Posted in Նախագծեր, Էկոլոգիա

Մարդը և նրա ապրելու միջավայրը

Մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրը կոչվում է շրջակա միջավայր։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջակա միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական։ Չորացնելով ճահիճները և գերխոնավ հողատարածությունները՝ կրճատվել են հիվանդությունները, անտառապատվել են մի շարք ձորեր ու լեռնալանջեր և այլն։

1.Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:

Էկոլոգիական գիտելիքներ պետք են յուրաքանչյուրիս։ Դրանց շնորհիվ մենք ավելի ուշադիր ենք բնության հանդեպ։ Առանց էկոլոգիական գիտելիքների մենք չէինք իմանա, թե ինչպես ճիշտ օգտագործել բնական ռեսուրսները։ Բնական պաշարների ոչ խելամիտ օգտագործումը մեծ վնաս կարող է հասցնել բնությանը։ էկոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է բնությունը և նրա մեջ գոյություն ունեցող բոլոր բարդ փոխադարձ կապերը, որոնք Դարվինի կողմից դիտարկվել են որպես գոյության պայքարի պայմաններ։ Այս գիտությունը ստեղծվել է, որպեսզի կանոնակարգվի մարդու կողմից բնության շահագործումը։

2.Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես են միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում: 

Մարդը ապրում է քիչ կանաչածածկ և աղտոտված միջավայրում, որը մեծ վնաս է հասցնում մարդկանց առողջությանը։ Բնությանը և շրջակա միջավայրին մեծ վնաս են հասցնում տրանսպորտային միջոցները և բազմաթիվ գործարաններ։ Մարդը և շրջակա միջավայրը միմյանց վրա ունեն և՛ լավ, և՛ վատ ազդեցություններ։ Պարզ է, որ առանց բնության և բնական ռեսուրսների անհնար է ապրել։ Սակայն մարդիկ անգիտակցաբար վնասում են բնությունը, աղտոտում են մթնոլորտը և այլն։ Մենք պետք է ավելի ուշադիր լինենք բնության հանդեպ, քանի որ բնությունը մարդկության զարգացման գործում մեծ դեր ունի։ Մարդը, զարգանալով, ավելի շատ է օգտվում բնության բարիքներից և շահագործում դրանք։

3.Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:

Մարդու միջամտությունը բնության վրա ամբողջովին կանխարգելել հնարավոր չէ, բայց յուրաքանչյուրս կարող ենք ավելի խնայողաբար և ուշադիր օգտագործել բնական ռեսուրսները և պաշարները։ Այդ ժամանակ բնությունը ավելի քիչ վնաս կստանա։

4.Ինչ է սպասվում մեզ ապագայում: 

Թե ինչ է սպասվում մեզ ապագայում, պատասխանելը դժվար է։ Կարող են լինել և՛ լավ, և՛ վատ փոփոխություններ։ Եթե մթնոլորտի աղտոտման հարցով չզբաղվեն, ապա օզոնի շերտին մեծ վնաս կպատճառվի, իսկ այդ շերտը մեծ նշանակություն ունի մարդկանց կյանքում։ Այն պաշտպանում է մարդկանց ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Սակայն հնարավոր է, որ կմշակվեն բնության պահպանման վերաբերյալ մի շարք հարցեր, որոնք կօգնեն բնությանը աստիճանաբար վերականգնվել։

Posted in Español

Mi familia

Mi familia es muy grande. Somos siete personas: mi padre, mi madre, mi abuelo, mi abuela, mi hermana, mi hermano, y yo. Mis padres se llaman Norayr y Lilit. Mis abuelos se llaman Rafik y Melania. Mis hermanos se llaman Meri y Raffi y me llamo Meline. Yo tengo quince años. Meri tiene catorce años y Raffi tiene uno. Vivimos en una casa muy bonita.

Por la mañana, desayunamos juntos en la cocina. Me gusta desayunar con mi familia. Después del colegio, mi madre y mi abuela preparan una comida deliciosa. Por las tardes mi hermana y yo hacemos los deberes, y después vemos la televisión. A mi hermana y mi nos gusta quedar con nuestros amigas en el parque.

Posted in Գրականություն

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Չարլի Չապինի նամակը կարծես խորհուրդ լինի իր աղջկան։ Աղջկա անունը Ջերալդինա էր։ Աղջիկը ապրում էր Փարիզում։ Նա Փարիզի բեմերի աստղն էր։ Երբեմն աղջիկը իրեն հասարակությունից վեր էր դասում և հայրը՝ Չարլինը, ցանկանում էր ասել նրան, որ դա սխալ է։ Ցանկանում էր ասել, որ ոչ մեկ նրանից ավելի կամ պակաս չէ։ Գրում էր, որ իրենից բացի, այլ պարուհիներ կան և հնարավոր է՝ նրանից լավ են պարում։ Չապլինը ասում է, որ երբ աղջիկը իրեն վեր զգա հասարակությունից, անմիջապես թողնի բեմը։

Նամակում աղջկան հիշեցնում էր, թե ինչպես էր նրա համար հեքիաթներ կարդում, ինչպես էր Ջերալդինան քնում նրա գրկում և այլն։ Չապլինը նաև հիշեցնում էր աղջկան, որ նա արդեն ծեր է, և աղջիկը որոշ ժամանակ հետո ստիպված կլինի իր բեմական սպիտակ շորի փոխարեն հագնել սև շոր, որպեսզի գա հոր թաղմանը։ Նա ասում է, որ աղջկա երակներում իր արյունն է հոսում։ Չապլինը չէր ցանկանում, որ աղջիկը իրեն մոռանա անգամ այն դեպքում, երբ նրա երակներում արյունը սառչի։

Posted in Español

Ejercicios

1.Hoy Luis y María comen con nosotros.

2.¿Desde cuando cantas en el coro.

3.Patinamos en el parque.

4.Estos niños tosen continuamente.

5.Mañana vengo a buscarte.

6.Tengo que hacer la compra.

7.Esta mañana acabamos  el trabajo.

Posted in Հասարակագիտություն

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը մի երևույթ է, երբ մարդկանց՝ ստրկական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործում են։ Այն ծանր, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ.։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն օրինականացվել է և ուժի մեջ է 2003 թ. դեկտեմբերի 25-ից։ Թրաֆիքինգը Հայաստանում «փակ թեմա» է համարվում։

Թրաֆիքինգը շահութաբեր արտադրություն է։ Այն համարվում է ամենաարագ աճող հանցավոր բիզնեսն աշխարհում։ Թմրավաճառքին հաջորդելով՝ համարվում է երկրորդ ամենաշահաբեր հանցավոր բիզնեսը։ Ըստ 2008 թվականի ՄԱԿ-ի գնահատականների՝ մոտավորապես 2.5 միլիոն մարդ՝ 137 երկրներից ենթարկվում են թրաֆիքինգի 127 երկրներում։ Սակայն այս տվյալները չեն կարող հստակ լինել, դրանք միայն գնահատականներ են և կարող են անընդհատ փոփոխվել։

Որպեսզի չդառնալ թրաֆիքինգի զոհ, պետք է լինել զգոն և իրազեկված։ Տրանսպորտային միջոցներից օգտվելիս պետք է լինել ուշադիր իրերի նկատմամբ: Թրաֆիքինգի ենթարկված մարդկանց չպետք է առանձնացնել հասարակությունից, այլ պետք է նրանց օգնել, որպեսզի սկսեն «նոր կյանք»։

Posted in Գրականություն

Վասիլի Շուկշին«Փեսաս մի բեռ ցախ գողացավ»

Պատմվածքը Վենյա Զյաբլիցկինի մասին է, որը երկար ժամանակ գումար էր հավաքել, որպեսզի իր համար կաշվե վերարկու գներ։ Բայց նրա կինը՝ Սոնյան, այդ գումարով իր համար արհեստական կարակուլից մուշտակ էր գնել։ Այդ պատճառով Վենյան տանը մեծ կռիվ սարքեց կնոջ ու զոքանչի հետ։ Այս մի փոքր պատմության համար զոքանչը պատրաստ էր դիմում գրել ոստիկանություն, որպեսզի դատեին Վենյային։ Դատի ժամանակ մարդկանց մեծամասնությունը դեմ էր, որ դատեին Վենյային։ Միայն մի պատկառելի տղամարդ ամեն կերպ փորձում էր համոզել բոլորին, որ Վենյան մեղավոր է և նրան պետք է դատել։ Այսպիսով՝ Վենյային դատում են։

Ըստ իս՝ պատմվածը այն մասին է, որ պետք չէ ամեն փոքր բանից մի մեծ պատմություն սարքել, քանի որ ամեն խնդիր կարելի է լուծել ավելի հագիստ և խաղաղ կերպով։

Posted in Գրականություն

Հայրեններ. Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակի մասին քիչ բան է պահպանվել։ Նա ժամանակին հայտնի է եղել Չիչակ անունով։ Իրեն վերագրվող բանաստեղծություններից մեկի մեջ կան այսպիսի տողեր․

Ես Քուչաքս եմ վանեցի

Ի գեղէն Խառակոնիսայ․

Լցեր եմ հարիւր տարին,

Էլ չի գար մտքիկս ի վերայ․․․

Ըստ ավանդության՝ Քուչակն իր խաղերով հիվանդների էր ապաքինում, վերք էր բուժում և այլն։ Քուչակին վերագրվող հայրենները պահպանվել են ոչ միայն գրավոր, այլև բանավոր․ սերնդեսերունդ դրանք փոխանցել են աշուղները, և հետո է միայն գրի առնվել։

Հայրեն

Հայրենը հայ միջնադարյան քնարերգության ամենաբուռն զարգացում ապրած և գեղարվեստական բարձր արժեքներ ստեղծած գրական տեսակներից մեկն է։ Հայրենները կոչվել են նաև անտունիներ։ Հայտնի են նաև կաֆա բնորոշումով։ Հայրենները ստեղծվել են 10-17-րդ դարերում։ Դրանք հիմնականում չորս տողանի բանաստեղծություններ են՝ կազմված 14-16 վանկանի տողերից։ Իրենց բնույթով դրանք նման են քառյակների։

Հայրենների ցանկ

  • Էրնեկ ես անո՛ր կու տամ, որ առեր իւր եարն է փախեր
  • Քանի դու ինձի էիր, նայ կանանչ ու ցօղն ի վըրայ
  • Ուր էիր, ուսկի՞ց եկար, քան զամեն ծաղիկ դու պայծառ
  • Այս աստընվորիս վերայ երկու բան ողորմ ու լալի
  • Աչերդ է ծովէն առած, և ուներդ է ի թուխ ամպէն
  • Սո՛ւտ է, որ կ’ասեն, եղբա՛րք, թ’ընտանի կաքաւ չի լինի
  • Լուսի՛ն, պարծենաս ասես.«Լուս կու տամ ես աստընվորիս»
  • Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ յո՛ւր տեսնում աղւոր, նայ սիրեմ,
  • Լուսինն ի սարէն փըրթաւ, ի՛նքն ու իւր աստղըն ի հիտրաց
  • Հընցեղ եմ ի քո սիրուդ, որ տըղեկըն ծիծ չէ կերել
  • Ես ան հաւերուն էի, որ գետինըն կուտ չուտէի
  • Ա՛յ, գընա՛, չի պիտիս դուն ինձ, լուկ պեզա՛ր իմ սիրտս ի քենէ
  • Երբ որ ես պըզտիկ էի, կանչէին ինձ ոսկի տղայ
  • Այդ քո ստեղծողիդ համար, երբ քայլես, զուներդ մի՛ շարժեր
  • Ես աչք ու դու լոյս, հոգի, առանց լո՛յս՝ աչքըն խաւարի.
  • Հանցգուն եմ ի քո սիրուդ, զինչ ամպերըն կ’առնեն շառափ
  • Կօզա՛լ, մի՛ հագնիր կապուտ, մի՛ խաղար ու տար թևերուդ
  • Կարմի՛ր ու ճերմակ երես, ա՛մ քանի՞ դու զիս պիտ էրես
  • Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինիմ, տէր չունիմ, որ գայ զիս ձենէ
  • Իմ սիրտս ի քո վառ սիրուդ՝ զէտ աշնան ղազէլ կու դողայ
  • Պաղչայ մի տընկեր եմ ես, թ’ի՛նչ աղէկ մորճեր կայ ի ներս
  • Երթա՛մ, չի կենա՛մ ի հոս, ուր երթամ, հոն ա՛լ չի կենամ
  • Ե՛ւ, ե՛կ դու ի քո տանէն, զինչ ելնե արևն ի մօրէն,
  • Դեղնել եմ խընկիդ նըման, գունատել եմ զէտ ըզզաֆրան
  • Գիտես, որ դուն պարծեցար, թէ՝ “Ճերմակ ծոցըս քեզ ծառայ”
  • Թուխ աչք և ունքեր ունիս, լայն ճակատ ու կարմիր երես.
  • Ելայ, ես ի քեզ եկի քեզ յիսնէ կարօտ գիտէի.
  • Քանի՛ ու քանի՛ ասեմ.”Զիմ եարին կապան կարեցէք.
  • Բանիկ մի ղալատ արի, որ զօձո՛ւն ձագըն սիրեցի
  • Զաշխարհս ես ի ժուռ եկի, ա՛յ հոգեկ, որ այլ չի մընաց
  • Այ իմ մարգարտէ շարոց, որ յոտից մատանց հուր ու բոց
  • Ով որ ճերմակ ծոց ունի, թող կապոյտ շապիկ հագընի
  • Մահալօքս ի վար կուգ’ի, նայ տեսայ մոմեր դատըւած
  • Հաւսար ի ճօշք են առել, ‘ի ոտանց կամին զիս ուտել
  • Արե՛կ, որ տամ քեզ խըրատ, լօք առնում խըրատ ի քենէ
  • Դէմ առաւօտուն լուսուն ես ի ձեր երդիքըն եկել.
  • Սըրտիկս է մալուլ եղեր, զիր ամէն մըլքեր կու ծախէ
  • Տեսայ իմ հոգուս հոգին, որ կ’երթար հետ մէկի մըն ալ
  • Մահալովդ ի վար կուգ’ի, ճուկ ու մուկ հազար սոխախով

Posted in Գրականություն

Սոցիալական քնարերգություն. Ֆրիկ

Ֆրիկը միջնադարյան հայ բանաստեղծ է։ Ֆրիկից կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Հայտնի է, որ երիտասարդ տարիներին եղել է աշխարհական, կյանքի վերջին տարիներին դարձել է հոգևոր քարոզիչ։ Նրա բանաստեղծություններից մեզ են հասել մոտ հինգ տասնյակը։Նա հիմնականում ստեղծագործել է ազգային և սոցիալական խնդիրների մասին։ Օրինակ՝ «Ընդդէմ ֆալաքին և վասն բախտի », «Վասն Արղուն ղանին և Բուղային», «Բան ի Ֆրիկ գրքոյն» («Գանգատ»), «Վասն դալեհի և բրջի» և այլն։

Ֆալաքը ճակատագիրն է, ինչի դեմ ընդվզում է բանաստեղծը։ Ըստ նրա՝ վատերը դարձել են երկրի տերերը, իսկ ուղղամիտ մարդիկ հալածվում են։ Ֆրիկի համար անընդունելի էր, որ անգետը որոշում էր իմաստունի բախտը։

 «Գանգատ»-ում քննադատում է բնական, հանրային, մարդկային և ազգային անհավասարությունը։ Հանրային կյանքի անկատարությունը ներկայացնում է այս տողերով․

Մեկն ի պապանց պարոնորդի ,

Մեկն ի հարանց մուրող լինի․

Մեկին հազար ձի ու ջորի,

Մեկին ո՛չ ուլ մի, ո՛չ մաքի։

Ֆրին այն բանաստեղծն է, ով առաջինն է գրաբարից անցել միջին հայերենի։ Ֆրիկը այնքան պարզ է խոսել, որ ամեն մեկին հասկանալի լինի։ Ֆրիկը ժողովրդական բանաստեղծ է թե՛ իր խոսքի բովանդակությամբ և թե՛ լեզվով։

Posted in Հայոց լեզու

ԵՎ-ի ուղղագրությունը

Տեղադրել և կամ եվ

Երևույթ, այգեվետ, կարեվեր, կարևոր, հոգեվիճակ, պարգևել, ագևոր, դափնեվարդ, բևեռ, ոսկեվազ, սևեռուն, ոսկեվառ, արևառ, ոսկեվարս, հետևակ, ունևոր,ուղեվճար, սեթևեթել, հոգևոր, հոգեվարք, ալևոր, տարեվերջ, Եվրոպա, Եվրոպական, եվրոպացի, երթևեկել, Եվգինե, գոտևորել, գինեվաճառ, ոգևորված,ոսկեվաճառ, արևմտաեվրոպական, երբևէ, սևակնած, ուղևորվել, թեթևոտն, Սևան,օթևան, հևիհև, թեթևություն,ալեվարս, ապակեվաճառ, այցեվճար, ամենևին, եղրևանի,հոգեվերլուծություն։

Posted in Հայոց լեզու

Կրկնակ բաղաձայնների ուղղագրությունը

Կետերի փոխարեն գրել՝

1․ բ կամ բբ

Այբուբեն, այբբենարան, այբբենական, ամբարտակ,աբա, աբբահայր, ըմբոշխնել։

2․ դ կամ դդ

Ընդդեմ, ընդհատել, ընդդիմություն, ընդարմանալ, ընդիմախոս, ընդունակ, բուդդայական, դդմապուր, ընդդիմադրել, ընդդիմակաց, ընդհատել, ընդդիմահար, ընդոստ, ընդդիմադարձ, ընդդիմակայել։

3․զ կամ զզ

Բզկտել, բզզալ, բզիկ-բզիկ, դզզալ, զզվանք ,տզզալ

4․թ, թթ, տթ, տ, տտ

փտախտ,վատթար,կտտանք,փտել, փթթել, ծաղկափթիթ,կտրուկ,կտրտել, փետել, լուսատտիկ, պտտվել։

5․ լ կամ լլ

Տանջալի, տանջալլուկ, վշտալի, վշտալլուկ, սլացիկ,սովալլուկ,լլկել, Աքիլես, աքիլեսյան,հելլեն, հելլենիստական, հելլենիզմ, Հոլանդիա , հոլանդական, միլիոն, միլիարդ, մոլլա, մոլագար,մոլի, մոլություն, բալլադ, ցավալի, ցավալլուկ,մոլախոտ, մոլեռանդ, հելլենուհի։

6․ծ , ծծ, ց կամ ցց

Կծծի, կծծան, կեցցե, կցորդ, խցան, կեցություն, կեղծամ։

7․ ճ կամ ճճ

Աճպարար, արճճե,աճուրդ, չարաճճի, կճուկ,խճճել։

8․ մ կամ մմ

Էմին, Էմմա, Էմանուել, Ջեմմա, Էմիլ։

9․ յ կամ յյ

Նոյ, նոյան, Նոյեմ։

10․ ն կամ նն

Լիանա, ֆինն, Աննա, հովանի, Հովհաննես, զննել, մանրազնին, Մարիաննա, քննել, Բոն, ֆիննական, խորաքնին, իննսուն, քննախույզ, Վիեննա, տոննա, զննողական,իննական, Ժաննա, Դիանա,իննսունինը, իններորդ։

11․ շ կամ շշ

Խշշալ, քշել, խշշյուն, թշշալ,թշշոց, տաշել, վշշալ, ֆշշալ, ֆշշոց, անշուք, փշատ, խշշոց, վշշոց, խշխշոց։

12․ վ կամ վվ

Հովիվ,հովվերգություն, հովվական,գրավել, վրդովվել,խորովել, նզովել, նվալ։

Ք բաղաձայնը կրկնվում է միայն Մեքքա, իսկ ֆ-ն Րաֆֆի բառերում։