Posted in Հաշվետվություններ

Հունվարյան ճամբարի ամփոփում

Հունվարը մեր դպրոցում ճամբարային և նախագծային ամիս է։ Ամսվա ընթացքում բոլորս մասնակցում ենք հետաքրքիր նախագծերի, ճամփորդությունների և հանդիպումների։

Նախագծերը

Նախագծերից մասնակցել եմ հասարակագիտական, օտարալեզու և ընթերցում֊քննարկումներին։

Հասարակագիտական նախագիծը “Թեժ ընտրություններ” թեմայով էր։ Նախագծի ընթացքում քննարկեցինք 1990 թ֊ից մինչև հիմա տեղի ունեցած ընտրությունները, ինչպես են տեղի ունեցել և ովքեր են ընտրվել։

Օտարալեզու նախագիծը “The gifted” ֆիլմի դիտումն ու քննարկումներ։ Հետաքրքիր էր լսել և՛ դասավանդողների, և՛ աշակերտների կարծիքները ֆիլմի վերաբերյալ։

Ընթերցում֊քննարկում նախագծից կարդացել և վերլուծել եմ Թումանյանի “Գիքորը” պատմվածքը։

Մաթեմատիկայից անցել ենք “Հաջորդականության սահման” թեման, որը ածանցյալի հիմքն է։ Գրել ենք վարժություններ և խնդիրներ թեմայի վերաբերյալ։

Ճամփորդություններն ու հանդիպումները

Հունվարի 18֊ին ունեցանք հանդիպում Լիլիթ Բլեյանի հետ։ Լիլիթ Բլեյանին ուղղեցինք մեզ հետաքրքրող հարցերը, որոնց նա հաճույքով պատասխանեց՝ մեջ բերելով պատմություններ և դրվագներ իր կյանքից։ Ապա լսեցինք իր իսպաներեն երգերը հենց իր կատարմամբ։ Հանդիպման վերջում նրանց հյուրասիրեցինք սանգրիայով, ինչը սեբաստացիներն էին պատրաստել։

Հունվարի 20֊ին դասավանդող Իրինա Ապոյանի հետ գնացինք “Ջրվեժ” անտառապարկ։ Սահեցինք դահուկներով և սահնակներով, ձնագնդիկ խաղացինք։

Ինչպես նաև հունվարի 27-ին գնացինք սահադաշտ։ Ահա մի քանի նկար մեր այցելությունից։

Հունվարը ամփոփեցինք Ղափամայի ծեսով։ Հանդիպեցինք Ռուբեն Մաթևոսյանին, երգեցինք, պարեցինք։

Leave a comment