Posted in Հասարակագիտություն, Իրավունք

Հաշմանդամների իրավունքները

Հաշմանադամն այն անձն է, որը, առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունի հասարակական պաշտպանության անհրաժեշտություն։ Այսպիսի մարդիկ ունեն օգնության կարիք։ Պետությունը պարտավոր է ստեղծել հարմար պայմաններ, որպեսզի նրանք իրենց զգան հասարակության լիիրավ անդամ։ Քաղաքացիների վերաբերմունքը նույնպես շատ մեծ նշանակություն ունի հաշմանդամների համար։ Հաշմանդամները ունեն իրենց առանձին իրավունքները։

Հաշմանդամները ունեն կրթության իրավունք։ Պետությունը հաշմանդամների համար երաշխավորում է կրթության իրավունք, նաև պատրաստում է դրա համար անհրաժեշտ մասնագետ մանկավարժներ։ Պետությունը ապահովում է հաշմանդամ երեխաների նախադպրոցական դաստիարակությունը, հաշմանդամների՝ հանրակրթական և մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։ Օրինակ՝ տեսողության խանգարումներ ունեցող անձանց համար երաշխավորվում է Բրայլի համակարգով կատարվող ուսուցման ապահովումը։

Հաշմանդամները ունեն աշխատանքի իրավունք։ Անթույլատրելի են հաշմանդամության պատճառով մարդուն աշխատանքի ընդունման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը։

Անհրաժեշտություն է նաև նրանց տեղաշարժի համար հարմարավետ պայմանների ստեղծումը։ Օրենքը երաշխավորում է, որ բնակելի շինություններում ապրող հաշմանդամների համար պետք է սարքավորվեն հատուկ միջոցներ և հարմարանքներ, որոնք կապահովեն նրանց մատչելի և հարմար տեղաշարժը։

Posted in Հասարակագիտություն, Նախագծեր, Իրավունք

Մարդու իրավունքները

Image result for cartoon"

Անկախ իրենց բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից կամ կրոնից, սեռից, տարիքից և ռասայից՝ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ։ Մարդը ձեռք է բերում իրավունքեր ի ծնե, քանի որ մարդը բանական էակ է։ Դրանք գործում են միշտ և ամենուր, քանի որ դրանք համընդհանուր են և հավասարազոր են բոլոր մարդկանց համար։ Սրանք հիմնված են փոխադարձ հարգանքի և օրենքի ուժի վրա ու պարտավորեցնում են մարդկանց՝ հարգելու մեկը մյուսի իրավունքները։ Դրանք չեն կարող օտարվել, բացառությամբ հատուկ նախատեսված դեպքերի։ Մարդու իրավունքների օրինակ կարող է լինել ազատությունը։ Ոչ ոք չի կարող ապօրինի ձերբակալվել, ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինչպես նաև ոչ ոք չի կարող ենթարկվել մահապատժի։

Յուրաքանչյուրս յուրովի ենք ընկալում և հասկանում մարդու իրավունքներ արտահայտությունը։ Այն ունի բազմաթիվ սահմանումներ։ Օրինակ՝

  1. Մարդու իրավունքները կոչված են ապահովելու յուրաքանչյուր անձի` հասարակության մնացած անդամների և պետական մարմինների կողմից իր մարդկային արժանապատվությանն ու պատվին համապատասխան վերաբերմունքի արժանանալու իրավունքը:
  2. Մարդու իրավունքներն ամեն տեսակ անարդարությունների դեմ պայքարելու բարոյապես արդարացված միջոց են:
  3. Մարդու իրավունքներն ստիպում են, որ դատարաններն ու ոստիկանությունը պաշտպանեն հանցագործներին և ահաբեկիչներին` ի հաշիվ ժողովրդի մեծամասնության միջոցների և անվտանգության:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է․

  1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
  2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
  3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Image result for մարդու իրավունքները"

«Մարդու իրավունքներ և ազատություններ» հասկացություններն ի հայտ են եկել դեռևս հնագույն դարաշրջաններում: Ազատության վերաբերյալ առաջին հիշատակումը հանդիպում է մ.թ.ա. 14–րդ դարում: Մարդու իրավունքները գոյություն ունեին դեռևս Հին Հունաստանում և Հին Հռոմում, դրանք ամրագրում էին օրենքի ու օրինականության արժեքն ու կարևորությունը: Մարդկության ամբողջ պատմությունն իրենից ներկայացնում է մարդու անընդմեջ պայքար պետության հետ` առավել շատ իրավունքներ ու ազատություններ ձեռք բերելու համար: Մարդու իրավունքների վերաբերյալ նախնական իրավական ձևակերպումներն առաջին անգամ տեղ են գտել 1215 թվականի՝ Անգլիական «Մագնա կարտա» կոչվող փաստաթղթում, որը պայմանագիր էր անգլիական թագավորի և բարոնների միջև: Այդ պայմանագրով երաշխավորվում էր, որ ազատ մարդիկ չեն կարող ձերբակալվել, բանտարկվել կամ զրկվել իրենց ունեցվածքից այլ կերպ, քան դատարանի օրինական վճռով: 

Image result for մարդու իրավունքները"

Մարդու իրավունքները՝ որպես իրավունքի ճյուղ, կառավարություններին պարտավորեցնում է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի այլ գործողություններից: Անհատները ևս ունեն պարտականություններ. իրենց իրավունքներից օգտվելիս նրանք պետք է հարգեն այլոց իրավունքները: Որևէ կառավարություն, խումբ կամ անհատ իրավունք չունի կատարելու որևէ գործողություն, որով կխախտվեն այլ անձի իրավունքները:

Image result for մարդու իրավունքները"

Մարդու իրավունքները համընդհանուր են և անքակտելի: Աշխարհի ցանկացած վայրում գտնվող բոլոր մարդիկ օժտված են դրանցով: Որևէ մեկը չի կարող ինքնակամ հրաժարվել դրանցից: Նմանապես, այլոք չեն կարող դրանք խլել նրանից: Մարդու իրավունքները անբաժանելի են: Անկախ նրանից, թե ինչ բնույթի են իրավունքները՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային, դրանք բոլորը բնորոշ են յուրաքանչյուր մարդկային էակի: Հետևաբար, բոլոր դրանք ունեն հավասար կարգավիճակ՝ որպես իրավունք: «Փոքր» իրավունք հասկացություն գոյություն չունի: Մարդու իրավունքների աստիճանակարգում ևս չկա: Յուրաքանչյուր անձ և բոլոր մարդիկ իրավունք ունեն ակտիվ, ազատ և իմաստալից մասնակցություն և ներդրում ունենալու քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման գործում և օգտվելու դրանցից, որոնց միջոցով կարող են իրացվել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Պետությունները և հանձնառու այլ կողմերը պետք է պահպանեն մարդու իրավունքների վերաբերյալ փաստաթղթերում սահմանված իրավական նորմերը և ստանդարտները: Այդ հարցում ձախողվելու դեպքում խախտված իրավունքների կրողները իրավունք ունեն իրավասու դատարանում վարույթ հարուցելու հայց ներկայացնել պատշաճ հատուցում ստանալու վերաբերյալ՝ օրենքով սահմանված կանոններին և ընթացակարգերին համապատասխան:

Image result for մարդու իրավունքները"

Քանզի մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության և խաղաղության հիմքն է:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (հոդված 1)

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդվածները այստեղ։

Posted in Հասարակագիտություն, Իրավունք

Աշխատանքային իրավունք

Ամեն մի հասարակարգի նյութական հիմքը մարդկանց աշ­խա­տան­­քային գործունեությունն է։ Առանց աշխատանքի անհնարին է ինչ­պես առանձին անհատների, այնպես էլ ողջ հասարակության և պե­տու­թյան գո­յությունը։ Աշխատանքի շնորհիվ մարդը ստեղծում է նյու­թա­կան և հոգևոր արժեքներ։

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ մարդիկ իրենց կենսա­կան պահանջմունքները կարող էին բավարարել բնությունից տրված պատ­րաստի միջոցներով։ Հասարակական կյանքի վերափոխման հետ մի­ասին ընդարձակվել են մարդկանց պահանջմունքները և, դրան զու­գա­հեռ, աճել է աշխատանքի դերն ու նշանակությունը։ Աշ­խա­տան­քը մարդու ազդեցությունն է արտաքին աշ­խարհի նկատմամբ։ Ներ­գործելով այս կամ այն իրի վրա, մարդն այն հարմարեցնում է իր կա­րիքներին և օգտագործում որոշակի պահանջ­մունքներ բա­վա­րա­րե­լու համար։

ՀՀ Սահմանադրությունը մարդու և քաղաքացու հիմնական իրա­վունքների շարքում առանձնացնում Է աշխատանքի իրավունքը։ Աշխատանքային իրավունքը կարելի Է բնորոշել որ­պես իրավանորմերի ամբողջություն, որոնք կարգավորում են քա­ղա­քա­­ցիների աշխատանքի իրավունքի իրականացման ընթացքում առա­ջա­ցող հասարակական հարաբերությունները։

Ըստ իս՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի աշխատելու, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք, և ոչ ոք չի կարող դեմ լինել և չթույլատրել մարդուն աշխատել։

Posted in Հասարակագիտություն, Իրավունք

Երեխաների իրավունքները

Image result for երեխաների իրավունքները

Ինչո՞ւ են այսքան կարևորվում և առանձին ներկայացվում երեխայի իրավունքները։ Կարելի է առանձնացնել երկու կարևոր հատկանիշ։

  1. Երեխաները, չունենալով բավականաչափ գիտելիքներ և հասունություն, չեն կարող ունենալ նույն իրավունքները, ինչ չափահաս մարդիկ։ Երեխաների համար պետությունը պետք է երաշխավորի որոշակի «արտոնություններ»։
  2. Մարդը անչափահաս տարիքում ձևավորվում ու զարգանում է որպես անհատ, և ինչպես որ դաստիարակվի, ինչպիսի գիտելիքներ ստանա, այնպես էլ կզարգանա նրա հետագա կյանքը։

Բոլոր երեխաներն էլ ունեն հավասար իրավունքներ՝ անկախ իրենց և ծնողների ազգությունից, սեռից, լեզվից, ծագումից, կրթությունից և այլն։

Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք։ Պետությունը պարտավոր է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները երեխայի ապրելու և զարգանալու համար։

Բոլոր երեխաները ունեն անվան և քաղաքացիության իրավունք։ 16 տարին լրացած երեխան կարող է փոխել իր անունը՝ դիմելով խնամակալության և հոգաբարձության մարմնին։

Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք։ Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավուրությունը։

Յուրաքանչյուր երեխա ունի մարմնական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք։ Ծնողների կամ օրինական այլ ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն։

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք։ Երեխաները իրավունք ունեն ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը։ Այս իրավունքի շրջանակներում շատ կարևոր է երեխայի ազատ խոսքի և մտածելու կարողությունը զարգացնելը։

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք։ Պետական համապատասխան մարմինները հիմնում են հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ երեխայի տաղանդի, մտավոր և մարմնական ունակությունները զարգացնելու համար։

Առանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնութան իրավունք։

Posted in Հասարակագիտություն, Նախագծեր, Առցանց ուսուցում

Սերնդսերունդ

Սերունդը մարդկանց տարիքային որոշակի խումբ և միևնույն պատմության դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն է։ Իմ ընտանիքը, կարելի է ասել, կազմված է երեք սերնդից։ Տատիկիս և պապիկիս սերունդը, մայրիկիս և հայրիկիս և իհարկե իմ, քրոջս ու եղբորս սերունդը։ Մենք բոլորս էլ տարբերվում եք և՛ մեր բնավորությամբ, և՛ մտացողությամբ, և՛ հայացքներով դեպի աշխարհը։ Սա էլ ապացուցում է, որ բոլոր սերունդները միմյանցից տարբերվում են։

