Posted in Պատմություն

Պահպանողականություն,Ազատականություն, Սոցիալիզմ,Ազգայնականություն

Պահպանողականությունը կամ Կոնսերվատիզմը քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություն է, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը։

Ազատականությունը քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք է՝ հիմնված ազատության ու հավասարության գաղափարների վրա։ Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը։

Սոցիալիզմը տնտեսական և սոցիալական համակարգերի համակցություն է, որը բնորոշվում է արտադրության միջոցների հանրային սեփականությամբ և աշխատողների ինքնակառավարմամբ, ինչպես նաև սոցիալիզմի հետ ասոցացվող քաղաքական տեսություններով և շարժումներով։ Հասարակական սեփականությունը կարող է լինել հանրային, կոլեկտիվ կամ կոոպերատիվ սեփականություն: Կա սոցիալիզմի տարբեր տեսակներ և չկա ընդհանուր սահմանում, որը գբնորոի բոլորին, քանի որ հասարակական սեփականությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով։

Ազգայնականությունը կամ նացիոնալիզմը քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն է, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։ Ունի բազմաթիվ դրսևորումներ ու տարատեսակներ։

Leave a comment