Posted in Español, Թարգմանություններ

CATALINA LA GRANDE (EMPERATRIZ)

Fedor Rokotov - Портрет Екатерины II - Google Art Project.jpg

Había una vez una reina que sentía desprecio por su esposo. Se llamaba Catalina y su esposo, Pedro, era emperador de Rusia. Los rusos consideraban que el emperador era malvado y arrogante. Catalina sabía que ella sería mejor gobernante de su patria. Lo único que necesitaba era encontrar la manera de reemplazar a su marido. Seis meses después de haber sido nombrado emperador, Pedro se tomó unas vacaciones y se fue sin Catalina. Ella vio ahí su oportunidad. Dio un discurso inspirador a los soldados reales y los convenció de ponerse de su lado. Dejaron de ser leales a Pedro para ser leales a Catalina, y un sacerdote la declaró la nueva gobernante de Rusia. Al poco tiempo se mandó hacer una magnífica corona que estuviera a su altura. Una de las primeras cosas que hizo como emperadora fue mandar arrestar y encarcelar a su esposo. Los alfareros de la magnífica corona de Catalina tardaron dos meses en terminarla. Estaba hecha de oro y plata, y tenía 4936 diamantes, setenta y cinco perlas y un enorme rubí hasta arriba. Durante su reinado, Catalina extendió el Imperio ruso al ganar varias guerras y sofocar revueltas. Mucha gente la envidiaba por ser una mujer tan poderosa. Decían cosas horribles de ella a sus espaldas mientras estaba viva, y cuando murió empezaron a decir que debió haberse caído por el excusado. De hecho, Catalina murió en su cama y fue enterrada en una suntuosa tumba de oro en la catedral de San Pedro y San Pablo en San Petersburgo.

Ժամանակին մի թագուհի կար, որն արհամարհանքով էր վերաբերվում իր ամուսնուն: Նրա անունը Եկատերինա էր, իսկ ամուսինը ՝ Պետրոսը, Ռուսաստանի կայսրն էր: Ռուսները կայսրին չար ու ամբարտավան էին համարում: Եկատերինան գիտեր, որ ինքը իր երկրի համար ավելի լավ կառավարիչ կլինի: Նրան անհրաժեշտ էր միայն գտնել ամուսնուն փոխարինելու միջոց: Կայսր նշանակվելուց վեց ամիս անց, Պետրոսը արձակուրդ վերցրեց և հեռացավ առանց Եկատերինայի: Դա շատ լավ հնարավորություն էր: Նա ոգեշնչող ելույթ ունեցավ արքայական զինվորների առջև և համոզեց նրանց կանգնել իր կողքին: Նրանք դադարեցին հավատարիմ մնալ Պետրոսին ՝ Եկատերինային հավատարիմ լինելու համար, և մի քահանա նրան նշանակեց Ռուսաստանի նոր տիրակալ: Շատ չանցած ՝ նրան համապատասխան մի հոյակապ թագ պատրաստվեց: Որպես կայսրուհի կատարած առաջին հրամաններից մեկը՝ ամուսնուն ձերբակալելն ու բանտարկելն էր: Եկատիրինայի հոյակապ թագի բրուտագործներից պահանջվեց երկու ամիս այն ամբողջովին ավարտելու համար: Այն պատրաստված էր ոսկուց և արծաթից և ուներ 4936 ադամանդ, յոթանասունհինգ մարգարիտ և վերևում հսկայական ռուբին: Իր գահակալության ընթացքում Եկատիրինան ընդարձակեց Ռուսական կայսրությունը ՝ հաղթելով մի քանի պատերազմներ և մի շարք ապստամբություններ կազմակերպելով: Շատերը նախանձում էին նրան այդքան հզոր կին լինելու համար: Նրանք սարսափելի բաներ էին ասում նրա թիկունքում, մինչ նա կենդանի էր։ Այսպիսով, Եկատերինան մահացավ իր անկողնում և թաղվեց Սանկտ Պետերբուրգի Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս տաճարներում գտնվող շքեղ ոսկե գերեզմանում:

Posted in Հասարակագիտություն, Իրավունք

Երեխաների իրավունքները

Image result for երեխաների իրավունքները

Ինչո՞ւ են այսքան կարևորվում և առանձին ներկայացվում երեխայի իրավունքները։ Կարելի է առանձնացնել երկու կարևոր հատկանիշ։

  1. Երեխաները, չունենալով բավականաչափ գիտելիքներ և հասունություն, չեն կարող ունենալ նույն իրավունքները, ինչ չափահաս մարդիկ։ Երեխաների համար պետությունը պետք է երաշխավորի որոշակի «արտոնություններ»։
  2. Մարդը անչափահաս տարիքում ձևավորվում ու զարգանում է որպես անհատ, և ինչպես որ դաստիարակվի, ինչպիսի գիտելիքներ ստանա, այնպես էլ կզարգանա նրա հետագա կյանքը։

Բոլոր երեխաներն էլ ունեն հավասար իրավունքներ՝ անկախ իրենց և ծնողների ազգությունից, սեռից, լեզվից, ծագումից, կրթությունից և այլն։

Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք։ Պետությունը պարտավոր է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները երեխայի ապրելու և զարգանալու համար։

Բոլոր երեխաները ունեն անվան և քաղաքացիության իրավունք։ 16 տարին լրացած երեխան կարող է փոխել իր անունը՝ դիմելով խնամակալության և հոգաբարձության մարմնին։

Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք։ Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավուրությունը։

Յուրաքանչյուր երեխա ունի մարմնական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք։ Ծնողների կամ օրինական այլ ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն։

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք։ Երեխաները իրավունք ունեն ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը։ Այս իրավունքի շրջանակներում շատ կարևոր է երեխայի ազատ խոսքի և մտածելու կարողությունը զարգացնելը։

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք։ Պետական համապատասխան մարմինները հիմնում են հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ երեխայի տաղանդի, մտավոր և մարմնական ունակությունները զարգացնելու համար։

Առանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնութան իրավունք։

Posted in Español

Ejercicios

01. El gato anda por el tejado.(տանիք)

02. Mis padres nadan en el mar․

03.- Nosotros no cantamos muy bien.

04.- ¿Bailais vosotros el tango?

05.- Isabel pasea por la calles.

06.- ¿Compras tú hoy la comida?

Հականիշներ

• adentro-afuera
• delgado-gordo
• enfermo-sano
• verano-invierno
• abierto-cerrado
• triste-alegre
• caliente-frío
• blanco-negro
• alto-bajo
• grande-pequeño

Posted in Español, Թարգմանություններ

Բոլորը չեն կարող տեղավորվել/ No todo el mundo puede caber

Притча на ночь: Глухая старуха

Մի պառավ կին կար: Նրա տնակը անտառից ոչ հեռու էր: Նա հավաքում էր թփերը և տանում էր գյուղ: Նա այդպիսով վաստակում էր իր հացը: Կինը ապրում էր միայնակ, վախենում էր չար մարդկանցից և գիշերը ամուր փակում էր դռներն ու պատուհանները:

Մի գիշեր ուժեղ անձրև եկավ: Խրճիթը ցնցվեց։ Հանկարծ մեկը թակեց դուռը: Պառավը վախեցավ, վեր թռավ.

– Ով է այնտեղ?

Դրսում ասում են.

-Բաց, խնդրում եմ: Ես մոլորվել եմ անտառում, թույլ տուր գիշերել:

-Ո՞վ ես դու:

-Խոսե:

Պառավը չլսեց և կրկին հարցրեց.

-Ո՞վ ես։

Ճանապարհորդը մտածեց, որ կինը հարցնում է իր լրիվ անունը: Նա բարձրաձայն գոռաց.

-Խոսե Անտոնիո Անդրես Խեզուս Ֆերնանդես:

Պառավը լսեց սա ու ասաց.

-Ոչ, սիրելիս, գնա այնտեղ, որտեղից եկել ես, իմ տնակում դուք բոլորդ չեք տեղավորվի:

Había una anciana. Su cabaña no estaba lejos del bosque. Recogió los arbustos y los llevó al pueblo. Así es como se ganó el pan. La mujer vivía sola, tenía miedo de la gente malvada, cerraba las puertas y ventanas herméticamente por la noche.

Llovió mucho una noche. La  choza se estremeció. De repente, alguien llamó a la puerta. La anciana se asustó, se levantó de un salto:

-¿Quién está ahí?

Dicen afuera.

-Abrir porfavor. Me perdí en el bosque, déjame pasar la noche.

-¿Quién eres tú?

-Jose.

La anciana no escuchó y volvió a preguntar.

-¿Quién eres tú?

El viajero pensó que la mujer estaba preguntando por su nombre completo. Gritó fuerte.

-José Antonio Andrés Jesús Fernández.

La anciana escuchó esto y dijo:

-No, cariño, ve de donde vienes, no caben todos en mi camarote.

Posted in Անգլերեն

Exercises

Challenges SB 3, p.9 EX 9

1. It’s really hot. Why don’t you remove or take off your jumper.

2. She always does something or takes part in the school play.

3. Can you look after or take care of my cat when I’m away.

4. Drama classes happen or take place in the school theatre.

5. I get scared when the plane leaves or takes off.

6. I’d like to start or take up judo next term.

Posted in Անգլերեն

Exersizes

1.My sister is waiting patiently for her exam results.

2.We don’t travel by train very often.

3.I am considering accepting that job offer in Cambridge.

4.The film ends with a dramatic car chase.

5.I’m sorry , I feel too tired to go out this evening.

6. We are having a great time here in London.

7. Do you see much of your brother these days?

8. We are reluing on you to bring the keys with you.

9.I’m really sorry, I wish I could help you.

10. Who do you think you are, speaking to me like that!

Posted in Գրականություն

Ակուտագավա Րյունոսկե «Երեք ինչու»(վերլուծություն)

Ակուտագավա Րյունոսկեն ճապոնացի գրող, ճապոնական նոր գրականության ներկայացուցիչ էր։ Ռյունոսկե Ակուտագավան ծնվել է 1892 թվականին մարտի 1-ին, կաթի վաճառական Տոսիձո Նիիհարայի ընտանիքում։ Երբ Ռյունոսկեն 10 տարեկան էր, նրա մայրը հոգեբուժարանում ինքնասպան է լինում։ Դրանից հետո նրան որդեգրում է մորեղբայրը։ Նրանց ընտանիքը ավանդապաշտ էր և իրենց նախնիներից շատերը գրողներ և գիտնականներ էին: Ռյունոսկեն այստեղ ծանոթանում է միջնադարյան գրականության հետ, նաև հին դարերի նկարչության հետ: Ակուտագավայի առաջին ստեղծագործությունները արդեն հաջողություն են բերում նրան։ Նրան մեծ ճանաչում են բերում «Ռասյոմոնի դարպասները», «Քիթ», «Դժոխքի տանջանքները» պատմվածքները։ 1916 թ-ից նա անգլերեն է դասավանդում ուսումնարաններից մեկում։ Այդ տարիներին գրում է Յասուկիտիի մասին պատմածքաշարը՝ «Ձկան շուկա», «Ստեղծագործություն», «Ա-բա-բա-բա-բա» և այլն։ Ակուտագավան նաև ուներ նյարդային խանգարումներ, որը նրան փոխանցվել էր թերևս մորից։ Չնայած առողջական վատ վիճակին նա այդ տարիներին է գրում իր լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Թավուտում» պատմվածքը (1922)։ Կյանքի վերջին տարիները Ակուտագավան ունենում է ծանր նյարդային ապրումներ։ Նրան հետապնդում են ինքնասպանության մասին մտքեր, ինչի մասին գրված է նրա «Ապուշի կյանքը», «Ատամնավոր անիվներ» և «Նամակներ հին ընկերոջը» գրվածքներում։ 1927 թ. հուլիսի 24-ին ընդամենը 35 տարեկանում նա ինքնասպան է լինում ընդունելով «Բարբիտալ» դեղամիջոցի մեծ քանակություն։

Առաջին ինչուն Ֆաուստի մասին է, ով ամեն անգամ խնձորը տարբեր տեսանկյուններց էր տեսնում։ Սկզբում խնձորը իր համար «չարի և բարու իմացության պտուղն էր»:  Ապա նրա գիտակցության մեջ խնձորը միաձուլվեց «նատյուրմորտ»-ի, սննդի, փողի, տանջանքի գործիքի հասկացությանը։ Այս հատվածից հասկանում ենք, որ ամեն ինչ առաջին հայացքից կարող է խաբուսիկ թվալ։ Ամեն ինչին պետք է տարբեր տեսանկյուններց նայել, այնուհետև եզրակացություններ անել։

Երկրորդ ինչուն Սողոմոնի և Սաբայի մասին։ Սողոմոնը միայն մեկ անգամ էր տեսել Սաբային, բայց ամեն անգամ նրա անունը լսելիս հիացմունք էր ապրում։ Երբ նա իր կանանց, հարճերի և ծառաների հետ լռակյաց նստած էր մի սեղանի շուրջ, թագակիր գլուխը հակեց կրծքին և որոշ ժամանակ փակ աչքերով նստեց։ Հետո հանկարծակի գլուխը բարձրացրեց և սկսեց աշխույժ զրուցել և ծիծաղել, կարծես մոռացել էր Սաբայի՝ իր անպատասխան սիրո մասին։

Երրորդ ինչուն Ռոբինզոնի մասին է, ով ընտելացրել էր կապիկին, որովհետև ուզում էր տեսնել ինքն իր ծաղրանկարը։Այս հատվածը այն մասին է, որ յուրաքանչյուրս պետք է ինքներս մեզ կողքից նայենք։

Posted in Գրականություն

«Տիգրան և Աժդահակ»

«Տիգրան և Աժդահակ» վիպերգը գրի է առել Մովսես Խորենացին 5-րդ դարում։ Այդ ժամանակ հայոց թագավորը Տիգրանն էր, իսկ Մարաստանի թագավորը՝ Աժդահակը։ Հայոց ու մարաց պետությունները դաշնակիցներ էին համարվում: Սակայն Աժդահակին դուր չէր գալիս Տիգրանի ընկերությունը պարսիկ Կյուրոսի հետ։ Որոշում է պատերազմ սկսել Տիգրանի դեմ։ Պատերազմից առաջ Աժդահակը երազում տեսնում է իր կործանումը և փորձում է հաշտություն կնքել Տիգրանի հետ։ Կնքվում է պայմանագիր, ըստ որի Աժդահակը կնության է առնում Տիգրանի քրոջը՝ Տիգրանուհուն: Այդուհանդերձ Աժդահակը դավեր է նյութում ընդդեմ Տիգրանի։ Տիգրանուհու միջոցով դավադրությունը բացվում է։ Պատերազմ է սկսվում Տիգրանի և Աժդահակի միջև։ Տիգրանը սպանում է մարաց թագավորին և ազատում է քրոջը։

Posted in Հայոց լեզու

Բաղաձայնների ուղղագրությունը

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։

Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն),
հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ,
դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել,
տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ,
շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ
(սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծխնի, փողք,
քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։

2.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ,
թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, կռճիկ,
արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ,
թռվռալ, խրթխրթալ, ծռմռել, փրփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։
ա) Ամբաստանել, ըմպանակ, ամբար, ամբարիշտ, շամփուր,
զամբյուղ, ամբարձիչ, ամբարտակ, շիմպանզե, անբարտավան, ամբիոն,
ամբոխ, ամբողջ, ամպամած, ամփոփ, ամֆիթատրոն, անբասիր,
բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել,
թմբլիկ, համբավ, անբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեմպիոն,
սիմֆոնիա, սմբակ, սուսամբար, փամփուշտ։

բ) Ապառաժ, պատշգամբ, գույժ, դշխեմ, դշխո, երաշտահավ,
խոժոռ, խոշոր, հուժկու, դրժել, նաժիշտ, օժտել։

գ) Ավտոբուս, գիպս, բզկտել, վազքուղի, նարգիզ, համհարզ,
հիպնոս, որպես, ֆիզկուլտուրա։

Posted in Գրականություն

«Արա Գեղեցիկ և Շամիրամ»(վերլուծություն)

«Արա Գեղեցիկ և Շամիրամ»-ը հայ ժողովրդական ավանդազրույց է, որը ձևավորվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ 5-րդ դարում այս ավանդազրույցը գրի է առել Մովսես Խորենացին։ Ըստ ավանդազրույցի հայոց արքան Արան էր, իսկ Ասորեստանի թագավորը՝ Նինոսը։ Նինոսի կինը՝ Շամիրամը, շատ եսասեր, ագահ, ինչպես նաև գեղեցիկ ու հմայիչ կին էր։ Շամիրամը խաբեությամբ դարձավ Ասորեստանի թագուհին և հրամայեց, որպեսզի սպանեն Նինոսին։ Իմանալով Արայի գեղեցկության մասին՝ ձգտում է տիրանալ նրան։ Ընծաներ է ուղարկում Արային, որպեսզի դառնա Ասորեստանի տիրակալը, սակայն Արան մերժում է։ Շամիրամը որոշում է զենքի ուժով հասնել իր նպատակին։ Նա պատվիրում է իր զորապետներին՝ ամեն կերպ ջանալ կենդանի պահել Արային։ Սակայն ճակատամարտում Արան զոհվում է։ Շամիրամը հրամայում է գտնել Արայի դիակը և բերել իր ամրոց։ Նա հույս ուներ, որ կարող էր վերակենդանացնել Արային, սակայն դիակը քայքայվում էր և Շամիրամը գաղտնի թաղում է Արային։ Նա լուր է տարածում, թե՝ Արալեզները դիակը լիզելով վերակենդանացրել են Արային։ Այդպես նա խաղաղեցնում է հայ ժողովրդին։                                                        

Այս ավանդազրույցը երկու տարբեր բնավորություններով հերոսների մասին է։ Այստեղ նկարագրվում է Արայի նվիրվածությունը իր ընտանիքին, կնոջը և ժողովրդին, իսկ մյուս կողմից՝ Շամիրամի եսասիրությունն ու ագահությունը։