Posted in Español

Ejercicios

Ejercicio 2
¡Hola, Ana!
Mis padres y yo estamos en la playa de vacaciones. La casa está al lado del mar y es muy grande. Mi amigo Felipe está en la casa de sus abuelos, en el mismo pueblo. Yo estoy en el equipo de fútbol de la urbanización. Jugamos todas las tardes. Y tú, ¿ estás en el equipo del año pasado?
Nos vemos a la vuelta.
¡Hasta pronto!

Posted in Անգլերեն

Witches’ Loaves by O. Henry

Witches’ Loaves by O. Henry

Questions
1.Could you tell  why O Henry called his story ” Witches’ Loaves.?

I think because at the end of the story the man called Miss Martha a witch. By saying that he meant that her bread with butter just destroyed his 3 months work. He got really mad and called her a witch. I think that’s why he called his story “Witch’s loaves”.


2.In the story ”Witches’ Loaves”, Miss Martha assumes that the man who buys stale bread is artist.

3. In ”Witches’ Loaves” the man is angry at Miss Martha because her kind gesture of adding butter to his bread has ruined his 3 months work.

4. What happens when a perceived act of kindness is nor received as such?

Will happen the same thing that happened in this story.
The one to whom you have done a good deed will think that you did it on purpose in order to spoil and destroy everything.

Tasks.
Find 10 unknown words

possessed-ունենալ, տիրապետել
inferior֊ ցածր
trimmed֊ կտրված
wrinkled֊կնճռոտված
stale֊ հնացած
stain֊բիծ
attic֊ձեղնահարկ
reveling֊զվարճանալ
cunning֊խորամանկություն
bowed֊ խոնարհվել
meagre֊աղքատիկ
generous֊մեծահոգի
deception֊խաբեություն
viciously֊արտասովոր կերպով


Make up 5 sentences using the new words learnt from the text.

  1. I find out that there was a small stain on my dress all this time.
  2. Generosity is the good side of people.
  3. I think I will never forgive a deception.
  4. In this story, man was buying only stale bread.
  5. My pants were wrinkled so I had to iron them.

Write your opinion about this story.

It was a story about a woman who was making bread and many many other delicious things and a man who was an artist. The man was buying only a stale bread all the time, so once Miss Martha decided to put into that stale bread a little bit butter. She thought that she did kind thing but it turned out that artist was using stale bread for his work and that butter in the stale bread just ruined his 3 months work. I think that this story shows us that not every time our perceived act of kindness is nor received as such and sometimes we need to ask people if they need our help and only after that we can help them by doing kind things.

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Խոսքի պատկերավորման միջոցները Տերյանի ստեղծագործություններում

“Գիշեր և հուշեր” ժողովածուից դուրս բերել խոսքի պատկերավորման միջոցները։

1. ՃԱՄՓԱԲԱԺԱՆ

Կանգնած եմ նորից ահեղ անտառում
Ճանապարհների բաժանումի մոտ.
Հանգչում են վերջին կրակներն աղոտ,
Ու մութն է կրկին իջնում ու փռվում…

Անցած օրերըս շարքերով դալուկ
Շողում են ահա և անհետանում.
Չըգիտեմ կյանքը ինձ ո՞ւր է տանում. —
Ամեն ինչ հարց է, մթին հանելուկ։

Ծեծում են կուրծքըս քամիները բիրտ,
Հազար ձայներով անտառն է խոսում,
Ես ուղիների լաբիրինթոսում,
Եվ ողջը օտար, ողջը խստասիրտ։

Կանգնած եմ նորից ահեղ անտառում
Մութ ուղիների բաժանումի մոտ.
Պարզված է սիրտըս հեռուն ու հեռուն,
Այրում է հոգիս, անհուն մի կարոտ…

Մակդիրները

Ահեղ անտառ, դալուկ օրեր, բիրտ քամիներ, անհուն կարոտ։

2. ՄՈՌԱՑԱԾ ՈԻՂԻՆ

Հեռու դղյակի քնքուշ թագուհին
Ծաղիկների մեջ, լուսեղեն այգում
Շրջում է և ինձ կանչում է կրկին,
Ցերեկը տրտում, գիշերը անքուն
Հեռու դղյակի քնքուշ թագուհին։

Կար մի դյութական ուրիշ ժամանակ,մ
Երբ նրա կանչի հըրաշքին հլու՝
Ես թողնում էի օրերըս մենակ
Եվ այս աշխարհից սլանում հեռու…
Կար մի դյութական ուրիշ ժամանակ…

Գինովցած մի այլ կյանքի խնդությամբ՝
Թողնում էի այս վայրերը թառամ,
Սլանում, որպես լուսեղեն մի ամպ,
Եվ փարում նրան, փայփայում նրան,
Գինովցած մի այլ կյանքի խնդությամբ։

Հիմա չգիտեմ այն լուսե ուղին,
Բայց զգում եմ դեռ, զգում եմ՝ ինչպես
Հեռու դղյակի քնքուշ թագուհին
Կանչում է ինձ միշտ, կանչում է, բայց ես
Արդեն չըգիտեմ այն լուսե ուղին…

ՄԱԿԴԻՐՆԵՐԸ

Լուսեղեն այգի, դյութական ժամանակ, թառամ վայրերը, լուսեղեն ամպ, լուսե ուղի։

Համեմատություն

Սլանում, որպես լուսեղեն մի ամպ

3. ԱՇՈՒՆ

Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —
Անվախճան երգ։

Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։

Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։

Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս….

ՄԱԿԴԻՐՆԵՐԸ

Մերկ այգի, դառը թախիծ ու վերհուշ, անվախճան երգ, մերկ ու վտիտ թփեր, թախծոտ ու խոցոտ սիրտ, հիվանդ հոգի, խավար տուն, անլույս օր։

4. ՓՈՂՈՑԻ ԵՐԳԸ

Պատուհանիս տակ լալիս է կրկին
Թափառիկ երգչի երգը ցավագին,—
Տխուր այդ երգը վաղուց եմ լսել,
Կարծես թե ե՛ս եմ այդ երգը հյուսել,
Կարծես թե ե՛ս եմ լալիս այդ երգում,
Կարծես թե քե՛զ եմ կարոտով երգում։

ՄԱԿԴԻՐՆԵՐԸ

Ցավագին երգ

Համեմատություն

Կարծես թե ե՛ս եմ այդ երգը հյուսել,
Կարծես թե ե՛ս եմ լալիս այդ երգում,
Կարծես թե քե՛զ եմ կարոտով երգում։

Posted in Հասարակագիտություն, Իրավունք

Աշխատանքային իրավունք

Ամեն մի հասարակարգի նյութական հիմքը մարդկանց աշ­խա­տան­­քային գործունեությունն է։ Առանց աշխատանքի անհնարին է ինչ­պես առանձին անհատների, այնպես էլ ողջ հասարակության և պե­տու­թյան գո­յությունը։ Աշխատանքի շնորհիվ մարդը ստեղծում է նյու­թա­կան և հոգևոր արժեքներ։

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ մարդիկ իրենց կենսա­կան պահանջմունքները կարող էին բավարարել բնությունից տրված պատ­րաստի միջոցներով։ Հասարակական կյանքի վերափոխման հետ մի­ասին ընդարձակվել են մարդկանց պահանջմունքները և, դրան զու­գա­հեռ, աճել է աշխատանքի դերն ու նշանակությունը։ Աշ­խա­տան­քը մարդու ազդեցությունն է արտաքին աշ­խարհի նկատմամբ։ Ներ­գործելով այս կամ այն իրի վրա, մարդն այն հարմարեցնում է իր կա­րիքներին և օգտագործում որոշակի պահանջ­մունքներ բա­վա­րա­րե­լու համար։

ՀՀ Սահմանադրությունը մարդու և քաղաքացու հիմնական իրա­վունքների շարքում առանձնացնում Է աշխատանքի իրավունքը։ Աշխատանքային իրավունքը կարելի Է բնորոշել որ­պես իրավանորմերի ամբողջություն, որոնք կարգավորում են քա­ղա­քա­­ցիների աշխատանքի իրավունքի իրականացման ընթացքում առա­ջա­ցող հասարակական հարաբերությունները։

Ըստ իս՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի աշխատելու, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք, և ոչ ոք չի կարող դեմ լինել և չթույլատրել մարդուն աշխատել։

Posted in Գրականություն

Վահան Տերյանի մասին

Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է ղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։

Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։
Հովհաննես Թումանյան 1913

Վերլուծություն

Թումանյանը գրել է հոդված Տերյանի մասին։ Գրել է նրա տաղանդավոր, երազկոտ և թախծոտ լինելու մասին։ Գրում է, որ կա մի թյուր կարծիք Տերյանի վերաբերյալ։ Ըստ այդ կարծիքի՝ Տերյանը մեզ հարազատ չէ։ Իսկ Թումանյանը ասում է, որ թախիծը և երազը խորթ չեն մեզ՝ հայ ժողովրդի հոգուն։ Նա ասում է, որ Տերյանի բանաստեղծություններում կյանք, նոր հորիզոն և արշալույս կա։

Posted in Պատմություն

Պահպանողականություն,Ազատականություն, Սոցիալիզմ,Ազգայնականություն

Պահպանողականությունը կամ Կոնսերվատիզմը քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություն է, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը։

Ազատականությունը քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք է՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը։

Սոցիալիզմը տնտեսական և սոցիալական համակարգերի համակցություն է, որը բնորոշվում է արտադրության միջոցների հանրային սեփականությամբ և աշխատողների ինքնակառավարմամբ, ինչպես նաև սոցիալիզմի հետ ասոցացվող քաղաքական տեսություններով և շարժումներով։ Հասարակական սեփականությունը կարող է լինել հանրային, կոլեկտիվ կամ կոոպերատիվ սեփականություն: Կա սոցիալիզմի տարբեր տեսակներ և չկա ընդհանուր սահմանում, որը գբնորոի բոլորին, քանի որ հասարակական սեփականությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով։

Ազգայնականությունը կամ նացիոնալիզմը քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն է, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։ Ունի բազմաթիվ դրսևորումներ ու տարատեսակներ։

Posted in Պատմություն

Օտտո ֆոն Բիսմարկ

Օտտո ֆոն Բիսմարկը Գերմանական կայսրության առաջին կանցլեր էր (1871-1890)։ Նա Գերմանիայի նշանավոր պետական գործիչն ու դիվանագետն էր, երկրի միավորման գլխավոր դերակատարը։ Համոզված էր, որ Գերմանիայի միավորումը պետք է կատարվի ամենաուժեղ գերմանական պետության՝ Պրուսիայի շուրջ։ Բիսմարկը սկուզբունքային էր և համառ իր նպատակների մեջ։ Նա միասնական գերմանական պետությունը վեր էր դասում ամեն ինչից։ Պաշտոնաթող լինելուց հետո ստացավ Լաուենբուրգի դուքսի տիտղոս ու Պրուսիայի գեներալ-գնդապետի աստիճան՝ գեներալ-ֆելդմարշալի կոչումով։
Պրուսիայում պահպանողականների շրջանում Բիսմարկն արժանացավ յունկերների շահերի ներկայացուցչի համբավ, եղել է դիվանագետ (1851-1862) հետադիմության ժամանակ։ 1862 թվականին նշանակվել է Պրուսիայի ղեկավարության ներկայացուցիչ-նախարար։ Սահմանադրական ճգնաժամի ընթացքում հանդես է եկել ազատախոհների դեմ՝ ի պաշտպանս միապետության։ Լինելով արտաքին գործերի նախարար՝ Պրուսիան դարձրեց Գերմանիայում գերակայող ուժ 1864 թվականի Դանիայի պատերազմից հետո։ Ֆրանս-պրուսական պատերազմում (1870-1871) հանդես է եկել կրտսեր նախագծով գերմանական հարցի լուծման մեջ ու մասնակցել է Երկրորդ Ռայխի ձևավորմանը։

Լինելով ռայխկանցլեր ու պրուսիական նախարար-նախագահ՝ նա մեծ ազդեցություն ուներ ստեղծված Ռայխի քաղաքականության վրա՝ ընդհուպ մինչև իր պաշտոնաթող լինելը 1890 թվականին։ Արտաքին քաղաքականության մեջ Բիսմարկը պահպանում էր ուժերի հավասարակշռության սկզբունքը։

Ներքին քաղաքականության մեջ նրա գահակալման ժամանակ 1866 թվականից կարելի է առանձնացնել երկու շրջան։ Սկզբում նա դաշինք կնքեց չափավոր լիբերալների հետ։ Այս ժամանակահատվածում տեղի ունեցան բազմաթիվ ներքին բարեփոխումներ, օրինակ՝ քաղաքացիական ամուսնության գաղափարի ներմուծումը, որը Բիսմարկն օգտագործել է կաթոլիկ եղեկեցու ազդեցությունը թուլացնելու համար։ 1870-ականների վերջից Բիսմարկն առանձնանում է լիբերալներից։ Այս ժամանակամիջոցում նա ձեռնամուխ է լինում պրոտեկցիոնիզմի քաղաքականությանն ու տնտեսության մեջ իշխանության միջամտությանը։ 1880-ական թվականներին մտցվել է հակասոցիալիստական օրենք։ Այդ ժամանակվա կայսր Վիլհելմ II-ի հետ հակամարտությունը բերեց Բիսմարկի պաշտոնաթող լինելուն։

Հետագա տարիներին Բիսմարկը խաղացել է քաղաքական մեծ դեր՝ քննադատելով իր հետևորդներին։ Իր հուշերի շնորհիվ Բիսմարկին հաջողվում էր երկար ժամանակ ազդել հասարակության աչքերում իր սեփական կերպարի ձևավորման վրա։

20-րդ դարի կեսին գերմանական պատմական գրականության մեջ գերակայում էր Բիսմարկի՝ որպես գերմանական դքսությունների մի ազգային պետության միավորման համար պատասխանատու քաղաքական գործչի, դերի դրական գնահատականը, ինչը մասամբ բավարարում էր ազգային հետաքրքրություններին։ Նրա մահից հետո իր պատվին կանգնեցվում էին բազմաթիվ արձաններ՝ որպես հզոր անձնական իշխանության խորհրդանիշ։ Նա ստեղծել էր նոր ազգ ու մարմնավորել էր սոցիալական ապահովման նորարարական համակարգերը։ Բիսմարկը, լինելով կայսրին նվիրված, ամրացրել է պետությունը ուժեղ, լավ պատրաստված բյուրոկրատիայով։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո սկսեցին ավելի բարձր հնչել քննադատական ձայներ, որոնք Բիսմարկին մեղադրում էին մասնավորապես Գերմանիայում ժողովրդավարության ճնշման մեջ։ Ավելի շատ ուշադրություն էր հատկացվում նրա քաղաքականության վրա, իսկ գործունեությունը ուսումնասիրվում էր ընթացիկ կոնտեքստում։

Posted in Նախագծեր, Պատմություն

Համացանցի ստեղծման պատմությունը

Ինչ է համացանցը և երբ է ձևավորվել

Image result for համացանց

Համացանցը համակարգչային ցանցերի փոխկապակցված համաշխարհային համակարգ է, որն օգտագործում է համացանցային արձանագրության հավաքակազմը, որպեսզի կապակցի համացանցին միացված սարքերը: Այն ցանցերի ցանց է, որը բաղկացած է տեղական և համաշխարհային մակարդակի մասնավոր, հանրային, ակադեմիական, գործարար և կառավարական ցանցերից, որոնք միացված են էլեկտրական, անլար և օպտիկական ցանցային տեխնոլոգիաների լայն տիրույթներով: Համացանցը սպասարկում է տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների լայն տիրույթի, ինչպիսիք են համաշխարհային սարդոստայնի (World Wide Web) փոխկապակցված հիպերտեքստային փաստաթղթերը և հավելվածները, էլեկտրոնային փոստը, հեռախոսակապը և ֆայլերի կիսումը։

Համացանցը սկսել է ձևավորվել 1960-ական թվականներից, երբ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության կողմից հանձնարարված էր հետազոտություններ կատարել համակարգչային ցանցի միջոցով հուսալի և անխափան կապ ստեղծելու նպատակով: 1990-ականների սկզբին ժամանակակից համացանցի սկիզբը դրվեց առևտրային ցանցերին ձեռնարկությունների միացումով, և հիմնարկային, անձնական ու բջջային համակարգիչների միացումը այդ ցանցին նպաստեց վերջինիս արագ աճին: 2000-ականների վերջին համացանցային ծառայությունները և տեխնոլոգիաները ներառվել են մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Ավանդական հաղորդակցման կապի միջոցները, ներառյալ՝ հեռախոսակապը, ռադիոն, հեռուստատեսությունը, թղթային փոստը և թերթերը, վերափոխվում, վերանայում են իրենց ծառայությունները՝ ստեղծելով առցանց նոր ծառայություններ, ինչպիսիք են էլեկտրոնային փոստը, համացանցային հեռախոսակապը, համացանցային հեռուստատեսությունը, առցանց երաժշտությունը, թվային թերթերը, վիդեո հոսքային կայքերը։ Թերթերը, գրքերը և այլ տպագիր հրատարակություններ, ադապտացվելով վեբ տեխնոլոգիաներին, վերափոխվում են բլոգների, վեբ հոսքերի և առցանց լրատվամիջոցների: Համացանցն ակտիվացրեց և արագացրեց անձնական շփումների նոր ձևեր՝ ակնթարթային հաղորդագրությունների, համացանցային համաժողովների և սոցիալական ցանցերի միջոցով: Առցանց խանութների թիվը սրընթաց աճեց, ինչպես մանրածախ առևտրի, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատերերի համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ընդլայնել ընկերությունների ֆիզիկական ներկայությունը, որպեսզի ավելի մեծ շուկա սպասարկեն կամ նույնիսկ ամբողջությամբ ապրանքներ վաճառեն և ծառայություններ մատուցեն համացանցում: Բիզնեսը բիզնեսին և ֆինանսական ծառայությունները համացանցում ազդում են բոլոր բնագավառների մատակարարման շղթաների վրա:

Ինտերնետի հնարավորությունները և թե ում է այն պատկանում

Image result for համացանց

Մի պահ մտածեք ինտերնետի հնարավորությունների մասին: Այն ցանցային համակարգչային համակարգերի հավաքածու է, որոնք տարածված են ամբողջ երկրագնդի վրա: Դա կախված է մի շարք կանոններից, որոնք կոչվում են պրոտոկոլներ: Այս պրոտոկոլները հնարավորություն են տալիս համակարգչային հաղորդակցություն ցանցերի միջոցով: Այնուհետև կան այսպես ասված արբանյակներ, որոնք ազդանշաններ են հաղորդում համակարգիչների և ցանցերի միջև:

Ինտերնետը հսկա համակարգ է, որը բաղկացած է շատ ավելի փոքր համակարգերից: Ինտերնետի մասին այսքան տեղեկանալուց հետո հարց է առաջանում։ Եթե ​​դա մեկն է, արդյո՞ք այն ունի մեկ սեփականատեր: Կա՞ որևէ անձ կամ կազմակերպություն, որը վերահսկում է ինտերնետը: Եթե ​​Ինտերնետը մեկ սուբյեկտ ենք համարում, ապա այն ոչ ոքի չի պատկանում: Կան կազմակերպություններ, որոնք սահմանում են Ինտերնետի կառուցվածքը և թե ինչպես այն պետք է գործի, բայց ինտերնետը իրենց չի պատկանում: Ոչ մի կառավարություն չի կարող հավակնել ինտերնետ ունենալուն, ինչպես նաև որևէ ընկերություն: Ինտերնետը նման է հեռախոսային համակարգի. ամբողջը ոչ մեկին չի պատկանում:
Մյուս կողմից ՝ ինտերնետը պատկանում է հազարավոր մարդկանց և կազմակերպությունների: Ինտերնետը բաղկացած է բազմաթիվ տարբեր կտորներից, որոնցից յուրաքանչյուրը սեփականատեր ունի: Այս սեփականատերերից ոմանք կարող են վերահսկել ձեր ինտերնետ հասանելիության որակը և մակարդակը: Հնարավոր է, որ ինտերնետը չի պատկանում նրանց, բայց նրանք կարող են ազդել ձեր ինտերնետի վրա:

Տարբեր համակարգչային համակարգերի միջև ինտերնետային երթևեկություն իրականացնող ֆիզիկական ցանցը ինտերնետի ողնաշարն է: Ինտերնետի առաջին օրերին ARPANET- ը ծառայում էր որպես համակարգի ողնաշար:

Image result for ARPANET

ARPANET-ը համակարգիչների ցանց էր, որը տեղակայված էր տարբեր համալսարաններում, պետական ​​մարմիններում և հետազոտական ​​հաստատություններում: Մարդիկ, ովքեր կառուցել են ARPANET-ը, նախագծել են բազմաթիվ պրոտոկոլներ, որոնք այսօր օգտագործում է ինտերնետը: ARPANET-ը միացավ մի քանի այլ համակարգչային ցանցերի և ծնվեց ինտերնետը: ARPANET-ի համար պատասխանատու գործակալությունը Պաշտպանության առաջատար հետազոտական ​​նախագծերի գործակալությունն էր (DARPA), Միացյալ Նահանգների Պաշտպանության դեպարտամենտի մասնաճյուղը: Քանի որ ARPANET-ը ԱՄՆ կառավարության կողմից հովանավորվող նախագիծ էր, կարող ենք պնդել, որ ժամանակին ԱՄՆ կառավարությունն էր ինտերնետի սեփականատերը: 1966 թ.-ին Առաջադեմ հետազոտական ​​նախագծերի գործակալությունը (ARPA) ներկայացրեց մի ծրագիր մի քանի հետազոտական ​​հաստատությունների հետ, որը կոչվում էր «Ռեսուրսների փոխանակում»: ARPA-ի նպատակն էր կապել տարբեր համակարգիչներ միմյանց հետ, որը և՛ համակարգչային ընդհանուր հզորությունը կբարձրացներ, և՛թույլ կտար ապակենտրոնացնել տեղեկատվության պահպանումը։ ԱՄՆ կառավարությունը ցանկանում էր միջոց գտնել, որի շնորհիվ օրինակ `միջուկային հարձակման դեպքում, հնարավորություն լիներ տեղեկատվություն ստանալ և տարածել: Նաև ցանկանում էին գտնել համակարգիչներ ցանցավորելու միջոց, որի շնորհիվ համակարգի մյուս մասերը կարող էին շարունակել գործել, նույնիսկ եթե մեկ մասը դադարեր աշխատելը:
ARPA- ի հետ քննարկումները աստիճանաբար տեսականից վերածվեցին այս ցանցերի կառուցման իրական առաջարկների: 1968 թ.-ին ARPA- ն մի քանի հաստատություններին ուղարկեց Գնանշման հարցման հայտ (RFQ) `խնդրելով հայտեր ներկայացնել առաջին լայն ցանց ստեղծելու վերաբերյալ: Սկզբում որոշվեց ստեղծել մեքենաներ, որոնք կստեղծեն բաց հաղորդակցություն չորս տարբեր համակարգիչների միջև, որոնք աշխատում են չորս տարբեր համակարգերի վրա:

Համացանցը շարունակում է աճել, որը պայմնավորված է առցանց տեղեկատվության և գիտելիքների, առևտրի, զվարճանքի և սոցիալական ցանցերի մեծ քանակությամբ: 1990-ականներին հանրային համացանցային կապի թրաֆիկը տարեկան աճել էր 100 տոկոսով, իսկ համացանցից օգտվողների տարեկան աճը միջինում կազմում էր 20% -ից 50%: Ցանցի օրգանական աճը հիմնականում պայմանավորված է կենտրոնական կառավարման բացակայությամբ, ինչպես նաև համացանցային արձանագրությունների ոչ հեղինակային բնույթով, որն ապահովում է վաճառողի փոխգործունակությունը և բացառում է որևէ մեկին շատ մեծ վերահսկողություն իրականացնել ցանցի նկատմամբ: 2011 թվականի մարտի 31-ի դրությամբ համացանցային օգտատերերի ընդհանուր թիվը կազմել է 2.095 մլրդ մարդ (աշխարհի բնակչության 30.2%-ը): Գնահատվել է, որ 1993 թվականին երկկողմանի կապի միջոցով փոխանցված թվային տեղեկատվության միայն 1%-ն է փոխանցվել համացանցով, 2000 թվականին այդ ցուցանիշն աճել է մինչև 51%, իսկ 2007 թվականին թվային տեղեկատվության ավելի քան 97%-ը փոխանցվել է համացանցով:

Օգտագործողներ

Համացանցի օգտագործումը մեծ աճ է գրանցել: 2000 թվականից մինչև 2009 թվականն աշխարհում համացանցից օգտվողների թիվը 394 միլիոնից աճեց մինչև 1,858 միլիարդ: 2010 թվականին աշխարհի բնակչության 22 տոկոսը համացանցին հասանելիություն ուներ, օրական կատարելով 1 միլիարդ որոնում Google-ում և 2 միլիարդ տեսանյութերի դիտում YouTube-ում, բլոգների ընթերցում 300 միլիոն օգտվողների կողմից: 2014 թվականին համացանցից օգտվողների քանակը գերազանցեց 3 միլիարդը կամ աշխարհի բնակչության 43.6 տոկոսը, սակայն օգտվողների երկու երրորդն ամենահարուստ երկրներից էր, որոնցից Եվրոպական երկրների բնակչության 78.0 և Ամերիկայի բնակչության 57.4 տոկոսն օգտվում էր համացանցից։

Մի քանի հետաքրքիր փաստեր համացանցի մասին

  1. Չինաստանն ունի բուժման հատուկ ճամբարներ` ինտերնետից կախվածություն ունեցող մարդկանց համար:
  2. Օրական 30.000 կայքէջեր ենթարկվում են հաքերային հարձակման:
  3. Էվերեստ լեռան ճանապարհին նկատվել է ամենաբարձր ինտերնետ արագությունը:
  4. Ամերիկացի մեծահասակների 15%-ը չի օգտվում ինտերնետից:
  5. Հետազոտողները բանավիճում են այն հարցի շուրջ, թե ինտերնետից կախվածություն ունեցող մարդկանց դասե՞ն արդյոք հոգեկան հիվանդություններ ունեցողների թվին, թե՝ ոչ։
  6. Ամեն օր ավելի քան 100․000 նոր կայքեր են բացվում համացանցում։
  7. Մեծ Բրիտանիայում 9 մլն մեծահասակներ երբևէ չեն օգտվել ինտերնետից։
  8. Ինտերնետի օգտատերերը 1 րոպեում ուղարկում են 204 մլն հաղորդագրություն՝  էլ․ փոստի միջոցով։
  9. Իտալացիների 1/3-ը երբեք ինտերնետ չի օգտագործել։
  10. «LOL»  նշանակում է «շատ սեր (lots of love)»։
  11. Ուսումնասիրությունները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր շատ ժամանակ են ծախսում ինտերնետում, ավելի հավանական է, որ ճնշված, միայնակ և հոգեպես անկայուն են։
  12. Twitter-ում առաջին գրառումը եղել է 2006-ի մարտի 21-ին, նրա ստեղծող Ջեկ Դորսիի կողմից:
  13. YouTube-ում տեղադրված առաջին տեսանյութը «Ես գազանանոցում եմ» հոլովակն է, տեղադրված 2005-ի ապրիլի 23-ին: Հետաքրքիր է, որ հոլովակը դեռևս գոյություն ունի և ունի 15 միլիոն դիտում:
  14. Sina Weibo-ն Twitter-ի չինական անալոգն է, և ունի ավելի քան 280 միլիոն օգտագործող: Իսկ հենց Twitter-ը՝ «ընդամենը» 250 միլիոն:
  15. GOOGLE համակարգում ցանկացած հարց անցնում է միջինը 2500 կմ մինչև տվյալների մշակման կենտրոն և հետ է վերադառնում օգտագործողի մոտ, փնտրման արդյունքով:

Աղբյուրները՝

Posted in Գրականություն

Կարդում ենք Վահան Տերյան

ԷԼԵԳԻԱ

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

Տերյանը այս բանաստեղծությամբ հայտնում է աշխարհին, թե որքան հասարակ, պարզ, մռայլ, թախծոտ ու լուռ են անցնում իր օրերը։ Ներկայացնում է, թե որքան մութ, անչար, խաղաղ, պայծառ ու գեղեցիկ են դաշտերը, որքան պարզ ու հանդարտ է ջուրը, երկինքը, գետն ու արտը։ Գրում է, որ շարժում ու հնչյուն չկա։ Իմ կարծիքով այս բանաստեղծությունը ամենատխուրն է Վահան Տերյանի բանաստեղծությունների մեջ։

