Posted in Հայոց լեզու, Հաշվետվություններ, Առցանց ուսուցում, Գրականություն

Ես կարողանում եմ (հաշվետվություն)

Գրականություն

Սեպտեմբեր

Սեպտեմբեր, նոր դպրոց, նոր շրջապատ ու նոր ուսուցիչներ։ Ամեն ինչ նոր էր։ Կարելի է ասել, որ բախտս բերեց և ընկա լավ միջավայր, ձեռք բերեցի լավ ընկերներ ու ուսուցիչներ։ Տարին սկսեցինք կրկնությունից։ Վերհիշեցինք մեր անցածը։ Հիշում եմ գրականությանս առաջին վերլուծությունը (Ստեփան Զորյան․«Ջրհորի մոտ»(վերլուծություն))։ Ինձ համար նոր էր այս աշխատելու ձևը, բլոգները։ Բայց արագ հարմարվեցի։ Հետո վերհիշեցինք առասպելները, գրեցինք մեր կարծիքը, վերլուծություններ արեցինք։

Հետո ծանոթացանք Կոմիտասի գործերին և նախագծի ու պատումի տեսքով ներկայացրեցինք մեր անցածը, հասկացածը (Կոմիտաս)։ Ծանոթացանք նաև հայ հին և միջնադարյան գրականությանը։

Կարդացինք բազմաթիվ պատմվածքներ, գրեցինք մեր կարծիքը, վերլուծեցինք։ Դասարանում քննարկումներ արեցինք։

Այսպես ավարտեցինք առաջին ուսումնական ամիսը։ Սեպտեմբերը ինձ համար շատ ուսուցանող ու հետաքրքիր ամիս էր։

Հոկտեմբեր

Հոկտեմբերը սկսեցինք Չարլի Չապինից։ Գրեցինք իր նամակի վերլուծություն, ինչը ուղղված էր իր դստերը։ Նամակը շատ հուզիչ ու իմաստալից էր։ Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ (Չարլի Չապլինի նամակն իր դստերը)։ Հետո եկան գրաբարյան օրերը։ Գրաբարով գրված հոդվածները, տողերը և հետաքրքիր հատվածները թարգմանում էինք աշխարհաբար (Գրաբարյան օրեր։«Հաւատով խոստովանիմ…», «Հասկք»)։ Կարդացինք «Սասնա Ծռեր»-ը։ Գրեցինք մեր կարծիքը, վերլուծություն արեցինք («Սասնա ծռեր»): Սահյանական օրերը մոտեցան։ Ծանոթացանք Սահյանի կենսագրությանը, բանաստեղծություններին, հոդվածներին և այլն։ Գրեցինք վերլուծություններ (Նախագիծ «Իսահակյանական օրեր»): Գրեցինք նաև շարադրություն «Եթե չլիներ համացանցը» թեմայով։ Պատկերացրեցինք մեզ առանց համացանցի։

Նոյեմբեր

Նոյեմբերս սկսեց հետաքրքիր հանդիպումով։ Ունեցանք հետաքրքիր հանդիպում Մհեր Վրեժի Իսրայելյանի հետ։ Քննարկեցինք նրա պատմվածքները։ Ընտրեցինք այն, որը մեզ ամենից շատն էր դուր եկել և գրեցինք վերլուծություն (Նախագծային ուսուցման ստուգատես): Գրեցինք պատմվածքների վերլուծություններ (Անձրևի հեքիաթը(վերլուծություն)): Արեցինք Նախագիծ 《Նախշուն աշուն》 թեմայով։ Արեցինք նաև հետաքրքիր թարգմանություններ (Ոսկե աշուն):

Դեկտեմբեր

Դեկտեմբերը սկսեցինք պատմվածքների վերլուծություններից։

Արեցինք նաև թարգմանություններ (Ձմեռ (թարգմանություն)): Եվ իհարկե կրկնեցինք և վերհիշեցինք մեր ամբողջ կիսամյակի անցածը։

Հունվար

Հունավարին նույնպես արեցինք բազմաթիվ վերլուծություններ, քննարկումներ, թարգմանություններ ու նախագծե։

Վերլուծություններ

Թարգմանություններ

Փետրվար

Փետրվարին ծանոթացանք բառարանի տեսակներին (Բառարանի տեսակները): Ծանոթացանք Վահան Տերյանի գրականությանը (Կարդում ենք Վահան Տերյան, Իմ Տերյանը): Տերյանի բանաստեղծություններից դուրս բերեցինք մեզ անծանոթ բառերը և գրեցինք բացատրությունները (Բառարան «Իմ Տերյան»): Հոդվածի վերլուծություն արեցինք (Վահան Տերյանի մասին): Սկսեցինք ծանոթանալ Թումանյանի գրականությանը։ Գրեցինք իր բանաստեղծությունների, պոեմների, հոդվածների մի շարք վերլուծություններ։

Մարտ

Մարտը սկսեցինք Չարենցից։ Արեցինք նրա բանաստեղծությունների, հոդվածների, նրա վերաբերյալ ֆիլմերի վերլուծությունները։

Արեցի թարգմանություններ (Valerie Thomas (թարգմանություն))։ Քանի որ արդեն ինքնամեկուսացած էի, գրեցի անկեղծ խոստովանություն, թե ինչ եմ անում, ինչով եմ զբաղվում կարանտինի ընթացքում (Ինքնամեկուսացման մեկ օր․անկեղծ խոստովանություն)։ Գրեցի հոդվածների վերլուծություններ Դպիրից (Սովորողների ընթերցարան․ «Դպիր»

Ապրիլ

Սկսեցին Սահյանական օրերը։ Արեցինք վերլուծություններ։

Եվս մեկ անգամ գրեցի հոդվածների վերլուծություններ Դպիրից (Սովորողների ընթերցարան․ «Դպիր», Սովորողների ընթերցարան․ «Դպիր»):

Հեըաքրքիր պատմվածքների վերլուծություններ արեցինք (Անդրե Մորուա | Մանուշակներ ամեն չորեքշաբթի): Գրեցինք մի նկարի պատմություն։ Ես ընրել էի Առնոլֆինի ամուսինների դիմանկարը (Մի նկարի պատմություն / Առնոլֆինի ամուսինների դիմանկարը): Արեցի մի շատ հետաքրքիր նախագիծ։ Սասնա Ծռերից ընտրեցի մի հատված և ձայնագրություն արեցի։ Հետաքրքիր նկարնրով վիդեո պատրացտեցի։ Ընտրել էի այն հատվածը, որտեղ Սանասարը և Բաղդասարը իրենց տան համար անուն էին փնտրում և դիմում են մի իմաստուն պապիկի (Սասնա Ծռեր․ Հատված «Սանասար և Բաղդասար»-ից):

Posted in Նախագծեր, Առցանց ուսուցում, Uncategorized

Սովորողը՝ ուսումնասիրող։ Բլոգային դիտարկում

Ես նույնպես մասնակցում եմ «Սովորողը՝ ուսումնասիրող» նախագծին, որի ընթացքում պետք է ստուգեինք կրթահամալիրի սովորողների բլոգները, նշեինք թերությունները և առանձնացնեինք բոլոր այն բլոգները, որոնք բավարարում են բոլոր պահանջները։ Սովորողի բլոգին ներկայացվող պահանջները կարող եք գտնել այստեղ։

