
Author: martitrosyanmeline
Հանդիպում Ուրուգվայի հյուպատոսի հետ
Փետրվարի 6-ին կայացավ հանդիպում Ուրուգվայի հյուպատոսի՝ պրն. Էդուարդո Աուգուստո Ռոսենբրոկ Բիդարտի և իր օգնականի հետ։ Ուրուգվայը գտնվում է Հարավային Ամերիկայում։ Հյուսիսից սահմանակից է Բրազիլիային, արևմուտքից՝ Արգենտինային, իսկ հարավում և արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի և մասնավորապես Լա Պլատայի ծոցի ջրերը։


Հանդիպման սկզբում տղաներից մեկը կիթառ նվագեց, ինչը հյուրերին հաճելիորեն զարմացրեց։ Ուրուգվայի հյուպատոսը ներկայացրեց իրենց մշակույթը, արվեստը, խոհանոցը և այլն։ Խոսեց նաև Ուրուգվայի հայկական համայնքի մասին, և ասաց, որ հայերի թիվն այնտեղ անցնում է 20000-ը։ Նա նշեց նաև, որ փորձել է ճաշատեսակներ հայկական խոհանոցից և շատ է հավանել։ Մասնավորապես՝ դոլման և լավաշը։
Ապա մեր խմբի երեխաները ներկայացրեցին մեր մշակույթը, իրենց նախագծերը ինչպես նաև իրենց ստեղծած խաղը։ Այս խաղը ոչ միայն հետաքրքիր է, այլ նաև շատ օգտակար և իմաստալից, քանի որ դրա ընթացքում յուրաքանչյուրս սովորում ենք իսպեներեն մի նոր բառ։ Երգեցին իսպանական երգեր։ Հյուրերը շատ զարմացած ու հիացած էին։ Վերջում հյուպատոսին ուղեցինք մեղ հետաքրքրող հարցերը։ Բավականին հետաքրքիր ու բովանդակալից հանդիպում էր։
Հունվարյան ճամբար(հաշվետվություն)
Ընդամենը մեկ ամսվա ընթացքում այնքան բան եմ հասցրել անել։ Ե՛վ ճամփորդություններ, և՛ նախագծեր, և՛ հանդիպումներ։ Սկսեմ ճամփորդություններից։ Սկզբում իսպաներենի ուսուցչուհու հետ այցելեցինք «Լևոնի աստվածային գետնափոր»։ Ուղղակի հրաշք էր։ Խոսքերով չեմ կարող նկարագրել իմ տեսածը։ Հիացմունք, հետաքրքրվածություն, զարմանք և միևնույն ժամանակ լարվածություն։


Էդուարդ Տեր-Ղազարյանի միկրոարվեստ թանգարան
Շարունակելով մեր թանգարանային «արշավը»՝ մենք գնացինք Էդուարդ Տեր-Ղազարյանի միկրոարվեստ թանգարան։ Նայում ես միկրոքանդակներին ու չես հասկանում ինչպես են պատրաստել այդ ամենը։ Բա շարժվող միկրոքանդակը, որի պատրաստման գաղտնիքը ոչ ոք չգիտի ու չեն կարողանում կռահել։ Պարզապես հրաշք։


Այցելություն դեպի «Գուրմե Դուրմե» շոկոլադի գործարան և Կարմրավոր եկեղեցի
Հաջորդ օրը հասարակագիտության ուսուցչուհու հետ այցելեցինք շոկոլադի գործարան։ Մեզ շոկոլադ հյուրասիրեցին, ինչը շատ հաճելի էր։ Անգամ ինքներս շոկոլադ փաթեթավորեցինք։ Այնքան հավես ու հետաքրքիր էր։ Այսպիսով՝ կատարվեց իմ մանկության ամենաբարի երազանքներից մեկը։ Հետո այցելեցինք Կարմրավոր եկեղեցի, Աշտարակի կամուրջ։ Մի խոսքով շատ հավես ժամանակ անցկացրեցինք։


Սահնակներով դեպի Զառ գյուղ
Ես, ընկերներս և ընկեր Լիլիթը ուղևորվեցինք Զառ գյուղ։ Վերջապես ձյուն տեսանք։ Ինչքան ուրախ ու անկեղծ ժամանակ անցկացրեցինք։ Սահնակ քշեցինք, ձնագնդիկ խաղացինք։ Մի խոսքով աննկարագրելի հավես էր։

Սահադաշտ
Վերջին այցելությունս սահադաշտն էր։ Գնացինք ոտքով մեծ ու ուրախ խմբով։Թեև առաջին անգամ էի փորձում, բայց բավականին լավ էր ստացվում։ Շատ ուրախ ու զվարճալի էր։


Իմ նախագծերն ու աշխատանքները
Գրականություն և հայոց լեզու
- Ձմեռ (թարգմանություն)
- Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին. Ֆյոդոր Դոստոևսկի
- Marta Vieira da Silva (futbolista)
- Բոբիի անունից(վերլուծություն)
- Ժամանակ
- Ի՞նչ է ընկերությունը
- Մենակություն
- Անտուան դե Սենտ Էկզյուպերի «Աղոթք»
Հասարակագիտություն
- Աշտարակ
- Աշխարհի տարօրինակ կամուրջները
- Շոկոլադի պատմություն
- Այցելություն դեպի «Գուրմե Դուրմե» շոկոլադի գործարան և Կարմրավոր եկեղեցի
- ԱՄՆ֊Իրան հակամարտությունը
- Մարդկային խառնվածքի տիպերը
Անգլերեն
Էկոլոգիա–Որքա՞ն ջուր ենք օգտագործում մենք
Մարդկային խառնվածքի տիպերը
Մարդկային խառնվածքի տիպերն են՝ մելանխոլիկ, ֆլեգմատիկներ, սանգվինիկ, խոլերիկ։ Այս տիպերը միմյանցից շատ տարբեր են։ Հերթով ներկայացնեմ այս բոլոր տիպերը։
Մելանխոլիկ
Մելանխոլիկները ունեն բարձր զգացմունքայնություն և ցածր ռեակտիվություն։ Բարձր զգացմունքայնությունը ցածր իներտության դեպքում կարող է հանգեցնել նրան, որ ամենաաննշան առիթից հուզվեն։ Մելանխոլիկը չափազանց շուտ վիրավորվող է և զգացմունքային։ Նրա ձայնը ցածր է, դեմքի շարժումներն էլ՝ ոչ արտահայտիչ։ Սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ, եռանդուն չէ և արագ է հոգնում: Մարդկանց հետ շատ քիչ են շփվում։ Սիրում են մենակություն և հանգստություն։
Ֆլեգմատիկ
Այս տիպի մարդիկ բնավորությամբ հանգիստ են, չունեն արտահայտված դիմախաղի շարժումներ, աչքի են ընկնում իրենց անտարբերությամբ։ Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար, զուսպ և քիչ հաղորդակցվող են։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել։ Ֆլեգմատիկը դանդաղաշարժ է, հավասարակշռված, համբերատար և զուսպ։ Ոչ բոլորի հետ է շփվում։ Շփվում է միայն այն մարդկանց հետ, որոնց հետ իրեն դուր է գալիս։
Սանգվինիկ
Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են։ Սանգվինիկներն աչքի են ընկնում ակտիվ շարժումներով։ Նրանք շատ եռանդուն են, աշխատասեր և ընդառաջ են գնում ցանկացած նոր գործի, չեն կորցնում հավասարակշռությունը դժվար իրավիճակներում, կարողանում են զսպել հույզերը, շատ հեշտ են յուրացնում ամեն մի նորություն: Չեն ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ։ Սանգվինիկները շատ հեշտ են շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, միաժամանակ շատ շուտ են նվիրվում, և շատ շուտ հիասթափվում են։
Խոլերիկ
Այս տիպը սանգվինիկի պես նույնպես առանձնանում է սակավ զգացմունքայնությամբ ու աշխուժությամբ, սակայն խոլերիկի մոտ ռեակտիվությունը գերազանցում է ակտիվությանը, այդ իսկ պատճառով էլ նա անզուսպ է, անհամբեր, բռնկուն, անհավասարակշռված և կտրուկ։ Տարբերվում է արագ շարժումներով, ընդհանուր շարժունակությամբ, եռանդունությամբ ու ակտիվորեն գործելու ձգտումով։ Եթե խոլերիկը որևէ գործ է ձեռնարկում, ապա այն մինչև վերջ է հասցնում։ Նրան բնորոշ են նաև հաճախակի բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում։ Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները։
Ձմեռային ճամբար (հաշվետվություն)
Անտուան դե Սենտ Էկզյուպերի «Աղոթք»
