Posted in Նախագծեր, Գրականություն

Գրաբարյան օրեր։«Հաւատով խոստովանիմ…», «Հասկք»

«ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ…»
Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, Հա´յր եւ Որդի´ եւ Սո´ւրբ Հոգի. անեղ եւ անմա´հ բնութիւն. արարի´չ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա´ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ, անբաժանելի´ լոյս, միասնական սո´ւրբ Երրորդութիւն եւ մի´ Աստուածութիւն. Արարի´չ լուսոյ եւ հալածի´չ  խաւարի. հալածեա´ ի հոգւոյ իմմէ գլխաւար մեղաց եւ անգիտութեան. եւ լուսաւորեա´ զմիտս իմ ի ժամուս յայսմիկ` աղօթել քեզ ի հաճոյս եւ ընդունիլ ի քնէ զխնդրուածս իմ. ողորմեա´…:
Հա´յր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զՈրդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին. մեղայ յերկինս եւ առաջի քո. ընկա´լ զիս որպէս զանառակ որդին. եւ զգեցո´ ինձ զպատմուճանն զառաջին` զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա´…:

Աշխարհաբար

Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս։
Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լույսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտության խավարը և լուսավորի՛ր միտքս` աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

«ՀԱՍԿՔ»
Առն միոջ էին երկու որդիք: Մին ի նոցանէ յոյլ էր եւ սնափառ, միւսն (մեւսն)` վաստակասէր եւ հեզ: Եւ մինչ անդրանիկն ամբարտաւան զկծեցուցանէր յոխորտ բանիւք զսիրտ կրտսեր եղբօրն, լուաւ զայն հայր նոցա եւ արկ (էարկ) առակ մի այսպէս.
«Ի ժամանակի յորում հնձողք պատրաստէին զմանգաղս ի հունձս, մի ի հասկացն ամբարձեալ զգլուխ իւր ի վեր` սնափառութեամբ իւիք ծաղր առնէր զայլս` որոց գլուխքն խոնարհեալ կային յերկի» :
Յայնժամ ոմն ի նոցանէ խօսեցաւ եւ ասէ.
«Թէ էր քո գլուխ ատոք ի ցորեան` ոչ այնքան ի վեր ամբառնայիր զայն»:
«Ի սնամէջ խելապատակս լայնանիստ բնակէ հպարտութիւն»:

Աշխարհաբար

Մի տղամարդ ուներ երկու որդի: Նրանցից մեկը ծույլ էր և պարծենկոտ, մյուսը՝ աշխատասեր և հեզ: Եվ մինչ ավագ որդին սպառնալից բառերով ծաղրում էր իր փոքր եղբորը, հայրը նրանց լսեց. և մի առակ պատմեց. «Մի օր, երբ հնձվորները հնձի հասկերից մանգաղներ էին պատրաստում, մեկը իր գլուխը բարձրացրեց վեր և պարծեկոտությամբ ծաղրեց մյուսներին, որոնց գլուխները խոնարված էին գետնին»։

Այդ ժամանակ նրանցից մեկը ասաց. «Թե այն, որ քո գլուխը լիքը ցորեն է՝ ոչ այնքան բարձր է, այն ձեռքի փայտից»։

«Իսկ նրա գլխի մեջ բնակվում է հպարտություն»։

Leave a comment