1. Vivo en una casa _____. a)bonito b)bonita 2. ¿_______ te llamas? a)cómo b)qué c)cuál 3. Mis padres _____ profesores a)son b)somos c)sois 4. Todos los días desayuno _ las 8 de la mañana. a)en b)por c)a 5. Nuestro hermano pequeño ______ 5 años. a)es b)está c)tiene 6. En mi calle _____ un colegio. a)hay b)está c)es 7. Nosotros siempre ____ levantamos muy temprano. a)nos b)me c)se 8. Yo _____ tomar un café esta tarde. a)quera b)quiero c)quere 9. Me ______ los deportes. Mi favorito es el fútbol. a)gusta b)gusto c)gustan 10. Como es(քանի որ) ___________, hace mucho frío. a)invierno b)lluvia c)verano 11. Sus abuelos son __ Brasil. a)desde b)a c)de 12. María es ___ guapa a)mucho b)muy 13. En la _________ puedes nadar. a)piscina b)taza c)silla 14. Me _______ la cabeza. a)dole b)duele c)dolor 15. Nosotros __________ en una empresa importante. a)trabajamos b)trabajemos c)trabajáis 16. En mi tiempo libre suelo ________ música. a)ver b)escuchar c)jugar 17. Hoy estoy _______ cansada. a)muy b)mucho c)poca 18. Mañana ______ a viajar a Francia. a)estamos b)vamos 19. Mi gato no ________ pescado. a)come b)como c)comido 20. Las clases de español son _____. a)interesantes b)interesantas c)interesante
Category: Español
Վալենսիա

- Իսպանիայի երրորդ ամենամեծ քաղաքն է Մադրիդից և Բարսելոնայից հետո
- Ունի մոտ 800.000 բնակիչ, իր արվարձաններով՝ 1,5 միլիոն բնակիչ
- Վալենսիայի նավահանգիստը 5-րդն է իր զբաղվածությամբ Եվրոպայում և ամենազբաղվածը Միջերկրական ծովի ափին
- Քաղաքը հիմնականում իսպանախոս է
- Վալենսիայում կա 4 համալսարան, որոնցից 2-ը պետական են։

Պատմությունն ու տնտեսությունը
Քաղաքը հիմնել են հռոմեացիները մ․թ․ա 138 թվականին։ Նախկինում այդտեղ կարթագենցիների և հույների բնակատեղիներ էին։ 714 թվականին քաղաքը գրավում են մավրերը և միայն 1238 թվականին քաղաքը վերջնականապես ազատագրվում է մավրերից։ 1936-1939 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը եղել է հանրապետական կառավարության նստավայր, փաստորեն՝ Իսպանիայի ժամանակավոր մայրաքաղաք։
Պատմական քաղաքը եղել է տեքստիլ արդյունաբերության և առևտրի կենտրոն։ Ժամանակակից փուլում Վալենսիայի արվարձաններում տեղակայված են բազմաթիվ ձեռնարկություններ, ինչպիսին է Ֆորդի գործարանը։ Քաղաքը համարվում է նաև զբոսաշրջության կենտրոն։


Արձակուրդներն ու ավանդույթները
Հիմնական տոնը ՝ Ֆալլասը, նշվում է Սուրբ Ջոզեֆի օրվան նախորդող շաբաթվա ընթացքում (մարտի 19)։ Սա պապիե-մաչեից պատրաստված հսկայական քանդակների մրցույթ է, որը խորհրդանշում է մարդկային տարբեր արատներ, որոնք այրվում են տոնի վերջին գիշերը։ Շաբաթվա ընթացքում անցկացվում են նաև հրավառություններ, տարբեր մրցույթներ, շքերթներ, ինչպես նաև ամենօրյա ցլամարտ լավագույն մատրադորների մասնակցությամբ։


