Անունդ տալիս
Այս բանաստեղծությունը գրելուց հեղինակը հիշում է իր հայրենիքը՝ Հայաստանը և արտահայտում է իր մտքերը թղթին: Հայաստան անունը նրա մոտ առաջացնում է հիշողություններ: Նա հիշում է ժայռի մեջ մի փոքր տուն, հիշում է կամուրջին կառուցած ծիծեռնակի բուն: Հիշում է թեքված մատուռը, ավերակները և բարդի դռները: Հիշում է լքված թոնիրը, ինչը մամռոտվել էր, իսկ խոռոչում աճել էր մասրենու փարթամ մի թուփ: Հիշում է հնացած քարերը և հեռավոր ձիերի դոփյունը: Հիշում է նաև արևոտ լեռը: Հիշում է արտերը և հեռվում երևացող մենավոր բարդու խշխշոցը:
Անտառում
Համո Սահյանի «Անտառում» բանաստեղծությունը բնության գեղեցիկի նկարագրումն է: Անտառում ամպի ծվեններ կային, կապույտ մշուշներ, աշունն կարծես օրոր էր ասում անտառին, սակայն անտառի քունը չէր տանում: Հեղինակը ներկայացնում է խոնավ անտառը, կածանը, որտեղ պարզ երևում են մարդկային հետքեր: Չորրորդ քառատողում հեղինակը բնության մաս է դարձնում եղնիկին և նրա հորթին: Նրանք կարծես միաձուլված են բնությանը, իսկ որսկանը նրանց կորած հետքերն է որոնում: Ներկայացնում է նաև փայտահատին, ով իր սղոցն է յուղում։ Հեղինակը ներկայացրել է նաև անտառապահի տունը, վառվող խարույկը և եղևնուն ու սոճուն` իրար հետ զրույց անելիս: Վերջին քառատողով հեղինակն ամփոփում է անտառում տիրող վիճակը, մարդու և բնության ներդաշնակության և անխախտելիության օրինաչափությունը: