Հովհաննես Երզնկացի
Հովհաննես Երզնկացին հայ նշանավոր վարդապետ և մատենագիր է։ Ծնվել է 1225-1230 թվականների միջև, Մեծ Հայքի Եկեղյաց գավառում։ Երզնկացի է կոչվել կամ իր ծննդավայրի անունով և կամ տեղի հռչակավոր վանքերում կրթություն ստացած լինելու պատճառով։ Նա հայտնի էր Պլուզ մականունով։ Պլուզ մականունը նրան, հավանաբար, տրվել է կարճ հասակ ունենալու համար։ Դրա մասին է ակնարկում նաև ժողովրդական ավանդությունը, ըստ որի նա եղել է փոքրամարմին։ Երզնկացու ուսուցիչը եղել է Վարդան Արևելցին, որին նա միշտ հիշում էր երախտագիտությամբ և անվանում էր իր հոգևոր հայրը։ Երզնկացին հմտացել է փիլիսոփայություն, տիեզրագիտություն, քերականություն մեջ, խորամուխ է եղել արվեստների, երաժշտության, բժշկության ու զանազան այլ բնական գիտությունների մեջ։
1270-1280-ական թվականներից սկսվում է նրա եռանդուն գործունեության շրջանը, նա մասնակցում է երկրի թե՛ գիտական և թե՛ քաղաքական կյանքի ամենակենսական իրադարձություններին։ 1280 թվականին նա արդեն Երզնկա քաղաքի արհեստավորների ու առևտրականների համար կազմակերպված «եղբայրության» հոգևոր հայրն էր, որ «Սահման և կանոնք» էր գրում նաև «տղայահասակ մանկանց աշխարհականաց» համար։ 1281 թվականին Երզնկացին մեկնում է Թեոդուպոլիս (Կարին), որպես կաթողիկոսի հատուկ պատվիրակ, ապա պատվեր է ստանում քերականության մեկնություն գրելու, որն ավարտում է 1291 թվականին։ 1293 թվականին Երզնկացին կնքում է իր մահկանացուն։ Նրա շիրիմն ամփոփված է Երզնկայի Սբ. Նշան եկեղեցու առաջնորդական աթոռի տակ։
Հովհաննես Երզնկացու անունով մեզ հասել են փիլիսոփայական, բնագիտական, տիեզերագիտական, քերականական, կանոնական, խրատական, մեկնողական, դավանաբանական-քաղաքական, աստվածաբանական և այլ բնույթի բազմաթիվ գործեր ու չափածո երկեր, որոնց թիվն անցնում է հարյուրից։ Երզնկացու արձակի հիմնական ու առանցքային գաղափարներն իրենց հուզական արտահայտությունն են գտել նրա չափածոյում։ Դրանք աշխարհիկ և կրոնական ստեղծագործություններ են՝ տաղեր, շարականներ, ողբեր, մեղեդիներ, խոհա-խրատական, իմաստաբանական քառյակներ։ Երզնկացու չափածոն զարգանում է երեք հիմնական ուղղությամբ՝ կրոնական, գիտական և աշխարհիկ։ Կրոնական երկերից հայտնի են 《Զիմ գեղեցիկ զարդերքն առին》֊ը, 《Ես աղաչեմ զձեզ, սերովբէք》֊ը։ Աշխարհիկ երկերը խրատ են ուսման, գիտության, ընտանիքի ու կենցաղի բարոյակրթման, առաքինության։ Սրանք ծառայում են միևնույն նպատակին՝ դաստիարակել, լուսավորել ազգը, մաքրել հասարակությունն արատներից, վերացնել չարիք ծնող պատճառները՝ տգիտությունը, անուսումնությունն ու վատ բարքերը։
Արտաշես և Սաթենիկ
Ըստ առասպելի՝ ալանները ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը ետ է նահանջում և բանակ է դնում Կուր գետի հյուսիսային ափին։ Իսկ հայ ազգը գալիս բանակում է գետի հարավային կողմում։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ։ Ալանների թագավորը հաշտություն է խնդրում, խոստանում է Արտաշեսին տալ ինչ ցանկանա, միայն թե բաց թողնի որդուն։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել արքայազնին։ Պատանու քույրը գալիս է գետի ափը և ձայն է տալիս Արտաշեսին.
Արտաշեսը, տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու արքայադստեր՝ Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, իրենց սովորության համաձայն, գլխագին է պահանջում դստեր համար։ Այդ պատճառով՝ Արտաշեսը որոշում է փախցնել ՍԱթենիկին։
Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Ալանաց թագավորը, տեսնելով Սաթենիկի երջանկությունը, որոշում է դաշինք կնքել հայ ազգի հետ։ Թագավորները հաշտվում են և տեղի է ունենում մի մեծ արքայական հարսանիք, որի ժամանակ ոսկի ու մարգարիտ էր տեղում.