Ejercicios
Ejercicio 1
1. Maria estuvo aquí ayer.
2. Daniel y Susana fueron a Lima el verano pasado.
3. Mis padres estuvieron en casa el domingo por la tarde.
4. El sábado por la noche, Nacho fue a la discoteca.
5. Yo estuve en Cuba en agosto.
6. ¿Fuiste al museo el domingo pasado?
Ejercicio 2
1. Carlos estuvo en Perú.
2. Yo no fui al teatro.
3. Miguel y Juan estuvieron en la biblioteca.
4. Francisco fue a Madrid en 1999.
5. ¿Tú estuviste en circo?
6. Mi hermano y yo no estuvimos en concierto.
Ejercicio 3
1. ¿Cuando fue al museo?
2. ¿Que quieres de postre?
3. ¿Cuando fueron a la piscina tus amigos?
4. ¿Quien fue a la fiesta de disfraces?
5. ¿Donde estuvieron Juan y Gema el domingo pasado?
Ejercicio 6
¿Estuviste en la fiesta de Maria?
Si, estuve en su casa.
¿Con quien fuiste?
Fui con los compañeros de clase.
Մեր այցը Բրյուսովի համալսարան

Երեկ՝ ապրիլի 2֊ին իսպաներենի խմբով այցելեցինք Բրյուսովի անվան պետական համալսարան։ Ծանոթացանք այնտեղի իսպաներենի դասախոսների հետ, ովքեր մեզ ուղեկցեցին արգենտինական լսարան։ Այդ լսարանը տարբերվում էր Բրյուսովի մնացած բոլոր լսարաններից՝ լուսավոր ու ժամանակակից էր։ Սկզբում դասախոսներից մեկը մի փոքր ներկայացրեց իրենց համալսարանը, որից հետո մենք էլ ներկայացրեցինք մեր դպրոցը և թե ինչ նախագծեր ենք արել իսպաներենից։ Ներկայացրեցինք մեր թարգմանած գիրքը, մուլտֆիլմները։ Որպեսզի այցը ավելի գունավոր ու հետաքրքիր լիներ մեր աշակերտներից երկուսը իսպանական ամենահայտնի երգերից մի քանիսը ներկայացրեցին։ Վերջում մենք մեզ հետաքրքրող հարցերը տվեցինք, որոնց թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները հաճույքով պատասխանեցին։ Այցը շատ հետաքրքիր էր, տեղեկացանք համալսարանական կյանքի դրականից և բացասականից, քննարկեցինք, զրուցեցինք գրեթե բոլոր մեզ հետաքրքրող թեմաներից։


Այցից հետո, կիթառ նվագելով, շրջեցինք Երևանի փողոցներով և որպեսզի մեր օրը ավելի հետաքրքիր դարձնեինք, որոշեցինք գնալ իսպանական սրճարան։ Փորձեցինք իսպանական ուտեստներ։ Զրուցեցինք, լավ ժամանակ անցկացրեցինք։ Շնորհակալ ենք մեր իսպաներենի դասավանդող Ռուզաննա Սարգսյանին՝ մեր օրը գեղեցիկ, գունավոր և յուրահատուկ դարձնելու համար։



