

4. Խորապես ընդունելով իր սխալը`Հայկը փորձում էր քավել մեղքերը:

14.Ընդգծված բառերից որի՞ գործածությունը փոխաբերական իմաստով չէ:

1.  Եվ քարավանը Աբու-Լալայի…

Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ  լուսնկայի շողերի միջով:

2.  Մենք համառ ոսկուն ստիպում էինք նաև մայրանալ,

Դառնալ դիցուհու արձան անթերի:

3. Բազմած լուսնի նուրբ  շողերին,

Հովի թևին  թռչելով`

Փերիները սարի գլխին

Հավաքվեցին գիշերով:

4.Ու թեև որպես մի մահկանացու պիտի վախճանվեմ,

բայց այս մատյանի  հարակայությամբ կմնամ անմահ:

15.Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են հականիշներ:

1. Անհողդողդ-երերուն, քնքուշ-վեհ, վեհանձն-ստոր

2. Խոժոռվել-ժպտալ, բանուկ-սակավագնաց, առաթուր-անջրպետ

3. Զարդարուն-անպաճույճ, օրինական-ապօրինի, ջրարբի-անջրդի

4. Դալար-բարակ, լայնարձակ-անձուկ, տկար-վատառողջ

16.Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են հոմանիշներ:

1. Հուսահատվել-վհատվել, շտապել-աճապարել, սպրդել-սողոսկել

2. Սիգաճեմ-վեհանձնյա, երեց-ավագ,  սովորույթ-ավանդույթ

3. Ունայն-դատարկ, զվարթ-խինդ, այլակերպ-տարաբնույթ

4. Հրահանգ-ցուցում, մայրամուտ-արշալույս, շեղում-խոտորում

17.Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոմանիշներ:

1. Հավակնորդ, հավակնոտ, հանդուգն, նախանձոտ

2. Մուճակ, մաշիկ, մակույկ, հողաթափ

3. Յուրովի, ինքնին, յուրային, ինքնաբերաբար

4. Մանրավաճառ, առևտրական, փերեզակ, չարչի

18.Ո՞ր շարքի բոլոր բառերն են անհոդակապ:

1. Գարեջուր, պարընկեր, հայազգի

2. Հատընտիր, ադամորդի, աղեխարշ

3. Ազգընտիր, բազկաթոռ, փոշեհատիկ

4. Սերմնագռավ, արքայազն, կարճալիք

19.Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի:

1. Հրոսակապետ

2. Վարչապետ

3.  Սակավապետ

4. Միապետ

20.Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոգնակին կազմում  ներ վերջավորությամբ:

1. Ամսագիր, ֆիդայի, երկտող, խաղաթուղթ

2. Պատճեն, արձակագիր, ռուս, հանքափոր

3. Մեծատառ, օրինագիծ, հողամաս, նախագահ

4.  Ժամկետ, վայրէջք, նստացույց, վագր

Posted in Հայոց լեզու, Հաշվետվություններ, Գրականություն

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում (մայրենի)

Գրականություն

Սեպտեմբեր

Վերլուծություններ

Նախագիծ- Կոմիտաս

Հայ հին միջնադարյան գրականություն

Հոկտեմբեր

Վերլուծություններ

Նախագծեր

Թարգմանություն-Բա՛ց թող փակ դռները

Լրացուցիչ աշխատանք-«Եթե չլիներ համացանցը»

Նոյեմբեր

Վերլուծություններ

Նախագիծ-《Նախշուն աշուն》

Թարգմանություն-Ոսկե աշուն

Դեկտեմբեր

Վերլուծություններ

Թարգմանություն֊Ձմեռ (թարգմանություն)

Հայոց լեզու

Posted in Հայոց լեզու

Բարդությունների տեսակները

1.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։
 2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:

արև-արևելք, արևմուտք, արևապաշտություն, արևաշող, արևահամ

լույս-լուսամուտ, լուսադեմ, լուսերես, լուսատու, լուսեղեն

հող-հողատարածք, հողամաս, հողագործ, հողաշինություն, հողագիտություն

ջուր-ջրաման, ջրծաղիկ, ջրաչափ, ջրցան, ջրաշխարհ

նկար-լուսանկար, դիմանկար, գծանկար, գունանկար, գեղանկարչություն


 3. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:
 4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, փայլուն-փայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։

Հնչյունափոխված բաղադրիչ ունեցող բարդություններ-բարակ-մարակ, աման-չաման, պարապ-սարապ, առոք-փառոք, մանր-մունր, փոքր-մոքր, մարդ-մուրդ։

Չհնչյունափոխված բաղադրիչ ունեցող բարդություններ-հեռու-հեռու,արագ-արագ, քուլա-քուլա, տեղ-տեղ, զույգ-զույգ, փայլուն-փայլուն,խումբ-խումբ։

1.Նա մի փոքր-մոքր աղջիկ էր, որը ուներ երկար և շեկ մազեր։

2.Տղան պարապ-սարապ ման էր գալիս ։

3.Ամբողջ սենյակում մանր-մունր իրեր էին թափված։

4.Մարդիկ խումբ-խումբ հեռացան դահլիճից։

5.Հեռու-հեռվում երևում էր մարդկանց մի մեծ խումբ։

6.Նա լացակումած և արագ-արագ դուրս եկավ սենյակից։

5. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան բարդություններ։

  • Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց-տնտեսագիտություն
  • նախածանց-արմատ-վերջածանց-դժգոհություն
  • արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց-գծագրություն
  • արմատ-արմատ-աղաման
  • արմատ-վերջածանց-վերջածանց-գրականություն
  • նախածանց-հոդակապ-արմատ-նախալեզու
  • արմատ-հոդակապ-արմատ-գունանկար

 6. Տպագիր կամ էլեկտրոնային մամուլից դո՛ւրս գրել առնվազն 20 հապավում, դասակարգե՛լ ըստ տեսակների (տառային, բառամասային, խառը) և գրե՛լ ամբողջական: 

Տառային- ՄԱԿ-Միավորված ազգերի կազմակերպություն, ՀՀ- Հայաստանի Հանրապետություն, ՌԴ- Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ- Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ԱԺ-Ազգային ժողով, ՈՒԳԸ-ուսանողական գիտական ընկերություն, բուհ-բարձրագույն ուսումնական հաստատություն, հէկ-հիդրոէլեկտրակայան, ջէկ-ջերմաէլեկտրակայան, աէկ-ատոմային էլեկտրակայան ։

Բառամասային- ուսմասվար-ուսումնական մասի վարիչ, դասղեկ-դասարանի ղեկավար, ժողտնտխորհ-ժողովրդական տնտեսության խորհուրդ, ժողկոմխորհ-ժողովրդակամ կոմիսարների խորհուրդ։

Խառը- անտառտնտեսություն-անտառային տնտեսություն, զինբժիշկ-զինվորական բժիշկ, շինհրապարակ-շինարարական հրապարակ, Քանաքեռհէկ- Քանաքեռի հիդրոէլեկտրակայան։

Posted in Հայոց լեզու

Բառակազմություն

1.Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն,
տգիտություն:

1.Տեսականորեն, Հայաստանում հնարավոր են գունավոր հեղափոխություններ, բայց պրակտիկորեն` ոչ:

2.Պաշտպանության նախարարությունում կադրերի վերաբաշխում կատարվեց։

3. Գիտականորեն ապացուցված է, որ մարդը ունի 46 քրոմոսոմ։

4. Տգետ մարդը համարվում է անօգնական։

5.Աշխարհի կեսից ավելին տառապում է տգիտությամբ։


2. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդ, պողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։
 3. Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

Նախածանց- անհայտ, հակաթույն, տգեղ, չկամ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, հարակից, անհարմար, ապաշնորհ, անթիվ։

Վերջածանց- խնձորենի, մթերային, կաղնուտ, միլիոնավոր, ցուցանակ, կղզյակ, հայրական, տրամագծորեն, հավաքածու, լսարան, ծիծաղելի, մորթեղեն, միտք, համատեղություն։

Ե՛վ նախածանց, և՛ վերջածանց- անմտություն, վերահաշվում, անհոգաբար, անհավատալի, ներգրավում, դժգոհություն։