Posted in Հասարակագիտություն, Իրավունք

Հաշմանդամների իրավունքները

Հաշմանադամն այն անձն է, որը, առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունի հասարակական պաշտպանության անհրաժեշտություն։ Այսպիսի մարդիկ ունեն օգնության կարիք։ Պետությունը պարտավոր է ստեղծել հարմար պայմաններ, որպեսզի նրանք իրենց զգան հասարակության լիիրավ անդամ։ Քաղաքացիների վերաբերմունքը նույնպես շատ մեծ նշանակություն ունի հաշմանդամների համար։ Հաշմանդամները ունեն իրենց առանձին իրավունքները։

Հաշմանդամները ունեն կրթության իրավունք։ Պետությունը հաշմանդամների համար երաշխավորում է կրթության իրավունք, նաև պատրաստում է դրա համար անհրաժեշտ մասնագետ մանկավարժներ։ Պետությունը ապահովում է հաշմանդամ երեխաների նախադպրոցական դաստիարակությունը, հաշմանդամների՝ հանրակրթական և մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։ Օրինակ՝ տեսողության խանգարումներ ունեցող անձանց համար երաշխավորվում է Բրայլի համակարգով կատարվող ուսուցման ապահովումը։

Հաշմանդամները ունեն աշխատանքի իրավունք։ Անթույլատրելի են հաշմանդամության պատճառով մարդուն աշխատանքի ընդունման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը։

Անհրաժեշտություն է նաև նրանց տեղաշարժի համար հարմարավետ պայմանների ստեղծումը։ Օրենքը երաշխավորում է, որ բնակելի շինություններում ապրող հաշմանդամների համար պետք է սարքավորվեն հատուկ միջոցներ և հարմարանքներ, որոնք կապահովեն նրանց մատչելի և հարմար տեղաշարժը։

Leave a comment