Posted in Քաղաքագիտություն

Քաղաքագիտության օբյեկտը և առարկան

Common and Islamic Law WAEC & JAMB Subjects Combination

Այն գիտությունը, որը ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում կոչվում է քաղաքագիտություն։ Աշխարհի առաջատար մի շարք քաղաքագետների կարծիքով՝ քաղաքագիտությունը գիտություն է իշխանության համար մղվող պայքարի և մրցակցության մասին։ Մինչև XX դարի 20-30 ական թվականները քաղաքական գիտությունը համարվում է ուսմունք, տեսություն պետության մասին։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն առանձնացվեց պետականագիտությունից և դարձավ ինքնուրույն ուսումնասիրման առարկա։ Քաղաքագիտություն առարկան կարելի է ասել նոր ձևավորված սոցիալական գիտության ճյուղերից է և կան նաև մի շարք երկրներ, որտեղ նրա վերջնական կայացման գործընթացը դեռևս չի ավարտվել։ Քաղաքագիտությունը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել հասարակության քաղաքական կյանքի մասին, քանի որ այն միաժամանակ ուսումնասիրում է մի քանի գիտություն (քաղաքական փիլիսոփայություն, սոցիոլոգիա, հոգեբանություն)։ Այստեղ կարող է հարց առաջանալ, թե արդյո՞ք քաղաքագիտությունը առանձին գիտություն է։ Պատասխանը հետևյալն է, այո, քանի որ միևնույն օբյեկտը, որպես իրականության մի մաս, կարող է ուսումնասիրվել մի շարք գիտությունների կողմից։

Այսպիսով՝ քաղաքագիտությունը ուսումնասիրում է․

  • մարդու և հասարակության փոխհարաբերությունների քաղաքական ոլորտը որպես հիմնական, առանձին օբյեկտ
  • հասարակության քաղաքական կյանքի ոչ միայն առանձին կողմերը, այլև քաղաքական համակարգն ամբողջությամբ
  • քաղաքականության հիմնական հարցի՝ իշխանական հարաբերությունների օրինաչափությունները

Այսպիսով, քաղաքագիտության օբյեկտը հասարակության քաղաքական ոլորտն է, իսկ առարկան՝ քաղաքական իշխանության ձևավորման ու զարգացման օրինաչափությունները։

Posted in Էկոլոգիա

Մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը

Հավաքածու բնության լուսանկարներ | գեղեցիկ պատկերներ

Բոլորս էլ գիտենք, որ այնտեղ, որտեղ մենք ապրում ենք, այն, ինչը շրջապատում է մեզ մեր շրջակա միջավայրն է։ Շրջապատող միջավայրը բավականին լայն հասկացություն է և ընդգրկում է արհեստական միջավայրի (տնտեսություններ, արդյունաբերություն, ձեռնարկություններ և այլ ինժեներական կառույցներ) տարրերը, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալական գործոնները։ Գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման, ազգաբնակչության նյութական, հոգևոր ու գեղագիտական պահանջների անընդհատ աճի ու բարելավման արդի պայմաններում շրջապատող միջավայրի պահպանման ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործման պրոբլեմը ձեռք է բերել կարևորագույն նշանակություն։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ Այս նյութում կպորձեմ գնահատել իմ շրջակա միջավայրի որակը, օրինակներով կներկայացնեմ, թե ինչպես է շրջակա միջավայրը ազդում մեր և մեր առողջության վրա և կառանձնացնեմ ՀՀ-ում տարածված այն հիվանդությունները, որոնք կապված են շրջակա միջավայրի հետ։

Ջրոլորտի աղտոտում – Էկոլոգիա
ՀՀ-ում աղտոտված միջավայրի ազդեցությունը բուսական և կենդանական աշխար

Ապրում եմ Երևանում և չեմ կարող ասել, որ իմ շրջակա միջավայրը լիովին մաքուր է։ Օրինակ՝ դպրոց գնալիս՝ գետնին նկատում եմ կոնֆետների թղթեր, ծխախոտի մնացորդներ, պլաստիկ շշեր և մի շարք այլ թափոններ։ Երբեմն մարդիկ մնացորդները գետին են նետում և իրենց արդարացնում են այսպես․ «Մեկ կոնֆետի թուղթը կամ ծխախոտի մնացորդը բնության, շրջակա միջավայրի վրա չեն կարող ազդել»։ Բայց եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե բոլոր մարդիկ այդպես մտածեին։ Սարսափելի է անգամ պատկերացնելը, չէ՞։ Շրջակա միջավայրի աղտոտվածության գործում մեծ դեր ունեն նաև գործարանները, տրանսպորտային միջոցները, որոնք օդ են արտանետում մի շարք վնասակար գազեր, ինչը վտանգավոր է և՛ շրջակա միջավայրի, և՛ մեր առողջության համար։ Հենց այստեղից էլ պարզ է դառնում, թե մենք որքա՜ն մեծ վնաս կարող ենք հասցնել բնությանը՝ մեր շրջակա միջավայրին։ Շրջակա միջավայրին վնաս հասցնելով՝ մենք վնաս ենք հասցնում նաև ինքներս մեզ, մեր առողջությանը։ Մի շարք հիվանդություններ կապված են հենց բնության աղտոտվածության հետ։ Հիվանդություններից հիմնականում շատ տարածված են շնչառական օրգանների հետ կապված հիվանդությունները։

Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը-1 - Pars Today
ՀՀ-ում աղտոտված միջավայրի ազդեցությունը բուսական և կենդանական աշխար

Ինչպես արդեն նշեցի, մարդը ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա։ Ազդեցությունը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական։ Մի փոքր ներկայացնեմ դրական կողմերը։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հեկտար ճահիճներ ու գերխոնավ հողատարածություններ, որի շնորհիվ խիստ կրճատվել են հիվանդությունները, ոռոգվել են անապատային հողերը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, քաղաքներում, գյուղերում ու ավաններում ստեղծվել են անտառագոտիներ։ Սակայն պետք չէ մոռանալ նաև բացասական կողմերի մասին։ Մարդկային արտադրական գործունեությունը լուրջ վտանգ կարող է սպառնալ շրջապատող միջավայրին, եթե այն իրականացվի առանց հաշվի առնելու շրջապատող միջավայրի պահպանության պայմանները։ Մասնավորապես վտանգավոր կարող են լինել էներգետիկայի և մշակող արդյունաբերության մի շարք ճյուղերի (նավթի վերամշակում, միջուկային էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, գունավոր մետալուրգիա) օբյեկտները, գյուղատնտեսության քիմիացումը, ավտոմոբիլային, ջրային և օդային տրանսպորտի աճը։ Բազմաթիվ երկրներ խմելու ջրի պակասի պատճառով սառցալեռներ են տեղափոխում Գրենլանդիայից։ Միաժամանակ ջրային աղբյուրներն ու Համաշխարհային օվկիանոսը աղտոտվում են արդյունաբերության, գյուղատնտեսության ու կոմունալ տնտեսության թափոններով։

ԱՄՆ 5 ամենագեղատեսիլ կետերը բնության սիրահարների համար - ForumD Daily

Երբեք չպետք է մոռանալ, որ շրջապատող միջավայրի պահպանությունը շատ կարևոր դեր է խաղում մեզ համար։ Շրջակա միջավայրի պահպանութան հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։ Շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակում է բնապահպանության նախարարությունը։ Գործում են նաև շրջակա միջավայրի պահպանության ազգային և միջազգային, պետական և ոչ պետական կազմակերպություններ։ Իսկ ինչ վերաբերում է մեզ, պետք է փորձել հնարավորինս քիչ աղտոտել մեզ շրջապատող միջավայրը, լինել ավելի ուշադիր բնության և նրա բարիքների հանդեպ։

Posted in Հայոց լեզու

Երկհնչյուն․ Երկհնչյունների ուղղագրությունը

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

Գարունդ հայերեն է գալիս,   (հայերեն)

Ձյուներդ հայերեն են լալիս….(ձյուներդ)

Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,(լույսը, յոթ)

Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…(ճյուղից)

Հայաստան ասելիս այտերս այրվում են,(Հայաստան, այտերս,այրվել)

Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,

Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։(այդպես)

Ծանր նստել է քարափը ձորում,

Հյուրընկալ տերը մանկության ձորի։(հյուրընկալ,մանկության)

Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ

Եվ թափառական ուլե՛ր քարայծի,(քարայծի)

Մի՛ չարաշահեք բարությունը մեծ(բարություն)

Ու համբերությունն այս մեծ քարափի։(համբերություն, այս)

Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,

Իր ներսը նայի, և ով իմանա,(նայի)

Գուցե թե սրտից մի աղբյուր հանի(աղբյուր)

Կամ թե այնպիսի մի հարստություն,(այնպիսի, հարստություն)

Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։

Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,ստորոգյալ, լուսնյակ, Կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,հյուսն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ, մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի, հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա, յուրային։

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների ու բաղաձայնների քանակը։

Ակունք(երկու ձայնավոր, երեք բաղաձայն), բարձունք(երկու ձայնավոր, հինգ բաղաձայն), խճանկար(երկու ձայնավոր, հինգ բաղաձայն), անդունդ(երկու ձայնավոր, չորս բաղաձայն), հրաժեշտ(երկու ձայնավոր, հինգ բաղաձայն), պայթյուն(երկու ձայնավոր, հինգ բաղաձայն), դաստիարակ(չորս ձայնավոր, հինգ բաղաձայն), մանրէ(երկու ձայնավոր, երեք բաղաձայն), սրբատաշ(երկու ձայնավոր, հինգ բաղաձայն), հյուլե(երկու ձայնավոր, երեք բաղաձայն), անընդհատ(երեք ձայնավոր, հինգ բաղաձայն), սրընթաց(երկու ձայնավոր, հինգ բաղաձայն), մերթընդմերթ(երեք ձայնավոր, ութ բաղաձայն), մտավոր(երկու ձայնավոր, չորս բաղաձայն), դազգահ(երկու ձայնավոր, չորս բաղաձայն):

5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։

Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ, էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին, մումիա, Սիսիան, փասիան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա, օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանիա, Եղիա, Եղիազար, Երեմիա, հեծյալ, Զաքարիա, Մարիամ, Ամալյա, Օֆելյա։

6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։

Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգեոն, հետյոտն, արդյոք, մարմարիոն, թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապյոն, տրիլիոն, օրիորդ, ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելեոն։

7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։

Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել, գաիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ, միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական։

Posted in Հայոց լեզու

Ձայնավորների ուղղագրությունը(է/ե, օ/ո, ը)

  1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
    Այգեէտ, այժմէական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական,
    անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե,
    էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,
    հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ,
    միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք,
    տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։
  2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
    Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
    ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր,
    գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
    հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,,
    նախօրոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,
    տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։
  3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
    Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր,
    առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,
    ինքնըստինքյան, լուսնկա, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել,
    հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
    որոտընդոստ, սրընթաց, ունկնդիր:
Posted in Español, Նախագծեր

Սովորողը նաև սովորեցնող է

Ես նույնպես մասնակցում եմ «Սովորողը նաև սովորեցնող է» նախագծին, որի ընթացքում մենք՝ սովորողներս, փորձելու ենք դասավանդել։ Դասի ընթացքում խոսելու ենք ոչ միայն քերականությունից, այլ նաև քննարկելու ենք Իսպանիային վերաբերող մի քանի հետաքրքիր փաստեր։

Այս դասի ընթացքում կներկայացնեմ իսպաներենի որոշյալ և անորոշ հոդերը, եզակի և հոգնակի թվի կազմությունը, ինչպես են դիմում ընտանիքի անդամներին Իսպանիայում։ Որպես լրացուցիչ թեմա՝ պատմելու եմ ցլամարտի մասին, որը շատ բնորոշ է Իսպանիային։ Փոքրիկ անդրադարձ կանենք նախորդ դասին, կվերհիշենք մեր անցածը։ Դասը կբացատրեմ և կներկայացնեմ վիդեոների և նկարների միջոցով, որոնք այն ավելի հետաքրքիր ու գունեղ կդարձնեն։

Հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 18-ին , ժամը՝ 17:00։

Հանդիպման հղումը

Posted in Español, Առցանց ուսուցում

El niño suicida

Պատմվածքը ամողջությամբ ֆանտաստիկ ժանրից էր։ Պատմությունը սկսվում է մի փոքր տղայի ինքնասպանությամբ, ինչը հանելուկ էր բոլորի համար։ Սակայն մի տղամարդ գիտեր այդ պատմությունը և գիտեր, թե ինչու է երեխան ինքնասպան եղել։ Տղամարդը սկսում է պատմել այդ անիրական պատմությունը։ Ասում է, որ մի անգամ մի ծեր կին իր տան մոտակայքում գտնվող գերեզմանատանը մի ծերուկ է տեսնում։ Ծերուկը «նորածին» էր։ Ասում են, որ հենց նա էր ցանակացել ծնվել այդպիսին։ Նրա կարծիքով ավելի լավ է տարիների ընթացքում երիտասարդանալ, քան ծերանալ։ Նրա կյանքի առաջին տարիները անցկացնում է հիվանդանոցում։ Այնտեղից դուրս գալուց հետո նա շրջում էր փողոցներով և գումար էր մուրում։ Տարիները անցնում էին, բայց նա չէր ծերանում։ Բոլորի համար մի մեծ հանելուկ էր դա։ Ինչպե՞ս է երիտասարդանում։ Իր կյանքի հիսունից մինչև տասնհինգ տարեկանը ընկած հատվածում նա շատ երջանիկ էր, վայելում էր իր կյանքը։ Սակայն դրանից հետո, ամեն ինչ սկսեց բարդանալ։ Կյանքը դժվարացավ, քանի որ բոլորը շատ տարօրինակ էին նայում նրան, երբ նա միայնակ գնում էր խանութ և իր համար կոնֆետներ և խաղալիքներ էր գնում։ Բոլորը առաջին անգամ էին տեսնում վեց-յոթ տարեկան երեխա, որը կարող էր հոգալ իր բոլոր խնդիրները, պահանջները։ Մտածում էր․ «Իսկ երբ դառնամ նորածին և ինձ տանեն մանկատուն։ Ի՞նչ եմ անելու, ինչպե՞ս եմ ապրելու»։ Տղան այդպես այլևս չէր կարողանում ապրել։ Այդ պատճառով էլ գնաց այդ քայլին և ինքնասպան եղավ։

tabernero-անտառապահ

inquietante-անհանգստացնող

desconocido-անհայտ

acababa-ավարտվեց

pronunció-արտասանվում է

escucharon-լսում էին

vagabundo-զարկերակ

camposanto-գերեզմանոց

escogido-ընտրված

prueba-ապացույց

consentimiento-համաձայնություն

encima-ավարտել

tortuosas-տանջող

Posted in Español, Առցանց ուսուցում

Acerca de la muerte de Bieito/Rafael Dieste

Կարդացի Ռաֆայել Դիեստեի պատմվածքը։ Այն բավականին խառը սյուժե ուներ։ Հեղինակը կարծես գրել էր գլխավոր հերոսի մտքերը, ինչպես էր նա մտածում և ինչ քայլեր էր ուզում անել, որոնք այդպես էլ չստացվեց անել։ Տղան գերեզմանատան հսկիչներից մեկն էր։ Այդ գերեզմանատանը թաղված էր նաև մի քանի օր առաջ մահացած Բիեիտոն։ Տղան անընդմեջ ձայներ էր լսում Բիրեիտոյի գերեզմանաքարի մոտից և այդ ձայները նրան հանգիստ չէին տալիս։ Նա անգամ մտածում էր, որ միգուցե Բիեիտոն ողջ է։ Նրա մտքերում անընդհատ պտտվում էր մի հարց․ «Ասել բոլորին այդ մասին, թե՞ ոչ»։ Մի քանի անգամ նա փորձել էր, որպես կատակ, հսկիչներից մեկին ասել այդ մասին, բայց չէր ստացվել։ Շատ անգամներ ինքն էր փոշմանում։ Մտածում էր․«Իսկ եթե բացեն և տեսնեն, որ ստել եմ»։ Բայց Բիեիտոյի մասին էլ էր մտածում․ «Իսկ եթե ես ճիշտ եմ։ Ինչ է մտածում հիմա Բիեիտոն»։ Մի երեկո որոշեց վերջնական հասկանալ արդյո՞ք նա ճիշտ է։ Գնաց գերեզմանատուն, ականջը դրեց Բիեիտոյի գերեզմանաքարին։ Տղան պարզ լսում էր, թե ինչպես էր Բիեիտոն եղունգներով քերծում դագաղը։ Նրա միջով սարսուռ անցավ։ Որոշեց օգնել Բիեիտոյին, բայց այդ պահին լսեց, թե ինչպես էր նա ասում․«Ինձ թույլ են տվել թաղել, իմանալով, որ ողջ եմ»։ Այդ պահին տղան ոչինչ չհասկանալով, պարզապես փախչեց։ Ըստ իս՝ պատմվածքը երկու տարբեր բնավորությամբ մարդկանց մասին է։ Մի կողմից՝ գլխավոր հերոսը՝ տղան, որ մտածում ու անհանգստանում էր ուրիշներ մասին, իսկ մյուս կողմից այն անսիրտ մարդկանց մասին, որոնք իմանալով, որ Բիեիտոն ողջ է, միևնույն է թաղել են նրան։

camposanto-գերեզմանոց

removerse-removerse

asegurarlo-ապահովել

enfervorizado-ավերված

rebullir-խառնել

comprendedme-հասկանալ

Imaginaos-երևակայություն

cabezas-գլուխները

chiquillo-երեխա

circunspecta-շրջապտույտ

descompasándose-քայքայվելը

gratitudes-երախտագիտություն

entonces-այսպես

inconmensurable-inconmensurable

convertiría-կվերափոխվեր

clavando-մեխել

sobresalto-ցնցում

dirigí-ուղղորդեցի

Posted in Español, Նախագծեր, Առցանց ուսուցում

Մեր գրքի շնորհանդեսը/Կլոր-սեղան քննարկում

Մի քանի օր առաջ տեղի ունեցավ մեր կլոր-սեղան քննարկումը, որտեղ մենք ներկայացրինք, թե ինչ ներդրում ենք ունեցել գրքի մեջ, ինչ թարգմանություններ ենք արել և այլն։ Ես ընտրել էի այնպիսի հայտնի դեմքերի, որոնց մասին երբեք չէի լսել և չէի ճանաչում, բայց առաջին հայացքից նրանց կենսագրությունները հետաքրքիր թվացին ինձ։ Պատահաբար ընտրեցի այնպիսի հայտնիների, որոնք հայտնվել էին գրեթե նույն խնդրի առաջ։ Երկուսի նախասիրություններն էլ, ընտրած ապագա աշխատանքներն էլ բնորոշ էին տղաներին։ Առաջինը Վալերիե Թոմասն էր (Valerie Thomas (թարգմանություն)), որը աստղագետ էր և ՆԱՍԱ-ում զբաղեցնում էր մի շատ բարդ ու կարևոր պաշտոն, իսկ երկրորդը՝ Մարթա Վիլիեդա դա Սիլվան (Marta Vieira da Silva (futbolista)(թարգմանություն)), որը շատ հայտնի ֆուտբոլիստուհի է։ Ինձ շատ հետաքրքիր էր ուսումնասիրել և ծանոթանալ նրանց կենսագրությանը, քանի որ հասկացա, որ յուրաքանչյուրիս կյանքում էլ կարող են լինել ձախողումներ, անհաջողություններ, բայց պետք չէ հիասթափվել, այլ պետք է հավատաս ինքդ քեզ, հավատաս հրաշքներին և քայլես առաջ։ Կցանկանամ առանձնացնել մի հատված տեքստից․

Բացահայտեք Ձեզ և ձեր ուզածը, հավատացեք Ձեր ուժին, ապրեք առանց սահմանների։ Դուք չեք բացահայտի Ձեզ՝ հետևելով կանոններին և հնազանդ լսելով բոլորին։

Թարգմանությունները կատարելիս ինձ հանդիպած միակ դժվարությունը այն էր, որ շատ էին անծանոթ բառերը, սակայն բառարանների շնորհիվ կարողացա թարգմանել և սովորեցի շատ-շատ նոր բառեր։

Posted in Անգլերեն, Առցանց ուսուցում

My skills and capacities, achievements and failures

In this article, I would like to talk about my achievements and failures of this year. This year was a great experience for me, because everything was new: a new environment, a new school, new teachers, and so on. I can say that this year was a new stage in my life, which I overcame quite well. To be honest, at first I was very scared that I would not be able to adapt to the atmosphere of this school, to the order of learning, but to my delight, everything went very well. Now I have new and very good and devoted friends and teachers. This year was full of new achievements for me. This year I have implemented many interesting and instructive projects from English. This year my knowledge of English improved even more. I can easily watch and understand discussions, programs and movies in English. Although I think I still have a lot to grow. Now we are in a very difficult situation, but we and our teachers do all to continue our lessons and to improve our knowledge. I’m very grateful to all my teachers for all they doing for us. It’s really too hard to study like this (online), but I think that it is a big experience for us. In our lives possible everything and we must be ready for every moment. I belive that everything will be ok and we will return to our normal lives. This year besides achivements I have had failures too. But I think, that our failures help us to improve ourselves. I think that our failurs are our big lessons and they learn us many important things, they help us not to be wrong the next time. I want to highlight the most successful projects and topics of my opinion of this year.