El toro Ferdinando(հայերեն թարգմանությունը)
Մուլտֆիլմի հայերեն սուբտիտրերով տարբերակը այստեղ։
Շատ ժամանակներ առաջ արևոտ Իսպանիայում Ֆերդինանդ անունով մի ցլիկ էր ապրում։ Մնացած բոլոր փոքրիկ ցլերը, որոնց հետ նա ապրում էր, վազվզում էին, ցատկոտում էին և գլուխներն իրար էին հարվածում, բայց ոչ Ֆերդինանդը։ Նա իր սիրելի տեղը ուներ արոտավայրում՝ կաղնու ծառի տակ և կարող էր ամբողջ օրը հանգիստ նստել ծառի ստվերում և ծաղիկները հոտոտել։ Երբեմն նրա մայրը, որը կով էր, անհանգստանում էր նրա համար, քանի որ մտածում էր, որ միայնակ է իրեն զգում.
֊Ֆերդինա՛նդ, ինչու՞ դու չես խաղում մնացած բոլոր ցլիկների հետ ու չես կռվում նրանց հետ։
Բայց Ֆերդինանդը միայն գլուխն էր թափ տալիս.
֊Ինձ ավելի շատ այստեղ է դուր գալիս, հանգիստ կարող եմ նստել ու ծաղիկները հոտոտել։
Չնայած նրան, որ մայրը կով էր, հասկացող էր և այդ պատճառով էլ թույլ էր տալիս նրան պարզապես նստել այնտեղ և երջանիկ լինել։ Տարիներն անցնում էի և Ֆերդինանդը մեծացավ ու մեծացավ այնքան, որ արդեն շատ մեծ ու ուժեղ էր։ Բոլոր մնացած ցլերը ամենից շատ ուզում էին Մադրիդում մասնակցել ցլամարտի, բայց ոչ Ֆերդինանդը։ Նա դեռ սիրում էր հանգիստ նստել կաղնու ծառի տակ և հոտոտել ծաղիկները։
Մի օր հինգ տարօրինակ գլխարկներով տղամարդիկ եկան ընտրելու ամենամեծ, ամենաարագ, ամենակոպիտ ցլին՝ ցլամարտին մասնակցելու համար։ Բոլոր ցլերը սկսեցին վազել, ցատկոտել, գլուխները հարվածել, որպեսզի ցույց տային տղամարդկանց, թե ինչքան ուժեղ ու կատաղի են և որպեսզի իրենց ընտրեն։ Բայց ոչ Ֆերդինանդը։ Նա գիտեր, որ իրեն չեն ընտրելու և չէր անհանգստանում դրա համար։ Այդ պատճառով նա գնաց իր սիրելի կաղնու ծառի տակ, բայց չնկատեց, թե որտեղ է նստում և նստեց իշամեղվի վրա։ Եվ հետո նա սկսեց վազել խելագարի նման՝ խռմփացնելով ու ոռնալով, ցատկելով վեր ու եղջյուրները գետինը խրելով։ Հինգ տղամարդիկ տեսան նրան և բոլորը ուրախությամբ բացականչեցին.
֊Հիասքանչ է, հենց նա է մեզ պետք։
Այսպիսով՝ նրանք ցլամարտի համար նրան տարան Մադրիդ։
Ինչ օր էր։ Ամենուրեք դրոշներ էին ու բարձր երաժշտություն էր լսվում։ Նրանք շքերթ անցկացրեցին մարտադաշտում։ Սկզբում ներս մտան բանդերիլիերոները, հետո՝ պիկադոները։ Հետո եկավ բոլորից ամենահպարտը՝ մատադորը։ Բոլորից հետո ցուլն էր։ Ինձ թվում է գուշակեցիք ով էր։ Ֆերդինանդը։ Բոլորը կոչում էին նրան կատաղի Ֆերդինանդ։ Բոլոր բանդերիլիերոները վախենում էին նրանից, և պիկադորները նույնպես վախենում էին նրանից, և նույնիսկ մատադորն էր վախեցած: Երբ Ֆերդինանդ տեսավ գեղեցիկ ծաղիկները, նա վազեց դեպի մարտադաշտը։ Բոլորը բացականչեցին, քանի որ կարծեցին, թե նա գնում է կատաղի կռվելու։ Բայց երբ նա հասավ մարզադաշտի կենտրոն, հանգիստ նստեց և հոտոտեց ծաղիկները։ Բանդերիլերոները զայրացած էին, պիկադորները պարզապես խելագարված էին վրդովմունքից, և մատադորը նյարդայնացած բղավում էր.
֊Արի՛, կռվի՛ր։ Ի՞նչն է պատճառը։ Կատաղի եղի՛ր։
Մատադորը սարսափելի դեմքեր էր ցույց տալիս, բայց Ֆերդինանդը պարզապես նստել էր ու հոտոտում էր ծաղիկները։ Մատադորը կատաղած էր։ Նա փշուր֊փշուր արեց իր թուրը, սկսեց ոտքերով գետնին հարվածել, պոկել իր մազերը, բայց Ֆերդինանդը դեռ հանգիստ նստած, հոտոտում էր ծաղիկները։ Նա աղաչում էր Ֆերդինանդին.
֊Խնդրում եմ, խնդրում եմ մի բան արա, մի բան։
Մատադորը սկսեց լացել։ Նա չկարողացավ ցուցադրել իր հանդերձանքն ու թուրը։ Այսպիսով՝ Ֆերդինանդին ետ ուղարկեցին։ Որքան ես գիտեմ, նա դեռ նստած է իր սիրելի կաղնու ծառի տակ և վայելում է ծաղիկների բույրը:
Եվ նա երջանիկ է:
Ejercicios

Ejercicio 2
¡Hola, Ana!
Mis padres y yo estamos en la playa de vacaciones. La casa está al lado del mar y es muy grande. Mi amigo Felipe está en la casa de sus abuelos, en el mismo pueblo. Yo estoy en el equipo de fútbol de la urbanización. Jugamos todas las tardes. Y tú, ¿ estás en el equipo del año pasado?
Nos vemos a la vuelta.
¡Hasta pronto!

Հանդիպում Լիլիթ Բլեյանի հետ

Այսօր տեղի ունեցավ հանդիպում Լիլիթ Բլեյանի հետ։ Հանդիպումը անցավ շատ ջերմ, առույգ և հավես մթնոլորտում։ Հանդիպումը սկսվեց սեբաստացիների անակնկալներով։ Պատրաստել էին տեսանյութ, որտեղ Լիլիթ Բլեյանին ներկայացնում էին որպես 1. Աղջիկ 2. Քույր 3. Աշակերտ Տեսանյութը հետաքրքիր էր և՛ Լիլիթ Բլեյանի, և՛ մեզ համար։ Հաջորդ անակնկալը Լիլիթ Բլեյանի երգերից մեկի կատարումն էր սեբաստացիների կողմից։ Իմ կարծիքով այդ անակնկալը վայելեցին բոլորը։ Հետո Լիլիթ Բլեյանին ուղղեցինք մեզ հետաքրքրող հարցերը, որոնց նա հաճույքով պատասխանեց՝ մեջ բերելով պատմություններ և դրվագներ իր կյանքից։ Ապա լսեցինք իր իսպաներեն երգերը հենց իր կատարմամբ։ Մեկը մեկից լավն էին։ Հանդիպման վերջում նրանց հյուրասիրեցինք սանգրիայով, ինչը նույնպես սեբաստացիներն էին պատրաստել։ Այսպիսով՝ հանդիպումը շատ հետաքրքիր ու բովանդակալից էր։ Շնորհակալ ենք Լիլիթ Բլեյանին՝ այս օրը յուրահատուկ դարձնելու համար։ Եվ իհարկե, շնորհակալ ենք մեր իսպաներենի դասավանդող Ռուզաննա Սարգսյանին՝ հանդիպումը կազմակերպելու համար։






Հանդիպում Լիլիթ Բլեյանի հետ

Հունվարի 18֊ին տեղի կունենա հանդիպում Լիլիթ Բլեյանի հետ։ Հանդիպման կազմակերպիչը իսպաներենի դասավանդող Ռուզաննա Սարգսյանն է։ Բոլորս շատ ոգևորված ենք և անհամբեր սպասում ենք հանդիպել և զրուցել Լիլիթ Բլեյանի հետ։
Մի փոքր ներկայացնեմ Լիլիթ Բլեյանի կենսագրությունը։
Լիլիթ Բլեյանը հայ ստեղծագործող է, երգերի հեղինակ, երգչուհի, նախկինում՝ լրագրող, հեռուստահաղորդավար։
Երգեր սկսել է գրել դեռևս մինչև դպրոց հաճախելը։ Ավարտել է երաժշտական յոթնամյա դպրոցը(ջութակի դասարան)։ 1992-1994 թթ․ երգել է Երևանի «Ալան Հովհաննես» կանանց կամերային երգչախմբում։ 11-12 տարեկանում, տարվելով իսպանալեզու երգերով, սկսում է ուսումնասիրել և ինքնուրույն սովորել լեզուն, և դպրոցն ավարտելով՝ կրթությունը շարունակում է Երևանի Պետական Համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում՝ իսպանական բաժնում։ 2002 թվականից սկսած իրականացնել է տարբեր հասարակական նախագծեր՝ ստեղծելով վերլուծական կայքեր, կազմակերպելով քննարկումներ հասարակական և տարածաշրջանային խնդիրների շուրջ, նկարահանելով սոցիալական տեսահոլովակներ։

Գրել է երգեր հայերեն, իսպաներեն, իտալերեն, անգլերեն լեզուներով։ 2010-ին որոշում է ձայնագրել իր երգերից մի քանիսը։ Հենց առաջին՝ «Սպասող գնացքներ» երգն անմիջապես սիրվում է ունկնդրի կողմից։ Առաջին ձայնասկավառակը «Ուրիշ քաղաքում»֊ն է, որը թողարկվել է Երևանում 2011 թ․ նոյեմբերին։ Երկրորդ սկավառակը «Paciencia»֊ն է, որը իսպաներեն և անգլերեն երգերով է և թողարկվել է 2013 թ․ նոյեմբերին։ Թվարկեմ երգերից մի քանիսը՝
- Քաղաքից քաղաք – From Town to Town
- Տրամադրություն – Mood
- Սպասող գնացքներ – Waiting Trains
- El Corazón como prisión
- Volverás
- Por el Mediterráneo
- Paciencia
- Coloreando
- Un Día և այլն
Լիլիթ Բլեյանի յութուբյան էջը այստեղ։
Test de español
1.Գրել իսպաներեն։
54- cincuenta y cuarto
97- noventa y siete
83- ochenta y tres
15- quince
18- dieciocho
26- veintiseis
II- segundo
III- tercero
IV- cuarto
VI- sexto
IX- noveno
X- decimo
2.Բառակապակցությունները դնել հոգնակի թվով։
Esta chica- estás chicas
este alumno- estos alumnos
mi casa- mis casas
su hermano- sus hermanos
vuesrto amigo- vuestros amigos
la mano grande- las manos grandes
el ordenador nuevo- los ordenadores nuevos
el coche viejo- los coches viejos
3.Խոնարհել բայերը և թարգմանել։
Estudiar- սովորել, ուսումասիրել
Yo estudio
Tu estudias
El/ella/usted estudia
Nosotros estudiamos
Vosotros estudiais
Ellos/ellas/ustedes estudian
tener-ունենալ
Yo tengo
Tu tienes
El/ella/usted tiene
Nosotros tenemos
Vosotros tenéis
Ellos/ellas/ustedes tienen
escribir-գրել
Yo escribo
Tu escribes
El/ella/usted escribe
Nosotros escribimos
Vosotros escribis
Ellos/ellas/ustedes escriben
ser-լինել
Yo soy
Tu eres
El/ella/usted es
Nosotros somos
Vosotros sois
Ellos/ellas/ustedes son
4.Բացել փակագծերը՝ խոնարհելով բայերը
1.Yo como (comer) a las 2.
2.Mis primos y yo vivimos(vivir) en Madrid.
3.Tu madre trabaja (trabajar) en un hospital.
4.Maria habla (hablar) mucho por teléfono.
5.Nuestra hermana tiene (tener) una gata.
5․Իսպաներեն թարգմանել շաբաթվա օրերը։
Երկուշաբթի- lunes
Երեքշաբթի- martes
Չորեքշաբթի- miércoles
Հինգշաբթի- jueves
Ուրբաթ- viernes
Շաբաթ- sábado
Կիրակի- domingo
Սևակյան սեր և խաղաղություն/ Me levanto y la abro/ Tu nombre
Me levanto y la abro
Me levanto y la abro, Estás aquí, mi tesoro, A mi casa has venido, Y esta vez has venido Que no te vas a la hora, Que no te vas, Que te quedas, Y te quedas para siempre. Y yo miro en tus ojos, En tus ojos que están llenos, Llenos de amor, De tormento, de dolor, En tus ojos, Ojos estos... Հարբածի պես ելնում, Գնում դուռն եմ բացում: Դուռն եմ բացում - Եվ ի՜նչ. Դո՛ւ ես, իմ անգին՜ըս, Դու իմ տունն ես եկել, Եվ այնպես ես եկել, Որ որոշված ժամին վեր չկենաս Ու մորթվողի նման դուրս չգնաս, - Որ չգնա՛ս, Մնա՜ս, Ընդմի՛շտ մնաս... Ու ես լուռ նայում եմ քո աչքերին, Սիրո՛վ, ցավո՛վ լեցուն, Տագնապներո՜վ լեցուն Այս աչքերին:
Tu nombre
Odio tu nombre, Como quizás tú odias mi manos, Que tanto cariño te han dado. Odio tu nombre, Que clavado en mi lengua, Como una astilla queda. ¿Y por qué no me preguntas Qué color tiene tu nombre? A este también lo odio. -Si tuviese una niña, Tu nombre le daría. Odio tu nombre... Ես ատում եմ քո անունը, Ինչպես որ դու քեզ փայփայած Իմ ձեռքերն ես ատում գուցե: Ես ատում եմ քո անունը, Որ խրվել է իմ լեզվի մեջ Փշատենու փշի նման: Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում, Թե քո անունն ի՛նչ գույն ունի: Ես ատում եմ և այդ գույնը: -Եթե աղջիկ ես ունենամ` Նա կկոչվի քո՛ անունով: Ես ատում եմ քո անունը…