Posted in Հայոց լեզու, Գրականություն

Ժողովրդական բառուբանը Թումանյանի «Գիքորը» պատմվածքում

Գիքոր». ֆիլմի քննարկում

Բոլորս էլ գիտենք, որ Թումանյանը իր ստեղծագործություններում շատ է օգտագործել ժողովրդական բառեր և բառակապակցություններ։ Ես, վերցնելով «Գիքորը» պատմվածքը, փորձելու եմ դուրս բերել այնտեղի բոլոր ժողովրդական բառերն ու բառակապակցությունները։ Բայց սկզբում մի փոքր պատմեմ պատմվածքի մասին և ներկայացնեմ նրա սյուժեն։

«Գիքորը» Հովհաննես Թումանյանի պատմվածքներից է։ Պատմվածքը Հայֆիլմում էկրանավորվել է երկու անգամ՝ 1934 և 1982 թվականներին։ Հովհաննես Թումանյանի որդին՝ Արտավազդ Թումանյանը, «Գիքորը» պատմվածքը վերածել է պիեսի և բեմադրել Դսեղում, որին ներկա է եղել նաև Հովհաննես Թումանյանը։

Գիքոր (ֆիլմ, 1982) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Սյուժեն՝

Համբոն տղային՝ Գիքորին, տանում է քաղաք, որ աշխատի, «մարդ դառնա»՝ հույս ունենալով, որ որդին հնարավորինս կօգնի ընտանիքին։ Գիքորը սկզբում աշխատում է բազազ Արտեմի տանը, սակայն մի շարք անախորժություններից հետո նրան տանում են աշխատելու խանութում։ Օտար միջավայրում միայնակ մնացած գյուղացի տղան չի կարողանում անհրաժեշտ պատշաճությամբ կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի պատճառով բազմիցս պատժվում է։ Նրան տանջում է նաև հայրենի գյուղի ու ընտանիքի կարոտը։

Ժողովրդական բառուբանը

Կռիվ էր ընկել, գործի տա, մարդ դառնա, քորփա, աշխարք, գցիլ, լալիս, տանըցիք, մին էլ, շալակ, անց էին կենում, ապի, իսկի, ղոնախ, սամովար, տախտ, ջահել, թեյ շինել, էնտեղ, մտքումը դնել, ղարկել, թինկը տված, չիբուխ քաշել, մարդ շինել, թանգություն, թավլաչի, բազար, բիձա, հրամանք, ծառա տալ, դուքան, բաժին տալ, բազազ, աշկերտ, դրուստ, ախար, խազեին, բաց արած, ամա, ջուխտ, կռնից, քուռ, հալալ, դարդ, գրիլ-կարդալ, նստիլ-վերկանալ, շկոլում, էլել, ջոկել, մտիկ անել, ղարիբ, բուխարի, փեչ, կալ, հո, կալսել, եղ, մածոն, փետ, վա, ղոչաղ կաց, պրիստավ, բաս, վախտ, դես-դեն, քոռ ու փուչ անել, կտորտանք, քարթուն, թերմացք, թինկը տված, չթեր, թաբախ, սիրտդ շուռ մի բեր, կոխած, ընչի, հիմի, հողեմ ձեր գլուխը, խաթա, ժաժ, կըլի, դեդի, չոտկ, քիքի, տաշտիցը, փեշ, հանդ, աղբր, քամ ընկնել, աչք ածել, գտնիլ, կիսեփ, անց կենալ, քրքվել, մաշել, դուրս անել, դեսից-դենից, թանգ, հուպ տալ, գետինը մտնել, խամ, աստոծ, քաշ գալ, խալխ, վախեց, ղոնախ, մուշտարիներ, ծառս լինել, պար ածել, ճիպոտ, մեյմուն, լածիրակ, քու, կլուբ, գուբերնատ, վռազ, տապ անել, ծիկրակել, էստի համեցեք, բռնոթի, բաղո, ջափեն, զոռով, գռոշ, օքմի, քվոր, գեղ, աղավարի, իստակ, խալիչ, ճարել, տկլոր, տեղներս նեղա, մանեթ, դարդ, վըրով, օճորք, ապսպրեց, հրեն։

Posted in Հայոց լեզու

Գործնական աշխատանք

  1. Շատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արքա կաղնին ու հավքերի արքա արծիվը:

Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փարթամ տերևներով զարդարված: Խրոխտ ու երկնահուպ կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գաճաճ թվացող բնակիչներին:

Արծիվը՝ բարձրաբերձ քարակարկառների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.

— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ամբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնարհվի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներդ էլ չեն լինի, ես՝ ահեղ արքաս երկնքի, դեռ կսավառնեմ բարձունքներում:
— Մի՛ պարծենա այդպես,-  բարբաջեց կաղնին՝ արհամարհանքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:

— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:

1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:

— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա, թե ով ավելի երկար կապրի ու կանգուն կմնա։

2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:

Արծվի պահվածքում ինձ դուր չեկավ այն, որ նա շատ գոռոզ ու ինքնավստահ էր, իրեն բոլորից վեր էր զգում և մտածում էր, որ բոլորը իրեն պետք է ենթարկվեն։

3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ:

մագիլ- ճիրան, ճանկ

սավառնել- ճախրել, թռչել

լերկ- մերկ, ամայի

Posted in Հայոց լեզու, Թարգմանություններ

Բա՛ց թող փակ դռները

Մի անգամ իմ ուսուցիչներից մեկը մի պատմություն պատմեց. «Պատկերացրե՛ք,- ասում է նա,- ծաղկուն այգի՝ մեծ, գեղեցիկ ծառերով՝ ճյուղերին մրգեր, գեղեցիկ ծաղիկներով և բույսերով, գույնզգույն ճախրող թիթեռներով և մամուռով պատված սառը քարերով: Եվ ինչ-որ տեղ այս այգում կա մի փոքրիկ սև քառակուսի, որը այրված հողակտոր է: Եվ այստեղ՝ անկախ նրանից, թե ինչ եք տնկում, միևնույն է՝ ոչինչ չի աճի (ինչքան էլ ջանք գործադրես): Այն կմնա այնպես, ինչպես որ կա. մի փոքրիկ այրված հողակտոր, որը պատված է մեծ ու փարթամ այգով: Եվ միակ բանը, որ մենք հաճախ անում ենք, նայում ենք նրան՝ առանց մեր հայացքը թարթելու: Այնքան լարված ենք նայում, որ ծառերը, ծաղիկները և թիթեռները գրեթե աննկատ են մնում: Այնքան սովորական է դարձել նայել այն ամենին, ինչի կարիքը իրականում շատ ենք զգում, և դադարում ենք նկատել այն ամենը, ինչ ունենք:

Լավ է ասված: Այդ քառակուսի հողակտորը նույնպես այգու մի մասն է, ինչպես ծառերն ու ծաղիկները, և հարց է առաջանում, թե որտեղ է մեր ուշադրությունը: Որտե՞ղ եմ ես նայում՝ ներսում եղած առատությա՞նը, թե՞ այդ փոքրիկ այրված կտորին։

Այսինքն՝ կարելի է ասել, որ խոսքը փակ դռների առջև կանգնելու մասին է: Շատերը, այդ թվում նաև ես, անշուշտ, իրենց կպարգևատրեին դրա համար: Կանգնած սպասում եք, թե ինչ-որ մեկը հակառակ կողմից կբացի դուռը: Բայց այդ պահին ձեզ հարկավոր է միայն կողք նայել և դադարել քթով հենվել փակ դռանը, քանզի կողքի դուռը բաց է:

Ժամանակն է շնորհակալ լինելով` բացել բոլոր փակ դռները, հավաքել նրանց դիմաց փռված գորգերը և նայել դեպի այն տարածությունը, որը սպասում է մեզ (հենց դա է, որ հաճախ մնում է աննկատ): Եվ ով գիտի, թե ինչու են նախկինում բացված դռները փակ, և բնավ էլ պետք չի հասկանալ: Այդ պահին ուղղակի հարկավոր է կողք նայել»։

Աղբյուրը

Posted in Հայոց լեզու

Բաղաձայնների ուղղագրությունը

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։

Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն),
հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ,
դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել,
տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ,
շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ
(սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծխնի, փողք,
քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։

2.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ,
թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, կռճիկ,
արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ,
թռվռալ, խրթխրթալ, ծռմռել, փրփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։
ա) Ամբաստանել, ըմպանակ, ամբար, ամբարիշտ, շամփուր,
զամբյուղ, ամբարձիչ, ամբարտակ, շիմպանզե, անբարտավան, ամբիոն,
ամբոխ, ամբողջ, ամպամած, ամփոփ, ամֆիթատրոն, անբասիր,
բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել,
թմբլիկ, համբավ, անբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեմպիոն,
սիմֆոնիա, սմբակ, սուսամբար, փամփուշտ։

բ) Ապառաժ, պատշգամբ, գույժ, դշխեմ, դշխո, երաշտահավ,
խոժոռ, խոշոր, հուժկու, դրժել, նաժիշտ, օժտել։

գ) Ավտոբուս, գիպս, բզկտել, վազքուղի, նարգիզ, համհարզ,
հիպնոս, որպես, ֆիզկուլտուրա։

Posted in Հայոց լեզու

Երկհնչյուն․ Երկհնչյունների ուղղագրությունը

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

Գարունդ հայերեն է գալիս,   (հայերեն)

Ձյուներդ հայերեն են լալիս….(ձյուներդ)

Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,(լույսը, յոթ)

Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…(ճյուղից)

Հայաստան ասելիս այտերս այրվում են,(Հայաստան, այտերս,այրվել)

Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,

Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։(այդպես)

Ծանր նստել է քարափը ձորում,

Հյուրընկալ տերը մանկության ձորի։(հյուրընկալ,մանկության)

Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ

Եվ թափառական ուլե՛ր քարայծի,(քարայծի)

Մի՛ չարաշահեք բարությունը մեծ(բարություն)

Ու համբերությունն այս մեծ քարափի։(համբերություն, այս)

Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,

Իր ներսը նայի, և ով իմանա,(նայի)

Գուցե թե սրտից մի աղբյուր հանի(աղբյուր)

Կամ թե այնպիսի մի հարստություն,(այնպիսի, հարստություն)

Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։

Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,ստորոգյալ, լուսնյակ, Կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,հյուսն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ, մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի, հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա, յուրային։

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների ու բաղաձայնների քանակը։

Ակունք(երկու ձայնավոր, երեք բաղաձայն), բարձունք(երկու ձայնավոր, հինգ բաղաձայն), խճանկար(երկու ձայնավոր, հինգ բաղաձայն), անդունդ(երկու ձայնավոր, չորս բաղաձայն), հրաժեշտ(երկու ձայնավոր, հինգ բաղաձայն), պայթյուն(երկու ձայնավոր, հինգ բաղաձայն), դաստիարակ(չորս ձայնավոր, հինգ բաղաձայն), մանրէ(երկու ձայնավոր, երեք բաղաձայն), սրբատաշ(երկու ձայնավոր, հինգ բաղաձայն), հյուլե(երկու ձայնավոր, երեք բաղաձայն), անընդհատ(երեք ձայնավոր, հինգ բաղաձայն), սրընթաց(երկու ձայնավոր, հինգ բաղաձայն), մերթընդմերթ(երեք ձայնավոր, ութ բաղաձայն), մտավոր(երկու ձայնավոր, չորս բաղաձայն), դազգահ(երկու ձայնավոր, չորս բաղաձայն):

5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։

Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ, էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին, մումիա, Սիսիան, փասիան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա, օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանիա, Եղիա, Եղիազար, Երեմիա, հեծյալ, Զաքարիա, Մարիամ, Ամալյա, Օֆելյա։

6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։

Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգեոն, հետյոտն, արդյոք, մարմարիոն, թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապյոն, տրիլիոն, օրիորդ, ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելեոն։

7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։

Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել, գաիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ, միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական։

Posted in Հայոց լեզու

Ձայնավորների ուղղագրությունը(է/ե, օ/ո, ը)

