We, the students and teachers of Mkhitar Sebastatsi Educational Complex, decided to implement this project, where we pray in different languages. I was presenting the Armenian prayer. The goal of the project is to show everyone that we are with them at this difficult time. All the people in the world are in this difficult situation, so we pray in different languages. We pray for all of us. We pray that everything will end well and we will return to our normal lives. All you have to do is believe that everything will be fine. We must be strong and overcome this difficult period together. I advise everyone to join us and pray with us. Through prayer, we must try to help those who really need help. We must pray together that we all be healthy and alert. Pray and belive.
Սերունդը մարդկանց տարիքային որոշակի խումբ և միևնույն պատմության դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն է։ Իմ ընտանիքը, կարելի է ասել, կազմված է երեք սերնդից։ Տատիկիս և պապիկիս սերունդը, մայրիկիս և հայրիկիս և իհարկե իմ, քրոջս ու եղբորս սերունդը։ Մենք բոլորս էլ տարբերվում եք և՛ մեր բնավորությամբ, և՛ մտացողությամբ, և՛ հայացքներով դեպի աշխարհը։ Սա էլ ապացուցում է, որ բոլոր սերունդները միմյանցից տարբերվում են։
Ամբողջատիրական վարչակարգ
Ամբողջատիրությունը կամ տոտալիտարիզմը ավտորիտար իշխանության ձև է։ Բնորոշ կողմերն են՝ սահմանադրական իրավունքների և ազատությունների փաստացի վերացումը, հասարակական կյանքի լիակատար ենթարկումը իշխանության շահերին և համատարած վերահսկության հաստատումը հասարակության նկատմամբ, քաղաքական ընդդիմության և այլախոհների հանդեպ բռնարարքների լայնածավալ կիրառումը։ Ամբողջատիրական վարչակարգերի հատկանիշներն էին՝
Հասարակությունում անհատը անվերապահորեն ենթարկվում էր մեծամասնությանը՝ հրաժարվելով սեփական մղումներից։
Պետությունը ճանաչվում էր իբրև միակ ստեղծագործ ուժը, որն ազգին առաջնորդում էր դեպի «պայծառ ապագա»։
Գոյություն ուներ միակ մեկ ճշմարիտ կուսակցություն, որն ուղղություն էր տալիս պետությանն ու ազգին։
Անհատից, ազգից, պետությունից ու կուսակցությունից վեր կանգնած էր առաջնորդը։
20-րդ դարի առաջին կեսին խորհրդային մարդու կյանքում կային բազմաթիվ սահմանափակումներ.
Կոլտնտեսականները զրկված էին ազատ տեղաշարժվելու իրավունքից։ Ի տարբերություն բնակչության մյուս խմբերի՝ նրանք չունեին անձնագրեր։
Բնակության վայրի հարցում գործում էին սահմանափակումներ։ Օրինակ՝ արգելված էր հաստատվել որևէ վայրում առանց գրանցման։
Սահմանափակումներ կային նաև աշխատանքի վայրի ընտրության և աշխատավայրի փոփոխման հարցում։
Գործում էին նաև կուսակցական պատկանելությանն առնչվող սահմանափակումներ։ Միջին և բարձր պաշտոններ վարելու համար ցանկալի էր, որ անձը լինի կոմունիստական կուսակցության անդամ։
Կրթական կյանքը սովետական Հայաստանում
1926 թ. սկզբներից Խորհրդային Հայաստանում կրթական կյանքն աննախադեպ զարգացում է ապրում: Զարգացման հիմնական ուղղություններն էին՝
1) անգրագիտության վերացում
2) պարտադիր տարրական կրթություն և ապա անցում յոթնամյա կրթության
3)տեխնիկական կրթության կազմակերպում
4) բարձրագույն կրթության կատարելագործում
Խորհրդային կրթական համակարգի ամենամեծ ձեռքբերումը դպրոցների ցանցի ընդլայնումն էր, պետական աջակցությունը և պայքարն անգրագիտության դեմ։ Բացվեցին լիկկայաններ, որոնց շնորհիվ 10 տարում գրագիտության մակարդակը հասավ 70%-ի։ Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով բացվեցին մանկավարժական ուսումնարաններ և համալսարաններ։ Իրականացվում էին նաև բազմաթիվ փորձարկումներ։ Մասնավորապես, փորձարկվեցին լաբորատոր-բրիգադային, կոմպլեքսային և դալտոն-պլան մեթոդները։ 1920-ական թվականներին դպրոցը 9-ամյա էր։ 1932 թվականից ներդրվեց 10-ամյա կրթությունը։ Բացվեցին բազմաթիվ համալսարաններ և ինստիտուտներ։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում կտրուկ ավելացավ դպրոցների թիվը՝ հասնելով 1600-ի։ Իսկ աշակերտների թիվը հասավ 600 հազարի։ 12-15 բուհերում սովորում էր 50-60 հազար ուսանող, ինչը տոկոսային հարաբերությամբ ԽՍՀՄ լավագույն ցուցանիշներից էր։
Ուսումնասիրելով, կարդալով և ծանոթանալով սովետական Հայաստանի կյանքին, ապրելաոճին՝ նկատեցի, որ մեր կայքնը շատ է տարբերվում նրանց կյանքից։ Մարդիկ շարունակում են զարգանալ, աճել, ստեղծել և դա միշտ էլ շարունակվելու է։ Այն, ինչ մեզ համար հիմա սովորական երևույթ է, այն ժամանակ անգամ չէին էլ կարող մտածել դրա մասին։ Օրինակ՝ համացանցը, բջջային հեռախոսները, լայնէկրան հեռուստացույցները և այլն։ Իհարկե սա մեծ առավելություն է մեզ համար, քանի որ այս ամենով մեր կյանքը մի քանի անգամ հեշտ է դարձել։ Եթե այն ժամանակ տեղեկություն ստանալը բավականին դժվար էր, ապա հիմա դա այնքան հեշը ու դյուրին է։ Մի քանի հարյուրամյակ հետո կստեղծվեն այնպիսի բաներ, որոնց մասին մենք երբևէ չենք մտածել, որոնք մեզ անհնարին են թվում հիմա։ Կյանքն այդպիսին է։
Կենսաբանական ռեսուրսները մեժ դեր ունեն մեր և մեզ շրջապատող աշխարհի համար։ Կենդանական և բուսական ռեսուրսները միասին կարելի է անվանել կենսաբանական ռեսուրսներ։ Այժմ կներկայացնեմ, թե որքան կարևոր են դրանք մեզ համար։ Որոշ բույսերը և կենդանիները մասնակցում են մոլորակի վրա ընթացող քիմիական նյութերի շրջապտույտին և սպառում են բույսերի կողմից ստեղծված կենսազանգվածը: Կենդանական աշխարհը շատ կարևոր է նաև արդյունաբերության համար, քանի որ այն բնական ռեսուրս է, որը հումք է տալիս սննդի արդյունաբերությանը, կաշվի-մորթեղենի արտադրությանը և մի շարք այլ արդյունաբերության ճյուղերին: Շրջապատի մաքրման գործում շատ կարևոր է լեշակերների կամ այլ կերպ ասած սանիտարների դերը։ Նրանք շրջակա միջավայրը մաքրում են թույլերից և հիվանդներից: Հողում բնակվող մի շարք կենդանիներ, փխրցլելով հողը՝ բարելավում են դրա կառուցվածքը: Ջրում բնակվող փափկամարմինների և խեղգետինների որոշ տեսակներ մաքրում են ջրավազանները տարբեր վնասակար նյութերից և այլն: Այս բոլոր թվարկածներս կենսաբանական ռեսուրսների միայն մի փոքր մասն են կազմում։ Այստեղից կարող ենք ենթադրել, որ առանց կենսաբանական ռեսուրսների մեզ շրջապատող աշխարհը գոյություն չէր ունենա։
2.Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ:
Բույսերն ու կենդանիները սերտ կապված են աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ:
Կապը ջրոլորտի հետ։ Օրգանիզմների ազդեցությունն առանձնապես մեծ է Համաշխարհային օվկիանոսի վրա: Ապրելով այդ ջրերում՝ ջրում ապրող օրգանիզմները ներշնչում են ջրերի թթվածինը, ջրի մեջ արտաշնչելով ածխաթթու գազ: Ծովերում ապրող օրգանիզմները ջրից վերցնում են նաև քիմիական նյութեր, զանազան աղեր և դրանցով ոչ միայն սնվում են, այլև կառուցում են իրենց կմախքներն ու խեցիները:
Կապը քարոլորտի հետ։ Շատ մեծ է նաև օրգանիզմների ազդեցությունը քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես մեծ է երկրակեղևի վրա, որը կազմում է քարոլորտի վերին շերտը: Երկրակեղևի տարբեր խորություններում օրգանիզմների մնացորդներից առաջանում են մի շարք օրգանական նստվածքային ապարներ՝ նավթ, բնական գազ, ածուխ և այլն:
Հսկայական է նաև օրգանիզմների դերը հողառաջացման պրոցեսում, քանի որ հայտնի է, որ մահացած կենդանի օրգանիզմներից առաջանում է հումուսը։
3.Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում:
Բուսական ռեսուրսների պահպանումը։
Բուսական ռեսուրսների պահպանման ու վերականգնման հիմնական ուղղություններն են՝
Գենոֆոնդի պահպանում (գենոֆոնդը բուսատեսակների ժառանգական հատկանիշների ու հատկությունների ամբողջությունն է)
Հատուկ պահպանվող տարծքների առանձնացում (արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը)
Բույսերի «Կարմիր գրքի» ստեղծում
Անտառային տնտեսության կազմակերպում
Անտառային հրդեհների դեմ պայքար
Ըստ իս՝ Հայաստանում հնարավոր է կիրառել այս բոլոր միջոցառումները։ Մեծ մասը արդեն կիրառվում է և բավականին դրական արդյունքներ ունենք։
Կենդանական ռեսուրսների պահպանումը։
Կենդանական ռեսուրսների պահպանման ու վերականգնման գլխավոր ուղղություններն են
Կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների պահպանում և վերականգնում
Որսի կարգավորում
Կենսատեխնիկական միջոցառումների կիրառում
Կլիմայավարժեցում և վերաբնակեցում
Ձկների ձվադրման և միգրացիայի ուղիների պահպանում
Արժեքվոր ձկնատեսակների մրցակիցների ոչնչացում
Աքվակուլտուրայի զարգացում
Հատուկ պահպանվող տարածքների ստեղծում
Այս միջոցառումների համակարգում գլխավորներից է կենդանիների որսի կարգավորումը: Որսը պետք է կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի ժամկետներում և որոշակի քանակով։ Առանձին դեպքերում պետք է ընդհանրապես արգելվի: Որսի կարգավորումից բացի, կարևոր նշանակություն ունի որսահանդակների պահպանումը, այսինքն՝ այն վայրերի, որտեղ կենդանիների գոյության բնական պայմանները նպաստավոր են: Ըստ իս՝ ՀՀ-ում կարող են իրականացվել գրեթե բոլոր միջոցառումները։
4.Ի՞նչ է կլիմայավարժեցումը: Բերել օրինակներ, նշեք բացասական ու դրական կողմերը:
Բազմաթիվ կենդանատեսակներ աշխարհի մի շրջանից ներմուծվել են այլ շրջաններ, որտեղի կլիման տարբերվել է իրենց ապրելավայրի կլիմայից։ Այդ կենդանիներին վերաբնակեցնելով տարբեր վայրերում՝ սովորեցրել են հարմարվել նոր բնակլիմայական պայմաններին, ապրել նաև այդ կլիմայական պայմաններում։ Բնականաբար սա ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը։ Վերաբնակեցման և կլիմայավարժեցման շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը(սամույր, կուղբ, ծովակատու, սայգակ), իսկ որոշ կենդանիների՝ փրկել իսպառ ոչնչացումից (զուբր, ուսուրական վագր, սպիտակ արջ): Սակայն շատ դեպքերում, հենց դրա պատճառով էլ մի շարք կենդանիներ վերացել են։
Argentina, oficialmente República Argentina, es un país soberano de América del Sur, ubicado en el extremo sur y sudeste de dicho subcontinente. Con una superficie de 2 780 400 km², es el país hispanohablante más extenso del planeta, el segundo más grande de América Latina, y octavo en el mundo. Es el único país latinoamericano que tiene un centro de investigación y enseñanza científica entre los diez mejores del mundo, y el país iberoamericano con mayor cantidad de premios Nobel en ciencias. Su capacidad tecnológica y científica le ha permitido diseñar, producir y exportar satélites, construir reactores nucleares y ser el primer productor de software, aeronaves, entre otras cosas. Es considerada una potencia regional.
Bandera
Escudo
El cine
El cine argentino es uno de los más desarrollados del cine latinoamericano. A lo largo del siglo XX la producción cinematográfica argentina se convirtió en una de las principales del mundo en idioma castellano. Los primeros largometrajes animados, mudos y sonoros, fueron realizados por Quirino Cristiani. Dos películas fueron galardonadas con el premio Óscar a la mejor película de habla no inglesa como La historia oficial y el El secreto de sus ojos. Además el cine argentino ha cosechado numerosos premios internacionales, entre ellos los del festival de Goya, los del Festival Internacional de Cine de Berlín y regionalmente los del Festival Internacional del Nuevo Cine Latinoamericano de La Habana, entre otros. Las películas más vistas de la historia del cine argentino son Nazareno Cruz y el lobo, El santo de la espada, Juan Moreira, El secreto de sus ojos, Metegol y Relatos salvajes.
Gastronomía
La gastronomía argentina se destaca fundamentalmente por la carne vacuna y los vinos, así como por una amplia disposición de alimentos de todo tipo a precios relativamente bajos. La comida típica argentina es el asado o parrillada, además de las empanadas, los tamales, la humita, el locro, la patasca y el la calapurca. Como en los países vecinos, es muy habitual el consumo de un sándwich de chorizo, denominado choripán. La papa y la batata son alimentos ampliamente utilizados desde tiempos precolombinos. Las pastas, la pizza, y el puchero también se han constituido en comidas típicas de la gastronomía argentina.
El fútbol
El fútbol es el deporte más popular de Argentina. La selección masculina es una de las ocho selecciones en haber ganado la Copa Mundial FIFA. Obtuvo catorce Copas Américas en, se le debe sumar: la Copa FIFA Confederaciones, dos medallas de oro en los Juegos Olímpicos, siete medallas de oro en los Juegos Panamericanos y seis Copas Mundiales Sub-20, entre los logros más importantes. Los principales equipos del país son los denominados cinco grandes del fútbol argentino que son Boca Juniors, River Plate, Independiente, Racing Club y San Lorenzo.
Մեծամորի ատոմակայանը միակ ատոմակայանն է Հարավային Կովկասում։ Այն գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։ Հիմա ԱԷԿ֊ի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ծագած մի շարք խնդիրների և անհանգստությունների պատճառով ԱԷԿ֊ը ստիպված էին փակել։ Սակայն Հայաստանում էներգիայի պակասություն առաջացավ և 1993 թվականին Հայաստանի կառավարությունը ԱԷԿ֊ի վերաբացման որոշում կայացրեց։ Երկրորդ էներգաբլոկը գործողության բերվեց 1995 թվականի հոկտեմբերի 26-ին։ Մեծամորի ԱԷԿ-ը ունի շատ առանձնահատուկություններ։ Դրանցից մեկը ԱԷԿ֊ի յուրահատուկ կառուցվածքն է։ Մեծամորի ԱԷԿ֊ը այն սակավաթիվ ատոմակայաններից մեկն է, որի միջուկային ռեակտորը չունի շրջապատող պաշտպանիչ կառույց, ինչը հիմնականում կազմված է լինում պողպատից կամ կապարից։
Պատմություն
Մեծամորի ԱԷԿ-ը սկսվել է կառուցվել 1969 թ-ին։ Այն բաղկացած է երկու բաղադրիչից։ Առաջին բաղադրիչը սկսել է շահագործվել 1976 թ-ի դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդը՝ 1980 թ-ի հունվարի 5-ին։ Կայանը կառուցվել է այնպես, որ այն կարողանա դիմանալ 9 մագնիտուտ ունեցող երկրաշարժին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն գտնվում է սեյսմիկ ոչ կայուն գոտում, որի սեյսմիկ կայունությունը 8 մագնիտուտ է։ Բայց 20 տարում ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշում կայացրեց ատոմակայանի աշխատանքի դադարեցման մասին։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի Հանրապետությունը էներգիայի պակասի պատճառով լուրջ խնդիրներ ունեցավ, ինչի արդյունքում պետության կառավարությունը որոշեց վերագործարկել ատոմակայանի երկրորդ մասը։ Այսպիսով, կայանի երկրորդ մասը 5-6 տարի չգործելուց հետո սկսեց իր բնականոն աշխատանքը 1995 թ-ի նոյեմբերի 5-ին, որը հանգեցրեց Հայաստանի Հանրապետության էներգիայի պաշարների կտրուկ մեծացմանը։
Վտանգը
Որևէ մեխանիզմ չի կարող գործել հավերժ: Դա վերաբերվում է նաև ԱԷԿ-ներին։ Ատոմակայանի խափանումը կարող է վտանգել միլիոնավոր մարդկանց առողջությունը և հանգեցնել Հայաստանի Հանրապետության համարյա ամբողջ տարածքի ամայացմանը: Միջուկային ռեակտորի ներսում ճնշումը գերազանցում է 125 ատմոսֆերը, իսկ ջերմաստիճանը՝ 300 ցելսիուսը: Եվ դրա շահագործման համար պետք է 100 տոկոսանոց վստահություն, որ ռեակտորը կդիմանա այդ պայմաններին: Անգամ չնչին կասկածը կամ վստահության պակասը ատոմակայանի ապագործարկման հիմք է: Ավելին, կես դար առաջ նախագծված այս ռեակտորները չունեն անվտանգության բազմաթիվ համակարգեր, որոնցով կահավորված են ավելի նոր սերնդների ռեակտորները: Այս պահին Հայկական ԱԷԿ-ը բավարարում է Ատոմային Էներգետիկայի միջազգային գործակալությանը: Այսօր չկա որևէ ուսումնասիրություն, որը կասի, թե արդյո՞ք Մեծամորի ատոմակայանը կարող է աշխատել 2026 թվականից հետո: Բայց որոշակի պայմաններ հաշվի առնելով կարելի է ենթադրել, որ դրա անվտանգ շահագործման ժամկետն ավարտվում է: Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ 2026 թվականի դրությամբ Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը կլինի աշխարհի ամենահին ռեակտորներից մեկը, դժվար է պատկերացնել դրա հետագա անվտանգ շահագործման հեռանկարը:
Ենթադրվում է, որ եթե Մեծամորի ատոմակայանում պայթյուն տեղի ունենա, ապա այդ աղետն իր մասշտաբներով կարելի է անվանել երկրորդ «Ֆուկուսիմա»: Մեծամորի ատոմակայանում հնարավոր աղետի հետևանքները կհամեմատվեն Չեռնոբիլի ատոմակայանի ողբերգության հետ: Փորձագետները պահանջում են դադարեցնել ատոմակայանի գործունեությունը, քանի որ շահագործման ժամկետը վաղուց է սպառվել:
Այսպիսով՝ Մեծամորի ատոմակայանը վատ ազդեցություն կարող է ունենալ այնտեղի բնակչության, նրանց առողջության վրա։ Ըստ իս՝ պետք է փնտրել այլընտրանքային էներգիա, որը կկարողանա բավարարել մեր բնակչության պահանջներին այնպես, ինչպես ատոմային էներգիան։ Իմ կաիծիքով՝ Հայաստանում կարող են օգտագործել քամուց ստացվող էներգիան։ Չէ՞ որ Հայաստանը լեռնային երկիր է և քամուց ստացվող էներգիան հեռանկարային է մեզ համար։ Դա և՛ էկոլոգիապես մաքուր ու անվտանգ է, և՛ բավականին էժան է։ Թեև Վահրամ Պետրոսյանը ասել է, որ ատոմային էներգետիկային այլընտրանք չենք կարող ունենալ։
«Բրեքսիթ» անգլերեն երկու բառերից է բաղկացած՝ Britain և exit։ Թարգմանաբար նշանակում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի ելք։Բառը Մեծ Բրիտանիայում հայտնվել է 2016թ-ի մայիսին տեղի ունեցած հանրաքվեից հետո, որին նվազագույն առավելությամբ (երկու տոկոսից պակաս) հաղթեցին ելքի կողմնակիցները։Այն այս հարցով Բրիտանիայի պատմության մեջ երկրորդ հանրաքվեն էր։ Առաջինը տեղի էր ունեցել 1975թ-ին։ Այդ ժամանակ հաղթեցին Եվրամիությանն անդամակցելու կողմնակիցները։
Ի՞նչ է «կոշտ» Բրեքսիթը։
ԵՄ-ն լքելու մասին հանրաքվեից հետո երկրում վեճեր են գնում, թե ինչ պայմաններով դա պետք է տեղի ունենա։ Ելքի ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են։Վերջերս վարչապետ դարձած Բորիս Ջոնսոնն իր վրա պարտավորություն էր վերցրել ԵՄ-ից երկիրը դուրս բերել մինչև հոկտեմբերի 31-ն անգամ այն դեպքում, եթե ԵՄ-ի հետ պայմանների շուրջ չստացվի պայմանավորվածության գալ։ Այդ սցենարը ստացել է «կոշտ» Բրեքսիթ անվանումը։
Ինչո՞վ է սպառնում «կոշտ» Բրեքսիթը
Երկար վեճերից հետո խորհրդարանը կառավարությանը ստիպել է հրապարակել «կոշտ» Բրեքսիթի դեպքում իրադարձությունների զարգացման սեփական կանխատեսումը։ Ահա թե ինչ է սպասվում Մեծ Բրիտանիայի բնակիչներին՝ ըստ այդ փաստաթղթի։
Ողջ Բրիտանիայով մեկ անցկացվելու են ցույցեր և հակացույցեր, որոնց հետ աշխատանքը ոստիկնաությունից լրացուցիչ ռեսուրսներ կպահանջի։ Հավանական են նաև անկարգություններ և լարվածություն հասարակությունում։
Սպառողների համար էլեկտրաէներգիայի արժեքը կարող է կտրուկ աճել, և դա կհանգեցնի ավելի լուրջ տնտեսական և քաղաքական հետևաքների։
Խանութներում ավելի դժվար կլինի գնել թարմ մթերքի որոշ տեսակներ, սակայն պարենային դեֆիցիտ չի լինի, թեև պարենի գները կարող են աճել, ինչն առավել ուժեղ կարտացոլվի կարիքավորների վրա։
Մաքսակետերում ստուգումների նկատմամբ թրեյլերների վարորդների անպատրաստության պատճառով Լա Մանշը հատելիս լաստանավի հերթում սպասումը կավելանա մինչև մեկուկեսից-երկուսուկես օր։
Նախապատմությունը
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թվականին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու. Չերչիլը հնչեցրեց «Եվրոպայի Միացյալ Նահանգներ» ստեղծելու Եվրոպական ինտեգրացիայի մանիֆեստը՝ ստեղծել «Եվրոպայի Միացյալ Նահանգները»` «վերստեղծելով եվրոպական ընտանիք, որը կարող ենք ապահովել ազատության մեջ խաղաղ գոյատևելու հնարավորություն ընձեռնող համակարգով»: Սակայն հետաքրքիրն այն էր, որ միավորված Եվրոպայի կողմնակից Չերչիլը Մեծ Բրիտանիան չէր տեսնում այդ միության մեջ, այլ տեսնում էր նորաստեղծ միության կողքին՝ Ազգերի բրիտանական համագործակցության, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հետ:
Չերչիլի խոսքերը մարգարեական եղան, և արդեն 1952 թվականին Փարիզում Ֆրանսիայի, Արևմտյան Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսենբուրգի և Իտալիայի կողմից հիմնվեց Ածխի և պողպատի եվրոպական ընկերակցությունը (ԱՊԵԸ), որը նպատակ ուներ միացնել և ազգային պետությունների վերահսկողությունից հանել դարավոր թշնամիների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի տնտեսությունների այն ճյուղերը, որոնք հիմք են հանդիսանում պատերազմական գործողությունների համար:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը չմիացավ այդ միությանը, քանզի չէր ցանկանում կորցնել իր ինքնիշխանյությունը: Բրիտանիայի այդպիսի որոշման հետևում կարող ենք նշել մի քանի պատմական նախադրյալներ.
Մեծ Բրիտանիայի ռազմական և նավատորմային հզորությունը սկսել էր անկում ապրել: Անգլիական արդյունաբերությունը սկսեց տանուլ տալ Գերմանիայի և ԱՄՆ-ի հետ տնտեսական պայքարում: 1-ին աշխարհամարտի տարիներին Մեծ Բրիտանիան արդեն կորցրել էր տնտեսական գերակայությունը, սակայն դեռ մնում էր ամենաշատ գաղութներ ունեցող պետությունը: Մեծ Բրիտանիայի քաղաքական և տնտեսական հզորությունը գագաթնակետին էր հասել 19-րդ դարի 2-րդ կեսին, սակայն դրանից հետո սկսեց անկման գործընթացը, որը միանգամից աչքի չընկավ:
2-րդ աշխարհամարտը խոր ազդեցություն ունեցավ Մեծ Բրիտանիայի վրա, որը էականորեն տարբերվում էր այն ազդեցությունից, որ պատերազմը թողեց Գերմանիայի և Ֆրանսիայի վրա: Ֆրանսիան օկուպացվել էր պատերազմի սկզբում, Գերմանիան՝ վերջում, իսկ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հետ միասին փրկել էր Եվրոպան: Մեծ Բրիտանիան գերմանական հարձակումներից պաշտպանված էր Լա Մանշով, այն մի քանի անգամ տուժել էր գերմանական ավիացիայի հարձակումներից: Այդ իսկ պատճառով Ֆրանսիան և Գերմանիան պատերազմից հետո համոզված էին, որ ազգայնականությունը կործանիչ է և պատրաստ էին իրենց ինքնիշխանությունից մի քիչ զիջել՝ նպատակ ունենալով խաղաղություն պահպանել Եվրոպայում: Մեծ Բրիտանիայում տրամագծորեն հակառակ պատկերն էր. բրիտանացիները հպարտ էին իրենց անկախ և հաղթած պետությամբ, ուստի և չէին ցանկանում գնալ որևէ զիջումների, Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության որևէ սահմանափակման:
Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը ԱՄՆ-ի հետ հատուկ հարաբերությունների ձևավորումն էր, որի հետ պետք է պայքարեր կոմունիզմի դեմ: Կարևոր էր նաև Ազգերի բրիտանական համագործակցության պետությունների հետ հարաբերությունների պահպանումը:
Եվրոպայի ինտեգրման գործընթացը հետագայում շարունակվեց. փորձ էր արվել հիմնել ԵՊԸ-ն (Եվրոպական պաշտպանական ընկերակցություն) և ԵՔԸ-ն (Եվրոպական քաղաքական ընկերակցություն), սակայն փորձը ձախողվեց 1957 թվականին ձևավորվեցին ԵՏԸ-ն (Եվրոպական տնտեսական ընկերակցությունը) և Եվրաատոմը:
Ի պատասխան ԵՏԸ-ի ստեղծման և նպատակ ունենալով հակակշռել դրան՝ Մեծ Բրիտանիան հանձն առավ ստեղծել ազատ առևտրի ուրիշ գոտի, որը հիմնադրվեց 1960 թվականին Ստոկհոլմում: ԱԱԵԱ-ն (Ազատ առևտրի եվրոպական ասոցացիան) որակապես տարբերվում էր Եվրոպական տնտեսական ընկերակցությունից, քանի որ նախատեսում էր անդամ-պետությունների միջև ստեղծել ազատ առևտրի գոտի՝ որևէ կերպ չսահմանափակելով պետությունների ինքնիշխանությունը այլ տնտեսական բլոկերի հետ համագործակցության հարցում:1 Հետագա տարիներին դարձավ, որ Մեծ Բրիտանիան իր ուսերին է վերցրել չափազանց մեծ բեռ, որը չի համապատասխանում իր տնտեսական, ռազմական և քաղաքական պոտենցիալին:
Բրիտանացիների որոշումը դուրս գալ ԵՄ-ի կազմից և դրա հնարավոր հետևանքները:
2007 թվականի Լիսաբոնի պայմանագրով անդամ-պետությունները իրավունք ստացան դուրս գալու ԵՄ-ի կազմից՝ իրենց սահմանադրական կարգերին համապատասխան: Մեծ Բրիտանիայի 2016 թվականի հունիսի 23-ի հանրաքվեն պարտադիր ուժ կստանա, եթե խորհրդարանի կողմից ընդունվի համապատասխան օրենք: Եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա խորհրդարանը պետք է ակտիվացնի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը և Եվրոպական խորհրդին տեղյակ պահի այդ որոշման մասին (կոնկրետ ժամանակահատված չկա): 50-րդ հոդվածը չի նախատեսում որևէ պայման ԵՄ-ից դուրս գալու համար, սակայն նախատեսում է որոշակի գործընթացներ, բանակցություններ, որտեղ պետք է որոշվեն պետության և ԵՄ-ի հետագա հարաբերությունները, ինչպես նաև հարաբերությունները ԵՄ-ի մնացած անդամների հետ: Այդ գործընթացները տևում են 2 տարի, որից հետո տվյալ պետությունը մեխանիկորեն դուրս է գալիս ԵՄ-ից, եթե ԵՄ-ը կամ տվյալ պետությունը չեն ցանկանում երկարաձգել բանակցային գործընթացը: Ի տարբերություն ԵՄ մտնելու ընթացակարգին, որտեղ ԵՄ-ի անդամ-պետությունները պետք է հավանություն տան նոր պետությանը, միությունից դուրս գալու համար այդպիսի ընթացակարգ չի նախատեսվում: ԵՄ-ից դուրս գալուց հետո լքող պետությունը պետք է մշակի օրենքներ, որոնք կկարգավորեն նախկինում ԵՄ-ի օրենքներով կարգավորվող ոլորտները:
ԵՄ-ից դուրս գալը Մեծ Բրիտանիայի համար կունենա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական խնդիրներ: Տնտեսական խնդիրները կարող էին լուծվել առանց ԵՄ-ին անդամակցելու՝ մնալով ԵՄ-ի ընդհանուր շուկայում (չնայած պետք է նշել, որ հանրաքվեի արդյունքների հայտարարումից հետո ֆունտ ստեռլինգի գինը դոլարի նկատմամբ ընկավ): Քաղաքական հետևանքը կարող է լինել Շոտլանդիայի անկախության 2-րդ հանրաքվեն, որը «շատ հնարավոր է» Brexit-ից հետո, ” ասել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթրջընը: Հյուսիսային Իռլանդիան նույնպես ցանկանում է հանրաքվեով անջատվել Մեծ Բրիտանիայից և միանալ մայր Իռլանդիային: ԵՄ-ի համար նույնպես հետևանքներ չեն կարող լինել՝ բացառությամբ դոմինոյի էֆֆեկտի, այն է՝ եվրակասկածամիտ ԵՄ-ի անդամ-պետությունները նույնպես կցանկանան լքել ԵՄ-ը, կհանգեցնի խոր ճգնաժամի: Ինչպես նաև «ԵՄ-ին սպասվում է բանակցությունների «ցավալի» գործընթաց»,- նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Դ. Տուսկը:
Եզրակացություն
Այսպիսով` Մեծ Բրիտանիայի հակաեվրոպական միտումները նոր չեն և ունեն պատմական խոր արմատներ, այն միշտ էլ եղել է և մնում է եվրահոռետեսության օրրանը: Բրիտանացիների հունիսի 23-ի որոշումը կարող է Մեծ Բրիտանիան և՛ դուրսբերել ԵՄ-ի կազմից, և՛` ոչ, սակայն հանրաքվեի արդյունքները ունեն ժողովրդավարական մեծ ուժ, և այնուամենայնիվ, լուրջ հետևանքներ կունենան Մեծ Բրիտանիա-ԵՄ հարաբերություններում:
Բորիս Ջոնսոն
Բորիս Ջոնսոնը ծնվել է 1964 թվականի հունիսի 19-ին Նյու Յորքում։ Ծննդյան իրավունքով ունի ամերիկյան և բրիտանական քաղաքացիություն։ 2015 թվականին հայտնի դարձավ, որ Ջոնսոնը պատրաստվում է հրաժարվել ամերիկյան քաղաքացիությունից։ Հրաժարման հիմնական պատճառը խնդիրներն են ԱՄՆ հարկային ծառայության հետ (IRS)՝ հատկապես անշարժ գույքի հարկերի հետ. Ջոնսոնը հրաժարվում էր ԱՄՆ հարկային ծառայությանը մուծել Լոնդոնի՝ իր տան վաճառքից ստացված եկամտահարկ։
Նրա հորական նախապապը հայտնի թուրք լրագրող Ալի Քեմալն է, որը կարճ ժամանակահատվածով եղել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար։ Նրա պապը տվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ձերբակալման հրաման։ Արդյունքում, Աթաթուրքի իշխանության գալուց հետո, նա պաշտոնազրկվել է։
Դրանից հետո Ջոնսոնի պապը փախել է Մեծ Բրիտանիա, որտեղ ընդունել է Ուիլֆրեդ Ջոնսոն անունը։
2008- 2016 թվականներին եղել է Լոնդոնի քաղաքապետ։ 2001- 2008 թվականներին, ինչպես նաև 2015 թվականից Միացյալ Թագավորության համայնքների պալատի անդամ է։ 2019 թվականի հուլիսի 24-ից՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ։ Անցած տարի ռուս պրանկերները զանգահարել էին նրան Նիկոլ Փաշինյանի անունից։ Ջոնսոնը 18 րոպե խոսաց նրանց հետ՝ առանց կասկածելու, որ դա ՀՀ վարչապետը չէ։
Իմ նյութը Փարիզի խաղաղության խորհրդաժողովի և Սևրի պայմանագրի մասին է։ Ներկայացրել եմ Փարիզի խաղաղության կոնֆերանսի բացումը, Անտանտի և Քառյակ միության միջև կնքված պայամանագիրը, հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում, Սևրի պայմանագրի հիմնական էությունը, նպատակը և խնդիրը։
Ըստ իս՝ Սևրի պայմանագրի հիմնական խնդիրը Հայաստանի մի շարք գրավված տարածքների Հայաստանին ետ վերադարձնելն էր, իսկ նպատակը այն էր, որպեսզի Թուրքիան ճանաչի Միացյալ Հայաստանը և Հայաստանին անցնեն Էրզրումի, Բիթլիսի, Տրապիզոնի, Վանի նահանգները և մի շարք այլ տարածքներ։
Ենթաբաժիններ
Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում։
Հայաստանի մանդատի հարցը։
Սան Ռեմոյի խորհրդաժողովը։
Սևրի պայմանագրի հիմնական էություն։
Սևրի պայմանագիրը։
Սևրի պայմանագրի 88-93-րդ հոդվածները։
Սևրի ոդիսականը։
Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում։
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը Հայկական հարցի լուծումն էր։ Այսինքն՝ պահանջ էր դրվում Թուրքիայի տիրապետության տակ գտնվող արևմտահայ նահանգները միացնելու Հայաստանի Հանրապետությանը և այդպիսով ստեղծելու Միացյալ, Անկախ Հայաստան։
1918թ․ հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով Թուրքիան ընդունեց իր պարտությունը և դուրս եկավ պատերազմից։ Քառյակ միությունը պարտություն կրեց և այդպիսով ավարտվեց Առաջին աշխարհամարտը։
1919թ․ հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը։ Անտանտի երկրները պետք է հաշտության պայմանագիր կնքեին պարտված Քառյակ միության երկրների և Թուրքիայի հետ։ Անտանտի երկրների դաշնակից էր համարվում նաև Հայաստանը, որովհետև աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդն ու Հայաստանը Անտանտի կողմից մասնակցություն էին ունեցել պատերազմին՝ ռուսական բանակ զորակոչված հարյուրհազարավոր զինվորականներով։ 1918թ․ հունվարից ռուսական բանակի քայքայումից հետո Կովկասյան ճակատում թուրքական զորքերին դիմակայող միակ ուժը եղել է հայկական բանակային կորպուսը գեներալ Նազարբեկյանի հրամանատարությամբ։ Ուստի Հայաստանն ուներ քաղաքական բոլոր հիմքերը՝ համապատասխան պահանջատիրությամբ ներկայանալու Փարիզի խորհրդաժողով։
Կոնֆերանսում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար Փարիզ մեկնեց Ավետիս Ահարոնյանի պատվիրակությունը։ Փարիզի խաղաղության խորհրդաժողովի շրջանում Հայաստանի կառավարության և Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշայի միջև ծագել էին տարակարծություններ։ Հայաստանի կառավարությունը հանդես էր գալիս ավելի չափավոր տարածքային պահանջով, քան Պողոս Նուբարը։ Հայաստանի կառավարությունը ցանկանում էր, որպեսզի ՀՀ-ին կցեին առավելագույնը՝ 6, նվազագույնը՝ 3 նահանգ՝ ծովային ելքով, իսկ Նուբար Փաշան ու ՀԺԿ-ն պահանջում էին ծովից ծով Հայաստան՝ թուրքահայ 7 նահանգ Կիլիկիայի հետ միասին։ Հայկական այս երկու պատվիրակությունները միասին մեծ աշխատանք կատարեցին Հայկական հարցը կոնֆերանսին ներկայացնելու ուղղությամբ։ 1919թ․ փետրվարին նրանք խորհրդաժողովում ներկայացրեցին հայկական պահանջների մի հուշագիր, որով դաշնակից տերություններից պահանջվում էր ՀՀ-ին միացնել արևմտահայ 7 նահանգ, Կիլիկիայի չորս սանջակներ։
Հայաստանի մանդատի հարցը։
Հայաստանի արևմտյան սահմանն ըստ Վ. Վիլսոնի նախագծի
Միացյալ Հայաստանի գաղափարի իրականացման համար շատ կարևոր էր նաև մանդատը, որը կապահովեր Հայաստանի անվտանգությունը, տնտեսապես կօգներ, մինչև վերջինս կկայանար որպես ինքնուրույն պետություն։ Հայկական պատվիրակությունը ցանկանում էր Հայաստանի մանդատը հանձնել ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը շատ էր հետաքրքրվում Հայաստանով։ Նա պատվիրակություն է ուղարկում Հայաստան, որպեսզի ուսումնասիրեն խնամակալությունը ստանձնելու պայմանները։ Սակայն ԱՄՆ-ի Սենատը 1920թ․ հունիսի 1-ին, Վիլսոնի կամքին հակառակ, հրաժարվում է ընդունել Հայաստանի մանդատը։
Սան Ռեմոյի խորհրդաժողովը։
1920թ․ ապրիլին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի տերությունների ղեավարների խորհրդաժողով, որտեղ մշակվեց առաջիկա հաշտության պայմանագրի նախագիծը։ Հստակվեցին նաև Հայկական հարցի հետ կապված մի շարք խնդիրներ՝ մանդատի, տարածքների, ռազմական օգնության և այլն։
Սևրի պայմանագրի հիմնական էություն։
Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. Սայքս-Պիկոյի պայմանագրի դրույթներն ու տերությունների 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը։ Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) Ազգերի լիգայի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։ Սևրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր Մերձավոր Արևելքի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար։
Սևրի պայմանագիրը։
1920թ․ օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց Ավետիս Ահարոնյանը։
Պայմանագրի 88-93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին։ Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի նահանգները՝ 90 հազ․ քառ․ կմ, ելքով դեպի Սև ծով։ Դա նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը առկա 70 հազ․ քառ․ կմ-ի հետ կազմելու էր 160 հազ․ քառ․ կմ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում։ Սևրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդվածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխադրում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրոււմ՝ համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելիության, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում։ Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին։ Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ. օրենքը։ Թուրքիայում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեր կառավարության կողմից։ Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում էր իր և օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն՝ 1914 թ. նոյեմբերի 1-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի և ամեն կրոնի մարդկանց որոնելու և ազատելու համար։ Պատիժներ մասում թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մեղավոր անձանց, համաձայնում էր հանձնել նաև այդ մարդկանց, ինչպես նաև նրանց կատարած ոճրագործությունների վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. «…Այդ անձինք պատասխանատու են կատարված ջարդերի համար այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր պատերազմի վիճակում այն տարածքում, որը կազմում էր թուրքական կայսրության մասը 1914 թ. օգոստոսի 1-ին»։ Դաշնակիցները կարող էին ատյան նշանակել այդ անձանց դատելու համար։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի Սև ծով։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում Կարսից Ճորոխ հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով։ Եվ քանի որ դեռևս հայտնի չէր՝ Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն։
Սևրի պայմանագրի 88-93-րդ հոդվածները։
Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են դաշնակից տերությունները, որպես ազատ և անկախ պետություն:
Հոդված 89. Թուրքիան և Հայաստանը, ինչպես և բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ:
Հոդված 90. Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տարածքը կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից և իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տարածքների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաև այդ տարածքի նկատմամբ: Հայաստանի սուվերենությանը հանձնվող տարածքի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բաժինը և դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն պայմանագրի 8-րդ մասի (ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն: Հաջորդ կոնվենցիաները կկարգավորեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվել սույն պայմանագրով եւ որոնք կարող են սնունդ առնել հիշյալ տարածքի փոխանցման կապակցությամբ:
Հոդված 91. Եթե 89-րդ հոդվածում նշված տարածքի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա սահմանագծման հանձնաժողովը, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը:
Հոդված 92. Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները ըստ պատկանելույն կորոշվեն շահագրգիռ պետությունների ընդհանուր համաձայնությամբ: Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի, և եթե դրանից հետո այս կամ այն շահագրգիռ պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ միասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին:
Հոդված 93. Հայաստանն ընդունում է` համաձայնվելով դրանք մտցնել գլխավոր տերությունների հետ պայմանագրերի մեջ այն որոշումները, որոնց այդ դրությունները անհրաժեշտ կհամարեն Հայաստանում այն բնակիչների շահերը պաշտպանելու համար, որոնք ռասայի, լեզվի և կրոնի առումով տարբերվում են ազգաբնակչության մեծամասնությունից: Հայաստանը նմանապես համաձայնվում է գլխավոր տերությունների հետ պայմանագրի մեջ մտցնել այն որոշումները, որոնք այդ տերությունները անհրաժեշտ կհամարեն տրանզիտի ազատությունը և այլ ազգերի առեւտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու համար:
Սևրի ոդիսականը։
Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք։ Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։ Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը։ Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ՝ այն ոչնչացնելու մտադրությամբ։ Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման հետևանքով, հասան Սևրի հաշտության պայմանագրի վերանայմանը և, փաստորեն, նրա վերացմանը։ Դա իր արտահայտությունը գտավ 1923 թ. Լոզանի պայմանագրում (Լոզանի կոնֆերանս, 1922-23 թթ.)։ Դաշնակիցները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը Արևելյան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, բոլոր այն տարածքների, որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով։ Ավելին՝ նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն։ Դա Թուրիքայի լիակատար հաղթանակն էր։ Պատմական Հայաստանի մի փոքրիկ մասը շարունակեց գոյություն ունենալ, որպես Խորհրդային Հայաստան, բայց հայերի մեծ մասը մնաց ցրված ի սփյուռս աշխարհի։ Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես հուշագիր՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասի։
Հանրագումարի բերելով ՀՀ վարած արտաքին քաղաքականությունը կարելի է եզրակացնել, որ այդ քաղաքականությունը ունեցել է գերազանցապես արևմտյան կողմնորոշում։ Հայկական հարցի պատմության փորձը ուսուցանում է, որ հիմնականում սեփական ուժերին ապավինելն է ազգի գոյատևման ու զարգացման ճշմարիտ երաշխիք։
Չվող թռչուններն անցան գնացին Պարան առ պարան, Շարան առ շարան անցան գնացին: Ականջների մեջ Վերջին որոտի կանչերը տարան Ու վերջին կանաչ-կարմիրը տարան Իրենց թևերին: Աչքերում իրենց թափուր մնացած Բույն-օջախների պատկերը տխուր Եվ կտուցներին` իրենց թափառիկ, Անգուշակելի ծիվ-ծիվը տարան: Չվող թոչուններն անցան գնացին Շարան առ շարան… Մնացողները կծիկեն դառնում Թրջվելու վախից Եվ կամաց-կամաց բներն են քաշվում: Ծառերը մրսած մատների վրա Իրենց քրքրված ստվեր-կմախքի Կողերն են հաշվում: Մի ուշքը շաղված շնչահատ քամի, Շուրթերի վրա Խոնավ շրշյունը խազալ-խաշամի, Սատանան գիտի թե ո՞ւր է տանում: Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում: (Համո Սահյան)
Վերլուծություն
Համո Սահյանը շատ դիպուկ նկարագրել է ուշ աշունը։ Նկարագրել է տաք երկրներ չվող և մնացող թռչուններին։ Չվող թռչունները իրենց հետ տարան վերջին որոտի կանչերը, բույն-օջախների տխուր պատկերը և անգուշակելի ծիվ-ծիվը, իսկ մնացողները թրջվելու վախից կծիկ են դառնում։ Տերևաթափ եղած ծառերը կմախքի են նմանվում, իսկ շնչահատ քամին ցրտահարում է անտառի կանաչը: Սահյանի նկարագրած աշունը նման է Հայաստանի խոր աշնանը՝ մերկ ծառերով, ցուրտ և խոնավ։
Մի բուռ աշուն բերեք
Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից, Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ, Դեղին պատարագ է այնտեղ նորից, Հոգեվարքի դեղին մի առասպել:
Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ- Աղոթելով ամեն քար ու ճմբին… Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան Նավասարդյան օրվա հողաթմբին…
Թափուր մի բույն բերեք… չված հավքի Խառն, անընթեռնելի կտցագրով… Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:
Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից, Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել: Դեղին փոթորիկ է այնտեղ նորից, Հոգեվարքի դեղին մի առասպել:(Համո Սահյան)
Վերլուծություն
Սահյանը նկարագրել է Մթնաձորի գեղեցիկ և գույնզգույն աշունը և խնդրում է, որ աշուն բերեն այնտեղից։ Աշնան մշուշը համեմատում է խնկի ծխի հետ։ Խնդրում է, որ թափուր մի բույն, ամպի կծիկ և անձրևի թել բերեն։ Մթնաձորի աշունը համեմատում է դեղին մի առասպելի հետ։
¡Ah! ¡Que suerte es vivir! Como todos, Y con todos. Tranquilo por las noches dormir, Como todos, Y con todos. Estar despreocupado, Estar sereno, Como todos, Y con todos. Contemplar la vida impasible, Como todos, Y con todos. Sin pensar en el mañana, Como todos, Y con todos. Dejar tu vida librada al azar, Como todos, Y con todos.