Հեղինակը պատմվածքի մեջ Աստծուց խնդրում է մի փոքր ուժ, համբերություն, չափավորություն և զսպվածություն։ Խնդրում է սովորեցնել իրեն իր կյանքի ժամանակը ճշգրիտ տնօրինելու և փոքրիկ քայլերով առաջ շարժվելու արվեստը։ Խնդրում է, որպեսզի պահպանի իրեն այն միամիտ հավատից, որ կյանքում ամեն ինչ հարթ չի կարող ընթանալ։ Կյանքում լինում են ձախողումներ, անհաջողություններ, դժվարություններ և պարտություններ։ Սակայն պետք չէ հետ կանգնել, այլ միշտ պետք է շարժվել առաջ։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ կհարթվի։ Կարևորը երբեք պետք չէ վախենալ սխալվելուց կամ պարտվելուց։
Պատմվածքը ինձ շատ դուր եկավ։ Այն շատ իմաստալից, հետաքրքիր և ուսուցանող էր։ Հեղինակը կարծես խորհուրդներ էր գրում։ Պատմվածքի հիմնական իմաստն այն է, որ միշտ քայլենք առաջ, ապրենք ներկա պահին, այլ ոչ թե ապագայի երազանքներով։
Մենակություն
Հավանաբար յուրաքանչյուրս գոնե մեկ անգամ մեր կյանքի ընթացքում բախվել ենք միայնությանը: Շատերն ասում են, որ դա վատ է ազդում մարդու վրա: Բայց արդյո՞ք այդպես է: Հիմա փորձենք դա պարզել:
Նախ պետք է թվարկեք այն պատճառները, որոնք ստիպում են մարդկանց իրենց միայնակ զգալ: Դրանք շատ են: Ամենատարածվածը դավաճանությունն է, արտաքին աշխարհից մեկուսացումը և ծուլությունը: Այստեղ ամեն ինչ պարզ է: Դավաճանությունից հետո մարդը վախ է զգում ցանկացած հարաբերություններ կառուցելուց: Մարդը արտաքին աշխարհից մեկուսանում է, քանի որ մենակության մեջ ավելի լավ է իրեն զգում, քան որևէ մեկի հետ:
Իմանալով այս պատճառները կարելի է եզրակացութուն անել: Առաջինը բացասական է, քանի որ մարդը ստիպված մենակ է մնում: Նա չունի այնպիսի մարդ, որի հետ կարող է անկեղծանալ։ Դա ճնշող է և հաճախ կարող է հանգեցնել դեպրեսիայի առաջացման: Բայց մի մոռացեք դրական կողմի մասին: Յուրաքանչյուր ոք ժամանակի ընթացքում հոգնում է մեծ խմբերից և աշխույժ խնջույքներից: Ցանկանում է մենակ մնալ: Հանգստանալու և մտքերը հավաքելու անհրաժեշտություն է լինում:
Ուրեմն ի՞նչ է միայնությունը: Դանդաղ սպանող հիվանդություն, թե՞ պարզապես հանգստություն: Կարծում եմ ՝ բոլորը պետք է ինքնուրույն պատասխանեն այս հարցին: Անձամբ ես կարծում եմ, որ դա կախված է իրավիճակից:
Ի՞նչ է ընկերությունը
«Ընկեր», «ընկերանալ», «ընկերություն»: Ձեր կարծիքով ի՞նչ իմաստ կա այս բառերի մեջ: Կարո՞ղ եք հստակ սահմանել այս հասկացությունները:
Կյանքում յուրաքանչյուրս էլ բախվում ենք ընկերությանը: Երբ մարդն ունի իսկական ընկերներ, դա մեծապես ազդում է, թե որքան երջանիկ նա իրեն կզգա: Բայց, ցավոք, երբեմն ընկերության քողի տակ թաքնված են լինում կեղծ հարաներություններ և երբեմն ՝ արդյունքում, մարդը խորը հիասթափություն է ապրում: Մեզանից յուրաքանչյուրի համար շատ կարևոր է ընկերությունը այլ տեսակի հարաբերություններից տարբերելը, և դրա համար նախ պետք է իմանաք, թե որն է իսկական ընկերությունը:
Եթե յուրաքանչյուրս հասկանանք, թե ինչ է ընկերությունը, ապա դա կօգնի մեզ լինել լավ ընկեր, հուսալի ընկերներ և ամուր ընկերություն ունենալ:
Classroom activities
Read the text and make up 5 questions related to the text.
Find an adjective, a noun, a verb, an adverb and make up sentences.
Cambridge University is the second-oldest university in the English-speaking world (after the University of Oxford) and the seventh-oldest in the world.
The story of Cambridge University begins in 1209 when several hundred students arrived in the little town of Cambridge after having walked 60 miles from Oxford. These students were all churchmen and had been studying in Oxford at that city’s well-known schools. It was a hard life at Oxford for there was constant trouble, even fighting, between the citizens of the town and the students. Then one day a student accidentally killed a man of the town. The Mayor arrested three other students who were innocent and they were put to death. In protest, many students left Oxford, some of them went to Cambridge. And so the new University began.
It was Cambridge University. Of course, there were no Colleges in those early days and student life was very different from what it is now. Students were of all ages and came from anywhere and everywhere. Life in University was strict. Students were forbidden to play games, to sing (except sacred music), to hunt or fish or even to dance. Books were very rare and all the lessons were in the Latin language which students were supposed to speak even among themselves.
In 1440, King Henry VI founded King’s College, and other colleges followed.
Nowadays there are more than 30 different colleges, including five for women students and several mixed colleges, in the University. The number of students in colleges is different: from 30 to 400 or 500.
The training course lasts 4 years. The academic year is divided into 3 terms. The students study natural and technical sciences, law, history, languages, geography, medicine, economics, agriculture, music and many other subjects. After 3 years of study a student may proceed to a Bachelor’s degree, and later to the degrees of Master and Doctor.
There are many ancient traditions that are still observed at Cambridge. Students are required to wear gowns at lectures, in the University library, in the street in the evening, for dinners in the colleges and for official visits. One more tradition is to use Latin during public ceremonies of awarding degrees.
All the students must pay for their education, examinations, books, laboratories, university hostel, the use of libraries. The cost is high. It depends on college and university speciality. Very few students get grants.
Many great men studied at Cambridge, for example, Bacon (the philosopher), Milton and Byron (the poets), Cromwell (the soldier), Newton (the outstanding physicist), Darwin (who is famous for his theory of evolution) and Kapitsa (the famous Russian physicist).
- When does the story of Cambridge University begin?
- Who were the students who founded the University?
- What colleges does the University include?
- What subjects do the students study?
- Are there many ancient traditions that are still observed at Cambridge?
- I think that every student doesn’t like strict teachers.
- Books are the mirrors of the soul.
- Maybe we will go to the theatre. It depends on the weather.
- Inform them that I will be there later.
Ժամանակ
Յուրաքանչյուր մարդ իր կյանքի որոշակի ժամանակահատվածում յուրովի է ընկալում ժամանակը։ Ձեզանից շատերը կհամաձայնվեն, որ «ուրախ ժամերը աննկատ են»: Եվ ոչ միայն ժամերը: Երջանիկ մարդիկ չեն զգում, թե ինչպես է ձմռանը հաջորդում գարունը, գարնանը`ամառը, իսկ ամռանը` աշունը: Երբ մարդ առօրյա կյանքում շփում ունի, նա նկատում է միայն այն, թե ինչպես են շաբաթվա օրերը փոխվում։ Երկուշաբթի օրվան հաջորդում է երեքշաբթին, երեքշաբթիին՝ չորեքշաբթի օրը, և այդպես մինչև շաբաթվա վերջ: Կիրակի օրը մեզանից շատերը ժամանակ ունեն նկատելու, թե ինչպես է առավոտին փոխարինում երեկոն, ապա գիշերը: Մարդը, որի ժամանակը այնքան դանդաղ է ընթանում, որ հետևում է ժամի յուրաքանչյուր րոպեին, հավանաբար շատ միայնակ է: Դուք նույնպե՞ս այդպես եք կարծում: