Posted in Գրականություն

Բոբիի անունից(վերլուծություն)

Պատմվածքը մի փոքր տղայի և նրա ապրումների մասին է։ Հեղինակը պատմում է, որ տղան իր երազներում մղձավանջներ էր տեսնում։ Տեսնում էր, թե մայրը իր հետ շատ վատ է վարվում, թեև իրական կյանքում մայրը նրան շատ էր սիրում և պատրաստ էր ամեն ինչ աներ հանուն նրա։ Մի անգամ նա մորը հարցնում է, թե ինչու է մայրը այդքան դաժան իր հետ։ Մայրը բնականաբար չի հասկանում, թե ինչի մասին թ խոսքը։ Տղան բացատրում է, որ իր երազներում է այդպես։ Տղայի մորաքույրը, որը իրենց հետ էր ապրում, բացատրում է, որ երազները իրականության հետ բոլորովին կապ չունեն։ Այդ ամենից հետո, երբ Բոբիի մայրը հիվանդանում է, մորաքույրը խնդրում է, որպեսզի այլևս կպատմի մորը իր երազները և չանհանգստացնի նրան։ Թեև Բոբին շատ փոքր էր, բայց գիտակցում էր ամեն ինչ և միշտ ընդունում էր իր սխալները։ Ըստ իս՝ հեղինակը այս պատմվածքով ցույց է տալիս, որ անգամ փոքր երեխաները կարող են հայտնվել ծանր վիճակներում, բայց միևնույն ժամանակ շարունակեն մնալ ուժեղ և կարողանան հաղթահարել ամեն ինչ ինքնուրույն։

Posted in Հասարակագիտություն

ԱՄՆ֊Իրան հակամարտությունը

Նման պատկեր

2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս 2015թ. ստորագրված Իրանի հետ միջուկային համաձայնագրից՝ «Համալիր գործողությունների համատեղ ծրագրից» (ՀԳՀԾ): Այդ որոշումը սպասելի էր` հաշվի առնելով, որ դեռևս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը ՀԳՀԾ-ն անվանել էր «ԱՄՆ-ի պատմության ամենավատ գործարքը» և հայտարարել, որ նախագահ ընտրվելու դեպքում Միացյալ Նահանգներին դուրս կբերի այդ համաձայնագրից: ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թրամփն Իրանի իշխանություններին պահանջեց վերանայել Բարաք Օբամայի օրոք ստորագրված համաձայնագիրը: Թրամփի առաջարկած նոր համաձայնագիրը ենթադրում էր նաև Իրանի հրթիռային արդյունաբերության և տարածաշրջանային քաղաքականության որոշակի սահմանափակումներ, ինչը մերժվեց Թեհրանի կողմից, և երկու երկրների միջև առճակատումը նոր փուլ մտավ։ Սպիտակ տունը հայտարարեց, որ Իրանի նկատմամբ կիրառվելու են աննախադեպ, պատմության մեջ դեռևս չտեսնված պատժամիջոցներ, որոնք կիրականացվեն երկու փուլով: Նշվում էր, որ առաջին փուլում` 90 օրվա ընթացքում, Իրանի նկատմամբ կսահմանվեն արտարժույթի, մետաղների առևտրի և այլ միջոցների պատժամիջոցներ, իսկ 180 օրվա ընթացքում վերականգնվեցին նավատորմի, բանկային, նավթի և էներգետիկայի ոլորտի պատժամիջոցները: Պետդեպարտամենտը հայտարարեց, որ այդ ժամանակահատվածում Իրանի ամերիկացի գործընկերները պետք է դադարեցնեն այդ երկրի հետ առևտրային գործերը: Պետք է նշել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու Թրամփի քաղաքականությունն ի սկզբանե անհամաձայնություն առաջացրեց ոչ միայն ԱՄՆ-ի անդրօվկիանոսյան դաշնակցի` ԵՄ-ի հետ, այլ նաև ամերիկյան իսթեբլիշմենթում: Միացյալ Նահանգների իսթեբլիշմենթում էլ միակարծիք չեն Իրանի նկատմամբ տարվող քաղաքականության հարցում: Շատ վերլուծաբանների կարծիքով՝ մեծապես հենց այդ հանգամանքով էր պայմանավորված ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին և նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստերին պաշտոններից հեռացնելն ու նրանց այնպիսի «բազեներով» փոխարինելը, ինչպիսիք են՝ ԿՀՎ նախկին ղեկավար Մայք Պոմպեոն և ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը՝ նշելով, որ նա և Թիլերսոնը վատ չեն համագործակցել, սակայն մի շարք հարցերի շուրջ ընդհանուր համաձայնություն չեն գտել: «Եթե նայենք Իրանի հետ կնքված գործարքին, ես կարծում էի, որ այն սարսափելի է, իսկ նա դա նորմալ էր համարում: Ես ուզում էի լուծարել այն կամ ինչ-որ կերպ փոխել», – ասել է ԱՄՆ նախագահը: Նշենք, որ թե՛ Մայք Պոմպեոն և թե՛ Ջոն Բոլթոնն արտաքին քաղաքականության մեջ հայտնի են որպես կոշտ գծի կողմնակիցներ` hardliner-ներ: Օրինակ, Ջոն Բոլթոնը Ջորջ Բուշի վարչակազմի ժամանակ համարվում էր Իրաքում պատերազմ սկսելու ամենամոլի կողմնակիցներից մեկը: «Իրանի գործողությունների խմբի» ղեկավարը նշեց, որ այս խմբի հիմնական գործառույթն է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն Իրանի նկատմամբ իրականացնելը, և որ Վաշինգտոնը կփորձի նվազեցնել իրանական նավթի արտահանումն ու այն հասցնել զրոյի: Հուկը նշեց, որ ԱՄՆ Պետքարտուղարության թիմն այցելել է ավելի քան 24 երկիր` փորձելով համոզել նրանց, որ միանան Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին և առավելագույն ճնշում գործադրեն Թեհրանի վրա: Ընդգծելով, որ «իրանական վարչակարգը տարածաշրջանում անկայունության և բռնության շարժիչ ուժն է»՝ ամերիկացի պաշտոնյան նաև նշել է, որ մայիսին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր ռազմավարության մասին, որն ուղղված է պաշտպանելու Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ու գործընկերների անվտանգությունը: Միաժամանակ, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այն ընկերությունները և երկրները, որոնք առևտուր կանեն Իրանի հետ, գործ կունենան ԱՄՆ-ի հետ ու կհայտնվեն պատժամիջոցների ներքո: Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և աշխարհի շատ այլ երկրներ չմիացան Միացյալ Նահանգներին հակաիրանական պատժամիջոցներ կիրառելու համար՝ հայտարարել են, որ կպաշտպանեն իրենց տնտեսական շահերն Իրանում:

Պատկերներ ԱՄՆ Իրան հարցումով

Միացյալ Նահանգների այս պատժամիջոցային քաղաքականությունը, բնականաբար, անհետևանք չի մնացել: Իրանի հետ միջուկային ծրագրից դուրս գալու և նոր պատժամիջոցներ սահմանելու մասին Թրամփի հայտարարությունից հետո իրանական շուկան լքելու մասին են հայտարարել տարբեր ոլորտներում գործող համաշխարհային մի քանի տասնյակ ընկերություններ: Այսպես, այդ մասին հայտարարել են այնպիսի էներգետիկ հսկաներ, ինչպիսիք են՝ ֆրանսիական «Total» ընկերությունը, ռուսական «Լուկոյլը», ֆրանսիական Engie ընկերությունը, ամերիկյան «General Electric»-ը, Siemens-ը, համաշխարհային ավտոմոբիլային հսկաներ՝ գերմանական Daimler-ն ու ֆրանսիական ավտոարտադրող PSA Group-ը, հեռահաղորդակցության ոլորտում գործող Deutsche Telekom-ը և այլն: Այս կապակցությամբ Siemens ընկերության գործադիր տնօրեն Ջո Քեզերը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր տպավորությամբ համաշխարհային ընկերություններին այլևս թույլ չի տրվում նոր պատվերներ ընդունել Իրանից, հակառակ դեպքում ԱՄՆ-ը կարող է պատժել այդ ընկերություններին: Siemens-ի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Իրանի հետ ընկերության բիզնեսը կազմում է իրենց ընդհանուր եկամտի «շատ փոքր մասը», իսկ ահա միայն ԱՄՆ-ից Siemens-ի տարեկան եկամուտը կազմում է 20 միլիարդ դոլար՝ ընկերության համաշխարհային վաճառքի մոտ 20 տոկոսը: «Իրանի պատվիրած 98 ինքնաթիռները մատակարարելուց հրաժարվեց նաև Airbus»-ը, ինչը մեծ խնդիրներ է առաջացնում այդ երկրի համար, քանի որ նրա ինքնաթիռային պարկը բավականին հնացած է:

Այս պատժամիջոցները, բնականաբար, լուրջ հարված են հասցրել նաև Իրանի տնտեսությանը: Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց անմիջապես հետո Իրանի ազգային արժույթը՝ ռիալը, սկսեց մեծ անկում ապրել: Ներկայումս այդ երկրում գնաճը կազմում է 40%, գործազրկության մակարդակը պաշտոնապես 11.7% է, իսկ ըստ որոշ ոչ պաշտոնական տվյալների՝ այն հասնում է մինչև 30%-ի, ինչի հետևանքով բավականին հաճախակիացել են գործադուլները, բողոքի ցույցերը, որոնք շատ հաճախ ավարտվում են ոստիկանության հետ բախումներով ու զոհերով։

Իրանի և ԱՄՆ-ի միջև սկիզբ առած լարվածության նոր փուլը տեղափոխվեց նաև միջազգային իրավական հարթակներ: 2018թ. օգոստոսին ՄԱԿ-ի դատարանը սկսեց քննել Իրանի կողմից ընդդեմ ԱՄՆ-ի ներկայացված հայցը: Թեհրանը գտնում է, որ Վաշինգտոնը խախտել է 1955թ. Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» համաձայնագիրը: Փաստաթուղթը նախատեսում է, որ կողմերը փոխադարձ աջակցություն կցուցաբերեն առևտրի հարցում: ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի ևս մեկ պատճառ է նաև այն, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը 2016թ. հրաժարվել է Իրանի Կենտրոնական բանկին վերադարձնել ավելի վաղ սառեցված իրանական ակտիվներից երկու միլիարդ դոլար՝ հայտարարելով, որ այդ գումարը պետք է ուղղվի ամերիկյան այն ընտանիքների համար, որոնց հարազատները զոհվել են 1983թ. Բեյրութում տեղի ունեցած պայթյունների և այլ ահաբեկչական հարձակումների արդյունքում՝ չնայած Իրանը մինչ այժմ էլ ժխտում է իր կապն այդ ահաբեկչության հետ: ԱՄՆ իշխանություններն Իրանին որակել են «ահաբեկչության հովանավոր» և կալանք դրել այդ ակտիվների վրա:

Եվ ահա մի քանի ամիս քննելուց հետո ՄԱԿ-ի միջազգային դատարանն ընդդեմ ԱՄՆ-ի որոշում կայացրեց: Միջազգային դատարանի որոշման համաձայն՝ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկից պետք է հանի մարդասիրական օգնության և քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող ապրանքները` չնայած ԱՄՆ-ում կարծում էին, որ Իրանի հայցն անընդունելի է, և դատարանը չպետք է բավարարի իրանական կողմի պահանջները, քանի որ հայցը չի տարածվում 1955թ. Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» համաձայնագրի վրա և ենթակա է մերժման:

Ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավման նշույլներ չկան: Թրամփի վարչակազմն ամեն ինչ անում է Իրանին անկյուն մղելու հարցում և հայտարարել է, որ շարունակելու է նրա նկատմամբ կոշտ պատժամիջոցային ու մեկուսացման քաղաքականություն վարել: Իրանում մեծ հույսեր են կապում, որ ԱՄՆ-ում տեղի ունենալիք հաջորդ տարվա նախագահական ընտրություններում կհաղթի Դեմոկրատների թեկնածուն, և Իրան-ԱՄՆ հարաբերություններում կթուլանա լարվածությունը: 

Posted in Հասարակագիտություն, Ճանապարհորդություններ

Այցելություն դեպի «Գուրմե Դուրմե» շոկոլադի գործարան և Կարմրավոր եկեղեցի

Առավոտյան ժամը 10:30 ուղևորվեցինք դեպի Աշտարակ՝ «Գուրմե Դուրմե» շոկոլադի գործարան։ Միշտ երազել էի լինել շոկոլադի գործարանում, տեսնել ինչպես են աշխատում այնտեղ։ Մեզ շատ ջերմ դիմավորեցին։ Սկզբում դիտեցինք ուսուցողական հոլովակ շոկոլադի ստեղծման և առաջացման վերաբերյալ։ Այնուհետև հետևեցինք աշխատակիցների աշխատանքին։ Տեսանք, թե ինչպես են շոկոլադ պատրաստում և փաթեթավորում այն։ Անգամ շոկոլադ հյուրասիրեցին, ինչը շատ հաճելի էր։ Այդ ամենից հետո մենք ինքներս շոկոլադ փաթեթավորեցինք։ Այնքան հավես ու հետաքրքիր էր։ Այսպիսով՝ կատարվեց իմ մանկության ամենաբարի երազանքներից մեկը։

Իմ փաթեթավորած շոկոլադը

Շատ լավ տրամադրությամբ ու տպավորված գնացինք մոտակայքում գտնվող Կարմրավոր եկեղեցի, որը այդպես անվանում են կարմիր քարով կառուցված լինելու պատճառով։ Այն 7-րդ դարում է կառուցվել և այն եկեղեցիներից է, որը մինչև հիմա շատ լավ վիճակում պահպանվել է։ Եկեղեցու բակում է գտնվում Գևորգ Էմինի գերեզմանը, բազմաթիվ խաչքարեր, ինչպես նաև «Ծակ քար» խաչքարը։ Խաչքարը կանգնած է Աշտարակի Հասարակաց կոչվող գերեզմանոցի արևմտյան եզրին։ Այդ բոլորի խաչքարների մեջ, սակայն այն աչքի է ընկնում իր բարձրությամբ, զարդաքանդակների նրբությամբ և հնությամբ։ Պատվանդանի պես սկիհ դնելու համար մի քառակուսի փորվածք ունենալու պատճառով կոչվում է «Ծակ քար». դրա վրա փորագրված արձանագրություններից երևում է, որ Տեր Թումաս քահանան դրել է այդ խաչքարը պարոն Սադունի և դրա զավակների արևշատության համար 1268 թվականին: Ոմանք հասկանում են, որ դա նշանակում է խաչ, որի վրա առկա է որևէ տեսքի, ձևի անցք՝ ծակ։ Սակայն իրականում ոչ թե խաչն է ծակված, այլ նրա պատվանդանի քարի մեջ կա զուգահեռանիստի տեսքով մի խոռոչ՝ «սկիհ դնելու համար», որի պատճառով ժողովուրդն այն անվանում է «Ծակ քար» խաչքար: Այսպես են հիշում նաև Ե.Շահազիզը, Գ. Հովսեփյանը և մյուսները:

Պատկերներ «Ծակ քար» խաչքար հարցումով
«Ծակ քար» խաչքար
Կարմրավոր եկեղեցի(7-րդ դար)

Այնուհետև գնացինք Աշտարակում գտնվող կամուրջի մոտ, որը շատ հետաքրքիր և յուրահատուկ կառուցվածք ունի։ Սիրուն-սիրուն նկարներ արեցինք և շատ բարձր տրամադրությամբ վերադարձանք տուն։ Շատ շնորհակալ եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին և իհարկե մեր շատ սիրելի հասարակագիտության և վրացերենի ուսուցչուհիներին նման հագեցած ու հիանալի ճամփորդության համար։

Posted in Español, Ճանապարհորդություններ

Այցելություն դեպի Լևոնի աստվածային գետնափոր և Էդուարդ Տեր-Ղազարյանի միկրոարվեստ թանգարան

Առավոտյան ժամը 9:30 ուղևորվեցինք Առինջ՝ Լևոնի աստվածային գետնափոր, որի մասին այդքան լսել էինք։ Այնքա՜ն հետաքրքիր է տեսնել այդ ամենը սեփական աչքերով։ Հիացմունք, հետաքրքրվածություն, զարմանք և միևնույն ժամանակ լարվածություն։ Այն, ինչ մենք տեսանք, իրոք, տպավորիչ էր։ Հաճելի էր նաև կնոջ ու աղջկա մտերմիկ ու ջերմ մոտեցումը։ Այնքա՜ն պատկերավոր էին նկարագրում ու պատմում։ Նոր ու հետաքրքիր ինֆորմացիա ձեռք բերեցինք նրա, նրա ընտանիքի ու գետնափորի վերաբերյալ։ Գետնափորը ունի 21 մետր խորություն և փորված է 23 տարվա ընթացքում։ 23 տարի․․․ Փորել է միայնակ՝ օգտագործելով միայն սովորական գործիքներ։ Նրան տրամադրել են բազմաթիվ սարքեր, որոնք կարող էին հեշտացնել իր գործը, բայց նա մերժել է։ Գետնափորը փորելու պատճառը կինն էր։ Նա խնդրել էր կարտոֆիլի համար մի հոր փորել։ Փորելիս՝ որոշակի խոչընդոտների է հանդիպել և դադարել է գործը։ Սակայն երազ է տեսնում, որտեղ ասվում էր, որ շարունակի իր գործը և կանգ չառնի ոչ մի խոչընդոտի առջև։ Երկար ու տանջալից տարիներ անց ստեղծվում է այդ հրաշքը, որտեղ գտնվելով փշաքաղվում ու հիացմունք ես ապրում։

Այդպես տպավորված ու բարձր տրամադրությամբ ուղևորվեցինք Էդուարդ Տեր-Ղազարյանի միկրոարվեստ թանգարան։ Խոսքերն ավելորդ են, որպեսզի նկարագրեմ իմ տեսածը։ Նայում ես ու չես հասկանում ինչպես են պատրաստել այդ ամենը։ Բա շարժվող միկրոքանդակը, որի պատրաստման գաղտնիքը ոչ ոք չգիտի ու չեն կարողանում կռահել։ Միկրոքանդակներ պատրաստելու հոբբին սկսվել է մի ջութակից։ Մի տաղանդավոր ու փոքր աղջկա համար հարկավոր էր պատրաստել ջութակ, որի վրա նա կարողանար հեշտ նվագել։ Այդպես պատրաստելով առաջին ջութակը՝ որոշում է ավելի փոքրը պատրաստել։ Իր պատրաստած ամենափոքր ջութակը 1,2 մմ է։ Ուղղակի հրաշք։ Էդուարդ Տեր-Ղազարյանի պատրաստված միկրոքանդակների թիվը անցնում է 1000-ը։ Նա պատմել է նաև, որ իր միկրոքանդակներից շատերը այդպես էլ ոչ ոք չի տեսել։ Եղել են դեպքեր, որ 4 ամիս տանջվելուց հետո նա պատահական կուլ է տվել իր միկրոքանդակները։ Մեզ մի շատ հետաքրքիր պատմություն պատմեցին թանգարանում։ Էդուարդ Տեր-Ղազարյանին պատվիրել էին պատրաստել «Մոնա Լիզա» նկարի միկրոտարբերակը։ Նրան շատ մեծ գումար էին խոստացել դրա համար։ Ավարտելով գործը՝ այն դնում է պատշգամբին և մի ճնճղուկ (անունը Փափագ էր դրել), կանգնելով պատշգամբին, ուտում է քանդակը։ Այդ ամիսների ծանր աշխատանքը ընդամենը մի քանի վարկյանների ընթացքում անհետանում է։

Պատկերներ էդուարդ տեր ղազարյան թանգարան հարցումով
Պատկերներ էդուարդ տեր ղազարյան թանգարան հարցումով

Թանգարանում ցուցադրված էին նաև նրա թոռնիկի միկրոքանդակները։ Ինձ ամենից շատ դուր եկավ «Փոքրիկ Իշխան» միկրոքանդակը։ Կարծես իրական լիներ։

Շատ ուրախ, հավես ճամփորդություն էր։ Շնորհակալ եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին և իհարկե մեր շատ սիրելի իսպաներենի ուսուցչուհուն այսպիսի հրաշք ու անմոռանալի ճամփորդություն կազմակերպելու համար։

Posted in Հասարակագիտություն, Uncategorized

Շոկոլադի պատմություն

Շոկոլադը իր պատմության գրեթե ողջ ընթացքում պատրաստվել է որպես խմիչք: Մեքսիկայի Վերակրուզի ծոցի ափին գտնվող Չէքքեք հնագիտական վայրում հայտնաբերված տեղացի ժողովուրդնորի կողմից պատրաստված շոկոլադի մնացորդները վկայում են, որ շոկոլադի պատրաստման նախապատմությունը գալիս է մ.թ.ա. 1750 թվականից։ Մայաների փաստաթղթերի հիերոգլիֆները փաստում են, որ նրանք շոկոլադ օգտագործել են ավելի քան 400 տարի։ Շոկոլադը օգտագործվել է ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև արարողակարգային նպատակներով։ Մինչև 15-րդ դարի սկիզբ ացտեկները ձեռք բերեցին Մեզոամերիկայի մեծ մասը և կակաոն լայն ընդունվեց իրենց մշակույթում: Ի տարբերություն Մայաների, որոնք շոկոլադը տաք էին սիրում, ացտեկները սառն էին խմում՝ համեմելով մի շարք համեմունքներով։ Ացտեկները չէին կարողանում աճեցնել կակաո, քանի որ մեքսիկական լեռնաշխարհներում պայմանները հարմար չէին, ուստի շոկոլադը շքեղություն էր, որը ներկրվում էր կայսրությունից: Նրանք, ովքեր ապրում էին ացտեկների կողմից կառավարվող տարածքներում, կակաոյի սերմերով հարկ էին վճարում, որը համարում էին «տուրք»: Կակաոյի հատիկները հաճախ օգտագործվում էին որպես արժույթ։ Մինչև 16-րդ դարը ոչ մի եվրոպացի երբևէ չէր լսել հայտնի ըմպելիքի մասին: Քրիստափոր Կոլումբոսը և իր որդին՝ Ֆերդինանդը, կակաոյի սերմերը առաջին անգամ տեսել են դեպի Ամերիկա՝ Կոլումբոսի չորրորդ ուղևորության ժամանակ՝ 1502 թվականի օգոստոսի 15-ին, երբ նա և իր անձնակազմը կանգնեցրին մի նավակ, որտեղ վաճառքի համար նախատեսված ապրանքների մեջ հայտնաբերվեցին նաև կակաոյի հատիկներ։ Ատտեսի՝ Իսպանիայի նվաճումից հետո շոկոլադը ներմուծվել է Եվրոպա: Այն արագ հավանության արժանացավ դատարանում: Այն դեռ շարունակում էր օգտագործվել որպես խմիչք, սակայն իսպանացիները բնական դառնությունը մեղմացնելու համար ավելացնում էին շաքար կամ մեղր։ Ճնշման մեքենայով պատրաստված «հոլանդական կակաո» անվամբ հայտնի շոկոլադը մեծ նշանակություն է ունեցել շոկոլադի սկզբնական տեսքի վերականգնման գործում, երբ 1847 թվականին շոկոլադի արտադրությամբ զբաղվող Ջոզեֆ Ֆրայը հայտնաբերեց շոկոլադի խառնուրդ՝ որպես բաղադրիչներ օգտագործելով կակաոյի փոշին և հալված յուղով շաքարը: Հետագայում նրա «Fry’s of Bristol» շոկոլադի գործարանը, որը գտնվում էր Անգլիայում, 1866 թվականին սկսեց զբաղվել «Fry’s Chocolate Cream» շոկոլադե սալիկների լայն արտադրությամբ, որը դարձավ շատ հայտնի։ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարասկզբին մի շարք նշանավոր շոկոլադի ընկերություններ ստեղծվեցին:

Նման պատկեր
1847 թվականին Ֆրայի կողմից արտադրված առաջին շոկոլադե սալիկ
Posted in Հասարակագիտություն

Աշխարհի տարօրինակ կամուրջները

Հելիքս կամուրջ Սինգապուրում

Նման պատկեր

Այս կամուրջն արտառոց է նրանով, որ նման է ԴՆԹ-ի կառուցվածքի: Այն բացվել է 2010թ.-ին: Կամուրջի հիմնական նյութը պողպատն է: Մութն ընկնելուն պես այն շատ գեղեցիկ լուսավորվում է, որն էլ ընդգծում է նրա արտասովոր դիզայնը:   

Հենդերսոնի ալիք

13

Կամուրջը նախագծվել էր ալիքների նման լինելու համար: Հենդերսոնի ալիքները միացնում են Սինգապուրի 2 այգիները, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում: Երեկոյան այն շատ գեղեցիկ լուսավորվածություն է ունենում: Կամուրջը պատրաստված է երկաթից և փայտից: Նրա վրա կան նստարաններ և տեսահարթակներ, էքսկուրսիոն անկյուններ:

Կամուրջ Միյո

Պատկերներ Կամուրջ Միյո հարցումով

Միյո կամուրջը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձր կամուրջ: Այս տեխնիկական գլուխգործոցի բարձրությունը 342մ է: Այն անվանում են նաև «21-րդ դարի տեխնիկական հրաշքներից մեկը»: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը այն բացել է 2004թ.-ին: Նրա կառուցման համար ծախսվել է 394 մլն եվրո:

Կամուրջ Բանպո

22

Այս արտասովոր կամուրջը գտնվում է Սեուլում և հատում է Հան գետը: Այն կառուցվել է 1982թ.-ին, բայց վերականգնվել է 2007թ.-ին: 2009թ.-ին նախագծի մեջ ներառվեցին նաև շատրվանները, որոնք մեկ րոպեում յուրաքանչյուր կողմից 190 տոննա ջուր են արձակում: Կամուրջը երեկոյան զարդարում են տասնյակ հազարավոր լույսեր, որոնք գույնզգույն էֆֆեկտներ են ստեղծում:  

Թրեստլ Թրեյլ կամուրջը, ԱՄՆ

m14

Լուսնի կամուրջ, Իտալիա

Պատկերներ Լուսնի կամուրջ, Իտալիա հարցումով
Posted in Հասարակագիտություն

Աշտարակ

Աշտարակը Հայաստանի Արագածոտնի մարզի մարզկենտրոնն է։ Գտնվում է Քասախ գետի ափին, ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա, Արարատյան դաշտի և Արագածի լեռնազանգվածի կենտրոնում։Աշտարակ քաղաքը նախկինում կոչվել է Աշտարակաց գյուղ։ Աշտարակը քաղաք է հռչակվել 1963 թվականին։ Աշտարակը հայկական աղբյուրներում հիշատակվում է 9-րդ դարից։ Հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Այստեղ կան նաև բազմաթիվ պատմամշակութային կոթողներ։ Օրինակ՝ Ծիրանավոր եկեղեցին, որը կառուցվել է 5-րդ դարում, և որի շրջակայքը տեղացիները անվանում են Բերդաթաղ, Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 7-րդ դարում և տեղացիները եկեղեցին անվանում են Կարմրավոր։ Քաղաքի կենտրոնում գտնվում է Սբ. Մարինե եկեղեցին, որը կառուցվել է 1281 թվականին։ Այստեղ է գտնվում նաև Քասաղի եռակամար կամուրջը, որը կառուցվել է քանաքեռցի մեծահարուստ Մահտեսի խոջա Գրիգորի կողմից 1664 թվականին։ Մուղնի գյուղում է գտնվում Սբ. Գևորգի վանքը, որը կառուցվել է 17-րդ դարում: Եկեղեցիներից հայտնի են նաև Սուրբ Սարգիս եկեղեցին (13-րդ դար) և Սպիտակավոր եկեղեցին (13-րդ դար)։ Աշտարակը հազարամյակների պատմություն ունի, քանի որ քաղաքում կան բազմաթիվ բրոնզեդարյան արձաններ, բնակատեղիներ, դամբարաններ և այլ պատմամշակութային հուշարձաններ։

Հին Աշտարակի փողոցները հիմնականում եղել են նեղ, քարքարոտ ու ծուռումուռ ճանապարհներ։ Թաղամասերի կառուցումները հիմնականում սկսվել են 1850 թվականին։ Թաղամասերից առանձնանում են Քասախի աջ ափին գտնվող բուն Աշտարակը, Մուղնի, Ձախ ափ, Գիտավան, Բագավան թաղամասերը։ Հնագույն թաղամասերից են Կարմրավորի, Գաղթականների, Թուրքի քուչա, Բրդի պահեստի, Ամենափրկիչի, Բերդաթաղ, Ավազահանքի, Բեգլարենց թաղերը և այլն։ Կարմրավորի թաղում են ծնվել Ներսես Աշտարակեցին, Պերճ Պռոշյանը և Սմբատ Շահազիզը:

Աշտարակի բերդը

Հայաստանի հայտնի հուշարձաններից է Աշտարակի բերդը։ Բերդի դիրքը հարմար է պաշտպանություն իրականացնելու համար։ Այսօր բերդի տեղում մնացել է փոքրիկ բլրակի նման մի ավերակակույտ։ Նրա վրա ու շրջակայքում կառուցել են բազմաթիվ անհատական բնակարաններ։ Բերդից պահպանվել է միայն պարսպից մի փոքրիկ հատված։

Թազա կամուրջ

1956 թվականին Աշտարակում շահագործման է հանձնվում նոր կամուրջը, որը տեղացիները անվանում են թազա («թազա» Աշտարակի բարբառով կոչվում է նոր)։ Կամուրջը միմյանց է կապում Քասախ գետի 30 մետր խորություն ունեցող կիիճի երկու ափերը։ Ճարտարապետը Ա. Մոմիջանյանն է։ Թազա կամրջի կառուցումը հսկայական նշանակություն է ունեցել և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Աշտարակ քաղաքի զարգացման, և՛ սոցիալտնտեսական պայմանների բարելավման համար, քանի որ մինչ այս կամրջի կառուցումը օգտագործվել է 17-րդ դարում կառուցված Ձորի կամուրջը, որը բավականին նեղ էր երթևեկության համար։

Posted in Գրականություն

Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին. Ֆյոդոր Դոստոևսկի

Պատմվածքը շատ հուզիչ, տխուր, ուսուցողական և խորիմաստ էր։ Պատմվածքը այն փոքրիկների մասին է, որոնք ապրում էին փողոցներում, չունեին տուն, հարազատներ, ոմանք նաև ընտանիք։ Այդ երեխաներից մեկը, թափառելով փողոցներում, նայում էր ապակիներից այն կողմ գտնվող մարդկանց, որոնք պարում ու երգում էին։ Թեև նա շատ վատ վիճակում էր գտնվում, սոված ու մրսած էր, բայց բոլորի հետ կիսում էր իրենց ուրախությունը։ Բայց այդ տարին յուրահատուկ էր նրա համար։ Նա հայտնվում է մի սենյակում, որտեղ բոլոր երեխաները իր նման էին։ Բոլորը առաջին անգամ էին գտնվում նման ջերմ ու բարի միջավայրում։ Փոքրիկների համար կարծես հրաշք լիներ դա։ Նրանք ուրախանում, պարում ու երգում էին։ Նրանց մայրերն էլ՝ ուրախությունից հուզված, նայում էին իրենց փոքրիկ երեխաներին։ Բայց պատմվածքի ավարտը շատ հուզիչ էր։ Փոքրիկ տղային գտնում են դրսում մահացած։ Իմ կարծիքով՝ տղան երազ էր տեսել, որտեղ ողջ էր նաև նրա մայրը, ամեն ինչ հիանալի էր, նա սոված չէր, չէր մրսում, նրան շրջապատում էին բարի ու կամեցող մարդիկ։

Posted in Էկոլոգիա

Որքա՞ն ջուր ենք օգտագործում մենք

«Վեոլիա Ջուր»-ը մտադիր է սակագինը նվազեցնելու հայտով դիմել ՀԾԿՀ

Դուք երբևէ հարցրել եք ինքներդ ձեզ, թե օրական ինչ քանակությամբ ջուր եք օգտագործում։ Մենք ավելի շատ ջուր ենք օգտագործում, քան կարծում ենք: Ջուրը, որն օգտագործում ենք խմելու, խոհարարության մեջ, լոգանք ընդունելու համար և այլն, միայն ջրի մի փոքր մասն է կազմում, որն օգտագործում եք մեկ օրվա ընթացքում: Օրվա ընթացքում յուրաքանչյուրս միջինում օգտագործում ենք 3400֊3600 լիտր ջուր։ Այս հսկայական ցուցանիշի մեջ մտնում է խմելու ջրի, սննդի, ըմպելիքների, հիգիենայի, հագուստի համար օգտագործվող ջրի քանակությունը։ Սակայն այս ցուցանիշը տարբեր երկրներում կարող է տարբեր լինել։ Որոշ երկրներում ջրի պահանջարկ կամ սպառում ավելի շատ է նկատվում, քան այլ երկրներում։ Այժմ ամբողջ աշխարհում 780 միլիոն մարդ չունի մաքուր, բարելավված, քաղցրահամ ջրի աղբյուր: Սակայն կան նաև երկրներ, որտեղ մարդիկ օրական օգտագործում են 6700֊6800 լիտր ջուր։ Օրինակ՝ ԱՄՆ֊ում։ Որոշ երկրներում էլ ջրի օրական օգտագործման քանակը չի գերազանցում 1700֊1800 լիտրը։ Օրինակ՝ Եմենում։

Այստեղ ներկայացրել եմ մի քանի սննդամթերքների 1կգ համար օգտագործվող ջրի քանակը՝

Պատկերներ ջուր հարցումով
  • 1կգ սուրճ – 18900լ ջուր
  • 1կգ տավարի միս -15400լ ջուր
  • 1կգ ոչխարի միս – 10400լ ջուր
  • 1կգ խոզի միս -6000 լ ջուր
  • 1կգ այծի -5500 լ ջուր
  • 1կգ հավի միս – 4300լ ջուր
  • 1կգ պանիր – 3180լ ջուր
  • 1կգ բրինձ – 2500լ ջուր
  • 1կգ լոբի – 2145լ ջուր
  • 1կգ ցորեն -1830 լ ջուր
  • 1կգ շաքարավազ -1780 լ ջուր
  • 1կգ գարի -1425 լ ջուր
  • 1կգ եգիպտացորեն -1220 լ ջուր
  • 1կգ խնձոր -822 լ ջուր
Պատկերներ ջուր հարցումով

Ես օրական միայն խմելու համար օգտագործում եմ մոտավորապես 2֊2,5 լիտր ջուր։ Հիգիենայի համար՝ մոտավորապես 250֊260 լիտր։ Օգտվելով վերը նշված աղյուսակներից՝ հաշվեցի նաև սննդի և հագուստի վրա ծախսվող ջրի քանակը։ Ստացվում է, որ ես օրվա ընթացքում օգտագործում եմ 4000֊4200 լիտր ջուր։ Այսպիսով՝ տարեկան ես օգտագործում եմ մոտավորապես 1533000 լիտր ջուր։ Նայում եմ այս թվին և գիտակցում եմ, որ պետք է խնայել ջուրը։ Չէ՞ որ ջուրը սպառվող ռեսուրս է։ Եթե կրճատվի պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ շշերի արտադրությունը, ապա կարող ենք բավականին խնայել ջուրը։ Ըստ իս՝ պարզապես մենք պետք է փորձենք ավելի խնայողաբար օգտագործենք ջուրը։

Posted in Անգլերեն

William Saroyan

William Saroyan was born on August 31, 1908, in Fresno, California, to Armenak and Takuhi Saroyan, Armenian immigrants from Bitlis, Ottoman Empire. His father came to New York in 1905 and started preaching in Armenian Apostolic churches. At the age of three, after his father’s death, Saroyan, along with his brother and sister, was placed in an orphanage in Oakland, California. Saroyan decided to become a writer after his mother showed him some of his father’s writings. A few of his early short articles were published in Overland Monthly. His first stories appeared in the 1930s. Among these was “The Broken Wheel”, written under the name Sirak Goryan and published in the Armenian journal Hairenik in 1933.

In 1943, Saroyan married actress Carol Marcus, with whom he had two children, Aram, who became an author and published a book about his father, and Lucy, who became an actress. Saroyan died in Fresno, of prostate cancer at the age of 72.

Saroyan wrote extensively about the Armenian immigrant life in California. Many of his stories and plays are set in his native Fresno. Some of his best-known works are The Time of Your Life, My Name Is Aram and My Heart’s in the Highlands and so on.