Yes, sometimes it is important and helpful to make decisions alone. It’s making you feel more independent and responsible for yourself. It’s important to be true to ourselves and what we value in life. When you factor into a decision the things that are important to you, the best option might become obvious. At any rate, you’re more likely to end up with an outcome you’re happy with. But I think you need to do that only if you are sure you want that and you’re doing it right. But it’s not a shame to ask for a help when you feel you really need that. There are a lot of people in our surrounding that are ready to help us make serious decisions (our parents, siblings, friends etc). It may be easier for us to make a decision after asking for advice and we can be more confident in it.
Category: Uncategorized
Քննությունների ու շտեմարանների մասին
Ես` որպես շրջանավարտ, կցանկանայի մի փոքր խոսել քննությունների և շտեմարանների մասին։ Առաջինը կցանկանայի նշել շտեմարանների ծավալի մասին։ Ըստ իս՝ ամեն առարկայի 3 մասից կազմված շտեմարանները չափազանց շատ է, աշակերտների համար այդքան ինֆորմացիան յուրացնելը` դժվար, աշակերտներին այդքան ծանրաբեռնելը` սխալ ու անիմաստ։ Երկրորդը` ինձ համար անհասկանալի է այն, որ աշակերտները քննություն են տալիս և՛ տարրական, և՛ միջին, և՛ ավագ դպրոցը ավարտելուց, ինչպես նաև համալսարան ընդունվելուց։ Անիմաստ է ինձ համար նաև այն, որ աշակերտը ավագ դպրոցը ավարտելուց քննություն է տալիս նաև այն առարկաներից, որոնք բացարձակ կապ չունեն իր ապագա մասնագիտության հետ։ 12֊րդ դասարանը ամենից բարդն է, քանի որ աշակերտները ստիպված են լինում պատրաստվել և՛ ընդունելության, և՛ ավարտական քննություններին։ Իսկ դա ֆիզիկապես շատ հոգնացնող ու անարդյունավետ է։
Սովորողը՝ ուսումնասիրող։ Բլոգային դիտարկում
Ես նույնպես մասնակցում եմ «Սովորողը՝ ուսումնասիրող» նախագծին, որի ընթացքում պետք է ստուգեինք կրթահամալիրի սովորողների բլոգները, նշեինք թերությունները և առանձնացնեինք բոլոր այն բլոգները, որոնք բավարարում են բոլոր պահանջները։ Սովորողի բլոգին ներկայացվող պահանջները կարող եք գտնել այստեղ։
Այս ընթացքում դիտարկեցի և ստուգեցի 9-րդ և 11-րդ դասարանների աշակերտների բլոգները։ Ստուգել եմ 80 բլոգ։ Բնականաբար կային և՛ թերություններ, և՛ առավելություններ։ Կային բլոգներ, որոնք շատ հաճելի էին առաջին հայացքից, անմիջապես էներգիա էին հաղորդում։ Ցավոք, կային նաև այնպիսինները, որտեղ ամբողջովին հակառակ պատկերն էր։ Նկատեցի, որ գրեթե բոլոր բլոգները ակտիվ ու գործուն էին, շատ էին հետաքրքիր նյութերը։ Նկատեցի նաև, որ հիմնականում, գրեթե բոլոր աշակերտների բլոգներում նույն խնդիրներն ու թերություններն են։ Հիմնականում բացակայում էին կրթահամալիրի կայքի և ենթակայքի, դասավանդողների ու սովորողների բլոգների հղումները։ Կային բլոգներ, որտեղ նշված չէր դասարանը, որոշ բաժիններ, որոնք ըստ սովորողի բլոգին ներկայացվող պահանջների պարտադիր են։ Շատ կարևոր է, որպեսզի բլոգում լինեն որոնման դաշտը և արխիվը, քանի որ այդպես բլոգը դառնում է ավելի հարմար։ Այս երկու պայմանը կային գրեթե բոլոր բլոգներում, ինչը ստուգելը ավելի դյուրին էր դարձնում։ Կցանկանայի առանձնացնել մի քանի աշակերտների բլոգներ, որոնք բավարարում էին բոլոր պահանջներն ու պայմանները, կոկիկ ու հաճելի էին աչքի համար։
- Պետրոսյան Արամ 9-րդ դասարան
- Արղության Անի 9-րդ դասարան
- Մանե Գյոզալյան 11-րդ դասարան
- Մերի Ասլանյան 11-րդ դասարան
Ահա իմ ուսումնասիրությունները
Ուսումնական առցանց շաբաթվա ամփոփում
Գրականություն
- Տաղ անձնական
- Մորս համար գազել
- Լուսամփոփի պես աղջիկ
- Եղիշե Չարենց
- Իմ Չարենց
- Valerie Thomas (թարգմանություն)
- «Մահվան տեսիլ» ֆիլմը
- Ինքնամեկուսացման մեկ օր․անկեղծ խոստովանություն
- Սովորողների ընթերցարան․ «Դպիր»
Հայոց լեզու
Հասարակագիտություն
- Բանկերի և դրանց գործունեության մասին
- Փող։ Փողի պատմությունը
- Իմ բնավորությունն ու ընդունակությունները
- Պահանջարկ
- Պետության տնտեսական դերակատարությունը
- Արտաքին առևտուր
- Կապիտալի արտահանումը․ Աշխատանքի միջազգային միգրացիա
Անգլերեն
- My attitude about “My life without money”
- Surviving in a Desert
- Exercises
- A photo from my album
- I reply to the letters
- ”Virtual Trips”
- Exercises
- Home Reading. Art for Heart’s Sake
- Exercises.Reported Speech
Իսպաներեն
Իմ անհատական ուսումնական պլանը և ինչով եմ զբաղվելու կարանտինի ընթացքում
- Երկրում տիրող «ճգնաժամի» պատճառով՝ շարունակում ենք մեր ուսումը առցանց տարբերակով։ Որպեսզի ետ չմնամ դասերից, Microsoft Office հավելվածի շնորհիվ մասնակցում եմ օնլայն դասերի և քննարկումների։
- Քանի որ ազատվել է բավականին ժամանակ, ես պատրաստվում եմ զբաղվել նաև այն ամենով, ինչ ինձ դուր է գալիս։ Ունեմ հետաքրքիր և ուսուցանող ֆիլմերի, հաղորդումերի և գրքերի ցանկ, որոնք պատրաստվում են դիտել և կարդալ կարանտինի ընթացքում։
- Որոշել եմ նաև ընտրել մեկ գիրք և բլոգում համառոտ ներկայացնել սյուժեն, արժի կարդալ, թե՝ ոչ։
- Ցանկանում եմ նաև սովորել մի քանի նոր և ավելի բարդ դաշնամուրային ստեղծագործություններ։
- Միշտ երազել եմ դիմանկարներ նկարել կարողանալ, անպես որ հիմա ունեմ բավականին ժամանակ զբաղվելու նաև դրանով։
- Այս ժամանակահատվածում նաև ցանկանում եմ բարելավել իմ անգլերենի և իսպաներենի գիտելիքները՝ դիտելով ֆիլմեր, հաղորդումներ, սերիալներ, ինչպես նաև կարդալով գրքեր այդ լեզուներով։
- Եվ իհարկե պատրաստվում եմ անցկացնել բավականին շատ ժամանակ ըտանիքիս հետ՝ խաղալով հետաքրքիր և իտելեկտուալ սեղանի խաղեր և ոչ միայն։
Այնպես որ կարանտինը անցկացնելու եմ բավականին հագեցած։
Ինքնամեկուսացման մեկ օր․անկեղծ խոստովանություն

Երբեք չեմ կարողացել պատկերացնել իմ ամբողջ օրը տանը՝ չորս պատերի մեջ։ Միշտ օրս հագեցած է եղել հետաքրքիր իրադարձություններով։ Բայց աշխարհում տիրող «ճգնաժամի» պատճառով (գուցե նաև շնորհիվ)՝ ստիպված ենք մնալ տանը։ Իհարկե, դա ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Եվ այո՛, այս ամենի շնորհիվ ես բացահայտեցի տանը մնալու դրական կողմերը։ Այնպիսի տպավորություն է, թե օրերը երկարել են, և ես ունեմ անսահմանափակ ժամանակ՝ զբաղվելու այն ամենով, ինչը ես սիրում եմ և ինձ հաճույք է պատճառում։ Իսկ բացասականը․․․ ուշ եմ արթնանում։ Ամեն անգամ ուզում եմ կարգավորել օրվա ռիթմս, թեև միշտ չէ, որ ստացվում է։ Հետո հասկանում ես, որ մարդ արարածը համակերպվում է ամեն ինչի հետ, բայց չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ։ Օրվա ընթացքում ժամանակ եմ հատկացնում նաև մարզվելուն, որովհետև ոչ ակտիվ վիճակը լավ բանի չի բերի։ Եթե անկեղծ՝ մինչ կարանտինը երբեք առավոտյան ժամանակ չեմ ունեցել, որպեսզի մարզվեմ։ Մարզվելուց հետո այնքան առույգ և էներգիայով լի եմ ինձ զգում։ Լոգանք եմ ընդունում, ստուգում եմ մեյլս և կատարում այդ օրվա առաջադրանքները։ Ամեն օր դասերի քանակը տարբեր է լինում։ Դասերին հատկացնում եմ հիմնականում 2-ից 3 ժամ։ Կարանտինը հնարավորություն տվեց ավելի շատ շփվել ընտանիքիս անդամների հետ։ Եթե փոքրիկ եղբայրս ու քույրս չլինեին՝ չգիտեմ էլ ինչով պետք է զբաղվեի։ Օրվա մեծ մասը իրենց հետ եմ անցկացնում։ Խաղում եմ եղբորս հետ, որը մեր ընտանիքի կյանքը լցրել է աշխուժությամբ, մուլտֆիլմեր եմ դիտում նրա հետ։ Ժամանակ եմ տրամադրում և սիրով դաշնամուր եմ նվագում։ Նոր երգեր եմ սովորում և նվագում։ Նվագելու ընթացքում կարծես հանգստանում եմ։ Իհարկե, օրվա մեջ նաև ժամանակ եմ հատկացնում գիրք կարդալուն, անգլերեն նոր բառեր սովորելուն։ Ամեն գիրք չէ, որ կարողանում եմ մինչև վերջ կարդալ, բայց սկսել եմ կարդալ «Շերլոկ Հոլմսի մասին» գիրքը։ Այնքա՜ն է դուրս եկել, որ ինձ թվում է՝ երկու օրում կավարտեմ։ Օրվա ընթացքում, իհարկե, չեմ մոռանում նաև սնվել։ Սնվելն էլ է մի տեսակ փոփոխության ենթարկվել․․․ դե, քանի որ էներգիայի վատնում չկա։ Եվ, իհարկե, օրվա վերջում պարտադիր որևէ ֆիլմ եմ դիտում քրոջս հետ։ Սիրում եմ, երբ պոպկորն ենք պատրաստում, հարմար տեղավորվում ենք մահճակալին և սկսում ենք ֆիլմ դիտել։ Հիմնականում դիտում ենք ֆանտաստիկ և դետեկտիվ ֆիլմեր։ Օրվա ընթացքում նաև հետաքրքիր պարային վիդեոներ ենք նկարում քրոջս հետ, երբեմն նաև մայրիկս է միանում։ Ընկերներիս հետ շփվում եմ օնլայն՝ տեսակապով կամ հաղորդագրությունների միջոցով։ Այսպիսով՝ բավականին «հետաքրքիր» է անցնում իմ կարանտինային արձակուրդը։ Այս կարճ ժամանակում անգամ, կարող եմ ասել, որ ավելի շատ բան սովորեցի և արեցի։ Քանի հնարավորություն ունենք պետք է ինքնակրթվենք ու զարգացնենք ինքներս մեզ։

Հ․ Գ․Երկար վերլուծելուց հետո հասկացա, որ մարդկային շփումը անփոխարինելի է։

Կորոնավիրուս
Կորոնավիրուսները վիրուսների խումբ են, որոնք հիվանդություններ են առաջացնում կաթնասունների և թռչունների մոտ: Մարդկանց մոտ կորոնավիրուսները առաջացնում են շնչուղիների ինֆեկցիաներ, որոնք սովորաբար մեղմ են, ինչպես սովորական ցրտերը, չնայած հազվագյուտ ձևերը կարող են մահացու լինել:

ՌՆԹ պարունակող այս միաշղթա վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 2019 թվականի դեկտեմբերին Ուհան քաղաքաում։ Հունվարի 22-ից Ուհանում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտը դադարեցվել է, քաղաքի մուտքն ու ելքը փակվել է ։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքներից դուրս գալը։ Հունվարի 30-ին ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստում նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչվել է արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում, որն ունի միջազգային նշանակություն: Փետրվարի 25-ի դրությամբ 28 երկրներում հաստատվել է 80 415 վարակակիր, 2708 մահ։ Վարակման դեպքերի և մահվան ճնշող մեծամասնությունը գրանցվել է Չինաստանում։ Փետրվարի 27-ի դրությամբ ՝ 2,814 մահվան դեպք է գրանցվել: Ըստ Չինաստանի NHC-ի տվյալների՝ մահացածների մեծ մասը ծեր հիվանդներ են եղել: Գրանցված մահվան մոտ 80%-ը եղել են 60 տարեկանից բարձր, իսկ 75%-ը ունեցել են նախնական առողջական խնդիրներ՝ սիրտ-անոթային հիվանդություններ և շաքարախտ:

Ախտանշանները
Կորոնավիրուսի ախտանշանները շատ նման են թոքաբորբի կամ ծանր սուր շնչառական համախտանիշի ախտանիշներին։ Դրանք են՝ գիտակցության կորուստը, չոր հազը, ջերմությունը (38 °C կամ ավելի բարձր), գլխացավը, կրծքավանդակի հատվածում ցավը։

Շոկոլադի պատմություն
Շոկոլադը իր պատմության գրեթե ողջ ընթացքում պատրաստվել է որպես խմիչք: Մեքսիկայի Վերակրուզի ծոցի ափին գտնվող Չէքքեք հնագիտական վայրում հայտնաբերված տեղացի ժողովուրդնորի կողմից պատրաստված շոկոլադի մնացորդները վկայում են, որ շոկոլադի պատրաստման նախապատմությունը գալիս է մ.թ.ա. 1750 թվականից։ Մայաների փաստաթղթերի հիերոգլիֆները փաստում են, որ նրանք շոկոլադ օգտագործել են ավելի քան 400 տարի։ Շոկոլադը օգտագործվել է ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև արարողակարգային նպատակներով։ Մինչև 15-րդ դարի սկիզբ ացտեկները ձեռք բերեցին Մեզոամերիկայի մեծ մասը և կակաոն լայն ընդունվեց իրենց մշակույթում: Ի տարբերություն Մայաների, որոնք շոկոլադը տաք էին սիրում, ացտեկները սառն էին խմում՝ համեմելով մի շարք համեմունքներով։ Ացտեկները չէին կարողանում աճեցնել կակաո, քանի որ մեքսիկական լեռնաշխարհներում պայմանները հարմար չէին, ուստի շոկոլադը շքեղություն էր, որը ներկրվում էր կայսրությունից: Նրանք, ովքեր ապրում էին ացտեկների կողմից կառավարվող տարածքներում, կակաոյի սերմերով հարկ էին վճարում, որը համարում էին «տուրք»: Կակաոյի հատիկները հաճախ օգտագործվում էին որպես արժույթ։ Մինչև 16-րդ դարը ոչ մի եվրոպացի երբևէ չէր լսել հայտնի ըմպելիքի մասին: Քրիստափոր Կոլումբոսը և իր որդին՝ Ֆերդինանդը, կակաոյի սերմերը առաջին անգամ տեսել են դեպի Ամերիկա՝ Կոլումբոսի չորրորդ ուղևորության ժամանակ՝ 1502 թվականի օգոստոսի 15-ին, երբ նա և իր անձնակազմը կանգնեցրին մի նավակ, որտեղ վաճառքի համար նախատեսված ապրանքների մեջ հայտնաբերվեցին նաև կակաոյի հատիկներ։ Ատտեսի՝ Իսպանիայի նվաճումից հետո շոկոլադը ներմուծվել է Եվրոպա: Այն արագ հավանության արժանացավ դատարանում: Այն դեռ շարունակում էր օգտագործվել որպես խմիչք, սակայն իսպանացիները բնական դառնությունը մեղմացնելու համար ավելացնում էին շաքար կամ մեղր։ Ճնշման մեքենայով պատրաստված «հոլանդական կակաո» անվամբ հայտնի շոկոլադը մեծ նշանակություն է ունեցել շոկոլադի սկզբնական տեսքի վերականգնման գործում, երբ 1847 թվականին շոկոլադի արտադրությամբ զբաղվող Ջոզեֆ Ֆրայը հայտնաբերեց շոկոլադի խառնուրդ՝ որպես բաղադրիչներ օգտագործելով կակաոյի փոշին և հալված յուղով շաքարը: Հետագայում նրա «Fry’s of Bristol» շոկոլադի գործարանը, որը գտնվում էր Անգլիայում, 1866 թվականին սկսեց զբաղվել «Fry’s Chocolate Cream» շոկոլադե սալիկների լայն արտադրությամբ, որը դարձավ շատ հայտնի։ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարասկզբին մի շարք նշանավոր շոկոլադի ընկերություններ ստեղծվեցին:

Իմ տպավորությունները
Որքան տպավորված ու հիացած եմ թե՛ այս դպրոցի ուսուցչական կազմով, թե՛ ուրախ մթնոլորտով, որը ապահովում են իմ նոր ընկերները: Շատ հաճելի է սովորել նման ջերմ մթնոլորտում: Կրթահամալիրը նման չէ մյուս ավագ դպրոցներին: Ուսուցիչների և աշակերտների միջև կապը այնքան անմիջական ու ջերմ է, որ աշակերտն ունի իր ազատ խոսքն ու կարծիքը արտահայտելու իրավունքը: Այսօր ընկերներիս հետ Մարմարյա սրահում նոր պար ենք սովորել (Կարնո քոչարի): Թեև ճամբարն ընդամենը երեք օր տևեց, բայց, միևնույն է, տպավորություններս աննկարագրելի են:Ուրախ եմ, որ հենց այս յուրահատուկ, հետաքրքիր և իր նմանը չունեցող դպրոցն եմ ընտրել :
Իմ մասին
Ես Մելինե Մարտիրոսյանն եմ: Ծնվել եմ 2004թ. օգոստոսի 29-ին: Ծնվել և մեծացել եմ Երևանում: Սովորել եմ հ.174 հիմն.դպրոցում: Եկել եմ այս դպրոց, որպեսզի սովորեմ ծրագրավորում: Սիրում եմ մաթեմատիկա, անգլերեն և հայոց լեզու առարկաները: Այստեղ ցանկանում եմ սովորել իսպաներեն: Հաճախում եմ դաշնամուրի դասընթացների: Այս տարի ավարտեցի հինգերորդ դասարանը: Հաճախել եմ պարի, որը ավարտեցի այս տարի: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ինձ շատ դուր եկավ: Հետաքրքիր ճանապարհորդություններ են կազմակերպում: Ես շատ եմ սիրում ճանապարհորդել, այդ պատճառով այս դպրոցը իմ երազանքների դպրոցն է: Այս փոքրիկ ճամբարի ընթացքում շատ ընկերներ ձեռք բերեցի: Ուրախ եմ, որ սովորելու եմ այստեղ` այս հաճելի և ուրախ մթնոլորտում :