Ժողովրդավարությունը դա քաղաքական ռեժիմ է, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։
ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.
- Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով
- Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը
- Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում։
Ժողովրդավարության պատմություն
Պատմականորեն առաջինն անվանում են հենց նախնադարյան-համայնական ժողովրդավարությունը։ Ժողովրդավարութունն առաջացել է Հին Հունաստանում և Հին Հռոմում,որի որոշակի տարրերն առկա են եղել միջնադարյան քաղաք-պետությունների ավանդույթներում և Եվրոպայի իշխանական ներկայացուցչական մարմիններոմ, ինչպես նաև նոր ժամանակի բրիտանական գաղութներում։ Հնագույն քաղաք-պետությունների օրենսդիր, գործադիր և դատական իշխանության կրողը եղել է ժողովը, որի մեջ ընդգրկված են եղել բոլոր քաղաքացիները։ Այն հնարավոր էր, քանի որ այդ քաղաքների բնակչությունը հիմնականում չէր գերազանցում 10000 հոգի, իսկ կանայք և ստրուկները զուրկ էին քաղաքական իրավունքից։ Քաղաքացիներն ունեին գործադիր և դատական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունք, որոնք ընտրվելու սկզբունքով էին, իսկ մյուսները նշանակվում էին վիճակահանության սկզբունքով։ Սակայն Հռոմեական Հանրապետության հնագույն ժողովրդավարական ինստիտուտները դադարեցրեցին իրենց գործունեությունը։
Հարկ է նաև նշել, որ ժողովրդավարությունը հնագույն ժամանակներում համարվել է փիլիսոփայական մտորումների առարկա և հասկացուցությունը կարող էր ունենալ այնպիսի նշանակություն, որը բավականին տարբեր էր տվյալ բառի ժամանակակից նշանակությունից։ Պլատոնը նշել է, որ ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանություն է։ Իր ութերորդ «Պետություն» գրքում նա պնդում էր, որ ավելորդ ժողովրդավարությունը հանգեցնում է բռնությանը։ Նմանատիպ կարծիքի էր նաև Արիստոտելը՝ նշելով, որ ժողովրդավարությունը մեծամասնություն կազմող աղքատ քաղաքացիների կառավարում է՝ որոնք ցանկանում էին բավարարել իրենց անձնական շահերը։ Նա նշում էր, որ նմանատիպ կառավարման ձևը հանգեցնում է ժողովրդավարության, քաղաքականության կատարյալ ձևի խեղաթյուրմանը։
Ժողովրդավարության տեսություն
Ժողովրդավարության ժամանակակից տեսության մեջ առկա են երեք հիմնական ուղղություններ՝ ֆենոմենոլոգիական, բացատրական և նորմատիվ։ Ֆենոմենոլոգիական տեսությունը բնութագրում և դասակարգում է առա ժողովրդավարական համակարգերը։ Բացատրական տեսությունը հաստատման ժամանակ փորձում է հաստատել թե ում նախասիրություններն են ժողովրդավարության հաստատման ժամանակ որևէ դեր խաղալու։, ինչպիսին են լինելու որոշումների կայաման մեխանիզմերը, ինչպես խուսափել անցանալի հետևանքներից։ Իսկ նորմատիվ տեսության ժամանակ առարկա է հանդիսանում ժողովրդի իշխանության էթիկական կողմը՝ երբ և ինչու է ժողովրդավարությունը ցանկալի հենց բարոյականության տեսակետից, ինչպիսի սկզբունքներ պետք է լինեն ժողովրդավարության ինստիտուտների հիմքում, ինչպիսիք են ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիներից ողջամիտ սպասումները։
Այս տեսության մեջ կարևոր ներդրում են ունեցել Արիստոտելը, Ջոն Լոքը, Դեվիդ Յումը, Շառլ Լուի Մոնտեսքյոն, Ժան-Ժակ Ռուսոն, Ջոն Ստյուարդ Միլլը, Ջոն Դյուին, Յուրգեն Հաբերմասը, Ջոն Րոլզը, Հանա Արենդտը և այլ մտածողները։
Ժողովրդավարությունն իրենից ոչ միայն ժողովրդական կառավարում է ներկայացնում, այլ նաև մարդու իրավունքների համակարգ։ Այդ իրավունքների խախտումը կասկածի տակ է դնում կառավարման ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը պահանջում է կայուն պետության առկայություն որպես լեգիտիմ ուժի օգտագործման միակ աղբյուր։
Ժողովրդավարության կայունությունը
Պետության կայունության համար անհրաժեշտ է որպեսզի քաղաքացիները կատարեն իշխանության կողմից այն բոլոր որոշումները, որոնք նույնիսկ անընդունելի են հենց իրենց կողմից։ Այն նշանակում է, որ փոքրամասնությունը ենթարկվում է մեծամասնությանը, իշխանության փոփոխությունը հանգիստ է ընթանում, իսկ ընդդիմությունն իրավասու է արտահայտել իր անհամաձայնությունը,սակայն միայն օրենքի շրջանակում։ Հետևաբար կայուն ժողովրդավարության համար կարևորագույն պայմանը քաղաքացիների մոտ ժողովրդավարական լեգիտիմության առկայությունն է։ Այս պարագայում կարևոր է հիմնարար արժեքների առկայությունը, ինչը հնարավոր է դարձնում քաղաքական վարքագծի սկզբունքային դրսևորումների վերաբերյալ համաձայնության հաստատմանը։ Այն նպաստում է քաղաքացիների շրջանակներում վստահության հաստատմանը և արդարացնում է այդ իրավունքների պաշտպանության համար ուժի կիրառումը։
Մի շարք հեղինակներ ենթադրում են, որ հասարակության կողմից ժողովրդավարական սկզբունքների և սահմանադրական իրավունքների ընդունումն իբրև մշակութային արժեքներ պետությանը ճգնաժամի ժամանակ տալիս է կայունություն։ Միևնույն ժամանակ արդյունավետ իրավական համակարգի բացակայությունը ժողովրդավարական հասարակությունը թողում է առանց պաշտպանության և չարաշահումների համար հիմք է առաջացնում իշխանության, քաղաքական ընտրանու և հանցավոր խմբավորումների կողմից։
Ժողովրդավարության տեսակները
Ժողովրդավարության պատմական հիշողության մեջ առկա են 2 մոդել։ Ուղիղ ժողովրդավարության պայմաններում լիրավ քաղաքացիներն ընտրությունների միջոցով ընդունում են քաղաքական որոշումներ, երբ հետագայում փոքրամասնությունը սկսում է ենթարկվել մեծամասնության կամքին։ Ներկայացուցչական ժողովրդավարության պայմաններում տեղի է ունենում դելեգիրացման գործընթաց և ընտրվողներն ընտրողների առջև պատասխան են տալիս իրենց գործողությունների համար։
Օլիգարխիկ ժողովրդավարությունը հնարավորություն է տալիս խոշոր սեփականատերերին անմիջական մասնակցուցուն ունենալ պետական կառավարման գործընթացում։ Ընտրական իրավունքը ենթարկվում է սեփականության սահմանափակմանը։ Նունյն հնարավոր է ասել նաև պլուտոկրատիայի վերաբերյալ, որտեղ ղեկավարող խավի կողմից իրականացվող քաղաքականության հիմքում ընկած է խոշոր կապիտալի շահը։
էգալիտար ժողովրդավարության հիմքում ընկած է քաղաքական հավասարության հաստատման գաղափարը։ Այն ենթադրում է քաղաքական գործընթացում հավասար մասնակցություն, հավասար ներկայացուցչություն, իրավունքի և ազատության հավասար պաշտպանություն և քաղաքական նշանավոր ռեսուրսների նկատմամբ հավասար հասանելիություն։ Նման մոտեցման կողմնակիցները հիմնականում կոչ են անում իրականացնել այնպիսի քաղաքականություն, որտեղ առաջնայինը կլինի հենց ազգային շահը, այն վեր համարելով փոքրամասնությունների կամ առանձին քաղաքացիների շահից։ Նման մոտեցման պայմաններում ազգն ընկալվում է էթնիկական իմաստով, այլ ոչ թե քաղաքական, որտեղ իրավունքի կրողներ էին դառնում միայն որոշակի ազգության ներկայացուցիչները։
Սոցիալիստական ժողովրդավարությունը նման է էգալիտար ժողովրդավարությանը, սակայն այն կենտրոնացած է հասարակ ժողովրդի կամքի վրա։ Այն ենթադրում է դասակարգային հասարակության աստիճանակարգային չեզոքացում։ «Սոցիալական ժողովրդավարություն» հասկացությունն ամրապնդվել է 1919 թ. Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ծրագրի իրականացման արդյունքում։ 1940-ական թթ. կոմունիստական կուսակցությունների կողմից ներկայացվեց նաև մեկ այլ հասկացություն «ժողովրդական ժողովրդավարույուն» որպես սոցիալիստական ժողովրդավարության բազմազանություն։