ՊահպանողականությունըկամԿոնսերվատիզմը քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություն է, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը։
Ազատականությունը քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք է՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը։
Սոցիալիզմը տնտեսական և սոցիալական համակարգերի համակցություն է, որը բնորոշվում է արտադրության միջոցների հանրային սեփականությամբ և աշխատողների ինքնակառավարմամբ, ինչպես նաև սոցիալիզմի հետ ասոցացվող քաղաքական տեսություններով և շարժումներով։ Հասարակական սեփականությունը կարող է լինել հանրային, կոլեկտիվ կամ կոոպերատիվ սեփականություն: Կա սոցիալիզմի տարբեր տեսակներ և չկա ընդհանուր սահմանում, որը գբնորոի բոլորին, քանի որ հասարակական սեփականությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով։
Ազգայնականությունը կամ նացիոնալիզմը քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն է, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։ Ունի բազմաթիվ դրսևորումներ ու տարատեսակներ։
Օտտո ֆոն Բիսմարկը Գերմանական կայսրության առաջին կանցլեր էր (1871-1890)։ Նա Գերմանիայի նշանավոր պետական գործիչն ու դիվանագետն էր, երկրի միավորման գլխավոր դերակատարը։ Համոզված էր, որ Գերմանիայի միավորումը պետք է կատարվի ամենաուժեղ գերմանական պետության՝ Պրուսիայի շուրջ։ Բիսմարկը սկուզբունքային էր և համառ իր նպատակների մեջ։ Նա միասնական գերմանական պետությունը վեր էր դասում ամեն ինչից։ Պաշտոնաթող լինելուց հետո ստացավ Լաուենբուրգի դուքսի տիտղոս ու Պրուսիայի գեներալ-գնդապետի աստիճան՝ գեներալ-ֆելդմարշալի կոչումով։ Պրուսիայում պահպանողականների շրջանում Բիսմարկն արժանացավ յունկերների շահերի ներկայացուցչի համբավ, եղել է դիվանագետ (1851-1862) հետադիմության ժամանակ։ 1862 թվականին նշանակվել է Պրուսիայի ղեկավարության ներկայացուցիչ-նախարար։ Սահմանադրական ճգնաժամի ընթացքում հանդես է եկել ազատախոհների դեմ՝ ի պաշտպանս միապետության։ Լինելով արտաքին գործերի նախարար՝ Պրուսիան դարձրեց Գերմանիայում գերակայող ուժ 1864 թվականի Դանիայի պատերազմից հետո։ Ֆրանս-պրուսական պատերազմում (1870-1871) հանդես է եկել կրտսեր նախագծով գերմանական հարցի լուծման մեջ ու մասնակցել է Երկրորդ Ռայխի ձևավորմանը։
Լինելով ռայխկանցլեր ու պրուսիական նախարար-նախագահ՝ նա մեծ ազդեցություն ուներ ստեղծված Ռայխի քաղաքականության վրա՝ ընդհուպ մինչև իր պաշտոնաթող լինելը 1890 թվականին։ Արտաքին քաղաքականության մեջ Բիսմարկը պահպանում էր ուժերի հավասարակշռության սկզբունքը։
Ներքին քաղաքականության մեջ նրա գահակալման ժամանակ 1866 թվականից կարելի է առանձնացնել երկու շրջան։ Սկզբում նա դաշինք կնքեց չափավոր լիբերալների հետ։ Այս ժամանակահատվածում տեղի ունեցան բազմաթիվ ներքին բարեփոխումներ, օրինակ՝ քաղաքացիական ամուսնության գաղափարի ներմուծումը, որը Բիսմարկն օգտագործել է կաթոլիկ եղեկեցու ազդեցությունը թուլացնելու համար։ 1870-ականների վերջից Բիսմարկն առանձնանում է լիբերալներից։ Այս ժամանակամիջոցում նա ձեռնամուխ է լինում պրոտեկցիոնիզմի քաղաքականությանն ու տնտեսության մեջ իշխանության միջամտությանը։ 1880-ական թվականներին մտցվել է հակասոցիալիստական օրենք։ Այդ ժամանակվա կայսր Վիլհելմ II-ի հետ հակամարտությունը բերեց Բիսմարկի պաշտոնաթող լինելուն։
