Posted in Հայոց լեզու

Կետադրություն

Արտագրե՛լ և կետադրե՛լ։
ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն
էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր` տարիներ առաջ`
ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը`
պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն` բերելով
խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում` դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ
ընտելանալուց հետո` նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք. շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են
դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան` իր տան մեջ է, ուստի չի շտապում:

բ) Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել, երբ և ով էր կորիզը նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել, թե ինչպես էր կորիզը հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո՛, զարմանալի էր, բայց ծառը գոյատևում էր, ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ, եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով, և գյուղի տղաների հերթական կենսախինդ սերունդը, դարձյալ չհամբերելով, կմագլցի վեր, կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները` շտապելուց ու խառնաշփոթից մի քանի ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում` կիսավեր գմբեթի վրա, կսեղմվեն իրար` ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր հարսանեկան զգեստը։

գ) Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ, մյուսին` սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից` արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները շատ էին տեսել այդ համարը, բայց դարձյալ ծափահարում էին, մինչև իսկ ապշում, որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են ստեղծել. կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար, ցույց տա որևէ ներկայացում` պարզունակ կամ անըմբռնելի, և իրենք պետք է ծափահարեն: Ու հիմա աճպարարը, հետևելով այդ անխախտ պայմանավորվածությանը, անբասիր պարտաճանաչությամբ կատարում էր իր գործը, և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար, իրենց ամենօրյա տեղերում էին թե՛ հսկիչները, թե՛ հասարակությունը, թե՛ նապաստակը, և թե՛ աճպարարը: Եվ
աճպարարն էլ հրճվում էր իր արածներով, որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ իրեն, չնայած, երևի միլիոն անգամ կատարել էր:

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել


Գրեթե բոլոր մարդիկ ունեն իրենց կարծիքը, մտածելակերպը, և դա փոխելը կախված է հենց տվյալ մարդու բնավորությունից։ Կան մարդիկ, որ բավականին ուժեղ են և նրանց կարծիքը փոխելը դժվար է կամ անհնարին, սակայն կան մարդիկ, որոնց կարծիքը փոխելը հեշտ է  նրանք կայուն չեն և հեշտությամբ ընկնում են տարբեր մարդկանց ազդեցության տակ։ Հենց այսպիսի մարդկանց է հեշտ ոչնչացնելը և իմ կարծիքով՝ նրանց հնարավոր է նաև հաղթել։ 
Մարդկանց վրա ոչ բոլորը կարող են ազդել, ոչնչացնել։ Հիմնականում մարդկանց վրա ազդում են իրենց մտերիմները, այն մարդիկ, որոնք կարևոր են իրենց համար։ Իրենց մտերիմների կարծիքը այդպիսի մարդկանց համար մեծ նշանակություն ունեն և հնարավոր է, որ նրանց չհիասթափեցնելու համար լիովին փոխվեն, դառնան այլ մարդ։
Մի մեծ տարբերություն կա մարդուն ոչնչացնելու և հաղթելու միջև։
Երբ որ մարդուն ոչնչացրել են, նա դեռ կարող է վեր կենալ, արհամարհել անցյալը և շարժվել առաջ, իսկ այն մարդը, որին կարողացել են հաղթել, չեմ կարծում, որ հնարավոր է մոռանա անցյալը և նոր կյանք սկսի։ Թեև բացառություններ լինում են։ Երբեմն հանդիպում են այնպիսի ուժեղ մարդիկ, որ անգամ իրենց հաղթելուց հետո կանգնում են և շարունակում են ապրել։ Այսպիսով` ես այդքան էլ համաձայն չեմ վերնագրի հետ, քանի որ ըստ իս թույլ և շուտ մարդկանց ազդեցության տակ ընկնողներին հաղթել հնարավոր է, եթե իրենք իրենց կողքին չունենան օգնող, իրենց հասկացող։

Posted in Español

Ejercicios

Ejercicio 1
1. Maria estuvo aquí ayer.
2. Daniel y Susana fueron a Lima el verano pasado.
3. Mis padres estuvieron en casa el domingo por la tarde.
4. El sábado por la noche, Nacho fue a la discoteca.
5. Yo estuve en Cuba en agosto.
6. ¿Fuiste al museo el domingo pasado?

Ejercicio 2
1. Carlos estuvo en Perú.
2. Yo no fui al teatro.
3. Miguel y Juan estuvieron en la biblioteca.
4. Francisco fue a Madrid en 1999.
5. ¿Tú estuviste en circo?
6. Mi hermano y yo no estuvimos en concierto.

Ejercicio 3
1. ¿Cuando fue al museo?
2. ¿Que quieres de postre?
3. ¿Cuando fueron a la piscina tus amigos?
4. ¿Quien fue a la fiesta de disfraces?
5. ¿Donde estuvieron Juan y Gema el domingo pasado?

Ejercicio 6
¿Estuviste en la fiesta de Maria?
Si, estuve en su casa.
¿Con quien fuiste?
Fui con los compañeros de clase.

Posted in Իրավունք

Հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը

Հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) կամ շինություն է, որը հավաքի անցկացման նպատակով մատչելի է յուրաքանչյուրի համար։ Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։ Արգելվում է հավաքների ազատությունը օգտագործել սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։

Յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել հավաքներին, սակայն ոչ ոք չի կարող ստիպել որևէ մեկին առանց իր ցանկության մասնակցել հավաքներին։ Մինչև 14 տարեկան երեխաները հավաքներին կարող են մասնակցել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությունից հետո։

Խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացումը հավաք անցկացնելու համար որևէ թույլտվություն ստանալ չի պահանջում: Առավելագույնը, լայնածավալ հավաքների կամ հասարակական կարգի բնականոն ընթացքի որոշակի խաթարում ենթադրող հավաքների
պարագայում իշխանությունները կարող են պահանջել ծանուցում։ Նման դեպքերում կազմակերպիչները պետք է կարողանան ամենապարզ և արագ եղանակով ծանուցել լիազոր մարմնին խաղաղ հավաքի անցկացման մասին՝ օրինակ, լրացնելով հստակ և հակիրճ ձևաթուղթ տվյալ երկրի հիմնական լեզվով (լեզուներով), ցանկալի է՝ առցանց՝ փոստով առաքման հետ կապված հնարավոր անճշտություններից և ձգձգումներից խուսափելու համար: Այս գործընթացը պետք է լինի անվճար, և ծանուցումը ստանալուն պես՝ իշխանությունները պետք է արագ հաստատեն պատշաճ
ծանուցման ստացումը։

Խաղաղ հավաքների ազատության իրավունքը բացարձակ իրավունք չէ։
«Հավաքն» իրենից ներկայացնում է որևէ կոնկրետ
նպատակով կանխամտածված ժամանակավոր գումարում մասնավոր կամ հանրային տարածքում: Այն ներառում է՝ ցույցերը, փակ տարածքներում հանդիպումները, գործադուլները, երթերը, հանրահավաքները կամ նույնիսկ նստացույցները: Հավաքները կենսական նշանակություն ունեն բնակչությունը համախմբելու, դժգոհությունները և ձգտումները ձևակերպելու, իրադարձությունների նշումը
խթանելու և ամենակարևորը՝ պետությունների պետական քաղաքականության վրա ազդելու համար:

Խորհուրդը հիշեցնում է մասնակից պետություններին՝ բոլոր անհատների խաղաղ հավաքներ անցկացնելու և միավորումներ կազմելու ազատության իրավունքը հարգելու և լիովին պաշտպանելու իրենց պարտավորության մասին, ինչպես առցանց, այնպես էլ համացանցի տիրույթից դուրս, այդ թվում՝ ընտրությունների համատեքստում, և փոքրամասնություն կազմող ուժերին աջակցող կամ այլախոհական հայացքները կամ համոզմունքները կիսող անձանց, իրավապաշտպանների, արհմիությունների անդամների և այլոց, այդ թվում՝ այդ իրավունքն իրացնող կամ պաշտպանող միգրանտների իրավունքը։

Հավաքը կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների,
որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ ազգային անվտանգության կամ հանրային
ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանրային առողջապահության կամ բարոյական սկզբունքների պահպանման կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար։ Սակայն վերոնշյալ սահմանափակումները բացառություններ են, այլ ոչ թե օրինաչափություն: Հավաքների ազատության որևէ սահմանափակում չպետք է խախտի այդ իրավունքի էությունը, պետք է ամրագրված լինի օրենքով և պետք է լինի համաչափ և «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»։

Posted in Հասարակագիտություն, Իրավունք

Հաշմանդամների իրավունքները

Հաշմանադամն այն անձն է, որը, առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունի հասարակական պաշտպանության անհրաժեշտություն։ Այսպիսի մարդիկ ունեն օգնության կարիք։ Պետությունը պարտավոր է ստեղծել հարմար պայմաններ, որպեսզի նրանք իրենց զգան հասարակության լիիրավ անդամ։ Քաղաքացիների վերաբերմունքը նույնպես շատ մեծ նշանակություն ունի հաշմանդամների համար։ Հաշմանդամները ունեն իրենց առանձին իրավունքները։

Հաշմանդամները ունեն կրթության իրավունք։ Պետությունը հաշմանդամների համար երաշխավորում է կրթության իրավունք, նաև պատրաստում է դրա համար անհրաժեշտ մասնագետ մանկավարժներ։ Պետությունը ապահովում է հաշմանդամ երեխաների նախադպրոցական դաստիարակությունը, հաշմանդամների՝ հանրակրթական և մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։ Օրինակ՝ տեսողության խանգարումներ ունեցող անձանց համար երաշխավորվում է Բրայլի համակարգով կատարվող ուսուցման ապահովումը։

Հաշմանդամները ունեն աշխատանքի իրավունք։ Անթույլատրելի են հաշմանդամության պատճառով մարդուն աշխատանքի ընդունման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը։

Անհրաժեշտություն է նաև նրանց տեղաշարժի համար հարմարավետ պայմանների ստեղծումը։ Օրենքը երաշխավորում է, որ բնակելի շինություններում ապրող հաշմանդամների համար պետք է սարքավորվեն հատուկ միջոցներ և հարմարանքներ, որոնք կապահովեն նրանց մատչելի և հարմար տեղաշարժը։

Posted in Español, Ճանապարհորդություններ

Մեր այցը Բրյուսովի համալսարան

Երեկ՝ ապրիլի 2֊ին իսպաներենի խմբով այցելեցինք Բրյուսովի անվան պետական համալսարան։ Ծանոթացանք այնտեղի իսպաներենի դասախոսների հետ, ովքեր մեզ ուղեկցեցին արգենտինական լսարան։ Այդ լսարանը տարբերվում էր Բրյուսովի մնացած բոլոր լսարաններից՝ լուսավոր ու ժամանակակից էր։ Սկզբում դասախոսներից մեկը մի փոքր ներկայացրեց իրենց համալսարանը, որից հետո մենք էլ ներկայացրեցինք մեր դպրոցը և թե ինչ նախագծեր ենք արել իսպաներենից։ Ներկայացրեցինք մեր թարգմանած գիրքը, մուլտֆիլմները։ Որպեսզի այցը ավելի գունավոր ու հետաքրքիր լիներ մեր աշակերտներից երկուսը իսպանական ամենահայտնի երգերից մի քանիսը ներկայացրեցին։ Վերջում մենք մեզ հետաքրքրող հարցերը տվեցինք, որոնց թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները հաճույքով պատասխանեցին։ Այցը շատ հետաքրքիր էր, տեղեկացանք համալսարանական կյանքի դրականից և բացասականից, քննարկեցինք, զրուցեցինք գրեթե բոլոր մեզ հետաքրքրող թեմաներից։

Այցից հետո, կիթառ նվագելով, շրջեցինք Երևանի փողոցներով և որպեսզի մեր օրը ավելի հետաքրքիր դարձնեինք, որոշեցինք գնալ իսպանական սրճարան։ Փորձեցինք իսպանական ուտեստներ։ Զրուցեցինք, լավ ժամանակ անցկացրեցինք։ Շնորհակալ ենք մեր իսպաներենի դասավանդող Ռուզաննա Սարգսյանին՝ մեր օրը գեղեցիկ, գունավոր և յուրահատուկ դարձնելու համար։


Posted in Español, Թարգմանություններ

El toro Ferdinando(հայերեն թարգմանությունը)

