Posted in Գրականություն

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Չարլի Չապինի նամակը կարծես խորհուրդ լինի իր աղջկան։ Աղջկա անունը Ջերալդինա էր։ Աղջիկը ապրում էր Փարիզում։ Նա Փարիզի բեմերի աստղն էր։ Երբեմն աղջիկը իրեն հասարակությունից վեր էր դասում և հայրը՝ Չարլինը, ցանկանում էր ասել նրան, որ դա սխալ է։ Ցանկանում էր ասել, որ ոչ մեկ նրանից ավելի կամ պակաս չէ։ Գրում էր, որ իրենից բացի, այլ պարուհիներ կան և հնարավոր է՝ նրանից լավ են պարում։ Չապլինը ասում է, որ երբ աղջիկը իրեն վեր զգա հասարակությունից, անմիջապես թողնի բեմը։

Նամակում աղջկան հիշեցնում էր, թե ինչպես էր նրա համար հեքիաթներ կարդում, ինչպես էր Ջերալդինան քնում նրա գրկում և այլն։ Չապլինը նաև հիշեցնում էր աղջկան, որ նա արդեն ծեր է, և աղջիկը որոշ ժամանակ հետո ստիպված կլինի իր բեմական սպիտակ շորի փոխարեն հագնել սև շոր, որպեսզի գա հոր թաղմանը։ Նա ասում է, որ աղջկա երակներում իր արյունն է հոսում։ Չապլինը չէր ցանկանում, որ աղջիկը իրեն մոռանա անգամ այն դեպքում, երբ նրա երակներում արյունը սառչի։

Posted in Գրականություն

Վասիլի Շուկշին«Փեսաս մի բեռ ցախ գողացավ»

Պատմվածքը Վենյա Զյաբլիցկինի մասին է, որը երկար ժամանակ գումար էր հավաքել, որպեսզի իր համար կաշվե վերարկու գներ։ Բայց նրա կինը՝ Սոնյան, այդ գումարով իր համար արհեստական կարակուլից մուշտակ էր գնել։ Այդ պատճառով Վենյան տանը մեծ կռիվ սարքեց կնոջ ու զոքանչի հետ։ Այս մի փոքր պատմության համար զոքանչը պատրաստ էր դիմում գրել ոստիկանություն, որպեսզի դատեին Վենյային։ Դատի ժամանակ մարդկանց մեծամասնությունը դեմ էր, որ դատեին Վենյային։ Միայն մի պատկառելի տղամարդ ամեն կերպ փորձում էր համոզել բոլորին, որ Վենյան մեղավոր է և նրան պետք է դատել։ Այսպիսով՝ Վենյային դատում են։

Ըստ իս՝ պատմվածը այն մասին է, որ պետք չէ ամեն փոքր բանից մի մեծ պատմություն սարքել, քանի որ ամեն խնդիր կարելի է լուծել ավելի հագիստ և խաղաղ կերպով։

Posted in Գրականություն

Հայրեններ. Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակի մասին քիչ բան է պահպանվել։ Նա ժամանակին հայտնի է եղել Չիչակ անունով։ Իրեն վերագրվող բանաստեղծություններից մեկի մեջ կան այսպիսի տողեր․

Ես Քուչաքս եմ վանեցի

Ի գեղէն Խառակոնիսայ․

Լցեր եմ հարիւր տարին,

Էլ չի գար մտքիկս ի վերայ․․․

Ըստ ավանդության՝ Քուչակն իր խաղերով հիվանդների էր ապաքինում, վերք էր բուժում և այլն։ Քուչակին վերագրվող հայրենները պահպանվել են ոչ միայն գրավոր, այլև բանավոր․ սերնդեսերունդ դրանք փոխանցել են աշուղները, և հետո է միայն գրի առնվել։

Հայրեն

Հայրենը հայ միջնադարյան քնարերգության ամենաբուռն զարգացում ապրած և գեղարվեստական բարձր արժեքներ ստեղծած գրական տեսակներից մեկն է։ Հայրենները կոչվել են նաև անտունիներ։ Հայտնի են նաև կաֆա բնորոշումով։ Հայրենները ստեղծվել են 10-17-րդ դարերում։ Դրանք հիմնականում չորս տողանի բանաստեղծություններ են՝ կազմված 14-16 վանկանի տողերից։ Իրենց բնույթով դրանք նման են քառյակների։

Հայրենների ցանկ

  • Էրնեկ ես անո՛ր կու տամ, որ առեր իւր եարն է փախեր
  • Քանի դու ինձի էիր, նայ կանանչ ու ցօղն ի վըրայ
  • Ուր էիր, ուսկի՞ց եկար, քան զամեն ծաղիկ դու պայծառ
  • Այս աստընվորիս վերայ երկու բան ողորմ ու լալի
  • Աչերդ է ծովէն առած, և ուներդ է ի թուխ ամպէն
  • Սո՛ւտ է, որ կ’ասեն, եղբա՛րք, թ’ընտանի կաքաւ չի լինի
  • Լուսի՛ն, պարծենաս ասես.«Լուս կու տամ ես աստընվորիս»
  • Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ յո՛ւր տեսնում աղւոր, նայ սիրեմ,
  • Լուսինն ի սարէն փըրթաւ, ի՛նքն ու իւր աստղըն ի հիտրաց
  • Հընցեղ եմ ի քո սիրուդ, որ տըղեկըն ծիծ չէ կերել
  • Ես ան հաւերուն էի, որ գետինըն կուտ չուտէի
  • Ա՛յ, գընա՛, չի պիտիս դուն ինձ, լուկ պեզա՛ր իմ սիրտս ի քենէ
  • Երբ որ ես պըզտիկ էի, կանչէին ինձ ոսկի տղայ
  • Այդ քո ստեղծողիդ համար, երբ քայլես, զուներդ մի՛ շարժեր
  • Ես աչք ու դու լոյս, հոգի, առանց լո՛յս՝ աչքըն խաւարի.
  • Հանցգուն եմ ի քո սիրուդ, զինչ ամպերըն կ’առնեն շառափ
  • Կօզա՛լ, մի՛ հագնիր կապուտ, մի՛ խաղար ու տար թևերուդ
  • Կարմի՛ր ու ճերմակ երես, ա՛մ քանի՞ դու զիս պիտ էրես
  • Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինիմ, տէր չունիմ, որ գայ զիս ձենէ
  • Իմ սիրտս ի քո վառ սիրուդ՝ զէտ աշնան ղազէլ կու դողայ
  • Պաղչայ մի տընկեր եմ ես, թ’ի՛նչ աղէկ մորճեր կայ ի ներս
  • Երթա՛մ, չի կենա՛մ ի հոս, ուր երթամ, հոն ա՛լ չի կենամ
  • Ե՛ւ, ե՛կ դու ի քո տանէն, զինչ ելնե արևն ի մօրէն,
  • Դեղնել եմ խընկիդ նըման, գունատել եմ զէտ ըզզաֆրան
  • Գիտես, որ դուն պարծեցար, թէ՝ “Ճերմակ ծոցըս քեզ ծառայ”
  • Թուխ աչք և ունքեր ունիս, լայն ճակատ ու կարմիր երես.
  • Ելայ, ես ի քեզ եկի քեզ յիսնէ կարօտ գիտէի.
  • Քանի՛ ու քանի՛ ասեմ.”Զիմ եարին կապան կարեցէք.
  • Բանիկ մի ղալատ արի, որ զօձո՛ւն ձագըն սիրեցի
  • Զաշխարհս ես ի ժուռ եկի, ա՛յ հոգեկ, որ այլ չի մընաց
  • Այ իմ մարգարտէ շարոց, որ յոտից մատանց հուր ու բոց
  • Ով որ ճերմակ ծոց ունի, թող կապոյտ շապիկ հագընի
  • Մահալօքս ի վար կուգ’ի, նայ տեսայ մոմեր դատըւած
  • Հաւսար ի ճօշք են առել, ‘ի ոտանց կամին զիս ուտել
  • Արե՛կ, որ տամ քեզ խըրատ, լօք առնում խըրատ ի քենէ
  • Դէմ առաւօտուն լուսուն ես ի ձեր երդիքըն եկել.
  • Սըրտիկս է մալուլ եղեր, զիր ամէն մըլքեր կու ծախէ
  • Տեսայ իմ հոգուս հոգին, որ կ’երթար հետ մէկի մըն ալ
  • Մահալովդ ի վար կուգ’ի, ճուկ ու մուկ հազար սոխախով

Posted in Գրականություն

Սոցիալական քնարերգություն. Ֆրիկ

Ֆրիկը միջնադարյան հայ բանաստեղծ է։ Ֆրիկից կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Հայտնի է, որ երիտասարդ տարիներին եղել է աշխարհական, կյանքի վերջին տարիներին դարձել է հոգևոր քարոզիչ։ Նրա բանաստեղծություններից մեզ են հասել մոտ հինգ տասնյակը։Նա հիմնականում ստեղծագործել է ազգային և սոցիալական խնդիրների մասին։ Օրինակ՝ «Ընդդէմ ֆալաքին և վասն բախտի », «Վասն Արղուն ղանին և Բուղային», «Բան ի Ֆրիկ գրքոյն» («Գանգատ»), «Վասն դալեհի և բրջի» և այլն։

Ֆալաքը ճակատագիրն է, ինչի դեմ ընդվզում է բանաստեղծը։ Ըստ նրա՝ վատերը դարձել են երկրի տերերը, իսկ ուղղամիտ մարդիկ հալածվում են։ Ֆրիկի համար անընդունելի էր, որ անգետը որոշում էր իմաստունի բախտը։

 «Գանգատ»-ում քննադատում է բնական, հանրային, մարդկային և ազգային անհավասարությունը։ Հանրային կյանքի անկատարությունը ներկայացնում է այս տողերով․

Մեկն ի պապանց պարոնորդի ,

Մեկն ի հարանց մուրող լինի․

Մեկին հազար ձի ու ջորի,

Մեկին ո՛չ ուլ մի, ո՛չ մաքի։

Ֆրին այն բանաստեղծն է, ով առաջինն է գրաբարից անցել միջին հայերենի։ Ֆրիկը այնքան պարզ է խոսել, որ ամեն մեկին հասկանալի լինի։ Ֆրիկը ժողովրդական բանաստեղծ է թե՛ իր խոսքի բովանդակությամբ և թե՛ լեզվով։

Posted in Գրականություն

Ռաբինդրանաթ Թագոր«Անծանոթ աղջիկը»(վերլուծություն)

Պատմվում է մի տղայի մասին, ում անունը Օպարում էր։ Նա հարուստ ընտանիքից էր։ Տղան հայր չուներ և մայրը մենակ էր դաստիարակել նրան։ Նրա խնամակալը հորեղբայրն էր, ով կլանված էր տղայի ընտանիքի շահերով և տանը բոլորը իրեն էին ենթարկվում։ Մայրն ու հորեղբայրն ցանկանում էին ամուսնացնել Օպարումին։ Հորեղբայրը այնպիսի աղջիկ էր փնտրում,որ լիներ ո՛չ շատ հարուստ, ո՛չ էլ շատ աղքատ։ Աղջիկը պետք է լիներ համեստ։ Վերջապես նա գտավ այդպիսի աղջկա, բայց իր ագահության պատճառով հարսանիքը տեղի չունեցավ։ Օպարումը աղջկան չէր տեսել, բայց երբ նրա ձայնն էր լսում շփոթվում ու անհանգստանում էր։ Տղան երազում էր տեսնել աղջկան և ենթադրում էր, որ աղջիկը նույնպես հավանել է նրան։ Մի օր, երբ տղան մորը գնացքով ուղեկցում էր Սուրբ վայրեր, վագոնում հանդիպում է մի աղջկա, ում ձայնը շատ ծանոթ էր նրան։ Որոշ ժամանակ հետո տղան իմանում է, որ դա այն աղջիկն էր, ում հետ նա մեկ տարի առաջ պետք է ամուսնանար։ Տղան թողնում է իր ընտանիքը և մեկնում է աղջկա գյուղը։ Թեև նրանք չեն ամուսնանում, բայց տղան շատ ուրախ էր, որ ամեն օր տեսնում էր աղջկան, լսում էր նրա ձայնը, օգնում էր նրան աշխատանքում։ Նրա հոգին ասում էր, որ տեղ է նվաճել աղջկա սրտում։ Օպարումը գոհ էր իր բախտից, որ գտել էր իր տեղը կյանքում։

Posted in Գրականություն

Ճայերը։Իլիաս Վենեզիս(վերլուծություն)

Լեսբոսից հյուսիս, Պետրայի և Մոլիվոսի միջև անմարդաբնակ, ամայի կղզի կար։ Այդ կղզում ապրում էր մի պապիկ, ում անունը Դիմիտրիս էր։ Պապիկը ամեն ամիս գնում էր քաղաք՝ անհրաժեշտ իրերը գնելու։ Քաղաքից վերադառնալուց բարձրանում էր սարի վրա գտնվող եկեղեցին և աղոթում էր։ Դիմիտրիսի որդիները զոհվել էին պատերազմում, բայց նա հույս ուներ, որ նրանք ողջ են և մի օր վերադառնալու են։

Մի օր նա երկու ճայի ձագ է գտնում ժայռաքարերի արանքում։ Ձմեռ էր, ձագերը մեղքն եկան, և բերեց իր տնակը։ Ճայերին պահեց, մեծացրեց և մի օր որոշեց անուն դնել նրանց։ Այդ օրվանից սկսեց թռչուններին կանչել իր զոհված որդիների անուններով(Վասիլակիս, Արղիրիս)։ Երբ ճայերը մեծացան, որոշեց ազատ արձակել նրանց։ Սակայն ճայերը երեկոյան վերադարձան։ Պապիկին այնքան էր ուրախացել, կարծես իր որդիներն էին վերադարձել։

Ամառային մի երեկո ճայերը չվերադարձան։ Դիմիտրիս պապիկը մտածում էր, հեռու են գնացել։ Անցան օրեր, բայց ճայերը չկային։ Մի քանի օր հետո նա նկատեց, որ այդ ամայի կղզի են եկել մի տղա և աղջիկ։ Ծերուկը վաղուց այդ կղզում մարդ չէր տեսել։ Որոշ ժամանակ անց ծերուկը նրանցից իմանում է, որ իր ճայերին կրակել են։ Պապիկը շատ ծանր է տանում այդ լուրը։ Նա կարծես երկրորդ անգամ կորցնում է իր որդիներին։ Ճայերը նրա համար շատ հարազատ էին դարձել և շատ կապված էր նրանց հետ։

Մենակություն․․․

Բոլորս էլ վախենում ենք մենակությունից, իսկ այս պատմության մեջ պապիկը երկրորդ անգամ զգաց այդ ցավը, մենակությունը։

Posted in Գրականություն

Ստեփան Զորյան․«Ջրհորի մոտ»(վերլուծություն)

«Ջրհորի մոտ» պատմվածքը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմից մի դրվագ, որտեղ միմյանց դեմ կռվում էին ռուսական և ավստրիական զորքերը։ Պատմվածքի գլխավոր հերոսը Բաղդասարն էր։ Այն օրը, երբ պետք է ջուր մատակարարեին, անհասկանալի պատճառով չեն մատակարարում։ Տղաները ծարավ էին և այլևս չէին կարողանում կռվել։ Այդ պատճառով որոշում են, որ իրենցից մեկը պետք է գնա մոտակա ջրհորը և ջուր բերի բոլորի համար։ Վիճակ են գցում, թե ով գնա, և վիճակն ընկնում է Բաղդասարին։ Նա սողեսող տեղ է հասնում։ Սպիտակ թաշկինակը թափահարելով՝ նա ջուրը հասցնում է ընկերներին։ Սակայն ջուրը չի բավականացնում բոլորին։ Այս անգամ որոշում են խմբով գնալ։ Ավստրիացիները նույնպես ծարավ էին։ Երկու կողմերը իրար հանդիպում են ջրհորի մոտ։ Մոռանալով պատերազմի մասին՝ նրանք զրուցում և ծիծաղում էին։ Երեկոյան հրամայում են կրակ բացել թշնամու վրա։ Զինվորները չէին ուզում կռվել։ Հաջորդ օրը իմանում են, որ իրենց բարեհոգի վաշտապետին սպանել են։ Սպանել են, քանի որ թողել է տղաներին գնալ ջրհորի մոտ։ Զինվորները սպանում են մատնիչին։ Պատմվածքը մարդկային ամուր հարաբերությունների, նվիրվածության ու ամենաանկեղծ հավատարմության մասին է։