  1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
    Այգեէտ, այժմէական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական,
    անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե,
    էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,
    հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ,
    միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք,
    տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։
  2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
    Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
    ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր,
    գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
    հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,,
    նախօրոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,
    տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։
  3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
    Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր,
    առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,
    ինքնըստինքյան, լուսնկա, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել,
    հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
    որոտընդոստ, սրընթաց, ունկնդիր:
Posted in Հայոց լեզու, Հաշվետվություններ, Առցանց ուսուցում, Գրականություն

Ես կարողանում եմ (հաշվետվություն)

Գրականություն

Սեպտեմբեր

Սեպտեմբեր, նոր դպրոց, նոր շրջապատ ու նոր ուսուցիչներ։ Ամեն ինչ նոր էր։ Կարելի է ասել, որ բախտս բերեց և ընկա լավ միջավայր, ձեռք բերեցի լավ ընկերներ ու ուսուցիչներ։ Տարին սկսեցինք կրկնությունից։ Վերհիշեցինք մեր անցածը։ Հիշում եմ գրականությանս առաջին վերլուծությունը (Ստեփան Զորյան․«Ջրհորի մոտ»(վերլուծություն))։ Ինձ համար նոր էր այս աշխատելու ձևը, բլոգները։ Բայց արագ հարմարվեցի։ Հետո վերհիշեցինք առասպելները, գրեցինք մեր կարծիքը, վերլուծություններ արեցինք։

Հետո ծանոթացանք Կոմիտասի գործերին և նախագծի ու պատումի տեսքով ներկայացրեցինք մեր անցածը, հասկացածը (Կոմիտաս)։ Ծանոթացանք նաև հայ հին և միջնադարյան գրականությանը։

Կարդացինք բազմաթիվ պատմվածքներ, գրեցինք մեր կարծիքը, վերլուծեցինք։ Դասարանում քննարկումներ արեցինք։

Այսպես ավարտեցինք առաջին ուսումնական ամիսը։ Սեպտեմբերը ինձ համար շատ ուսուցանող ու հետաքրքիր ամիս էր։

Հոկտեմբեր

Հոկտեմբերը սկսեցինք Չարլի Չապինից։ Գրեցինք իր նամակի վերլուծություն, ինչը ուղղված էր իր դստերը։ Նամակը շատ հուզիչ ու իմաստալից էր։ Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ (Չարլի Չապլինի նամակն իր դստերը)։ Հետո եկան գրաբարյան օրերը։ Գրաբարով գրված հոդվածները, տողերը և հետաքրքիր հատվածները թարգմանում էինք աշխարհաբար (Գրաբարյան օրեր։«Հաւատով խոստովանիմ…», «Հասկք»)։ Կարդացինք «Սասնա Ծռեր»-ը։ Գրեցինք մեր կարծիքը, վերլուծություն արեցինք («Սասնա ծռեր»): Սահյանական օրերը մոտեցան։ Ծանոթացանք Սահյանի կենսագրությանը, բանաստեղծություններին, հոդվածներին և այլն։ Գրեցինք վերլուծություններ (Նախագիծ «Իսահակյանական օրեր»): Գրեցինք նաև շարադրություն «Եթե չլիներ համացանցը» թեմայով։ Պատկերացրեցինք մեզ առանց համացանցի։

Նոյեմբեր

Նոյեմբերս սկսեց հետաքրքիր հանդիպումով։ Ունեցանք հետաքրքիր հանդիպում Մհեր Վրեժի Իսրայելյանի հետ։ Քննարկեցինք նրա պատմվածքները։ Ընտրեցինք այն, որը մեզ ամենից շատն էր դուր եկել և գրեցինք վերլուծություն (Նախագծային ուսուցման ստուգատես): Գրեցինք պատմվածքների վերլուծություններ (Անձրևի հեքիաթը(վերլուծություն)): Արեցինք Նախագիծ 《Նախշուն աշուն》 թեմայով։ Արեցինք նաև հետաքրքիր թարգմանություններ (Ոսկե աշուն):

