Ըստ բառաքանակի կամ ըստ բառահոդվածի ծավալի բառարանները լինում են ընդարձակ կամ լիակատար, և համառոտ բառարան։ Ըստ գործնական լինում են դպրոցական բառարան, նաև՝ առձեռն բառարան, տեղեկատու բառարան։ Ըստ գիտական մշակվածությամբ՝ ակադեմիական բառարան. երբ սա արտահայտում է նաև գրական լեզվի նորմավորվածությունը՝ նորմատիվ բառարան։ Ակադեմիական բառարանը բացատրական բառարանի տարատեսակ է, որտեղ բացատրությունների հիմքում ընկած են լինում բառային երևույթների գիտական քննությամբ վերհանված նորմաները: Բնորոշվում է բառի նշանակության մանրամասն բացատրություններով և գրական վկայություններով, հոմանիշների, ոճերի ընդգրկմամբ, բառապաշարային շերտերի ու քերականական նշումներով: Ըստ լեզուների ընդգրկման՝ միալեզվյան բառարան, եթե վերաբերում է մեր լեզվի բառամթերքին, երկլեզվյան բառարան, եթե վերաբերում է երկու լեզուների բառամթերքին, բազմալեզվյան բառարան, եթե բառամթերքը շատ լեզուների է վերաբերում։ Վերջին երկու տիպի բառարանները սովորաբար թարգմանական բնույթի են լինում։ Կան նաև՝ համեմատական բառարան, զուգադրական բառարան և այլն։ Ըստ բառամթերքի բնույթի, բառահոդվածի կառուցվածքի ու բովանդակության, ինչպես նաև նպատակաուղղվածության՝ բառարանները բաժանվում են երկու խմբի՝ լեզվական (լեզվաբանական, բանասիրական) բառարաններ և հանրագիտական բառարաններ։ Լեզվականները լինում են՝ բացատրական, բառակազմական, դարձվածաբանական, համանունների, հանգարան կամ հանգաբառարան, հապավումների, հոմանիշների, հեղինակային, պատմական, ստուգաբանական, ուղղագրական, ուղղախոսական, թարգմանական, օտար բառերի և այլն։ Հանրագիտական տիպի բառարաններ են՝ հանրագիտարանները, մասնագիտական բառարանների մեծ մասը, կենսագրական բառարանները, անձնանունների բառարանների մեծ մասը և այլն։ Կան և այդ երկու տիպի բառարանների սկզբունքների համադրման դեպքեր։ Սա հատկապես լինում է մասնագիտական որոշ բառարաններում, անձնանուններում ու ճյուղային առանձին բառարաններում և այլն։ Ըստ բառապաշարային ընդգրկման՝ գրաբարյան, միջինհայերենյան, բարբառագիտական (գավառական), աշխարհաբարյան, հեղինակային (գրողի լեզվի), անձնանունների, հոմանիշների, համանունների, հականիշների, նորաբանությունների, հնաբանությունների, օտար բառերի, մասնագիտական (տերմինաբանական)։Ըստ լեզվական միավորների տիպի՝ արմատական, դարձվածաբանական, քերականական, հապավումների և այլն։Ըստ գլխաբառերի (բառացանկի) դասավորության՝ այբբենական, փնջային (ըստ ազգակից արմատների), շրջուն (օրինակ, հանգաբառարանները)։ Ստեղծվում են նաև վիճակագրական բառարաններ։ Նշված հիմունքները բացարձակ չեն. կան և դրանց համակցումները։ Բառարանագիրները հաճախ ղեկավարվում են համակցված սկզբունքներով. օրինակ, դպրոցական բառարանը կարող է լինել համառոտ կամ ընդարձակ, ուղղագրական կամ ուղղախոսական և այլն։
Պետական կառավարման ձևը որոշում է բարձրագույն պետական մարմինների կազմակերպումը, դրանց ձևավորման կարգը, տևողությունը և իրավասությունը։ Սա պետության բոլոր մարմինների կազմակերպման և փոխգործակցության միջոց է։
Միապետություն
Միապետությունը կառավարման մի ձև է, որի օրոք բարձրագույն պետական իշխանությունը ցմահ պատկանում է պետության ղեկավարին՝ միապետին, որը ժառանգաբար զբաղեցնում է գահը և բնակչության առջև պատասխանատվություն չի կրում։ Միապետության առանձնահատկություններից է այն, որ միակ պետության ղեկավարը միապետն է, իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, միապետը իրավաբանորեն անպատասխանատու է, միապետին հնարավոր չէ հեռացնել իշխանությունից։
Միապետության տեսակները
Բացարձակ միապետություն (անսահմանափակ) պետություն է, որում միապետը երկրի միակ գերագույն մարմինն է, և նրա ձեռքերում է կենտրոնացած պետական իշխանության ամբողջությունը։ Այդպիսի երկրներ եմ ԱՄԷ֊ն, Օմանը, Քաթարը և այլն։
Սահմանափակ միապետությունը մի պետություն է, որում, բացի միապետից, կան նաև պետական իշխանության այլ մարմիններ, որոնք նրա համար պատասխանատվություն չեն կրում, և պետական իշխանությունը ցրվում է բոլոր բարձրագույն իշխանությունների միջև, միապետի իշխանությունը սահմանափակված է հատուկ ակտի (Սահմանադրության) կամ ավանդույթի հիման վրա։ Իր հերթին, սահմանափակ միապետությունը բաժանվում է.
Բառացի-ներկայացուցչական միապետություն
Սահմանադրական միապետություն
Դուալիստական միապետություն
Խորհրդարանական միապետություն
Հանրապետություն
Հանրապետությունը կառավարման ձև է, որի ժամանակ պետական իշխանության բարձրագույն մարմիններն ընտրվում են ժողովրդի կողմից, կամ ձևավորվում են հատուկ ներկայացուցչական հաստատությունների կողմից սահմանված ժամկետով և ամբողջ պատասխանատվություն են կրում ընտրողների առջև։
Հանրապետությունների տեսակները
Նախագահական հանրապետությունը պետություն է որտեղ, պետության ղեկավարի և կառավարության ղեկավարի լիազորությունները միաժամանակ միավորվում են պառլամենտարիզմի հետ միասին։ Կառավարությունը ձևավորում և լուծարում է անձամբ նախագահը, խորհրդարանն ընդ որում կառավարության վրա որևէ նշանակալի ազդեցություն ունենալ չի կարող։ Այդպիսի երկրներ են ԱՄՆ֊ն, Էկվադորը և այլն։
Խորհրդարանական հանրապետությունը պետություն է, որի գերագույն դերը հասարակական կյանքի կազմակերպման մեջ պատկանում է խորհրդարանին։ Խորհրդարանը ձևավորում է կառավարություն և իրավունք ունի ցանկացած պահի ազատել նրան։ Նման պետությունում նախագահը չունի որևէ էական լիազորություններ։ Այդպիսի երկրներ են Իսրայելը, Հունաստանը, Գերմանիան, Հայաստանը։
Կիսանախագահական համակարգ
Կառավարման նման ձև ունեցող պետություններում նախագահական ուժեղ իշխանությունը միաժամանակ զուգորդվում է խորհրդարանի վերահսկողության արդյունավետ միջոցների առկայության պարագայում՝ ի դեմս գործադիր իշխանության գործունեության, որը ձևավորվում է նախագահի կողմից՝ խորհրդարանի պարտադիր մասնակցությամբ։ Այսպիսով, կառավարությունը պատասխանատու է և՛ նախագահի, և՛ երկրի խորհրդարանի առջև։ Այդպիսի երկրներ են Ռուսաստանը, Ուկրաինան, Պորտուգալիան, Ֆրանսիան։
Հունվարը մեր դպրոցում ճամբարային և նախագծային ամիս է։ Ամսվա ընթացքում բոլորս մասնակցում ենք հետաքրքիր նախագծերի, ճամփորդությունների և հանդիպումների։
Նախագծերը
Նախագծերից մասնակցել եմ հասարակագիտական, օտարալեզու և ընթերցում֊քննարկումներին։
Հասարակագիտական նախագիծը “Թեժ ընտրություններ” թեմայով էր։ Նախագծի ընթացքում քննարկեցինք 1990 թ֊ից մինչև հիմա տեղի ունեցած ընտրությունները, ինչպես են տեղի ունեցել և ովքեր են ընտրվել։
Օտարալեզու նախագիծը “The gifted” ֆիլմի դիտումն ու քննարկումներ։ Հետաքրքիր էր լսել և՛ դասավանդողների, և՛ աշակերտների կարծիքները ֆիլմի վերաբերյալ։
Ընթերցում֊քննարկում նախագծից կարդացել և վերլուծել եմ Թումանյանի “Գիքորը” պատմվածքը։
Մաթեմատիկայից անցել ենք “Հաջորդականության սահման” թեման, որը ածանցյալի հիմքն է։ Գրել ենք վարժություններ և խնդիրներ թեմայի վերաբերյալ։
Ճամփորդություններն ու հանդիպումները
Հունվարի 18֊ին ունեցանք հանդիպում Լիլիթ Բլեյանի հետ։ Լիլիթ Բլեյանին ուղղեցինք մեզ հետաքրքրող հարցերը, որոնց նա հաճույքով պատասխանեց՝ մեջ բերելով պատմություններ և դրվագներ իր կյանքից։ Ապա լսեցինք իր իսպաներեն երգերը հենց իր կատարմամբ։ Հանդիպման վերջում նրանց հյուրասիրեցինք սանգրիայով, ինչը սեբաստացիներն էին պատրաստել։
Բոլորս էլ գիտենք, որ Թումանյանը իր ստեղծագործություններում շատ է օգտագործել ժողովրդական բառեր և բառակապակցություններ։ Ես, վերցնելով «Գիքորը» պատմվածքը, փորձելու եմ դուրս բերել այնտեղի բոլոր ժողովրդական բառերն ու բառակապակցությունները։ Բայց սկզբում մի փոքր պատմեմ պատմվածքի մասին և ներկայացնեմ նրա սյուժեն։
«Գիքորը» Հովհաննես Թումանյանի պատմվածքներից է։ Պատմվածքը Հայֆիլմում էկրանավորվել է երկու անգամ՝ 1934 և 1982 թվականներին։ Հովհաննես Թումանյանի որդին՝ Արտավազդ Թումանյանը, «Գիքորը» պատմվածքը վերածել է պիեսի և բեմադրել Դսեղում, որին ներկա է եղել նաև Հովհաննես Թումանյանը։
Սյուժեն՝
Համբոն տղային՝ Գիքորին, տանում է քաղաք, որ աշխատի, «մարդ դառնա»՝ հույս ունենալով, որ որդին հնարավորինս կօգնի ընտանիքին։ Գիքորը սկզբում աշխատում է բազազ Արտեմի տանը, սակայն մի շարք անախորժություններից հետո նրան տանում են աշխատելու խանութում։ Օտար միջավայրում միայնակ մնացած գյուղացի տղան չի կարողանում անհրաժեշտ պատշաճությամբ կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի պատճառով բազմիցս պատժվում է։ Նրան տանջում է նաև հայրենի գյուղի ու ընտանիքի կարոտը։
Երեկ դասավանդողներ Իրինա Ապոյանի և Գոհար Դանիելյանի հետ ուղևորվեցինք դեպի “Ջրվեժ” անտառապարկ։ Ձմռանը այդ անտառապարկը հեքիաթի է նման։ Չորս կողմդ ձյուն, բարձր ծառեր, որոնք նույնպես ամբողջովին ձյունով են ծածկված։ Մեզ հետ տարել էինք սահնակներ, դահուկներ և իհարկե բարձր տրամադրություն։ Սկզբում, զրուցելով և ման գալով, շրջեցինք ամբողջ անտառապարկով։ Մի շարք նկարներ արեցինք, ձնագնդիկ խաղացինք։ Հետո սկսվեց ամենահետաքրքիրը՝ սահնակով սահելը։ Շատ֊շատ հավես էր։ Երեխաներից ոմանք նաև դահուկ քշեցին։ Հավես, ուրախ ժամանակ անցկացնելուց հետո՝ լավ տրամադրությամբ վերադարձանք տուն։ Շնորհակալ ենք մեր դասավանդող Իրինա Ապոյանին այս հրաշք օրը կազմակերպելու համար ։
Այսօր տեղի ունեցավ հանդիպում Լիլիթ Բլեյանի հետ։ Հանդիպումը անցավ շատ ջերմ, առույգ և հավես մթնոլորտում։ Հանդիպումը սկսվեց սեբաստացիների անակնկալներով։ Պատրաստել էին տեսանյութ, որտեղ Լիլիթ Բլեյանին ներկայացնում էին որպես 1. Աղջիկ 2. Քույր 3. Աշակերտ Տեսանյութը հետաքրքիր էր և՛ Լիլիթ Բլեյանի, և՛ մեզ համար։ Հաջորդ անակնկալը Լիլիթ Բլեյանի երգերից մեկի կատարումն էր սեբաստացիների կողմից։ Իմ կարծիքով այդ անակնկալը վայելեցին բոլորը։ Հետո Լիլիթ Բլեյանին ուղղեցինք մեզ հետաքրքրող հարցերը, որոնց նա հաճույքով պատասխանեց՝ մեջ բերելով պատմություններ և դրվագներ իր կյանքից։ Ապա լսեցինք իր իսպաներեն երգերը հենց իր կատարմամբ։ Մեկը մեկից լավն էին։ Հանդիպման վերջում նրանց հյուրասիրեցինք սանգրիայով, ինչը նույնպես սեբաստացիներն էին պատրաստել։ Այսպիսով՝ հանդիպումը շատ հետաքրքիր ու բովանդակալից էր։ Շնորհակալ ենք Լիլիթ Բլեյանին՝ այս օրը յուրահատուկ դարձնելու համար։ Եվ իհարկե, շնորհակալ ենք մեր իսպաներենի դասավանդող Ռուզաննա Սարգսյանին՝ հանդիպումը կազմակերպելու համար։
Հունվարի 18֊ին տեղի կունենա հանդիպում Լիլիթ Բլեյանի հետ։ Հանդիպման կազմակերպիչը իսպաներենի դասավանդող Ռուզաննա Սարգսյանն է։ Բոլորս շատ ոգևորված ենք և անհամբեր սպասում ենք հանդիպել և զրուցել Լիլիթ Բլեյանի հետ։
Մի փոքր ներկայացնեմ Լիլիթ Բլեյանի կենսագրությունը։
Լիլիթ Բլեյանը հայ ստեղծագործող է, երգերի հեղինակ, երգչուհի, նախկինում՝ լրագրող, հեռուստահաղորդավար։
Երգեր սկսել է գրել դեռևս մինչև դպրոց հաճախելը։ Ավարտել է երաժշտական յոթնամյա դպրոցը(ջութակի դասարան)։ 1992-1994 թթ․ երգել է Երևանի «Ալան Հովհաննես» կանանց կամերային երգչախմբում։ 11-12 տարեկանում, տարվելով իսպանալեզու երգերով, սկսում է ուսումնասիրել և ինքնուրույն սովորել լեզուն, և դպրոցն ավարտելով՝ կրթությունը շարունակում է Երևանի Պետական Համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում՝ իսպանական բաժնում։ 2002 թվականից սկսած իրականացնել է տարբեր հասարակական նախագծեր՝ ստեղծելով վերլուծական կայքեր, կազմակերպելով քննարկումներ հասարակական և տարածաշրջանային խնդիրների շուրջ, նկարահանելով սոցիալական տեսահոլովակներ։
Գրել է երգեր հայերեն, իսպաներեն, իտալերեն, անգլերեն լեզուներով։ 2010-ին որոշում է ձայնագրել իր երգերից մի քանիսը։ Հենց առաջին՝ «Սպասող գնացքներ» երգն անմիջապես սիրվում է ունկնդրի կողմից։ Առաջին ձայնասկավառակը «Ուրիշ քաղաքում»֊ն է, որը թողարկվել է Երևանում 2011 թ․ նոյեմբերին։ Երկրորդ սկավառակը «Paciencia»֊ն է, որը իսպաներեն և անգլերեն երգերով է և թողարկվել է 2013 թ․ նոյեմբերին։ Թվարկեմ երգերից մի քանիսը՝
Աշխարհում տարածված համաճարակի պատճառով՝ այս տարի դասերը սովորականից ուշ սկսվեցին։ Մեզ հնարավորություն տրվեց ընտրելու մեր ուսուցման ձևը(առկա, հեռավար, ինքնակրթություն)։ Ես ընտրեցի ուսուցման առկա ձևը։ Սակայն դպրոց հաճախելը միևնույն է տարբերվում էր անցած տարիներից։ Դասերը անցկացվեցին հիբրիդային ձևով։
Մասնակցել եմ մի շարք հետաքրքիր նախագծերի և միջոցառումների։ Ինձ համար այս ուսումնական շրջանը բավականին հագեցած ու հետաքրքիր էր։
Նյութիս սկզբում արդեն նշեցի, որ դասերը սովորականից ուշ սկսեցինք։ Դասի ենք գնացել միայն սեպտեմբերի վերջին երկու շաբաթը։ Բայց այդ երկու շաբաթվա ընթացքում բավականին շատ բան ենք հասցրել անել։ Գրականություն առարկայից մի շարք վերլուծություններ ենք արել, կարդացել ենք շատ-շատ պատմվածքներ, հայոց լեզվից վերհիշել ենք քերականությունը, գրել ենք մի շարք վարժություններ։ Էկոլոգիա առարկայից քննարկել ենք մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին վերաբերող հարցերը։ Քանի որ այս տարի նոր առարկաներ պետք է անցնեինք (քաղաքագիտություն և իրավունք), առաջին դասերին ծանոթացանք դասավանդողների հետ, ովքեր ներկայացրեցին թե ինչ ենք անելու այդ առարկաների ընթացքում։ Մաթեմատիկայից կրկնել ենք եռանկյունաչափությունը, գրել դրան վերաբերող մի շարք վարժություններ։ Գծանկարից նոր աշխատանքներ ունեցա։
Հոկտեմբեր ամիսը նույնպես բավականին հագեցած էր։ Մասնակցել եմ գրականության մի շարք նախագծերի։ Դրանք են “Գրաբարյան օրեր“֊ը, “Կոմիտաս“֊ը, “Իսահակյանական օրեր“։ Հայոց լեզվից գրել ենք մի շարք քերականական առաջադրանքներ։ Անգլերենից գրել ենք վարժություններ, շարադրություններ և վերլուծություններ։ Արել եմ նաև իսպաներենի թարգմանություններ և վարժություններ։ Իրավունք առարկայից քննարկել ենք երեխաների իրավունքները, ՄԱԿ֊ի գործունեությունը և Հայաստանի հետ ունեցած համագործակցությունը։ Հանրահաշվից անցել ենք ցուցչային ֆունկցիաները, շարունակել ենք եռանկյունաչափությունը։ Քաղաքագիտություն և պատմություն առարկայից քննարկել ենք երկրում տիրող իրավիճակը։
Այս ամսվա մեջ գերազանցում են իմ թարգմանությունները։ Արել եմ թարգմանություններ անգլերենից, իսպաներենից, հայոց լեզվից։ Գրականությունից արել եմ “Սեբաստացու օրեր” և «Սասնա ծռեր» նախագծերը։ Հայոց լեզվից գործնական աշխատանք ենք գրել։ Նոյեմբերից սկսեցինք պատրաստվել մեր “Սևակյան սեր և խաղաղություն” նախագծին, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 18֊ին։ Էկոլոգիա առարկայից քննարկել ենք էկոհամակարգերի հիմնախնդիրները։ Մաթեմատիկայից անցել ենք լոգարիթմերը, լոգարիթմական հավասարումներն ու անհավասարումները։
Դեկտեմբերը նույնպես բավականին հագեցած էր։ Հետաքրքիր նախագծեր եմ արել էկոլոգիա, քաղաքագիտություն առարկաներից։ Գրել եմ վերլուծութկուններ, շարադրություններ, վարժություններ անգլերենից և իսպաներենից։ Դեկտեմբերի 18֊ին տեղի ունեցավ մեր իսպաներենի “Սևակյան սեր և խաղաղություն” նախագիծ֊միջոցառումը։ Միջոցառմանը ներկայացրեցինք Սևակի հայտնի բանաստեղծությունները և՛ հայերենով, և՛ իսպաներենով։ Միջոցառմանը կիթառով և դաշնամուրով երաժշտություն լսեցինք։ Տիարը հետաքրքիր դեպքեր պատմեց Սևակի կյանքից։ Միջոցառումը բավականին հագեցած էր և հետաքրքիր։
Ժողովրդավարությունը դա քաղաքական ռեժիմ է, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։
ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.
Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով
Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը
Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում։
Ժողովրդավարության պատմություն
Պատմականորեն առաջինն անվանում են հենց նախնադարյան-համայնական ժողովրդավարությունը։ Ժողովրդավարութունն առաջացել է Հին Հունաստանում և Հին Հռոմում,որի որոշակի տարրերն առկա են եղել միջնադարյան քաղաք-պետությունների ավանդույթներում և Եվրոպայի իշխանական ներկայացուցչական մարմիններոմ, ինչպես նաև նոր ժամանակի բրիտանական գաղութներում։ Հնագույն քաղաք-պետությունների օրենսդիր, գործադիր և դատական իշխանության կրողը եղել է ժողովը, որի մեջ ընդգրկված են եղել բոլոր քաղաքացիները։ Այն հնարավոր էր, քանի որ այդ քաղաքների բնակչությունը հիմնականում չէր գերազանցում 10000 հոգի, իսկ կանայք և ստրուկները զուրկ էին քաղաքական իրավունքից։ Քաղաքացիներն ունեին գործադիր և դատական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունք, որոնք ընտրվելու սկզբունքով էին, իսկ մյուսները նշանակվում էին վիճակահանության սկզբունքով։ Սակայն Հռոմեական Հանրապետության հնագույն ժողովրդավարական ինստիտուտները դադարեցրեցին իրենց գործունեությունը։
Հարկ է նաև նշել, որ ժողովրդավարությունը հնագույն ժամանակներում համարվել է փիլիսոփայական մտորումների առարկա և հասկացուցությունը կարող էր ունենալ այնպիսի նշանակություն, որը բավականին տարբեր էր տվյալ բառի ժամանակակից նշանակությունից։ Պլատոնը նշել է, որ ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանություն է։ Իր ութերորդ «Պետություն» գրքում նա պնդում էր, որ ավելորդ ժողովրդավարությունը հանգեցնում է բռնությանը։ Նմանատիպ կարծիքի էր նաև Արիստոտելը՝ նշելով, որ ժողովրդավարությունը մեծամասնություն կազմող աղքատ քաղաքացիների կառավարում է՝ որոնք ցանկանում էին բավարարել իրենց անձնական շահերը։ Նա նշում էր, որ նմանատիպ կառավարման ձևը հանգեցնում է ժողովրդավարության, քաղաքականության կատարյալ ձևի խեղաթյուրմանը։
Ժողովրդավարության տեսություն
Ժողովրդավարության ժամանակակից տեսության մեջ առկա են երեք հիմնական ուղղություններ՝ ֆենոմենոլոգիական, բացատրական և նորմատիվ։ Ֆենոմենոլոգիական տեսությունը բնութագրում և դասակարգում է առա ժողովրդավարական համակարգերը։ Բացատրական տեսությունը հաստատման ժամանակ փորձում է հաստատել թե ում նախասիրություններն են ժողովրդավարության հաստատման ժամանակ որևէ դեր խաղալու։, ինչպիսին են լինելու որոշումների կայաման մեխանիզմերը, ինչպես խուսափել անցանալի հետևանքներից։ Իսկ նորմատիվ տեսության ժամանակ առարկա է հանդիսանում ժողովրդի իշխանության էթիկական կողմը՝ երբ և ինչու է ժողովրդավարությունը ցանկալի հենց բարոյականության տեսակետից, ինչպիսի սկզբունքներ պետք է լինեն ժողովրդավարության ինստիտուտների հիմքում, ինչպիսիք են ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիներից ողջամիտ սպասումները։
Այս տեսության մեջ կարևոր ներդրում են ունեցել Արիստոտելը, Ջոն Լոքը, Դեվիդ Յումը, Շառլ Լուի Մոնտեսքյոն, Ժան-Ժակ Ռուսոն, Ջոն Ստյուարդ Միլլը, Ջոն Դյուին, Յուրգեն Հաբերմասը, Ջոն Րոլզը, Հանա Արենդտը և այլ մտածողները։
Ժողովրդավարությունն իրենից ոչ միայն ժողովրդական կառավարում է ներկայացնում, այլ նաև մարդու իրավունքների համակարգ։ Այդ իրավունքների խախտումը կասկածի տակ է դնում կառավարման ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը պահանջում է կայուն պետության առկայություն որպես լեգիտիմ ուժի օգտագործման միակ աղբյուր։
Ժողովրդավարության կայունությունը
Պետության կայունության համար անհրաժեշտ է որպեսզի քաղաքացիները կատարեն իշխանության կողմից այն բոլոր որոշումները, որոնք նույնիսկ անընդունելի են հենց իրենց կողմից։ Այն նշանակում է, որ փոքրամասնությունը ենթարկվում է մեծամասնությանը, իշխանության փոփոխությունը հանգիստ է ընթանում, իսկ ընդդիմությունն իրավասու է արտահայտել իր անհամաձայնությունը,սակայն միայն օրենքի շրջանակում։ Հետևաբար կայուն ժողովրդավարության համար կարևորագույն պայմանը քաղաքացիների մոտ ժողովրդավարական լեգիտիմության առկայությունն է։ Այս պարագայում կարևոր է հիմնարար արժեքների առկայությունը, ինչը հնարավոր է դարձնում քաղաքական վարքագծի սկզբունքային դրսևորումների վերաբերյալ համաձայնության հաստատմանը։ Այն նպաստում է քաղաքացիների շրջանակներում վստահության հաստատմանը և արդարացնում է այդ իրավունքների պաշտպանության համար ուժի կիրառումը։
Մի շարք հեղինակներ ենթադրում են, որ հասարակության կողմից ժողովրդավարական սկզբունքների և սահմանադրական իրավունքների ընդունումն իբրև մշակութային արժեքներ պետությանը ճգնաժամի ժամանակ տալիս է կայունություն։ Միևնույն ժամանակ արդյունավետ իրավական համակարգի բացակայությունը ժողովրդավարական հասարակությունը թողում է առանց պաշտպանության և չարաշահումների համար հիմք է առաջացնում իշխանության, քաղաքական ընտրանու և հանցավոր խմբավորումների կողմից։
Ժողովրդավարության տեսակները
Ժողովրդավարության պատմական հիշողության մեջ առկա են 2 մոդել։ Ուղիղ ժողովրդավարության պայմաններում լիրավ քաղաքացիներն ընտրությունների միջոցով ընդունում են քաղաքական որոշումներ, երբ հետագայում փոքրամասնությունը սկսում է ենթարկվել մեծամասնության կամքին։ Ներկայացուցչական ժողովրդավարության պայմաններում տեղի է ունենում դելեգիրացման գործընթաց և ընտրվողներն ընտրողների առջև պատասխան են տալիս իրենց գործողությունների համար։
Օլիգարխիկ ժողովրդավարությունը հնարավորություն է տալիս խոշոր սեփականատերերին անմիջական մասնակցուցուն ունենալ պետական կառավարման գործընթացում։ Ընտրական իրավունքը ենթարկվում է սեփականության սահմանափակմանը։ Նունյն հնարավոր է ասել նաև պլուտոկրատիայի վերաբերյալ, որտեղ ղեկավարող խավի կողմից իրականացվող քաղաքականության հիմքում ընկած է խոշոր կապիտալի շահը։
էգալիտար ժողովրդավարության հիմքում ընկած է քաղաքական հավասարության հաստատման գաղափարը։ Այն ենթադրում է քաղաքական գործընթացում հավասար մասնակցություն, հավասար ներկայացուցչություն, իրավունքի և ազատության հավասար պաշտպանություն և քաղաքական նշանավոր ռեսուրսների նկատմամբ հավասար հասանելիություն։ Նման մոտեցման կողմնակիցները հիմնականում կոչ են անում իրականացնել այնպիսի քաղաքականություն, որտեղ առաջնայինը կլինի հենց ազգային շահը, այն վեր համարելով փոքրամասնությունների կամ առանձին քաղաքացիների շահից։ Նման մոտեցման պայմաններում ազգն ընկալվում է էթնիկական իմաստով, այլ ոչ թե քաղաքական, որտեղ իրավունքի կրողներ էին դառնում միայն որոշակի ազգության ներկայացուցիչները։
Սոցիալիստական ժողովրդավարությունը նման է էգալիտար ժողովրդավարությանը, սակայն այն կենտրոնացած է հասարակ ժողովրդի կամքի վրա։ Այն ենթադրում է դասակարգային հասարակության աստիճանակարգային չեզոքացում։ «Սոցիալական ժողովրդավարություն» հասկացությունն ամրապնդվել է 1919 թ. Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ծրագրի իրականացման արդյունքում։ 1940-ական թթ. կոմունիստական կուսակցությունների կողմից ներկայացվեց նաև մեկ այլ հասկացություն «ժողովրդական ժողովրդավարույուն» որպես սոցիալիստական ժողովրդավարության բազմազանություն։