Posted in Հայոց լեզու, Գրականություն, Թարգմանություններ

Ժամանակ

Յուրաքանչյուր մարդ իր կյանքի որոշակի ժամանակահատվածում յուրովի է ընկալում ժամանակը։ Ձեզանից շատերը կհամաձայնվեն, որ «ուրախ ժամերը աննկատ են»: Եվ ոչ միայն ժամերը: Երջանիկ մարդիկ չեն զգում, թե ինչպես է ձմռանը հաջորդում գարունը, գարնանը`ամառը, իսկ ամռանը` աշունը: Երբ մարդ առօրյա կյանքում շփում ունի, նա նկատում է միայն այն, թե ինչպես են շաբաթվա օրերը փոխվում։ Երկուշաբթի օրվան հաջորդում է երեքշաբթին, երեքշաբթիին՝ չորեքշաբթի օրը, և այդպես մինչև շաբաթվա վերջ: Կիրակի օրը մեզանից շատերը ժամանակ ունեն նկատելու, թե ինչպես է առավոտին փոխարինում երեկոն, ապա գիշերը: Մարդը, որի ժամանակը այնքան դանդաղ է ընթանում, որ հետևում է ժամի յուրաքանչյուր րոպեին, հավանաբար շատ միայնակ է: Դուք նույնպե՞ս այդպես եք կարծում:

Աղբյուրը

Posted in Գրականություն

Բոբիի անունից(վերլուծություն)

Պատմվածքը մի փոքր տղայի և նրա ապրումների մասին է։ Հեղինակը պատմում է, որ տղան իր երազներում մղձավանջներ էր տեսնում։ Տեսնում էր, թե մայրը իր հետ շատ վատ է վարվում, թեև իրական կյանքում մայրը նրան շատ էր սիրում և պատրաստ էր ամեն ինչ աներ հանուն նրա։ Մի անգամ նա մորը հարցնում է, թե ինչու է մայրը այդքան դաժան իր հետ։ Մայրը բնականաբար չի հասկանում, թե ինչի մասին թ խոսքը։ Տղան բացատրում է, որ իր երազներում է այդպես։ Տղայի մորաքույրը, որը իրենց հետ էր ապրում, բացատրում է, որ երազները իրականության հետ բոլորովին կապ չունեն։ Այդ ամենից հետո, երբ Բոբիի մայրը հիվանդանում է, մորաքույրը խնդրում է, որպեսզի այլևս կպատմի մորը իր երազները և չանհանգստացնի նրան։ Թեև Բոբին շատ փոքր էր, բայց գիտակցում էր ամեն ինչ և միշտ ընդունում էր իր սխալները։ Ըստ իս՝ հեղինակը այս պատմվածքով ցույց է տալիս, որ անգամ փոքր երեխաները կարող են հայտնվել ծանր վիճակներում, բայց միևնույն ժամանակ շարունակեն մնալ ուժեղ և կարողանան հաղթահարել ամեն ինչ ինքնուրույն։

Posted in Գրականություն

Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին. Ֆյոդոր Դոստոևսկի

Պատմվածքը շատ հուզիչ, տխուր, ուսուցողական և խորիմաստ էր։ Պատմվածքը այն փոքրիկների մասին է, որոնք ապրում էին փողոցներում, չունեին տուն, հարազատներ, ոմանք նաև ընտանիք։ Այդ երեխաներից մեկը, թափառելով փողոցներում, նայում էր ապակիներից այն կողմ գտնվող մարդկանց, որոնք պարում ու երգում էին։ Թեև նա շատ վատ վիճակում էր գտնվում, սոված ու մրսած էր, բայց բոլորի հետ կիսում էր իրենց ուրախությունը։ Բայց այդ տարին յուրահատուկ էր նրա համար։ Նա հայտնվում է մի սենյակում, որտեղ բոլոր երեխաները իր նման էին։ Բոլորը առաջին անգամ էին գտնվում նման ջերմ ու բարի միջավայրում։ Փոքրիկների համար կարծես հրաշք լիներ դա։ Նրանք ուրախանում, պարում ու երգում էին։ Նրանց մայրերն էլ՝ ուրախությունից հուզված, նայում էին իրենց փոքրիկ երեխաներին։ Բայց պատմվածքի ավարտը շատ հուզիչ էր։ Փոքրիկ տղային գտնում են դրսում մահացած։ Իմ կարծիքով՝ տղան երազ էր տեսել, որտեղ ողջ էր նաև նրա մայրը, ամեն ինչ հիանալի էր, նա սոված չէր, չէր մրսում, նրան շրջապատում էին բարի ու կամեցող մարդիկ։

Posted in Հայոց լեզու, Հաշվետվություններ, Գրականություն

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում (մայրենի)

Գրականություն

Սեպտեմբեր

Վերլուծություններ

Նախագիծ- Կոմիտաս

Հայ հին միջնադարյան գրականություն

Հոկտեմբեր

Վերլուծություններ

Նախագծեր

Թարգմանություն-Բա՛ց թող փակ դռները

Լրացուցիչ աշխատանք-«Եթե չլիներ համացանցը»

Նոյեմբեր

Վերլուծություններ

Նախագիծ-《Նախշուն աշուն》

Թարգմանություն-Ոսկե աշուն

Դեկտեմբեր

Վերլուծություններ

Թարգմանություն֊Ձմեռ (թարգմանություն)

Հայոց լեզու

Posted in Գրականություն

Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»

Շատ տխուր, հուզիչ և ուսուցանող պատմություն էր։ Պատմվածքում հեղինակը պատմում է մի փոքրիկ աղջկա մասին, որը ձմռան ցուրտ եղանակին առանց կոշիկների զբոսնում էր փողոցում։ Նա միայն մի լուցկու տուփ ուներ, ինչը նրա տաքանալու վերջին միջոցն էր։ Տուն չէր ցանկանում գնալ, քանի որ դաժան հայրը տանն էր և միևնույն է տանը նույնպես շատ ցուրտ էր։ Առաջին անգամ վառելով լուցկին՝ աղջիկը տեսիլք տեսավ, որտեղ շքեղ զարդարված սեղան կար, յուղոտ բադ, որը դուրս էր գալիս ափսեի միջից և գնում էր աղջկան ընդառաջ։ Երկրորդ անգամ վառելով՝ նա տեսավ ամանորյա եղևնի՝ գեղեցիկ խաղալիքներով զարդարված։ Երրորդ անգամ ՝մահացած տատիկին, որը պարզել էր ձեռքը։ Աղջիկը բռնելով տատիկի ձեռքը՝ վեր բարձրացավ նրա հետ։ Առավոտյան աղջկան գտան մահացած։

Այսպիսով՝ ոչ բոլորի համար է Ամանորը լուսավոր ու պայծառ։ Սակայն աղջկա համար դա ամենալավ օրն էր, քանի որ տեսիլքում տեսավ ու զգաց այն ամենը, ինչը երբեք իրական կյանքում չէր զգացել։

Posted in Գրականություն, Թարգմանություններ

Ոսկե աշուն

Ահա եկավ ոսկե աշուն: Տարվա ամենագեղեցիկ և գեղատեսիլ ժամանակը: Աշունը սիրում է դեղին, կարմիր, նարնջագույն գույները, և ինչպես է նա սիրում ամեն ինչ պատել ոսկով: Ահա գալիս ես կեչու պուրակ և չես կարողանում աչքդ կտրել, ամեն ինչ ոսկեգույն է։ Տերևների փոխարեն ոսկե մետաղադրամներ են կախված կեչու ծառերի վրա, և թվում է, թե քամու մեկ շնչից նրանք անմիջապես կսկսեն հնչել:

Ոսկով է պատվում աշունը և զբոսայգիները, հատկապես ՝ ծառերը: Գնում ես և վայելում ես այդ գեղեցկությունը: Եվ սկսում ես հասկանալ, թե ինչու են բանաստեղծները այդքան սիրում երգել աշունը: Եվ երբեմն պարզապես բառեր չկան, անհնար է նկարագրել բոլոր այն գեղեցկությունները, որոնք բացվում են քո առջև:

Զբոսնում ես այգում և չես բավարարվում, չես ուզում թողնել այդ գեղեցկությունը: Շատ գեղեցիկ է առավոտյան, երբ եղանակը լավն է: Ոսկե ծառերը պարզապես փայլում են պայծառ կապույտ երկնքի ֆոնի վրա: Չես կարող չհիանալ բնությամբ, դրանից ավելի գեղեցիկ բան չկա: Ա՜խ: Որքան հրաշալի է, պարզապես հիանում ես այդ շքեղությունով:

Ոսկե աշուն մի հեռացի, մի քիչ էլ ուրախացրու : Բայց, ցավոք, ժամանակը  շատ կարճ է, և մեկ շաբաթից ծառերը սկսում են կորցնել իրենց զարդարանքը: Եվ ինչպես չես ուզում բաժանվել  հեքիաթից, ուզում ես ավելի շատ հիանալ այդ գեղատեսիլ ոսկե լանդշաֆտներով:

Աղբյուրը

Posted in Նախագծեր, Գրականություն

Նախագիծ 《Նախշուն աշուն》

Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկեն դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում: (Համո Սահյան)

Վերլուծություն

Համո Սահյանը շատ դիպուկ նկարագրել է ուշ աշունը։ Նկարագրել է տաք երկրներ չվող և մնացող թռչուններին։ Չվող թռչունները իրենց հետ տարան վերջին որոտի կանչերը, բույն-օջախների տխուր պատկերը և անգուշակելի ծիվ-ծիվը, իսկ մնացողները թրջվելու վախից կծիկ են դառնում։ Տերևաթափ եղած ծառերը կմախքի են նմանվում, իսկ շնչահատ քամին ցրտահարում է անտառի կանաչը: Սահյանի նկարագրած աշունը նման է Հայաստանի խոր աշնանը՝ մերկ ծառերով, ցուրտ և խոնավ։

Մի բուռ աշուն բերեք

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,
Դեղին պատարագ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:

Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-
Աղոթելով ամեն քար ու ճմբին…
Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան
Նավասարդյան օրվա հողաթմբին…

Թափուր մի բույն բերեք… չված հավքի
Խառն, անընթեռնելի կտցագրով…
Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի
Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:
Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:(Համո Սահյան)

Վերլուծություն

Սահյանը նկարագրել է Մթնաձորի գեղեցիկ և գույնզգույն աշունը և խնդրում է, որ աշուն բերեն այնտեղից։ Աշնան մշուշը համեմատում է խնկի ծխի հետ։ Խնդրում է, որ թափուր մի բույն, ամպի կծիկ և անձրևի թել բերեն։ Մթնաձորի աշունը համեմատում է դեղին մի առասպելի հետ։

Posted in Գրականություն

Անձրևի հեքիաթը(վերլուծություն)

«Անձրևի հեքիաթը» պատմվածքը կյանքին բնորոշ մի պատմություն է։ Հեղինակը գրում է, որ պարզ ու գյուղական մարդիկ երկար տարիներ ուզում էին երկնքից վայր ընկնող մի աստղ տեսնել։ Նրանք կարծում էին, որ եթե մի գիշեր երկնքից աստղ ընկնի, ապա բոլոր ցավերը կվերանան, բոլոր սիրահարներն իրենց սիրեցյալներին կհասնեն, ամեն ընկեր՝ իր ընկերոջը: Եվ մի օր իսկապես աստղ է ընկնում երկնքից, բայց ոչ ոք չի տեսնում դա, միայն մի փոքրիկ տղա, որը անգամ խոսել չգիտեր։ Կարելի է ասել, որ մարդիկ այդքան ժամանակ անիմաստ սպասել են մի բանի, որը այդպես էլ չտեսան։ Երկինքը նախկին հին երկինքն էր, և ողջ քաղաքում տխուր աստղի ոտնահետքն էլ չէր մնացել: Աստղը սողոսկել էր փոքրիկ տղայի տուն, որը, այն պինդ պահելով իր բռունցքի մեջ, քնել էր։ Պատմվածքի վերջում հեղինակը պնդում է, որ այս պատմությունն իրական է և ավելացնում է․ «Չե՞ք հավատում: Լավ: Ի՞նչ կարելի է անել»։

Posted in Գրականություն

Նախագծային ուսուցման ստուգատես

Նախագիծ«Իմ ժամանակակիցը»

Նախագծային ուսուցման ստուգատես (նոյեմբերի 4-15)

Կարդում ենք  ժամանակակից արձակ

Մհեր Վրեժի Իսրայելյան
(ծնվել է 1974թ. հուլիսի 5-ին Երևանում), արձակագիր:

«Երեք քայլ երկնքից անդին»

«Երեք քայլ երկնքից անդին» պատմվածքի բուն իմաստը այն է, որ պետք է անել այն ամենը, ինչ ուզում ես՝ ուշադրություն չդարձնելով հասարակությանը։ Պատմվածքի հերոսը գյուղում ապրող մի փոքր տղա էր, որի անունը Թոմ էր։ Գյուղում ոչ ոք չէր հասկանում թե ինչու էին նրա ծնողները այդպես անվանել նրան, այլ ոչ թե որևէ ավանդական անվամբ։ Տղան սիրահարված էր Նարեին։ Այդ աղջկան սիրում էր նաև մի գեներալ, և բոլորը կարծում էին, որ աղջիկը գեներալի հետ է ամուսնանալու։ Ուշադրություն չդարձնելով հասարակության կարծիքին՝ նա ,միևնույն է, չի հանձնվում։ Նրա պապը մի շարք պատմություններ էր պատմել, և մինչ քաղաք գնալը նա դրանց իմաստը չէր հասկանում։ Պապը ասում էր, որ իրենց գյուղում անձրևը նման չէ անձրևի, կարկուտը՝ կարկուտի, արևը՝ արևի։ Ասում էր, որ առաջ այնքան մեծ էր կարկուտը, որ մարդ կարող էր սպանել։ Թոմը չէր հավատում նրան։ Բայց երբ《դուրս եկավ》 աշխարհ, անմիջապես, հասկացավ պապի ասածները։ Նա կարծես թե տեսավ իսկական անձրևը, կարկուտը և զգաց իսկական արևի ջերմությունը։ Նա սովոր էր իր գյուղի բնակչությանը։ Քաղաքում ամեն ինչ այլ էր։ Բոլորը կարծես վերևից էին նայում նրան, բայց նա ուժեղ է գտնվում, չի կոտրվում և շարունակում է փնտրել Նարեին, որպեսզի տա նրան կարմիր վարդերը և համբուրի նրա այտը։

Շատ հուզիչ, ուսուցողական և դատիարակչական պատմություն էր։ Այսպիսով՝ մենք պետք է միշտ առաջնորդվենք այս նախադասությամբ՝ «Գնա առաջ, քայլ գցիր, ոչ ոք չի կարող փակել քո ճանապարհը»։

Posted in Գրականություն

«Եթե չլիներ համացանցը»

Համացանցը արմատապես փոխել է յուրաքանչյուրիս կյանքը։ Համացանցը ունի և՛ լավ, և՛ վատ կողմեր։ Լավ կողմերն այն են, որ համացանցից կարող ենք ստանալ շատ ուսուցանող տեղեկություններ, շփվել այլ երկրներում գտնվող հարազատների և ընկերների հետ, վատ կողմերը՝ մարդիկ կարծես կախվածության մեջ են գտնվում համացանցից։ 21-րդ դարում ոչ ոք չի պատկերացնում կյանք առանց համացանցի։ Ես նույնպես շատ եմ օգտագործում համացանցը։ Սիրում եմ տարբեր տեսանյութեր նայել։ Դրանք կարող են լինել նաև ուսուցողական։ Երբ դիտեցի «Եթե չլիներ համացանցը» տեսանյութը, շատ հերոսների ինձ նմանացրի։ Շատ ցավալի է, որ մենք այդքան կապված ենք և կախվածության մեջ ենք գտնվում համացանցից։ Պարզապես յուրաքանչյուրս պետք է կարողանանք ճիշտ օգտագործել այն, որպեսզի ինքներս չտուժենք։ Ըստ իս՝ հեռախոսով որոշ խաղերը մարդկությանը տանում են դեպի բթացում։

Այսպիսով՝ համացանցը ճիշտ օգտագործելու դեպքում մենք ինքնակրթվում և զարգանում ենք, իսկ սխալ օգտագործելու դեպքում՝ հակառակը։