Posted in Գրականություն

Կարդում ենք Վահան Տերյան

ԷԼԵԳԻԱ

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

Տերյանը այս բանաստեղծությամբ հայտնում է աշխարհին, թե որքան հասարակ, պարզ, մռայլ, թախծոտ ու լուռ են անցնում իր օրերը։ Ներկայացնում է, թե որքան մութ, անչար, խաղաղ, պայծառ ու գեղեցիկ են դաշտերը, որքան պարզ ու հանդարտ է ջուրը, երկինքը, գետն ու արտը։ Գրում է, որ շարժում ու հնչյուն չկա։ Իմ կարծիքով այս բանաստեղծությունը ամենատխուրն է Վահան Տերյանի բանաստեղծությունների մեջ։

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Տերյանը այս բանաստեղծության մեջ նկարագրում է իր և անծանոթ աղջկա պատահական հադիպումը։ Գրում է, որ մութ էր և ճամփի մոտ տեսավ այդ աղջկան։ Միևնույն ժամանակ և՛ մտերիմ, և՛ անծանոթ զգացողություն է արթնանում նրա մեջ։ Աղջիկը մեղմ ու քնքուշ ժպտում ու անցնում է։ Նրա համար կարծես այդ մի ակնթարթը հավերժություն լիներ։ Այս բանաստեղծությունը ամենահուզիչն է Վահան Տերյանի բանաստեղծությունների մեջ։


ԵՐԳ

Կուրծքը հեւ առած, հավքից թեւ առած,— ե՞րբ կըգա նա.
Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞…
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։

Ամբողջ բանաստեղծությունը հարց է ուղզված աշխարհին։ Անդադար հարցեր է տալիս և չի ստանում դրանց լիովին պատասխանը։ Հարցնում է, թե երբ կգա ու կգնա նա։ Թե երբ իր ցավը կանհետանա, երբ իր թախծոտ հոգին և սիրտը կհանգստանան։ Իմ կարծիքով՝ այս բանաստեղծությունը ամենաանհույսն է նրա բանաստեղծություններից։

Հրաժեշտ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Այս բանաստեղծության մեջ նա կարծես զրուցում է ինչ որ մեկի հետ։ Այդ մարդը լուռ ու տխուր գնում է ինչ որ տեղ, ինչի մասին Տերյանը չգիտի։ Գնում է տրտում-մենակ կարծե ծաղկից ընկած մի թերթ լինի։ Գնում է լացը սրտակտուր պահած, որպեսզի Տերյանը չտեսնի, իսկ Տերյանի սրտում անվերջ ցավ է և մահոը կսկիծ։ Այս բանաստեղծությունը ամենաերազկոտն է Վահան Տերյանի բանաստեղծությունների մեջ։

Leave a comment