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Տերյանը այս բանաստեղծության մեջ նկարագրում է իր և անծանոթ աղջկա պատահական հադիպումը։ Գրում է, որ մութ էր և ճամփի մոտ տեսավ այդ աղջկան։ Միևնույն ժամանակ և՛ մտերիմ, և՛ անծանոթ զգացողություն է արթնանում նրա մեջ։ Աղջիկը մեղմ ու քնքուշ ժպտում ու անցնում է։ Նրա համար կարծես այդ մի ակնթարթը հավերժություն լիներ։ Այս բանաստեղծությունը ամենահուզիչն է Վահան Տերյանի բանաստեղծությունների մեջ։


ԵՐԳ

Կուրծքը հեւ առած, հավքից թեւ առած,— ե՞րբ կըգա նա.
Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞…
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։

Ամբողջ բանաստեղծությունը հարց է ուղզված աշխարհին։ Անդադար հարցեր է տալիս և չի ստանում դրանց լիովին պատասխանը։ Հարցնում է, թե երբ կգա ու կգնա նա։ Թե երբ իր ցավը կանհետանա, երբ իր թախծոտ հոգին և սիրտը կհանգստանան։ Իմ կարծիքով՝ այս բանաստեղծությունը ամենաանհույսն է նրա բանաստեղծություններից։

Հրաժեշտ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Այս բանաստեղծության մեջ նա կարծես զրուցում է ինչ որ մեկի հետ։ Այդ մարդը լուռ ու տխուր գնում է ինչ որ տեղ, ինչի մասին Տերյանը չգիտի։ Գնում է տրտում-մենակ կարծե ծաղկից ընկած մի թերթ լինի։ Գնում է լացը սրտակտուր պահած, որպեսզի Տերյանը չտեսնի, իսկ Տերյանի սրտում անվերջ ցավ է և մահոը կսկիծ։ Այս բանաստեղծությունը ամենաերազկոտն է Վահան Տերյանի բանաստեղծությունների մեջ։

Posted in Գրականություն

Բառարանաընթերցման ֆլեշմոբ

Բառարանային հետազոտական աշխատանք

  • Բացատրական և  հոմանիշների բառարանից (իրենց բացատրություններով)  առանձնացրեք տասը բառ, որոնք երբևէ չէիք լսել։
  1. Աբրեշում֊մետաքս
  2. Ալոջ֊ ուլ, ուլիկ, ամլիկ
  3. Ճոն֊ մուշտակակար, մորթագործ
  4. Այծենակաճ֊ յափնջի
  5. Շլինք֊վիզ, ծոծրակ
  6. Մալուխ֊ճոպան, չվան, պարան
  7. Պախուրց֊ սանձ, երասան
  8. Տիվ֊ ցերեկ, զօր
  9. Ցայգ֊ գիշեր
  10. Փարչ֊ կուժ, սափոր, կուլա
  • Անձնանունների բառարանից գտեք ձեր, ձեր ծնողների, մտերիմների կամ ուղղակի ձեզ դուր եկող անձնանունների բացատրությունները( 10-15 անուն):
  1. ՄԵԼԻՆԵ- մեղրի պես քաղցր /հուն./
  2. ՄԵՐԻ- ՄԱՐԻԱՄ անվան կրճատ ձև /հրեա./ ուրախ /անգլ./
  3. ԼԻԼԻԹ-լիլիա ծաղիկ /լատ./ գիշեր, ոգի /հրեա./կրակից ծնված:
  4. ՆԱՐԻՆԵ, ՆԱՐԵ, ՆԱՌԱ-լուսավոր /հայկ.պարս./
  5. ԵՎԱ-կյանք տվող / հրեա./
  6. ԵԼԵՆԱ-արևի լույս, շող /լատ./
  7. ԵՐԱՆՈՒՀԻ- թույլ քամի /հայկ.
  8. ԹԻՆԱ-արևի պայծառություն /վրաց./
  9. ՄԱՐԿ-մուրճ, գրառում /լատ./ մարկիզ /ֆրանց./
  10. ԳԱԳԻԿ-բարձունք, գագաթ/ հայկ./
  11. ԳԱՐԻԿ-գանձ,ջորություն և հարստություն /գերմ./
  12. ԳԵՎՈՐԳ- հողագործ /հայկ./
  13. ԳԵՂԱՄ-գեղեցիկ /հայկ./
  14. ԱԲԵԼ- շունչ, օդ / հրեա./
  15. ԱԼԻՆԱ-գեղեցկուհի