Մուլտֆիլմի հայերեն սուբտիտրերով տարբերակը այստեղ։

Շատ ժամանակներ առաջ արևոտ Իսպանիայում Ֆերդինանդ անունով մի ցլիկ էր ապրում։ Մնացած բոլոր փոքրիկ ցլերը, որոնց հետ նա ապրում էր, վազվզում էին, ցատկոտում էին և գլուխներն իրար էին հարվածում, բայց ոչ Ֆերդինանդը։ Նա իր սիրելի տեղը ուներ արոտավայրում՝ կաղնու ծառի տակ և կարող էր ամբողջ օրը հանգիստ նստել ծառի ստվերում և ծաղիկները հոտոտել։ Երբեմն նրա մայրը, որը կով էր, անհանգստանում էր նրա համար, քանի որ մտածում էր, որ միայնակ է իրեն զգում.
֊Ֆերդինա՛նդ, ինչու՞ դու չես խաղում մնացած բոլոր ցլիկների հետ ու չես կռվում նրանց հետ։
Բայց Ֆերդինանդը միայն գլուխն էր թափ տալիս.
֊Ինձ ավելի շատ այստեղ է դուր գալիս, հանգիստ կարող եմ նստել ու ծաղիկները հոտոտել։
Չնայած նրան, որ մայրը կով էր, հասկացող էր և այդ պատճառով էլ թույլ էր տալիս նրան պարզապես նստել այնտեղ և երջանիկ լինել։ Տարիներն անցնում էի և Ֆերդինանդը մեծացավ ու մեծացավ այնքան, որ արդեն շատ մեծ ու ուժեղ էր։ Բոլոր մնացած ցլերը ամենից շատ ուզում էին Մադրիդում մասնակցել ցլամարտի, բայց ոչ Ֆերդինանդը։ Նա դեռ սիրում էր հանգիստ նստել կաղնու ծառի տակ և հոտոտել ծաղիկները։
Մի օր հինգ տարօրինակ գլխարկներով տղամարդիկ եկան ընտրելու ամենամեծ, ամենաարագ, ամենակոպիտ ցլին՝ ցլամարտին մասնակցելու համար։ Բոլոր ցլերը սկսեցին վազել, ցատկոտել, գլուխները հարվածել, որպեսզի ցույց տային տղամարդկանց, թե ինչքան ուժեղ ու կատաղի են և որպեսզի իրենց ընտրեն։ Բայց ոչ Ֆերդինանդը։ Նա գիտեր, որ իրեն չեն ընտրելու և չէր անհանգստանում դրա համար։ Այդ պատճառով նա գնաց իր սիրելի կաղնու ծառի տակ, բայց չնկատեց, թե որտեղ է նստում և նստեց իշամեղվի վրա։ Եվ հետո նա սկսեց վազել խելագարի նման՝ խռմփացնելով ու ոռնալով, ցատկելով վեր ու եղջյուրները գետինը խրելով։ Հինգ տղամարդիկ տեսան նրան և բոլորը ուրախությամբ բացականչեցին.
֊Հիասքանչ է, հենց նա է մեզ պետք։
Այսպիսով՝ նրանք ցլամարտի համար նրան տարան Մադրիդ։
Ինչ օր էր։ Ամենուրեք դրոշներ էին ու բարձր երաժշտություն էր լսվում։ Նրանք շքերթ անցկացրեցին մարտադաշտում։ Սկզբում ներս մտան բանդերիլիերոները, հետո՝ պիկադոները։ Հետո եկավ բոլորից ամենահպարտը՝ մատադորը։ Բոլորից հետո ցուլն էր։ Ինձ թվում է գուշակեցիք ով էր։ Ֆերդինանդը։ Բոլորը կոչում էին նրան կատաղի Ֆերդինանդ։ Բոլոր բանդերիլիերոները վախենում էին նրանից, և պիկադորները նույնպես վախենում էին նրանից, և նույնիսկ մատադորն էր վախեցած: Երբ Ֆերդինանդ տեսավ գեղեցիկ ծաղիկները, նա վազեց դեպի մարտադաշտը։ Բոլորը բացականչեցին, քանի որ կարծեցին, թե նա գնում է կատաղի կռվելու։ Բայց երբ նա հասավ մարզադաշտի կենտրոն, հանգիստ նստեց և հոտոտեց ծաղիկները։ Բանդերիլերոները զայրացած էին, պիկադորները պարզապես խելագարված էին վրդովմունքից, և մատադորը նյարդայնացած բղավում էր.
֊Արի՛, կռվի՛ր։ Ի՞նչն է պատճառը։ Կատաղի եղի՛ր։
Մատադորը սարսափելի դեմքեր էր ցույց տալիս, բայց Ֆերդինանդը պարզապես նստել էր ու հոտոտում էր ծաղիկները։ Մատադորը կատաղած էր։  Նա փշուր֊փշուր արեց իր թուրը, սկսեց ոտքերով գետնին հարվածել, պոկել իր մազերը, բայց Ֆերդինանդը դեռ հանգիստ նստած, հոտոտում էր ծաղիկները։ Նա աղաչում էր Ֆերդինանդին.
֊Խնդրում եմ, խնդրում եմ մի բան արա, մի բան։
Մատադորը սկսեց լացել։ Նա չկարողացավ ցուցադրել իր հանդերձանքն ու թուրը։ Այսպիսով՝ Ֆերդինանդին ետ ուղարկեցին։ Որքան ես գիտեմ, նա դեռ նստած է իր սիրելի կաղնու ծառի տակ և վայելում է ծաղիկների բույրը:
Եվ նա երջանիկ է:

Posted in Իրավունք

Հավաքների կազմակերպման իրավունքը

Հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Հավաքն իրականացվում է մեկ վայրում հավաքվելու կամ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով։

Հոդված 5. Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

1. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության (այսուհետ՝ հանրության շահեր), այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը (այսուհետ՝ այլ անձանց սահմանադրական իրավունքներ) գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

2. Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։

Հոդված 6. Հավաքներին մասնակցելու իրավունքը

1. Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք):

2. Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։

3. Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով:

4. Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման վայրում հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնելու կամ աշխատանքային պարտականությունները կատարելու, ստեղծագործական գործունեություն կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող անձինք, ինչպես նաև հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Հոդված 7.Հավաքի կազմակերպիչը

1. Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։

2. Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ Եթե հավաքը կազմակերպվում է իրավաբանական անձի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն է։ Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։

3. Եթե հավաքի ղեկավարի պարտականությունները փաստացի իրականացնում է այլ անձ, ապա նա է կրում սույն օրենքով հավաքի ղեկավարի համար սահմանված իրավունքները և պարտականությունները։

Հոդված 8.Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

1. Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։

3. Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։

4. Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Սրանք բոլոր այն հոդվածներն են, որոնք վերաբերում են հավաքներ կազմակերպելու իրավունքին և սահմանափակեւմներին։

Posted in Էկոլոգիա

Հայաստանի Կարմիր գրքում հայտնված կենդանիները և բույսերը

Հայաստանի Կարմիր գրքից դուրս բերել մի տեսակ բույս, կենդանի, թռչուն։ 

Կենդանի

Բեզոարյան այծ

Բեզոարյան այծը պատկանում է քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին։ Բեզոարյան այծը կաթնասունների դասին է պատկանում է, կարգը երկսմբակավորներն է, իսկ ընտանիքը՝ սնամեջ եղջերավորներ։ Իրանի երկարությունը մոտ 1,5 մ է, կենդանու քաշը՝ 80 կգ։ Նոխազներն ունեն կեռ, թրաձև և 130 սմ երկարությամբ եղջյուրներ։ Բուրդը շիկագույն է՝ մոխրագույն երանգներով, իսկ առանձին մասերում՝ մուգ կամ սև։ Գիտնականների մեծամասնության կարծիքով ընտանի այծերի նախահայրն է։ Հայաստանում արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան, Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը, Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը։ Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուպ լեռան վրա, Որոտան գետի կիրճում և Արփա գետի հովտի վերին մասում։ Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է։ Տեսակը գրանցված էր նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Ներկայիս գնահատմամբ բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ։ Պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների։ Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը և անասունների արածեցումը։ Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում։

Բույս
Բրոմոպսիս Զանգեզուրի


Այս բույսը պատկանում է սերմնավոր բույսերի ենթատիպին, հացածաղկավորների կարգին, հայազգիների ընտանիքին, դաշտավլուկայինների ենթաընտանիքին և Ցորնուկ ցեղին։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Բազմամյա փուխր ճիմ առաջացնող խոտաբույս է։ 60-100 սմ բարձրությամբ ուղիղ կանգնած ցողունը հիմքի մոտ շրջապատված է մահացած տերևների արտաքինից թույլ ճեղքված դարչնագույն, ներսում՝ ամբողջական ծիրանագույն մանուշակագույն տերևապատյաններով։ 8-15 սմ երկարությամբ, սակավահասկիկ, թույլ փռված ծաղկաբույլը հուրան է։ 7-12 մմ երկարությամբ ստորին ծաղկային թփերը բարակ մանուշակագույն քիստով են։ Հանդիպում է Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում։ Հայաստանից բացի աճում է Նախիջևանում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի վրա։ Վտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանները 500 կմ²-ից պակաս է։ Կապված կլիմայի փոփոխության և աճելավայրերի պայմանների փոփոխության հետ՝ տեսակին սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում։


Թռչուն
Բվեճ


Բվեճները պատկանում են քորդավորների տիպին, ողնաշարավորների ենթատիպին, թռչունների դասին, բվերի ընտանիքին։ Բվերի ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչն է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Մարմնի երկարությունը 60-75 սմ է, թևերի բացվածքը՝ 160–188 սմ, կենդանի զանգվածը՝ 4,2 կգ։ Էգերը խոշոր են արուներից։ Փետրածածկը միատարր է, խիտ փափուկ, փխրուն, գորշ դարչնագույն, մետաքսափայլ։ Կրծքի մասում կան սև, կաթիլանման նախշեր, ականջին՝ մեծ փետրափնջեր։ Գլուխը մեծ է, վիզը և ոտքերը՝ կարճ, աչքերը՝ նարնջագույն, մագիլները՝ զարգացած, կտուցը՝ ներքև կեռված, եզրերը՝ սուր, ծայրը՝ սրված։ Գիշերային թռչուն է, սակայն լավ տեսնում է նաև ցերեկը։ Ենթատեսակի պոպուլյացիայի հիմնական մասը կենտրոնացված է նոմինատիվ ենթատեսակի տարածման շրջանից դեպի հարավ Բեսարաբիայում, Ղրիմում, Կովկասում, Փոքր Ասիայում և Սիրիայում։ Հայաստանում հանդիպում է համարյա ամենուրեք։ Սակավաթիվ, խոցելի տեսակ է։ Գրանցված է Ռուսաստանի Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն։ 2008 թվականի տվյալներով Երևանի կենդանաբանական այգում պահվում են 9 առանձնյակ, իսկ Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցացիայի կենդանաբանական այգիներում՝ 154։ Սպառնացող վտանգներից է մարդու կողմից հետապնդվելը, անազատ պայմաններում պահելու կամ խրտվիլակներ պատրաստելու նպատակով բվեճին բռնելու դեպքերը, թունաքիմիկատների օգտագործման պետական անբավարարությունը, ինչպես նաև բնական բիոտոպերի՝ կերակրավայրերի յուրացումը գյուղատնտեսական կարիքների համար։

Posted in Հասարակագիտություն, Նախագծեր, Իրավունք

Մարդու իրավունքները

Image result for cartoon"

Անկախ իրենց բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից կամ կրոնից, սեռից, տարիքից և ռասայից՝ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ։ Մարդը ձեռք է բերում իրավունքեր ի ծնե, քանի որ մարդը բանական էակ է։ Դրանք գործում են միշտ և ամենուր, քանի որ դրանք համընդհանուր են և հավասարազոր են բոլոր մարդկանց համար։ Սրանք հիմնված են փոխադարձ հարգանքի և օրենքի ուժի վրա ու պարտավորեցնում են մարդկանց՝ հարգելու մեկը մյուսի իրավունքները։ Դրանք չեն կարող օտարվել, բացառությամբ հատուկ նախատեսված դեպքերի։ Մարդու իրավունքների օրինակ կարող է լինել ազատությունը։ Ոչ ոք չի կարող ապօրինի ձերբակալվել, ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինչպես նաև ոչ ոք չի կարող ենթարկվել մահապատժի։

Յուրաքանչյուրս յուրովի ենք ընկալում և հասկանում մարդու իրավունքներ արտահայտությունը։ Այն ունի բազմաթիվ սահմանումներ։ Օրինակ՝

  1. Մարդու իրավունքները կոչված են ապահովելու յուրաքանչյուր անձի` հասարակության մնացած անդամների և պետական մարմինների կողմից իր մարդկային արժանապատվությանն ու պատվին համապատասխան վերաբերմունքի արժանանալու իրավունքը:
  2. Մարդու իրավունքներն ամեն տեսակ անարդարությունների դեմ պայքարելու բարոյապես արդարացված միջոց են:
  3. Մարդու իրավունքներն ստիպում են, որ դատարաններն ու ոստիկանությունը պաշտպանեն հանցագործներին և ահաբեկիչներին` ի հաշիվ ժողովրդի մեծամասնության միջոցների և անվտանգության:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է․

  1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
  2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
  3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Image result for մարդու իրավունքները"

«Մարդու իրավունքներ և ազատություններ» հասկացություններն ի հայտ են եկել դեռևս հնագույն դարաշրջաններում: Ազատության վերաբերյալ առաջին հիշատակումը հանդիպում է մ.թ.ա. 14–րդ դարում: Մարդու իրավունքները գոյություն ունեին դեռևս Հին Հունաստանում և Հին Հռոմում, դրանք ամրագրում էին օրենքի ու օրինականության արժեքն ու կարևորությունը: Մարդկության ամբողջ պատմությունն իրենից ներկայացնում է մարդու անընդմեջ պայքար պետության հետ` առավել շատ իրավունքներ ու ազատություններ ձեռք բերելու համար: Մարդու իրավունքների վերաբերյալ նախնական իրավական ձևակերպումներն առաջին անգամ տեղ են գտել 1215 թվականի՝ Անգլիական «Մագնա կարտա» կոչվող փաստաթղթում, որը պայմանագիր էր անգլիական թագավորի և բարոնների միջև: Այդ պայմանագրով երաշխավորվում էր, որ ազատ մարդիկ չեն կարող ձերբակալվել, բանտարկվել կամ զրկվել իրենց ունեցվածքից այլ կերպ, քան դատարանի օրինական վճռով: 

Image result for մարդու իրավունքները"

Մարդու իրավունքները՝ որպես իրավունքի ճյուղ, կառավարություններին պարտավորեցնում է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի այլ գործողություններից: Անհատները ևս ունեն պարտականություններ. իրենց իրավունքներից օգտվելիս նրանք պետք է հարգեն այլոց իրավունքները: Որևէ կառավարություն, խումբ կամ անհատ իրավունք չունի կատարելու որևէ գործողություն, որով կխախտվեն այլ անձի իրավունքները:

Image result for մարդու իրավունքները"

Մարդու իրավունքները համընդհանուր են և անքակտելի: Աշխարհի ցանկացած վայրում գտնվող բոլոր մարդիկ օժտված են դրանցով: Որևէ մեկը չի կարող ինքնակամ հրաժարվել դրանցից: Նմանապես, այլոք չեն կարող դրանք խլել նրանից: Մարդու իրավունքները անբաժանելի են: Անկախ նրանից, թե ինչ բնույթի են իրավունքները՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային, դրանք բոլորը բնորոշ են յուրաքանչյուր մարդկային էակի: Հետևաբար, բոլոր դրանք ունեն հավասար կարգավիճակ՝ որպես իրավունք: «Փոքր» իրավունք հասկացություն գոյություն չունի: Մարդու իրավունքների աստիճանակարգում ևս չկա: Յուրաքանչյուր անձ և բոլոր մարդիկ իրավունք ունեն ակտիվ, ազատ և իմաստալից մասնակցություն և ներդրում ունենալու քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման գործում և օգտվելու դրանցից, որոնց միջոցով կարող են իրացվել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Պետությունները և հանձնառու այլ կողմերը պետք է պահպանեն մարդու իրավունքների վերաբերյալ փաստաթղթերում սահմանված իրավական նորմերը և ստանդարտները: Այդ հարցում ձախողվելու դեպքում խախտված իրավունքների կրողները իրավունք ունեն իրավասու դատարանում վարույթ հարուցելու հայց ներկայացնել պատշաճ հատուցում ստանալու վերաբերյալ՝ օրենքով սահմանված կանոններին և ընթացակարգերին համապատասխան:

Image result for մարդու իրավունքները"

Քանզի մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության և խաղաղության հիմքն է:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (հոդված 1)

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդվածները այստեղ։