Յուրաքանչյուր մարդ իր կյանքի որոշակի ժամանակահատվածում յուրովի է ընկալում ժամանակը։ Ձեզանից շատերը կհամաձայնվեն, որ «ուրախ ժամերը աննկատ են»: Եվ ոչ միայն ժամերը: Երջանիկ մարդիկ չեն զգում, թե ինչպես է ձմռանը հաջորդում գարունը, գարնանը`ամառը, իսկ ամռանը` աշունը: Երբ մարդ առօրյա կյանքում շփում ունի, նա նկատում է միայն այն, թե ինչպես են շաբաթվա օրերը փոխվում։ Երկուշաբթի օրվան հաջորդում է երեքշաբթին, երեքշաբթիին՝ չորեքշաբթի օրը, և այդպես մինչև շաբաթվա վերջ: Կիրակի օրը մեզանից շատերը ժամանակ ունեն նկատելու, թե ինչպես է առավոտին փոխարինում երեկոն, ապա գիշերը: Մարդը, որի ժամանակը այնքան դանդաղ է ընթանում, որ հետևում է ժամի յուրաքանչյուր րոպեին, հավանաբար շատ միայնակ է: Դուք նույնպե՞ս այդպես եք կարծում:
Category: Թարգմանություններ
Ոսկե աշուն
Ահա եկավ ոսկե աշուն: Տարվա ամենագեղեցիկ և գեղատեսիլ ժամանակը: Աշունը սիրում է դեղին, կարմիր, նարնջագույն գույները, և ինչպես է նա սիրում ամեն ինչ պատել ոսկով: Ահա գալիս ես կեչու պուրակ և չես կարողանում աչքդ կտրել, ամեն ինչ ոսկեգույն է։ Տերևների փոխարեն ոսկե մետաղադրամներ են կախված կեչու ծառերի վրա, և թվում է, թե քամու մեկ շնչից նրանք անմիջապես կսկսեն հնչել:
Ոսկով է պատվում աշունը և զբոսայգիները, հատկապես ՝ ծառերը: Գնում ես և վայելում ես այդ գեղեցկությունը: Եվ սկսում ես հասկանալ, թե ինչու են բանաստեղծները այդքան սիրում երգել աշունը: Եվ երբեմն պարզապես բառեր չկան, անհնար է նկարագրել բոլոր այն գեղեցկությունները, որոնք բացվում են քո առջև:
Զբոսնում ես այգում և չես բավարարվում, չես ուզում թողնել այդ գեղեցկությունը: Շատ գեղեցիկ է առավոտյան, երբ եղանակը լավն է: Ոսկե ծառերը պարզապես փայլում են պայծառ կապույտ երկնքի ֆոնի վրա: Չես կարող չհիանալ բնությամբ, դրանից ավելի գեղեցիկ բան չկա: Ա՜խ: Որքան հրաշալի է, պարզապես հիանում ես այդ շքեղությունով:
Ոսկե աշուն մի հեռացի, մի քիչ էլ ուրախացրու : Բայց, ցավոք, ժամանակը շատ կարճ է, և մեկ շաբաթից ծառերը սկսում են կորցնել իրենց զարդարանքը: Եվ ինչպես չես ուզում բաժանվել հեքիաթից, ուզում ես ավելի շատ հիանալ այդ գեղատեսիլ ոսկե լանդշաֆտներով: