Posted in Գրականություն

Ազգային երգը/ Ավետիք Իսահակյան

Պատմվածքը մի կարևոր երգի մասին է, որը պետք է իմանա ամեն հայ: Հեղինակը ՝ Ավետիք Իսահակյանը, պատմվածքը գրել է առաջին դեմքով, նկարագրել է իր և ընկերոջ այցը Արմավիրի գյուղերից մեկը: Պատմվածքի սկզբում նկարագրում է, թե որքան հրաշալի աշնանային օր էր։ Խոսում է նաև Մասիսի գեղեցկության մասին․

Մասիսը ուղղակի դիմացներս էր. այնպէ՜ս պարզ ու վճիտ էր, որ նրա ոտքերից մինչեւ գագաթը մէկ-մէկ կարելի էր դիտել: Մի հսկայ սպիտակաբաշ առիւծի է նման նա, նստած յետի ոտքերի վրայ, ալեւոր գլուխը անհունի մէջ, հանգիստ եւ անվրդով:

Նրանք որոշում են այցելել գյուղի գաղտնի դպրոցներից մեկը: Այն ժամանակ Ցարական կառավարությունը փակել էր բոլոր հայկական դպրոցները և այդ պատճառով որոշ գյուղերում գործում էին գաղտնի դպրոցներ։ Ավետիքն ու ընկերը այնտեղ ծանոթացան մի երիտասարդ ուսուցչի հետ, ով միակն էր այդ դպրոցում: Նա երեխաներին սովորեցնում էր գրել, կարդալ, հասարակ թվաբանություն, պատմություն և այլն: Ավետիք Իսահակյանի ընկերը երգել շատ էր սիրում և խնդրեց ուսուցչին երեխաների հետ մի երգ երգել։ Ուսուցիչը ասաց, որ նա «բաղաձայն» է, և աշակերտներին երգել չի սովորեցրել: Բայց մի երգ կար, ինչը նա միշտ սովորեցնում էր իր աշակերտներին: Դա հայոց այբուբենն էր։ Ընկերները հիացան, երբ տեսան, թե ինչպես են երեխաները միաձայն երգում մեր ազգային երգը ՝ այբուբենը:

Զրույցի ընթացքում Ավետիքի ընկերը ասաց, որ քանի հայը ապրում է, հայոց այբուբենը չի մեռնի: Ավետիքը այլ կերպ էր մտածում։ Նրա կարծիքով՝ քանի հայոց այբուբենը, մշակույթն ու քաղաքակրթությունը ապրի ու զարգանա, հայը միշտ կապրի:

Posted in Նախագծեր, Գրականություն

Հին Աստվածներ

Աբեղան Լևոն Շանթի « Հին Աստվածներ» դրամայում կուսակրոն հոգևորական է, ում Վանահայրը դաստիրակում է սկսաց մանկությունից ու նախապատրաստում է հոգևոր ծառայության։ Աբեղան դեռ հլու է, փոքրուց մեծացել վանահոր դաստիրակությամբ, վերջինս էլ, նրան դաստարակել է ելնելով միայն սեփական կյանքի փորձից, ինչը, իհարկե, սխալ է։ Սակայն կյանքի և կնոջ հետ առաջին իսկ շբումից հետո Աբեղայի հոգում արդնանում է կյանքը ճանաչելու և վայելելու մի հսկա տենչ։Բայց երիտասարդ հասակը նրան հնարավորություն չի տալիս սթափ ընտրություն կատարելու․ նա շարունակ կասկածում է, քանի որ Վանահոր աշակերտը լինելով՝ նրա քարոզներն ընդունել է որպես բացարձակ ճշմարտություն։ Նա փորձում է վերաիմաստավորել մինչև այդ իր ապրածը, բայց կենսափորձը շատ փոքր լինելով նա խճճվում է որոնումների լաբիրինթում։

« Աբեղան -(Խաչի առջև ծանր իջնելով) Ես կորսված մեղավոր մըն եմ, փրկե՛ ինծի,Տե՛ր․ ես ինկած հանցավոր մըն եմ, օգնե՛ ինծի, Տե՛ր․մեղքի մեջ խեղդվող մըն եմ, բռնե ձեռքես, տե՛ր։ Տե՛ս,մեղքի ծովուն մեջ, մեղքի ծովուն մեջ, ծովուն, ծովուն․․․»

Սեդային հանդիպելով Աբեղան հասկանում է, որ իր կյանքը դարձել է մի մեծ կշեռքի երկու նժար, որոնցից մեկին դրված է կյանքն իր փոթորիկներով ու Սեդայով, իսկ մյուսին՝ այն ուղին, որով իրեն ուզում է առաջնորդել Վանահայրը։ Աբեղայի երկփեղկված երկրորդ ես-ը նրանից պահանջում է մեկ հարցի պատասխան, ո՞րն է կյանքի իմաստը։ Ի վերջո, ի՞նչ է փնտրում ինքը, ինչու՞ պետք է հետևի Վանահորը կամ ինչու՞ չպետք է հետևի։ Հոգեվերլուծական զուգորդումներով Շանթը կերպարին կանգնացնում է նոր փաստի առջը․ նա Ճգնավորի փորած փոսի մոտ է, փոս, որը աշխատանքի հետևանք է, տքնաջան, ծանր, տևական աշխատանքի հետևանք։ Ողջ կյանքի սիմվոլիկ պատկերն է սա՝ ունայնության փոսը, որը լցված էր երազներով։ Կյանքը, որը մենք ապրում ենք լցված երազանքներով ու երազներով։ Ճգնավորը Աբեղային բացատրում է կյանքի իմաստը, բայց այդ ո՞ր փիլիսոփան է կարողացել մարդության պատմության ընթացքում միանշանակ ու անսխալ պատասխանել այդ հարցին։ Իսկ ո՞վ է Ճգնավորը, որ կարողանա պատասխանել այդ հարցին։ Ճգնավորն իր փորձը պարզում է երիտասարդի առաջ․

Աբեղան իր ապրելիք կյանքի թունելի վերջում մտո տեսնում է Ճգնավորին, որպես հավերժական «փոս» փորող։ Կյանքի ունայնությունը լցնող ինչ-որ բան է պետք․ Ճգնավորը փոսը լցնում է իր երազներով։ Աբեղան կանգնում է երազներով լցված փոսի տակ և ոտքերի տակ զգում կայուն հող։ Կարծում եմ, փոսը պատրանքներով լցնելու գեղարվեստական պատկերը, որպես արվեստի կերպավորման միջոց, բխում է ոչ թե Շանթի ռոմանիկ մտածողությունից, այն ամենախոր, ամենացավոտ ու ահառազդու ռեալիզմ է՝ կյանքի բնականոն պադրանք։Վերլուծելով Աբեղայի ներաշխարհի՝ Շանթը նրան «հրում է» դեպի կյանքի ծովը, ուր Աբեղան իրեն տեր է զգում՝ պատրաստ հաղթելու իր ճանապարհի խոչընդոտները։ Աբեղայի կամքն առ իշխանություն Արևի տաճարում օգնում է նրան տեղ գտնել հզորների կողքին։

Posted in Գրականություն

Փաստեր Պարույր Սևակի մասին


1) Բանաստեղծի բոլոր փաստաթղթերում, ինչպես զանազան կարգի նշումներում, իբրև ծննդյան օր նշված է 1924թ. հունվարի 26-ը: Բայց «Սայաթ-Նովան և միջնադարյան տաղերգությունը» անավարտ ուսումնասիրության ձեռագրում, որ բանաստեղծի ամենավերջին ձեռագրերից է, 1971թ. հունվարի 24-ի նշումի կողքին Պարույր Սևակը ավելացրել է՝ «ծննդյանս օրը»

2) Սևակը տան միակ տղան էր, նա առանձնահատուկ սեր ուներ մոր հանդեպ, որին Ազի էր կոչում։
Սևակը մոր մասին գրում է՝ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։

3) Մանուկ Պարույրը գրել կարդալ սկսել է 5 տարեկանից։ Տեսնելով նրա ընդունակությունները դպրոցի ուսուցիչը թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց։
«Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականության դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին…»

4) Պարույր Ղազարյանին Սևակ ազգաննունն է տվել արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Զարյանը։
Ռուբեն Զարյանը պատմում է՝ «Պատերազմի տարիներին խմբագրում էի «Սովետական գրականություն» ամսագիրը: Բանաստեղծների ծաղկեփունջը չկար: Եվ բանաստեղծական այդ ամլության մեջ ինձ համար հայտնություն էին դեռ պատանի Պարույր Ղազարյանի բանաստեղծությունները (բանաստեղծությունները, ոչ անուն-ազգանունը): Կարդալուց հետո մտածեցի ոչ միայն անմիջապես տպագրելու, այլ նաև գեղջուկ այդ բանաստեղծին մի իսկական բանաստեղծական անուն շնորհելու մասին: Եվ սկսեցի ասել՝ Պարույր Սևակ, Պարույր Սևակ: Չէ՛, շատ լավ է հնչում»:

Posted in Գրականություն

Պատվի համար

Էլիզբարովն ընկերոջ մահից հետո յուրացրել է նրա ունեցվածքը՝ բախտի քմահաճույքին թողնելով ընկերոջ ընտանիքը։ Սակայն Օթարյանն ուսումն ավարտելուց հետո պահանջում է իրենց հասանելիքը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։ Էլիզբարովի կրտսեր դուստրը՝ Մարգարիտը, ցանկանում է վերականգնել արդարությունը, սակայն իրեն ու իր «պատիվը» պաշտպանելու համար Էլիզբարովը պատրաստ է ամեն ստորության. նա կրակն է նետում Օթարյանի փաստաթղթերը, որ Մարգարիտի մոտ էին։ Մարգարիտն Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը, սակայն դրանք այրվեցին։ Հայրն այրեց իր աղջկա պատիվը. այսպես է մտածում Մարգարիտն ու ինքնասպանություն է գործում՝ չցանկանալով ապրել առանց պատվի։ Յուրաքանչյուրի մոտ պատիվ հասկացողությունը ընկալվում է յուրովի։ Էլիզբարյանի համար պատիվ է համարվում իր անունը, նա չի ուզում բոլորն իմանան, որ ինքը խաբեությամբ է հարստություն դիզել։ Բագրատը երազում է հզոր ֆինանսական սյուն դառնալ, Ռոզալիան անխնա վատնում է հոր փողերը։ Նրա համար կարևոր է միշտ լավ տեսք ունենալը։ Մարգարիտի համար կարևոր է ազնիվ լինելը։ Նա ինքը ազնիվ մարդ էր և կարևոր էր համարում թղթերը հետ վերադարձնելը, քանի որ դրանք միակ ապացույցներն էին, որ ուներ Օթարյանը։ Սակայն կա մի հանգամանք. Երբ հայրը կրակն է նետում փաստաթղթերը, Մարգարիտը չի ասում, թե հայրն այրեց փաստաթղթերը, այլ ասում է՝ հայրն այրեց իր պատիվը։ Նա Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը, դրանք այրվեցին, այրվեց իր պատիվը, ուրեմն՝ չարժե ապրել առանց պատվի։ Նա ասում է՝ փաստաթղթերն ինքն է այրել, ինքնասպանությունից առաջ կամենալով փրկել գեթ հոր պատիվը, նույնիսկ այդ պահին նա պաշտպանում է հորը, նույնիսկ մահից րոպեններ առաջ։ Բայց, իհարկե, նրան ոչ ոք չի հավատում։ Բոլորը գիտեին, որ Մարգարիտը նման արարքի ընդունակ չէ։ Նա դուրս է գալիս, և րոպեններ հետո հայտնվում է Սուրենը ու ասում, որ Մարգարիտը ինքնասպան եղավ։ Բոլորի հայացքները փոխվում են։ Օթարյանը վազում է և տեսնում Մարգարիտին անշնչացած։ Բոլոր կերպարները վերցված են կյանքից։

Posted in Գրականություն

Արտիստը/ Շիրվանզադե

Պատմվածքի գլխավոր հերոսը Լևոնն է, ով 16-17 տարեկան, գունատ դեմքով, նիհար, նուրբ դիմագծերով տղա է։ Նրա հոր մահից հետո, ով մահացել էր տիֆ հիվանդությունից, մայրը նրան հանձնում է մի ատաղձագործի, որպեսզի սովորի ատաղձագործություն, սակայն տղան փախչում է արհեստանոցից և գնում ուսումնարան։ Ուսումնարանի վարձը վճարում էին մի քանի բարի մարդիկ։Նա սիրահարվել էր տանտիրուհի սինյորա Ստեֆանիայի աղջկան՝ Լուիզային։ Լուիզան երգչուհի էր և պատրաստվում էր գնալ Իտալիա՝ ձայնը մշակելու։ Հրաժեշտի ժամանակ Լևոնը Լուիզային նվիրում է ծաղկեփունջ և գրիչ, որպեսզի նա գրի իրեն։ Լուիզային դիմավորելու է Կավալլարոն Միլանում։ Լևոնին հուզում է այդ հանգամանքը և վճռում, որ պետք է գնա Իտալիա՝ Լուիզային տեսնելու։ Նա սկսում է նվագել «Արքայական յախտա» անունով պանդոկում, որտեղ ամեն նվագի համար վաստակում էր 10 կոպեկ։ Լևոնն աստիճանաբար սկսում է վատ սովորություններ ձեռք բերել, բերանից այժմ խմիչքի հոտ էր գալիս։ Խմել նրան ստիպում էին նավաստիները, ովքեր հաճախակի էին այցելում այդ պանդոկ։ Նրան խորհուրդ են տալիս հեռանալ այդ վայրից, սակայն նա ասում է, որ շուտով գնալու է, արդեն հավաքել է 150 ռուբլի։Մի քանի օր հետո նա թալանվում է սրիկաների կողմից, ովքեր գողանում են Լևոնի կոշիկները, կիթառը և բաճկոնը։ Իր աշխատած 150 ռուբլին նա պահում էր ձախ կոշիկի մեջ. փողը նա փաթաթել էր թղթի մեջ, դրել կրունկի կողմում, վրան կաշի խփել։ Նա չէր ցանկանում այն տանը պահել, քանի որ մայրը կարող էր գտնել և այլևս չվերադարձնել։ Նրանք դիմում են Իցկոյի հորը, սակայն որոնումներն անցնում են ապարդյուն։ Ահա այս ամենից հետո Լևոնին ասում են, որ Լուիզան ամուսնացել է Կավալլարոյի հետ։Այս ամենը լսելուց հետո, Լևոնը ձևացնում է, թե ամեն ինչ կարգին է։ Առավոտ էր, Լևոնը չկար ու չկար, նրան փնտրում էին ամենուր, սակայն անարդյունք։ Այդ ժամանակ լսվեց անսովոր մի աղմուկ, դա Իցկոյի և երկու ոստիկանների ձայներն էին, որոնք բերում էին Լևոնին։ Նրան նավաստիները հանել էին «Խերսոն» շոգենավի տակից, որով երկու շաբաթ հետո նա պիտի մեկներ Իտալիա…

Posted in Նախագծեր, Գրականություն

Գրաբարյան օրեր։«Հաւատով խոստովանիմ…», «Հասկք»

«ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ…»
Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, Հա´յր եւ Որդի´ եւ Սո´ւրբ Հոգի. անեղ եւ անմա´հ բնութիւն. արարի´չ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա´ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, անբաժանելի´ լոյս, միասնական սո´ւրբ Երրորդութիւն եւ մի´ Աստուածութիւն. Արարի´չ լուսոյ եւ հալածի´չ  խաւարի. հալածեա´ ի հոգւոյ իմմէ գլխաւար մեղաց եւ անգիտութեան. եւ լուսաւորեա´ զմիտս իմ ի ժամուս յայսմիկ` աղօթել քեզ ի հաճոյս եւ ընդունիլ ի քնէ զխնդրուածս իմ. ողորմեա´…:
Հա´յր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զՈրդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին. մեղայ յերկինս եւ առաջի քո. ընկա´լ զիս որպէս զանառակ որդին. եւ զգեցո´ ինձ զպատմուճանն զառաջին` զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա´…:

Աշխարհաբար

Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս։
Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լույսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտության խավարը և լուսավորի՛ր միտքս` աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

«ՀԱՍԿՔ»
Առն միոջ էին երկու որդիք: Մին ի նոցանէ յոյլ էր եւ սնափառ, միւսն (մեւսն)` վաստակասէր եւ հեզ: Եւ մինչ անդրանիկն ամբարտաւան զկծեցուցանէր յոխորտ բանիւք զսիրտ կրտսեր եղբօրն, լուաւ զայն հայր նոցա եւ արկ (էարկ) առակ մի այսպէս.
«Ի ժամանակի յորում հնձողք պատրաստէին զմանգաղս ի հունձս, մի ի հասկացն ամբարձեալ զգլուխ իւր ի վեր` սնափառութեամբ իւիք ծաղր առնէր զայլս` որոց գլուխքն խոնարհեալ կային յերկի» :
Յայնժամ ոմն ի նոցանէ խօսեցաւ եւ ասէ.
«Թէ էր քո գլուխ ատոք ի ցորեան` ոչ այնքան ի վեր ամբառնայիր զայն»:
«Ի սնամէջ խելապատակս լայնանիստ բնակէ հպարտութիւն»:

Աշխարհաբար

Մի տղամարդ ուներ երկու որդի: Նրանցից մեկը ծույլ էր և պարծենկոտ, մյուսը՝ աշխատասեր և հեզ: Եվ մինչ ավագ որդին սպառնալից բառերով ծաղրում էր իր փոքր եղբորը, հայրը նրանց լսեց. և մի առակ պատմեց. «Մի օր, երբ հնձվորները հնձի հասկերից մանգաղներ էին պատրաստում, մեկը իր գլուխը բարձրացրեց վեր և պարծեկոտությամբ ծաղրեց մյուսներին, որոնց գլուխները խոնարված էին գետնին»։

Այդ ժամանակ նրանցից մեկը ասաց. «Թե այն, որ քո գլուխը լիքը ցորեն է՝ ոչ այնքան բարձր է, այն ձեռքի փայտից»։

«Իսկ նրա գլխի մեջ բնակվում է հպարտություն»։

Posted in Գրականություն

Վանո Սիրադեղյան/Չհիշվող պատերազմ

  • մեր ժողովուրդը պատերազմ չի համարում այն պատերազմը, եթե ժողովրդի կեսին չեն բնաջնջում եւ երկրից մնացածին չեն վտարում:
  • Ղարաբաղի ու Հայաստանի ամեն մեծ ու միջին գյուղ իր չափով իր Եռաբլուրը ունի:
  • Ղարաբաղի ու Հայաստանի ամեն մեծ ու միջին գյուղ իր չափով իր Եռաբլուրը ունի:
  • հայ տխրահռչակ «ազգային» կուսակցությունը պատերազմի սկզբից մինչեւ ավարտ, Հայկական բանակի կազմավորման ծանրագույն ժամանակներում դրսից կամավորներ գրելու փոխարեն, դասալքում էր զորակոչի տարիքի տղաներին
  • Հայաստանի ժողովուրդը չներեց այդ պատերազմը, բնականաբար, եւ չգնահատեց ո´չ զինադադարը, ո´չ հաղթանակը… Որովհետեւ դա դեռ սովետական ժողովուրդն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զոհվել էին պատերազմում:
  • Իսկ ժողովուրդը գիտենք ինչ էր ուզում – մի քիչ ընտրակաշառք եւ մեծ Սովետական Միություն, մի բան, որ կախված չէր ոչ իրենից, ոչ Հայաստանի իշխանություններից, ոչ էլ անգամ Ռուսաստանից:
  • Հայաստանում ոչ մեկը չի մտապահում, թե ով ինչ է արել ու ասել 2 կամ 5 տարի առաջ (դա՝ ոչինչ), բայց ում քնից բրթես՝ բերանացի արտասանում է Ավարայրի ճակատամարտը կամ Կոտորածի պատմությունը
  • Պատերազմից հիշում են ցուրտն ու մթությունը, կարելի է կարծել՝ պատերազմները անցնում են ջեռուցման եւ լույսերի մեջ…
  • Իրավիճակի դրամատիզմը այն է, որ որքան ուշանում է աղետը, այնքան սպառվում են վերականգնումի բարոյական, դեմոգրաֆիկ, նյութական, քաղաքական ռեսուրսները:
Posted in Գրականություն

Րաֆֆու «Սամվելը»

«Սամվելը» հայ գրող Րաֆֆու պատմական վեպերից է։ Րաֆֆին «Սամվելը» սկսել է գրել է 1884 թ. և ավարտել է1886 թ.։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Արձագանք» շաբաթաթերթում։ Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1888 թ.։ «Սամվելը» համարվում է հայկական գրականության լավագույն կոթողներից մեկը։Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում, Րաֆֆին ձգտում էր նկարագրել Հայաստանը 19-րդ դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունը այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։ «Գրելով այս վեպը ես նպատակ եմ ունեցել այդպիսի նկարագիր մեր պատմական անցյալից»-գրել է Րաֆֆին։Վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Դրա հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները հայրենասիրություն են խորհրդանշում, նույնիսկ կանայք, ովքեր (Աշխենը, Համազասպուհին, թագուհի` Փառանձեմը) պատրաստ են իրենց արյունը թափել հանուն հայրենիքի։Վեպի համար նյութ է ծառայել Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունները»։ Վեպը բաղկացած է Հառաջաբանից, երեք գլուխներից և փակագծերի մեջ հավելվածից։

Սյուժե

Գործողությունը տեղի է ունենում IV դարում Հայաստանում, երբ պարսից արքա Շապուհը գերում է Արշակ Բ-ին, և Հայաստանը մնում է անպաշտպան, Շապուհը Արշակ Բ-ին պահում է Խուժիստանի Անհուշ բերդում։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը դավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին, որի դիմաց Շապուհը Մերուժան Արծնունուն խոստանում է հայոց գահը, իսկ Վահան Մամիկոնյանին հայոց սպարապետության պաշտոնը։ Վահան Մամիկոնյանի որդին` Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է հորեղբոր որդու՝ Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։ Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը և կրոնը դավաճանելու համար։ Իսկ հայկական եկեղեցում պարսկացած մոր արյունով հանգցնում է վերջին պարսկական կրակը իր հայրենիքում։

Posted in Գրականություն

Գրաբարյան օրեր

Հովհաննես Երզնկացի

Հովհաննես Երզնկացին հայ նշանավոր վարդապետ և մատենագիր է։ Ծնվել է 1225-1230 թվականների միջև, Մեծ Հայքի Եկեղյաց գավառում։ Երզնկացի է կոչվել կամ իր ծննդավայրի անունով և կամ տեղի հռչակավոր վանքերում կրթություն ստացած լինելու պատճառով։ Նա հայտնի էր Պլուզ մականունով։ Պլուզ մականունը նրան, հավանաբար, տրվել է կարճ հասակ ունենալու համար։ Դրա մասին է ակնարկում նաև ժողովրդական ավանդությունը, ըստ որի նա եղել է փոքրամարմին։ Երզնկացու ուսուցիչը եղել է Վարդան Արևելցին, որին նա միշտ հիշում էր երախտագիտությամբ և անվանում էր իր հոգևոր հայրը։ Երզնկացին հմտացել է փիլիսոփայություն, տիեզրագիտություն, քերականություն մեջ, խորամուխ է եղել արվեստների, երաժշտության, բժշկության ու զանազան այլ բնական գիտությունների մեջ։

1270-1280-ական թվականներից սկսվում է նրա եռանդուն գործունեության շրջանը, նա մասնակցում է երկրի թե՛ գիտական և թե՛ քաղաքական կյանքի ամենակենսական իրադարձություններին։ 1280 թվականին նա արդեն Երզնկա քաղաքի արհեստավորների ու առևտրականների համար կազմակերպված «եղբայրության» հոգևոր հայրն էր, որ «Սահման և կանոնք» էր գրում նաև «տղայահասակ մանկանց աշխարհականաց» համար։ 1281 թվականին Երզնկացին մեկնում է Թեոդուպոլիս (Կարին), որպես կաթողիկոսի հատուկ պատվիրակ, ապա պատվեր է ստանում քերականության մեկնություն գրելու, որն ավարտում է 1291 թվականին։ 1293 թվականին Երզնկացին կնքում է իր մահկանացուն։ Նրա շիրիմն ամփոփված է Երզնկայի Սբ. Նշան եկեղեցու առաջնորդական աթոռի տակ։

Հովհաննես Երզնկացու անունով մեզ հասել են փիլիսոփայական, բնագիտական, տիեզերագիտական, քերականական, կանոնական, խրատական, մեկնողական, դավանաբանական-քաղաքական, աստվածաբանական և այլ բնույթի բազմաթիվ գործեր ու չափածո երկեր, որոնց թիվն անցնում է հարյուրից։ Երզնկացու արձակի հիմնական ու առանցքային գաղափարներն իրենց հուզական արտահայտությունն են գտել նրա չափածոյում։ Դրանք աշխարհիկ և կրոնական ստեղծագործություններ են՝ տաղեր, շարականներ, ողբեր, մեղեդիներ, խոհա-խրատական, իմաստաբանական քառյակներ։ Երզնկացու չափածոն զարգանում է երեք հիմնական ուղղությամբ՝ կրոնական, գիտական և աշխարհիկ։ Կրոնական երկերից հայտնի են 《Զիմ գեղեցիկ զարդերքն առին》֊ը, 《Ես աղաչեմ զձեզ, սերովբէք》֊ը։ Աշխարհիկ երկերը խրատ են ուսման, գիտության, ընտանիքի ու կենցաղի բարոյակրթման, առաքինության։ Սրանք ծառայում են միևնույն նպատակին՝ դաստիարակել, լուսավորել ազգը, մաքրել հասարակությունն արատներից, վերացնել չարիք ծնող պատճառները՝ տգիտությունը, անուսումնությունն ու վատ բարքերը։

Արտաշես և Սաթենիկ

Ըստ առասպելի՝ ալանները ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը ետ է նահանջում և բանակ է դնում Կուր գետի հյուսիսային ափին։ Իսկ հայ ազգը գալիս բանակում է գետի հարավային կողմում։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ։ Ալանների թագավորը հաշտություն է խնդրում, խոստանում է Արտաշեսին տալ ինչ ցանկանա, միայն թե բաց թողնի որդուն։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել արքայազնին։ Պատանու քույրը գալիս է գետի ափը և ձայն է տալիս Արտաշեսին.

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տո՜ւր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն

Արտաշեսը, տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու արքայադստեր՝ Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, իրենց սովորության համաձայն, գլխագին է պահանջում դստեր համար։ Այդ պատճառով՝ Արտաշեսը որոշում է փախցնել ՍԱթենիկին։

1257278872 artashes-i-satenik.jpg
Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկ նժույգը
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը
Եվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետը
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի՝
Արագ հասցնելով նրան իր բանակը։


Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Ալանաց թագավորը, տեսնելով Սաթենիկի երջանկությունը, որոշում է դաշինք կնքել հայ ազգի հետ։ Թագավորները հաշտվում են և տեղի է ունենում մի մեծ արքայական հարսանիք, որի ժամանակ ոսկի ու մարգարիտ էր տեղում.

Ոսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության պահին,
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության պահին։

Posted in Նախագծեր, Գրականություն

Կոմիտասը ժամանակակիցների հուշերում

Փրինթինֆո հրատարակչությունները համատեղ հրատարակել են Կոմիտաս վարդապետի  մասին հուշերի եւ վկայությունների  ծավալուն հատոր, որը, ինչպես եւ վերջերս  տպագրված Կոմիտասի նամականին, հրատարակության է պատրաստել Գուրգեն Գասպարյանը: Հեղինակների թվում են Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Գարեգին Լեւոնյանը, Մարգարիտ Բաբայանը, Փանոս Թերլեմեզյանը, Ավետիք Իսահակյանը եւ ուրիշներ:
Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվի մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր։ Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացի և Նարեկացի, իսկ Աբովյանին «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը։

Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր… Մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր։ Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ՝ ամենուն նկատմամբ։ Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը։ Բացի իր երաժշտական հանճարից, այլ շնորհքներ էլ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան։ Վերին աստիճանի սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն։

Կոմիտասի ձայնը մեծ դիապազոն ուներ։ Բեռլին գտնված միջոցին հայ ժողովրդական երգերը անձնապես ցուցադրած համերգեն վերջ, Բեռլինի օպերայի տնօրենը անձամբ կհրավիրե զինքը իբրև օպերայի գլխավոր երգիչ և կխոստանա բացառիկ վճարում։ Կոմիտասը կպատասխանե անոր. «Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը»…: (Հրաչյա Աճառյան)

Կոմիտասը չափազանց ուրախ և չափազանց աշխատասեր էր։ Նրա բնավորությունը միալար չէր, նա խիստ դյուրագրգիռ և երբեմն էլ բարկացող էր։ Սակայն նրա բարկությունը նման էր քամիներից քշվող ամպի ծվեններին, որոնց միայն մի վայրկյան է հաջողվում արևի լույսը խափանել, բայց այդ ծվենների արագորեն անցնելուց հետո՝ նորից արև, նորից զվարթություն և նորից ծիծաղ է տիրապետում։ Կոմիտասի զգայուն հոգին տառապում էր ուրիշների վշտերով։ Նա հեռուներում գտնվող իր ընդունակ, բայց չքավոր աշակերտներին օգնում էր հնարավորին չափ։ (Փանոս Թերլեմեզյան)

Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը… Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ։ Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրային… Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը։ (Ավետիք Իսահակյան)

Կոմիտասի երաժշտությունը մի այնպիսի ոճական անաղարտություն է, մի այնպիսի վսեմաշուք լեզու, որ դժվար է շրջանցել այն, դժվար է այս կամ այն կերպ նրան չառնչվելը, նրա ազդեցությունը չկրելը։ Ես միշտ գերված եմ եղել և գերված կմնամ Կոմիտասի երաժշտությամբ։ (Արամ Խաչատրյան)

Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ։ Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով…(Մարտիրոս Սարյան)