Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

Սովորողների ընթերցարան․ «Դպիր»

Բավական հետաքրքիր պրոցես է

Ընտրեցի այս հոդվածը, քանի որ այն հիմա կատարվող իրադարձությունների մասին է։ Հոդվածից հատկապես շատ դուր եկավ այս հատվածը՝

Ամփոփելով խոսքս՝ ասեմ, որ բավական հետաքրքիր պրոցես է, բարդ, արդյունավետ, կարևոր, փորձառատ… Եվ անհամեմատ կարևոր էր այս ամենը այն տեսակետից, որ պետք է այս բազան, այս հիմքը ունենալ, պահել հետագայի համար։ Միշտ չէ, որ էսպես է լինելու, բայց մենք չգիտենք, թե ինչքան է էս ամենը շարունակվելու, այդ իսկ պատճառով մենք պետք է հնարավորինս կարողանանք օգտագործել փորձը, հիմնվել փորձի վրա և հիմնվելով դրա վրա, ունենալով այդ վերլուծությունը՝ առաջ գնալ։

Իրոք, մենք չգիտենք, թե այս ամենը ինչքան է շարունակվելու, երբ է ավարտվելու, և երբ ենք մենք վերադառնալու մեր հին կյանքին, երբ ենք վերջապես տեսնելու մեր ընկերներին, հարազատներին։ Շատ բարդ է հիմա մեզ համար, բայց պետք է համակերպվենք և շարունակենք ինքնակրթվել ու զարգանալ։ Պետք է քայլենք առաջ։ Չէ՞ որ, այնքան ժամանակ ունենք։ Կարելի է ասել անսահմանափակ։ Մի պահ պատկերացնենք, որ այս բարդ շրջանում հայտնվեին անցյալի մարդիկ, երբ չկային համացանցը, բջջային հեռախոսները։ Որքա՜ն բարդ կլիներ նրանց համար։ Ամբողջովին կտրված աշխարհից, շփում միայն ընտանիքի անդամների հետ։ Պատկերացնելով այդ ամենը՝ հասկանում եմ, թե որքա՜ն լավ վիճակում ենք գտնվում մենք։ Թեև ոչ ֆիզիկապես, բայց շփվում ենք արտաքին աշխարհի հետ, խոսում ենք մեր ընկերների, հարազատների հետ։ Անգամ այս առցանց դասերը։ Հրաշալի է, չէ՞։

Մի պահ մտածում եմ, միգուցե սա մեզ համար հնարավորություն է, որի ժամանակ կարող ենք անել այն ամենը, ինչը չենք կարողացել կամ ժամանակ չենք գտել անելու։ Միգուցե հնարավորություն է, որ բացահայտենք մեզ։ Ինչու՞ ոչ։ Ունենք ժամանակ փորձելու նորը կամ խորացնելու և զարգացնելու հինը։ Մեծ հնարավորություն․․․ Պետք է օգտվենք դրանից։

Հոդվածը այստեղ։

Posted in Հասարակագիտություն, Նախագծեր, Առցանց ուսուցում

Սերնդսերունդ

Սերունդը մարդկանց տարիքային որոշակի խումբ և միևնույն պատմության դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն է։ Իմ ընտանիքը, կարելի է ասել, կազմված է երեք սերնդից։ Տատիկիս և պապիկիս սերունդը, մայրիկիս և հայրիկիս և իհարկե իմ, քրոջս ու եղբորս սերունդը։ Մենք բոլորս էլ տարբերվում եք և՛ մեր բնավորությամբ, և՛ մտացողությամբ, և՛ հայացքներով դեպի աշխարհը։ Սա էլ ապացուցում է, որ բոլոր սերունդները միմյանցից տարբերվում են։

Ամբողջատիրական վարչակարգ

Ամբողջատիրությունը կամ տոտալիտարիզմը ավտորիտար իշխանության ձև է։ Բնորոշ կողմերն են՝ սահմանադրական իրավունքների և ազատությունների փաստացի վերացումը, հասարակական կյանքի լիակատար ենթարկումը իշխանության շահերին և համատարած վերահսկության հաստատումը հասարակության նկատմամբ, քաղաքական ընդդիմության և այլախոհների հանդեպ բռնարարքների լայնածավալ կիրառումը։ Ամբողջատիրական վարչակարգերի հատկանիշներն էին՝

  • Հասարակությունում անհատը անվերապահորեն ենթարկվում էր մեծամասնությանը՝ հրաժարվելով սեփական մղումներից։
  • Պետությունը ճանաչվում էր իբրև միակ ստեղծագործ ուժը, որն ազգին առաջնորդում էր դեպի «պայծառ ապագա»։
  • Գոյություն ուներ միակ մեկ ճշմարիտ կուսակցություն, որն ուղղություն էր տալիս պետությանն ու ազգին։
  • Անհատից, ազգից, պետությունից ու կուսակցությունից վեր կանգնած էր առաջնորդը։

20-րդ դարի առաջին կեսին խորհրդային մարդու կյանքում կային բազմաթիվ սահմանափակումներ.