Դեկտեմբեր

Դեկտեմբերը սկսեցինք պատմվածքների վերլուծություններից։

Արեցինք նաև թարգմանություններ (Ձմեռ (թարգմանություն)): Եվ իհարկե կրկնեցինք և վերհիշեցինք մեր ամբողջ կիսամյակի անցածը։

Հունվար

Հունավարին նույնպես արեցինք բազմաթիվ վերլուծություններ, քննարկումներ, թարգմանություններ ու նախագծե։

Վերլուծություններ

Թարգմանություններ

Փետրվար

Փետրվարին ծանոթացանք բառարանի տեսակներին (Բառարանի տեսակները): Ծանոթացանք Վահան Տերյանի գրականությանը (Կարդում ենք Վահան Տերյան, Իմ Տերյանը): Տերյանի բանաստեղծություններից դուրս բերեցինք մեզ անծանոթ բառերը և գրեցինք բացատրությունները (Բառարան «Իմ Տերյան»): Հոդվածի վերլուծություն արեցինք (Վահան Տերյանի մասին): Սկսեցինք ծանոթանալ Թումանյանի գրականությանը։ Գրեցինք իր բանաստեղծությունների, պոեմների, հոդվածների մի շարք վերլուծություններ։

Մարտ

Մարտը սկսեցինք Չարենցից։ Արեցինք նրա բանաստեղծությունների, հոդվածների, նրա վերաբերյալ ֆիլմերի վերլուծությունները։

Արեցի թարգմանություններ (Valerie Thomas (թարգմանություն))։ Քանի որ արդեն ինքնամեկուսացած էի, գրեցի անկեղծ խոստովանություն, թե ինչ եմ անում, ինչով եմ զբաղվում կարանտինի ընթացքում (Ինքնամեկուսացման մեկ օր․անկեղծ խոստովանություն)։ Գրեցի հոդվածների վերլուծություններ Դպիրից (Սովորողների ընթերցարան․ «Դպիր»

Ապրիլ

Սկսեցին Սահյանական օրերը։ Արեցինք վերլուծություններ։

Եվս մեկ անգամ գրեցի հոդվածների վերլուծություններ Դպիրից (Սովորողների ընթերցարան․ «Դպիր», Սովորողների ընթերցարան․ «Դպիր»):

Հեըաքրքիր պատմվածքների վերլուծություններ արեցինք (Անդրե Մորուա | Մանուշակներ ամեն չորեքշաբթի): Գրեցինք մի նկարի պատմություն։ Ես ընրել էի Առնոլֆինի ամուսինների դիմանկարը (Մի նկարի պատմություն / Առնոլֆինի ամուսինների դիմանկարը): Արեցի մի շատ հետաքրքիր նախագիծ։ Սասնա Ծռերից ընտրեցի մի հատված և ձայնագրություն արեցի։ Հետաքրքիր նկարնրով վիդեո պատրացտեցի։ Ընտրել էի այն հատվածը, որտեղ Սանասարը և Բաղդասարը իրենց տան համար անուն էին փնտրում և դիմում են մի իմաստուն պապիկի (Սասնա Ծռեր․ Հատված «Սանասար և Բաղդասար»-ից):

Posted in Հայոց լեզու, Առցանց ուսուցում

Հոլով և հոլովում (առաջադրանքներ)

1.Հոլովել  քաղաք, գիրք, մարդ,  ընկեր բառերը:

Ուղղական հոլով- քաղաք(ը), գիրք(ը), մարդ(ը), ընկեր(ը)

Սեռական հոլով- քաղաքի, գրքի, մարդու, ընկերոջ

Տրական հոլով- քաղաքի(ն), գրքի(ն), մարդու(ն), ընկերոջ(ը)

Հայցական հոլով- քաղաք(ը), գիրք(ը), մարդու(ն), ընկերոջ(ը)

Բացառական հոլով- քաղաքից, գրքից, մարդուց, ընկերոջից

Գործիական հոլով- քաղաքով, գրքով, մարդով, ընկերով

Ներգոյական հոլով- քաղաքում, գրքում, մարդու մեջ, ընկերոջ մեջ

2. Որոշեք, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները: 
Փողից (բացառական),  ձեռքով (գործիական), փշին (տրական), սրտում (ներգոյական), աչքի (սեռական):

3. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Հայրենիքից(բացառական) հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:

Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից(բացառական)  հեռու բլրի(սեռական)  վրա:

Մոտենալով կարկաչուն գետակին(տրական)  տղան փայտով(գործիական)  ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի(սեռական)  մեջ:

Երկնքի(սեռական)  կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը(ուղղական) , որոնք ավետում էին պայծառ օր:

4. Հոլովեք հետևյալ բառերը՝ քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն:

Ուղղական հոլով- քար(ը), քաղաք(ը), սահնակ(ը), մայր(ը), աշուն(ը), գլուխ(ը), բնություն(ը)

Սեռական հոլով- քարի, քաղաքի, սահնակի, մոր, աշնան, գլխի, բնության

Տրական հոլով-քարի(ն), քաղաքի(ն), սահնակի(ն), մոր(ը), աշնան(ը), գլխի(ն), բնության(ը)

Հայցական հոլով- քար(ը), քաղաք(ը), սահնակ(ը), մոր(ը), աշուն(ը), գլուխ(ը), բնություն(ը)

Բացառական հոլով-քարից, քաղաքից, սահնակից, մորից, աշնանից, գլխից, բնությունից

Գործիական հոլով- քարով, քաղաքով, սահնակով, մորով, աշնանով, գլխով, բնությամբ

Ներգոյական հոլով- քարում, քաղաքում, սահնակում, մոր մեջ, աշնանում, գլխում, բնությունում

Posted in Հայոց լեզու, Առցանց ուսուցում

Որոշյալ և անորոշ առումներ

1. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ
առումներով գոյականները։
Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ
կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների
մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից

Որոշյալ առում֊լեզուն, ծառը, թուփը, ծաղիկը, խոտը, արմատները, պաշարները, մետաղը, նմուշները, մոխիրը, հյութերը, հետախույզները։

Անորոշ առում֊գետնի, հանքանյութերի, տեղեկություններ, բույսերի, լաբորատորիա, պոմպերի, նյութերի, լուծույթբեր, տերևների, մետաղներ, ցողուններ, հողաշերտի, հանքավայր։

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյականը։

1. ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
2. պարագան, կուլան, ավազան, թեման
3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
6. կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտն
7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին

Posted in Հայոց լեզու

Մայրենի (գործնական քերականություն)



1. Բառերից որո՞նք են գոյական.
անբեկանելի, ունելի, կիսադեմ, տխրադեմ, արդուզարդ, նկարազարդ, շարական, ընտանեկան, խորագին, գլխագին։

2. Նշիր անհոգնական գոյականները.
Ֆիլիպիններ, մաթեմատիկա, քննություն, կաթ, գաղտնիք, գինի, աշակերտություն, մարմար, բարկօղի, հանրահաշիվ, բեռ, հոգևորականություն, քիմիա, մթություն, դարվինիզմ, բնապաշտպանություն։

3. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին. մարզատոներ, հավատարմագրեր, ուղեցույցեր, հիվանդայցեր, մենապարեր, մեկնակետեր, գիսաստղեր, ճամփեզրեր, հաղորդալարեր, զորացույցեր, նավթամուղներ, ծիսակարգեր, հետնախորշեր, կամարասյուներ, մաքսանենգեր, ջրէջքեր։

4. Նշի՛ր այն գոյականները, որ ներգոյական չունեն .
դուստր, ժամանակ, գիրք, շուն, մանուկ, հորեղբայր, տանտեր, համալսարան, խմբագրություն, աղջիկ։

5. Առանձնացրո՛ւ գոյականները։

Ամուսինն անցյալ ամառ էր մեռել՝ ոչ մի ժառանգություն չթողնելով։

Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը։

Ձորակներում հիմա էլ կա Մանասի տնկած այգին՝ սպիտակ ու կարմիր վարդերի թփերով։

Անին չէր մոռացել ո՛չ նրա սև վերարկուն, ո՛չ գունատ դեմքը։