Posted in Գրականություն

Ազգային երգը/ Ավետիք Իսահակյան

Պատմվածքը մի կարևոր երգի մասին է, որը պետք է իմանա ամեն հայ: Հեղինակը ՝ Ավետիք Իսահակյանը, պատմվածքը գրել է առաջին դեմքով, նկարագրել է իր և ընկերոջ այցը Արմավիրի գյուղերից մեկը: Պատմվածքի սկզբում նկարագրում է, թե որքան հրաշալի աշնանային օր էր։ Խոսում է նաև Մասիսի գեղեցկության մասին․

Մասիսը ուղղակի դիմացներս էր. այնպէ՜ս պարզ ու վճիտ էր, որ նրա ոտքերից մինչեւ գագաթը մէկ-մէկ կարելի էր դիտել: Մի հսկայ սպիտակաբաշ առիւծի է նման նա, նստած յետի ոտքերի վրայ, ալեւոր գլուխը անհունի մէջ, հանգիստ եւ անվրդով:

Նրանք որոշում են այցելել գյուղի գաղտնի դպրոցներից մեկը: Այն ժամանակ Ցարական կառավարությունը փակել էր բոլոր հայկական դպրոցները և այդ պատճառով որոշ գյուղերում գործում էին գաղտնի դպրոցներ։ Ավետիքն ու ընկերը այնտեղ ծանոթացան մի երիտասարդ ուսուցչի հետ, ով միակն էր այդ դպրոցում: Նա երեխաներին սովորեցնում էր գրել, կարդալ, հասարակ թվաբանություն, պատմություն և այլն: Ավետիք Իսահակյանի ընկերը երգել շատ էր սիրում և խնդրեց ուսուցչին երեխաների հետ մի երգ երգել։ Ուսուցիչը ասաց, որ նա «բաղաձայն» է, և աշակերտներին երգել չի սովորեցրել: Բայց մի երգ կար, ինչը նա միշտ սովորեցնում էր իր աշակերտներին: Դա հայոց այբուբենն էր։ Ընկերները հիացան, երբ տեսան, թե ինչպես են երեխաները միաձայն երգում մեր ազգային երգը ՝ այբուբենը:

Զրույցի ընթացքում Ավետիքի ընկերը ասաց, որ քանի հայը ապրում է, հայոց այբուբենը չի մեռնի: Ավետիքը այլ կերպ էր մտածում։ Նրա կարծիքով՝ քանի հայոց այբուբենը, մշակույթն ու քաղաքակրթությունը ապրի ու զարգանա, հայը միշտ կապրի:

Leave a comment