Այս ընթացքում դիտարկեցի և ստուգեցի 9-րդ և 11-րդ դասարանների աշակերտների բլոգները։ Ստուգել եմ 80 բլոգ։ Բնականաբար կային և՛ թերություններ, և՛ առավելություններ։ Կային բլոգներ, որոնք շատ հաճելի էին առաջին հայացքից, անմիջապես էներգիա էին հաղորդում։ Ցավոք, կային նաև այնպիսինները, որտեղ ամբողջովին հակառակ պատկերն էր։ Նկատեցի, որ գրեթե բոլոր բլոգները ակտիվ ու գործուն էին, շատ էին հետաքրքիր նյութերը։ Նկատեցի նաև, որ հիմնականում, գրեթե բոլոր աշակերտների բլոգներում նույն խնդիրներն ու թերություններն են։ Հիմնականում բացակայում էին կրթահամալիրի կայքի և ենթակայքի, դասավանդողների ու սովորողների բլոգների հղումները։ Կային բլոգներ, որտեղ նշված չէր դասարանը, որոշ բաժիններ, որոնք ըստ սովորողի բլոգին ներկայացվող պահանջների պարտադիր են։ Շատ կարևոր է, որպեսզի բլոգում լինեն որոնման դաշտը և արխիվը, քանի որ այդպես բլոգը դառնում է ավելի հարմար։ Այս երկու պայմանը կային գրեթե բոլոր բլոգներում, ինչը ստուգելը ավելի դյուրին էր դարձնում։ Կցանկանայի առանձնացնել մի քանի աշակերտների բլոգներ, որոնք բավարարում էին բոլոր պահանջներն ու պայմանները, կոկիկ ու հաճելի էին աչքի համար։

Ահա իմ ուսումնասիրությունները

Posted in Español, Հաշվետվություններ, Առցանց ուսուցում

Իսպանական ամփոփում

Այս նյութում կներկայացնեմ իմ նախագծերը, ճամփորդությունները, այցերը, ինչպես նաև իմ կարծիքը հեռավար ուսուցման մասին։ Սկզբում կներկայացնեմ իմ բոլոր հաջողված նախագծերը։ Ըստ իս՝ իմ ամենահաջողված ու հետաքրքիր նախագծերն են «Դալին մեր ընտանիքում» և «Argentina»։ Առաջինում վիդեոյի միջոցով քրոջս հետ ներկայացրել եմ Սալվադոր Դալիին։ Իմ կարծիքով՝ Դալին ամենայուրահատուկ ու նշանավոր նկարիչներից մեկն է և այդ պատճառով նյութը բավականին հետաքրքիր է ստացվել։ Երկրորդ նախագծում ներկայացրել եմ իմ ֆավորիտ երկրներից մեկը։ Նախագիծը անելու ընթացքում՝ այնքան նոր, զարմանալի ու հետաքրքիր տեղեկություններ իմացա Արգենտինայի մասին, որոնց մասին մինչ այդ չգիտեի։

Մի քանի այլ նախագծեր․

Իմ ճամփորդությունները

Այս տարվա ընթացքում շատ եմ ճամփորդել։ Հատկապես իսպաներենի խմբով։ Ըստ իս՝ ամենահիշարժան ճամփորդություններից մեկը բարձունքի հաղթահարումն էր (Արշավ դեպի Արա լեռան գագաթը): Մինչև հիմա հիշում եմ, թե որքան ուրախ էմոցիաներով լի օր էր։ Շատ սիրեցի այդ օրը։ Հաջորդ հետաքրքիր ճամփորդություններից մեկը «Այցելություն դեպի Լևոնի աստվածային գետնափոր և Էդուարդ Տեր-Ղազարյանի միկրոարվեստ թանգարան» է։ Այցից հետո այս թանգարանները դարձան իմ ֆավորիտները։ Այնքան հետաքրքիր թանգարաններ էին, որ պատրաստ եմ այցելել ևս մեկ անգամ։ Ունեցել ենք նաև Գրադարանային արշավ և Հանդիպում Ուրուգվայի հյուպատոսի հետ։ Այս բոլոր ճամփորդությունների ընթացքում ձեռք եմ բերել շատ լավ ու նվիրված ընկերներ։

