Մելինե֊ հուն. նշանակում է մեղրի նման քաղցր Մերի֊ՄԱՐԻԱՄ անվան կրճատ ձև (հրեա) ուրախ (անգլ) ԼԻԼԻԹ-լիլիա ծաղիկ (լատ) լուսն. հակառակ կողմ, գիշեր, ոգի (հրեա) կրակից ծնված Մելանյա – հուն. նշանակում է թուխ կամ սեվահեր՝ այստեղից էլ melan թանաք բառն է առաջացել: Րաֆֆի – արաբ. նշանակում է վսեմ կամ ականավոր Նորայր֊հայերեն Նոր և այր “տղամարդ” բառերից Ռաֆայել֊եբրարերեն Նշանակում է “բժշկություն Աստծո” Սվետլանա – ռուս. նշանակում է լուսաոր, մաքուր կամ պայծառ Նարինե – պարս. nar՝ նուրբ բառն է՝ նշանակում է նրբիկ կին Նարե – պարս. նշանակում է նուրբ աղջիկ Հայկ – հայկ. մեր ազգի նահապետի հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում է իբրև հսկա, քանի որ նա հաղթեց ամեհի Բելին, ով Նեռի խորհուրդն էր կրում, քանզի նա ապստամբել էր Աստծո դեմ ու Բաբելոնի աշտարակաշինություն էր ձեռնարկել:
ՄՍԿՀ-ում սեպտեմբերի 1-ը միշտ ավելի յուրահատուկ, հետաքրքիր ու տարբերվող է։ Տարին սկսեցինք Արագած լեռան հարավային գագաթը բարձրանալով։ Իմ կարծիքով տարին ավելի լավ ձևով չէինք կարող սկսել։ Որքան հագեցած ու հետաքրքիր օր էր ընկերներիս ու դասավանդողներիս հետ։
Պատմությունից սկսեցինք վերհիշել 10-րդ դասարանի թեմաները, շարունակեցինք նաև թեստեր գրելը և այլ հետաքրքիր թեմաների քննարկումները։
Մաթեմատիկայից վերհիշեցինք լոգարիթմը, ածանցյալը, վարժություններ գրեցինք այդ թեմաներից, ինչպես նաև շարունակեցինք տարածաչափական խնդիրներ լուծելը։
Դեկտեմբեր
Գրականությունից վերլուծություններ եմ արել Ավետիք Իսահակյանից, Համո Սահյանից, Հովհաննես Թումանյանից և Ֆյոդոր Դոստոևսկուց, ինչպես նաև թարգմանություններ եմ արել
Վերջապես հասանք դեկտեմբերին, ինչով էլ ամփոփեցինք այս կիսամյակը։
Պատմությունից շարունակել ենք հին թեմաների կրկնությունը և թեստեր գրելը, ինչպես նաև շտեմարանային աշխատանքներ ենք արել։
Մաթեմատիկայից կրկնել ենք պրոգրեսիան, ֆունկցիաները և հարթաչափական խնդիրներ ենք լուծել։
Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ մեր դպրոցի ամենասիրված ու հավես իրադարձություններից մեկը՝ Մեդիա ուրբաթը։ Այս տարի իմ վերջին Մեդիա ուրբաթն էր այս դպրոցում՝ որպես սովորող։ Մենք՝ 12-րդ դասարանցիներս, ներկայացանք 2 պարով(Աղքտի քոչարի, Ապարանի գյովնդ)։
«ՏղանՔրիստոսի տոնածառի հանդեսին» պատմվածքը երկու մասից է բաղկացած։ Առաջին մասը հեղինակը վերնագրել է «Տղան թաթիկով»։ Դոստոևսկին բացատրում է նաև թե ինչու հենց «թաթիկով»։ Դա տեխնիկական եզր է, ինչը նշանակում է ողորմություն խնդրել: Պատմվածքում փոքրիկի անունը չի նշվում, միայն նշվում է տարիքը(յոթ տարեկանից ոչ ավել)։ Նկարագրում է, թե ինչպես են այդպիսի փոքրիկները անգամ ձմռանը` այդ սարսափելի ցրտին, ողորմություն խնդրում։ Եվ եթե ոչինչ չեն հավաքում, հավանաբար, իրենց քոթակ(ծեծ) է սպասվում։ Մանրադրամներ հավաքելուց հետո` փոքրիկը վերադառնում է ինչ֊որ նկուղ, որտեղ հնավաճառների մի խումբ հարբեցողություն է անում։ Փոքրիկին էլ ուղարկում են` գինի բերելու։ Փոքրիկը մեծանում է և ինչպես նշում է հեղինակը` նրան վաճառում են ինչ֊որ գործարանի։ Բայց մինչև այդ փոքրիկները դառնում են հանցագործներ, գողություն են անում, քնում են որտեղ պատահի։ Անգամ չեն էլ գիտակցում իրենց արարքների հանցավորության աստիճանը։ Ճի՛շտ է, սա հորինված պատմություն է, բայց այն համապատասխանում է իրականությանը և դա ընդունելն ու պատկերացնելը շատ բարդ է ինձ համար։ Բարդ է պատկերացնելը, թե ինչպիսի փորձությունների միջով են անցնում այդպիսի փոքրիկները և այն, որ իրենք դառնում են հանցագործներ իրենց կամքին հակառակ։
Երկրորդ մասը հեղինակը վերնագրել է «Տղան Քրիստոսի տոնածառի տակ»։ Հեղինակը այս հատվածը սկսում է այս խոսքերով. «Բայց ես վիպասան եմ և, թվում է, մի «պատմություն» ինքս եմ հորինել: Ինչո՞ւ եմ գրում «թվում է», չէ՞ որ ես ինքս գիտեմ հաստատապես, որ հորինել եմ, բայց ինձ շարունակ թվում է, որ սա ինչ-որ տեղ և ինչ-որ ժամանակ պատահել է, հենց սա է պատահել ճիշտ ծննդյան տոների նախօրեին, ինչ-որ վիթխարի քաղաքում և զարհուրելի սառնամանիքի ժամանակ»։ Գրում է մի տղայի մասին, ով առավոտյան արթնացավ մի ցուրտ ու խոնավ նկուղում։ Այնտեղ պառկած էր իր արդեն մահացած մայրը, սակայն փոքրիկը դեռ չէր հասկացել դա և փորձում էր ամեն կերպ արթնացնել մորը և մի կտոր ուտելու բան խնդրել նրանից։ Որոշ ժամանակ հետո` որոշեց դուրս գալ նկուղից։ Այնքա՜ն սոված էր։ Դուրս եկավ փողոց, որտեղ ամեն ինչ առաջվա նման չէր։ Լիքը մարդիկ կային, փողոցները լուսավորված էին, տներում մարդիկ պարում էի տոնածառների շուրջ։ Տղան շրջում ու նայում էր նրանց և մի պահ իրեն շատ միայնակ է զգում, վազում, մտնում է ինչ֊որ մեկի բակամուտքը, կուչ է գալիս և հանկարծ մատների ցավը անցնում է, դադարում է մրսելը և իրեն թվում է` ինչ֊որ ձայն իրեն է կանչում։ Տղան ցրտից ու սովից մահացել էր ու հայտնվել էր Քրիստոսի տոնածառի հանդեսին։ Այնտեղ իր նման շատ փոքրիկներ կային և տղան իրեն այնքան լավ էր զգում։ Պատմվածքը շատ տխուր էր, բայց վերջը կարդալուց` ինչ֊որ ջերմություն զգացի։ Տղան վերջապես միայնակ չէր և իրեն լավ էր զգում։
Ձմեռը՝ տարվա ամենակախարդական և հեքիաթային ժամանակն է, ողջ բնությունը խոր քուն է մտնում։ Քնած է ցուրտ անտառը՝ ծածկված սպիտակ մուշտակով, չեն լսվում կենդանիների ձայները, նրանք թաքնվում են իրենց բներում՝ սպասելով ձմռան վերջին, քչերն են դուրս գալիս որսի։ Միայն քամին ու բուքն են ձմռան հավերժ ուղեկիցները։ Լսելով հեքիաթներ և պատմություններ ձմռան մասին՝ երեխաները ճանաչում են շրջապատող աշխարհը ձմռան դժվար ժամանակահատվածում, թե ինչպես են ծառերը և կենդանիները գոյատևում ձմռանը, ինչպես են ձմեռում թռչունները, տեղեկանում են ձմռան երևույթների մասին։
«Թմկաբերդի առումը» պոեմը Թումանյանը գրել է 1902 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրում 1905 թվականին։ Այնուհետև հեղինակի կենդանության ժամանակ պոեմը տպագրվել է վեց անգամ։ Պոեմի նյութը Հովհաննես Թումանյանը վերցրել է ժողովրդական բանահյուսությունից։ Այն «Թմկաբերդի առումը» վերնագրով գրի է առել Երվանդ Լալայանն իր «Ջավախքի բուրմունքը» բանաստեղծական նյութերի ժողովածուի մեջ։ Թումանյանը ձգտել է պոեմին որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ հաղորդել և փիլիսոփայական ընդհանրացումներ կատարել։ Պոեմում Թումանյանը վառ է պահում մարդու կոչման, լավ ու բարի գործ կատարելու գաղափարը և դրան հակադրում չար և վատը։ Թումանյանին հետաքրքրել է կանանց մատնությամբ ամրոցներ գրավելու մոտիվները, և նա, այս հիմնական սբաղմունքներից բացի, ուսումնասիրել է նաև համանման այլ ավանդազրույցներ։ Հովհաննես Թումանյանը պոեմը գրելուց առաջ՝ 1901-ին, այցելում է Թմբկաբերդ, բերդի ավերակները դիտել է դիմացի Գյումուրդա գյուղից և իրական ազդակներից ստացած տպավորություններով հարստացրել իր ներշնչանքը։Թմկաբերդի առումը պատմողական պոեմ է, որն ունի գործողություն, հերոսներ, դիպաշար։ Այն ունի բանահյուսական հիմք։Պոեմը բաղկացած է նախերգանքից և 12 մասերից։ 12-րդ մասը վերջինն է, որն ամփոփում է նախերգանքի գաղափարը, պոեմի մեջ կատարվող գործողությունների իմաստը։Հենց նախերգանքում բանաստեղծը ստեղծել է թափառական աշուղի կերպարը, որը կյանքի իմաստության խորհրդանիշն է։ Աշուղը պատմում է կյանքի անցողիկության մասին, որը հավերժական է ծննդի և մահվան բնական օրենքը, բայց մահից ավելի հզոր է մարդու գործը։
Do we love ourselves more in the virtual world, less in the real world?
Sometimes people forget who they are in real life and start creating their ideal self in the virtual world. We need to understand that this is not right and everything can seem perfect in the virtual world. Sometimes we forget how important it is to communicate with people, to be real and honest. We start thinking that our real selves are in the virtual world and start loving ourselves more in that world. To avoid this situation, we should not forget to spend more time with our families and friends, play games or just talk about different topics with them. Physical contact is really necessary for us! So don’t forget to take a walk or go to the cinema, park, theater and actually wherever you want. Then you will feel real and you will love yourself more in the real world.
Այս բանաստեղծությունը գրելուց հեղինակը հիշում է իր հայրենիքը՝ Հայաստանը և արտահայտում է իր մտքերը թղթին: Հայաստան անունը նրա մոտ առաջացնում է հիշողություններ: Նա հիշում է ժայռի մեջ մի փոքր տուն, հիշում է կամուրջին կառուցած ծիծեռնակի բուն: Հիշում է թեքված մատուռը, ավերակները և բարդի դռները: Հիշում է լքված թոնիրը, ինչը մամռոտվել էր, իսկ խոռոչում աճել էր մասրենու փարթամ մի թուփ: Հիշում է հնացած քարերը և հեռավոր ձիերի դոփյունը: Հիշում է նաև արևոտ լեռը: Հիշում է արտերը և հեռվում երևացող մենավոր բարդու խշխշոցը:
Անտառում
Համո Սահյանի «Անտառում» բանաստեղծությունը բնության գեղեցիկի նկարագրումն է: Անտառում ամպի ծվեններ կային, կապույտ մշուշներ, աշունն կարծես օրոր էր ասում անտառին, սակայն անտառի քունը չէր տանում: Հեղինակը ներկայացնում է խոնավ անտառը, կածանը, որտեղ պարզ երևում են մարդկային հետքեր: Չորրորդ քառատողում հեղինակը բնության մաս է դարձնում եղնիկին և նրա հորթին: Նրանք կարծես միաձուլված են բնությանը, իսկ որսկանը նրանց կորած հետքերն է որոնում: Ներկայացնում է նաև փայտահատին, ով իր սղոցն է յուղում։ Հեղինակը ներկայացրել է նաև անտառապահի տունը, վառվող խարույկը և եղևնուն ու սոճուն` իրար հետ զրույց անելիս: Վերջին քառատողով հեղինակն ամփոփում է անտառում տիրող վիճակը, մարդու և բնության ներդաշնակության և անխախտելիության օրինաչափությունը:
In some countries, teenagers have jobs while they are still students. Do you think this is a good idea?
I really think that it’s a good idea because it helps students to feel more confident and independent. The best part of having a job while being u student is that you can provide yourself with money and buy whatever you need and want with you own money. But sometimes it can disturb school or university. So if students want to work and earn money they need to find a job where they can combine both school(univercity) and job. Students can gain from working while studying a lot of various benefits. However, most students feel that having a job can distract them from their studies. … It will take extra effort to hold down the job and have excellent grades, but I think everything is possible, and many students are doing it. So it depends on you and if you really want to work you can manage to do that.
Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին,ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդներն ու հոգիները…
Ռազմիկ Դավոյան
Բախտավոր բանաստեղծ է Հ.Սահյանը.ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև,նրան սիրում են անդավաճան…Ասմունքողների սիրած բանաստեղծն է…Ինձ համար գաղտնիք է մնում,թե Հ. Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել…Ինչպես է կարողանում <<մաշված >> բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել: Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ,և բառերը…թեթև ու վստահ տանում են իրենց բեռը…Խոսքի վարպետը գիտե իր գործը…Հ. Սահյանը նման էր իր պոեզիային,ինչպես իր պոեզիան իրեն…
Լևոն Հախվերդյան
Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ,որքան Համոն: …Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր,որքան զրուցակցին,նրան նայում է կենտրոնցած,ուժգնորեն,սիրող ու իմաստուն աչքերով,ինչպես կնայեր մոր դեմքին,աչքերին ու խոր կնճիռներին: Հայոց հողը բանաստեղծի մշտական,ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը…
Կայսին Կուլիև
Վարպետի`բնության մասին գրած բանաստեղծությունները քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների հախուռն ու լուսնկա հոսքի մեջ,քեզ պարուրում վաղնջական օրերի ու գույների մաքրությամբ: Ավելի ճիշտ`հարստացնում…Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ,նրա բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում:
Էդուարդաս Մեժելայտիս
Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը`Համո Սահյանը:Ոչ,սոսկ բնանկարներ չէ,որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է ,եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն…