
Author: martitrosyanmeline
«Մահվան տեսիլ» ֆիլմը
Դիտեցի «Մահվան տեսիլ» ֆիլմը, որը նվիրված է հայ բանաստեղծ Եղիշե Չարենցին։ Ֆիլմում նկարագրվում է Չարենցի և իր ընտանիքի ապրումները։ Ֆիլմի սկզբում նրա ընտանիքին հյուրանոցի համարից դուրս հանելու դրվագն է։ Չարենցը, դա իմանալով, շատ է զայրանում։ Անմիջապես գալիս է ընտանիքի հետևից և ամբողջ ճանապարհին բարձր կրկնում է․ «Տեսեք, թե ինչպես են վարվել բանաստեղծի ընտանիքի հետ»։ Այդ դեպքից հետո նրանց է այցելում Խանջյանը, որը կարծես գիտեր, որ շուտով նրան սպանելու են։ Ասում էր Չարենցին, որ զգույշ մնա։ Հաջորդ օրը Չարենց իմանում է ընկերոջ մահվան մասին։ Այդ լուրը նա շատ ծանր է տանում։
Հետո ձերբակալում են նաև Չարենցին։ Բանաստեղծը բանտ գնալուց առաջ կնոջը խնդրում է, որպեսզի երեխաներին բերի, որ նա համբուրի։ Կինը հասկանում է, որ ցանկանում է հրաժեշտ տալ և ասում է, որ պետք չէ։ Բանաստեղծին մեղադրում էին հակահեղափոխական գործունեության ծավալման մեջ։ Նրան անվանում էին «ժողովրդի թշնամի»։ Բանտում Չարենցին հաջողվում է իր շապիկների վրա քիմիական մատիտով մի քանի բանաստեղծություններ գրել։ Չարենցը խնդրել էր կնոջը, որպեսզի նա վստահի Ռեգինային և ամբողջը տա նրան։ Այդ բոլոր բանաստեղծությունները հրատարակվեցին միայն այն ժամանակ, երբ արդեն Չարենցը արդարացվել էր։ Ձերբակալում են նաև կնոջը՝ Իզաբելլա Չարենցին։ Երկու երեխաներն էլ հայտնվում են որբանոցում։ Կինը արդարացվում է 1967 թվականին, սակայն հաջորդ տարի մահանում է։ Չարենցը վախճանվում է հենց բանտում։
Թմկաբերդի առումը
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։
Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։
Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։
Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։
«Թմկաբերդի առումը» պոեմը մարդու լավ ու բարի գործի փառաբանումն է։ Թումանյանը ձգտել է որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ հաղորդել պոեմին։ Թմկա տիրուհին պոեմի գլխավոր հերոսուհին է։ Տիրուհին միևնույն ժամանակ և՛ հերոսին անսահման ուժ և կարողություններ ներշնչողն է, և՛ նրան խորտակողը։
Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին կինն ու գինին։
Պոեմի հիմնական իմաստը այն է, որ պետք չէ կատարել վատ գործ և հետագայում սերունդների անեծքին արժանանալ, այլ պետք է կատարես լավ գործեր, որպեսզի արժանանաս գովերքի և փառաբանության։
Եղիշե Չարենց
Հետաքրքիր տեսանյութեր Եղիշե Չարենցի, նրա տան և բանաստեղծությունների մասին։

Փարվանա
I
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:
Փարվանա արքան մի աղջիկ ուներ,
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:
Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:
Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ:
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:
— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թո՜ղ առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…
***
Ասում են՝ էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե՝ էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուաց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՛ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:
Փարվանայի արքան չնաշխարհիկ, աննման գեղեցկությամբ մի աղջիկ ուներ։ Աղջկա ցանկությամբ արքան հրավիրում է Կովկասի բոլոր կտրիճներին, որպեսզի իրենց ուժն ու շնորհքը ցույց տան աղջկան։ Արքան պետք է որոշեր, թե նրանցից ով է արժանի իր աղջկա սիրուն։ Սակայն աղջկա համար կարևորը ուժն ու շնորհքը չէր։ Նա ցանկանում էր, որպեսզի կտրիճները ապացուցեն իրենց սերը նրա հանդեպ, ուզում էր, որ իր կողքին լինի այնպիսի մեկը, որը իրոք սիրում է նրան։ Մրցության եկած կտրիճներն աղջկան առաջարկում են «գանձ, ոսկի, արծաթ, անգին քարեր ու գոհարներ»: Բայց աղջիկը նման ոչ մի պայման չի ընդունում։ Իր ապագա կողակցից նա պահանջում է գտնել ու բերել սիրո անշեջ հուրը և այդ պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհի չորս կողմը՝ փնտրելու և բերելու այն։ Աղջիկը սպասում է կարոտով, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել երջանիկ սիրո անշեջ հուրը։
