Posted in Հայոց լեզու, Գրականություն

Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել


Գրեթե բոլոր մարդիկ ունեն իրենց կարծիքը, մտածելակերպը, և դա փոխելը կախված է հենց տվյալ մարդու բնավորությունից։ Կան մարդիկ, որ բավականին ուժեղ են և նրանց կարծիքը փոխելը դժվար է կամ անհնարին, սակայն կան մարդիկ, որոնց կարծիքը փոխելը հեշտ է  նրանք կայուն չեն և հեշտությամբ ընկնում են տարբեր մարդկանց ազդեցության տակ։ Հենց այսպիսի մարդկանց է հեշտ ոչնչացնելը և իմ կարծիքով՝ նրանց հնարավոր է նաև հաղթել։ 
Մարդկանց վրա ոչ բոլորը կարող են ազդել, ոչնչացնել։ Հիմնականում մարդկանց վրա ազդում են իրենց մտերիմները, այն մարդիկ, որոնք կարևոր են իրենց համար։ Իրենց մտերիմների կարծիքը այդպիսի մարդկանց համար մեծ նշանակություն ունեն և հնարավոր է, որ նրանց չհիասթափեցնելու համար լիովին փոխվեն, դառնան այլ մարդ։
Մի մեծ տարբերություն կա մարդուն ոչնչացնելու և հաղթելու միջև։
Երբ որ մարդուն ոչնչացրել են, նա դեռ կարող է վեր կենալ, արհամարհել անցյալը և շարժվել առաջ, իսկ այն մարդը, որին կարողացել են հաղթել, չեմ կարծում, որ հնարավոր է մոռանա անցյալը և նոր կյանք սկսի։ Թեև բացառություններ լինում են։ Երբեմն հանդիպում են այնպիսի ուժեղ մարդիկ, որ անգամ իրենց հաղթելուց հետո կանգնում են և շարունակում են ապրել։ Այսպիսով` ես այդքան էլ համաձայն չեմ վերնագրի հետ, քանի որ ըստ իս թույլ և շուտ մարդկանց ազդեցության տակ ընկնողներին հաղթել հնարավոր է, եթե իրենք իրենց կողքին չունենան օգնող, իրենց հասկացող։

Leave a comment