  • Կոլտնտեսականները զրկված էին ազատ տեղաշարժվելու իրավունքից։ Ի տարբերություն բնակչության մյուս խմբերի՝ նրանք չունեին անձնագրեր։
  • Բնակության վայրի հարցում գործում էին սահմանափակումներ։ Օրինակ՝ արգելված էր հաստատվել որևէ վայրում առանց գրանցման։
  • Սահմանափակումներ կային նաև աշխատանքի վայրի ընտրության և աշխատավայրի փոփոխման հարցում։
  • Գործում էին նաև կուսակցական պատկանելությանն առնչվող սահմանափակումներ։ Միջին և բարձր պաշտոններ վարելու համար ցանկալի էր, որ անձը լինի կոմունիստական կուսակցության անդամ։

Կրթական կյանքը սովետական Հայաստանում

1926 թ. սկզբներից Խորհրդային Հայաստանում կրթական կյանքն աննախադեպ
զարգացում է ապրում: Զարգացման հիմնական ուղղություններն էին՝

  • 1) անգրագիտության վերացում
  • 2) պարտադիր տարրական կրթություն և ապա անցում յոթնամյա կրթության
  • 3)տեխնիկական կրթության կազմակերպում
  • 4) բարձրագույն կրթության կատարելագործում

Խորհրդային կրթական համակարգի ամենամեծ ձեռքբերումը դպրոցների ցանցի ընդլայնումն էր, պետական աջակցությունը և պայքարն անգրագիտության դեմ։ Բացվեցին լիկկայաններ, որոնց շնորհիվ 10 տարում գրագիտության մակարդակը հասավ 70%-ի։ Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով բացվեցին մանկավարժական ուսումնարաններ և համալսարաններ։ Իրականացվում էին նաև բազմաթիվ փորձարկումներ։ Մասնավորապես, փորձարկվեցին լաբորատոր-բրիգադային, կոմպլեքսային և դալտոն-պլան մեթոդները։ 1920-ական թվականներին դպրոցը 9-ամյա էր։ 1932 թվականից ներդրվեց 10-ամյա կրթությունը։ Բացվեցին բազմաթիվ համալսարաններ և ինստիտուտներ։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում կտրուկ ավելացավ դպրոցների թիվը՝ հասնելով 1600-ի։ Իսկ աշակերտների թիվը հասավ 600 հազարի։ 12-15 բուհերում սովորում էր 50-60 հազար ուսանող, ինչը տոկոսային հարաբերությամբ ԽՍՀՄ լավագույն ցուցանիշներից էր։

Ուսումնասիրելով, կարդալով և ծանոթանալով սովետական Հայաստանի կյանքին, ապրելաոճին՝ նկատեցի, որ մեր կայքնը շատ է տարբերվում նրանց կյանքից։ Մարդիկ շարունակում են զարգանալ, աճել, ստեղծել և դա միշտ էլ շարունակվելու է։ Այն, ինչ մեզ համար հիմա սովորական երևույթ է, այն ժամանակ անգամ չէին էլ կարող մտածել դրա մասին։ Օրինակ՝ համացանցը, բջջային հեռախոսները, լայնէկրան հեռուստացույցները և այլն։ Իհարկե սա մեծ առավելություն է մեզ համար, քանի որ այս ամենով մեր կյանքը մի քանի անգամ հեշտ է դարձել։ Եթե այն ժամանակ տեղեկություն ստանալը բավականին դժվար էր, ապա հիմա դա այնքան հեշը ու դյուրին է։ Մի քանի հարյուրամյակ հետո կստեղծվեն այնպիսի բաներ, որոնց մասին մենք երբևէ չենք մտածել, որոնք մեզ անհնարին են թվում հիմա։ Կյանքն այդպիսին է։

Posted in Անգլերեն, Առցանց ուսուցում

The Necklace. Home reading


The main meaning of this story is greed, which destroys people and changes their lives for the worse. Greedy people will never achieve their goals. Such people want to achieve everything without work, without effort. Such people are mostly lazy and aimless. In this story, the woman wanted to have more. Her surroundings and way of life seemed poor, meaningless, and uninteresting to her. But one day her husband, who was a very ordinary man and did not have much money, bought an expensive ball ticket for her. The woman did not appreciate his torment, she started crying and said that she did not have a suitable dress. The husband also paid for the dress. But that was not enough for the woman either. She also wanted an expensive necklace. The husband offered to take it from her friend. The woman asked her friend to lend her a necklace. She chose the most beautiful and luxurious necklace from all the jewellery. The woman looked very beautiful at the ball and was different from everyone else. But when they returned home, the woman noticed that she had lost her necklace. They were very disappointed and didn’t have enough money to buy a new one. They started taking bills, borrowing money from people so that they could buy another necklace like that. Finally, they bought the necklace and returned it. But they had to work to pay all the bills. It took ten difficult years to pay all the taxes. One day the woman heard that the necklace, which she had borrowed was a copy and it was very cheap. It turns out that they had suffered in vain for so many years. In my opinion, this story was a great lesson for the woman, which proved that her greed ruined her and her husband’s life. There are many sayings summing up this story, but this is the closest one “As long as greed is stronger than compassion, there will always be suffering.”

The necklace


Posted in Español, Առցանց ուսուցում

Los dos reyes y los dos laberintos

Կարդացի Խորխե Լուիս Բորխեսի «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները» պատմվածքը։ Պատմվածքը երկու արքաների մասին էր, որոնք ունեին լաբիրինթոսներ։ Բաբելոնի արքայի լաբիրինթոսը շատ խառն ու անհասկանալի էր և երբեք ոչ մեկին չէր հաջողվել այնտեղից դուրս գալ։ Մի անգամ Բաբլոնի արքայի ամրոց է գալիս Արաբիայի թագավորը, որին գցում են այդ լաբիրինթոսը։ Արքան շատ շփոթված և վախեցած էր, քանի որ ելքի ճանապարհ չէր տեսնում։ Հույսը դրել էր Աստծո վրա։ Եվ Աստծո շնորհիվ նա գտավ ճանապարհը և դուրս եկավ այդ անհաղթահարելի լաբիրինթոսից։ Նա գնաց իր երկիր, խոստանալով Բաբելոնի արքային իր լաբիրինթոսը նույնպես ցույց տալ, բայց միայն այն ժամանակ, երբ Աստված ցանկանա։ Անցավ որոշակի ժամանակ և նա իր զորքով հարձակվեց Բաբելոնիայի վրա և ամբողջովին ջախջախեց այն։ Թագավորին գերի վերցրեց, գցեց մի մեծ անապատ և ասաց, որ հենց սա է իր լաբիրինթոսը։ Թեև այն չունի բարձր պատեր, աստիճաններ ու դռներ, բայց միևնույն է անհաղթահարելի է։ Այս պատմվածքը կարդալուց հետո անմիջապես մտքիս եկավ այս դարձվածը՝ “Ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը”։ Բաբելոնի թագավորը, որը փորձեց, լաբիրինթոսը գցելով, սպանել Արաբիայի թագավորին, ինքը ընկավ այդ նույն ծուղակի մեջ։

Նոր բառեր

dignos-արժանի
islas-կղզիներ
arquitectos-ճարտարապետներ
construir-կառուցել
propias-propias 
castillos-ամրոցներ
desierto-անապատ
escaleras-աստիճաններ
muros-պատերը
mitad -կեսը
fatigosas -հոգնեցուցիչ
gloria-փառք

Posted in Español, Առցանց ուսուցում

Exercicios

  • Կարդալ տեքստը՝ ընտրելով հարցի ճիշտ պատասխանը։
    Leer el texto y marcar la respuesta correcta de cada pregunta.

Un hombre y una mujer estuvieron casados más de cincuenta años y no tenían ningún tipo
de secreto entre ellos, a excepción de una caja de zapatos, que la esposa tenía en su
armario, aunque el esposo jamás preguntó por ella.
Un día la esposa enfermó y el médico les dijo que la enfermedad era muy grave. Entonces
ella le dijo a su marido:
–Creo que es hora de que sepas el secreto que he guardado durante todos estos años.
El esposo, sorprendido y con curiosidad, abrió la caja y encontró dos muñecas tejidas
y una gran cantidad de dinero.
–Querida, ¿qué significa todo esto? -preguntó admirado.
La esposa le pidió sentarse junto a ella y le dijo:
–Cuando nos casamos, mi abuela me dijo que el secreto de un buen matrimonio era no
discutir nunca y me aconsejó lo siguiente: cada vez que me enfadaba contigo, tenía que
guardar silencio y tejer (հյուսել) una muñeca.
El esposo tuvo que contenerse para no llorar de emoción, al ver que solo había dos
muñecas en la caja.


–Quieres decir que en más de cincuenta años de compartir nuestro matrimonio, solo te has
enfadado dos veces… ¿Y el dinero, qué significa?
–¡Ah sí! −dijo la mujer. −Ese dinero es lo que gané con todas las muñecas que vendí
durante todos estos años.

1.¿Qué secreto tenían un hombre y una mujer después de estar casados más de
cincuenta años?

a) El hombre había escondido un tesoro en el jardín de su casa.
b) La mujer guardaba en su armario zapatos de tacón muy alto.
c) Día y noche la mujer estaba tejiendo para mantener a su familia.
d) La mujer guardaba en su armario una caja de zapatos.

2.¿Qué pasó un día?

a) La mujer tuvo una discusión muy fuerte con su marido.
b) Como la mujer estaba enferma decidió enseñar la caja de zapatos a su marido.
c) La mujer decidió guardar su secreto y no decírselo a nadie.
d) Un vecino dijo que la enfermedad del esposo era muy grave.

3.¿Por qué al abrir la caja el marido tuvo que contener las lágrimas?

a) Se emocionó al ver una gran cantidad de oro y muchos papeles.
b) Al ver el dinero decidió comprar una casa grande en el pueblo.
c) Se emocionó al ver solo dos muñecas en la caja.
d) Quería agradecer a su mujer por haber tejido tantas muñecas.

4.Según la abuela, ¿cuál es el secreto de un matrimonio feliz?

a) En vez de discutir la mujer tiene que callar y tejer una muñeca.
b) Los esposos tienen que discutir para llegar a un acuerdo.
c) El arte de discutir es muy importante para descubrir la verdad.
d) Los esposos tienen que trabajar día y noche para ganar mucho dinero.

5.¿Cómo la mujer había ganado tanto dinero?

a) Ella había vendido la casa de su abuela.
b) A ella le había tocado la lotería.
c) Cultivaba legumbres y hortalizas y las vendía en el mercado.
d) Ella había tejido y vendido muchas muñecas durante muchos años

  • Համապատասխանեցնել տրված  բառերը և բառակապակցությունները և դրանց թարգմանությունները։
    Relacionar correctamente las palabras y expresiones dadas con sus equivalentes en
    armenio.

a. estar de buen humor- 3. լավ տրամադրություն ունենալ
b. estar de acuerdo- 4. համաձայն լինել
c. la confianza- 1. վստահություն
d. aprovechar la ocasión- 2. առիթից օգտվել


a. tener razón- 2. իրավացի լինել
b. suerte- 4. հաջողություն
c. tener la intención- 3. մտադրություն ունենալ
d. en vano-1. իզուր, անտեղի

Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

Սովորողների ընթերցարան․ «Դպիր»

Կրթությունն աշխարհում. Ֆրանսիա

Ինչու՞ ընտրեցի հենց այս հոդվածը։ Պատասխանը պարզ ու հասարակ է։ Ֆրանսիա՜։ Սիրում եմ թե՛ երկիրը, թե՛ նրա տեսարժան վայրերը, թե՛ մարդկանց։ Միշտ երազել եմ լինել այնտեղ, շրջել փողոցներով ու հիանալ երկրի յուրահատուկ գեղեցկությամբ, որով շատ-շատերի սրտերը գրավել է։ Հոդվածը շատ հետաքրքիր ու ուսուցանող էր։ Այնքա՜ն նոր տեղեկություններ իմացա Ֆրանսիայի կրթական համակարգի մասին, որոնց մասին մինչ այս չգիտեի։ Ֆրանսիան այս ասպարեզում էլ ինձ շատ զարմացրեց ու հիացրեց։ Այնտեղ սովորելու ցանկություն առաջացավ մոտս։ Էհհ՜։ Հուսամ երազանքներս մի օր իրականություն կդառնան։ Կային շատ առավելություններ, որոնք շատ երկրների համար կարող են դառնալ օրինակ, իրենց երկրի կրթկան համակարգը բարելավելու համար։ Այդ թվում նաև մեր երկրի։ Ինձ դուր եկավ այն, որ այնտեղ հանգստի օրերը չորեքշաբթին և կիրակին են։ Ըստ իս՝ դա ավելի հարմար է։ Այնտեղ երեխաներին շատ չեն ծանրաբեռնում, դասերի ընթացքում կա երկու ժամանոց հանգիստ, ինչը երեխաներին ժամանակ է տալիս լիցքաթափվելու, հանգստանալու, ճաշելու։

Եթե քեզ նույնպես հետաքրքրեց այս թեման, ապա հոդվածը կարող ես գտնել այստեղ։

Posted in Հայոց լեզու, Առցանց ուսուցում

Հոլով և հոլովում (առաջադրանքներ)

1.Հոլովել  քաղաք, գիրք, մարդ,  ընկեր բառերը:

Ուղղական հոլով- քաղաք(ը), գիրք(ը), մարդ(ը), ընկեր(ը)

Սեռական հոլով- քաղաքի, գրքի, մարդու, ընկերոջ

Տրական հոլով- քաղաքի(ն), գրքի(ն), մարդու(ն), ընկերոջ(ը)

Հայցական հոլով- քաղաք(ը), գիրք(ը), մարդու(ն), ընկերոջ(ը)

Բացառական հոլով- քաղաքից, գրքից, մարդուց, ընկերոջից

Գործիական հոլով- քաղաքով, գրքով, մարդով, ընկերով

Ներգոյական հոլով- քաղաքում, գրքում, մարդու մեջ, ընկերոջ մեջ

2. Որոշեք, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները: 
Փողից (բացառական),  ձեռքով (գործիական), փշին (տրական), սրտում (ներգոյական), աչքի (սեռական):

3. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Հայրենիքից(բացառական) հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:

Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից(բացառական)  հեռու բլրի(սեռական)  վրա:

Մոտենալով կարկաչուն գետակին(տրական)  տղան փայտով(գործիական)  ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի(սեռական)  մեջ:

Երկնքի(սեռական)  կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը(ուղղական) , որոնք ավետում էին պայծառ օր:

4. Հոլովեք հետևյալ բառերը՝ քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն:

Ուղղական հոլով- քար(ը), քաղաք(ը), սահնակ(ը), մայր(ը), աշուն(ը), գլուխ(ը), բնություն(ը)

Սեռական հոլով- քարի, քաղաքի, սահնակի, մոր, աշնան, գլխի, բնության

Տրական հոլով-քարի(ն), քաղաքի(ն), սահնակի(ն), մոր(ը), աշնան(ը), գլխի(ն), բնության(ը)

Հայցական հոլով- քար(ը), քաղաք(ը), սահնակ(ը), մոր(ը), աշուն(ը), գլուխ(ը), բնություն(ը)

Բացառական հոլով-քարից, քաղաքից, սահնակից, մորից, աշնանից, գլխից, բնությունից

Գործիական հոլով- քարով, քաղաքով, սահնակով, մորով, աշնանով, գլխով, բնությամբ

Ներգոյական հոլով- քարում, քաղաքում, սահնակում, մոր մեջ, աշնանում, գլխում, բնությունում

Posted in Español, Առցանց ուսուցում

Դալին մեր ընտանիքում

Վիդեոյում ներկայացրել եմ մի փոքր դրվագ իմ ու ընտանիքիս կյանքից։ Ես և քույս նկարել շատ ենք սիրում։ Այդ պատճառով վիդեոյի թեման նկարչությունն ու արվեստն է։ Նկարիչներց ներկայացրեցինք Դալիին, քանի որ շատ հետաքրքիր ու յուրահատուկ նկարիչ եմ համարում նրան և նրա նկարները միշտ էլ շատ եմ սիրել։ Դալիի նկարները բնորոշվում են իրենց մանր գծանկարով և իրատեսական մանրամասնություններով և անշուշտ անբասիր գույներով, որոնք ևս շեշտվում են թափանցիկ ջնարակումով։

Posted in Առցանց ուսուցում, Uncategorized

Ուսումնական առցանց շաբաթվա ամփոփում

Գրականություն

Հայոց լեզու

Հասարակագիտություն

Անգլերեն

Իսպաներեն

Posted in Հայոց լեզու, Առցանց ուսուցում

Որոշյալ և անորոշ առումներ

1. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ
առումներով գոյականները։
Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ
կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների
մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից

Որոշյալ առում֊լեզուն, ծառը, թուփը, ծաղիկը, խոտը, արմատները, պաշարները, մետաղը, նմուշները, մոխիրը, հյութերը, հետախույզները։

Անորոշ առում֊գետնի, հանքանյութերի, տեղեկություններ, բույսերի, լաբորատորիա, պոմպերի, նյութերի, լուծույթբեր, տերևների, մետաղներ, ցողուններ, հողաշերտի, հանքավայր։

Վարժություն 2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անորոշ առումով գոյականը։

1. ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
2. պարագան, կուլան, ավազան, թեման
3. պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
4. խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
5. թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
6. կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտն
7. քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
8. մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
9. չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
10. զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին