Ամեն մի հասարակարգի նյութական հիմքը մարդկանց աշխատանքային գործունեությունն է։ Առանց աշխատանքի անհնարին է ինչպես առանձին անհատների, այնպես էլ ողջ հասարակության և պետության գոյությունը։ Աշխատանքի շնորհիվ մարդը ստեղծում է նյութական և հոգևոր արժեքներ։
Վաղուց անցել են այն ժամանակները, երբ մարդիկ իրենց կենսական պահանջմունքները կարող էին բավարարել բնությունից տրված պատրաստի միջոցներով։ Հասարակական կյանքի վերափոխման հետ միասին ընդարձակվել են մարդկանց պահանջմունքները և, դրան զուգահեռ, աճել է աշխատանքի դերն ու նշանակությունը։ Աշխատանքը մարդու ազդեցությունն է արտաքին աշխարհի նկատմամբ։ Ներգործելով այս կամ այն իրի վրա, մարդն այն հարմարեցնում է իր կարիքներին և օգտագործում որոշակի պահանջմունքներ բավարարելու համար։
ՀՀ Սահմանադրությունը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների շարքում առանձնացնում Է աշխատանքի իրավունքը։ Աշխատանքային իրավունքը կարելի Է բնորոշել որպես իրավանորմերի ամբողջություն, որոնք կարգավորում են քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրականացման ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունները։
Ըստ իս՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի աշխատելու, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք, և ոչ ոք չի կարող դեմ լինել և չթույլատրել մարդուն աշխատել։