Posted in Հասարակագիտություն, Առցանց ուսուցում

Պետության տնտեսական դերակատարությունը

Կարդալով պետության տնտեսական դերակատարության վերաբերյալ դասը՝ այժմ կառանձնացնեմ դասի հիմական մասերը, էությունը և համառոտ կնկարագրեմ իմ տեսակետը։

Պետության հիմնական տնտեսական գործառույթները

Պետության հիմնական տնտեսական գործառույթներն են՝

  • հասարակական բարիքների արտադրությունը
  • արտաքին բացասական ազդեցությունների նվազեցմանն ու դրականի խրախուսմանն ուղղված գործունեությունը
  • տեղեկատվության անհամաչափության հաղթահարումը
  • եկամուտների վերաբաշխումը
  • հիմնարար հետազոտությունների իրականացումը

Ըստ իս՝ այս բոլոր տնտեսական գործառույթները շատ կարևոր են և՛ ժողովրդի, և՛ պետության համար։ Եթե չիրականացվի այս գործառույթներից անգամ մեկը, ապա երկիրը կունենա տնտեսական անկում։

Պետական բյուջեի բովանդակությունը

Քանի որ պետության կողմից իրականացվող բազմաթիվ գործառույթներ հսկայական ծախսեր են պահանջում, պետությունը ձեռնարկություններից և տնային տնտեսական ներկայացուցիչներից գումար է հավաքագրում։ Ասպես ձևավորվում է պետական բյուջեն։ Պետական բյուջեն պետական մարմինների գործունեությունն ապահովելու և պետության գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման ու ծախսման ձև է։  ՀՀ-ում պետական բյուջեն հաստատում է Ազգային ժողովը՝ կառավարության ներկայացմամբ, իսկ քննարկման և հաստատման կարգը սահմանվում է օրենքով։ Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն, ինչպես նաև դրան նախորդող տարվա բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատվում է օրենքով։ Պետական բյուջեն պետության կարևորագույն ֆինանսական փաստաթուղթն է։ Պետության դրամական եկամուտների և ծախսերի հաշվեկշիռ, որ կազմվում է որոշակի ժամանակահատվածի համար։ Պետական բյուջերի էությունը որոշվում է հասարակության տնտեսական կարգով, պետության բնույթով ու ֆունկցիաներով։ Կապիտալիստական երկրների պետական բյուջեն ենթակա է արտադրության տարերային օրինաչափություններին, ուստի այն հանդես է գալիս որպես կողմնորոշիչ, մոտավոր նախահաշիվ։ Անկումներն ու ճգնաժամերը կրճատում են պետական բյուջեի եկամուտների մուտքերը՝ միաժամանակ առաջացնելով ծախսերի աճը։ Պետական բյուջեի անկայունությունը դրսևորվում է նաև նրա հաճախակի դեֆիցիտով, որը կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի ժամանակաշրջանում դառնում է մշտատև։ 

Պետական բյուջեի ծախսերի ուղղությունները

Պետական բյուջեի միջոցով ֆինանսավորվում են պետական նշանակության ծրագրերը և ծախսերը` հետևյալ հիմնական ուղղություններով`

  • ընդհանուր բնույթի պետական ծառայություններ.
  • պաշտպանություն.
  • հասարակական կարգի պահպանություն և անվտանգություն.
  • կրթություն և գիտություն.
  • առողջապահություն.
  • սոցիալական ապահովություն.
  • բնակարանային կոմունալ տնտեսություն.
  • մշակույթ, սպորտ և կրոն.
  • վառելիքաէներգետիկ համալիր.
  • գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.
  • լեռնահանքային արդյունաբերություն և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.
  • տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.
  • կառավարությանը օրենքով վերապահված իրավասությունների իրականացման այլ ուղղություններ:
Posted in Առցանց ուսուցում, Իմ անհատական ուսումնական պլանը, Uncategorized