Այսպես երկար սպասելով՝ աղջկա հույսը մարում է, նա սկսում է լաց լինել, և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների և մինչ օրս հուր և կրակ տեսնելով նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհու մոտ։
Լուսամփոփի պես աղջիկ
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…
Չարենցը գրում է երկնային գեղեցկություն ունեցող մի աղջկա մասին։ Նրա կարծիքով աղջիկը ուներ աստվածամոր աչքեր։ Աղջկան նկարագրում է թոքախտավոր, թափանցիկ, կապույտ բառերով։ Գրում է, որ ակաթի ու կաթի պես, լուսամփոփի պես գեղեցիկ է աղջիկը։ Չարենցը մտավախություն ուներ, որ իր հոգին կարող է մեռնի աղջկա ակաթե աչքերում։ Հարցնում է աղջկան, թե ինչպես անի, որ չմարի ու չցնդի իր հոգին նրա աչքերում։ Ըստ իս՝ Չարենցը այս բանաստեղծությունում աղջկա կերպարով ներկայացրել է Հայաստանը։ Հայաստանը գեղեցիկ ու չքնաղ է, բայց միևնույն ժամանակ հիվանդ է։
Մորս համար գազել
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…
Բանաստեղծությունը հեղինակի մոր մասին է։ Չարենցը շատ է սիրել ու հարգել իր մորը։ Չարենցը հիշում է մոր ծեր դեմքը, խորշումներ ու գծերը։ Հիշում է, թե ինչպես էր մայրը լուռ ու տխուր նստել տան դիմաց և հիշում հին օրերը։ Որդին հեռացել էր, և մայրը անգամ չգիտեր նա ողջ է, թե մեռած։ Մոր համար շատ բարդ էր ընդունել այն, որ իր որդին ապրում է օտարության մեջ։ Մայրը լաց է լինում և դառնաղի արցունքները ընկնում են նրա ծեր ձեռքերի վրա։
Տաղ անձնական
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
Տաղ անձնական բանաստեղծությունը իր բովանդակությամբ տարբերվում է Չարենցի հեղափոխական երգերից, պոեմներից և բանաստեղծություններից: Այս բանաստեղծությունը շատ հուզիչ է։ Բանաստեղծության մեջ հերոսը ներկայացնում է իր թափառումների պատմությունը: Ստեղծագործության մեջ շատ պարզ երևում է նրա տառապող հոգին, շրջապատի մարդկանց բթությունն ու անտարբերությունը: Դա շատ էր մտահոգում հեղինակին։
Չարենցը իր կամքին հակառակ հեռանում էր իր ծննդավայրից՝ Կարսից։ Կարսում թողնում է նաև սիրած աղջկան՝ Կարինե Քոթանճյանին: Հերոսը նույնիսկ Կարինե Քոթանճյանին հրաժեշտ չի հասցնում տալ։ Այդ պատճառով խորանում նրա հոգեվիճակը: Բանաստեղծության միջոցով նա նկարագրում է կյանքի դառնությունը և դաժանությունը։ Կյանքը համեմատում է ինչ որ մեկի սրտում բացված վերքի հետ։
People work because they need money to live. What are other reasons that people work?
There are a lot of people for whom work is only for earning money. And we can’t blame them for that because it’s their life and only they can choose how they want to live it and what they want to do. But in my opinion our job needs to be more than just a way of earning money. It needs to be something that we really like and enjoy doing and we are ready to do that every single day. We need to be sure we are not going to be tired from that very soon. It is very difficult to do something without desire, forced. It can not create motivation to keep working and you will get exhausted too soon. So, I think most of us work because we really enjoy doing that and it’s making our life more and more interesting.
Հայերենն իր երկու ճյուղերով՝արևելահայերեն և արևմտահայերեն
Հայ մշակույթը հարուստ է իր տերմինական անցյալով։ Արևմտահայերենն ու արևելահայերենը ժամանակակից հայերենի երկու ճյուղերից են։ Արևմտահայերենով խոսում է սփյուռքահայության մեծ մասը։ Արևմտահայերենը ձևավորվել է 19-րդ դարի սկզբերում։ Այն հիմնված է Թուրքիայի հայության բարբառի վրա։ Արևմտահայերենի հնչյունական համակարգը զգալիորեն տարբերվում է արևելահայերենից։ Արևելահայերենը ձևավորվել է 19-րդ դարի սկզբում։ Արևելահայերենը ժամանակակից աշխարհաբար հայերենն է, որով խոսում է Հարավային Կովկասի՝ մասնավորապես Հայաստանի և Իրանի հայությունը։ Գրաբարը փոխարինեցին արևելահայերենով, և սկսեցին զարգացնել և ընդունեցին որպես պաշտոնական գրական լեզու։ Արևմտահայերենն ու արևմտահայերենը ունեն նույն հիմքը՝ գրաբարը։ Սակայն իրարից տարբերվում են որոշ տերմինոլոգիական տարրերով։ Արևելահայերենի հիմքում ընկած է Արարատյան բարբառը, արևմտահայերենի հիմքում՝ Պոլսի բարբառը։ Արևելահայերենն ավելի մոտ է գրաբարին իր բառապաշարով և հնչյունական կողմով, արևմտահայերենը հեռու է գրաբարից արտասանությամբ, սակայն բառապաշարով և ձևաբանությամբ նման է։