Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց, Իմ մտքերի հետ մթնում խոսելուց, Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց, Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց, Կշտամբանքներով ռմբակոծվելուց Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ արդեն զուր թափառելուց, Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց, Ամեն պարողի ծափահարելուց Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց, Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց, Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց, Կրկնված երգերն անվերջ կրկնելուց, Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց, Հոգնել եմ, հոգնել։
Համո Սահյանը այս բանաստեղծությամբ ժողովրդին ներկայացնում է իր ապրումներն ու հույզերը, դժգոհությունն ու հոգեվիճակը։ Հեղինակը՝ որպես ակնարկ, գրել է ինչից է հոգնել։ Հոգնել է հանդարտ հոսելուց, իր մտքերի հետ մթնում խոսելուց, սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց, թաքուն ալեկոծվելուց, կշտամբանքներով ռմբակոծվելուց, զուր թափառելուց, հոգնած մարդկանց օգնելուց, կրկնված երգերն անվերջ կրկնելուց։ Ըստ իս՝ յուրաքանչյուրիս մոտ էլ եղել է, որ հոգնելով ամեն ինչից, ցանկացել ենք փակվել մի փոքրիկ անկյունում և մոռանալ ամեն ինչ, մնալ մենակ՝ մեր մտքերի հետ։ Ինձ թվում է, որ հենց այսպիսի բարդ շրջանում է եղել նաև Սահյանը՝ այս բանաստեղծությունը գրելուց։
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ, Ես ետ մնալուց շատ եմ վախենում: Հուշերից որքան հեռու եմ կենում, Մեկ է, կապում են թևերս նրանք:
Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս Այնպիսի մի նոր հավիտենություն, Որ խոսքս հազիվ հասած բերանիս, Դառնում է արդեն խորին հնություն:
Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից, Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ: Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից, Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ, Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց, Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ, Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:
Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն, Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ, Որ չմոլորվեմ քո ոլորտներում Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:
Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ, Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:
Համո Սահյանի «Տար ինձ, ժամանակ» բանաստեղծությունը շատ դուր եկավ ինձ։ Բանաստեղծությունը ժամանակի մասին է։ Հեղինակը կարծես վախենում է ժամանակից, վախենում է, որ կմոլորվի նրա ոլորտներում և ետ կմնա։ Ժամանակը այնքան արագ է անցնում, որ կորցնում ես նրան կառավարելու ունակությունդ։ Հենց սրանից էլ վախենում է Սահյանը։ Հեղինակը կարծես այս բանաստեղծությամբ դիմում է ժամանակին, խնդրում, որ դուրս հանի իրեն իր մթին կիրճերից, փրկի իրեն այդ խուլ ախ ու ճիչերից և տա իր ոգին, որպեսզի նա շառաչի։ Խնդրում է, որ պարզեցնի ճանապարհը, վերցնի իր թևերին և իր հետ տանի նրան։
Հայաստան ասելիս այտերս այրվում են Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են Չգիտեմ ինչու է այսպես
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է Հայաստան ասելիս հասակս ծաղկում է Չգիտեմ ինչու է այսպես
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է
Կլինեմ, կմնամ այսպես
Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը միշտ էլ կարևոր տեղ է գրավել հայ գրականության ասպարեզում և հայ ժաղովրդի սրտերում։ Սահյանը այս բանաստեղծությամբ ցանկացել է ասել ժողովրդին, որ Հայաստանը իրեն մեծ ուժ ու եռանդ է տալիս։ Սահյանը ասում է, որ Հայաստան ասելիս նրա այտերը այրվում են, ծնկները ծալվում են, շրթունքը ճաքում է, հասակը ծաղկում է, աչքերը լցվում են, թևերը բացվում են, աշխարհը իր տունն է դառնում։ Եվ նա չի կարողանում հասկանալ, թե ինչու է այդպես։ Հայաստանը կարծես ստիպում է հավատալ ինքներս մեզ, նպատակին հասնելու ցանկություն և հույս է տալիս։ Հայաստանի պատմությունը մի մեծ դաս է մեզ համար, որպեսզի երբեք չհանձնվենք և քայլենք առաջ։
Ռուբէն Սեւակը (Ռուբէն Չիլինկիրեան, 1885- 1915) գերմանուհի Եաննի Ապպելի (1890-1967) հետ ծանօթացել է 1907 թ. շուելցարական լեռնային ամառանոց’ Շամբերիում: Ամուսանցել են 1910 թ.: Մինչ ամուսնութիւնը եւ հետագայում Ռ. Սեւակը բազում նամակներ է գրել Եաննիին, որոնց չընչին մասն ենք միայն տպագրում: Եաննի Սեսակը եղել է յայտնի դերասանուհի, ֆրանսերէն լեզուով տպագրել է բանաստեղծութիւնների մի քանի ժողովածուներ:
Սիրելիս, պաշտելի նշանածս, Աճա ստացալ մեծ կարեւորութիւն ունեցող նամակդ: Զեմ ուզեր բացէ ի բաց գրել քեզի, դուն արդէն գիտես իմ պատասխանս, քանզի քաջ ծանօթ ես բոլոր մտքերուս, Լա լսէ, Եաննի: Ես երբեք հին գլուխ մէկը չեմ, շատ կը սիրեմ թատրոնը, բայց պիտի չուզէի, որ իմ կինս նուիրուէր այդ կեանքին Ծատ լաւ կը հասկնամ, որ ամէն մէկն իր կոչումն ունի եւ իր տաղանդը, մարդ կամ արուեստագէտ կը ծնի, կամ վաճառական: Բայց արուես. տագէտ ըսելով, միայն դերասան չենք ճասկնար. արուեստագէտ է բանաստեղծը, արուեստագէտ է քանդակագործը, արուեստագէտ երաժիշտը, նկարիչը, երգիչը եւ այլն: Իսկ դուն արոլեստագէտի այս բոլոր ձիրքերը միաժամանակ ունիս, շատ լա կրնաս խորունկ բանաստեղծ ըլլալ, ճմուտ քանդակագործ, ճոչակաւոր երաժիշտ կամ վարպետ երգչուճի: Դու արուեստի ասպարէզին վերաբերող ամէն բանի ձիրք ունիս: Սակայն երբ կուզես երեսիս պոռալ, թէ դուն միայն դերասանուճիին ձիրք ունիս, այն ժամանակ ես կը պատասխանեմ քեզի, թէ չարաչար կը սխալիս. Ոչ, բնաւ չէի ուզեր հաւատալ ատոր: Ես քեզ աւելի լաւ կճանչնամ, քան դուն: Գիտեմ քու խորութիւններդ, սրտիդ խորշերը, գաղտնիքները, մթութիւններդ. ես քեզ կատարելապէս կը ճանչնամ, Եաննիս:
Շատ կուզեմ, որ դուն թատերական արտասովոր հակումներ ունենաս: Ես իրօք մեծապէս հիացած եմ, որ դուն շատ-շատ բան կը հասկճաս թատրոնէն եւ գիտես մշտօրէն քննադատել: Ասիկա ցոյց կուտայ ինծի, որ դուն բնաւ սովորական աղջիկ մը չես: Եւ ասիկա ուրիշ ոչինչ ցոյց կուտայ:
Այո, ես թատրոն շատ կը սիրեմ եւ շատ յաճախ կերթամ թատրոն: Երբեք չեմ մտածած դերասան ըլալու մասին… Եւ եթէ դուն ալ թատրոն շատ կը սիրես, քեզի կմնայ աւելի յաճախ երթալ: Եւ լմնցաւ-գնաց. Բացի անկէ, անկեղծ ըլլալու համար ըսեմ, թէ դուն արուեստի ասպարէզին վերաբերող ամէն բանի ձիրք ունիս, բայց դերասանուճիի’ բնաւ, բնաւ, բնա… ճշմարիտ դերասանունի է ան, որ կարտայայտէ առանց զգալու (կու- լայ առանց տխուր ըլալու, կը ծիծաղի նոյնիսկ տխուր սրտով, կը սիրէ առանց այդ մասին մտածելու), մինչդեռ դուն կարտայայտես զգալով (լալու ատեն տխուր սիրտ ունիս, ծիծաղելու ատեն’ ուրախ եւ չես կրնար սիրահար կնոջ ձեւեր առնել առանց մէկնումէկը սիրելու): Դուն բնաւ դերասանունի չես, դուն բանաստեղծ ես: Աճե թէ ինչ կուզեմ ըսել քեզի, առանց հաճոյախօսութիւններու:Յամենայնս դէպս, եթէ կը սխալիմ համոզմանս մէջ, եւ եթէ դուն իրօք կրնաս որեւէ բան արտայայտել առանց զգալու գայն (կամ վայրկենաբար զգալով), այն ժամանակ ատիկա կըլլայ շատ դաժան հարուած մը սրտիս, քանզի ես կունենամ այն ողորմելի կասկածը, թէ գուցէ ինծի համար քու բոլոր ըրածներդ ուրիշ բան չէին, եթէ ոչ դերա- սանունիի մը յաերժական տեսարանը. Աւաղ, Եաննի, ինչ կընես, ինչ կընես ինծի. Երեկ Հրանտին հետ կը խօսէի դիտառրութիւններուդ մասին: Աչքերը արցունքով լեցուեցան: «ԱՐն ալ. ..»,- ըսաւ ինծի: Եւ ես չէի գիտեր’ ինչ պատասխանեմ.
Ես` որպես շրջանավարտ, կցանկանայի մի փոքր խոսել քննությունների և շտեմարանների մասին։ Առաջինը կցանկանայի նշել շտեմարանների ծավալի մասին։ Ըստ իս՝ ամեն առարկայի 3 մասից կազմված շտեմարանները չափազանց շատ է, աշակերտների համար այդքան ինֆորմացիան յուրացնելը` դժվար, աշակերտներին այդքան ծանրաբեռնելը` սխալ ու անիմաստ։ Երկրորդը` ինձ համար անհասկանալի է այն, որ աշակերտները քննություն են տալիս և՛ տարրական, և՛ միջին, և՛ ավագ դպրոցը ավարտելուց, ինչպես նաև համալսարան ընդունվելուց։ Անիմաստ է ինձ համար նաև այն, որ աշակերտը ավագ դպրոցը ավարտելուց քննություն է տալիս նաև այն առարկաներից, որոնք բացարձակ կապ չունեն իր ապագա մասնագիտության հետ։ 12֊րդ դասարանը ամենից բարդն է, քանի որ աշակերտները ստիպված են լինում պատրաստվել և՛ ընդունելության, և՛ ավարտական քննություններին։ Իսկ դա ֆիզիկապես շատ հոգնացնող ու անարդյունավետ է։
Մխիթար Սեբաստացին հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ և Մխիթարյան միաբանության հիմնադիրն է։ Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա, որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ. ստացել է վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։ 1717 թվականին Սբ. Ղազար կղզում Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։ Մխիթարը դեռ ոգևորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը: Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա: Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը: Ընդամենը երկու տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում: Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով: Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում: Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն: Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված։ Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր։ Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետեաց երկրի աշխարհացոյցը» (1746 թ.)։
Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանությունն է։ Հիմնադրվել է 1700 թվականին սեպտեմբերի 8-ին, Վենետիկում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի և նրա առաջին աշակերտների հավատամքն էր. «ազգը չզոհել կրոնին և կրոնը՝ ազգությանը»։ Մխիթարյան միաբանության մի քանի վարժարանների օրինակներ
Պաշպալով, Թրանսիլվանեայ՝ 1721-1820 (99 տարի
Եղիսաբեթուպոլիս, Հունգարիա՝ 1746-1820 (74 տարի)
Վարատին, Հունգարիա՝ 1749-1820 (71 տարի)
Սեփվիզ Ֆրումոասա, Հունգարիա՝ 1797-1815 (18 տարի)
Պոլիս, Թուրքիա՝ 1803-ից ցայսօր՝ 2 վարժարան
Բերա, Թուրքիա՝ 1808-1870 (62 տարի)
Ղալաթիա, Թուրքիա՝ 1808-1915 (107 տարի)
Տրապիզոն, Թուրքիա՝ 1817-1915 (98 տարի)
Խարասու Բազար, Ղրիմ՝ 1821-1918 (97 տարի)
Պարտիզակ, ՝ 1883-1915 (33 տարի)
Կրոնական-կաթոլիկական աշխատություններ
Մխիթարյան միաբանության հիմնադրման սկզբնական շրջանում Վատիկանի աջակցություն ստանալու նպատակով թարգմանվեցին և հրատարակվեցին մի շարք աշխատություններ։ Դրանցից էին Ալբերտ Մեծի «Համառօտութիւն Աստուածաբանութեան» /1715/, Մխիթար Սեբաստացու «Մեկնութիւն սրբոյ աւետարանին Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի որ ըստ Մատթէոսի» /1737/, Ալփոնսոս Ռոտրիկվեցու «Կրթութիւն կատարելութեան և կրօնաւորականի առաքինութեան» եռահատոր աշխատությունը /1741-1742/: Նշանավոր էր հատկապես Մ. Չամչյանի «Մեկնութիւն Սաղմոսաց» տաս հատից բաղկացած աշխատությունը, ուր ներկայացված էին Դավիթ թագավորի սաղմոսների քննական ուսումնասիրությունն ու մեկնությունները։ Լույս են տեսնում նաև Չամչյանի «Պատկեր Տօնից» ճառերը, «Նուագարան օրհնութեան» մեկնությունը և «Սեղան Խնկոց» աղոթագիրքը՝ նախատեսված տարվա տարբեր տոների համար։ 1810-1815 թթ. լույս է տեսնում Մ. Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց» աստվածաբանական աշխատությունը։ Այս տարիներին Մխիթարյանները լույս են ընծայում բազմաթիվ «վարք սրբոցներ» և «մեկնողական» գրականություն, այդ թվում նաև Աստվածաշունչ։
Թատրոնը
19-րդ դարի առաջին կեսից վերելք ապրեց թատրոնը։ Սկսեցին կազմակերպվել սիրողական ներկայացումներ։ 1770-ականներից ի վեր ներկայացումներ կազմակերպվեցին նաև Վենետիկի Սուրբ Ղազարի վանքում։ 1790-ականներից սկսած Մխիթարյանները ցուցադրում են հայոց պատմությանը ներկայացնող պիեսներ՝ «Վասակ Մամիկոնյան» (1792), «Ղևոնդյանց նահատակությունը» (1795), «Մեծն Վարդան Մամիկոնյան» (1799), «Հայկ դյուցազն» (1805) և այլն։ Այս ժամանակաշրջանում ցուցադրվել է նաև երկու ողբերգություն՝ «Տրդատա հաղթությունը» և «Վաճառումն Հովսեփա»։ Ավելի ուշ՝ 1820-1860 թվականներին հանդիպում են նաև կենցաղին առնչվող կատակերգություններ՝ «Ծաղրածու Յուսուֆ», «Ճիմիճ Ահմեդի նկարագիրը», «Ավրամ հրեա», «Վաճառական Մոշոն» և այլն։ Դեռ 1810-ական թվականներից Մխիթարյանները ներկայացումներ են կազմակերպել Կ. Պոլսի իրենց դպրոցներում (օրինակ՝ Գրիբայեդովի «Խելքից պատուհաս»-ը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և այլն)։
Հեթանոս հայերը մեծ շուքով տոնել են Վարդավառը, որը կապված է եղել ջրի պաշտամունքի հետ: Այդ տոնը նվիրվել է Աստղիկ դիցուհուն, որին ընծայվել են ծաղիկներ, հակտապես վարդեր: Հայ եկեղեցին այդ տոնը յուրացրել և նվիրել է Քրիստոսի պայծառակերպությանը: Ըստ Ավետարանի՝ Քրիստոս Թաբոր լեռան վրա հայտնվում է արևի պես պայծառ դեմքով և ճերմակափայլ զգեստներով: Նարեկացին, միաձուլելով քրիստոնեականն ու հեթանոսականը, ստեղծել է բնության այլաբանական հրաշալի երգ՝ «Տաղ Վարդավառին»: Այստեղ Փրկչին տեսնում ենք գոհար վարդի ու ճերմակ շուշանի պատկերով: Ահա՛ տաղի առաջին հատվածը՝ գրաբարով.
Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից.
Ի վեր ի վերայ վարսից
ծաւալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն
պղպջէր գոյնըն այն ծաղկին.
շողշողէր պտուղն ի ճղին:
Քրքում վակասիր պտուղըն
սնանէր խուռըն տերեւով:
Այսինքն՝ գոհար վարդն էր իր վառ շողերը ստացել արեգակի վեհ վարսերից, վերը՝ վարսերի վրա, ծավալվում էր ծաղիկը ծովային, համատարած ծովից պղպջում էր գույնն այդ ծաղկի, գունեղ, երփներանգ ծաղկի, շողշողում էր պտուղը ճյուղին: Քրքումագույն նորահաս պտուղը սնվում էր խիտ տերևով…
Այս գեղեցիկ հատվածի կրոնական իմաստն այն է, որ Քրիստոս՝ Աստծո որդին, իր պայծառությունն ստանում է Հայր Աստծո լույսից և, ծավալվելով ու հասունանալով որպես շողշողուն պտուղ, տարածում է իր լույսն ու բարիքները՝ ճշմարիտ հավատը: Ինչպես շարունակության մեջ ասված է, այդ պտուղը սնող տերևն էլ Տիրոջ տավիղն է: Շարունակելով այլաբանությունը՝ բանաստեղծը պատկերում է, թե ինչպե՛ս վարդ Քրիստոսի լույսից ու ջերմությունից կյանք և կենդանություն է առնում ողջ բնությունը՝ աշխարհը:
Վարդի խուրներամ փնջից գույնզգույն ծաղկունք ծաղկեցին,
Սոս ու տոսախ ծառերը վարդագույն ոստեր նետեցին,
Նոճն ու բողբոջ արոսը զարդ առաջ վարդ ու շուշանի,
Շուշանն էր շողում հովտում, շողշողում դեմն արեգակի.
Այն հյուսիսային հովն էր հովհարում գոհար շուշանին.
Շուշանն էր շաղով լցված, շող շաղով և շար մարգարտով,
Շաղոտվեց ծաղկունքը ողջ. շաղն՝ ամպից, ամպն՝ արեգակից.
Խմբվեցին աստղունքը ողջ լուսնի դեմ՝ գունդ-գունդ բոլորած.
Գունդ-գունդ խաչաձև գնդակ, հորինված երկնի շրջանակ:
Տաղի կրոնական այլաբանությունը թեև որոշակի է, բայց բանաստեղծը բնության այնպիսի խոր զգացողությամբ ու սիրով է գծագրել պատկերները, ողողել ջերմ լույսով ու վառ գույներով, որ ստացվել է մի շատ տպավորիչ բնանկար, բնության երգ: Համենայն դեպս, իրենց այլաբանությամբ հանդերձ, Գրիգոր Նարեկացու տաղերը հայ քնարերգության մեջ սկզբնավորում են բնության երգը:
«Բուքը, երգը, երեխան» պատմվածքում Վանո Սիրադեղյանը ներկայացնում է մարդկային արժեքները, անարդարությունը։
Մի տղայի մասին է, ով հաղթահարում է սառնամանիքը, դեմ է գնում իր ցավերին և թեև չցանկանալով հասնում է դպրոց։ Այդ օրը այնքան ցուրտ էր, որ տղան վախենում էր գլուխը բարձրացնել ու դպրոցը տեսնել սպասվածից հեռու։ Ձեռքերն ու ոտքերը սառել էին, բայց շարունակում էր քայլել, հույս ունենալով, որ հասնելուն պես իր մրսածությունը կանցնի։
Հարութ քեռին՝ պահակը, կարծես կորցրել էր մարդկային արժեքները։ Նա չտեսնելուն տվեց տղայի ցրտից կարմրած դեմքն ու ձեռքերը և չբացեց դուռը։ Տղան ստիպված այդ սառնամանիքին վերադարձավ տուն։ Ըստ իս` պահակը շատ դաժան վարվեց երեխայի հետ։ Կարելի էր հասկանալ նրան, ներողամիտ լինել, չէ որ կյանքում ամենակարևորը դա մարդկային արժեքներն ու մարդկային լավ հարաբերություններն են։
Ավետիք Իսահականյանը ծնվել է Ալեքսանդրապոլում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի և Հառիճի վանքի դպրոցներում, ապա սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։ 1892թ. «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով: Նրա ուսուցիչը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, կարդալով բանաստեղծությունը, ասում է․ «Կեցցես, դու հիմա բանաստեղծ ես»։ 1897 թվականին լույս է տեսնում «Երգեր ու վերքեր» ժողովածուն։ Հայ ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896թ. ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898թ. աքսորվել է Օդեսա: 1908թ. կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911թ. մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912-26թթ ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926թ. ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930թ.: 1930-36թթ ապրել է Փարիզում, 1936թ. վերադարձել է հայրենիք: 1946-57թթ եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:
Մի մրահոն աղջիկ տեսա
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին, Հորդ մազերը – գետ գիշերվա, Եվ հակինթներ՝ ականջին:
Աչքերը սև – արևներ սև, Արևների պես անշեջ, Գալարում էր մեջքը թեթև Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին, Ու գլուխըս կախեցի. Ժպտաց ժպտով առեղծվածի, Հավերժական կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ. Տառապանքս փորձ ունի.֊ Մի մրահոն կույս էր քեզ պես, Կոտրեց սիրտս պատանի…
Բանաստեղծությունը գրել է 1925 թվականին։ Պատանեկան տարիներին բանաստեղծը սիրել է մաքուր և անաղարտ սիրով, բայց սերը երջանկության հետ բերել է ցավ ու դառնություն և կոտրել է պատանու սիրտը։ Արդեն հասուն տարիքում Ռիալտոյի կամրջին Իսահակյանը հանդիպում է մի առեղծվածային կնոջ, որը արևների պես վառվող աչքեր ուներ։ Աղջիկը ժպտում է հավերժական կանանցի ժպիտով, սակայն բանաստեղծը այլևս չի հավատում կանանց։ Քնարական հերոսները Իսահակյանն ու մրահոն աղջիկն են։
Ռավեննայում
Արարատի ծեր կատարին Դար է եկել, վայրկյանի պես, Ու անցել:
Անհուն թվով կայծակների Սուրն է բեկվել ադամանդին, Ու անցել:
Մահախուճապ սերունդների Աչքն է դիպել լույս գագաթին, Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ. Դու էլ նայիր սեգ ճակատին, Ու անցիր…
Այս բանաստեղծությունը գրել է 1925 թվականին։ Հայրենասիրական թեմայով գրված բանաստեղծություն է, որը արտահայտում է հայրենիքի հավերժության գաղափարը։ Արարատը հավերժության խորհրդանիշն է։ Արարատը գոյություն ունի Նոյի ժամանակներից, այդ պատճառով բանաստեղծը օգտագործել է «ծեր կատար» արտահայտությունը։ Սուրբ կատարին բեկվել են անթիվ կայծակների սրեր, բայց Արարատը շարունակում է լույս սփռել ճանապարհներին։ Ադամանդը մաքրության, փայլի, կարծրության խորհրդանիշն է, սեգ ճակատը՝ վեհության ու հպարտության։ Բանաստեղծությունը կոչվում է «Ռավեննայում», քանի որ այն գրել է այդ քաղաքում։ Հայրենիքից հեռու լինելով հանդերձ՝ նա մշտապես ապրել է հայրենիքի հիշատակներով։
Սաադիի վերջին գարունը
Սաադին ծնվել է 1203-1210թթ․ միջև Պարսկաստանի, ուր և 1292-ին վախճանվել է խորին ծերության մեջ։ Նա պարսիկ բանաստեղծ է, գրել է պարսկերեն և արաբերեն։ Հայտնի է նրա «Գոլեսթան» ժողովածուն, որը գրել է 1258թվականին։ «Սաադիի վերջին գարունը» ստեղծագործության մեջ Իսահակյանը փառաբանում է կյանքի հավերժական և անանց գեղեցկությունը։ Սաադին թեև ապրել է երկար, բայց նա ասում է, որ իր կյանքն անցել է «մի գիշերվա երազի պես»։ Նա զգում էր, որ դա իր վերջին գարունն է, բայց ցավի հետ մեկտեղ զգում էր նաև ուրախություն և հրճվանք։ Նրան այցելում է Նազիաթը, որը իր գեղեցկությամբ լցնում է Սաադիի կյանքը։ Նազիաթը ստեղծագործության վերջում գրում է Սաադիի վերջին խոսքերը՝ «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով․․․»։ Իսահակյանի այս երկն իր տեսակով արձակ բանաստեղծություն է, այն կարելի է կոչել նաև արձակ պոեմ։
Հավերժական սերը
Թադմորը Ասորիքի հնագույն քաղաքներից է, հիշատակվում է Ք․ծ․ա․ 2-րդ հազարամյակից, այժմ գտնվում է Սիրիայում։ Իսահակյանը մեծ ոգևորությամբ է ներկայացնում այս արևելյան քաղաքը, ապարանքը, արքային(Էլ-Սաման) և նրա կնոջը։ Այս երկը սիրո մի չքնաղ պատմություն է արքայի և բամբիշի մասին։ Սկզբում Իսահակյանը ներիկայացնում է Թադմորի ապարանքը։ Նրա շուրջը արմավենու մատղաշ պուրակներ կան, որոնք լեցուն են հեքիաթային թռչուններով։ Ծաղիկները պճնազարդվում են արծաթով, քանի որ նրանց վրա նստում է շատրվանի ցողը։ Էլ-Սամանի և բամբիշի սերը հզոր ու անմահ էր։ Նրանք մահանում են, բայց նրանց սերը անանց է ու հավերժական։
Լիլիթը
Բոլորս գիտենք, որ Աստված, երկինքն ու երկիրը, կենդանիներն ու բույսերը ստեղծելուց հետո, մի կտոր հողից ստեղծում է մարդուն։ Աստված Ադամին բնակեցնում է Եդեմում։ Միայնակ ապրելուց՝ Ադամը ձանձրանում է։ Աստված որոշում է կրակի ճախրող բոցերից ստեղծել Լիլիթին՝ Ադամի առաջին կնոջը։ Ադամը Լիլիթին շատ էր սիրում, բայց աղջիկը նրա վրա ուշադրություն չէր դարձնում։ Լիլիթը իրեն Ադամից վեր էր դասում և ծաղրում էր նրան, քանի որ նա հողից էր ստեղծված։ Լիլիթը, իմանալով սատանայի մասին, ցանկանում է տեսնել նրան։ Ադամը խնդրում է Աստծուն, որպեսզի Լիլիթը հնազանդվի և սրիր իրեն, սակայն աղջիկը փախչում է նրանից։ Աստված Ադամի կողից ստեղծում է Եվային։ Թեև Եվան անչափ սիրում էր Ադամին, բայց Ադամի մտքերում միայն Լիլիթն էր։ Ադամը, Եվայի հետ շփվելով, լսում էր Լիլիթը ձայնը, զգում էր նրա բույրը։ Իսահակյանը գրում է, որ «Եվա» են հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» է արձագանքում նրա հոգին։ Ադամը փորձում է մոռանալ Լիլիթին, բայց ապարդյուն։
Մեծերը Իսահակյանի մասին
*** Քո երգերն իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում: Վ. ՏԵՐՅԱՆ
*** Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն: Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ *** Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ: Ե. ՉԱՐԵՆՑ *** Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս հիմա չկա այդպիսի առաջնակարգ ու պայծառ տաղանդ ամբողջ Եվրոպայում: ԱԼ. ԲԼՈԿ *** Իսահակյանի պոեզիան մինչև հիմա անհայտ էր ինձ համար և մեծ հայտնություն եղավ ինձ համար: Նա մեկն է այժմ աշխարհում կենդանի մեծագույն բանաստեղծներից, և ինձ վրա մեծ տպավորություն գործեցին նրա տաղանդի խորությունն ու ուժը: Ս. ԲԱՐՈՒԱ *** Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ պատիվ ունեմ թարգմանելու Ավետիք Իսահակյանի երկերը չինարեն: Մենք շատ սիրեցինք նրա` մեզ հարազատ պոեզիան և այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում չին ընթերցողների համար: ԳԵ- ԲԱՈ- ՑՅՈՒԱՆ *** Ավետիք Իսահակյանը մեծ գրող է միջազգային առումով և գերազանցորեն մարդկային, իսկ իր գործը` «Աբու Լալա Մահարին» անժխտելիորեն անզուգական գլուխգործոց: Առաջին իսկ օրերից համակվեցի նրա զգացումների խորությամբ: Անվերապահորեն ու լիակատար հիացած եմ Ավ. Իսահակյանի գործով, իսկ նրա անձը ինձ համար շողշողուն մտքի, ոգու և պայծառ լույսի ու ջերմության փարոս է: Կյանքիս ամենաերջանիկ պահը պիտի համարեի, եթե հնարավորություն ընծայվեր ինձ այցելելու մեծ գրողին: Խ. ԷԼ ԱՍԱԴԻ *** Բանաստեղծը ընդհանրապես միշտ գերում է, սակայն Իսահակյանի մտքերի նրբությունն ու խորությունը ցնցում է մարդու: Խ. ԴՈ ՍՈՍԱ *** Վիթխարի է Իսահակյանը, դժվար է ընդգրկել նրա մեծությունը, նա պոեզիայի հսկաներից է, նորագույն հայ գրականության Արարատը: Ա. ԴԻՄՇԻՑ *** Իսահակյանը պատկանում է այն բանաստեղծների դասին, որոնք հազվադեպ են ծնվում: Համոզված եմ, որ նա կապրի դարեր ու դարեր: Ի. ԷՐԵՆԲՈՒՐԳ *** … Համաշխարհային պոեզիան անիմաստ կլիներ առանց Ավետիք Իսահակյանի: Ա. ԴԵՅՉԻ *** Իսահակյանի ֆիզիկական մահով Հայաստանը կորցրեց հայրենիքի հորը, համաշխարհային պոեզիան` շողշողուն բանաստեղծին: ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱ *** Քո երգերն իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում: Վ. ՏԵՐՅԱՆ *** Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն: Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ *** Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ: Ե. ՉԱՐԵՆՑ *** Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս հիմա չկա այդպիսի առաջնակարգ ու պայծառ տաղանդ ամբողջ Եվրոպայում: ԱԼ. ԲԼՈԿ *** Իսահակյանի պոեզիան մինչև հիմա անհայտ էր ինձ համար և մեծ հայտնություն եղավ ինձ համար: Նա մեկն է այժմ աշխարհում կենդանի մեծագույն բանաստեղծներից, և ինձ վրա մեծ տպավորություն գործեցին նրա տաղանդի խորությունն ու ուժը: Ս. ԲԱՐՈՒԱ *** Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ պատիվ ունեմ թարգմանելու Ավետիք Իսահակյանի երկերը չինարեն: Մենք շատ սիրեցինք նրա` մեզ հարազատ պոեզիան և այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում չին ընթերցողների համար: ԳԵ- ԲԱՈ- ՑՅՈՒԱՆ *** Ավետիք Իսահակյանը մեծ գրող է միջազգային առումով և գերազանցորեն մարդկային, իսկ իր գործը` «Աբու Լալա Մահարին» անժխտելիորեն անզուգական գլուխգործոց: Առաջին իսկ օրերից համակվեցի նրա զգացումների խորությամբ: Անվերապահորեն ու լիակատար հիացած եմ Ավ. Իսահակյանի գործով, իսկ նրա անձը ինձ համար շողշողուն մտքի, ոգու և պայծառ լույսի ու ջերմության փարոս է: Կյանքիս ամենաերջանիկ պահը պիտի համարեի, եթե հնարավորություն ընծայվեր ինձ այցելելու մեծ գրողին: Խ. ԷԼ ԱՍԱԴԻ *** Բանաստեղծը ընդհանրապես միշտ գերում է, սակայն Իսահակյանի մտքերի նրբությունն ու խորությունը ցնցում է մարդու: Խ. ԴՈ ՍՈՍԱ *** Վիթխարի է Իսահակյանը, դժվար է ընդգրկել նրա մեծությունը, նա պոեզիայի հսկաներից է, նորագույն հայ գրականության Արարատը: Ա. ԴԻՄՇԻՑ *** Իսահակյանը պատկանում է այն բանաստեղծների դասին, որոնք հազվադեպ են ծնվում: Համոզված եմ, որ նա կապրի դարեր ու դարեր: Ի. ԷՐԵՆԲՈՒՐԳ *** … Համաշխարհային պոեզիան անիմաստ կլիներ առանց Ավետիք Իսահակյանի: Ա. ԴԵՅՉԻ *** Իսահակյանի ֆիզիկական մահով Հայաստանը կորցրեց հայրենիքի հորը, համաշխարհային պոեզիան` շողշողուն բանաստեղծին: ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱ Քո երգերն իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում: Վ. ՏԵՐՅԱՆ *** Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն: Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ *** Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ: Ե. ՉԱՐԵՆՑ *** Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս հիմա չկա այդպիսի առաջնակարգ ու պայծառ տաղանդ ամբողջ Եվրոպայում: ԱԼ. ԲԼՈԿ *** Իսահակյանի պոեզիան մինչև հիմա անհայտ էր ինձ համար և մեծ հայտնություն եղավ ինձ համար: Նա մեկն է այժմ աշխարհում կենդանի մեծագույն բանաստեղծներից, և ինձ վրա մեծ տպավորություն գործեցին նրա տաղանդի խորությունն ու ուժը: Ս. ԲԱՐՈՒԱ *** Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ պատիվ ունեմ թարգմանելու Ավետիք Իսահակյանի երկերը չինարեն: Մենք շատ սիրեցինք նրա` մեզ հարազատ պոեզիան և այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում չին ընթերցողների համար: ԳԵ- ԲԱՈ- ՑՅՈՒԱՆ *** Ավետիք Իսահակյանը մեծ գրող է միջազգային առումով և գերազանցորեն մարդկային, իսկ իր գործը` «Աբու Լալա Մահարին» անժխտելիորեն անզուգական գլուխգործոց: Առաջին իսկ օրերից համակվեցի նրա զգացումների խորությամբ: Անվերապահորեն ու լիակատար հիացած եմ Ավ. Իսահակյանի գործով, իսկ նրա անձը ինձ համար շողշողուն մտքի, ոգու և պայծառ լույսի ու ջերմության փարոս է: Կյանքիս ամենաերջանիկ պահը պիտի համարեի, եթե հնարավորություն ընծայվեր ինձ այցելելու մեծ գրողին: Խ. ԷԼ ԱՍԱԴԻ *** Բանաստեղծը ընդհանրապես միշտ գերում է, սակայն Իսահակյանի մտքերի նրբությունն ու խորությունը ցնցում է մարդու: Խ. ԴՈ ՍՈՍԱ *** Վիթխարի է Իսահակյանը, դժվար է ընդգրկել նրա մեծությունը, նա պոեզիայի հսկաներից է, նորագույն հայ գրականության Արարատը: Ա. ԴԻՄՇԻՑ *** Իսահակյանը պատկանում է այն բանաստեղծների դասին, որոնք հազվադեպ են ծնվում: Համոզված եմ, որ նա կապրի դարեր ու դարեր: Ի. ԷՐԵՆԲՈՒՐԳ *** … Համաշխարհային պոեզիան անիմաստ կլիներ առանց Ավետիք Իսահակյանի: Ա. ԴԵՅՉԻ *** Իսահակյանի ֆիզիկական մահով Հայաստանը կորցրեց հայրենիքի հորը, համաշխարհային պոեզիան` շողշողուն բանաստեղծին: ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