Ամբողջատիրական վարչակարգ

Ամբողջատիրությունը կամ տոտալիտարիզմը ավտորիտար իշխանության ձև է։ Բնորոշ կողմերն են՝ սահմանադրական իրավունքների և ազատությունների փաստացի վերացումը, հասարակական կյանքի լիակատար ենթարկումը իշխանության շահերին և համատարած վերահսկության հաստատումը հասարակության նկատմամբ, քաղաքական ընդդիմության և այլախոհների հանդեպ բռնարարքների լայնածավալ կիրառումը։ Ամբողջատիրական վարչակարգերի հատկանիշներն էին՝

  • Հասարակությունում անհատը անվերապահորեն ենթարկվում էր մեծամասնությանը՝ հրաժարվելով սեփական մղումներից։
  • Պետությունը ճանաչվում էր իբրև միակ ստեղծագործ ուժը, որն ազգին առաջնորդում էր դեպի «պայծառ ապագա»։
  • Գոյություն ուներ միակ մեկ ճշմարիտ կուսակցություն, որն ուղղություն էր տալիս պետությանն ու ազգին։
  • Անհատից, ազգից, պետությունից ու կուսակցությունից վեր կանգնած էր առաջնորդը։

20-րդ դարի առաջին կեսին խորհրդային մարդու կյանքում կային բազմաթիվ սահմանափակումներ.

  • Կոլտնտեսականները զրկված էին ազատ տեղաշարժվելու իրավունքից։ Ի տարբերություն բնակչության մյուս խմբերի՝ նրանք չունեին անձնագրեր։
  • Բնակության վայրի հարցում գործում էին սահմանափակումներ։ Օրինակ՝ արգելված էր հաստատվել որևէ վայրում առանց գրանցման։
  • Սահմանափակումներ կային նաև աշխատանքի վայրի ընտրության և աշխատավայրի փոփոխման հարցում։
  • Գործում էին նաև կուսակցական պատկանելությանն առնչվող սահմանափակումներ։ Միջին և բարձր պաշտոններ վարելու համար ցանկալի էր, որ անձը լինի կոմունիստական կուսակցության անդամ։

Կրթական կյանքը սովետական Հայաստանում

1926 թ. սկզբներից Խորհրդային Հայաստանում կրթական կյանքն աննախադեպ
զարգացում է ապրում: Զարգացման հիմնական ուղղություններն էին՝

  • 1) անգրագիտության վերացում
  • 2) պարտադիր տարրական կրթություն և ապա անցում յոթնամյա կրթության
  • 3)տեխնիկական կրթության կազմակերպում
  • 4) բարձրագույն կրթության կատարելագործում

Խորհրդային կրթական համակարգի ամենամեծ ձեռքբերումը դպրոցների ցանցի ընդլայնումն էր, պետական աջակցությունը և պայքարն անգրագիտության դեմ։ Բացվեցին լիկկայաններ, որոնց շնորհիվ 10 տարում գրագիտության մակարդակը հասավ 70%-ի։ Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով բացվեցին մանկավարժական ուսումնարաններ և համալսարաններ։ Իրականացվում էին նաև բազմաթիվ փորձարկումներ։ Մասնավորապես, փորձարկվեցին լաբորատոր-բրիգադային, կոմպլեքսային և դալտոն-պլան մեթոդները։ 1920-ական թվականներին դպրոցը 9-ամյա էր։ 1932 թվականից ներդրվեց 10-ամյա կրթությունը։ Բացվեցին բազմաթիվ համալսարաններ և ինստիտուտներ։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում կտրուկ ավելացավ դպրոցների թիվը՝ հասնելով 1600-ի։ Իսկ աշակերտների թիվը հասավ 600 հազարի։ 12-15 բուհերում սովորում էր 50-60 հազար ուսանող, ինչը տոկոսային հարաբերությամբ ԽՍՀՄ լավագույն ցուցանիշներից էր։

