Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

Սովորողների ընթերցարան․ «Դպիր»

Բավական հետաքրքիր պրոցես է

Ընտրեցի այս հոդվածը, քանի որ այն հիմա կատարվող իրադարձությունների մասին է։ Հոդվածից հատկապես շատ դուր եկավ այս հատվածը՝

Ամփոփելով խոսքս՝ ասեմ, որ բավական հետաքրքիր պրոցես է, բարդ, արդյունավետ, կարևոր, փորձառատ… Եվ անհամեմատ կարևոր էր այս ամենը այն տեսակետից, որ պետք է այս բազան, այս հիմքը ունենալ, պահել հետագայի համար։ Միշտ չէ, որ էսպես է լինելու, բայց մենք չգիտենք, թե ինչքան է էս ամենը շարունակվելու, այդ իսկ պատճառով մենք պետք է հնարավորինս կարողանանք օգտագործել փորձը, հիմնվել փորձի վրա և հիմնվելով դրա վրա, ունենալով այդ վերլուծությունը՝ առաջ գնալ։

Իրոք, մենք չգիտենք, թե այս ամենը ինչքան է շարունակվելու, երբ է ավարտվելու, և երբ ենք մենք վերադառնալու մեր հին կյանքին, երբ ենք վերջապես տեսնելու մեր ընկերներին, հարազատներին։ Շատ բարդ է հիմա մեզ համար, բայց պետք է համակերպվենք և շարունակենք ինքնակրթվել ու զարգանալ։ Պետք է քայլենք առաջ։ Չէ՞ որ, այնքան ժամանակ ունենք։ Կարելի է ասել անսահմանափակ։ Մի պահ պատկերացնենք, որ այս բարդ շրջանում հայտնվեին անցյալի մարդիկ, երբ չկային համացանցը, բջջային հեռախոսները։ Որքա՜ն բարդ կլիներ նրանց համար։ Ամբողջովին կտրված աշխարհից, շփում միայն ընտանիքի անդամների հետ։ Պատկերացնելով այդ ամենը՝ հասկանում եմ, թե որքա՜ն լավ վիճակում ենք գտնվում մենք։ Թեև ոչ ֆիզիկապես, բայց շփվում ենք արտաքին աշխարհի հետ, խոսում ենք մեր ընկերների, հարազատների հետ։ Անգամ այս առցանց դասերը։ Հրաշալի է, չէ՞։

Մի պահ մտածում եմ, միգուցե սա մեզ համար հնարավորություն է, որի ժամանակ կարող ենք անել այն ամենը, ինչը չենք կարողացել կամ ժամանակ չենք գտել անելու։ Միգուցե հնարավորություն է, որ բացահայտենք մեզ։ Ինչու՞ ոչ։ Ունենք ժամանակ փորձելու նորը կամ խորացնելու և զարգացնելու հինը։ Մեծ հնարավորություն․․․ Պետք է օգտվենք դրանից։

Հոդվածը այստեղ։

Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

Սովորողների ընթերցարան․ «Դպիր»

Կրթությունն աշխարհում. Ֆրանսիա

Ինչու՞ ընտրեցի հենց այս հոդվածը։ Պատասխանը պարզ ու հասարակ է։ Ֆրանսիա՜։ Սիրում եմ թե՛ երկիրը, թե՛ նրա տեսարժան վայրերը, թե՛ մարդկանց։ Միշտ երազել եմ լինել այնտեղ, շրջել փողոցներով ու հիանալ երկրի յուրահատուկ գեղեցկությամբ, որով շատ-շատերի սրտերը գրավել է։ Հոդվածը շատ հետաքրքիր ու ուսուցանող էր։ Այնքա՜ն նոր տեղեկություններ իմացա Ֆրանսիայի կրթական համակարգի մասին, որոնց մասին մինչ այս չգիտեի։ Ֆրանսիան այս ասպարեզում էլ ինձ շատ զարմացրեց ու հիացրեց։ Այնտեղ սովորելու ցանկություն առաջացավ մոտս։ Էհհ՜։ Հուսամ երազանքներս մի օր իրականություն կդառնան։ Կային շատ առավելություններ, որոնք շատ երկրների համար կարող են դառնալ օրինակ, իրենց երկրի կրթկան համակարգը բարելավելու համար։ Այդ թվում նաև մեր երկրի։ Ինձ դուր եկավ այն, որ այնտեղ հանգստի օրերը չորեքշաբթին և կիրակին են։ Ըստ իս՝ դա ավելի հարմար է։ Այնտեղ երեխաներին շատ չեն ծանրաբեռնում, դասերի ընթացքում կա երկու ժամանոց հանգիստ, ինչը երեխաներին ժամանակ է տալիս լիցքաթափվելու, հանգստանալու, ճաշելու։

Եթե քեզ նույնպես հետաքրքրեց այս թեման, ապա հոդվածը կարող ես գտնել այստեղ։

Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

Սովորողների ընթերցարան․ «Դպիր»

Ինձ շատ դուր եկավ «Կարևորում եմ» հոդվածը։ Այդ պատճառով ընտրեցի այն և կփորձեմ ներկայացնել իմ տեսակետը, վերլուծել հասկացածս։

Այստեղ կառանձնացնեմ ինձ ամենից շատ դուր եկած հատվածները, տողերը։

Չէ՞ որ քո նպատակը  ոչ միայն խնդիրը լուծելը կամ այն ընտրելն է, այլև  իրական կյանքում սերտորեն փոխկապակցված հնարավորինս շատ հայեցակետեր բացահայտելն է։ Չէ՞ որ  յուրաքանչյուր նախագիծ յուրօրինակ և անվերջ է, քանի որ խնդիրները վերացական հասկացություններ չեն, այլ վերցված են իրականությունից։ 

Ամեն բացվող օրվա հետ մի նոր աշխարհ ես բացահայտում՝ քո, քեզ շրջապատող սովորողների աշխարհը: Այն  քո առաջ բացում է մեծ հնարավորություններ ու մեկտեղ խիստ պահանջկոտությամբ ստիպում օգտվել այդ հնարավորություններից, ժամանակից հետ չմնալ, շարժվել առաջ,  ճանապարհին բացահայտել քեզ, քո սովորողներին, ձեր հնարավորությունները, ոգևորվել դրանից ու կրկին շարունակել առաջ շարժվել՝ բացահայտելու նորը, ավելի հետաքրքիրը: Քեզ ազատություն է տրված, դու ես արարիչը, դու ես մտածում, փնտրում, գտնում մի քանի լուծումներ, փորձում, մեկ-մեկ սայթաքում, նորից վեր բարձրանում, նորից փորձում, նորը փորձում…

Ինչու՞ ընտրեցի հենց այս հոդվածը։ Պատասխանեմ շատ կարճ ու հստակ։ Քանի որ այստեղ ներկայացված էր իմ շրջապատը, առօրյան, սովորողների հետաքրքրությունները։ Քանի որ այն շատ հոգեհարազատ էր ինձ։ Ինձ հատկապես շատ դուր եկավ այս տողը․«խնդիրները վերացական հասկացություններ չեն, այլ վերցված են իրականությունից»։ Եվ այո՛, շատ ճիշտ է։ Յուրաքանչյուր խնդիր վերցված է իրականությունից, իրական կյանքից և բոլորն էլ ունեն իրենց տրամաբանական լուծումները։ Չնայած՝ շատերը հեշտ լուծվող են, շատերը՝ ոչ։ Ըստ իս՝ մենք որքան բարդ խնդիր ենք լուծում, այնքան ավելի շատ ենք սկսում ճանաչել աշխարհը, կյանքը։ Երբեք չպետք է հանձնվենք, չպետք է կանգնենք խնդրի առաջ ու ասենք, որ չենք կարող։ Պետք տանջվենք և վերջնականապես հասնենք մեր երազանքին, մեր նպատակին։ Ամեն օր մենք նոր աշխարհ ենք բացահայտում։ Երբեմն նորը լինում է դաժան, անհասկանալի, խճճված։ Բայց քանդելով այդ խճճված կծիկը, գտնելով սկիզբը և վերջը, այն դառնում է մեզ համար դյուրին ու ըմբռնելի։

Posted in Առցանց ուսուցում, Գրականություն, Uncategorized

Ինքնամեկուսացման մեկ օր․անկեղծ խոստովանություն

Երբեք չեմ կարողացել պատկերացնել իմ ամբողջ օրը տանը՝ չորս պատերի մեջ։ Միշտ օրս հագեցած է եղել հետաքրքիր իրադարձություններով։ Բայց աշխարհում տիրող «ճգնաժամի» պատճառով (գուցե նաև շնորհիվ)՝ ստիպված ենք մնալ տանը։ Իհարկե, դա ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Եվ այո՛, այս ամենի շնորհիվ ես բացահայտեցի տանը մնալու դրական կողմերը։ Այնպիսի տպավորություն է, թե օրերը երկարել են, և ես ունեմ անսահմանափակ ժամանակ՝ զբաղվելու այն ամենով, ինչը ես սիրում եմ և ինձ հաճույք է պատճառում։ Իսկ բացասականը․․․ ուշ եմ արթնանում։ Ամեն անգամ ուզում եմ կարգավորել օրվա ռիթմս, թեև միշտ չէ, որ ստացվում է։ Հետո հասկանում ես, որ մարդ արարածը համակերպվում է ամեն ինչի հետ, բայց չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ։ Օրվա ընթացքում ժամանակ եմ հատկացնում նաև մարզվելուն, որովհետև ոչ ակտիվ վիճակը լավ բանի չի բերի։ Եթե անկեղծ՝ մինչ կարանտինը երբեք առավոտյան ժամանակ չեմ ունեցել, որպեսզի մարզվեմ։ Մարզվելուց հետո այնքան առույգ և էներգիայով լի եմ ինձ զգում։ Լոգանք եմ ընդունում, ստուգում եմ մեյլս և կատարում այդ օրվա առաջադրանքները։ Ամեն օր դասերի քանակը տարբեր է լինում։ Դասերին հատկացնում եմ հիմնականում 2-ից 3 ժամ։ Կարանտինը հնարավորություն տվեց ավելի շատ շփվել ընտանիքիս անդամների հետ։ Եթե փոքրիկ եղբայրս ու քույրս չլինեին՝ չգիտեմ էլ ինչով պետք է զբաղվեի։ Օրվա մեծ մասը իրենց հետ եմ անցկացնում։ Խաղում եմ եղբորս հետ, որը մեր ընտանիքի կյանքը լցրել է աշխուժությամբ, մուլտֆիլմեր եմ դիտում նրա հետ։ Ժամանակ եմ տրամադրում և սիրով դաշնամուր եմ նվագում։ Նոր երգեր եմ սովորում և նվագում։ Նվագելու ընթացքում կարծես հանգստանում եմ։ Իհարկե, օրվա մեջ նաև ժամանակ եմ հատկացնում գիրք կարդալուն, անգլերեն նոր բառեր սովորելուն։ Ամեն գիրք չէ, որ կարողանում եմ մինչև վերջ կարդալ, բայց սկսել եմ կարդալ «Շերլոկ Հոլմսի մասին» գիրքը։ Այնքա՜ն է դուրս եկել, որ ինձ թվում է՝ երկու օրում կավարտեմ։ Օրվա ընթացքում, իհարկե, չեմ մոռանում նաև սնվել։ Սնվելն էլ է մի տեսակ փոփոխության ենթարկվել․․․ դե, քանի որ էներգիայի վատնում չկա։ Եվ, իհարկե, օրվա վերջում պարտադիր որևէ ֆիլմ եմ դիտում քրոջս հետ։ Սիրում եմ, երբ պոպկորն ենք պատրաստում, հարմար տեղավորվում ենք մահճակալին և սկսում ենք ֆիլմ դիտել։ Հիմնականում դիտում ենք ֆանտաստիկ և դետեկտիվ ֆիլմեր։ Օրվա ընթացքում նաև հետաքրքիր պարային վիդեոներ ենք նկարում քրոջս հետ, երբեմն նաև մայրիկս է միանում։ Ընկերներիս հետ շփվում եմ օնլայն՝ տեսակապով կամ հաղորդագրությունների միջոցով։ Այսպիսով՝ բավականին «հետաքրքիր» է անցնում իմ կարանտինային արձակուրդը։ Այս կարճ ժամանակում անգամ, կարող եմ ասել, որ ավելի շատ բան սովորեցի և արեցի։ Քանի հնարավորություն ունենք պետք է ինքնակրթվենք ու զարգացնենք ինքներս մեզ։

Հ․ Գ․Երկար վերլուծելուց հետո հասկացա, որ մարդկային շփումը անփոխարինելի է։

Posted in Español, Առցանց ուսուցում, Գրականություն, Թարգմանություններ

Valerie Thomas (թարգմանություն)

Valerie Thomas

Un dia, una jovencita tomo un libro titulado El primer libro de radio y electronica de los chicos. «No soy un chico -penso Valerie-, pero ¿eso que importa? ¡Esto es fascinante!». Cuando su papa tomo la television para arreglarla, Valerie quiso ayudar. -Esto es demasiado complicado para las niñas -dijo su padre, pero ella queria descubrir como funcionaban las cosas. Al terminar la universidad, consiguio un puesto importante en la NASA para trabajar en algo mucho mas complicado que una television: el primer satelite del mundo. El Landsat 1 fue lanzado al espacio y envio de regreso imagenes de la Tierra que ayudaron a predecir los patrones del clima y los ciclos de los cultivos. Un dia, Valerie visito un museo de ciencias y vio algo que cambio su vida. ¡Era un foco sin conexiones que brillaba muy fuerte! ¿Como conseguian eso? La respuesta era una astuta ilusion optica creada por un segundo foco oculto y espejos concavos que hacian parecer que el primer foco estaba encendido. Eso le dio una gran idea a Valerie. Comenzo a investigar en la NASA los espejos concavos y la luz, y se le ocurrio un invento brillante llamado transmisor de ilusion. Esta increible pieza tecnologica se sigue usando en los programas de exploracion especial de la NASA, y cientificos como Valerie estan desarrollando formas de utilizarlo para ver el interior del cuerpo humano. Algun dia, ¡hasta podria proyectar videos 3D desde tu television directo a tu sala! -Descubre lo que quieres, enfrenta al poder, vive sin limites -dice Valerie-. No lo descubriras siguiendo las regalas y escuchando obedientemente.

Մի օր երիտասարդ մի կին վերցրեց «Առաջին էլեկտրոնային և ռադիո գիրքը տղաների համար» վերնագրով մի գիրք։ —Ես տղա չեմ,- մտածեց Վալերիան,- բայց ի՞նչ նշանակություն ունի: Սա ինձ հետաքրքիր է: Երբ հայրը հեռուստացույցը վերանորոգում էր, Վալերիան ցանկացավ օգնել: «Սա շատ բարդ է աղջիկների համար», – ասաց հայրը, բայց նա ուզում էր պարզել, թե ինչպես են դրանք աշխատում։ Ավարտելով համալսարանը, նա ՆԱՍԱ-ում ստացավ կարևոր պաշտոն ՝ աշատելով ավելի բարդ բաների վրա, քան հեռուստացույցն էր։ Օրինակ՝ աշխարհի առաջին արբանյակը։ Landsat 1-ը ուղարկվեց տիեզերք և արվեցին Երկրի առաջին պատկերները, որոնք օգնում էին կանխատեսել եղանակը։ Մի օր Վալերիան այցելեց գիտության թանգարան և տեսավ մի բան, որը փոխեց նրա կյանքը: Մի անլար լամպ էր, որը ուժգին լույս էր տալիս։ Ինչպե՞ս է դա նրանց մոտ ստացվել։ Պատասխանը խորամանկ օպտիկական պատրանք էր, որը ստեղծվել էր թաքնված երկրորդ լուսավորության և անդրադարձնող հայելիների կողմից, որոնք կարծես շարունակում էին լույս արձակել։ Դա Վալերիային հիանալի գաղափար տվեց: Նա սկսեց անդրադարձնող հայելիների և լույսի ուսումնասիրությունը ՆԱՍԱ- ում, և հայտնաբերեց մի փայլուն գյուտ, որը կոչվում է պատրանք փոխանցող: Տեխնոլոգիայի այս անհավատալի գյուտը դեռևս օգտագործվում է ՆԱՍԱ-ի հատուկ հետախուզական ծրագրերում, և Վալերիայի նման գիտնականները մշակում են դրա օգտագործման ուղիները մարդուն ներսից տեսնելու համար: Մի օր “ես նույնիսկ կարող էի նախագծել 3D տեսանյութեր ձեր հեռուստացույցից անմիջապես դեպի ձեր հյուրասենյակ”: «Բացահայտեք Ձեզ և ձեր ուզածը, հավատացեք Ձեր ուժին, ապրեք առանց սահմանների», – ասում է Վալերիան,-«Դուք չեք բացահայտի Ձեզ ՝ հետևելով կանոններին և հնազանդ լսելով բոլորին»:

Posted in Հայոց լեզու, Հաշվետվություններ, Գրականություն

Ձմեռային ճամբար (հաշվետվություն)

Posted in Գրականություն

Անտուան դե Սենտ Էկզյուպերի «Աղոթք»

Հեղինակը պատմվածքի մեջ Աստծուց խնդրում է մի փոքր ուժ, համբերություն, չափավորություն և զսպվածություն։ Խնդրում է սովորեցնել իրեն իր կյանքի ժամանակը ճշգրիտ տնօրինելու և փոքրիկ քայլերով առաջ շարժվելու արվեստը։ Խնդրում է, որպեսզի պահպանի իրեն այն միամիտ հավատից, որ կյանքում ամեն ինչ հարթ չի կարող ընթանալ։ Կյանքում լինում են ձախողումներ, անհաջողություններ, դժվարություններ և պարտություններ։ Սակայն պետք չէ հետ կանգնել, այլ միշտ պետք է շարժվել առաջ։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ կհարթվի։ Կարևորը երբեք պետք չէ վախենալ սխալվելուց կամ պարտվելուց։

Պատմվածքը ինձ շատ դուր եկավ։ Այն շատ իմաստալից, հետաքրքիր և ուսուցանող էր։ Հեղինակը կարծես խորհուրդներ էր գրում։ Պատմվածքի հիմնական իմաստն այն է, որ միշտ քայլենք առաջ, ապրենք ներկա պահին, այլ ոչ թե ապագայի երազանքներով։

Posted in Հայոց լեզու, Գրականություն, Թարգմանություններ

Մենակություն

Հավանաբար յուրաքանչյուրս գոնե մեկ անգամ մեր կյանքի ընթացքում բախվել ենք միայնությանը: Շատերն ասում են, որ դա վատ է ազդում մարդու վրա: Բայց արդյո՞ք այդպես է: Հիմա փորձենք դա պարզել:

Նախ պետք է թվարկեք այն պատճառները, որոնք ստիպում են մարդկանց իրենց միայնակ զգալ: Դրանք շատ են: Ամենատարածվածը դավաճանությունն է, արտաքին աշխարհից մեկուսացումը և ծուլությունը: Այստեղ ամեն ինչ պարզ է: Դավաճանությունից հետո մարդը վախ է զգում ցանկացած հարաբերություններ կառուցելուց: Մարդը արտաքին աշխարհից մեկուսանում է, քանի որ մենակության մեջ ավելի լավ է իրեն զգում, քան որևէ մեկի հետ:

Իմանալով այս պատճառները կարելի է եզրակացութուն անել: Առաջինը բացասական է, քանի որ մարդը ստիպված մենակ է մնում: Նա չունի այնպիսի մարդ, որի հետ կարող է անկեղծանալ։ Դա ճնշող է և հաճախ կարող է հանգեցնել դեպրեսիայի առաջացման: Բայց մի մոռացեք դրական կողմի մասին: Յուրաքանչյուր ոք ժամանակի ընթացքում հոգնում է մեծ խմբերից և աշխույժ խնջույքներից: Ցանկանում է մենակ մնալ: Հանգստանալու և մտքերը հավաքելու անհրաժեշտություն է լինում:
Ուրեմն ի՞նչ է միայնությունը: Դանդաղ սպանող հիվանդություն, թե՞ պարզապես հանգստություն: Կարծում եմ ՝ բոլորը պետք է ինքնուրույն պատասխանեն այս հարցին: Անձամբ ես կարծում եմ, որ դա կախված է իրավիճակից:

Աղբյուրը

Posted in Հայոց լեզու, Գրականություն, Թարգմանություններ

Ի՞նչ է ընկերությունը

«Ընկեր», «ընկերանալ», «ընկերություն»: Ձեր կարծիքով ի՞նչ իմաստ կա այս բառերի մեջ: Կարո՞ղ եք հստակ սահմանել այս հասկացությունները:

Կյանքում յուրաքանչյուրս էլ բախվում ենք ընկերությանը: Երբ մարդն ունի իսկական ընկերներ, դա մեծապես ազդում է, թե որքան երջանիկ նա իրեն կզգա: Բայց, ցավոք, երբեմն ընկերության քողի տակ թաքնված են լինում կեղծ հարաներություններ և երբեմն ՝ արդյունքում, մարդը խորը հիասթափություն է ապրում: Մեզանից յուրաքանչյուրի համար շատ կարևոր է ընկերությունը այլ տեսակի հարաբերություններից տարբերելը, և դրա համար նախ պետք է իմանաք, թե որն է իսկական ընկերությունը:

Եթե յուրաքանչյուրս հասկանանք, թե ինչ է ընկերությունը, ապա դա կօգնի մեզ լինել լավ ընկեր, հուսալի ընկերներ և ամուր ընկերություն ունենալ:

Աղբյուրը