Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
Տաղ անձնական բանաստեղծությունը իր բովանդակությամբ տարբերվում է Չարենցի հեղափոխական երգերից, պոեմներից և բանաստեղծություններից: Այս բանաստեղծությունը շատ հուզիչ է։ Բանաստեղծության մեջ հերոսը ներկայացնում է իր թափառումների պատմությունը: Ստեղծագործության մեջ շատ պարզ երևում է նրա տառապող հոգին, շրջապատի մարդկանց բթությունն ու անտարբերությունը: Դա շատ էր մտահոգում հեղինակին։
Չարենցը իր կամքին հակառակ հեռանում էր իր ծննդավայրից՝ Կարսից։ Կարսում թողնում է նաև սիրած աղջկան՝ Կարինե Քոթանճյանին: Հերոսը նույնիսկ Կարինե Քոթանճյանին հրաժեշտ չի հասցնում տալ։ Այդ պատճառով խորանում նրա հոգեվիճակը: Բանաստեղծության միջոցով նա նկարագրում է կյանքի դառնությունը և դաժանությունը։ Կյանքը համեմատում է ինչ որ մեկի սրտում բացված վերքի հետ։
Category: Գրականություն
Հայերենն իր երկու ճյուղերով՝արևելահայերեն և արևմտահայերեն
Հայ մշակույթը հարուստ է իր տերմինական անցյալով։ Արևմտահայերենն ու արևելահայերենը ժամանակակից հայերենի երկու ճյուղերից են։ Արևմտահայերենով խոսում է սփյուռքահայության մեծ մասը։ Արևմտահայերենը ձևավորվել է 19-րդ դարի սկզբերում։ Այն հիմնված է Թուրքիայի հայության բարբառի վրա։ Արևմտահայերենի հնչյունական համակարգը զգալիորեն տարբերվում է արևելահայերենից։ Արևելահայերենը ձևավորվել է 19-րդ դարի սկզբում։ Արևելահայերենը ժամանակակից աշխարհաբար հայերենն է, որով խոսում է Հարավային Կովկասի՝ մասնավորապես Հայաստանի և Իրանի հայությունը։ Գրաբարը փոխարինեցին արևելահայերենով, և սկսեցին զարգացնել և ընդունեցին որպես պաշտոնական գրական լեզու։ Արևմտահայերենն ու արևմտահայերենը ունեն նույն հիմքը՝ գրաբարը։ Սակայն իրարից տարբերվում են որոշ տերմինոլոգիական տարրերով։ Արևելահայերենի հիմքում ընկած է Արարատյան բարբառը, արևմտահայերենի հիմքում՝ Պոլսի բարբառը։ Արևելահայերենն ավելի մոտ է գրաբարին իր բառապաշարով և հնչյունական կողմով, արևմտահայերենը հեռու է գրաբարից արտասանությամբ, սակայն բառապաշարով և ձևաբանությամբ նման է։
Մայրենիի օրեր. հայերենի բարբառներ
ԼՈՌՈՒ ԲԱՐԲԱՌ
- Համեն ղուշ իրա երամի հեդ դի քելե։
- Ամանն ինչքան խուփ մնա, էնկան միջինը համով գմնա:
- Մերը «մե՜ր, ե՛կ»-ն է մաշե:
- Որ տան կատուն նիհար, շունը՝ գեր. էդ տան աղջիկն առ ու բեր:
- Ոչ ոռ ունի, ոչ փաչա, շունը վրեն չի հաչա:
- Անոտի մարդու հետ շունն էլ ճամպա չի էրտա:
- Մարդ կա իրիցին գսիրե, մարդ կա՝ իրիցկնգան:
- Գոջին կեղդ ուդելը մորեն գսորվի:
- Շունն իրա կեղդն ուդելը չի թարգե:
- Փապախդ ծեձե, ծեձե, դիր գլուխդ:
- Կեսուր՝ կեսը սուր:
- Արևը չարոխին զոռեց, չարոխն էլ՝ ոտքին:
- Տա լակուն, որ տա ձակուն, որ տվեց ձակուն, էն չի տա լակուն:
- Մահանա բալեն՝ կշտանա նանեն:
- Շեմ շլորիկ, խուփ գլորիկ:
- Նմանվան խնամվան:
- Էշին նստելը մե այիբմ է, հնգնելն՝ երգու:
- Ղալավն (աթարի կույտ) որ շադ ուռավ, բլի գը:
- Էշը իշու քովը կաբես, յա առեն կառնի, յա փառեն (կամ լավը կսովորի, կամ՝ վատը)։
- Հերսը հելնի կդրե գլուխ, հերսը հիճնի՝ չկա գլուխ:
- Եզն, որ գնգնի, դանգվորը գշադնա:
- Աձան հավը կչկչան կեղնի:
- Լավ մարդու ձեռները կռճամանն է լվացած:
- Սուդ հիվանդ էղե, վանկի հավերը կուդեն:
- Հուրդեղ մալեզ, էնդեղ խլեզ (Որտեղ հաց՝ էնտեղ կաց):
- Օրը՝ մալեզ, օրը՝ խլեզ (Այսօրվա օրով ապրող)։
- Պար ես մդէ, շորորաս դի:
- Հարի պալդոնդ հակնիս, ավտոբուսն էլ կերտա:
- Սեր էնողին սեյրան կթվա (Կողքից նայողին հեշտ կթվա):
- Մե «չէ»-ն հազար չարե կազադե:
Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը/անունների նշանակությունները
Մելինե֊ հուն. նշանակում է մեղրի նման քաղցր
Մերի֊ՄԱՐԻԱՄ անվան կրճատ ձև (հրեա) ուրախ (անգլ)
ԼԻԼԻԹ-լիլիա ծաղիկ (լատ) լուսն. հակառակ կողմ, գիշեր, ոգի (հրեա) կրակից ծնված
Մելանյա – հուն. նշանակում է թուխ կամ սեվահեր՝ այստեղից էլ melan թանաք բառն է առաջացել:
Րաֆֆի – արաբ. նշանակում է վսեմ կամ ականավոր
Նորայր֊հայերեն Նոր և այր “տղամարդ” բառերից
Ռաֆայել֊եբրարերեն Նշանակում է “բժշկություն Աստծո”
Սվետլանա – ռուս. նշանակում է լուսաոր, մաքուր կամ պայծառ
Նարինե – պարս. nar՝ նուրբ բառն է՝ նշանակում է նրբիկ կին
Նարե – պարս. նշանակում է նուրբ աղջիկ
Հայկ – հայկ. մեր ազգի նահապետի հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում է իբրև հսկա, քանի որ նա հաղթեց ամեհի Բելին, ով Նեռի խորհուրդն էր կրում, քանզի նա ապստամբել էր Աստծո դեմ ու Բաբելոնի աշտարակաշինություն էր ձեռնարկել:
Ֆյոդոր Դոստոևսկի «Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին»
«Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին» պատմվածքը երկու մասից է բաղկացած։ Առաջին մասը հեղինակը վերնագրել է «Տղան թաթիկով»։ Դոստոևսկին բացատրում է նաև թե ինչու հենց «թաթիկով»։ Դա տեխնիկական եզր է, ինչը նշանակում է ողորմություն խնդրել:
Պատմվածքում փոքրիկի անունը չի նշվում, միայն նշվում է տարիքը(յոթ տարեկանից ոչ ավել)։ Նկարագրում է, թե ինչպես են այդպիսի փոքրիկները անգամ ձմռանը` այդ սարսափելի ցրտին, ողորմություն խնդրում։ Եվ եթե ոչինչ չեն հավաքում, հավանաբար, իրենց քոթակ(ծեծ) է սպասվում։ Մանրադրամներ հավաքելուց հետո` փոքրիկը վերադառնում է ինչ֊որ նկուղ, որտեղ հնավաճառների մի խումբ հարբեցողություն է անում։ Փոքրիկին էլ ուղարկում են` գինի բերելու։ Փոքրիկը մեծանում է և ինչպես նշում է հեղինակը` նրան վաճառում են ինչ֊որ գործարանի։ Բայց մինչև այդ փոքրիկները դառնում են հանցագործներ, գողություն են անում, քնում են որտեղ պատահի։ Անգամ չեն էլ գիտակցում իրենց արարքների հանցավորության աստիճանը։
Ճի՛շտ է, սա հորինված պատմություն է, բայց այն համապատասխանում է իրականությանը և դա ընդունելն ու պատկերացնելը շատ բարդ է ինձ համար։ Բարդ է պատկերացնելը, թե ինչպիսի փորձությունների միջով են անցնում այդպիսի փոքրիկները և այն, որ իրենք դառնում են հանցագործներ իրենց կամքին հակառակ։
Երկրորդ մասը հեղինակը վերնագրել է «Տղան Քրիստոսի տոնածառի տակ»։ Հեղինակը այս հատվածը սկսում է այս խոսքերով. «Բայց ես վիպասան եմ և, թվում է, մի «պատմություն» ինքս եմ հորինել: Ինչո՞ւ եմ գրում «թվում է», չէ՞ որ ես ինքս գիտեմ հաստատապես, որ հորինել եմ, բայց ինձ շարունակ թվում է, որ սա ինչ-որ տեղ և ինչ-որ ժամանակ պատահել է, հենց սա է պատահել ճիշտ ծննդյան տոների նախօրեին, ինչ-որ վիթխարի քաղաքում և զարհուրելի սառնամանիքի ժամանակ»։
Գրում է մի տղայի մասին, ով առավոտյան արթնացավ մի ցուրտ ու խոնավ նկուղում։ Այնտեղ պառկած էր իր արդեն մահացած մայրը, սակայն փոքրիկը դեռ չէր հասկացել դա և փորձում էր ամեն կերպ արթնացնել մորը և մի կտոր ուտելու բան խնդրել նրանից։ Որոշ ժամանակ հետո` որոշեց դուրս գալ նկուղից։ Այնքա՜ն սոված էր։ Դուրս եկավ փողոց, որտեղ ամեն ինչ առաջվա նման չէր։ Լիքը մարդիկ կային, փողոցները լուսավորված էին, տներում մարդիկ պարում էի տոնածառների շուրջ։ Տղան շրջում ու նայում էր նրանց և մի պահ իրեն շատ միայնակ է զգում, վազում, մտնում է ինչ֊որ մեկի բակամուտքը, կուչ է գալիս և հանկարծ մատների ցավը անցնում է, դադարում է մրսելը և իրեն թվում է` ինչ֊որ ձայն իրեն է կանչում։ Տղան ցրտից ու սովից մահացել էր ու հայտնվել էր Քրիստոսի տոնածառի հանդեսին։ Այնտեղ իր նման շատ փոքրիկներ կային և տղան իրեն այնքան լավ էր զգում։
Պատմվածքը շատ տխուր էր, բայց վերջը կարդալուց` ինչ֊որ ջերմություն զգացի։ Տղան վերջապես միայնակ չէր և իրեն լավ էր զգում։
Ձմեռ (թարգմանություն)
Ձմեռը՝ տարվա ամենակախարդական և հեքիաթային ժամանակն է, ողջ բնությունը խոր քուն է մտնում։ Քնած է ցուրտ անտառը՝ ծածկված սպիտակ մուշտակով, չեն լսվում կենդանիների ձայները, նրանք թաքնվում են իրենց բներում՝ սպասելով ձմռան վերջին, քչերն են դուրս գալիս որսի։ Միայն քամին ու բուքն են ձմռան հավերժ ուղեկիցները։ Լսելով հեքիաթներ և պատմություններ ձմռան մասին՝ երեխաները ճանաչում են շրջապատող աշխարհը ձմռան դժվար ժամանակահատվածում, թե ինչպես են ծառերը և կենդանիները գոյատևում ձմռանը, ինչպես են ձմեռում թռչունները, տեղեկանում են ձմռան երևույթների մասին։
«Թմկաբերդի առումը»/Հովհաննես Թումանյան
«Թմկաբերդի առումը» պոեմը Թումանյանը գրել է 1902 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրում 1905 թվականին։ Այնուհետև հեղինակի կենդանության ժամանակ պոեմը տպագրվել է վեց անգամ։ Պոեմի նյութը Հովհաննես Թումանյանը վերցրել է ժողովրդական բանահյուսությունից։ Այն «Թմկաբերդի առումը» վերնագրով գրի է առել Երվանդ Լալայանն իր «Ջավախքի բուրմունքը» բանաստեղծական նյութերի ժողովածուի մեջ։ Թումանյանը ձգտել է պոեմին որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ հաղորդել և փիլիսոփայական ընդհանրացումներ կատարել։ Պոեմում Թումանյանը վառ է պահում մարդու կոչման, լավ ու բարի գործ կատարելու գաղափարը և դրան հակադրում չար և վատը։ Թումանյանին հետաքրքրել է կանանց մատնությամբ ամրոցներ գրավելու մոտիվները, և նա, այս հիմնական սբաղմունքներից բացի, ուսումնասիրել է նաև համանման այլ ավանդազրույցներ։ Հովհաննես Թումանյանը պոեմը գրելուց առաջ՝ 1901-ին, այցելում է Թմբկաբերդ, բերդի ավերակները դիտել է դիմացի Գյումուրդա գյուղից և իրական ազդակներից ստացած տպավորություններով հարստացրել իր ներշնչանքը։Թմկաբերդի առումը պատմողական պոեմ է, որն ունի գործողություն, հերոսներ, դիպաշար։ Այն ունի բանահյուսական հիմք։Պոեմը բաղկացած է նախերգանքից և 12 մասերից։ 12-րդ մասը վերջինն է, որն ամփոփում է նախերգանքի գաղափարը, պոեմի մեջ կատարվող գործողությունների իմաստը։Հենց նախերգանքում բանաստեղծը ստեղծել է թափառական աշուղի կերպարը, որը կյանքի իմաստության խորհրդանիշն է։ Աշուղը պատմում է կյանքի անցողիկության մասին, որը հավերժական է ծննդի և մահվան բնական օրենքը, բայց մահից ավելի հզոր է մարդու գործը։
Համո Սահյան/Անունդ տալիս/ Անտառում
Անունդ տալիս
Այս բանաստեղծությունը գրելուց հեղինակը հիշում է իր հայրենիքը՝ Հայաստանը և արտահայտում է իր մտքերը թղթին: Հայաստան անունը նրա մոտ առաջացնում է հիշողություններ: Նա հիշում է ժայռի մեջ մի փոքր տուն, հիշում է կամուրջին կառուցած ծիծեռնակի բուն: Հիշում է թեքված մատուռը, ավերակները և բարդի դռները: Հիշում է լքված թոնիրը, ինչը մամռոտվել էր, իսկ խոռոչում աճել էր մասրենու փարթամ մի թուփ: Հիշում է հնացած քարերը և հեռավոր ձիերի դոփյունը: Հիշում է նաև արևոտ լեռը: Հիշում է արտերը և հեռվում երևացող մենավոր բարդու խշխշոցը:
Անտառում
Համո Սահյանի «Անտառում» բանաստեղծությունը բնության գեղեցիկի նկարագրումն է: Անտառում ամպի ծվեններ կային, կապույտ մշուշներ, աշունն կարծես օրոր էր ասում անտառին, սակայն անտառի քունը չէր տանում: Հեղինակը ներկայացնում է խոնավ անտառը, կածանը, որտեղ պարզ երևում են մարդկային հետքեր: Չորրորդ քառատողում հեղինակը բնության մաս է դարձնում եղնիկին և նրա հորթին: Նրանք կարծես միաձուլված են բնությանը, իսկ որսկանը նրանց կորած հետքերն է որոնում: Ներկայացնում է նաև փայտահատին, ով իր սղոցն է յուղում։ Հեղինակը ներկայացրել է նաև անտառապահի տունը, վառվող խարույկը և եղևնուն ու սոճուն` իրար հետ զրույց անելիս: Վերջին քառատողով հեղինակն ամփոփում է անտառում տիրող վիճակը, մարդու և բնության ներդաշնակության և անխախտելիության օրինաչափությունը:
Ասույթներ Համո Սահյանի մասին
Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին,ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդներն ու հոգիները…
Ռազմիկ Դավոյան
Բախտավոր բանաստեղծ է Հ.Սահյանը.ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև,նրան սիրում են անդավաճան…Ասմունքողների սիրած բանաստեղծն է…Ինձ համար գաղտնիք է մնում,թե Հ. Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել…Ինչպես է կարողանում <<մաշված >> բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել: Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ,և բառերը…թեթև ու վստահ տանում են իրենց բեռը…Խոսքի վարպետը գիտե իր գործը…Հ. Սահյանը նման էր իր պոեզիային,ինչպես իր պոեզիան իրեն…
Լևոն Հախվերդյան
Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ,որքան Համոն: …Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր,որքան զրուցակցին,նրան նայում է կենտրոնցած,ուժգնորեն,սիրող ու իմաստուն աչքերով,ինչպես կնայեր մոր դեմքին,աչքերին ու խոր կնճիռներին: Հայոց հողը բանաստեղծի մշտական,ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը…
Կայսին Կուլիև
Վարպետի`բնության մասին գրած բանաստեղծությունները քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների հախուռն ու լուսնկա հոսքի մեջ,քեզ պարուրում վաղնջական օրերի ու գույների մաքրությամբ: Ավելի ճիշտ`հարստացնում…Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ,նրա բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում:
Էդուարդաս Մեժելայտիս
Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը`Համո Սահյանը:Ոչ,սոսկ բնանկարներ չէ,որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է ,եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն…
Վահագն Դավթյան
