Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ

Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ, հոգնել։

Համո Սահյանը այս բանաստեղծությամբ ժողովրդին ներկայացնում է իր ապրումներն ու հույզերը, դժգոհությունն ու հոգեվիճակը։ Հեղինակը՝ որպես ակնարկ, գրել է ինչից է հոգնել։ Հոգնել է հանդարտ հոսելուց, իր մտքերի հետ մթնում խոսելուց, սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց, թաքուն ալեկոծվելուց, կշտամբանքներով ռմբակոծվելուց, զուր թափառելուց, հոգնած մարդկանց օգնելուց, կրկնված երգերն անվերջ կրկնելուց։ Ըստ իս՝ յուրաքանչյուրիս մոտ էլ եղել է, որ հոգնելով ամեն ինչից, ցանկացել ենք փակվել մի փոքրիկ անկյունում և մոռանալ ամեն ինչ, մնալ մենակ՝ մեր մտքերի հետ։ Ինձ թվում է, որ հենց այսպիսի բարդ շրջանում է եղել նաև Սահյանը՝ այս բանաստեղծությունը գրելուց։

Posted in Առցանց ուսուցում, Գրականություն

Տար ինձ, ժամանակ


Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Համո Սահյանի «Տար ինձ, ժամանակ» բանաստեղծությունը շատ դուր եկավ ինձ։ Բանաստեղծությունը ժամանակի մասին է։ Հեղինակը կարծես վախենում է ժամանակից, վախենում է, որ կմոլորվի նրա ոլորտներում և ետ կմնա։ Ժամանակը այնքան արագ է անցնում, որ կորցնում ես նրան կառավարելու ունակությունդ։ Հենց սրանից էլ վախենում է Սահյանը։ Հեղինակը կարծես այս բանաստեղծությամբ դիմում է ժամանակին, խնդրում, որ դուրս հանի իրեն իր մթին կիրճերից, փրկի իրեն այդ խուլ ախ ու ճիչերից և տա իր ոգին, որպեսզի նա շառաչի։ Խնդրում է, որ պարզեցնի ճանապարհը, վերցնի իր թևերին և իր հետ տանի նրան։

Posted in Գրականություն

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Կլինեմ, կմնամ այսպես

Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը միշտ էլ կարևոր տեղ է գրավել հայ գրականության ասպարեզում և հայ ժաղովրդի սրտերում։ Սահյանը այս բանաստեղծությամբ ցանկացել է ասել ժողովրդին, որ Հայաստանը իրեն մեծ ուժ ու եռանդ է տալիս։ Սահյանը ասում է, որ Հայաստան ասելիս նրա այտերը այրվում են, ծնկները ծալվում են, շրթունքը ճաքում է, հասակը ծաղկում է, աչքերը լցվում են, թևերը բացվում են, աշխարհը իր տունն է դառնում։ Եվ նա չի կարողանում հասկանալ, թե ինչու է այդպես։ Հայաստանը կարծես ստիպում է հավատալ ինքներս մեզ, նպատակին հասնելու ցանկություն և հույս է տալիս։ Հայաստանի պատմությունը մի մեծ դաս է մեզ համար, որպեսզի երբեք չհանձնվենք և քայլենք առաջ։

Posted in Նախագծեր, Գրականություն

Կարդում ենք արևմտահայերեն

ՌՈՒԲԷՆ ՍԵԻԱԿԸ ԵԱՆԻԻՆ’

Ռուբէն Սեւակը (Ռուբէն Չիլինկիրեան, 1885- 1915) գերմանուհի Եաննի Ապպելի (1890-1967) հետ ծանօթացել է 1907 թ. շուելցարական լեռնային ամառանոց’ Շամբերիում: Ամուսանցել են 1910 թ.: Մինչ ամուսնութիւնը եւ հետագայում Ռ. Սեւակը բազում նամակներ է գրել Եաննիին, որոնց չընչին մասն ենք միայն տպագրում: Եաննի Սեսակը եղել է յայտնի դերասանուհի, ֆրանսերէն լեզուով տպագրել է բանաստեղծութիւնների մի քանի ժողովածուներ:

Սիրելիս, պաշտելի նշանածս, Աճա ստացալ մեծ կարեւորութիւն ունեցող նամակդ: Զեմ ուզեր բացէ ի բաց գրել քեզի, դուն արդէն գիտես իմ պատասխանս, քանզի քաջ ծանօթ ես բոլոր մտքերուս, Լա լսէ, Եաննի: Ես երբեք հին գլուխ մէկը չեմ, շատ կը սիրեմ թատրոնը, բայց պիտի չուզէի, որ իմ կինս նուիրուէր այդ կեանքին Ծատ լաւ կը հասկնամ, որ ամէն մէկն իր կոչումն ունի եւ իր տաղանդը, մարդ կամ արուեստագէտ կը ծնի, կամ վաճառական: Բայց արուես. տագէտ ըսելով, միայն դերասան չենք ճասկնար. արուեստագէտ է բանաստեղծը, արուեստագէտ է քանդակագործը, արուեստագէտ երաժիշտը, նկարիչը, երգիչը եւ այլն: Իսկ դուն արոլեստագէտի այս բոլոր ձիրքերը միաժամանակ ունիս, շատ լա կրնաս խորունկ բանաստեղծ ըլլալ, ճմուտ քանդակագործ, ճոչակաւոր երաժիշտ կամ վարպետ երգչուճի: Դու արուեստի ասպարէզին վերաբերող ամէն բանի ձիրք ունիս: Սակայն երբ կուզես երեսիս պոռալ, թէ դուն միայն դերասանուճիին ձիրք ունիս, այն ժամանակ ես կը պատասխանեմ քեզի, թէ չարաչար կը սխալիս. Ոչ, բնաւ չէի ուզեր հաւատալ ատոր: Ես քեզ աւելի լաւ կճանչնամ, քան դուն: Գիտեմ քու խորութիւններդ, սրտիդ խորշերը, գաղտնիքները, մթութիւններդ. ես քեզ կատարելապէս կը ճանչնամ, Եաննիս:

Շատ կուզեմ, որ դուն թատերական արտասովոր հակումներ ունենաս: Ես իրօք մեծապէս հիացած եմ, որ դուն շատ-շատ բան կը հասկճաս թատրոնէն եւ գիտես մշտօրէն քննադատել: Ասիկա ցոյց կուտայ ինծի, որ դուն բնաւ սովորական աղջիկ մը չես: Եւ ասիկա ուրիշ ոչինչ ցոյց կուտայ:

Այո, ես թատրոն շատ կը սիրեմ եւ շատ յաճախ կերթամ թատրոն: Երբեք չեմ մտածած դերասան ըլալու մասին… Եւ եթէ դուն ալ թատրոն շատ կը սիրես, քեզի կմնայ աւելի յաճախ երթալ: Եւ լմնցաւ-գնաց.
Բացի անկէ, անկեղծ ըլլալու համար ըսեմ, թէ դուն արուեստի ասպարէզին վերաբերող ամէն բանի ձիրք ունիս, բայց դերասանուճիի’ բնաւ, բնաւ, բնա… ճշմարիտ դերասանունի է ան, որ կարտայայտէ առանց զգալու (կու- լայ առանց տխուր ըլալու, կը ծիծաղի նոյնիսկ տխուր սրտով, կը սիրէ առանց այդ մասին մտածելու), մինչդեռ դուն կարտայայտես զգալով (լալու ատեն տխուր սիրտ ունիս, ծիծաղելու ատեն’ ուրախ եւ չես կրնար սիրահար կնոջ ձեւեր առնել առանց մէկնումէկը սիրելու): Դուն բնաւ դերասանունի չես, դուն բանաստեղծ ես: Աճե թէ ինչ կուզեմ ըսել քեզի, առանց հաճոյախօսութիւններու:Յամենայնս դէպս, եթէ կը սխալիմ համոզմանս մէջ, եւ եթէ դուն իրօք կրնաս որեւէ բան արտայայտել առանց զգալու գայն (կամ վայրկենաբար զգալով), այն ժամանակ ատիկա կըլլայ շատ դաժան հարուած մը սրտիս, քանզի ես կունենամ այն ողորմելի կասկածը, թէ գուցէ ինծի համար քու բոլոր ըրածներդ ուրիշ բան չէին, եթէ ոչ դերա- սանունիի մը յաերժական տեսարանը. Աւաղ, Եաննի, ինչ կընես, ինչ կընես ինծի. Երեկ Հրանտին հետ կը խօսէի դիտառրութիւններուդ մասին: Աչքերը արցունքով լեցուեցան: «ԱՐն ալ. ..»,- ըսաւ ինծի: Եւ ես չէի գիտեր’ ինչ պատասխանեմ.

Քու’ ՌՈՒԲԷՆ
Օգոստոս 20, 1909 Պոլիս

Posted in Հայոց լեզու, Գրականություն, Uncategorized

Քննությունների ու շտեմարանների մասին

Ես` որպես շրջանավարտ, կցանկանայի մի փոքր խոսել քննությունների և շտեմարանների մասին։ Առաջինը կցանկանայի նշել շտեմարանների ծավալի մասին։ Ըստ իս՝ ամեն առարկայի 3 մասից կազմված շտեմարանները չափազանց շատ է, աշակերտների համար այդքան ինֆորմացիան յուրացնելը` դժվար, աշակերտներին այդքան ծանրաբեռնելը` սխալ ու անիմաստ։ Երկրորդը` ինձ համար անհասկանալի է այն, որ աշակերտները քննություն են տալիս և՛ տարրական, և՛ միջին, և՛ ավագ դպրոցը ավարտելուց, ինչպես նաև համալսարան ընդունվելուց։ Անիմաստ է ինձ համար նաև այն, որ աշակերտը ավագ դպրոցը ավարտելուց քննություն է տալիս նաև այն առարկաներից, որոնք բացարձակ կապ չունեն իր ապագա մասնագիտության հետ։ 12֊րդ դասարանը ամենից բարդն է, քանի որ աշակերտները ստիպված են լինում պատրաստվել և՛ ընդունելության, և՛ ավարտական քննություններին։ Իսկ դա ֆիզիկապես շատ հոգնացնող ու անարդյունավետ է։

Posted in Նախագծեր, Գրականություն

Սեբաստացու օրեր/Մխիթար Սեբաստացու կենսագրությունը

Մխիթար Սեբաստացին հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ և Մխիթարյան միաբանության հիմնադիրն է։ Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա, որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ. ստացել է վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։ 1717 թվականին Սբ. Ղազար կղզում Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։ Մխիթարը դեռ ոգևորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը: Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա: Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը: Ընդամենը երկու տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում: Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով: Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում: Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն: Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված։ Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր։ Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետեաց երկրի աշխարհացոյցը» (1746 թ.)։

Posted in Նախագծեր, Գրականություն

Մխիթարյան միաբանություն

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանությունն է։ Հիմնադրվել է 1700 թվականին սեպտեմբերի 8-ին, Վենետիկում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի և նրա առաջին աշակերտների հավատամքն էր. «ազգը չզոհել կրոնին և կրոնը՝ ազգությանը»։ Մխիթարյան միաբանության մի քանի վարժարանների օրինակներ

  • Պաշպալով, Թրանսիլվանեայ՝ 1721-1820 (99 տարի
  • Եղիսաբեթուպոլիս, Հունգարիա՝ 1746-1820 (74 տարի)
  • Վարատին, Հունգարիա՝ 1749-1820 (71 տարի)
  • Սեփվիզ Ֆրումոասա, Հունգարիա՝ 1797-1815 (18 տարի)
  • Պոլիս, Թուրքիա՝ 1803-ից ցայսօր՝ 2 վարժարան
  • Բերա, Թուրքիա՝ 1808-1870 (62 տարի)
  • Ղալաթիա, Թուրքիա՝ 1808-1915 (107 տարի)
  • Տրապիզոն, Թուրքիա՝ 1817-1915 (98 տարի)
  • Խարասու Բազար, Ղրիմ՝ 1821-1918 (97 տարի)
  • Պարտիզակ, ՝ 1883-1915 (33 տարի)

