«Բուքը, երգը, երեխան» պատմվածքում Վանո Սիրադեղյանը ներկայացնում է մարդկային արժեքները, անարդարությունը։
Մի տղայի մասին է, ով հաղթահարում է սառնամանիքը, դեմ է գնում իր ցավերին և թեև չցանկանալով հասնում է դպրոց։ Այդ օրը այնքան ցուրտ էր, որ տղան վախենում էր գլուխը բարձրացնել ու դպրոցը տեսնել սպասվածից հեռու։ Ձեռքերն ու ոտքերը սառել էին, բայց շարունակում էր քայլել, հույս ունենալով, որ հասնելուն պես իր մրսածությունը կանցնի։
Հարութ քեռին՝ պահակը, կարծես կորցրել էր մարդկային արժեքները։ Նա չտեսնելուն տվեց տղայի ցրտից կարմրած դեմքն ու ձեռքերը և չբացեց դուռը։ Տղան ստիպված այդ սառնամանիքին վերադարձավ տուն։ Ըստ իս` պահակը շատ դաժան վարվեց երեխայի հետ։ Կարելի էր հասկանալ նրան, ներողամիտ լինել, չէ որ կյանքում ամենակարևորը դա մարդկային արժեքներն ու մարդկային լավ հարաբերություններն են։
Ավետիք Իսահականյանը ծնվել է Ալեքսանդրապոլում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի և Հառիճի վանքի դպրոցներում, ապա սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։ 1892թ. «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով: Նրա ուսուցիչը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, կարդալով բանաստեղծությունը, ասում է․ «Կեցցես, դու հիմա բանաստեղծ ես»։ 1897 թվականին լույս է տեսնում «Երգեր ու վերքեր» ժողովածուն։ Հայ ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896թ. ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898թ. աքսորվել է Օդեսա: 1908թ. կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911թ. մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912-26թթ ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926թ. ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930թ.: 1930-36թթ ապրել է Փարիզում, 1936թ. վերադարձել է հայրենիք: 1946-57թթ եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:
Մի մրահոն աղջիկ տեսա
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին, Հորդ մազերը – գետ գիշերվա, Եվ հակինթներ՝ ականջին:
Աչքերը սև – արևներ սև, Արևների պես անշեջ, Գալարում էր մեջքը թեթև Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին, Ու գլուխըս կախեցի. Ժպտաց ժպտով առեղծվածի, Հավերժական կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ. Տառապանքս փորձ ունի.֊ Մի մրահոն կույս էր քեզ պես, Կոտրեց սիրտս պատանի…
Բանաստեղծությունը գրել է 1925 թվականին։ Պատանեկան տարիներին բանաստեղծը սիրել է մաքուր և անաղարտ սիրով, բայց սերը երջանկության հետ բերել է ցավ ու դառնություն և կոտրել է պատանու սիրտը։ Արդեն հասուն տարիքում Ռիալտոյի կամրջին Իսահակյանը հանդիպում է մի առեղծվածային կնոջ, որը արևների պես վառվող աչքեր ուներ։ Աղջիկը ժպտում է հավերժական կանանցի ժպիտով, սակայն բանաստեղծը այլևս չի հավատում կանանց։ Քնարական հերոսները Իսահակյանն ու մրահոն աղջիկն են։
Ռավեննայում
Արարատի ծեր կատարին Դար է եկել, վայրկյանի պես, Ու անցել:
Անհուն թվով կայծակների Սուրն է բեկվել ադամանդին, Ու անցել:
Մահախուճապ սերունդների Աչքն է դիպել լույս գագաթին, Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ. Դու էլ նայիր սեգ ճակատին, Ու անցիր…
Այս բանաստեղծությունը գրել է 1925 թվականին։ Հայրենասիրական թեմայով գրված բանաստեղծություն է, որը արտահայտում է հայրենիքի հավերժության գաղափարը։ Արարատը հավերժության խորհրդանիշն է։ Արարատը գոյություն ունի Նոյի ժամանակներից, այդ պատճառով բանաստեղծը օգտագործել է «ծեր կատար» արտահայտությունը։ Սուրբ կատարին բեկվել են անթիվ կայծակների սրեր, բայց Արարատը շարունակում է լույս սփռել ճանապարհներին։ Ադամանդը մաքրության, փայլի, կարծրության խորհրդանիշն է, սեգ ճակատը՝ վեհության ու հպարտության։ Բանաստեղծությունը կոչվում է «Ռավեննայում», քանի որ այն գրել է այդ քաղաքում։ Հայրենիքից հեռու լինելով հանդերձ՝ նա մշտապես ապրել է հայրենիքի հիշատակներով։
Սաադիի վերջին գարունը
Սաադին ծնվել է 1203-1210թթ․ միջև Պարսկաստանի, ուր և 1292-ին վախճանվել է խորին ծերության մեջ։ Նա պարսիկ բանաստեղծ է, գրել է պարսկերեն և արաբերեն։ Հայտնի է նրա «Գոլեսթան» ժողովածուն, որը գրել է 1258թվականին։ «Սաադիի վերջին գարունը» ստեղծագործության մեջ Իսահակյանը փառաբանում է կյանքի հավերժական և անանց գեղեցկությունը։ Սաադին թեև ապրել է երկար, բայց նա ասում է, որ իր կյանքն անցել է «մի գիշերվա երազի պես»։ Նա զգում էր, որ դա իր վերջին գարունն է, բայց ցավի հետ մեկտեղ զգում էր նաև ուրախություն և հրճվանք։ Նրան այցելում է Նազիաթը, որը իր գեղեցկությամբ լցնում է Սաադիի կյանքը։ Նազիաթը ստեղծագործության վերջում գրում է Սաադիի վերջին խոսքերը՝ «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով․․․»։ Իսահակյանի այս երկն իր տեսակով արձակ բանաստեղծություն է, այն կարելի է կոչել նաև արձակ պոեմ։
Հավերժական սերը
Թադմորը Ասորիքի հնագույն քաղաքներից է, հիշատակվում է Ք․ծ․ա․ 2-րդ հազարամյակից, այժմ գտնվում է Սիրիայում։ Իսահակյանը մեծ ոգևորությամբ է ներկայացնում այս արևելյան քաղաքը, ապարանքը, արքային(Էլ-Սաման) և նրա կնոջը։ Այս երկը սիրո մի չքնաղ պատմություն է արքայի և բամբիշի մասին։ Սկզբում Իսահակյանը ներիկայացնում է Թադմորի ապարանքը։ Նրա շուրջը արմավենու մատղաշ պուրակներ կան, որոնք լեցուն են հեքիաթային թռչուններով։ Ծաղիկները պճնազարդվում են արծաթով, քանի որ նրանց վրա նստում է շատրվանի ցողը։ Էլ-Սամանի և բամբիշի սերը հզոր ու անմահ էր։ Նրանք մահանում են, բայց նրանց սերը անանց է ու հավերժական։
Լիլիթը
Բոլորս գիտենք, որ Աստված, երկինքն ու երկիրը, կենդանիներն ու բույսերը ստեղծելուց հետո, մի կտոր հողից ստեղծում է մարդուն։ Աստված Ադամին բնակեցնում է Եդեմում։ Միայնակ ապրելուց՝ Ադամը ձանձրանում է։ Աստված որոշում է կրակի ճախրող բոցերից ստեղծել Լիլիթին՝ Ադամի առաջին կնոջը։ Ադամը Լիլիթին շատ էր սիրում, բայց աղջիկը նրա վրա ուշադրություն չէր դարձնում։ Լիլիթը իրեն Ադամից վեր էր դասում և ծաղրում էր նրան, քանի որ նա հողից էր ստեղծված։ Լիլիթը, իմանալով սատանայի մասին, ցանկանում է տեսնել նրան։ Ադամը խնդրում է Աստծուն, որպեսզի Լիլիթը հնազանդվի և սրիր իրեն, սակայն աղջիկը փախչում է նրանից։ Աստված Ադամի կողից ստեղծում է Եվային։ Թեև Եվան անչափ սիրում էր Ադամին, բայց Ադամի մտքերում միայն Լիլիթն էր։ Ադամը, Եվայի հետ շփվելով, լսում էր Լիլիթը ձայնը, զգում էր նրա բույրը։ Իսահակյանը գրում է, որ «Եվա» են հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» է արձագանքում նրա հոգին։ Ադամը փորձում է մոռանալ Լիլիթին, բայց ապարդյուն։
Մեծերը Իսահակյանի մասին
*** Քո երգերն իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում: Վ. ՏԵՐՅԱՆ
*** Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն: Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ *** Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ: Ե. ՉԱՐԵՆՑ *** Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս հիմա չկա այդպիսի առաջնակարգ ու պայծառ տաղանդ ամբողջ Եվրոպայում: ԱԼ. ԲԼՈԿ *** Իսահակյանի պոեզիան մինչև հիմա անհայտ էր ինձ համար և մեծ հայտնություն եղավ ինձ համար: Նա մեկն է այժմ աշխարհում կենդանի մեծագույն բանաստեղծներից, և ինձ վրա մեծ տպավորություն գործեցին նրա տաղանդի խորությունն ու ուժը: Ս. ԲԱՐՈՒԱ *** Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ պատիվ ունեմ թարգմանելու Ավետիք Իսահակյանի երկերը չինարեն: Մենք շատ սիրեցինք նրա` մեզ հարազատ պոեզիան և այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում չին ընթերցողների համար: ԳԵ- ԲԱՈ- ՑՅՈՒԱՆ *** Ավետիք Իսահակյանը մեծ գրող է միջազգային առումով և գերազանցորեն մարդկային, իսկ իր գործը` «Աբու Լալա Մահարին» անժխտելիորեն անզուգական գլուխգործոց: Առաջին իսկ օրերից համակվեցի նրա զգացումների խորությամբ: Անվերապահորեն ու լիակատար հիացած եմ Ավ. Իսահակյանի գործով, իսկ նրա անձը ինձ համար շողշողուն մտքի, ոգու և պայծառ լույսի ու ջերմության փարոս է: Կյանքիս ամենաերջանիկ պահը պիտի համարեի, եթե հնարավորություն ընծայվեր ինձ այցելելու մեծ գրողին: Խ. ԷԼ ԱՍԱԴԻ *** Բանաստեղծը ընդհանրապես միշտ գերում է, սակայն Իսահակյանի մտքերի նրբությունն ու խորությունը ցնցում է մարդու: Խ. ԴՈ ՍՈՍԱ *** Վիթխարի է Իսահակյանը, դժվար է ընդգրկել նրա մեծությունը, նա պոեզիայի հսկաներից է, նորագույն հայ գրականության Արարատը: Ա. ԴԻՄՇԻՑ *** Իսահակյանը պատկանում է այն բանաստեղծների դասին, որոնք հազվադեպ են ծնվում: Համոզված եմ, որ նա կապրի դարեր ու դարեր: Ի. ԷՐԵՆԲՈՒՐԳ *** … Համաշխարհային պոեզիան անիմաստ կլիներ առանց Ավետիք Իսահակյանի: Ա. ԴԵՅՉԻ *** Իսահակյանի ֆիզիկական մահով Հայաստանը կորցրեց հայրենիքի հորը, համաշխարհային պոեզիան` շողշողուն բանաստեղծին: ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱ *** Քո երգերն իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում: Վ. ՏԵՐՅԱՆ *** Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն: Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ *** Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ: Ե. ՉԱՐԵՆՑ *** Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս հիմա չկա այդպիսի առաջնակարգ ու պայծառ տաղանդ ամբողջ Եվրոպայում: ԱԼ. ԲԼՈԿ *** Իսահակյանի պոեզիան մինչև հիմա անհայտ էր ինձ համար և մեծ հայտնություն եղավ ինձ համար: Նա մեկն է այժմ աշխարհում կենդանի մեծագույն բանաստեղծներից, և ինձ վրա մեծ տպավորություն գործեցին նրա տաղանդի խորությունն ու ուժը: Ս. ԲԱՐՈՒԱ *** Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ պատիվ ունեմ թարգմանելու Ավետիք Իսահակյանի երկերը չինարեն: Մենք շատ սիրեցինք նրա` մեզ հարազատ պոեզիան և այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում չին ընթերցողների համար: ԳԵ- ԲԱՈ- ՑՅՈՒԱՆ *** Ավետիք Իսահակյանը մեծ գրող է միջազգային առումով և գերազանցորեն մարդկային, իսկ իր գործը` «Աբու Լալա Մահարին» անժխտելիորեն անզուգական գլուխգործոց: Առաջին իսկ օրերից համակվեցի նրա զգացումների խորությամբ: Անվերապահորեն ու լիակատար հիացած եմ Ավ. Իսահակյանի գործով, իսկ նրա անձը ինձ համար շողշողուն մտքի, ոգու և պայծառ լույսի ու ջերմության փարոս է: Կյանքիս ամենաերջանիկ պահը պիտի համարեի, եթե հնարավորություն ընծայվեր ինձ այցելելու մեծ գրողին: Խ. ԷԼ ԱՍԱԴԻ *** Բանաստեղծը ընդհանրապես միշտ գերում է, սակայն Իսահակյանի մտքերի նրբությունն ու խորությունը ցնցում է մարդու: Խ. ԴՈ ՍՈՍԱ *** Վիթխարի է Իսահակյանը, դժվար է ընդգրկել նրա մեծությունը, նա պոեզիայի հսկաներից է, նորագույն հայ գրականության Արարատը: Ա. ԴԻՄՇԻՑ *** Իսահակյանը պատկանում է այն բանաստեղծների դասին, որոնք հազվադեպ են ծնվում: Համոզված եմ, որ նա կապրի դարեր ու դարեր: Ի. ԷՐԵՆԲՈՒՐԳ *** … Համաշխարհային պոեզիան անիմաստ կլիներ առանց Ավետիք Իսահակյանի: Ա. ԴԵՅՉԻ *** Իսահակյանի ֆիզիկական մահով Հայաստանը կորցրեց հայրենիքի հորը, համաշխարհային պոեզիան` շողշողուն բանաստեղծին: ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱ Քո երգերն իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում: Վ. ՏԵՐՅԱՆ *** Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն: Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ *** Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ: Ե. ՉԱՐԵՆՑ *** Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս հիմա չկա այդպիսի առաջնակարգ ու պայծառ տաղանդ ամբողջ Եվրոպայում: ԱԼ. ԲԼՈԿ *** Իսահակյանի պոեզիան մինչև հիմա անհայտ էր ինձ համար և մեծ հայտնություն եղավ ինձ համար: Նա մեկն է այժմ աշխարհում կենդանի մեծագույն բանաստեղծներից, և ինձ վրա մեծ տպավորություն գործեցին նրա տաղանդի խորությունն ու ուժը: Ս. ԲԱՐՈՒԱ *** Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ պատիվ ունեմ թարգմանելու Ավետիք Իսահակյանի երկերը չինարեն: Մենք շատ սիրեցինք նրա` մեզ հարազատ պոեզիան և այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում չին ընթերցողների համար: ԳԵ- ԲԱՈ- ՑՅՈՒԱՆ *** Ավետիք Իսահակյանը մեծ գրող է միջազգային առումով և գերազանցորեն մարդկային, իսկ իր գործը` «Աբու Լալա Մահարին» անժխտելիորեն անզուգական գլուխգործոց: Առաջին իսկ օրերից համակվեցի նրա զգացումների խորությամբ: Անվերապահորեն ու լիակատար հիացած եմ Ավ. Իսահակյանի գործով, իսկ նրա անձը ինձ համար շողշողուն մտքի, ոգու և պայծառ լույսի ու ջերմության փարոս է: Կյանքիս ամենաերջանիկ պահը պիտի համարեի, եթե հնարավորություն ընծայվեր ինձ այցելելու մեծ գրողին: Խ. ԷԼ ԱՍԱԴԻ *** Բանաստեղծը ընդհանրապես միշտ գերում է, սակայն Իսահակյանի մտքերի նրբությունն ու խորությունը ցնցում է մարդու: Խ. ԴՈ ՍՈՍԱ *** Վիթխարի է Իսահակյանը, դժվար է ընդգրկել նրա մեծությունը, նա պոեզիայի հսկաներից է, նորագույն հայ գրականության Արարատը: Ա. ԴԻՄՇԻՑ *** Իսահակյանը պատկանում է այն բանաստեղծների դասին, որոնք հազվադեպ են ծնվում: Համոզված եմ, որ նա կապրի դարեր ու դարեր: Ի. ԷՐԵՆԲՈՒՐԳ *** … Համաշխարհային պոեզիան անիմաստ կլիներ առանց Ավետիք Իսահակյանի: Ա. ԴԵՅՉԻ *** Իսահակյանի ֆիզիկական մահով Հայաստանը կորցրեց հայրենիքի հորը, համաշխարհային պոեզիան` շողշողուն բանաստեղծին: ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱ
Պատմվածքը մի կարևոր երգի մասին է, որը պետք է իմանա ամեն հայ: Հեղինակը ՝ Ավետիք Իսահակյանը, պատմվածքը գրել է առաջին դեմքով, նկարագրել է իր և ընկերոջ այցը Արմավիրի գյուղերից մեկը: Պատմվածքի սկզբում նկարագրում է, թե որքան հրաշալի աշնանային օր էր։ Խոսում է նաև Մասիսի գեղեցկության մասին․
Մասիսը ուղղակի դիմացներս էր. այնպէ՜ս պարզ ու վճիտ էր, որ նրա ոտքերից մինչեւ գագաթը մէկ-մէկ կարելի էր դիտել: Մի հսկայ սպիտակաբաշ առիւծի է նման նա, նստած յետի ոտքերի վրայ, ալեւոր գլուխը անհունի մէջ, հանգիստ եւ անվրդով:
Նրանք որոշում են այցելել գյուղի գաղտնի դպրոցներից մեկը: Այն ժամանակ Ցարական կառավարությունը փակել էր բոլոր հայկական դպրոցները և այդ պատճառով որոշ գյուղերում գործում էին գաղտնի դպրոցներ։ Ավետիքն ու ընկերը այնտեղ ծանոթացան մի երիտասարդ ուսուցչի հետ, ով միակն էր այդ դպրոցում: Նա երեխաներին սովորեցնում էր գրել, կարդալ, հասարակ թվաբանություն, պատմություն և այլն: Ավետիք Իսահակյանի ընկերը երգել շատ էր սիրում և խնդրեց ուսուցչին երեխաների հետ մի երգ երգել։ Ուսուցիչը ասաց, որ նա «բաղաձայն» է, և աշակերտներին երգել չի սովորեցրել: Բայց մի երգ կար, ինչը նա միշտ սովորեցնում էր իր աշակերտներին: Դա հայոց այբուբենն էր։ Ընկերները հիացան, երբ տեսան, թե ինչպես են երեխաները միաձայն երգում մեր ազգային երգը ՝ այբուբենը:
Զրույցի ընթացքում Ավետիքի ընկերը ասաց, որ քանի հայը ապրում է, հայոց այբուբենը չի մեռնի: Ավետիքը այլ կերպ էր մտածում։ Նրա կարծիքով՝ քանի հայոց այբուբենը, մշակույթն ու քաղաքակրթությունը ապրի ու զարգանա, հայը միշտ կապրի:
Աբեղան Լևոն Շանթի « Հին Աստվածներ» դրամայում կուսակրոն հոգևորական է, ում Վանահայրը դաստիրակում է սկսաց մանկությունից ու նախապատրաստում է հոգևոր ծառայության։ Աբեղան դեռ հլու է, փոքրուց մեծացել վանահոր դաստիրակությամբ, վերջինս էլ, նրան դաստարակել է ելնելով միայն սեփական կյանքի փորձից, ինչը, իհարկե, սխալ է։ Սակայն կյանքի և կնոջ հետ առաջին իսկ շբումից հետո Աբեղայի հոգում արդնանում է կյանքը ճանաչելու և վայելելու մի հսկա տենչ։Բայց երիտասարդ հասակը նրան հնարավորություն չի տալիս սթափ ընտրություն կատարելու․ նա շարունակ կասկածում է, քանի որ Վանահոր աշակերտը լինելով՝ նրա քարոզներն ընդունել է որպես բացարձակ ճշմարտություն։ Նա փորձում է վերաիմաստավորել մինչև այդ իր ապրածը, բայց կենսափորձը շատ փոքր լինելով նա խճճվում է որոնումների լաբիրինթում։
« Աբեղան -(Խաչի առջև ծանր իջնելով) Ես կորսված մեղավոր մըն եմ, փրկե՛ ինծի,Տե՛ր․ ես ինկած հանցավոր մըն եմ, օգնե՛ ինծի, Տե՛ր․մեղքի մեջ խեղդվող մըն եմ, բռնե ձեռքես, տե՛ր։ Տե՛ս,մեղքի ծովուն մեջ, մեղքի ծովուն մեջ, ծովուն, ծովուն․․․»
Սեդային հանդիպելով Աբեղան հասկանում է, որ իր կյանքը դարձել է մի մեծ կշեռքի երկու նժար, որոնցից մեկին դրված է կյանքն իր փոթորիկներով ու Սեդայով, իսկ մյուսին՝ այն ուղին, որով իրեն ուզում է առաջնորդել Վանահայրը։ Աբեղայի երկփեղկված երկրորդ ես-ը նրանից պահանջում է մեկ հարցի պատասխան, ո՞րն է կյանքի իմաստը։ Ի վերջո, ի՞նչ է փնտրում ինքը, ինչու՞ պետք է հետևի Վանահորը կամ ինչու՞ չպետք է հետևի։ Հոգեվերլուծական զուգորդումներով Շանթը կերպարին կանգնացնում է նոր փաստի առջը․ նա Ճգնավորի փորած փոսի մոտ է, փոս, որը աշխատանքի հետևանք է, տքնաջան, ծանր, տևական աշխատանքի հետևանք։ Ողջ կյանքի սիմվոլիկ պատկերն է սա՝ ունայնության փոսը, որը լցված էր երազներով։ Կյանքը, որը մենք ապրում ենք լցված երազանքներով ու երազներով։ Ճգնավորը Աբեղային բացատրում է կյանքի իմաստը, բայց այդ ո՞ր փիլիսոփան է կարողացել մարդության պատմության ընթացքում միանշանակ ու անսխալ պատասխանել այդ հարցին։ Իսկ ո՞վ է Ճգնավորը, որ կարողանա պատասխանել այդ հարցին։ Ճգնավորն իր փորձը պարզում է երիտասարդի առաջ․
Աբեղան իր ապրելիք կյանքի թունելի վերջում մտո տեսնում է Ճգնավորին, որպես հավերժական «փոս» փորող։ Կյանքի ունայնությունը լցնող ինչ-որ բան է պետք․ Ճգնավորը փոսը լցնում է իր երազներով։ Աբեղան կանգնում է երազներով լցված փոսի տակ և ոտքերի տակ զգում կայուն հող։ Կարծում եմ, փոսը պատրանքներով լցնելու գեղարվեստական պատկերը, որպես արվեստի կերպավորման միջոց, բխում է ոչ թե Շանթի ռոմանիկ մտածողությունից, այն ամենախոր, ամենացավոտ ու ահառազդու ռեալիզմ է՝ կյանքի բնականոն պադրանք։Վերլուծելով Աբեղայի ներաշխարհի՝ Շանթը նրան «հրում է» դեպի կյանքի ծովը, ուր Աբեղան իրեն տեր է զգում՝ պատրաստ հաղթելու իր ճանապարհի խոչընդոտները։ Աբեղայի կամքն առ իշխանություն Արևի տաճարում օգնում է նրան տեղ գտնել հզորների կողքին։
1) Բանաստեղծի բոլոր փաստաթղթերում, ինչպես զանազան կարգի նշումներում, իբրև ծննդյան օր նշված է 1924թ. հունվարի 26-ը: Բայց «Սայաթ-Նովան և միջնադարյան տաղերգությունը» անավարտ ուսումնասիրության ձեռագրում, որ բանաստեղծի ամենավերջին ձեռագրերից է, 1971թ. հունվարի 24-ի նշումի կողքին Պարույր Սևակը ավելացրել է՝ «ծննդյանս օրը»:
2) Սևակը տան միակ տղան էր, նա առանձնահատուկ սեր ուներ մոր հանդեպ, որին Ազի էր կոչում։ Սևակը մոր մասին գրում է՝ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։
3) Մանուկ Պարույրը գրել կարդալ սկսել է 5 տարեկանից։ Տեսնելով նրա ընդունակությունները դպրոցի ուսուցիչը թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց։ «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականության դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին…»
4) Պարույր Ղազարյանին Սևակ ազգաննունն է տվել արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Զարյանը։ Ռուբեն Զարյանը պատմում է՝ «Պատերազմի տարիներին խմբագրում էի «Սովետական գրականություն» ամսագիրը: Բանաստեղծների ծաղկեփունջը չկար: Եվ բանաստեղծական այդ ամլության մեջ ինձ համար հայտնություն էին դեռ պատանի Պարույր Ղազարյանի բանաստեղծությունները (բանաստեղծությունները, ոչ անուն-ազգանունը): Կարդալուց հետո մտածեցի ոչ միայն անմիջապես տպագրելու, այլ նաև գեղջուկ այդ բանաստեղծին մի իսկական բանաստեղծական անուն շնորհելու մասին: Եվ սկսեցի ասել՝ Պարույր Սևակ, Պարույր Սևակ: Չէ՛, շատ լավ է հնչում»:
Էլիզբարովն ընկերոջ մահից հետո յուրացրել է նրա ունեցվածքը՝ բախտի քմահաճույքին թողնելով ընկերոջ ընտանիքը։ Սակայն Օթարյանն ուսումն ավարտելուց հետո պահանջում է իրենց հասանելիքը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։ Էլիզբարովի կրտսեր դուստրը՝ Մարգարիտը, ցանկանում է վերականգնել արդարությունը, սակայն իրեն ու իր «պատիվը» պաշտպանելու համար Էլիզբարովը պատրաստ է ամեն ստորության. նա կրակն է նետում Օթարյանի փաստաթղթերը, որ Մարգարիտի մոտ էին։ Մարգարիտն Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը, սակայն դրանք այրվեցին։ Հայրն այրեց իր աղջկա պատիվը. այսպես է մտածում Մարգարիտն ու ինքնասպանություն է գործում՝ չցանկանալով ապրել առանց պատվի։ Յուրաքանչյուրի մոտ պատիվ հասկացողությունը ընկալվում է յուրովի։ Էլիզբարյանի համար պատիվ է համարվում իր անունը, նա չի ուզում բոլորն իմանան, որ ինքը խաբեությամբ է հարստություն դիզել։ Բագրատը երազում է հզոր ֆինանսական սյուն դառնալ, Ռոզալիան անխնա վատնում է հոր փողերը։ Նրա համար կարևոր է միշտ լավ տեսք ունենալը։ Մարգարիտի համար կարևոր է ազնիվ լինելը։ Նա ինքը ազնիվ մարդ էր և կարևոր էր համարում թղթերը հետ վերադարձնելը, քանի որ դրանք միակ ապացույցներն էին, որ ուներ Օթարյանը։ Սակայն կա մի հանգամանք. Երբ հայրը կրակն է նետում փաստաթղթերը, Մարգարիտը չի ասում, թե հայրն այրեց փաստաթղթերը, այլ ասում է՝ հայրն այրեց իր պատիվը։ Նա Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը, դրանք այրվեցին, այրվեց իր պատիվը, ուրեմն՝ չարժե ապրել առանց պատվի։ Նա ասում է՝ փաստաթղթերն ինքն է այրել, ինքնասպանությունից առաջ կամենալով փրկել գեթ հոր պատիվը, նույնիսկ այդ պահին նա պաշտպանում է հորը, նույնիսկ մահից րոպեններ առաջ։ Բայց, իհարկե, նրան ոչ ոք չի հավատում։ Բոլորը գիտեին, որ Մարգարիտը նման արարքի ընդունակ չէ։ Նա դուրս է գալիս, և րոպեններ հետո հայտնվում է Սուրենը ու ասում, որ Մարգարիտը ինքնասպան եղավ։ Բոլորի հայացքները փոխվում են։ Օթարյանը վազում է և տեսնում Մարգարիտին անշնչացած։ Բոլոր կերպարները վերցված են կյանքից։
Պատմվածքի գլխավոր հերոսը Լևոնն է, ով 16-17 տարեկան, գունատ դեմքով, նիհար, նուրբ դիմագծերով տղա է։ Նրա հոր մահից հետո, ով մահացել էր տիֆ հիվանդությունից, մայրը նրան հանձնում է մի ատաղձագործի, որպեսզի սովորի ատաղձագործություն, սակայն տղան փախչում է արհեստանոցից և գնում ուսումնարան։ Ուսումնարանի վարձը վճարում էին մի քանի բարի մարդիկ։Նա սիրահարվել էր տանտիրուհի սինյորա Ստեֆանիայի աղջկան՝ Լուիզային։ Լուիզան երգչուհի էր և պատրաստվում էր գնալ Իտալիա՝ ձայնը մշակելու։ Հրաժեշտի ժամանակ Լևոնը Լուիզային նվիրում է ծաղկեփունջ և գրիչ, որպեսզի նա գրի իրեն։ Լուիզային դիմավորելու է Կավալլարոն Միլանում։ Լևոնին հուզում է այդ հանգամանքը և վճռում, որ պետք է գնա Իտալիա՝ Լուիզային տեսնելու։ Նա սկսում է նվագել «Արքայական յախտա» անունով պանդոկում, որտեղ ամեն նվագի համար վաստակում էր 10 կոպեկ։ Լևոնն աստիճանաբար սկսում է վատ սովորություններ ձեռք բերել, բերանից այժմ խմիչքի հոտ էր գալիս։ Խմել նրան ստիպում էին նավաստիները, ովքեր հաճախակի էին այցելում այդ պանդոկ։ Նրան խորհուրդ են տալիս հեռանալ այդ վայրից, սակայն նա ասում է, որ շուտով գնալու է, արդեն հավաքել է 150 ռուբլի։Մի քանի օր հետո նա թալանվում է սրիկաների կողմից, ովքեր գողանում են Լևոնի կոշիկները, կիթառը և բաճկոնը։ Իր աշխատած 150 ռուբլին նա պահում էր ձախ կոշիկի մեջ. փողը նա փաթաթել էր թղթի մեջ, դրել կրունկի կողմում, վրան կաշի խփել։ Նա չէր ցանկանում այն տանը պահել, քանի որ մայրը կարող էր գտնել և այլևս չվերադարձնել։ Նրանք դիմում են Իցկոյի հորը, սակայն որոնումներն անցնում են ապարդյուն։ Ահա այս ամենից հետո Լևոնին ասում են, որ Լուիզան ամուսնացել է Կավալլարոյի հետ։Այս ամենը լսելուց հետո, Լևոնը ձևացնում է, թե ամեն ինչ կարգին է։ Առավոտ էր, Լևոնը չկար ու չկար, նրան փնտրում էին ամենուր, սակայն անարդյունք։ Այդ ժամանակ լսվեց անսովոր մի աղմուկ, դա Իցկոյի և երկու ոստիկանների ձայներն էին, որոնք բերում էին Լևոնին։ Նրան նավաստիները հանել էին «Խերսոն» շոգենավի տակից, որով երկու շաբաթ հետո նա պիտի մեկներ Իտալիա…
«ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ…» Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, Հա´յր եւ Որդի´ եւ Սո´ւրբ Հոգի. անեղ եւ անմա´հ բնութիւն. արարի´չ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա´ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, անբաժանելի´ լոյս, միասնական սո´ւրբ Երրորդութիւն եւ մի´ Աստուածութիւն. Արարի´չ լուսոյ եւ հալածի´չ խաւարի. հալածեա´ ի հոգւոյ իմմէ գլխաւար մեղաց եւ անգիտութեան. եւ լուսաւորեա´ զմիտս իմ ի ժամուս յայսմիկ` աղօթել քեզ ի հաճոյս եւ ընդունիլ ի քնէ զխնդրուածս իմ. ողորմեա´…: Հա´յր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զՈրդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին. մեղայ յերկինս եւ առաջի քո. ընկա´լ զիս որպէս զանառակ որդին. եւ զգեցո´ ինձ զպատմուճանն զառաջին` զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա´…:
Աշխարհաբար
Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս։ Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լույսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտության խավարը և լուսավորի՛ր միտքս` աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
«ՀԱՍԿՔ» Առն միոջ էին երկու որդիք: Մին ի նոցանէ յոյլ էր եւ սնափառ, միւսն (մեւսն)` վաստակասէր եւ հեզ: Եւ մինչ անդրանիկն ամբարտաւան զկծեցուցանէր յոխորտ բանիւք զսիրտ կրտսեր եղբօրն, լուաւ զայն հայր նոցա եւ արկ (էարկ) առակ մի այսպէս. «Ի ժամանակի յորում հնձողք պատրաստէին զմանգաղս ի հունձս, մի ի հասկացն ամբարձեալ զգլուխ իւր ի վեր` սնափառութեամբ իւիք ծաղր առնէր զայլս` որոց գլուխքն խոնարհեալ կային յերկի» : Յայնժամ ոմն ի նոցանէ խօսեցաւ եւ ասէ. «Թէ էր քո գլուխ ատոք ի ցորեան` ոչ այնքան ի վեր ամբառնայիր զայն»: «Ի սնամէջ խելապատակս լայնանիստ բնակէ հպարտութիւն»:
Աշխարհաբար
Մի տղամարդ ուներ երկու որդի: Նրանցից մեկը ծույլ էր և պարծենկոտ, մյուսը՝ աշխատասեր և հեզ: Եվ մինչ ավագ որդին սպառնալից բառերով ծաղրում էր իր փոքր եղբորը, հայրը նրանց լսեց. և մի առակ պատմեց. «Մի օր, երբ հնձվորները հնձի հասկերից մանգաղներ էին պատրաստում, մեկը իր գլուխը բարձրացրեց վեր և պարծեկոտությամբ ծաղրեց մյուսներին, որոնց գլուխները խոնարված էին գետնին»։
Այդ ժամանակ նրանցից մեկը ասաց. «Թե այն, որ քո գլուխը լիքը ցորեն է՝ ոչ այնքան բարձր է, այն ձեռքի փայտից»։
մեր ժողովուրդը պատերազմ չի համարում այն պատերազմը, եթե ժողովրդի կեսին չեն բնաջնջում եւ երկրից մնացածին չեն վտարում:
Ղարաբաղի ու Հայաստանի ամեն մեծ ու միջին գյուղ իր չափով իր Եռաբլուրը ունի:
Ղարաբաղի ու Հայաստանի ամեն մեծ ու միջին գյուղ իր չափով իր Եռաբլուրը ունի:
հայ տխրահռչակ «ազգային» կուսակցությունը պատերազմի սկզբից մինչեւ ավարտ, Հայկական բանակի կազմավորման ծանրագույն ժամանակներում դրսից կամավորներ գրելու փոխարեն, դասալքում էր զորակոչի տարիքի տղաներին
Հայաստանի ժողովուրդը չներեց այդ պատերազմը, բնականաբար, եւ չգնահատեց ո´չ զինադադարը, ո´չ հաղթանակը… Որովհետեւ դա դեռ սովետական ժողովուրդն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զոհվել էին պատերազմում:
Իսկ ժողովուրդը գիտենք ինչ էր ուզում – մի քիչ ընտրակաշառք եւ մեծ Սովետական Միություն, մի բան, որ կախված չէր ոչ իրենից, ոչ Հայաստանի իշխանություններից, ոչ էլ անգամ Ռուսաստանից:
Հայաստանում ոչ մեկը չի մտապահում, թե ով ինչ է արել ու ասել 2 կամ 5 տարի առաջ (դա՝ ոչինչ), բայց ում քնից բրթես՝ բերանացի արտասանում է Ավարայրի ճակատամարտը կամ Կոտորածի պատմությունը
Պատերազմից հիշում են ցուրտն ու մթությունը, կարելի է կարծել՝ պատերազմները անցնում են ջեռուցման եւ լույսերի մեջ…
Իրավիճակի դրամատիզմը այն է, որ որքան ուշանում է աղետը, այնքան սպառվում են վերականգնումի բարոյական, դեմոգրաֆիկ, նյութական, քաղաքական ռեսուրսները: