Posted in Հաշվետվություններ

2021-2022թթ․ առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Սեպտեմբեր

ՄՍԿՀ-ում սեպտեմբերի 1-ը միշտ ավելի յուրահատուկ, հետաքրքիր ու տարբերվող է։ Տարին սկսեցինք Արագած լեռան հարավային գագաթը բարձրանալով։ Իմ կարծիքով տարին ավելի լավ ձևով չէինք կարող սկսել։ Որքան հագեցած ու հետաքրքիր օր էր ընկերներիս ու դասավանդողներիս հետ։

Գրականություն առարկայից կրկնել ենք անցածը, արել ենք մի շարք պատմվածքների վերլուծություններ(Վիլյամ Սարոյան «Ընկերների մեղքով», Մեքսիկացին: Վիլյամ Սարոյան, Վանո Սիրադեղյան/կենսագրություն), շարադրություններ ենք գրել, անդրադարձել ենք հայ հին և միջնադարյան գրականությանը, ուսումնասիրել ենք հայ առակագիրների կյանքն ու ստեղծագործությունները։

Անգլերենից նույնպես կրկնել ենք մեր անցածը, նոր գիրք ենք սկսել ուսումնասիրել(504 absolutely essential words), ինչի շնորհիվ բարելավել եմ բառապաշարս(504 essential words, 10A Where do I belong: Vocabulary, 504 essential words/ lesson 21), վարժություններ ենք արել շտեմարաններից և այլ գրքերից, ինչպես նաև մի շարք թեստեր ենք գրել։

Պատմությունից սկսել ենք 12-րդ դասարանի գիրքը, ինչը իր մեջ ներառում է նորագույն շրջանը 1922թ․-ից մինչև մեր օրերը։

Մաթեմատիկայից կրկնել ենք անցածը, վարժություններ ենք արել եռանկյունաչափությունից, խնդիրներ ենք լուծել հարթաչափությունից։

Սեպտեմբերը շատ հաջողված ամիս էր և լավ ուսումնական տարվա սկիզբ։

Հոկտեմբեր

Այս ամսվա ընթացքում գրականությունից տարբեր հետաքրքիր նախագծեր եմ արել:

Մի շարք վերլուծություններ եմ արել Շիրվանզադեի, Րաֆֆու, Լևոն Շանթի, Վանո Սիրադեղյանի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններից։

Անգլերենից գրել եմ մի շարք շարադրություններ

Շարունակել ենք թեստեր ու վարժություններ գրել շտեմարաններից և այլ գրքերից(504 essential words, Lesson 22

Պատմությունից շարունակել ու ավարտել ենք 12-րդ դասարանի գիրքը և սկսել ենք հին թեմաների կրկնությունը և գրել ենք թեստեր։

Մաթեմատիկայից շարունակել ենք հարթաչափությունից և տարածաչափությունից խնդիրներ լուծել։

Հոկտեմբերը նույնպես հետաքրքիր և նախագծերով լի ամիս էր։

Նոյեմբեր

Նոյեմբեր ամիսը սկսեցինք առցանց ուսուցմամբ։

Գրականությունից շարունակել եմ նախագծեր և վերլուծություններ անել։

Ինչպես նաև մեր կարծիքն ենք հայտնել քննությունների և շտեմարանների վերաբերյալ։

Անգլերենից շարունակել ենք շարադրություններ, վարժություններ և թեստեր գրելը, ինչպես նաև հետաքրքիր քննարկումներ ենք արել։

Պատմությունից սկսեցինք վերհիշել 10-րդ դասարանի թեմաները, շարունակեցինք նաև թեստեր գրելը և այլ հետաքրքիր թեմաների քննարկումները։

Մաթեմատիկայից վերհիշեցինք լոգարիթմը, ածանցյալը, վարժություններ գրեցինք այդ թեմաներից, ինչպես նաև շարունակեցինք տարածաչափական խնդիրներ լուծելը։

Դեկտեմբեր

Գրականությունից վերլուծություններ եմ արել Ավետիք Իսահակյանից, Համո Սահյանից, Հովհաննես Թումանյանից և Ֆյոդոր Դոստոևսկուց, ինչպես նաև թարգմանություններ եմ արել

Վերջապես հասանք դեկտեմբերին, ինչով էլ ամփոփեցինք այս կիսամյակը։

Անգլերենից շարունակել եմ շարադրություններ(Is having a job while studying a good idea?, Real or virtual world), վարժություններ գրելը։

Պատմությունից շարունակել ենք հին թեմաների կրկնությունը և թեստեր գրելը, ինչպես նաև շտեմարանային աշխատանքներ ենք արել։

Մաթեմատիկայից կրկնել ենք պրոգրեսիան, ֆունկցիաները և հարթաչափական խնդիրներ ենք լուծել։

Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ մեր դպրոցի ամենասիրված ու հավես իրադարձություններից մեկը՝ Մեդիա ուրբաթը։ Այս տարի իմ վերջին Մեդիա ուրբաթն էր այս դպրոցում՝ որպես սովորող։ Մենք՝ 12-րդ դասարանցիներս, ներկայացանք 2 պարով(Աղքտի քոչարի, Ապարանի գյովնդ

Leave a comment