Իմ անհատական ուսումնական պլանը և ինչով եմ զբաղվելու կարանտինի ընթացքում

  • Երկրում տիրող «ճգնաժամի» պատճառով՝ շարունակում ենք մեր ուսումը առցանց տարբերակով։ Որպեսզի ետ չմնամ դասերից, Microsoft Office հավելվածի շնորհիվ մասնակցում եմ օնլայն դասերի և քննարկումների։
  • Քանի որ ազատվել է բավականին ժամանակ, ես պատրաստվում եմ զբաղվել նաև այն ամենով, ինչ ինձ դուր է գալիս։ Ունեմ հետաքրքիր և ուսուցանող ֆիլմերի, հաղորդումերի և գրքերի ցանկ, որոնք պատրաստվում են դիտել և կարդալ կարանտինի ընթացքում։
  • Որոշել եմ նաև ընտրել մեկ գիրք և բլոգում համառոտ ներկայացնել սյուժեն, արժի կարդալ, թե՝ ոչ։
  • Ցանկանում եմ նաև սովորել մի քանի նոր և ավելի բարդ դաշնամուրային ստեղծագործություններ։
  • Միշտ երազել եմ դիմանկարներ նկարել կարողանալ, անպես որ հիմա ունեմ բավականին ժամանակ զբաղվելու նաև դրանով։
  • Այս ժամանակահատվածում նաև ցանկանում եմ բարելավել իմ անգլերենի և իսպաներենի գիտելիքները՝ դիտելով ֆիլմեր, հաղորդումներ, սերիալներ, ինչպես նաև կարդալով գրքեր այդ լեզուներով։
  • Եվ իհարկե պատրաստվում եմ անցկացնել բավականին շատ ժամանակ ըտանիքիս հետ՝ խաղալով հետաքրքիր և իտելեկտուալ սեղանի խաղեր և ոչ միայն։

Այնպես որ կարանտինը անցկացնելու եմ բավականին հագեցած։

Posted in Հասարակագիտություն, Առցանց ուսուցում

Պահանջարկ

Պահանջարկը դա ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը գնորդները ցանկանում են գնել տվյալ պահին, տվյալ գնով։ Պահանջարկի չափերը որոշվում են գնորդների բյուջեի միջոցով և վճարունակ հնարավորություններով, այսինքն՝ դրամական միջոցների այն գումարով, որով պետք է ապրանքներ գնվեն։ Տարբերում են բնակչության կամ անձնական և արտադրողների կամ արտադրական պահանջարկներ։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է գնով։ Այդ մեծության վրա ազդում են գնային և ոչ գնային գործոններ։ Պահանջարկի մեծության միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, այս հակադարձ կապն անվանվում է պահանջարկի օրենք։

Պահանջարկի օրենք

  • Մարդիկ իրենց սովոր արդյունքից շատ գնում են միայն ապրանքի էժան լինելու դեպքում։ Բարձր գինը թուլացնում, իսկ ցածր գինն ուժեղացնում է գնում կատարելու գնորդի ցանկությունը․ գինը գնորդի համար խոչընդոտ է, որը խանգարում է նրան գնում կատարել։ Ինչքան մեծ է խոչընդոտը, այնքան քիչ ապրանք են գնում և հակառակը։
  • Տվյալ արդյունքի հաջորդական միավորները բերում են ավելի պակաս բավարարվածություն․ սպառողներն արդյունքի լրացուցիչ քանակություններ կգնեն այն դեպքում, երբ դրանց գինն իջնի։
  • Գործում է եկամտի էֆեկտը։ Եկամտի կրճատումը տանում է ծախսերի կրճատման։ Փողի նախկին գումարով կարելի է գնել տվյալ արդյունքի ավելի մեծ քանակություն, առանց այլընտրանքային ապրանքներից հրաժարվելու։ Մի ապրանքի գնի իջեցման շնորհիվ խնայված գումարով հնարավորություն է առաջանում ավելացնել մյուս ապրանքների պահանջարկը։
  • Պահանջարկի օրենքն ունի նաև փոխարինման էֆեկտ, այն ենթադրում է, որ ավելի ցածր գնի դեպքում խթանվում է մարդկանց ավելի էժան ապրանքներ գնելու ցանկությունը՝ նմանատիպ այն ապրանքների փոխարեն, որոնք այդ ժամանակ համեմատաբար թանկ են։

Երբ մի ապրանքի գինը բարձրանում է, ապա դրա պահանջարկը նվազում է, բայց միաժամանակ բարձրանում է մեկ այլ՝ փոխարինող ապրանքի պահանջարկը։ Փոխարինող ապրանքները սպառման կամ օգտագործման ընթացքում ուղեկցում են միմյանց։ Այս դեպքում մի ապրանքի պահանջարկի աճը հանգեցնում է մյուսի պահանջարկի աճին։ Որքան մեծ են ապրանքի առաջարկի ծավալները, այնքան ցածր է դրա գինը և մեծ է պահանջարկը։ Որքան շատ են սպառողները, այնքան մեծ է պահանջարկը։

Posted in Նախագծեր, Առցանց ուսուցում, Էկոլոգիա

Կենսոլորտի պահպանումը

1. Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները:

Կենսաբանական ռեսուրսները մեժ դեր ունեն մեր և մեզ շրջապատող աշխարհի համար։ Կենդանական և բուսական ռեսուրսները միասին կարելի է անվանել կենսաբանական ռեսուրսներ։ Այժմ կներկայացնեմ, թե որքան կարևոր են դրանք մեզ համար։ Որոշ բույսերը և կենդանիները մասնակցում են մոլորակի վրա ընթացող քիմիական նյութերի շրջապտույտին և սպառում են բույսերի կողմից ստեղծված կենսազանգվածը: Կենդանական աշխարհը շատ կարևոր է նաև արդյունաբերության համար, քանի որ այն բնական ռեսուրս է, որը հումք է տալիս սննդի արդյունաբերությանը, կաշվի-մորթեղենի արտադրությանը և մի շարք այլ արդյունաբերության ճյուղերին: Շրջապատի մաքրման գործում շատ կարևոր է լեշակերների կամ այլ կերպ ասած սանիտարների դերը։ Նրանք շրջակա միջավայրը մաքրում են թույլերից և հիվանդներից: Հողում բնակվող մի շարք կենդանիներ, փխրցլելով հողը՝ բարելավում են  դրա կառուցվածքը: Ջրում բնակվող փափկամարմինների և խեղգետինների որոշ տեսակներ մաքրում են ջրավազանները տարբեր վնասակար նյութերից և այլն: Այս բոլոր թվարկածներս կենսաբանական ռեսուրսների միայն մի փոքր մասն են կազմում։ Այստեղից կարող ենք ենթադրել, որ առանց կենսաբանական ռեսուրսների մեզ շրջապատող աշխարհը գոյություն չէր ունենա։

2.Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ: 

Բույսերն ու կենդանիները սերտ կապված են աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ:

Կապը ջրոլորտի հետ։ Օրգանիզմների ազդեցությունն առանձնապես մեծ է Համաշխարհային օվկիանոսի վրա: Ապրելով այդ ջրերում՝ ջրում ապրող օրգանիզմները ներշնչում են ջրերի թթվածինը, ջրի մեջ արտաշնչելով ածխաթթու գազ: Ծովերում ապրող օրգանիզմները ջրից վերցնում են նաև քիմիական նյութեր, զանազան աղեր և դրանցով ոչ միայն սնվում են, այլև կառուցում են իրենց կմախքներն ու խեցիները:

Կապը քարոլորտի հետ։ Շատ մեծ է նաև օրգանիզմների ազդեցությունը քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես մեծ է երկրակեղևի վրա, որը կազմում է քարոլորտի վերին շերտը: Երկրակեղևի տարբեր խորություններում օրգանիզմների մնացորդներից առաջանում են մի շարք օրգանական նստվածքային ապարներ՝ նավթ, բնական գազ, ածուխ և այլն:

Հսկայական է նաև օրգանիզմների դերը հողառաջացման պրոցեսում, քանի որ հայտնի է, որ մահացած կենդանի օրգանիզմներից առաջանում է հումուսը։

3.Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում: 

Բուսական ռեսուրսների պահպանումը։

Բուսական ռեսուրսների պահպանման ու վերականգնման հիմնական ուղղություններն են՝

  • Գենոֆոնդի պահպանում (գենոֆոնդը բուսատեսակների ժառանգական հատկանիշների ու հատկությունների ամբողջությունն է)
  • Հատուկ պահպանվող տարծքների առանձնացում (արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը)
  • Բույսերի «Կարմիր գրքի» ստեղծում         
  • Անտառային տնտեսության կազմակերպում    
  • Անտառային հրդեհների դեմ պայքար

Ըստ իս՝ Հայաստանում հնարավոր է կիրառել այս բոլոր միջոցառումները։ Մեծ մասը արդեն կիրառվում է և բավականին դրական արդյունքներ ունենք։

Կենդանական ռեսուրսների պահպանումը։

Կենդանական ռեսուրսների պահպանման ու վերականգնման գլխավոր ուղղություններն են

  •  Կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների պահպանում և վերականգնում         
  • Որսի կարգավորում         
  • Կենսատեխնիկական միջոցառումների կիրառում        
  • Կլիմայավարժեցում և վերաբնակեցում         
  • Ձկների ձվադրման և միգրացիայի ուղիների պահպանում       
  • Արժեքվոր ձկնատեսակների մրցակիցների ոչնչացում         
  • Աքվակուլտուրայի զարգացում
  • Հատուկ պահպանվող տարածքների ստեղծում

Այս միջոցառումների համակարգում գլխավորներից է կենդանիների որսի կարգավորումը: Որսը պետք է կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի ժամկետներում և որոշակի քանակով։ Առանձին դեպքերում պետք է ընդհանրապես արգելվի: Որսի կարգավորումից բացի, կարևոր նշանակություն ունի որսահանդակների պահպանումը, այսինքն՝ այն վայրերի, որտեղ կենդանիների գոյության բնական պայմանները նպաստավոր են: Ըստ իս՝ ՀՀ-ում կարող են իրականացվել գրեթե բոլոր միջոցառումները։

4.Ի՞նչ  է կլիմայավարժեցումը: Բերել օրինակներ, նշեք բացասական ու դրական կողմերը: 

Բազմաթիվ կենդանատեսակներ աշխարհի մի շրջանից ներմուծվել են այլ շրջաններ, որտեղի կլիման տարբերվել է իրենց ապրելավայրի կլիմայից։ Այդ կենդանիներին վերաբնակեցնելով տարբեր վայրերում՝ սովորեցրել են հարմարվել նոր բնակլիմայական պայմաններին, ապրել նաև այդ կլիմայական պայմաններում։ Բնականաբար սա ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը։ Վերաբնակեցման և կլիմայավարժեցման շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը(սամույր, կուղբ, ծովակատու, սայգակ), իսկ որոշ կենդանիների՝ փրկել իսպառ ոչնչացումից (զուբր, ուսուրական վագր, սպիտակ արջ): Սակայն շատ դեպքերում, հենց դրա պատճառով էլ մի շարք կենդանիներ վերացել են։

Posted in Առցանց ուսուցում, Գրականություն, Uncategorized

Ինքնամեկուսացման մեկ օր․անկեղծ խոստովանություն

Երբեք չեմ կարողացել պատկերացնել իմ ամբողջ օրը տանը՝ չորս պատերի մեջ։ Միշտ օրս հագեցած է եղել հետաքրքիր իրադարձություններով։ Բայց աշխարհում տիրող «ճգնաժամի» պատճառով (գուցե նաև շնորհիվ)՝ ստիպված ենք մնալ տանը։ Իհարկե, դա ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Եվ այո՛, այս ամենի շնորհիվ ես բացահայտեցի տանը մնալու դրական կողմերը։ Այնպիսի տպավորություն է, թե օրերը երկարել են, և ես ունեմ անսահմանափակ ժամանակ՝ զբաղվելու այն ամենով, ինչը ես սիրում եմ և ինձ հաճույք է պատճառում։ Իսկ բացասականը․․․ ուշ եմ արթնանում։ Ամեն անգամ ուզում եմ կարգավորել օրվա ռիթմս, թեև միշտ չէ, որ ստացվում է։ Հետո հասկանում ես, որ մարդ արարածը համակերպվում է ամեն ինչի հետ, բայց չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ։ Օրվա ընթացքում ժամանակ եմ հատկացնում նաև մարզվելուն, որովհետև ոչ ակտիվ վիճակը լավ բանի չի բերի։ Եթե անկեղծ՝ մինչ կարանտինը երբեք առավոտյան ժամանակ չեմ ունեցել, որպեսզի մարզվեմ։ Մարզվելուց հետո այնքան առույգ և էներգիայով լի եմ ինձ զգում։ Լոգանք եմ ընդունում, ստուգում եմ մեյլս և կատարում այդ օրվա առաջադրանքները։ Ամեն օր դասերի քանակը տարբեր է լինում։ Դասերին հատկացնում եմ հիմնականում 2-ից 3 ժամ։ Կարանտինը հնարավորություն տվեց ավելի շատ շփվել ընտանիքիս անդամների հետ։ Եթե փոքրիկ եղբայրս ու քույրս չլինեին՝ չգիտեմ էլ ինչով պետք է զբաղվեի։ Օրվա մեծ մասը իրենց հետ եմ անցկացնում։ Խաղում եմ եղբորս հետ, որը մեր ընտանիքի կյանքը լցրել է աշխուժությամբ, մուլտֆիլմեր եմ դիտում նրա հետ։ Ժամանակ եմ տրամադրում և սիրով դաշնամուր եմ նվագում։ Նոր երգեր եմ սովորում և նվագում։ Նվագելու ընթացքում կարծես հանգստանում եմ։ Իհարկե, օրվա մեջ նաև ժամանակ եմ հատկացնում գիրք կարդալուն, անգլերեն նոր բառեր սովորելուն։ Ամեն գիրք չէ, որ կարողանում եմ մինչև վերջ կարդալ, բայց սկսել եմ կարդալ «Շերլոկ Հոլմսի մասին» գիրքը։ Այնքա՜ն է դուրս եկել, որ ինձ թվում է՝ երկու օրում կավարտեմ։ Օրվա ընթացքում, իհարկե, չեմ մոռանում նաև սնվել։ Սնվելն էլ է մի տեսակ փոփոխության ենթարկվել․․․ դե, քանի որ էներգիայի վատնում չկա։ Եվ, իհարկե, օրվա վերջում պարտադիր որևէ ֆիլմ եմ դիտում քրոջս հետ։ Սիրում եմ, երբ պոպկորն ենք պատրաստում, հարմար տեղավորվում ենք մահճակալին և սկսում ենք ֆիլմ դիտել։ Հիմնականում դիտում ենք ֆանտաստիկ և դետեկտիվ ֆիլմեր։ Օրվա ընթացքում նաև հետաքրքիր պարային վիդեոներ ենք նկարում քրոջս հետ, երբեմն նաև մայրիկս է միանում։ Ընկերներիս հետ շփվում եմ օնլայն՝ տեսակապով կամ հաղորդագրությունների միջոցով։ Այսպիսով՝ բավականին «հետաքրքիր» է անցնում իմ կարանտինային արձակուրդը։ Այս կարճ ժամանակում անգամ, կարող եմ ասել, որ ավելի շատ բան սովորեցի և արեցի։ Քանի հնարավորություն ունենք պետք է ինքնակրթվենք ու զարգացնենք ինքներս մեզ։

Հ․ Գ․Երկար վերլուծելուց հետո հասկացա, որ մարդկային շփումը անփոխարինելի է։

Posted in Հասարակագիտություն, Առցանց ուսուցում

Իմ բնավորությունն ու ընդունակությունները

Յուրաքանչյուր մարդ անհատականություն է, որը ունի յուրահատուկ և բոլորից տարբերվող բնավորության գծեր, կարծիք, ընդունակություններ։ Ես բացառություն չեմ։ Բնավորությունս հանգիստ է։ Սիրում եմ և՛ հանգիստ ու հանդարտ, և՛ աշխույժ միջավայր։ Կարողանում եմ շփվել տարբեր բնավորություն ունեցող մարդկանց հետ, բայց ոչ բոլորի հետ եմ ինձ զգում ազատ ու անկաշկանդ։ Ունեմ մի բնավորության գիծ, ինչը այդքան էլ չեմ սիրում։ Դա ամաչկոտությունն է։ Աշխատում եմ այդ ուղղության վրա ու կարող եմ ասել, որ ստացվում է, բայց ոչ միշտ։ Շատ մարդկանց եմ ճանաչում, որ սիրում են մենակությունը, բայց ես այդ շարքին չեմ պատկանում։ Միշտ խուսափել և վախեցել եմ մենակությունից։ Ըստ իս՝ նպատակասլաց եմ։ Շատ-շատ նպատակներ ու երազանքներ ունեմ, որոնք ցանկանում եմ իրականացնել։ Չեմ սիրում հանձնվել։ Ամեն կերպ փորձում եմ սկսած գործը ավարտին հասցնել։ Սիրում եմ մարդկանց օգնել։ Եթե օգնության կարիք ունեն, ապա չեմ կարող անուշադրության մատնել։ Նեղացկոտ եմ, բայց շուտ եմ ներում մարդկանց։ Երբեք ոչ մեկի չեմ նախանձել և չեմ փորձել նմանվել ինչ որ մեկի։ Մարդկանց մեջ այդ բնավորության գիծը երբեք չեմ սիրել։

Posted in Español, Առցանց ուսուցում, Գրականություն, Թարգմանություններ

Valerie Thomas (թարգմանություն)

Valerie Thomas

Un dia, una jovencita tomo un libro titulado El primer libro de radio y electronica de los chicos. «No soy un chico -penso Valerie-, pero ¿eso que importa? ¡Esto es fascinante!». Cuando su papa tomo la television para arreglarla, Valerie quiso ayudar. -Esto es demasiado complicado para las niñas -dijo su padre, pero ella queria descubrir como funcionaban las cosas. Al terminar la universidad, consiguio un puesto importante en la NASA para trabajar en algo mucho mas complicado que una television: el primer satelite del mundo. El Landsat 1 fue lanzado al espacio y envio de regreso imagenes de la Tierra que ayudaron a predecir los patrones del clima y los ciclos de los cultivos. Un dia, Valerie visito un museo de ciencias y vio algo que cambio su vida. ¡Era un foco sin conexiones que brillaba muy fuerte! ¿Como conseguian eso? La respuesta era una astuta ilusion optica creada por un segundo foco oculto y espejos concavos que hacian parecer que el primer foco estaba encendido. Eso le dio una gran idea a Valerie. Comenzo a investigar en la NASA los espejos concavos y la luz, y se le ocurrio un invento brillante llamado transmisor de ilusion. Esta increible pieza tecnologica se sigue usando en los programas de exploracion especial de la NASA, y cientificos como Valerie estan desarrollando formas de utilizarlo para ver el interior del cuerpo humano. Algun dia, ¡hasta podria proyectar videos 3D desde tu television directo a tu sala! -Descubre lo que quieres, enfrenta al poder, vive sin limites -dice Valerie-. No lo descubriras siguiendo las regalas y escuchando obedientemente.

Մի օր երիտասարդ մի կին վերցրեց «Առաջին էլեկտրոնային և ռադիո գիրքը տղաների համար» վերնագրով մի գիրք։ —Ես տղա չեմ,- մտածեց Վալերիան,- բայց ի՞նչ նշանակություն ունի: Սա ինձ հետաքրքիր է: Երբ հայրը հեռուստացույցը վերանորոգում էր, Վալերիան ցանկացավ օգնել: «Սա շատ բարդ է աղջիկների համար», – ասաց հայրը, բայց նա ուզում էր պարզել, թե ինչպես են դրանք աշխատում։ Ավարտելով համալսարանը, նա ՆԱՍԱ-ում ստացավ կարևոր պաշտոն ՝ աշատելով ավելի բարդ բաների վրա, քան հեռուստացույցն էր։ Օրինակ՝ աշխարհի առաջին արբանյակը։ Landsat 1-ը ուղարկվեց տիեզերք և արվեցին Երկրի առաջին պատկերները, որոնք օգնում էին կանխատեսել եղանակը։ Մի օր Վալերիան այցելեց գիտության թանգարան և տեսավ մի բան, որը փոխեց նրա կյանքը: Մի անլար լամպ էր, որը ուժգին լույս էր տալիս։ Ինչպե՞ս է դա նրանց մոտ ստացվել։ Պատասխանը խորամանկ օպտիկական պատրանք էր, որը ստեղծվել էր թաքնված երկրորդ լուսավորության և անդրադարձնող հայելիների կողմից, որոնք կարծես շարունակում էին լույս արձակել։ Դա Վալերիային հիանալի գաղափար տվեց: Նա սկսեց անդրադարձնող հայելիների և լույսի ուսումնասիրությունը ՆԱՍԱ- ում, և հայտնաբերեց մի փայլուն գյուտ, որը կոչվում է պատրանք փոխանցող: Տեխնոլոգիայի այս անհավատալի գյուտը դեռևս օգտագործվում է ՆԱՍԱ-ի հատուկ հետախուզական ծրագրերում, և Վալերիայի նման գիտնականները մշակում են դրա օգտագործման ուղիները մարդուն ներսից տեսնելու համար: Մի օր “ես նույնիսկ կարող էի նախագծել 3D տեսանյութեր ձեր հեռուստացույցից անմիջապես դեպի ձեր հյուրասենյակ”: «Բացահայտեք Ձեզ և ձեր ուզածը, հավատացեք Ձեր ուժին, ապրեք առանց սահմանների», – ասում է Վալերիան,-«Դուք չեք բացահայտի Ձեզ ՝ հետևելով կանոններին և հնազանդ լսելով բոլորին»:

Posted in Հասարակագիտություն, Առցանց ուսուցում

Փող։ Փողի պատմությունը

Փողը ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկն է։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Այն հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի էությունն այն է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։ Փողի էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի: Փողի հիմնական և աչքի ընկնող գործառույթները հետևյալներն են. փոխանակման միջոց, հաշվի միավոր, արժույթի շուկայի և երբեմն հետաձգված վճարման ստանդարտ: Այս բոլոր գործառույթները կատարող ապրանքը կարելի է անվանել փող:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ապրանքափոխանակության մեթոդների օգտագործումը, կարող ենք ասել, որ տեղի է ունեցել առնվազն 100 000 տարի առաջ, թեև չկա որևէ վկայություն, որ հասարակությունը կամ տնտեսությունը հենվում է հիմնականում այս փոխանակությունների վրա: Փոխարենը, ոչ դրամային հասարակությունը գործել է հիմնականում տնտեսության շնորհների և պարտքերի սկզբունքների հիման վրա: Երբ փոխանակումը իսկապես տեղի է ունեցել, այն, որպես կանոն, եղել է օտար կամ պոտենցիալ թշնամիների միջև։ Ժամանակակից գիտնականները կարծում են, որ այս առաջին դետալներով մետաղադրամները ստեղծվել են մոտավորապես մ.թ.ա. 650-600 թվականներին։ Թղթային փողերը կամ թղթադրամները առաջին անգամ օգտագործվել են Չինաստանում Սոնգ Դինաստիայի ժամանակ: Այս թղթադրամները, որոնք հայտնի են որպես «Ջիաոզի», զարգացել են սկսած 7-րդ դարից և սրանց մասին տեղեկություններ ստացել ենք վարկային գրառումներից: Այնուամենայնիվ, նրանք չեն փոխարինել ապրանքային գումարներին և օգտագործվել են մետաղադրամի հետ միասին: 13-րդ դարում թղթային փողերը ճանապարհորդների միջոցով հայտնի դարձան Եվրոպայում,: Մարկո Պոլոն «Յուանյան դինաստիայի» ժամանակ գրել է թղթային փողերի մասին «Մարկո Պոլոյի ճանապարհորդություն» գիրքը, թե «Ինչպես է Մեծ Քաանը ծառերի կեղևը փոփոխել և ստեղծել թղթի նման ինչ-որ բան՝ իր երկրում փողային համակարգը ընդլայնելու համար»[20]: Առաջին անգամ թղթադրամները թողարկվել են 1661 թվականին Սթոքհոլմսի բանկում և կրկին օգտագործվել են մետաղադրամի հետ միասին:

10 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ

  1. Հին ժամանակներում որպես փող մարդիկ օգտագործել են ոչ միայն կենդանիներին և տարաբնույթ ապրանքներ, այլև արյուն:
  2. Թղթադրամը իրականում թուղթ չէ, այլ կազմված է բամբակից և տարաբնույթ մանրաթելերից:
  3. Թղթադրամը պարունակում է բավականին շատ վիրուսներ: Ավելին, ԱՄՆ-ում շրջանառվող դոլարների 90%-ի վրա կան թմրամիջոցների հետքեր:
  4. Առաջին բանկոմատի գաղափարը ծնվել է լոգասենյակում, 1960-ական թվականներին: Գաղափարի հեղինակը գյուտարար Ջոն Շեֆերդ Բարոնն է:
  5.  ԱՄՆ-ում շրջանառվում է ավելի շատ վճարային քարտեր, քան երկրում ապրող մարդկանց թիվն է:
  6. Տարվա ընթացքում թողարկվում է Մոնոպոլիա խաղի ավելի շատ գումարներ, քան իրական թղթադրամներ:
  7. ԱՄՆ-ում թղթադրամների կյանքի տևողությունը մինչև 8 տարի է:
  8. ԱՄՆ-ից դուրս շրջանառվում է ավելի շատ դոլար, քան ԱՄՆ-ի ներսում:
  9. Միջին վիճակագրական ամերիկացին իր ողջ կյանքի ընթացքում վճարում է տարաբնույթ տոկոսավճարներ:
  10. Եթե ԱՄՆ-ում թղթադրամները փոխարինվեն մետաղադրամներով, երկիրը կարող է տնտեսել մեծ գումարներ, մասնավորապես, շուրջ 5.5 մլրդ ԱՄՆ դոլար՝ 30 տարվա ընթացքում: 
Posted in Հասարակագիտություն, Առցանց ուսուցում

Բանկերի և դրանց գործունեության մասին

Բանկերի և դրանց գործունեության մասին ՀՀ օրենքը

Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա իրականացնել բանկային գործունեություն: Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը և ավանդն ընդունողի անունից և ռիսկով դրանք տեղաբաշխելը՝ վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու և ներդրումներ կատարելու միջոցով: Բանկային ավանդ է համարվում բանկ ներդրված այն ավանդը, որը, համաձայն գործարքի պայմանների,

  • ենթակա է վերադարձման հատուցմամբ կամ առանց հատուցման՝ գումարը տրամադրողի (ավանդատուի) առաջին իսկ պահանջով կամ ավանդատուի եւ բանկի միջեւ համաձայնեցված ժամկետում.
  • չի տրամադրվել այն օգտագործելու ռիսկը ավանդատուի կողմից ստանձնելու համաձայնությամբ.
  • չի տրամադրվել որպես գույք կամ գույքային իրավունքներ վարձակալելու կամ ձեռք բերելու, աշխատանք կամ ծառայություն մատուցելու հատուցում, կամ որպես պարտավորության ապահովման միջոց:

Բանկային ավանդ է համարվում նաեւ բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ նման այլ հաշիվը, ինչպես նաև բանկային ավանդի վրա հաշվարկված, բայց ավանդատուին չվճարված տոկոսները կամ այլ հատուցումը:

Առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային գործունեության լիցենզիայի Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելն արգելվում է:

Հայաստանի Հանրապետության բանկային համակարգն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, նրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները, ինչպես նաև օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները: Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի սնանկացման մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, իսկ դրանցով նախատեսված դեպքերում եւ սահմաններում՝ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետությունում եւ նրա տարածքից դուրս կարող են հիմնել ներկայացուցչություններ՝ սույն օրենքով սահմանված կարգով: Բանկի ներկայացուցչությունը բանկի՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումն է, որը ներկայացնում է բանկը, ուսումնասիրում է ֆինանսական շուկան, բանկի անունից կնքում է պայմանագրեր, իրականացնում է համանման այլ գործառույթներ: Ներկայացուցչությունը բանկային գործունեություն և սույն օրենքով սահմանված ֆինանսական գործառնություններ իրականացնելու իրավունք չունի:

Posted in Español, Առցանց ուսուցում

Ejercicios

1. Leer el texto y marcar la respuesta correcta de cada pregunta. (Կարդալ տեքստը և ընտրել ճիշտ պատասխանը):
Orlando Fonseca, un joven de 29 años, vivía en un piso lujoso en el centro de Barcelona. Jamás había tenido problemas con sus vecinos, pero un día se puso furioso por el ruido que llegaba del piso de su vecina Clara Valdéz. Orlando asomó la cabeza por la ventana para quejarse del ruido y en el mismo instante vio que su vecina se caía desde la ventana del piso de arriba. De manera asombrosa Orlando fue capaz de cogerla en el aire. Todo pasó muy rápido, la chica estaba estresada y no dejaba de llorar y pedir disculpas. Resultó, que ella se había caído por una de las ventanas de su piso, que estaba rota. La llevaron al hospital, porque ella tenía varias heridas en el cuerpo. Allí ella dijo que quería ver a Orlando, que le había salvado la vida y darle las gracias.

1.¿Por qué Orlando estaba enfadado?

a) Ese día el niño del vecino le rompió la ventana.

b) El vecino le pidió prestarle dinero.

c) No funcionaba el ascensor.

d) Los vecinos hacían ruido. 


2¿Qué sucedió cuando Orlando asomó la cabeza por la ventana?

a) Cayó una estrella del cielo.

b) Recibió un ramo de flores de su vecina de arriba.

c) Se caía la vecina del piso de arriba.


d) Los vecinos del piso de arriba tiraban la ropa vieja.

3.¿Cómo se salvó Clara?

a) Su novio la abrazó y no la dejó caer.

b) Cayó sobre el árbol.

c) Se abrió el paracaídas.

d) Orlando la cogió en el aire.


4.¿En qué estado de ánimo se encontraba la señorita Valdez?

a) Estaba muy emocionada y asustada.


b) Intentaba otra vez saltar de la ventana.

c) Se quejaba, ¿por qué la habían salvado?

d) Se reía todo el tiempo.

5.¿Por qué la llevaron al hospital?

a) Tenía dolor de muela.

b) Tenían que curarle las heridas.


c) Ella no quería quedarse en su casa.

d) Estaba engripada y tenía fiebre.

2.Գտնել նախադասության ընդգծված անդամին վերաբերող հարցը : Encontrar la pregunta que se refiere al miembro subrayado de la oración.

1.Mi hermano tiene muchos amigos que estudian en Cataluña.

a) ¿Tienes muchos parientes que estudian en Cataluña?

b) ¿Dónde estudian los amigos de tu hermano?


c) ¿Quién tiene muchos amigos?

d) ¿A qué se dedican los amigos de tu hermano?

2.Ayer los turistas devolvieron los billetes por el mal tiempo.

a) ¿Cuándo los turistas devolvieron los billetes?

b) ¿Por qué los turistas devolvieron los billetes?

c) ¿Qué devolvieron los turistas?


d) ¿Qué van a hacer los turistas?

3.Me gusta regalar muchas flores a mi madre el día de su cumpleaños.

a) ¿Quién deseó mucha felicidad a tu madre el día de su cumpleaños?

b) ¿A quién te gusta regalar flores el día de su cumpleaños?


c) ¿Qué sueles regalar a tu madre el día de su cumpleaños?

d) ¿Cuándo es el día de cumpleaños de tu madre?

4.Teresa nos dijo  que pronto iría a Barcelona.

a) ¿Dónde se encuentra la ciudad de Barcelona?

b) ¿Quién nos comunicó la noticia?

c) ¿Cuándo Teresa irá de vacaciones a Barcelona?

d) ¿Adónde se marcha Teresa?

5.El médico dice que Tadeo no tiene nada grave.

a) ¿Quién dice que Tadeo no tiene nada grave?

b) ¿Por qué de repente Tadeo se sintió mal?

c) ¿Tiene algo grave Tadeo?

d) ¿Qué dice el médico?

 3.Կազմել նախադասություն` վերադասավորելով տրված միավորները: Ordenar correctamente los elementos dados para componer una oración.

1. dos botellas 2. de 3. compre 4. cerveza 5. Dile que

Dile que compre dos botellas de carveza.

1. vive  2. en 3. mi  4. casa 5. Pedro

Pedro vive en mi casa.

1. quiere 2. hablar 3. con 4. Pedro 5. El médico

El médico quiere hablar con Pedro.


4.Ա. Գտնել տրված բառի հոմանիշները: Encontrar los sinónimos de la palabra dada.

guapo
1. redondo 2. amable 3. triste 4.hermoso

Բ. Գտնել տրված բառի հականիշները: Encontrar los antónimos de la palabra dada.

contento
1. descontento 2. feliz 3. feo 4. complicado

lleno
1.libre  2. incompleto 3. vacío 4. ligero