Հեռավար ուսուցում

Այս թեման հիմա ամենաքննարկվողներից մեկն է։ Այստեղ կփորձեմ ներկայացնել իմ կարծիքը հեռավար ուսուցման վերաբերյալ, առավելություններն ու թերությունները։ Ըստ իս՝ հեռավար ուսուցումը այս բարդ իրավիճակում միակ լուծումն էր։ Դրա շնորհիվ մենք՝ աշակերտներս, ետ չենք մնում դասերից, շարունակում ենք մեր կրթությունը։ Բայց միևնույն է, իմ կարծիքով՝ դպրոց հաճախելով՝ դասերը ավելի հագեցած ու էֆեկտիվ էին անցնում։ Եթե լիներ ընտրություն հեռավար և ոչ հեռավար ուսուցման միջև, ես անկասկած կընտրեի ոչ հեռավար ուսուցումը։ Այսպես մենք շփման պակաս ունենք։ Ըստ իս՝ միակ թերությունը սա է։ Առավելություններից մեկն այն է, որ ազատվել է բավականին ժամանակ, ինչը հնարավորություն է տալիս զբաղվել մեր նախասիրություններով, խորացնել մեր գիտելիքներն ու ինքնակրթվել։ Այս ընթացքում հեռավար դասեր ենք ունեցել նաև իսպաներենից։ Արել ենք քերականական աշխատանքներ, նախագծեր, շարադրություններ ու վարժություններ ենք գրել, պատմվածքներ ենք կարդացել, ինչպես նաև ֆիլմեր ենք դիտել։

Ինչու ընտրեցի իսպաներեն լեզուն

Կան մի քանի պատճառներ, որոնք ստիպեցին ինձ ընտրել իսպաներենը։ Պատճառներից մեկն այն է, որ իսպաներենը աշխարհում երկրորդ ամենատարածված և օգտագործվող լեզուներից մեկն է։ Հաջորդ պատճառն բավականին ակնհայտ ու պարզ է։ Միշտ սիրել եմ այս լեզուն և նրա հնչողության ձևը։ Լեզուն ուսումնասիրելու, նոր բառեր սովորելու և քերականությանը ծանոթանալու ընթացքում՝ ավելի ու ավելի սիրեցի այս լեզուն, ինչի համար շատ շնորհակալ եմ իմ դասավանդողին՝ Ռուզաննա Սարգսյանին։ Դասերը շատ հետաքրքիր ու հագեցած են անցնում, ինչի շնորհիվ ցանկանում ես ավելի ու ավելի խորացնել լեզվի իմացությունը։

Մի քանի այլ նյութեր իսպաներենից

Ըստ իս՝ իմ ընկերների ամենահետաքրքիր նախագծերն ու աշխատանքերն են․

Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

Մի նկարի պատմություն / Առնոլֆինի ամուսինների դիմանկարը

«Առնոլֆինի ամուսինների դիմանկարը» հոլանդացի նկարիչ, 15-րդ դարի Վերածննդի հայտնի ներկայացուցիչ Յան վան Էյքի նկարներից է: Այս ստեղծագործությունը Եվրոպայի գեղանկարչության մեջ առաջին հայտնի նկարն է, որտեղ պատկերված է ամուսնական զույգ։  1842 թվականից ցայսօր պահպանվում և ցուցադրվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում։ Համարվում է, որ նկարում պատկերված է վաճառական Ջովանի դի Նիկոլաո Առնոլֆինին ու նրա կինը։ Ենթադրվում է, որ նրանք իրենց իսկ տան մեջ են՝ Բրյուգգեում: Այս նկարը համարվում է Արևմտյան գեղանկարչության Հյուսիսային Վերածննդի դպրոցի ամենաբարդ մեկնաբանելի ստեղծագործություններից մեկը, իսկ նկարում պատկերված ամուսնական զույգի իսկության վերաբերյալ վեճերը ցայսօր էլ շարունակվում են: Այս նկարը նվիրել են Մարգարիտա Ավստրուհուն՝ Իսպանական Նիդերլանդների շտատհալտերին, ով ապրում էր Մեխելենում: Մարգարիտայի ունեցվածքի գույքագրման մեջ նույն թվականի հուլիսի 17-ին ֆրանսերենով նշված է՝

Մեծ նկար, որը կոչվում է Էռնուլ լը Ֆինն իր կնոջ հետ, նվիրված Մադամ Դոն Դիեգոյի կողմից, որի գագաթի վրա պատկերված է նկարիչ Յոհանի կողմից նկարված զինանշանը:

Պանոֆսկին, ով «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը» ստեղծագործությունը համարում է հարսանեկան ծիսակատարություն պատկերող կտավ, կոմպոզիցիայում որոշ դետալներին տվել է խորհրդանշական բացատրություն: Յան վան Էյքը, ըստ նրա, Բրյուգգեի տունը ներկայացրել է որպես հարսանեկան սենյակ, իսկ այնտեղ նկարված առարկաները պատկերված են ապշեցուցիչ ռեալիզմով և իրենց մեջ պարունակում են մի շարք աստվածաբանական և բարոյական մեկնաբանություն: Որոշ հետազոտողներ համարում են, որ նկարիչը կտավում նկարել է ինքն իրեն ու իր կնոջը՝ Մարգարիտա վան Էյքին: Այս տարբերակի կողմնակիցները նշում են, որ կինը չափազանց նման է Մարգարիտա Էյքին: Ըստ հետազոտողների 1434 թվականին Մարգարիտա Էյքը ունեցել է որդի: Հնարավոր է, որ Սուրբ Մարինայի արձանիկը մահճակալի մոտ նկարի հերոսուհու անունն է հուշում, ինչպես նաև այն, որ կինը շուտով ծննդաբերելու է: Եթե կինը Մարգարիտան է, ուրեմն նրա կողքին կանգնած տղամարդն էլ ամուսինն է. իսկ լատիներենով գրված մակագրությունը՝ «Յան վան Էյքը եղել է այստեղ» վկայում է, որ հեղինակը նկարել է ինքն իրեն

Կան որոշ հետազոտություններ, որոնք պնդում են, որ հայելու մեջ նկարիչը գաղտնի կերպով տեղավորել է նաև իր ինքնադիմանկարը:

Posted in Նախագծեր, Անգլերեն, Առցանց ուսուցում

Prayer for the world

We, the students and teachers of Mkhitar Sebastatsi Educational Complex, decided to implement this project, where we pray in different languages. I was presenting the Armenian prayer. The goal of the project is to show everyone that we are with them at this difficult time. All the people in the world are in this difficult situation, so we pray in different languages. We pray for all of us. We pray that everything will end well and we will return to our normal lives. All you have to do is believe that everything will be fine. We must be strong and overcome this difficult period together. I advise everyone to join us and pray with us. Through prayer, we must try to help those who really need help. We must pray together that we all be healthy and alert. Pray and belive.

Our project

Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

Անդրե Մորուա | Մանուշակներ ամեն չորեքշաբթի

Կարդացի Անդրե Մորուայի «Մանուշակներ ամեն չորեքշաբթի» պատմվածքը։ Այն շատ հուզիչ ու հետաքրքիր պատմություն է մի երիտասարդ աղջկա՝ Ջենիի, և նրա սիրո մասին։ Ջենին հայտնի և սիրված դերասանուհի, արտիստ էր։ Շատ երկրպագուներ ուներ։ Բայց բոլոր-բոլոր երկրպագուների մեջ տարբերվում էր մի երիտասարդ ուսանող, որը ամեն չորեքշաբթի մանուշակներ էր նվիրում Ջենիին։ Սկզբում աղջիկը այդքան էլ ուշադրություն չէր դարձնում տղային, քանի որ նրա նմանները շատ էին, որ ծաղիկներ էին նվիրում գեղեցկուհուն։ Սակայն նա տարբերվում էր մի բանով, որ շատ-շատ տարիներ անընդհատ, առանց դադարի չորեքշաբթի օրերը ամբողջովին նվիրում էր գեղեցկուհուն՝ ծաղկեփունջ գնելով և իր համերգներին հաճախելով։ Գեղեցկուհու համար կարծես սովորություն էր դարձել նրա այցելությունը։ Սովորական չորեքշաբթի էր և աղջիկը համերգից հետո, ինչպես միշտ շատ նվերներ էր ստանում, բայց ինչ որ բան այն չէր։ Այդ օրը չկար այն երիտասարդը։ Աղջիկը երկար ժամանակ սպասեց, բայց նա չեկավ։ Այդ օրվանից հետո Ջուլին այլևս տղային չտեսավ։ Այդ ժամանակ նա հասկացավ, թե որքան կարևոր էր այդ երիտասարդը իր համար։ Մի օր նա նամակ ստացավ անծանոթ տղամարդուց, որտեղ նա խնդրում էր, որպեսզի նրանք հանդիպեն։ Պարզվում է, որ անծանոթը երիտասարդի հայր էր և եկել էր տեղեկացնել, որ իր որդին, հույսը կորցնելով, որ աղջիկը երբևէ իրեն կսիրի, գնացել է բանակ և զոհվել է կռվում։ Ջուլին այնքան վատ էր զգում իրեն։ Չէ՞ որ նա արդեն սիրում էր այդ երիտասարդին։ Նա խոստացավ ինքն իրեն, որ մինչև կյանքի վերջ, ամեն չորեքշաբթի մանուշակներ է տանելու երիտասարդի գերեզմանին։

Ըստ իս՝ պատմվածքը նվիրվածության և մեծ սիրո մասին է։ Պատմվածքը ցույց է տալիս, որ պետք է գնահատենք մեզ շրջապատող և սիրող մարդկանց։ Չէ՞ որ հնարավոր է մի օր նրանք այլևս մեզ հետ չլինեն։ Եթե որևէ գործողություն վախենում ենք անել, բայց վստահ ենք, որ դա ճիշտ է, պետք է մոռանանք մեր վախերը և անենք այդ քայլը։ Հնարավոր է, որ կգա մի ժամանակ, որ կփոշմանենք, որ այդ օրը, այդ պահին չենք արել այդ քայլը։ Քայլ, ինչը կփոխեր մեր կյանքը։

Պատմվածքը այստեղ։

Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

Սովորողների ընթերցարան․ «Դպիր»

Բավական հետաքրքիր պրոցես է

Ընտրեցի այս հոդվածը, քանի որ այն հիմա կատարվող իրադարձությունների մասին է։ Հոդվածից հատկապես շատ դուր եկավ այս հատվածը՝

Ամփոփելով խոսքս՝ ասեմ, որ բավական հետաքրքիր պրոցես է, բարդ, արդյունավետ, կարևոր, փորձառատ… Եվ անհամեմատ կարևոր էր այս ամենը այն տեսակետից, որ պետք է այս բազան, այս հիմքը ունենալ, պահել հետագայի համար։ Միշտ չէ, որ էսպես է լինելու, բայց մենք չգիտենք, թե ինչքան է էս ամենը շարունակվելու, այդ իսկ պատճառով մենք պետք է հնարավորինս կարողանանք օգտագործել փորձը, հիմնվել փորձի վրա և հիմնվելով դրա վրա, ունենալով այդ վերլուծությունը՝ առաջ գնալ։

Իրոք, մենք չգիտենք, թե այս ամենը ինչքան է շարունակվելու, երբ է ավարտվելու, և երբ ենք մենք վերադառնալու մեր հին կյանքին, երբ ենք վերջապես տեսնելու մեր ընկերներին, հարազատներին։ Շատ բարդ է հիմա մեզ համար, բայց պետք է համակերպվենք և շարունակենք ինքնակրթվել ու զարգանալ։ Պետք է քայլենք առաջ։ Չէ՞ որ, այնքան ժամանակ ունենք։ Կարելի է ասել անսահմանափակ։ Մի պահ պատկերացնենք, որ այս բարդ շրջանում հայտնվեին անցյալի մարդիկ, երբ չկային համացանցը, բջջային հեռախոսները։ Որքա՜ն բարդ կլիներ նրանց համար։ Ամբողջովին կտրված աշխարհից, շփում միայն ընտանիքի անդամների հետ։ Պատկերացնելով այդ ամենը՝ հասկանում եմ, թե որքա՜ն լավ վիճակում ենք գտնվում մենք։ Թեև ոչ ֆիզիկապես, բայց շփվում ենք արտաքին աշխարհի հետ, խոսում ենք մեր ընկերների, հարազատների հետ։ Անգամ այս առցանց դասերը։ Հրաշալի է, չէ՞։

Մի պահ մտածում եմ, միգուցե սա մեզ համար հնարավորություն է, որի ժամանակ կարող ենք անել այն ամենը, ինչը չենք կարողացել կամ ժամանակ չենք գտել անելու։ Միգուցե հնարավորություն է, որ բացահայտենք մեզ։ Ինչու՞ ոչ։ Ունենք ժամանակ փորձելու նորը կամ խորացնելու և զարգացնելու հինը։ Մեծ հնարավորություն․․․ Պետք է օգտվենք դրանից։

Հոդվածը այստեղ։

Posted in Հասարակագիտություն, Նախագծեր, Առցանց ուսուցում

Սերնդսերունդ

Սերունդը մարդկանց տարիքային որոշակի խումբ և միևնույն պատմության դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն է։ Իմ ընտանիքը, կարելի է ասել, կազմված է երեք սերնդից։ Տատիկիս և պապիկիս սերունդը, մայրիկիս և հայրիկիս և իհարկե իմ, քրոջս ու եղբորս սերունդը։ Մենք բոլորս էլ տարբերվում եք և՛ մեր բնավորությամբ, և՛ մտացողությամբ, և՛ հայացքներով դեպի աշխարհը։ Սա էլ ապացուցում է, որ բոլոր սերունդները միմյանցից տարբերվում են։

Ամբողջատիրական վարչակարգ

Ամբողջատիրությունը կամ տոտալիտարիզմը ավտորիտար իշխանության ձև է։ Բնորոշ կողմերն են՝ սահմանադրական իրավունքների և ազատությունների փաստացի վերացումը, հասարակական կյանքի լիակատար ենթարկումը իշխանության շահերին և համատարած վերահսկության հաստատումը հասարակության նկատմամբ, քաղաքական ընդդիմության և այլախոհների հանդեպ բռնարարքների լայնածավալ կիրառումը։ Ամբողջատիրական վարչակարգերի հատկանիշներն էին՝

  • Հասարակությունում անհատը անվերապահորեն ենթարկվում էր մեծամասնությանը՝ հրաժարվելով սեփական մղումներից։
  • Պետությունը ճանաչվում էր իբրև միակ ստեղծագործ ուժը, որն ազգին առաջնորդում էր դեպի «պայծառ ապագա»։
  • Գոյություն ուներ միակ մեկ ճշմարիտ կուսակցություն, որն ուղղություն էր տալիս պետությանն ու ազգին։
  • Անհատից, ազգից, պետությունից ու կուսակցությունից վեր կանգնած էր առաջնորդը։

20-րդ դարի առաջին կեսին խորհրդային մարդու կյանքում կային բազմաթիվ սահմանափակումներ.

  • Կոլտնտեսականները զրկված էին ազատ տեղաշարժվելու իրավունքից։ Ի տարբերություն բնակչության մյուս խմբերի՝ նրանք չունեին անձնագրեր։
  • Բնակության վայրի հարցում գործում էին սահմանափակումներ։ Օրինակ՝ արգելված էր հաստատվել որևէ վայրում առանց գրանցման։
  • Սահմանափակումներ կային նաև աշխատանքի վայրի ընտրության և աշխատավայրի փոփոխման հարցում։
  • Գործում էին նաև կուսակցական պատկանելությանն առնչվող սահմանափակումներ։ Միջին և բարձր պաշտոններ վարելու համար ցանկալի էր, որ անձը լինի կոմունիստական կուսակցության անդամ։

Կրթական կյանքը սովետական Հայաստանում

1926 թ. սկզբներից Խորհրդային Հայաստանում կրթական կյանքն աննախադեպ
զարգացում է ապրում: Զարգացման հիմնական ուղղություններն էին՝

  • 1) անգրագիտության վերացում
  • 2) պարտադիր տարրական կրթություն և ապա անցում յոթնամյա կրթության
  • 3)տեխնիկական կրթության կազմակերպում
  • 4) բարձրագույն կրթության կատարելագործում

Խորհրդային կրթական համակարգի ամենամեծ ձեռքբերումը դպրոցների ցանցի ընդլայնումն էր, պետական աջակցությունը և պայքարն անգրագիտության դեմ։ Բացվեցին լիկկայաններ, որոնց շնորհիվ 10 տարում գրագիտության մակարդակը հասավ 70%-ի։ Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով բացվեցին մանկավարժական ուսումնարաններ և համալսարաններ։ Իրականացվում էին նաև բազմաթիվ փորձարկումներ։ Մասնավորապես, փորձարկվեցին լաբորատոր-բրիգադային, կոմպլեքսային և դալտոն-պլան մեթոդները։ 1920-ական թվականներին դպրոցը 9-ամյա էր։ 1932 թվականից ներդրվեց 10-ամյա կրթությունը։ Բացվեցին բազմաթիվ համալսարաններ և ինստիտուտներ։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում կտրուկ ավելացավ դպրոցների թիվը՝ հասնելով 1600-ի։ Իսկ աշակերտների թիվը հասավ 600 հազարի։ 12-15 բուհերում սովորում էր 50-60 հազար ուսանող, ինչը տոկոսային հարաբերությամբ ԽՍՀՄ լավագույն ցուցանիշներից էր։

Ուսումնասիրելով, կարդալով և ծանոթանալով սովետական Հայաստանի կյանքին, ապրելաոճին՝ նկատեցի, որ մեր կայքնը շատ է տարբերվում նրանց կյանքից։ Մարդիկ շարունակում են զարգանալ, աճել, ստեղծել և դա միշտ էլ շարունակվելու է։ Այն, ինչ մեզ համար հիմա սովորական երևույթ է, այն ժամանակ անգամ չէին էլ կարող մտածել դրա մասին։ Օրինակ՝ համացանցը, բջջային հեռախոսները, լայնէկրան հեռուստացույցները և այլն։ Իհարկե սա մեծ առավելություն է մեզ համար, քանի որ այս ամենով մեր կյանքը մի քանի անգամ հեշտ է դարձել։ Եթե այն ժամանակ տեղեկություն ստանալը բավականին դժվար էր, ապա հիմա դա այնքան հեշը ու դյուրին է։ Մի քանի հարյուրամյակ հետո կստեղծվեն այնպիսի բաներ, որոնց մասին մենք երբևէ չենք մտածել, որոնք մեզ անհնարին են թվում հիմա։ Կյանքն այդպիսին է։

Posted in Անգլերեն, Առցանց ուսուցում

The Necklace. Home reading


The main meaning of this story is greed, which destroys people and changes their lives for the worse. Greedy people will never achieve their goals. Such people want to achieve everything without work, without effort. Such people are mostly lazy and aimless. In this story, the woman wanted to have more. Her surroundings and way of life seemed poor, meaningless, and uninteresting to her. But one day her husband, who was a very ordinary man and did not have much money, bought an expensive ball ticket for her. The woman did not appreciate his torment, she started crying and said that she did not have a suitable dress. The husband also paid for the dress. But that was not enough for the woman either. She also wanted an expensive necklace. The husband offered to take it from her friend. The woman asked her friend to lend her a necklace. She chose the most beautiful and luxurious necklace from all the jewellery. The woman looked very beautiful at the ball and was different from everyone else. But when they returned home, the woman noticed that she had lost her necklace. They were very disappointed and didn’t have enough money to buy a new one. They started taking bills, borrowing money from people so that they could buy another necklace like that. Finally, they bought the necklace and returned it. But they had to work to pay all the bills. It took ten difficult years to pay all the taxes. One day the woman heard that the necklace, which she had borrowed was a copy and it was very cheap. It turns out that they had suffered in vain for so many years. In my opinion, this story was a great lesson for the woman, which proved that her greed ruined her and her husband’s life. There are many sayings summing up this story, but this is the closest one “As long as greed is stronger than compassion, there will always be suffering.”

The necklace