Posted in Նախագծեր, Էկոլոգիա

Մթնոլորտ

1.Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:

Բոլորին հայտնի է, որ մթնոլորտը մի քանի գազերի խառնուրդ է ( 21% թթվածին, 78% ազոտ, 1% արգոն և այլ գազեր)։ Բայց քանի որ այժմ շատ են տեխնիկաները, գործարանները, ավտոմեքենաները, այդ պատճառով օդը աղտոտվում է։ Օդ են արտանետվում մի շարք վտանգավոր նյութեր, ինչպիսիք են՝ ածխածնի օքսիդը (CO), ծծմբի երկօքսիդը (SO2), ազոտի օքսիդը (NO) և ազոտի երկօքսիդը (NO2): Այսպիսով՝ մենք շնչում ենք էկոլոգիապես ոչ մաքուր, մեր առողջությունը վնասող օդ։

2.Ի՞նչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը: 

Մթնոլորտը աղտոտող ծանրակշիռ պատճառ են փոխադրամիջոցները՝ մեքենաները, ինքնաթիռները և այլն: Տրանսպորտային միջոցները այրման թունավոր արգասիքները արտանետում են մթնոլորտ, որը բացասական ազդեցություն է ունենում և՛ օդի, և՛ մարդկանց առողջության վրա։ Ջերմաէլեկտրակայանները, որոնք աշխատում են հանքային վառելիքով` նավթով, քարածուխով, բնական գազով, մթնոլորտ են արտանետում հսկայական քանակությամբ գազային նյութեր: Այդ նյութերը հիմնականում թթվային օքսիդներ են։ Տեղումների ժամանակ օդում եղած այդ նյութերը լուծվում են ջրում` առաջացնելով «թթու անձրևներ», որոնք բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Դրանք ոչնչացնում են շենքերը, հուշարձանները, ծառերը, լճերի ու գետերի ձկներին, թունավորում են սննդամթերքը և այլն: Օդի աղտոտման պատճառ է նաև գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսության համար քիմիական նյութերի` պարարտանյութերի, հերբիցիդների և պեստիցիդների օգտագործումը աղտոտում են օդը թե՛ արտադրության, թե՛ կիրառության ընթացքում։

3.Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա, բերել օրինակներ: 

Օդի աղտոտումը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ։ Օրինակ՝ երիկամների և լյարդի խանգարում, աչքերի, կոկորդի և մաշկի բորբոքում, ստամոքսային և թոքային հիվանդություններ, քաղցկեղ և ալյն։

4.Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:

Մթնոլորտը աղտոտումից պահպանելու համար կարելի է բենզինով աշխատող ավտոմեքենաները փոխարինել մետրոյով, որը ավելի քիչ վնաս է հասցնում մթնոլորտին։ Որոշ երկրներում փորձում են բենզինում կապարի քանակը նվազագույնի հասցնել, որը որոշ չափով կնվազեցնի օդի աղտոտումը։

5.Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի կունենան ՀՀ-ում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով:

ՀՀ-ում կլիմայի գլոբալ տաքացումը կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Օրինակ՝ ձմեռային ջերմաստիճանի բարձրացումը կնվազեցնի ջեռուցման վրա ծախսվող էներգիայի քանակը, իսկ ամառային ջերմաստիճանի բարձրացման պատճառով օդի լավորակման համար էներգիայի պահանջի աճ կնկատվի։ Կնկատվի ջրի սակավություն։ Շատ շրջանների բնակչությունը կունենա ջրի պակաս։ ՀՀ-ում կաճեն այնպիսի մրգեր, որոք նախկինում երբեք չեն հանդիպել։

Posted in Նախագծեր, Էկոլոգիա

Մարդը և նրա ապրելու միջավայրը

Մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրը կոչվում է շրջակա միջավայր։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջակա միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական։ Չորացնելով ճահիճները և գերխոնավ հողատարածությունները՝ կրճատվել են հիվանդությունները, անտառապատվել են մի շարք ձորեր ու լեռնալանջեր և այլն։

1.Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:

Էկոլոգիական գիտելիքներ պետք են յուրաքանչյուրիս։ Դրանց շնորհիվ մենք ավելի ուշադիր ենք բնության հանդեպ։ Առանց էկոլոգիական գիտելիքների մենք չէինք իմանա, թե ինչպես ճիշտ օգտագործել բնական ռեսուրսները։ Բնական պաշարների ոչ խելամիտ օգտագործումը մեծ վնաս կարող է հասցնել բնությանը։ էկոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է բնությունը և նրա մեջ գոյություն ունեցող բոլոր բարդ փոխադարձ կապերը, որոնք Դարվինի կողմից դիտարկվել են որպես գոյության պայքարի պայմաններ։ Այս գիտությունը ստեղծվել է, որպեսզի կանոնակարգվի մարդու կողմից բնության շահագործումը։

2.Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես են միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում: 

Մարդը ապրում է քիչ կանաչածածկ և աղտոտված միջավայրում, որը մեծ վնաս է հասցնում մարդկանց առողջությանը։ Բնությանը և շրջակա միջավայրին մեծ վնաս են հասցնում տրանսպորտային միջոցները և բազմաթիվ գործարաններ։ Մարդը և շրջակա միջավայրը միմյանց վրա ունեն և՛ լավ, և՛ վատ ազդեցություններ։ Պարզ է, որ առանց բնության և բնական ռեսուրսների անհնար է ապրել։ Սակայն մարդիկ անգիտակցաբար վնասում են բնությունը, աղտոտում են մթնոլորտը և այլն։ Մենք պետք է ավելի ուշադիր լինենք բնության հանդեպ, քանի որ բնությունը մարդկության զարգացման գործում մեծ դեր ունի։ Մարդը, զարգանալով, ավելի շատ է օգտվում բնության բարիքներից և շահագործում դրանք։

3.Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:

Մարդու միջամտությունը բնության վրա ամբողջովին կանխարգելել հնարավոր չէ, բայց յուրաքանչյուրս կարող ենք ավելի խնայողաբար և ուշադիր օգտագործել բնական ռեսուրսները և պաշարները։ Այդ ժամանակ բնությունը ավելի քիչ վնաս կստանա։

4.Ինչ է սպասվում մեզ ապագայում: 

Թե ինչ է սպասվում մեզ ապագայում, պատասխանելը դժվար է։ Կարող են լինել և՛ լավ, և՛ վատ փոփոխություններ։ Եթե մթնոլորտի աղտոտման հարցով չզբաղվեն, ապա օզոնի շերտին մեծ վնաս կպատճառվի, իսկ այդ շերտը մեծ նշանակություն ունի մարդկանց կյանքում։ Այն պաշտպանում է մարդկանց ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Սակայն հնարավոր է, որ կմշակվեն բնության պահպանման վերաբերյալ մի շարք հարցեր, որոնք կօգնեն բնությանը աստիճանաբար վերականգնվել։