Գրականություն
Սեպտեմբեր
Սեպտեմբեր, նոր դպրոց, նոր շրջապատ ու նոր ուսուցիչներ։ Ամեն ինչ նոր էր։ Կարելի է ասել, որ բախտս բերեց և ընկա լավ միջավայր, ձեռք բերեցի լավ ընկերներ ու ուսուցիչներ։ Տարին սկսեցինք կրկնությունից։ Վերհիշեցինք մեր անցածը։ Հիշում եմ գրականությանս առաջին վերլուծությունը (Ստեփան Զորյան․«Ջրհորի մոտ»(վերլուծություն))։ Ինձ համար նոր էր այս աշխատելու ձևը, բլոգները։ Բայց արագ հարմարվեցի։ Հետո վերհիշեցինք առասպելները, գրեցինք մեր կարծիքը, վերլուծություններ արեցինք։
Հետո ծանոթացանք Կոմիտասի գործերին և նախագծի ու պատումի տեսքով ներկայացրեցինք մեր անցածը, հասկացածը (Կոմիտաս)։ Ծանոթացանք նաև հայ հին և միջնադարյան գրականությանը։
Կարդացինք բազմաթիվ պատմվածքներ, գրեցինք մեր կարծիքը, վերլուծեցինք։ Դասարանում քննարկումներ արեցինք։
Այսպես ավարտեցինք առաջին ուսումնական ամիսը։ Սեպտեմբերը ինձ համար շատ ուսուցանող ու հետաքրքիր ամիս էր։
Հոկտեմբեր
Հոկտեմբերը սկսեցինք Չարլի Չապինից։ Գրեցինք իր նամակի վերլուծություն, ինչը ուղղված էր իր դստերը։ Նամակը շատ հուզիչ ու իմաստալից էր։ Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ (Չարլի Չապլինի նամակն իր դստերը)։ Հետո եկան գրաբարյան օրերը։ Գրաբարով գրված հոդվածները, տողերը և հետաքրքիր հատվածները թարգմանում էինք աշխարհաբար (Գրաբարյան օրեր։«Հաւատով խոստովանիմ…», «Հասկք»)։ Կարդացինք «Սասնա Ծռեր»-ը։ Գրեցինք մեր կարծիքը, վերլուծություն արեցինք («Սասնա ծռեր»): Սահյանական օրերը մոտեցան։ Ծանոթացանք Սահյանի կենսագրությանը, բանաստեղծություններին, հոդվածներին և այլն։ Գրեցինք վերլուծություններ (Նախագիծ «Իսահակյանական օրեր»): Գրեցինք նաև շարադրություն «Եթե չլիներ համացանցը» թեմայով։ Պատկերացրեցինք մեզ առանց համացանցի։
Նոյեմբեր
Նոյեմբերս սկսեց հետաքրքիր հանդիպումով։ Ունեցանք հետաքրքիր հանդիպում Մհեր Վրեժի Իսրայելյանի հետ։ Քննարկեցինք նրա պատմվածքները։ Ընտրեցինք այն, որը մեզ ամենից շատն էր դուր եկել և գրեցինք վերլուծություն (Նախագծային ուսուցման ստուգատես): Գրեցինք պատմվածքների վերլուծություններ (Անձրևի հեքիաթը(վերլուծություն)): Արեցինք Նախագիծ 《Նախշուն աշուն》 թեմայով։ Արեցինք նաև հետաքրքիր թարգմանություններ (Ոսկե աշուն):
Դեկտեմբեր
Դեկտեմբերը սկսեցինք պատմվածքների վերլուծություններից։
Արեցինք նաև թարգմանություններ (Ձմեռ (թարգմանություն)): Եվ իհարկե կրկնեցինք և վերհիշեցինք մեր ամբողջ կիսամյակի անցածը։
Հունվար
Հունավարին նույնպես արեցինք բազմաթիվ վերլուծություններ, քննարկումներ, թարգմանություններ ու նախագծե։
Վերլուծություններ
Թարգմանություններ
Փետրվար
Փետրվարին ծանոթացանք բառարանի տեսակներին (Բառարանի տեսակները): Ծանոթացանք Վահան Տերյանի գրականությանը (Կարդում ենք Վահան Տերյան, Իմ Տերյանը): Տերյանի բանաստեղծություններից դուրս բերեցինք մեզ անծանոթ բառերը և գրեցինք բացատրությունները (Բառարան «Իմ Տերյան»): Հոդվածի վերլուծություն արեցինք (Վահան Տերյանի մասին): Սկսեցինք ծանոթանալ Թումանյանի գրականությանը։ Գրեցինք իր բանաստեղծությունների, պոեմների, հոդվածների մի շարք վերլուծություններ։
Մարտ
Մարտը սկսեցինք Չարենցից։ Արեցինք նրա բանաստեղծությունների, հոդվածների, նրա վերաբերյալ ֆիլմերի վերլուծությունները։
Արեցի թարգմանություններ (Valerie Thomas (թարգմանություն))։ Քանի որ արդեն ինքնամեկուսացած էի, գրեցի անկեղծ խոստովանություն, թե ինչ եմ անում, ինչով եմ զբաղվում կարանտինի ընթացքում (Ինքնամեկուսացման մեկ օր․անկեղծ խոստովանություն)։ Գրեցի հոդվածների վերլուծություններ Դպիրից (Սովորողների ընթերցարան․ «Դպիր»)։
Ապրիլ
Սկսեցին Սահյանական օրերը։ Արեցինք վերլուծություններ։
Եվս մեկ անգամ գրեցի հոդվածների վերլուծություններ Դպիրից (Սովորողների ընթերցարան․ «Դպիր», Սովորողների ընթերցարան․ «Դպիր»):
Հեըաքրքիր պատմվածքների վերլուծություններ արեցինք (Անդրե Մորուա | Մանուշակներ ամեն չորեքշաբթի): Գրեցինք մի նկարի պատմություն։ Ես ընրել էի Առնոլֆինի ամուսինների դիմանկարը (Մի նկարի պատմություն / Առնոլֆինի ամուսինների դիմանկարը): Արեցի մի շատ հետաքրքիր նախագիծ։ Սասնա Ծռերից ընտրեցի մի հատված և ձայնագրություն արեցի։ Հետաքրքիր նկարնրով վիդեո պատրացտեցի։ Ընտրել էի այն հատվածը, որտեղ Սանասարը և Բաղդասարը իրենց տան համար անուն էին փնտրում և դիմում են մի իմաստուն պապիկի (Սասնա Ծռեր․ Հատված «Սանասար և Բաղդասար»-ից):