Հետագա տարիներին Բիսմարկը խաղացել է քաղաքական մեծ դեր՝ քննադատելով իր հետևորդներին։ Իր հուշերի շնորհիվ Բիսմարկին հաջողվում էր երկար ժամանակ ազդել հասարակության աչքերում իր սեփական կերպարի ձևավորման վրա։
20-րդ դարի կեսին գերմանական պատմական գրականության մեջ գերակայում էր Բիսմարկի՝ որպես գերմանական դքսությունների մի ազգային պետության միավորման համար պատասխանատու քաղաքական գործչի, դերի դրական գնահատականը, ինչը մասամբ բավարարում էր ազգային հետաքրքրություններին։ Նրա մահից հետո իր պատվին կանգնեցվում էին բազմաթիվ արձաններ՝ որպես հզոր անձնական իշխանության խորհրդանիշ։ Նա ստեղծել էր նոր ազգ ու մարմնավորել էր սոցիալական ապահովման նորարարական համակարգերը։ Բիսմարկը, լինելով կայսրին նվիրված, ամրացրել է պետությունը ուժեղ, լավ պատրաստված բյուրոկրատիայով։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո սկսեցին ավելի բարձր հնչել քննադատական ձայներ, որոնք Բիսմարկին մեղադրում էին մասնավորապես Գերմանիայում ժողովրդավարության ճնշման մեջ։ Ավելի շատ ուշադրություն էր հատկացվում նրա քաղաքականության վրա, իսկ գործունեությունը ուսումնասիրվում էր ընթացիկ կոնտեքստում։
Համացանցը համակարգչային ցանցերի փոխկապակցված համաշխարհային համակարգ է, որն օգտագործում է համացանցային արձանագրության հավաքակազմը, որպեսզի կապակցի համացանցին միացված սարքերը: Այն ցանցերի ցանց է, որը բաղկացած է տեղական և համաշխարհային մակարդակի մասնավոր, հանրային, ակադեմիական, գործարար և կառավարական ցանցերից, որոնք միացված են էլեկտրական, անլար և օպտիկական ցանցային տեխնոլոգիաների լայն տիրույթներով: Համացանցը սպասարկում է տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների լայն տիրույթի, ինչպիսիք են համաշխարհային սարդոստայնի (World Wide Web) փոխկապակցված հիպերտեքստային փաստաթղթերը և հավելվածները, էլեկտրոնային փոստը, հեռախոսակապը և ֆայլերի կիսումը։
Համացանցը սկսել է ձևավորվել 1960-ական թվականներից, երբ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության կողմից հանձնարարված էր հետազոտություններ կատարել համակարգչային ցանցի միջոցով հուսալի և անխափան կապ ստեղծելու նպատակով: 1990-ականների սկզբին ժամանակակից համացանցի սկիզբը դրվեց առևտրային ցանցերին ձեռնարկությունների միացումով, և հիմնարկային, անձնական ու բջջային համակարգիչների միացումը այդ ցանցին նպաստեց վերջինիս արագ աճին: 2000-ականների վերջին համացանցային ծառայությունները և տեխնոլոգիաները ներառվել են մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Ավանդական հաղորդակցման կապի միջոցները, ներառյալ՝ հեռախոսակապը, ռադիոն, հեռուստատեսությունը, թղթային փոստը և թերթերը, վերափոխվում, վերանայում են իրենց ծառայությունները՝ ստեղծելով առցանց նոր ծառայություններ, ինչպիսիք են էլեկտրոնային փոստը, համացանցային հեռախոսակապը, համացանցային հեռուստատեսությունը, առցանց երաժշտությունը, թվային թերթերը, վիդեո հոսքային կայքերը։ Թերթերը, գրքերը և այլ տպագիր հրատարակություններ, ադապտացվելով վեբ տեխնոլոգիաներին, վերափոխվում են բլոգների, վեբ հոսքերի և առցանց լրատվամիջոցների: Համացանցն ակտիվացրեց և արագացրեց անձնական շփումների նոր ձևեր՝ ակնթարթային հաղորդագրությունների, համացանցային համաժողովների և սոցիալական ցանցերի միջոցով: Առցանց խանութների թիվը սրընթաց աճեց, ինչպես մանրածախ առևտրի, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատերերի համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ընդլայնել ընկերությունների ֆիզիկական ներկայությունը, որպեսզի ավելի մեծ շուկա սպասարկեն կամ նույնիսկ ամբողջությամբ ապրանքներ վաճառեն և ծառայություններ մատուցեն համացանցում: Բիզնեսը բիզնեսին և ֆինանսական ծառայությունները համացանցում ազդում են բոլոր բնագավառների մատակարարման շղթաների վրա:
Ինտերնետի հնարավորությունները և թե ում է այն պատկանում
Մի պահ մտածեք ինտերնետի հնարավորությունների մասին: Այն ցանցային համակարգչային համակարգերի հավաքածու է, որոնք տարածված են ամբողջ երկրագնդի վրա: Դա կախված է մի շարք կանոններից, որոնք կոչվում են պրոտոկոլներ: Այս պրոտոկոլները հնարավորություն են տալիս համակարգչային հաղորդակցություն ցանցերի միջոցով: Այնուհետև կան այսպես ասված արբանյակներ, որոնք ազդանշաններ են հաղորդում համակարգիչների և ցանցերի միջև:
Ինտերնետը հսկա համակարգ է, որը բաղկացած է շատ ավելի փոքր համակարգերից: Ինտերնետի մասին այսքան տեղեկանալուց հետո հարց է առաջանում։ Եթե դա մեկն է, արդյո՞ք այն ունի մեկ սեփականատեր: Կա՞ որևէ անձ կամ կազմակերպություն, որը վերահսկում է ինտերնետը: Եթե Ինտերնետը մեկ սուբյեկտ ենք համարում, ապա այն ոչ ոքի չի պատկանում: Կան կազմակերպություններ, որոնք սահմանում են Ինտերնետի կառուցվածքը և թե ինչպես այն պետք է գործի, բայց ինտերնետը իրենց չի պատկանում: Ոչ մի կառավարություն չի կարող հավակնել ինտերնետ ունենալուն, ինչպես նաև որևէ ընկերություն: Ինտերնետը նման է հեռախոսային համակարգի. ամբողջը ոչ մեկին չի պատկանում: Մյուս կողմից ՝ ինտերնետը պատկանում է հազարավոր մարդկանց և կազմակերպությունների: Ինտերնետը բաղկացած է բազմաթիվ տարբեր կտորներից, որոնցից յուրաքանչյուրը սեփականատեր ունի: Այս սեփականատերերից ոմանք կարող են վերահսկել ձեր ինտերնետ հասանելիության որակը և մակարդակը: Հնարավոր է, որ ինտերնետը չի պատկանում նրանց, բայց նրանք կարող են ազդել ձեր ինտերնետի վրա:
Տարբեր համակարգչային համակարգերի միջև ինտերնետային երթևեկություն իրականացնող ֆիզիկական ցանցը ինտերնետի ողնաշարն է: Ինտերնետի առաջին օրերին ARPANET- ը ծառայում էր որպես համակարգի ողնաշար:
ARPANET-ը համակարգիչների ցանց էր, որը տեղակայված էր տարբեր համալսարաններում, պետական մարմիններում և հետազոտական հաստատություններում: Մարդիկ, ովքեր կառուցել են ARPANET-ը, նախագծել են բազմաթիվ պրոտոկոլներ, որոնք այսօր օգտագործում է ինտերնետը: ARPANET-ը միացավ մի քանի այլ համակարգչային ցանցերի և ծնվեց ինտերնետը: ARPANET-ի համար պատասխանատու գործակալությունը Պաշտպանության առաջատար հետազոտական նախագծերի գործակալությունն էր (DARPA), Միացյալ Նահանգների Պաշտպանության դեպարտամենտի մասնաճյուղը: Քանի որ ARPANET-ը ԱՄՆ կառավարության կողմից հովանավորվող նախագիծ էր, կարող ենք պնդել, որ ժամանակին ԱՄՆ կառավարությունն էր ինտերնետի սեփականատերը: 1966 թ.-ին Առաջադեմ հետազոտական նախագծերի գործակալությունը (ARPA) ներկայացրեց մի ծրագիր մի քանի հետազոտական հաստատությունների հետ, որը կոչվում էր «Ռեսուրսների փոխանակում»: ARPA-ի նպատակն էր կապել տարբեր համակարգիչներ միմյանց հետ, որը և՛ համակարգչային ընդհանուր հզորությունը կբարձրացներ, և՛թույլ կտար ապակենտրոնացնել տեղեկատվության պահպանումը։ ԱՄՆ կառավարությունը ցանկանում էր միջոց գտնել, որի շնորհիվ օրինակ `միջուկային հարձակման դեպքում, հնարավորություն լիներ տեղեկատվություն ստանալ և տարածել: Նաև ցանկանում էին գտնել համակարգիչներ ցանցավորելու միջոց, որի շնորհիվ համակարգի մյուս մասերը կարող էին շարունակել գործել, նույնիսկ եթե մեկ մասը դադարեր աշխատելը: ARPA- ի հետ քննարկումները աստիճանաբար տեսականից վերածվեցին այս ցանցերի կառուցման իրական առաջարկների: 1968 թ.-ին ARPA- ն մի քանի հաստատություններին ուղարկեց Գնանշման հարցման հայտ (RFQ) `խնդրելով հայտեր ներկայացնել առաջին լայն ցանց ստեղծելու վերաբերյալ: Սկզբում որոշվեց ստեղծել մեքենաներ, որոնք կստեղծեն բաց հաղորդակցություն չորս տարբեր համակարգիչների միջև, որոնք աշխատում են չորս տարբեր համակարգերի վրա:
Համացանցը շարունակում է աճել, որը պայմնավորված է առցանց տեղեկատվության և գիտելիքների, առևտրի, զվարճանքի և սոցիալական ցանցերի մեծ քանակությամբ: 1990-ականներին հանրային համացանցային կապի թրաֆիկը տարեկան աճել էր 100 տոկոսով, իսկ համացանցից օգտվողների տարեկան աճը միջինում կազմում էր 20% -ից 50%: Ցանցի օրգանական աճը հիմնականում պայմանավորված է կենտրոնական կառավարման բացակայությամբ, ինչպես նաև համացանցային արձանագրությունների ոչ հեղինակային բնույթով, որն ապահովում է վաճառողի փոխգործունակությունը և բացառում է որևէ մեկին շատ մեծ վերահսկողություն իրականացնել ցանցի նկատմամբ: 2011 թվականի մարտի 31-ի դրությամբ համացանցային օգտատերերի ընդհանուր թիվը կազմել է 2.095 մլրդ մարդ (աշխարհի բնակչության 30.2%-ը): Գնահատվել է, որ 1993 թվականին երկկողմանի կապի միջոցով փոխանցված թվային տեղեկատվության միայն 1%-ն է փոխանցվել համացանցով, 2000 թվականին այդ ցուցանիշն աճել է մինչև 51%, իսկ 2007 թվականին թվային տեղեկատվության ավելի քան 97%-ը փոխանցվել է համացանցով:
Օգտագործողներ
Համացանցի օգտագործումը մեծ աճ է գրանցել: 2000 թվականից մինչև 2009 թվականն աշխարհում համացանցից օգտվողների թիվը 394 միլիոնից աճեց մինչև 1,858 միլիարդ: 2010 թվականին աշխարհի բնակչության 22 տոկոսը համացանցին հասանելիություն ուներ, օրական կատարելով 1 միլիարդ որոնում Google-ում և 2 միլիարդ տեսանյութերի դիտում YouTube-ում, բլոգների ընթերցում 300 միլիոն օգտվողների կողմից: 2014 թվականին համացանցից օգտվողների քանակը գերազանցեց 3 միլիարդը կամ աշխարհի բնակչության 43.6 տոկոսը, սակայն օգտվողների երկու երրորդն ամենահարուստ երկրներից էր, որոնցից Եվրոպական երկրների բնակչության 78.0 և Ամերիկայի բնակչության 57.4 տոկոսն օգտվում էր համացանցից։
Մի քանի հետաքրքիր փաստեր համացանցի մասին
Չինաստանն ունի բուժման հատուկ ճամբարներ` ինտերնետից կախվածություն ունեցող մարդկանց համար:
Օրական 30.000 կայքէջեր ենթարկվում են հաքերային հարձակման:
Էվերեստ լեռան ճանապարհին նկատվել է ամենաբարձր ինտերնետ արագությունը:
Ամերիկացի մեծահասակների 15%-ը չի օգտվում ինտերնետից:
Հետազոտողները բանավիճում են այն հարցի շուրջ, թե ինտերնետից կախվածություն ունեցող մարդկանց դասե՞ն արդյոք հոգեկան հիվանդություններ ունեցողների թվին, թե՝ ոչ։
Ամեն օր ավելի քան 100․000 նոր կայքեր են բացվում համացանցում։
Մեծ Բրիտանիայում 9 մլն մեծահասակներ երբևէ չեն օգտվել ինտերնետից։
Ինտերնետի օգտատերերը 1 րոպեում ուղարկում են 204 մլն հաղորդագրություն՝ էլ․ փոստի միջոցով։
Իտալացիների 1/3-ը երբեք ինտերնետ չի օգտագործել։
«LOL» նշանակում է «շատ սեր (lots of love)»։
Ուսումնասիրությունները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր շատ ժամանակ են ծախսում ինտերնետում, ավելի հավանական է, որ ճնշված, միայնակ և հոգեպես անկայուն են։
Twitter-ում առաջին գրառումը եղել է 2006-ի մարտի 21-ին, նրա ստեղծող Ջեկ Դորսիի կողմից:
YouTube-ում տեղադրված առաջին տեսանյութը «Ես գազանանոցում եմ» հոլովակն է, տեղադրված 2005-ի ապրիլի 23-ին: Հետաքրքիր է, որ հոլովակը դեռևս գոյություն ունի և ունի 15 միլիոն դիտում:
Sina Weibo-ն Twitter-ի չինական անալոգն է, և ունի ավելի քան 280 միլիոն օգտագործող: Իսկ հենց Twitter-ը՝ «ընդամենը» 250 միլիոն:
GOOGLE համակարգում ցանկացած հարց անցնում է միջինը 2500 կմ մինչև տվյալների մշակման կենտրոն և հետ է վերադառնում օգտագործողի մոտ, փնտրման արդյունքով:
Իմ նյութը Փարիզի խաղաղության խորհրդաժողովի և Սևրի պայմանագրի մասին է։ Ներկայացրել եմ Փարիզի խաղաղության կոնֆերանսի բացումը, Անտանտի և Քառյակ միության միջև կնքված պայամանագիրը, հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում, Սևրի պայմանագրի հիմնական էությունը, նպատակը և խնդիրը։
Ըստ իս՝ Սևրի պայմանագրի հիմնական խնդիրը Հայաստանի մի շարք գրավված տարածքների Հայաստանին ետ վերադարձնելն էր, իսկ նպատակը այն էր, որպեսզի Թուրքիան ճանաչի Միացյալ Հայաստանը և Հայաստանին անցնեն Էրզրումի, Բիթլիսի, Տրապիզոնի, Վանի նահանգները և մի շարք այլ տարածքներ։
Ենթաբաժիններ
Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում։
Հայաստանի մանդատի հարցը։
Սան Ռեմոյի խորհրդաժողովը։
Սևրի պայմանագրի հիմնական էություն։
Սևրի պայմանագիրը։
Սևրի պայմանագրի 88-93-րդ հոդվածները։
Սևրի ոդիսականը։
Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում։
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը Հայկական հարցի լուծումն էր։ Այսինքն՝ պահանջ էր դրվում Թուրքիայի տիրապետության տակ գտնվող արևմտահայ նահանգները միացնելու Հայաստանի Հանրապետությանը և այդպիսով ստեղծելու Միացյալ, Անկախ Հայաստան։
1918թ․ հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով Թուրքիան ընդունեց իր պարտությունը և դուրս եկավ պատերազմից։ Քառյակ միությունը պարտություն կրեց և այդպիսով ավարտվեց Առաջին աշխարհամարտը։
1919թ․ հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը։ Անտանտի երկրները պետք է հաշտության պայմանագիր կնքեին պարտված Քառյակ միության երկրների և Թուրքիայի հետ։ Անտանտի երկրների դաշնակից էր համարվում նաև Հայաստանը, որովհետև աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդն ու Հայաստանը Անտանտի կողմից մասնակցություն էին ունեցել պատերազմին՝ ռուսական բանակ զորակոչված հարյուրհազարավոր զինվորականներով։ 1918թ․ հունվարից ռուսական բանակի քայքայումից հետո Կովկասյան ճակատում թուրքական զորքերին դիմակայող միակ ուժը եղել է հայկական բանակային կորպուսը գեներալ Նազարբեկյանի հրամանատարությամբ։ Ուստի Հայաստանն ուներ քաղաքական բոլոր հիմքերը՝ համապատասխան պահանջատիրությամբ ներկայանալու Փարիզի խորհրդաժողով։
Կոնֆերանսում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար Փարիզ մեկնեց Ավետիս Ահարոնյանի պատվիրակությունը։ Փարիզի խաղաղության խորհրդաժողովի շրջանում Հայաստանի կառավարության և Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշայի միջև ծագել էին տարակարծություններ։ Հայաստանի կառավարությունը հանդես էր գալիս ավելի չափավոր տարածքային պահանջով, քան Պողոս Նուբարը։ Հայաստանի կառավարությունը ցանկանում էր, որպեսզի ՀՀ-ին կցեին առավելագույնը՝ 6, նվազագույնը՝ 3 նահանգ՝ ծովային ելքով, իսկ Նուբար Փաշան ու ՀԺԿ-ն պահանջում էին ծովից ծով Հայաստան՝ թուրքահայ 7 նահանգ Կիլիկիայի հետ միասին։ Հայկական այս երկու պատվիրակությունները միասին մեծ աշխատանք կատարեցին Հայկական հարցը կոնֆերանսին ներկայացնելու ուղղությամբ։ 1919թ․ փետրվարին նրանք խորհրդաժողովում ներկայացրեցին հայկական պահանջների մի հուշագիր, որով դաշնակից տերություններից պահանջվում էր ՀՀ-ին միացնել արևմտահայ 7 նահանգ, Կիլիկիայի չորս սանջակներ։
Հայաստանի մանդատի հարցը։
Հայաստանի արևմտյան սահմանն ըստ Վ. Վիլսոնի նախագծի
Միացյալ Հայաստանի գաղափարի իրականացման համար շատ կարևոր էր նաև մանդատը, որը կապահովեր Հայաստանի անվտանգությունը, տնտեսապես կօգներ, մինչև վերջինս կկայանար որպես ինքնուրույն պետություն։ Հայկական պատվիրակությունը ցանկանում էր Հայաստանի մանդատը հանձնել ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը շատ էր հետաքրքրվում Հայաստանով։ Նա պատվիրակություն է ուղարկում Հայաստան, որպեսզի ուսումնասիրեն խնամակալությունը ստանձնելու պայմանները։ Սակայն ԱՄՆ-ի Սենատը 1920թ․ հունիսի 1-ին, Վիլսոնի կամքին հակառակ, հրաժարվում է ընդունել Հայաստանի մանդատը։
Սան Ռեմոյի խորհրդաժողովը։
1920թ․ ապրիլին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի տերությունների ղեավարների խորհրդաժողով, որտեղ մշակվեց առաջիկա հաշտության պայմանագրի նախագիծը։ Հստակվեցին նաև Հայկական հարցի հետ կապված մի շարք խնդիրներ՝ մանդատի, տարածքների, ռազմական օգնության և այլն։
Սևրի պայմանագրի հիմնական էություն։
Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. Սայքս-Պիկոյի պայմանագրի դրույթներն ու տերությունների 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը։ Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) Ազգերի լիգայի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։ Սևրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր Մերձավոր Արևելքի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար։
Սևրի պայմանագիրը։
1920թ․ օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց Ավետիս Ահարոնյանը։
Պայմանագրի 88-93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին։ Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի նահանգները՝ 90 հազ․ քառ․ կմ, ելքով դեպի Սև ծով։ Դա նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը առկա 70 հազ․ քառ․ կմ-ի հետ կազմելու էր 160 հազ․ քառ․ կմ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում։ Սևրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդվածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխադրում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրոււմ՝ համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելիության, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում։ Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին։ Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ. օրենքը։ Թուրքիայում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեր կառավարության կողմից։ Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում էր իր և օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն՝ 1914 թ. նոյեմբերի 1-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի և ամեն կրոնի մարդկանց որոնելու և ազատելու համար։ Պատիժներ մասում թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մեղավոր անձանց, համաձայնում էր հանձնել նաև այդ մարդկանց, ինչպես նաև նրանց կատարած ոճրագործությունների վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. «…Այդ անձինք պատասխանատու են կատարված ջարդերի համար այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր պատերազմի վիճակում այն տարածքում, որը կազմում էր թուրքական կայսրության մասը 1914 թ. օգոստոսի 1-ին»։ Դաշնակիցները կարող էին ատյան նշանակել այդ անձանց դատելու համար։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի Սև ծով։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում Կարսից Ճորոխ հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով։ Եվ քանի որ դեռևս հայտնի չէր՝ Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն։
Սևրի պայմանագրի 88-93-րդ հոդվածները։
Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են դաշնակից տերությունները, որպես ազատ և անկախ պետություն:
Հոդված 89. Թուրքիան և Հայաստանը, ինչպես և բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ:
Հոդված 90. Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տարածքը կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից և իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տարածքների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաև այդ տարածքի նկատմամբ: Հայաստանի սուվերենությանը հանձնվող տարածքի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բաժինը և դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն պայմանագրի 8-րդ մասի (ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն: Հաջորդ կոնվենցիաները կկարգավորեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվել սույն պայմանագրով եւ որոնք կարող են սնունդ առնել հիշյալ տարածքի փոխանցման կապակցությամբ:
Հոդված 91. Եթե 89-րդ հոդվածում նշված տարածքի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա սահմանագծման հանձնաժողովը, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը:
Հոդված 92. Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները ըստ պատկանելույն կորոշվեն շահագրգիռ պետությունների ընդհանուր համաձայնությամբ: Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի, և եթե դրանից հետո այս կամ այն շահագրգիռ պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ միասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին:
Հոդված 93. Հայաստանն ընդունում է` համաձայնվելով դրանք մտցնել գլխավոր տերությունների հետ պայմանագրերի մեջ այն որոշումները, որոնց այդ դրությունները անհրաժեշտ կհամարեն Հայաստանում այն բնակիչների շահերը պաշտպանելու համար, որոնք ռասայի, լեզվի և կրոնի առումով տարբերվում են ազգաբնակչության մեծամասնությունից: Հայաստանը նմանապես համաձայնվում է գլխավոր տերությունների հետ պայմանագրի մեջ մտցնել այն որոշումները, որոնք այդ տերությունները անհրաժեշտ կհամարեն տրանզիտի ազատությունը և այլ ազգերի առեւտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու համար:
Սևրի ոդիսականը։
Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք։ Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։ Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը։ Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ՝ այն ոչնչացնելու մտադրությամբ։ Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման հետևանքով, հասան Սևրի հաշտության պայմանագրի վերանայմանը և, փաստորեն, նրա վերացմանը։ Դա իր արտահայտությունը գտավ 1923 թ. Լոզանի պայմանագրում (Լոզանի կոնֆերանս, 1922-23 թթ.)։ Դաշնակիցները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը Արևելյան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, բոլոր այն տարածքների, որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով։ Ավելին՝ նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն։ Դա Թուրիքայի լիակատար հաղթանակն էր։ Պատմական Հայաստանի մի փոքրիկ մասը շարունակեց գոյություն ունենալ, որպես Խորհրդային Հայաստան, բայց հայերի մեծ մասը մնաց ցրված ի սփյուռս աշխարհի։ Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես հուշագիր՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասի։
Հանրագումարի բերելով ՀՀ վարած արտաքին քաղաքականությունը կարելի է եզրակացնել, որ այդ քաղաքականությունը ունեցել է գերազանցապես արևմտյան կողմնորոշում։ Հայկական հարցի պատմության փորձը ուսուցանում է, որ հիմնականում սեփական ուժերին ապավինելն է ազգի գոյատևման ու զարգացման ճշմարիտ երաշխիք։
Քաղաքակրթությունը նյութական և հոգևոր մշակույթի մակարդակ է: Առաջին անգամ այս հասկացությունը օգտագործել են 18-րդ դարում: Քաղաքակրթություններն առաջացել են նեոլիթյան հեղափոխությունից հետո, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 8000-5000 թվականներին: Քաղաքակրթության հիմնական հատկանիշներն են տեխնիկայի զարգացումը, մարդկանց խոշոր կուտակումները մեծ քաղաքներում և այլն: Այն սերտորեն կապված է մշակույթ հասկացության հետ: Քաղաքակրթության առանձնահատկություններն են` • Կենցաղը • Տնտեսական համակարգերը • Գրագիտությունը • Կենսամիջոցների տեսակները և այլն Քաղաքակրթության տարրերն են` 1. Պետությունը 2. Գիտությունը և գիտատեխնիկական առաջընթացը 3. Արվեստը 4. Եկեղեցին
Քաղաքակրթությունների անկում Քաղաքակրթությունները անկում են ապրում այն ժամանակ, երբ մտնում են մեկ այլ տարածված քաղաքակրթության մեջ կամ այն ժամանակ, երբ տեղի է ունենում ճգնաժամ:
Մշակույթը այն ամենն է, ինչ ստեղծվել է մարդու կողմից պատմության զարգացման ընթացքում: Մշակույթը լինում է հոգևոր և նյութական: Հոգևոր մշակույթը ընդգրկում է հոգևոր արտադրության, գիտակցության, ունակությունների, գիտելիքի ոլորտը, նյութական մշակույթը` մարդկանց գործունեության առարկայական արդյունքները: Հոգևոր մշակույթի ոլորտներն են` • Գիտությունը • Կրոնը • Արվեստը • Բարոյականությունը • Փիլիսոփայությունը • Իրավունքը • Քաղաքականությունը Մշակույթ բառով բնութագրում էին նաև մարդկանց: Այն մարդկանց (արիստոկրատներ), ովքեր տարբերվում էին իրենց կրթվածությամբ, անվանում էին «կուլտուրական», իսկ սովորական քաղաքացիներին` «անկուլտուրական»:
Հայկական մշակույթ Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է: Մշակույթի ճյուղերն են` • Լեզուն • Գրականությունը • Ճարտարապետությունը • Քանդակագործությունը • Նկարչությունը • Երաժշտությունն ու պարարվեստը • Թատրոնն ու կինոն Հայկական մշակույթը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:
Այսպիսով՝ մշակույթը այն ամենն է, ինչ շրջապատում է յուրաքանչյուրիս: Մշակույթը մեծ դեր է խաղացել մեր երկրի զարգացման գործում: Մշակույթի շնորհիվ է, որ մեր երկիրը անգամ ամենածանր պահին չի կործանվել: