Posted in Español, Նախագծեր, Առցանց ուսուցում

Մեր գրքի շնորհանդեսը/Կլոր-սեղան քննարկում

Մի քանի օր առաջ տեղի ունեցավ մեր կլոր-սեղան քննարկումը, որտեղ մենք ներկայացրինք, թե ինչ ներդրում ենք ունեցել գրքի մեջ, ինչ թարգմանություններ ենք արել և այլն։ Ես ընտրել էի այնպիսի հայտնի դեմքերի, որոնց մասին երբեք չէի լսել և չէի ճանաչում, բայց առաջին հայացքից նրանց կենսագրությունները հետաքրքիր թվացին ինձ։ Պատահաբար ընտրեցի այնպիսի հայտնիների, որոնք հայտնվել էին գրեթե նույն խնդրի առաջ։ Երկուսի նախասիրություններն էլ, ընտրած ապագա աշխատանքներն էլ բնորոշ էին տղաներին։ Առաջինը Վալերիե Թոմասն էր (Valerie Thomas (թարգմանություն)), որը աստղագետ էր և ՆԱՍԱ-ում զբաղեցնում էր մի շատ բարդ ու կարևոր պաշտոն, իսկ երկրորդը՝ Մարթա Վիլիեդա դա Սիլվան (Marta Vieira da Silva (futbolista)(թարգմանություն)), որը շատ հայտնի ֆուտբոլիստուհի է։ Ինձ շատ հետաքրքիր էր ուսումնասիրել և ծանոթանալ նրանց կենսագրությանը, քանի որ հասկացա, որ յուրաքանչյուրիս կյանքում էլ կարող են լինել ձախողումներ, անհաջողություններ, բայց պետք չէ հիասթափվել, այլ պետք է հավատաս ինքդ քեզ, հավատաս հրաշքներին և քայլես առաջ։ Կցանկանամ առանձնացնել մի հատված տեքստից․

Բացահայտեք Ձեզ և ձեր ուզածը, հավատացեք Ձեր ուժին, ապրեք առանց սահմանների։ Դուք չեք բացահայտի Ձեզ՝ հետևելով կանոններին և հնազանդ լսելով բոլորին։

Թարգմանությունները կատարելիս ինձ հանդիպած միակ դժվարությունը այն էր, որ շատ էին անծանոթ բառերը, սակայն բառարանների շնորհիվ կարողացա թարգմանել և սովորեցի շատ-շատ նոր բառեր։

Leave a comment