Posted in Հայոց լեզու

Բարդությունների տեսակները

1.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։
 2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:

արև-արևելք, արևմուտք, արևապաշտություն, արևաշող, արևահամ

լույս-լուսամուտ, լուսադեմ, լուսերես, լուսատու, լուսեղեն

հող-հողատարածք, հողամաս, հողագործ, հողաշինություն, հողագիտություն

ջուր-ջրաման, ջրծաղիկ, ջրաչափ, ջրցան, ջրաշխարհ

նկար-լուսանկար, դիմանկար, գծանկար, գունանկար, գեղանկարչություն


 3. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:
 4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, փայլուն-փայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։

Հնչյունափոխված բաղադրիչ ունեցող բարդություններ-բարակ-մարակ, աման-չաման, պարապ-սարապ, առոք-փառոք, մանր-մունր, փոքր-մոքր, մարդ-մուրդ։

Չհնչյունափոխված բաղադրիչ ունեցող բարդություններ-հեռու-հեռու,արագ-արագ, քուլա-քուլա, տեղ-տեղ, զույգ-զույգ, փայլուն-փայլուն,խումբ-խումբ։

1.Նա մի փոքր-մոքր աղջիկ էր, որը ուներ երկար և շեկ մազեր։

2.Տղան պարապ-սարապ ման էր գալիս ։

3.Ամբողջ սենյակում մանր-մունր իրեր էին թափված։

4.Մարդիկ խումբ-խումբ հեռացան դահլիճից։

5.Հեռու-հեռվում երևում էր մարդկանց մի մեծ խումբ։

6.Նա լացակումած և արագ-արագ դուրս եկավ սենյակից։

5. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան բարդություններ։

  • Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց-տնտեսագիտություն
  • նախածանց-արմատ-վերջածանց-դժգոհություն
  • արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց-գծագրություն
  • արմատ-արմատ-աղաման
  • արմատ-վերջածանց-վերջածանց-գրականություն
  • նախածանց-հոդակապ-արմատ-նախալեզու
  • արմատ-հոդակապ-արմատ-գունանկար

 6. Տպագիր կամ էլեկտրոնային մամուլից դո՛ւրս գրել առնվազն 20 հապավում, դասակարգե՛լ ըստ տեսակների (տառային, բառամասային, խառը) և գրե՛լ ամբողջական: 

Տառային- ՄԱԿ-Միավորված ազգերի կազմակերպություն, ՀՀ- Հայաստանի Հանրապետություն, ՌԴ- Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ- Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ԱԺ-Ազգային ժողով, ՈՒԳԸ-ուսանողական գիտական ընկերություն, բուհ-բարձրագույն ուսումնական հաստատություն, հէկ-հիդրոէլեկտրակայան, ջէկ-ջերմաէլեկտրակայան, աէկ-ատոմային էլեկտրակայան ։

Բառամասային- ուսմասվար-ուսումնական մասի վարիչ, դասղեկ-դասարանի ղեկավար, ժողտնտխորհ-ժողովրդական տնտեսության խորհուրդ, ժողկոմխորհ-ժողովրդակամ կոմիսարների խորհուրդ։

Խառը- անտառտնտեսություն-անտառային տնտեսություն, զինբժիշկ-զինվորական բժիշկ, շինհրապարակ-շինարարական հրապարակ, Քանաքեռհէկ- Քանաքեռի հիդրոէլեկտրակայան։

Leave a comment