Ձմեռը՝ տարվա ամենակախարդական և հեքիաթային ժամանակն է, ողջ բնությունը խոր քուն է մտնում։ Քնած է ցուրտ անտառը՝ ծածկված սպիտակ մուշտակով, չեն լսվում կենդանիների ձայները, նրանք թաքնվում են իրենց բներում՝ սպասելով ձմռան վերջին, քչերն են դուրս գալիս որսի։ Միայն քամին ու բուքն են ձմռան հավերժ ուղեկիցները։ Լսելով հեքիաթներ և պատմություններ ձմռան մասին՝ երեխաները ճանաչում են շրջապատող աշխարհը ձմռան դժվար ժամանակահատվածում, թե ինչպես են ծառերը և կենդանիները գոյատևում ձմռանը, ինչպես են ձմեռում թռչունները, տեղեկանում են ձմռան երևույթների մասին։