Կրոնական-կաթոլիկական աշխատություններ

Մխիթարյան միաբանության հիմնադրման սկզբնական շրջանում Վատիկանի աջակցություն ստանալու նպատակով թարգմանվեցին և հրատարակվեցին մի շարք աշխատություններ։ Դրանցից էին Ալբերտ Մեծի «Համառօտութիւն Աստուածաբանութեան» /1715/, Մխիթար Սեբաստացու «Մեկնութիւն սրբոյ աւետարանին Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի որ ըստ Մատթէոսի» /1737/, Ալփոնսոս Ռոտրիկվեցու «Կրթութիւն կատարելութեան և կրօնաւորականի առաքինութեան» եռահատոր աշխատությունը /1741-1742/: Նշանավոր էր հատկապես Մ. Չամչյանի «Մեկնութիւն Սաղմոսաց» տաս հատից բաղկացած աշխատությունը, ուր ներկայացված էին Դավիթ թագավորի սաղմոսների քննական ուսումնասիրությունն ու մեկնությունները։ Լույս են տեսնում նաև Չամչյանի «Պատկեր Տօնից» ճառերը, «Նուագարան օրհնութեան» մեկնությունը և «Սեղան Խնկոց» աղոթագիրքը՝ նախատեսված տարվա տարբեր տոների համար։ 1810-1815 թթ. լույս է տեսնում Մ. Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց» աստվածաբանական աշխատությունը։ Այս տարիներին Մխիթարյանները լույս են ընծայում բազմաթիվ «վարք սրբոցներ» և «մեկնողական» գրականություն, այդ թվում նաև Աստվածաշունչ։

Թատրոնը

19-րդ դարի առաջին կեսից վերելք ապրեց թատրոնը։ Սկսեցին կազմակերպվել սիրողական ներկայացումներ։ 1770-ականներից ի վեր ներկայացումներ կազմակերպվեցին նաև Վենետիկի Սուրբ Ղազարի վանքում։ 1790-ականներից սկսած Մխիթարյանները ցուցադրում են հայոց պատմությանը ներկայացնող պիեսներ՝ «Վասակ Մամիկոնյան» (1792), «Ղևոնդյանց նահատակությունը» (1795), «Մեծն Վարդան Մամիկոնյան» (1799), «Հայկ դյուցազն» (1805) և այլն։ Այս ժամանակաշրջանում ցուցադրվել է նաև երկու ողբերգություն՝ «Տրդատա հաղթությունը» և «Վաճառումն Հովսեփա»։ Ավելի ուշ՝ 1820-1860 թվականներին հանդիպում են նաև կենցաղին առնչվող կատակերգություններ՝ «Ծաղրածու Յուսուֆ», «Ճիմիճ Ահմեդի նկարագիրը», «Ավրամ հրեա», «Վաճառական Մոշոն» և այլն։ Դեռ 1810-ական թվականներից Մխիթարյանները ներկայացումներ են կազմակերպել Կ. Պոլսի իրենց դպրոցներում (օրինակ՝ Գրիբայեդովի «Խելքից պատուհաս»-ը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և այլն)։

Posted in Գրականություն

Գրիգոր Նարեկացի/ Տաղ Վարդավառին

Հեթանոս հայերը մեծ շուքով տոնել են Վարդավառը, որը կապված է եղել ջրի պաշտամունքի հետ: Այդ տոնը նվիրվել է Աստղիկ դիցուհուն, որին ընծայվել են ծաղիկներ, հակտապես վարդեր: Հայ եկեղեցին այդ տոնը յուրացրել և նվիրել է Քրիստոսի պայծառակերպությանը: Ըստ Ավետարանի՝ Քրիստոս Թաբոր լեռան վրա հայտնվում է արևի պես պայծառ դեմքով և ճերմակափայլ զգեստներով: Նարեկացին, միաձուլելով քրիստոնեականն ու հեթանոսականը, ստեղծել է բնության այլաբանական հրաշալի երգ՝ «Տաղ Վարդավառին»: Այստեղ Փրկչին տեսնում ենք գոհար վարդի ու ճերմակ շուշանի պատկերով: Ահա՛ տաղի առաջին հատվածը՝ գրաբարով.

 Գոհար վարդն վառ առեալ 
ի վեհից վարսիցն արփենից.
Ի վեր ի վերայ վարսից
ծաւալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն
պղպջէր գոյնըն այն ծաղկին.
շողշողէր պտուղն ի ճղին:
Քրքում վակասիր պտուղըն
սնանէր խուռըն տերեւով: 

Այսինքն՝ գոհար վարդն էր իր վառ շողերը ստացել արեգակի վեհ վարսերից, վերը՝ վարսերի վրա, ծավալվում էր ծաղիկը ծովային, համատարած ծովից պղպջում էր գույնն այդ ծաղկի, գունեղ, երփներանգ ծաղկի, շողշողում էր պտուղը ճյուղին: Քրքումագույն նորահաս պտուղը սնվում էր խիտ տերևով…

Այս գեղեցիկ հատվածի կրոնական իմաստն այն է, որ Քրիստոս՝ Աստծո որդին, իր պայծառությունն ստանում է Հայր Աստծո լույսից և, ծավալվելով ու հասունանալով որպես շողշողուն պտուղ, տարածում է իր լույսն ու բարիքները՝ ճշմարիտ հավատը: Ինչպես շարունակության մեջ ասված է, այդ պտուղը սնող տերևն էլ Տիրոջ տավիղն է: Շարունակելով այլաբանությունը՝ բանաստեղծը պատկերում է, թե ինչպե՛ս վարդ Քրիստոսի լույսից ու ջերմությունից կյանք և կենդանություն է առնում ողջ բնությունը՝ աշխարհը:

 Վարդի խուրներամ փնջից գույնզգույն ծաղկունք ծաղկեցին, 
Սոս ու տոսախ ծառերը վարդագույն ոստեր նետեցին, 
Նոճն ու բողբոջ արոսը զարդ առաջ վարդ ու շուշանի, 
Շուշանն էր շողում հովտում, շողշողում դեմն արեգակի. 
Այն հյուսիսային հովն էր հովհարում գոհար շուշանին. 
Շուշանն էր շաղով լցված, շող շաղով և շար մարգարտով, 
Շաղոտվեց ծաղկունքը ողջ. շաղն՝ ամպից, ամպն՝ արեգակից. 
Խմբվեցին աստղունքը ողջ լուսնի դեմ՝ գունդ-գունդ բոլորած. 
Գունդ-գունդ խաչաձև գնդակ, հորինված երկնի շրջանակ:

Տաղի կրոնական այլաբանությունը թեև որոշակի է, բայց բանաստեղծը բնության այնպիսի խոր զգացողությամբ ու սիրով է գծագրել պատկերները, ողողել ջերմ լույսով ու վառ գույներով, որ ստացվել է մի շատ տպավորիչ բնանկար, բնության երգ: Համենայն դեպս, իրենց այլաբանությամբ հանդերձ, Գրիգոր Նարեկացու տաղերը հայ քնարերգության մեջ սկզբնավորում են բնության երգը:

Posted in Անգլերեն

Are naps actually good for us?

Most people aim to get their recommended seven to nine hours of sleep in one long stretch at night. And the technical term for this is “monophasic sleep.” However, maybe we haven’t been programmed to sleep in this way. I’m sure everybody had that experience of a drop in their alertness in the afternoons, you starting to feel a little sleepy. Now we may think this afternoon drop in our alertness is because of a big lunch, but in actual fact, it seems to be hardwired. It happens to most of us somewhere between the one to four pm mark. What this suggests is that we may have been designed to sleep in a biphasic pattern, meaning one longer bout of sleep at night and then a short afternoon nap during the day. But is napping always a good thing? Well, not necessarily. Although scientists have discovered that naps can have benefits for both the brain and for the body, naps can be a double-edged sword. Long naps in the afternoon or in the early evening can just take the edge off your sleepiness. It’s a little bit like snacking before your main meal. So if you are struggling with sleep at night, the best advice is not to nap during the day. Instead, build up all of that healthy sleepiness so that you give yourself the best chance of falling asleep easily and then staying asleep soundly across the night.But if you’re not struggling with sleep and you can nap regularly during the day, the naps of around 20 minutes taken early in the day can be just fine.