Փողը ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկն է։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Այն հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի էությունն այն է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։ Փողի էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի: Փողի հիմնական և աչքի ընկնող գործառույթները հետևյալներն են. փոխանակման միջոց, հաշվի միավոր, արժույթի շուկայի և երբեմն հետաձգված վճարման ստանդարտ: Այս բոլոր գործառույթները կատարող ապրանքը կարելի է անվանել փող:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ապրանքափոխանակության մեթոդների օգտագործումը, կարող ենք ասել, որ տեղի է ունեցել առնվազն 100 000 տարի առաջ, թեև չկա որևէ վկայություն, որ հասարակությունը կամ տնտեսությունը հենվում է հիմնականում այս փոխանակությունների վրա: Փոխարենը, ոչ դրամային հասարակությունը գործել է հիմնականում տնտեսության շնորհների և պարտքերի սկզբունքների հիման վրա: Երբ փոխանակումը իսկապես տեղի է ունեցել, այն, որպես կանոն, եղել է օտար կամ պոտենցիալ թշնամիների միջև։ Ժամանակակից գիտնականները կարծում են, որ այս առաջին դետալներով մետաղադրամները ստեղծվել են մոտավորապես մ.թ.ա. 650-600 թվականներին։ Թղթային փողերը կամ թղթադրամները առաջին անգամ օգտագործվել են Չինաստանում Սոնգ Դինաստիայի ժամանակ: Այս թղթադրամները, որոնք հայտնի են որպես «Ջիաոզի», զարգացել են սկսած 7-րդ դարից և սրանց մասին տեղեկություններ ստացել ենք վարկային գրառումներից: Այնուամենայնիվ, նրանք չեն փոխարինել ապրանքային գումարներին և օգտագործվել են մետաղադրամի հետ միասին: 13-րդ դարում թղթային փողերը ճանապարհորդների միջոցով հայտնի դարձան Եվրոպայում,: Մարկո Պոլոն «Յուանյան դինաստիայի» ժամանակ գրել է թղթային փողերի մասին «Մարկո Պոլոյի ճանապարհորդություն» գիրքը, թե «Ինչպես է Մեծ Քաանը ծառերի կեղևը փոփոխել և ստեղծել թղթի նման ինչ-որ բան՝ իր երկրում փողային համակարգը ընդլայնելու համար»[20]: Առաջին անգամ թղթադրամները թողարկվել են 1661 թվականին Սթոքհոլմսի բանկում և կրկին օգտագործվել են մետաղադրամի հետ միասին:
10 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ
Հին ժամանակներում որպես փող մարդիկ օգտագործել են ոչ միայն կենդանիներին և տարաբնույթ ապրանքներ, այլև արյուն:
Թղթադրամը իրականում թուղթ չէ, այլ կազմված է բամբակից և տարաբնույթ մանրաթելերից:
Թղթադրամը պարունակում է բավականին շատ վիրուսներ: Ավելին, ԱՄՆ-ում շրջանառվող դոլարների 90%-ի վրա կան թմրամիջոցների հետքեր:
Առաջին բանկոմատի գաղափարը ծնվել է լոգասենյակում, 1960-ական թվականներին: Գաղափարի հեղինակը գյուտարար Ջոն Շեֆերդ Բարոնն է:
ԱՄՆ-ում շրջանառվում է ավելի շատ վճարային քարտեր, քան երկրում ապրող մարդկանց թիվն է:
Տարվա ընթացքում թողարկվում է Մոնոպոլիա խաղի ավելի շատ գումարներ, քան իրական թղթադրամներ:
ԱՄՆ-ում թղթադրամների կյանքի տևողությունը մինչև 8 տարի է:
ԱՄՆ-ից դուրս շրջանառվում է ավելի շատ դոլար, քան ԱՄՆ-ի ներսում:
Միջին վիճակագրական ամերիկացին իր ողջ կյանքի ընթացքում վճարում է տարաբնույթ տոկոսավճարներ:
Եթե ԱՄՆ-ում թղթադրամները փոխարինվեն մետաղադրամներով, երկիրը կարող է տնտեսել մեծ գումարներ, մասնավորապես, շուրջ 5.5 մլրդ ԱՄՆ դոլար՝ 30 տարվա ընթացքում:
Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա իրականացնել բանկային գործունեություն: Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը և ավանդն ընդունողի անունից և ռիսկով դրանք տեղաբաշխելը՝ վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու և ներդրումներ կատարելու միջոցով: Բանկային ավանդ է համարվում բանկ ներդրված այն ավանդը, որը, համաձայն գործարքի պայմանների,
ենթակա է վերադարձման հատուցմամբ կամ առանց հատուցման՝ գումարը տրամադրողի (ավանդատուի) առաջին իսկ պահանջով կամ ավանդատուի եւ բանկի միջեւ համաձայնեցված ժամկետում.
չի տրամադրվել այն օգտագործելու ռիսկը ավանդատուի կողմից ստանձնելու համաձայնությամբ.
չի տրամադրվել որպես գույք կամ գույքային իրավունքներ վարձակալելու կամ ձեռք բերելու, աշխատանք կամ ծառայություն մատուցելու հատուցում, կամ որպես պարտավորության ապահովման միջոց:
Բանկային ավանդ է համարվում նաեւ բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ նման այլ հաշիվը, ինչպես նաև բանկային ավանդի վրա հաշվարկված, բայց ավանդատուին չվճարված տոկոսները կամ այլ հատուցումը:
Առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային գործունեության լիցենզիայի Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելն արգելվում է:
Հայաստանի Հանրապետության բանկային համակարգն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, նրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները, ինչպես նաև օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները: Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի սնանկացման մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, իսկ դրանցով նախատեսված դեպքերում եւ սահմաններում՝ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետությունում եւ նրա տարածքից դուրս կարող են հիմնել ներկայացուցչություններ՝ սույն օրենքով սահմանված կարգով: Բանկի ներկայացուցչությունը բանկի՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումն է, որը ներկայացնում է բանկը, ուսումնասիրում է ֆինանսական շուկան, բանկի անունից կնքում է պայմանագրեր, իրականացնում է համանման այլ գործառույթներ: Ներկայացուցչությունը բանկային գործունեություն և սույն օրենքով սահմանված ֆինանսական գործառնություններ իրականացնելու իրավունք չունի:
Գավգամելայի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թ. հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում:
Այն դասվում է որպես Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի դեմ, որն ավարտվեց հունա-մակեդոնական զորքերի կատարյալ հաղթանակով և վերջ դրեց Աքեմեյանների տիրակալությանը:
Գավգամելայի լայնատարած տեղանքը Դարեհին հնարավորություն էր տալիս լիովին օգտագործելու իր քանակական առավելությունը: Կուրցիուս Ռուֆուսը հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40000 հետևակազոր, 7000 հեծելազոր: Պարսկական ձախ թևում էին նաև Մեծ ու Փոքր Հայքի զորաջոկատները կուսակալներ Երվանդի ու Միհրվահիշտի գլխավորությամբ:
Պարսիկների զորքը հաշվում էր 200000 հետևակազոր, 45000 հեծելազոր, 200 մարտակառք և 15 փիղ:
Զորաշարվացքները սկսվեցին վաղ առավոտյան: Այս ճակատամարտի առանձնահատկություններից մեկն էր ուժերի անհամաչափելիությունը: Երբ առճակատվող բանակները դեմ դիմաց շարվեցին, ստացվեց, որ պարսիկների ճակատի երկարությունը 4 կիլոմետր էր կազմում, մինչդեռ Ալեքսանդրինը՝ գրեթե դրա կեսը: Այստեղից առաջանում էր պարսիկների կողմից շրջապատման ակնհայտ վտանգը: Պարսկական զորքի առաջին գծում, ճակատի ողջ երկարությամբ, տեղադրված էր հեծելազորը, երկրորդ գծի կենտրոնում գտնվում էր Դարեհի անձնական մարտակառքը, շրջապատված թիկնազորով, հետևում շարված էր հետևակը: Ալեքսանդրը դիրքավորեց փաղանգը իր ճակատի կենտրոնում, ձախից ու աջից՝ Պարմենիոնի ու իր գնդերը:
Ալեքսանդրի համար ակնհայտ էր, որ թշնամու հեծելազոր ճակատը միտված էր գրոհի, և ոչ թե պաշտպանողական գործողությունների: Ալեքսանդրի մտահղացմամբ, հարկավոր էր սադրել թշնամուն կատարել հապճեպ վերադասավորումներ ու դրանով խառնաշփոթ առաջացնել նրա շարքերում: Երբ բանակները դիրքավորվեցին, Ալեքսանդրը սկսեց շարժել իր զորքը, բայց ոչ թե առաջ, ինչպես ակնկալում էին պարսիկները, այլ դեպի աջ: Այդպիսով նա տեղաշարժեց ռազմադաշտը դեպի չհավասարեցված ու խորդուբորդ տեղանքը, ինչը զգալիորեն դժվարեցրեց պարսկական մարտակառքերի առաջխաղացումը: Բայց այդ աջակողմյա զուգահեռ տեղաշարժումը կատարվում էր ոչ միայն ռազմակառքերի չեզոքացման նպատակով, բայց ավելի շատ՝ թշնամու շարքերում խոցելի բացակ առաջացնելու միտումով:
Դարեհը, չըմբռնելով Ալեքսանդրի մանյովրները, հրամայեց սկսել գրոհը և գցեց իր ձախ թևը Ալեքսանդրի աջ թևի վրա: Այդ շարժումների ընթացքում Դարեհի ձախ թևը չափից ավելին պոկվեց կենտրոնից և պարսիկների ճակատում առաջացավ ակնկալված բացակը: Անհաջող եղավ նաև փղերի գրոհը, քանի որ մակեդոնացիները հատուկ տախտակներով, որոնց վրա ամրացված էին ցից մեխեր, խրտնեցրին ամեհի կենդանիներին:
Պատմիչները վկայում են, որ Ալեքսանդրի արագ վերադասավորումներն վտանգեցին նաև մակեդոնական շարքերը, որոնց մեջ նույնպես նոսրացում գոյացավ: Այդտեղ կատաղի ներս խուժեցին պարսիկները: Նրանց մի զորաթևը շրջապատեց Պարմենիոնի զորքը, իսկ մյուսը, հրամանատար Բեսոսի գլխավորությամբ, զարկեց Ալեքսանդրի վերջապահին: Պարմենիոնի զորաթևը Ալեքսանդրից օգնություն խնդրեց: Իսկ Ալեքսանդրը այդ պահին, ինչպես Իսոսի ճակատամարտում, մոլեգնած մոտենում էր Արքայոցն Արքայի մարտակառքին: Մյուս կողմից դոփում էր փաղանգը: Սարսափահար եղած Դարեհը շրջեց իր կառքը ու արշավակի ետ սլացավ: Փոշու քողն ու ճակատամարտի լայն սփռումը որոշ ժամանակով անտեղյակ պահեցին պարսից աջ թևը Դարեհի փախուստի մասին: Այս անգամ էլ Դարեհին հաջողվեց ճողոպրել, քանի որ հետապնդման ընթացքում Ալեքսանդրին տեղեկացրին Պարմենիոնի զորաթևի կրիտիկական վիճակի մասին: Մակեդոնացին դադարեցրեց հետապնդումն ու վերադարձավ ճակատամարտի դաշտը: Պարսիկները աստիճանաբար անկազմակերպ նահանջից՝ խուճապահար փախուստի անցան: Գավգամելայի ճակատամարտում հատկանշական եղավ մակեդոնական փաղանգի դերը, քանի որ ռազմավայրի հարթ տեղանքը թույլ տվեց Ալեքսանդրին լիակատար օգտագործելու նրա հնարավորությունները: Գավգամելայի արյունահեղ կռիվը ավարտվեց պարսիկների կատարյալ ջախջախումով: Հին պատմիչների գնահատմամբ ՛՛Մակեդոնացիների սեպաձև գրոհը շրջեց պատմության ընթացքը՛՛:
Կալոդենի ճակատամարտ
Կալոդենի ճակատամարտ տեղի է ունեցել 1746 թվականի ապրիլի 16-ին հյուսիսային Շոտլանդիայի Կալոդեն բնակավայրի մերձակայքում, Ինվերնեսից ոչ հեռու, Չարլզ էդուարդ Ստյուարտի գլխավորած շոտլանդական աշխարհազորայինների և Կամբերլենդի հերցոգ Վիլհելմ Օգոստոսի գլխավորած կառավարական ուժերի միջև։ Արդյունքում շոտլանդացիները ջախջախվեցին, անձամբ Չարլզը և նրա բանակի մնացորդները կարողացան փրկվել, բայց ոչ երկար ժամանակ։ Շոտլանդացիները ունեցան ավելի քան 1500 զոհ և վիրավոր, իսկ անգլիացիները՝ 50 զոհ, մոտ 250 վիրավոր։ Տարբերությունը հսկայական էր։
Ներկայացնելով Ք.ա. և Ք.հ. տեղի ունեցած ճակատամարտերը՝ նկատեցի բազմաթիվ տարբերություններ։ Առաջին տարբերությունը դա զոհերի թիվն է։ Գավգամելայի ճակատամարտում ավելի շատ մարդ է զոհվել, քան Կալոդենի ճակատամարտում։ Թեև Կալոդենի ճակատամարտը տեղի է ունեցել Գավգամելայի ճակատամարտից գրեթե 2100 տարի անց, բայց կային նաև նմանություններ։ Երկու կողմերն էլ պայքարում էին իրենց ազատության, խաղաղ կյանքի, հանգստության և հակառակորդին տապալելու համար։
Մարդկային խառնվածքի տիպերն են՝ մելանխոլիկ, ֆլեգմատիկներ, սանգվինիկ, խոլերիկ։ Այս տիպերը միմյանցից շատ տարբեր են։ Հերթով ներկայացնեմ այս բոլոր տիպերը։
Մելանխոլիկ
Մելանխոլիկները ունեն բարձր զգացմունքայնություն և ցածր ռեակտիվություն։ Բարձր զգացմունքայնությունը ցածր իներտության դեպքում կարող է հանգեցնել նրան, որ ամենաաննշան առիթից հուզվեն։ Մելանխոլիկը չափազանց շուտ վիրավորվող է և զգացմունքային։ Նրա ձայնը ցածր է, դեմքի շարժումներն էլ՝ ոչ արտահայտիչ։ Սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ, եռանդուն չէ և արագ է հոգնում: Մարդկանց հետ շատ քիչ են շփվում։ Սիրում են մենակություն և հանգստություն։
Ֆլեգմատիկ
Այս տիպի մարդիկ բնավորությամբ հանգիստ են, չունեն արտահայտված դիմախաղի շարժումներ, աչքի են ընկնում իրենց անտարբերությամբ։ Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար, զուսպ և քիչ հաղորդակցվող են։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել։ Ֆլեգմատիկը դանդաղաշարժ է, հավասարակշռված, համբերատար և զուսպ։ Ոչ բոլորի հետ է շփվում։ Շփվում է միայն այն մարդկանց հետ, որոնց հետ իրեն դուր է գալիս։
Սանգվինիկ
Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են։ Սանգվինիկներն աչքի են ընկնում ակտիվ շարժումներով։ Նրանք շատ եռանդուն են, աշխատասեր և ընդառաջ են գնում ցանկացած նոր գործի, չեն կորցնում հավասարակշռությունը դժվար իրավիճակներում, կարողանում են զսպել հույզերը, շատ հեշտ են յուրացնում ամեն մի նորություն: Չեն ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ։ Սանգվինիկները շատ հեշտ են շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, միաժամանակ շատ շուտ են նվիրվում, և շատ շուտ հիասթափվում են։
Խոլերիկ
Այս տիպը սանգվինիկի պես նույնպես առանձնանում է սակավ զգացմունքայնությամբ ու աշխուժությամբ, սակայն խոլերիկի մոտ ռեակտիվությունը գերազանցում է ակտիվությանը, այդ իսկ պատճառով էլ նա անզուսպ է, անհամբեր, բռնկուն, անհավասարակշռված և կտրուկ։ Տարբերվում է արագ շարժումներով, ընդհանուր շարժունակությամբ, եռանդունությամբ ու ակտիվորեն գործելու ձգտումով։ Եթե խոլերիկը որևէ գործ է ձեռնարկում, ապա այն մինչև վերջ է հասցնում։ Նրան բնորոշ են նաև հաճախակի բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում։ Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները։
2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս 2015թ. ստորագրված Իրանի հետ միջուկային համաձայնագրից՝ «Համալիր գործողությունների համատեղ ծրագրից» (ՀԳՀԾ): Այդ որոշումը սպասելի էր` հաշվի առնելով, որ դեռևս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը ՀԳՀԾ-ն անվանել էր «ԱՄՆ-ի պատմության ամենավատ գործարքը» և հայտարարել, որ նախագահ ընտրվելու դեպքում Միացյալ Նահանգներին դուրս կբերի այդ համաձայնագրից: ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թրամփն Իրանի իշխանություններին պահանջեց վերանայել Բարաք Օբամայի օրոք ստորագրված համաձայնագիրը: Թրամփի առաջարկած նոր համաձայնագիրը ենթադրում էր նաև Իրանի հրթիռային արդյունաբերության և տարածաշրջանային քաղաքականության որոշակի սահմանափակումներ, ինչը մերժվեց Թեհրանի կողմից, և երկու երկրների միջև առճակատումը նոր փուլ մտավ։ Սպիտակ տունը հայտարարեց, որ Իրանի նկատմամբ կիրառվելու են աննախադեպ, պատմության մեջ դեռևս չտեսնված պատժամիջոցներ, որոնք կիրականացվեն երկու փուլով: Նշվում էր, որ առաջին փուլում` 90 օրվա ընթացքում, Իրանի նկատմամբ կսահմանվեն արտարժույթի, մետաղների առևտրի և այլ միջոցների պատժամիջոցներ, իսկ 180 օրվա ընթացքում վերականգնվեցին նավատորմի, բանկային, նավթի և էներգետիկայի ոլորտի պատժամիջոցները: Պետդեպարտամենտը հայտարարեց, որ այդ ժամանակահատվածում Իրանի ամերիկացի գործընկերները պետք է դադարեցնեն այդ երկրի հետ առևտրային գործերը: Պետք է նշել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու Թրամփի քաղաքականությունն ի սկզբանե անհամաձայնություն առաջացրեց ոչ միայն ԱՄՆ-ի անդրօվկիանոսյան դաշնակցի` ԵՄ-ի հետ, այլ նաև ամերիկյան իսթեբլիշմենթում: Միացյալ Նահանգների իսթեբլիշմենթում էլ միակարծիք չեն Իրանի նկատմամբ տարվող քաղաքականության հարցում: Շատ վերլուծաբանների կարծիքով՝ մեծապես հենց այդ հանգամանքով էր պայմանավորված ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին և նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստերին պաշտոններից հեռացնելն ու նրանց այնպիսի «բազեներով» փոխարինելը, ինչպիսիք են՝ ԿՀՎ նախկին ղեկավար Մայք Պոմպեոն և ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը՝ նշելով, որ նա և Թիլերսոնը վատ չեն համագործակցել, սակայն մի շարք հարցերի շուրջ ընդհանուր համաձայնություն չեն գտել: «Եթե նայենք Իրանի հետ կնքված գործարքին, ես կարծում էի, որ այն սարսափելի է, իսկ նա դա նորմալ էր համարում: Ես ուզում էի լուծարել այն կամ ինչ-որ կերպ փոխել», – ասել է ԱՄՆ նախագահը: Նշենք, որ թե՛ Մայք Պոմպեոն և թե՛ Ջոն Բոլթոնն արտաքին քաղաքականության մեջ հայտնի են որպես կոշտ գծի կողմնակիցներ` hardliner-ներ: Օրինակ, Ջոն Բոլթոնը Ջորջ Բուշի վարչակազմի ժամանակ համարվում էր Իրաքում պատերազմ սկսելու ամենամոլի կողմնակիցներից մեկը: «Իրանի գործողությունների խմբի» ղեկավարը նշեց, որ այս խմբի հիմնական գործառույթն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն Իրանի նկատմամբ իրականացնելը, և որ Վաշինգտոնը կփորձի նվազեցնել իրանական նավթի արտահանումն ու այն հասցնել զրոյի: Հուկը նշեց, որ ԱՄՆ Պետքարտուղարության թիմն այցելել է ավելի քան 24 երկիր` փորձելով համոզել նրանց, որ միանան Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին և առավելագույն ճնշում գործադրեն Թեհրանի վրա: Ընդգծելով, որ «իրանական վարչակարգը տարածաշրջանում անկայունության և բռնության շարժիչ ուժն է»՝ ամերիկացի պաշտոնյան նաև նշել է, որ մայիսին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր ռազմավարության մասին, որն ուղղված է պաշտպանելու Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ու գործընկերների անվտանգությունը: Միաժամանակ, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այն ընկերությունները և երկրները, որոնք առևտուր կանեն Իրանի հետ, գործ կունենան ԱՄՆ-ի հետ ու կհայտնվեն պատժամիջոցների ներքո: Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և աշխարհի շատ այլ երկրներ չմիացան Միացյալ Նահանգներին հակաիրանական պատժամիջոցներ կիրառելու համար՝ հայտարարել են, որ կպաշտպանեն իրենց տնտեսական շահերն Իրանում:
Միացյալ Նահանգների այս պատժամիջոցային քաղաքականությունը, բնականաբար, անհետևանք չի մնացել: Իրանի հետ միջուկային ծրագրից դուրս գալու և նոր պատժամիջոցներ սահմանելու մասին Թրամփի հայտարարությունից հետո իրանական շուկան լքելու մասին են հայտարարել տարբեր ոլորտներում գործող համաշխարհային մի քանի տասնյակ ընկերություններ: Այսպես, այդ մասին հայտարարել են այնպիսի էներգետիկ հսկաներ, ինչպիսիք են՝ ֆրանսիական «Total» ընկերությունը, ռուսական «Լուկոյլը», ֆրանսիական Engie ընկերությունը, ամերիկյան «General Electric»-ը, Siemens-ը, համաշխարհային ավտոմոբիլային հսկաներ՝ գերմանական Daimler-ն ու ֆրանսիական ավտոարտադրող PSA Group-ը, հեռահաղորդակցության ոլորտում գործող Deutsche Telekom-ը և այլն: Այս կապակցությամբ Siemens ընկերության գործադիր տնօրեն Ջո Քեզերը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր տպավորությամբ համաշխարհային ընկերություններին այլևս թույլ չի տրվում նոր պատվերներ ընդունել Իրանից, հակառակ դեպքում ԱՄՆ-ը կարող է պատժել այդ ընկերություններին: Siemens-ի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Իրանի հետ ընկերության բիզնեսը կազմում է իրենց ընդհանուր եկամտի «շատ փոքր մասը», իսկ ահա միայն ԱՄՆ-ից Siemens-ի տարեկան եկամուտը կազմում է 20 միլիարդ դոլար՝ ընկերության համաշխարհային վաճառքի մոտ 20 տոկոսը: «Իրանի պատվիրած 98 ինքնաթիռները մատակարարելուց հրաժարվեց նաև Airbus»-ը, ինչը մեծ խնդիրներ է առաջացնում այդ երկրի համար, քանի որ նրա ինքնաթիռային պարկը բավականին հնացած է:
Այս պատժամիջոցները, բնականաբար, լուրջ հարված են հասցրել նաև Իրանի տնտեսությանը: Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց անմիջապես հետո Իրանի ազգային արժույթը՝ ռիալը, սկսեց մեծ անկում ապրել: Ներկայումս այդ երկրում գնաճը կազմում է 40%, գործազրկության մակարդակը պաշտոնապես 11.7% է, իսկ ըստ որոշ ոչ պաշտոնական տվյալների՝ այն հասնում է մինչև 30%-ի, ինչի հետևանքով բավականին հաճախակիացել են գործադուլները, բողոքի ցույցերը, որոնք շատ հաճախ ավարտվում են ոստիկանության հետ բախումներով ու զոհերով։
Իրանի և ԱՄՆ-ի միջև սկիզբ առած լարվածության նոր փուլը տեղափոխվեց նաև միջազգային իրավական հարթակներ: 2018թ. օգոստոսին ՄԱԿ-ի դատարանը սկսեց քննել Իրանի կողմից ընդդեմ ԱՄՆ-ի ներկայացված հայցը: Թեհրանը գտնում է, որ Վաշինգտոնը խախտել է 1955թ. Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» համաձայնագիրը: Փաստաթուղթը նախատեսում է, որ կողմերը փոխադարձ աջակցություն կցուցաբերեն առևտրի հարցում: ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի ևս մեկ պատճառ է նաև այն, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը 2016թ. հրաժարվել է Իրանի Կենտրոնական բանկին վերադարձնել ավելի վաղ սառեցված իրանական ակտիվներից երկու միլիարդ դոլար՝ հայտարարելով, որ այդ գումարը պետք է ուղղվի ամերիկյան այն ընտանիքների համար, որոնց հարազատները զոհվել են 1983թ. Բեյրութում տեղի ունեցած պայթյունների և այլ ահաբեկչական հարձակումների արդյունքում՝ չնայած Իրանը մինչ այժմ էլ ժխտում է իր կապն այդ ահաբեկչության հետ: ԱՄՆ իշխանություններն Իրանին որակել են «ահաբեկչության հովանավոր» և կալանք դրել այդ ակտիվների վրա:
Եվ ահա մի քանի ամիս քննելուց հետո ՄԱԿ-ի միջազգային դատարանն ընդդեմ ԱՄՆ-ի որոշում կայացրեց: Միջազգային դատարանի որոշման համաձայն՝ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկից պետք է հանի մարդասիրական օգնության և քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող ապրանքները` չնայած ԱՄՆ-ում կարծում էին, որ Իրանի հայցն անընդունելի է, և դատարանը չպետք է բավարարի իրանական կողմի պահանջները, քանի որ հայցը չի տարածվում 1955թ. Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» համաձայնագրի վրա և ենթակա է մերժման:
Ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավման նշույլներ չկան: Թրամփի վարչակազմն ամեն ինչ անում է Իրանին անկյուն մղելու հարցում և հայտարարել է, որ շարունակելու է նրա նկատմամբ կոշտ պատժամիջոցային ու մեկուսացման քաղաքականություն վարել: Իրանում մեծ հույսեր են կապում, որ ԱՄՆ-ում տեղի ունենալիք հաջորդ տարվա նախագահական ընտրություններում կհաղթի Դեմոկրատների թեկնածուն, և Իրան-ԱՄՆ հարաբերություններում կթուլանա լարվածությունը:
Առավոտյան ժամը 10:30 ուղևորվեցինք դեպի Աշտարակ՝ «Գուրմե Դուրմե» շոկոլադի գործարան։ Միշտ երազել էի լինել շոկոլադի գործարանում, տեսնել ինչպես են աշխատում այնտեղ։ Մեզ շատ ջերմ դիմավորեցին։ Սկզբում դիտեցինք ուսուցողական հոլովակ շոկոլադի ստեղծման և առաջացման վերաբերյալ։ Այնուհետև հետևեցինք աշխատակիցների աշխատանքին։ Տեսանք, թե ինչպես են շոկոլադ պատրաստում և փաթեթավորում այն։ Անգամ շոկոլադ հյուրասիրեցին, ինչը շատ հաճելի էր։ Այդ ամենից հետո մենք ինքներս շոկոլադ փաթեթավորեցինք։ Այնքան հավես ու հետաքրքիր էր։ Այսպիսով՝ կատարվեց իմ մանկության ամենաբարի երազանքներից մեկը։
Իմ փաթեթավորած շոկոլադը
Շատ լավ տրամադրությամբ ու տպավորված գնացինք մոտակայքում գտնվող Կարմրավոր եկեղեցի, որը այդպես անվանում են կարմիր քարով կառուցված լինելու պատճառով։ Այն 7-րդ դարում է կառուցվել և այն եկեղեցիներից է, որը մինչև հիմա շատ լավ վիճակում պահպանվել է։ Եկեղեցու բակում է գտնվում Գևորգ Էմինի գերեզմանը, բազմաթիվ խաչքարեր, ինչպես նաև «Ծակ քար» խաչքարը։ Խաչքարը կանգնած է Աշտարակի Հասարակաց կոչվող գերեզմանոցի արևմտյան եզրին։ Այդ բոլորի խաչքարների մեջ, սակայն այն աչքի է ընկնում իր բարձրությամբ, զարդաքանդակների նրբությամբ և հնությամբ։ Պատվանդանի պես սկիհ դնելու համար մի քառակուսի փորվածք ունենալու պատճառով կոչվում է «Ծակ քար». դրա վրա փորագրված արձանագրություններից երևում է, որ Տեր Թումաս քահանան դրել է այդ խաչքարը պարոն Սադունի և դրա զավակների արևշատության համար 1268 թվականին: Ոմանք հասկանում են, որ դա նշանակում է խաչ, որի վրա առկա է որևէ տեսքի, ձևի անցք՝ ծակ։ Սակայն իրականում ոչ թե խաչն է ծակված, այլ նրա պատվանդանի քարի մեջ կա զուգահեռանիստի տեսքով մի խոռոչ՝ «սկիհ դնելու համար», որի պատճառով ժողովուրդն այն անվանում է «Ծակ քար» խաչքար: Այսպես են հիշում նաև Ե.Շահազիզը, Գ. Հովսեփյանը և մյուսները:
«Ծակ քար» խաչքար
Կարմրավոր եկեղեցի(7-րդ դար)
Այնուհետև գնացինք Աշտարակում գտնվող կամուրջի մոտ, որը շատ հետաքրքիր և յուրահատուկ կառուցվածք ունի։ Սիրուն-սիրուն նկարներ արեցինք և շատ բարձր տրամադրությամբ վերադարձանք տուն։ Շատ շնորհակալ եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին և իհարկե մեր շատ սիրելի հասարակագիտության և վրացերենի ուսուցչուհիներին նման հագեցած ու հիանալի ճամփորդության համար։
Շոկոլադը իր պատմության գրեթե ողջ ընթացքում պատրաստվել է որպես խմիչք: Մեքսիկայի Վերակրուզի ծոցի ափին գտնվող Չէքքեք հնագիտական վայրում հայտնաբերված տեղացի ժողովուրդնորի կողմից պատրաստված շոկոլադի մնացորդները վկայում են, որ շոկոլադի պատրաստման նախապատմությունը գալիս է մ.թ.ա. 1750 թվականից։ Մայաների փաստաթղթերի հիերոգլիֆները փաստում են, որ նրանք շոկոլադ օգտագործել են ավելի քան 400 տարի։ Շոկոլադը օգտագործվել է ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև արարողակարգային նպատակներով։ Մինչև 15-րդ դարի սկիզբ ացտեկները ձեռք բերեցին Մեզոամերիկայի մեծ մասը և կակաոն լայն ընդունվեց իրենց մշակույթում: Ի տարբերություն Մայաների, որոնք շոկոլադը տաք էին սիրում, ացտեկները սառն էին խմում՝ համեմելով մի շարք համեմունքներով։ Ացտեկները չէին կարողանում աճեցնել կակաո, քանի որ մեքսիկական լեռնաշխարհներում պայմանները հարմար չէին, ուստի շոկոլադը շքեղություն էր, որը ներկրվում էր կայսրությունից: Նրանք, ովքեր ապրում էին ացտեկների կողմից կառավարվող տարածքներում, կակաոյի սերմերով հարկ էին վճարում, որը համարում էին «տուրք»: Կակաոյի հատիկները հաճախ օգտագործվում էին որպես արժույթ։ Մինչև 16-րդ դարը ոչ մի եվրոպացի երբևէ չէր լսել հայտնի ըմպելիքի մասին: Քրիստափոր Կոլումբոսը և իր որդին՝ Ֆերդինանդը, կակաոյի սերմերը առաջին անգամ տեսել են դեպի Ամերիկա՝ Կոլումբոսի չորրորդ ուղևորության ժամանակ՝ 1502 թվականի օգոստոսի 15-ին, երբ նա և իր անձնակազմը կանգնեցրին մի նավակ, որտեղ վաճառքի համար նախատեսված ապրանքների մեջ հայտնաբերվեցին նաև կակաոյի հատիկներ։ Ատտեսի՝ Իսպանիայի նվաճումից հետո շոկոլադը ներմուծվել է Եվրոպա: Այն արագ հավանության արժանացավ դատարանում: Այն դեռ շարունակում էր օգտագործվել որպես խմիչք, սակայն իսպանացիները բնական դառնությունը մեղմացնելու համար ավելացնում էին շաքար կամ մեղր։ Ճնշման մեքենայով պատրաստված «հոլանդական կակաո» անվամբ հայտնի շոկոլադը մեծ նշանակություն է ունեցել շոկոլադի սկզբնական տեսքի վերականգնման գործում, երբ 1847 թվականին շոկոլադի արտադրությամբ զբաղվող Ջոզեֆ Ֆրայը հայտնաբերեց շոկոլադի խառնուրդ՝ որպես բաղադրիչներ օգտագործելով կակաոյի փոշին և հալված յուղով շաքարը: Հետագայում նրա «Fry’s of Bristol» շոկոլադի գործարանը, որը գտնվում էր Անգլիայում, 1866 թվականին սկսեց զբաղվել «Fry’s Chocolate Cream» շոկոլադե սալիկների լայն արտադրությամբ, որը դարձավ շատ հայտնի։ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարասկզբին մի շարք նշանավոր շոկոլադի ընկերություններ ստեղծվեցին:
1847 թվականին Ֆրայի կողմից արտադրված առաջին շոկոլադե սալիկ
Այս կամուրջն արտառոց է նրանով, որ նման է ԴՆԹ-ի կառուցվածքի: Այն բացվել է 2010թ.-ին: Կամուրջի հիմնական նյութը պողպատն է: Մութն ընկնելուն պես այն շատ գեղեցիկ լուսավորվում է, որն էլ ընդգծում է նրա արտասովոր դիզայնը:
Հենդերսոնի ալիք
Կամուրջը նախագծվել էր ալիքների նման լինելու համար: Հենդերսոնի ալիքները միացնում են Սինգապուրի 2 այգիները, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում: Երեկոյան այն շատ գեղեցիկ լուսավորվածություն է ունենում: Կամուրջը պատրաստված է երկաթից և փայտից: Նրա վրա կան նստարաններ և տեսահարթակներ, էքսկուրսիոն անկյուններ:
Կամուրջ Միյո
Միյո կամուրջը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձր կամուրջ: Այս տեխնիկական գլուխգործոցի բարձրությունը 342մ է: Այն անվանում են նաև «21-րդ դարի տեխնիկական հրաշքներից մեկը»: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը այն բացել է 2004թ.-ին: Նրա կառուցման համար ծախսվել է 394 մլն եվրո:
Կամուրջ Բանպո
Այս արտասովոր կամուրջը գտնվում է Սեուլում և հատում է Հան գետը: Այն կառուցվել է 1982թ.-ին, բայց վերականգնվել է 2007թ.-ին: 2009թ.-ին նախագծի մեջ ներառվեցին նաև շատրվանները, որոնք մեկ րոպեում յուրաքանչյուր կողմից 190 տոննա ջուր են արձակում: Կամուրջը երեկոյան զարդարում են տասնյակ հազարավոր լույսեր, որոնք գույնզգույն էֆֆեկտներ են ստեղծում:
Աշտարակը Հայաստանի Արագածոտնի մարզի մարզկենտրոնն է։ Գտնվում է Քասախ գետի ափին, ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա, Արարատյան դաշտի և Արագածի լեռնազանգվածի կենտրոնում։Աշտարակ քաղաքը նախկինում կոչվել է Աշտարակաց գյուղ։ Աշտարակը քաղաք է հռչակվել 1963 թվականին։ Աշտարակը հայկական աղբյուրներում հիշատակվում է 9-րդ դարից։ Հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Այստեղ կան նաև բազմաթիվ պատմամշակութային կոթողներ։ Օրինակ՝ Ծիրանավոր եկեղեցին, որը կառուցվել է 5-րդ դարում, և որի շրջակայքը տեղացիները անվանում են Բերդաթաղ, Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 7-րդ դարում և տեղացիները եկեղեցին անվանում են Կարմրավոր։ Քաղաքի կենտրոնում գտնվում է Սբ. Մարինե եկեղեցին, որը կառուցվել է 1281 թվականին։ Այստեղ է գտնվում նաև Քասաղի եռակամար կամուրջը, որը կառուցվել է քանաքեռցի մեծահարուստ Մահտեսի խոջա Գրիգորի կողմից 1664 թվականին։ Մուղնի գյուղում է գտնվում Սբ. Գևորգի վանքը, որը կառուցվել է 17-րդ դարում: Եկեղեցիներից հայտնի են նաև Սուրբ Սարգիս եկեղեցին (13-րդ դար) և Սպիտակավոր եկեղեցին (13-րդ դար)։ Աշտարակը հազարամյակների պատմություն ունի, քանի որ քաղաքում կան բազմաթիվ բրոնզեդարյան արձաններ, բնակատեղիներ, դամբարաններ և այլ պատմամշակութային հուշարձաններ։
Հին Աշտարակի փողոցները հիմնականում եղել են նեղ, քարքարոտ ու ծուռումուռ ճանապարհներ։ Թաղամասերի կառուցումները հիմնականում սկսվել են 1850 թվականին։ Թաղամասերից առանձնանում են Քասախի աջ ափին գտնվող բուն Աշտարակը, Մուղնի, Ձախ ափ, Գիտավան, Բագավան թաղամասերը։ Հնագույն թաղամասերից են Կարմրավորի, Գաղթականների, Թուրքի քուչա, Բրդի պահեստի, Ամենափրկիչի, Բերդաթաղ, Ավազահանքի, Բեգլարենց թաղերը և այլն։ Կարմրավորի թաղում են ծնվել Ներսես Աշտարակեցին, Պերճ Պռոշյանը և Սմբատ Շահազիզը:
Աշտարակի բերդը
Հայաստանի հայտնի հուշարձաններից է Աշտարակի բերդը։ Բերդի դիրքը հարմար է պաշտպանություն իրականացնելու համար։ Այսօր բերդի տեղում մնացել է փոքրիկ բլրակի նման մի ավերակակույտ։ Նրա վրա ու շրջակայքում կառուցել են բազմաթիվ անհատական բնակարաններ։ Բերդից պահպանվել է միայն պարսպից մի փոքրիկ հատված։
Թազա կամուրջ
1956 թվականին Աշտարակում շահագործման է հանձնվում նոր կամուրջը, որը տեղացիները անվանում են թազա («թազա» Աշտարակի բարբառով կոչվում է նոր)։ Կամուրջը միմյանց է կապում Քասախ գետի 30 մետր խորություն ունեցող կիիճի երկու ափերը։ Ճարտարապետը Ա. Մոմիջանյանն է։ Թազա կամրջի կառուցումը հսկայական նշանակություն է ունեցել և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Աշտարակ քաղաքի զարգացման, և՛ սոցիալտնտեսական պայմանների բարելավման համար, քանի որ մինչ այս կամրջի կառուցումը օգտագործվել է 17-րդ դարում կառուցված Ձորի կամուրջը, որը բավականին նեղ էր երթևեկության համար։
Աշխատանքային պայմանագիրը համաձայնության պայմանագիր է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար որոշակի աշխատանք կատարել և վարձատրվել կատարած աշխատանքի համար։
Պայմանագրում պարտադիր պետք է նշվի աշխատողի և գործատուի անունը, ազգանունը, ազգությունը, քաղաքացիությունը։ Նաև նշվում է աշխատանքի վայրը, կառուցվածքային ստորաբաժանումները, աշխատանքը սկսելու ամսաթիվը, մասնագիտության անվանումը, կողմերի իրավունքները և պարտականությունները, վարձրատրության պայմանները, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը։
Գործատուն աշխատողին տրամադրում է աշխատանք, որի նկարագրությունը բերված է սույն պայմանագրի որևէ կետում և պարտավորվում է վճարել նրա կատարած աշխատանքի համար, իսկ աշխատողը պարտավորվում է կատարել գործատուի հանձնարարած աշխատանքը սույն պայմանագրով սահմանված պայմաններով` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահական կանոնները:
Աշխատանքային պայմանագրերի կնքման հիմնական ձևը դա գրավորն է։ Երկու կողմերը ստորագրում են այն և կազմվում է մեկ փաստաթուղթ։
Աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից։ Սկզբում պայմանագիրը ստորագրում են գործատուն, գործատուի ներկայացուցիչը և աշխատողը։
Եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, աշխատողը պետք է անցնի աշխատանքի՝ պայմանագրի կնքման հոջորդ օրը։