Ուսումնասիրելով, կարդալով և ծանոթանալով սովետական Հայաստանի կյանքին, ապրելաոճին՝ նկատեցի, որ մեր կայքնը շատ է տարբերվում նրանց կյանքից։ Մարդիկ շարունակում են զարգանալ, աճել, ստեղծել և դա միշտ էլ շարունակվելու է։ Այն, ինչ մեզ համար հիմա սովորական երևույթ է, այն ժամանակ անգամ չէին էլ կարող մտածել դրա մասին։ Օրինակ՝ համացանցը, բջջային հեռախոսները, լայնէկրան հեռուստացույցները և այլն։ Իհարկե սա մեծ առավելություն է մեզ համար, քանի որ այս ամենով մեր կյանքը մի քանի անգամ հեշտ է դարձել։ Եթե այն ժամանակ տեղեկություն ստանալը բավականին դժվար էր, ապա հիմա դա այնքան հեշը ու դյուրին է։ Մի քանի հարյուրամյակ հետո կստեղծվեն այնպիսի բաներ, որոնց մասին մենք երբևէ չենք մտածել, որոնք մեզ անհնարին են թվում հիմա։ Կյանքն այդպիսին է։

Posted in Հասարակագիտություն, Առցանց ուսուցում

Կապիտալի արտահանումը․ Աշխատանքի միջազգային միգրացիա

Կապիտալի արտահանում

 Կապիտալի արտահանումը մենաշնորհային շահույթի յուրացման, տնտեսական և քաղաքական այլ նպատակներով, մոնոպոլիաների և բուրժուական պետությունների կողմից արժեքների արտահանումն է։ Կապիտալի արտահանումն իմպերիալիզմի հիմնական տնտեսական հատկանիշներից է, գոյություն է ունեցել նաև մինչմոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում, սակայն ապրանքների արտահանման համեմատ երկրորդական դեր է կատարել։ Իրականացվում է ձեռնարկատիրական և փոխատվական ձևերով։ 

Պետական կապիտալի արտահանումն ամենից առաջ ունի քաղաքական բնույթ, կապիտալիստական երկրների կառավարություններն օտարերկրյա պետություններ կապիտալ արտահանելով նպատակ ունեն պաշտպանել կապիտալիստական կարգը, ստեղծել և ամրապնդել ռազմաքաղաքական ագրեսիվ բլոկները։ Բացի այդ, արտաքին պետ. փոխառությունները բերում են բարձր տոկոս, նպաստավոր պայմաններ են ստեղծում մասնավոր կապիտալի արտահանման և բարձր շահույթ ստանալու համար։ 

Աշխատանքային միգրացիա

Աշխատանքային միգրացիան աշխարհում ներկայումս ամենանշանակալից միգրացիոն հոսքերից մեկն է։

Միգրացիայի պատճառներն են՝

  • մշտական բնակություն
  • աշխատանք
  • ընտանիքի վերամիավորում
  • կրթություն

Այս պատճառներից ամենատարածվածը և ավելի շատ հադիպողը աշխատանքն է։ Մարդիկ մեկնում են երկրից ավելի լավ, արդյունավետ աշխատանք փնտրելու և գտնելու համար։

Շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակ

Շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակը որոշվում է ապրանքների գների գումարը հարաբերելով փողի նույնանուն միավորների պտույտների թվին։ Փողի քանակի տվյալ մեծության դեպքում դրամանիշերի իրական արժեքը հակադարձ համեմատական է շրջանառության մեջ թողարկած դրամանիշերի քանակին։

Posted in Հասարակագիտություն, Առցանց ուսուցում

Արտաքին առևտուր

Առևտուրը արտադրանքի, ծառայությունների, արժեքների և փողի փոխանակման միջոց է։ Լայն իմաստով առևտուրը գործունեության տեսակ է, որը կապված է ապրանքների առք ու վաճառքի հետ։ Տարբերում են մեծածախ և մանրածախ առևտուր։

Արտաքին առևտուր ասելով՝ հասկանում ենք այլ երկրների հետ համագործակցություն, առք ու վաճառք։ Եթե երկրում չկա որևէ ռեսուրս, ապրանք և այլն, ապա երկիրը այն ներմուծում է այլ երկրներից։ Եվ հակառակը, եթե որևէ ռեսուրս շատ է երկրում, ապա արտահանում է։

Ըստ առևտրաշրջանառության ծավալների՝ Հայաստանի առևտրային գործընկերների շարքում առաջին եռյակը կազմել են Ռուսաստանը, Չինաստանն ու Շվեյցարիան։ Ռուսաստանի կշիռը (26.7%) անհամեմատ ավելի մեծ է, քան Չինաստանինը (9.4%) և Շվեյցարիայինը (5.7%): Հնգյակում են նաև Գերմանիան ու Բուլղարիան։ Հայաստանի TOP 10 առևտրային գործընկերների ցանկը շարունակում են Իրանը, Վրաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և ԱՄԷ-ը։

Ապրանքների և ծառայությունների բարձրարդյունավետ արտադրությունում մասնագիտացած երկրների արտադրանքը տարածվում է ողջ աշխարհում։ Եվ որքան մեծ է ապրանքների ու ծառայությունների տեսականին, այնքան մեծ է դրանցից օգտվողների՝ սպառողների քանակը և բարձր՝ կենսամակարդակը։ Այդ է պատճառը, որ ոչ մի երկիր չի խոչընդոտում մյուս երկրներից ազատ առևտրի միջոցով ապրանքների ներմուծումը։ Սակայն քանի որ էժան ապրանքների ներմուծումը կարող է երկրի ներսում ճնշել նույնատիպ ապրանքի արտադրությունն ու այնտեղ զբաղված բանվորներին զրկել աշխատանքից, ձեռնարկվում են նաև դրանք կանխող հակաքայլեր։

Աշխատանքի միջազգային բաժանումը (ԱՄԲ) տարբեր երկրների մասնագիտացումն է որոշակի ապրանքների արտադրության ոլորտում, որոնց պատրաստման համար տվյալ երկրում առկա են արտադրության էժան գործոններ և նպատակահարմար պայմաններ՝ ի համեմատ այլ երկրների։ Նման մասնագիտացման դեպքում երկրների պահանջմունքները բավարարվում են սեփական արտադրությամբ, ինչպես նաև միջազգային առևտրի միջոցով։ Դա համաշխարհային տնտեսության կազմակերպման ձև է, որի դեպքում տարբեր երկրների ձեռնարկությունները մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման մեջ՝ փոխանակելով վերջնական արտադրանքը։

Posted in Հասարակագիտություն, Առցանց ուսուցում

Պետության տնտեսական դերակատարությունը

Կարդալով պետության տնտեսական դերակատարության վերաբերյալ դասը՝ այժմ կառանձնացնեմ դասի հիմական մասերը, էությունը և համառոտ կնկարագրեմ իմ տեսակետը։

Պետության հիմնական տնտեսական գործառույթները

Պետության հիմնական տնտեսական գործառույթներն են՝

  • հասարակական բարիքների արտադրությունը
  • արտաքին բացասական ազդեցությունների նվազեցմանն ու դրականի խրախուսմանն ուղղված գործունեությունը
  • տեղեկատվության անհամաչափության հաղթահարումը
  • եկամուտների վերաբաշխումը
  • հիմնարար հետազոտությունների իրականացումը

Ըստ իս՝ այս բոլոր տնտեսական գործառույթները շատ կարևոր են և՛ ժողովրդի, և՛ պետության համար։ Եթե չիրականացվի այս գործառույթներից անգամ մեկը, ապա երկիրը կունենա տնտեսական անկում։

Պետական բյուջեի բովանդակությունը

Քանի որ պետության կողմից իրականացվող բազմաթիվ գործառույթներ հսկայական ծախսեր են պահանջում, պետությունը ձեռնարկություններից և տնային տնտեսական ներկայացուցիչներից գումար է հավաքագրում։ Ասպես ձևավորվում է պետական բյուջեն։ Պետական բյուջեն պետական մարմինների գործունեությունն ապահովելու և պետության գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման ու ծախսման ձև է։  ՀՀ-ում պետական բյուջեն հաստատում է Ազգային ժողովը՝ կառավարության ներկայացմամբ, իսկ քննարկման և հաստատման կարգը սահմանվում է օրենքով։ Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն, ինչպես նաև դրան նախորդող տարվա բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատվում է օրենքով։ Պետական բյուջեն պետության կարևորագույն ֆինանսական փաստաթուղթն է։ Պետության դրամական եկամուտների և ծախսերի հաշվեկշիռ, որ կազմվում է որոշակի ժամանակահատվածի համար։ Պետական բյուջերի էությունը որոշվում է հասարակության տնտեսական կարգով, պետության բնույթով ու ֆունկցիաներով։ Կապիտալիստական երկրների պետական բյուջեն ենթակա է արտադրության տարերային օրինաչափություններին, ուստի այն հանդես է գալիս որպես կողմնորոշիչ, մոտավոր նախահաշիվ։ Անկումներն ու ճգնաժամերը կրճատում են պետական բյուջեի եկամուտների մուտքերը՝ միաժամանակ առաջացնելով ծախսերի աճը։ Պետական բյուջեի անկայունությունը դրսևորվում է նաև նրա հաճախակի դեֆիցիտով, որը կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի ժամանակաշրջանում դառնում է մշտատև։ 

Պետական բյուջեի ծախսերի ուղղությունները

Պետական բյուջեի միջոցով ֆինանսավորվում են պետական նշանակության ծրագրերը և ծախսերը` հետևյալ հիմնական ուղղություններով`

  • ընդհանուր բնույթի պետական ծառայություններ.
  • պաշտպանություն.
  • հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն.
  • կրթություն և գիտություն.
  • առողջապահություն.
  • սոցիալական ապահովություն.
  • բնակարանային կոմունալ տնտեսություն.
  • մշակույթ, սպորտ և կրոն.
  • վառելիքաէներգետիկ համալիր.
  • գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.
  • լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.
  • տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.
  • կառավարությանը օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:
Posted in Հասարակագիտություն, Առցանց ուսուցում

Պահանջարկ

Պահանջարկը դա ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը գնորդները ցանկանում են գնել տվյալ պահին, տվյալ գնով։ Պահանջարկի չափերը որոշվում են գնորդների բյուջեի միջոցով և վճարունակ հնարավորություններով, այսինքն՝ դրամական միջոցների այն գումարով, որով պետք է ապրանքներ գնվեն։ Տարբերում են բնակչության կամ անձնական և արտադրողների կամ արտադրական պահանջարկներ։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է գնով։ Այդ մեծության վրա ազդում են գնային և ոչ գնային գործոններ։ Պահանջարկի մեծության միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, այս հակադարձ կապն անվանվում է պահանջարկի օրենք։

Պահանջարկի օրենք

  • Մարդիկ իրենց սովոր արդյունքից շատ գնում են միայն ապրանքի էժան լինելու դեպքում։ Բարձր գինը թուլացնում, իսկ ցածր գինն ուժեղացնում է գնում կատարելու գնորդի ցանկությունը․ գինը գնորդի համար խոչընդոտ է, որը խանգարում է նրան գնում կատարել։ Ինչքան մեծ է խոչընդոտը, այնքան քիչ ապրանք են գնում և հակառակը։
  • Տվյալ արդյունքի հաջորդական միավորները բերում են ավելի պակաս բավարարվածություն․ սպառողներն արդյունքի լրացուցիչ քանակություններ կգնեն այն դեպքում, երբ դրանց գինն իջնի։
  • Գործում է եկամտի էֆեկտը։ Եկամտի կրճատումը տանում է ծախսերի կրճատման։ Փողի նախկին գումարով կարելի է գնել տվյալ արդյունքի ավելի մեծ քանակություն, առանց այլընտրանքային ապրանքներից հրաժարվելու։ Մի ապրանքի գնի իջեցման շնորհիվ խնայված գումարով հնարավորություն է առաջանում ավելացնել մյուս ապրանքների պահանջարկը։
  • Պահանջարկի օրենքն ունի նաև փոխարինման էֆեկտ, այն ենթադրում է, որ ավելի ցածր գնի դեպքում խթանվում է մարդկանց ավելի էժան ապրանքներ գնելու ցանկությունը՝ նմանատիպ այն ապրանքների փոխարեն, որոնք այդ ժամանակ համեմատաբար թանկ են։

Երբ մի ապրանքի գինը բարձրանում է, ապա դրա պահանջարկը նվազում է, բայց միաժամանակ բարձրանում է մեկ այլ՝ փոխարինող ապրանքի պահանջարկը։ Փոխարինող ապրանքները սպառման կամ օգտագործման ընթացքում ուղեկցում են միմյանց։ Այս դեպքում մի ապրանքի պահանջարկի աճը հանգեցնում է մյուսի պահանջարկի աճին։ Որքան մեծ են ապրանքի առաջարկի ծավալները, այնքան ցածր է դրա գինը և մեծ է պահանջարկը։ Որքան շատ են սպառողները, այնքան մեծ է պահանջարկը։

Posted in Հասարակագիտություն, Առցանց ուսուցում

Իմ բնավորությունն ու ընդունակությունները

Յուրաքանչյուր մարդ անհատականություն է, որը ունի յուրահատուկ և բոլորից տարբերվող բնավորության գծեր, կարծիք, ընդունակություններ։ Ես բացառություն չեմ։ Բնավորությունս հանգիստ է։ Սիրում եմ և՛ հանգիստ ու հանդարտ, և՛ աշխույժ միջավայր։ Կարողանում եմ շփվել տարբեր բնավորություն ունեցող մարդկանց հետ, բայց ոչ բոլորի հետ եմ ինձ զգում ազատ ու անկաշկանդ։ Ունեմ մի բնավորության գիծ, ինչը այդքան էլ չեմ սիրում։ Դա ամաչկոտությունն է։ Աշխատում եմ այդ ուղղության վրա ու կարող եմ ասել, որ ստացվում է, բայց ոչ միշտ։ Շատ մարդկանց եմ ճանաչում, որ սիրում են մենակությունը, բայց ես այդ շարքին չեմ պատկանում։ Միշտ խուսափել և վախեցել եմ մենակությունից։ Ըստ իս՝ նպատակասլաց եմ։ Շատ-շատ նպատակներ ու երազանքներ ունեմ, որոնք ցանկանում եմ իրականացնել։ Չեմ սիրում հանձնվել։ Ամեն կերպ փորձում եմ սկսած գործը ավարտին հասցնել։ Սիրում եմ մարդկանց օգնել։ Եթե օգնության կարիք ունեն, ապա չեմ կարող անուշադրության մատնել։ Նեղացկոտ եմ, բայց շուտ եմ ներում մարդկանց։ Երբեք ոչ մեկի չեմ նախանձել և չեմ փորձել նմանվել ինչ որ մեկի։ Մարդկանց մեջ այդ բնավորության գիծը երբեք չեմ սիրել։