Այս նյութում կներկայացնեմ իմ նախագծերը, ճամփորդությունները, այցերը, ինչպես նաև իմ կարծիքը հեռավար ուսուցման մասին։ Սկզբում կներկայացնեմ իմ բոլոր հաջողված նախագծերը։ Ըստ իս՝ իմ ամենահաջողված ու հետաքրքիր նախագծերն են «Դալին մեր ընտանիքում» և «Argentina»։ Առաջինում վիդեոյի միջոցով քրոջս հետ ներկայացրել եմ Սալվադոր Դալիին։ Իմ կարծիքով՝ Դալին ամենայուրահատուկ ու նշանավոր նկարիչներից մեկն է և այդ պատճառով նյութը բավականին հետաքրքիր է ստացվել։ Երկրորդ նախագծում ներկայացրել եմ իմ ֆավորիտ երկրներից մեկը։ Նախագիծը անելու ընթացքում՝ այնքան նոր, զարմանալի ու հետաքրքիր տեղեկություններ իմացա Արգենտինայի մասին, որոնց մասին մինչ այդ չգիտեի։
Մի քանի այլ նախագծեր․
- Valerie Thomas (թարգմանություն)
- Marta Vieira da Silva (futbolista)(թարգմանություն)
- Paella
- Poemas de Paruyr Sevak
Իմ ճամփորդությունները․
Այս տարվա ընթացքում շատ եմ ճամփորդել։ Հատկապես իսպաներենի խմբով։ Ըստ իս՝ ամենահիշարժան ճամփորդություններից մեկը բարձունքի հաղթահարումն էր (Արշավ դեպի Արա լեռան գագաթը): Մինչև հիմա հիշում եմ, թե որքան ուրախ էմոցիաներով լի օր էր։ Շատ սիրեցի այդ օրը։ Հաջորդ հետաքրքիր ճամփորդություններից մեկը «Այցելություն դեպի Լևոնի աստվածային գետնափոր և Էդուարդ Տեր-Ղազարյանի միկրոարվեստ թանգարան» է։ Այցից հետո այս թանգարանները դարձան իմ ֆավորիտները։ Այնքան հետաքրքիր թանգարաններ էին, որ պատրաստ եմ այցելել ևս մեկ անգամ։ Ունեցել ենք նաև Գրադարանային արշավ և Հանդիպում Ուրուգվայի հյուպատոսի հետ։ Այս բոլոր ճամփորդությունների ընթացքում ձեռք եմ բերել շատ լավ ու նվիրված ընկերներ։
Հեռավար ուսուցում
Այս թեման հիմա ամենաքննարկվողներից մեկն է։ Այստեղ կփորձեմ ներկայացնել իմ կարծիքը հեռավար ուսուցման վերաբերյալ, առավելություններն ու թերությունները։ Ըստ իս՝ հեռավար ուսուցումը այս բարդ իրավիճակում միակ լուծումն էր։ Դրա շնորհիվ մենք՝ աշակերտներս, ետ չենք մնում դասերից, շարունակում ենք մեր կրթությունը։ Բայց միևնույն է, իմ կարծիքով՝ դպրոց հաճախելով՝ դասերը ավելի հագեցած ու էֆեկտիվ էին անցնում։ Եթե լիներ ընտրություն հեռավար և ոչ հեռավար ուսուցման միջև, ես անկասկած կընտրեի ոչ հեռավար ուսուցումը։ Այսպես մենք շփման պակաս ունենք։ Ըստ իս՝ միակ թերությունը սա է։ Առավելություններից մեկն այն է, որ ազատվել է բավականին ժամանակ, ինչը հնարավորություն է տալիս զբաղվել մեր նախասիրություններով, խորացնել մեր գիտելիքներն ու ինքնակրթվել։ Այս ընթացքում հեռավար դասեր ենք ունեցել նաև իսպաներենից։ Արել ենք քերականական աշխատանքներ, նախագծեր, շարադրություններ ու վարժություններ ենք գրել, պատմվածքներ ենք կարդացել, ինչպես նաև ֆիլմեր ենք դիտել։
Ինչու ընտրեցի իսպաներեն լեզուն
Կան մի քանի պատճառներ, որոնք ստիպեցին ինձ ընտրել իսպաներենը։ Պատճառներից մեկն այն է, որ իսպաներենը աշխարհում երկրորդ ամենատարածված և օգտագործվող լեզուներից մեկն է։ Հաջորդ պատճառն բավականին ակնհայտ ու պարզ է։ Միշտ սիրել եմ այս լեզուն և նրա հնչողության ձևը։ Լեզուն ուսումնասիրելու, նոր բառեր սովորելու և քերականությանը ծանոթանալու ընթացքում՝ ավելի ու ավելի սիրեցի այս լեզուն, ինչի համար շատ շնորհակալ եմ իմ դասավանդողին՝ Ռուզաննա Սարգսյանին։ Դասերը շատ հետաքրքիր ու հագեցած են անցնում, ինչի շնորհիվ ցանկանում ես ավելի ու ավելի խորացնել լեզվի իմացությունը։
Մի քանի այլ նյութեր իսպաներենից․
Ըստ իս՝ իմ ընկերների ամենահետաքրքիր նախագծերն ու աշխատանքերն են․